
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
- Հհշական լրատվամիջոցներն այս օրերին կաշվից դուրս են գալիս մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող յուրայիններին քաղբանտարկյալ ներկայացնելու համար

Նրանց թվում են նաեւ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով ամբաստանվող Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ, Լ.Տեր-Պետրոսյանի աջակից Աշոտ Զաքարյանը, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ նախկին բանտապետ Մուշեղ Սաղաթելյանի հարազատներից Շոթա Սաղաթելյանը:
Սակայն նախ այն մասին, թե Քրեական օրենսգրքով պատժելի համարվող ինչ արարք կատարելու մեջ են մեղադրվում նրանք։ Ըստ թիվ 62201308 քր.գործի նյութերի եւ մեղադրական եզրակացության, տեղի է ունեցել հետեւյալը։
Շիրակի մարզում լինելով Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձինք` նրանք, ընտրությունների օրը (փետրվարի 19-ին) Գյումրու թիվ 34/06 ընտրատեղամասում շուրջ 30 րոպե տեւողությամբ խոչընդոտել են տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները, քաղաքացիների ընտրելու իրավունքի իրականացմանը։ Իսկ մասնավորապես ի՞նչ են արել...
Գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել ու հիմնավորվել է, որ Ա.Զաքարյանը, նախնական համաձայնության գալով Լ.Տեր-Պետրոսյանի՝ Գյումրու նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող Մուրադ Գրիգորյանի, վստահված անձ Շ.Սաղաթելյանի եւ Պ.Մակեյանի հետ, փետրվարի 19-ին, ժամը 14։30-ի սահմաններում, ժամանել են նշված ընտրատեղամաս։
Քվեարկության սրահ, նախ, մտել են տվյալ ընտրատեղամասում ընտրողների ցուցակում չընդգրկված, ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող Ա.Զաքարյանն ու Մ.Գրիգորյանը։
Նրանք Ընտրական օրենսգրքի 271 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջի խախտմամբ, միջամտել եւ անձնագրի՝ օրենսդրությամբ չսահմանված էջում դրոշմակնիք դնելու պատրվակով վիճաբանել են քվեարկության ծրարները կնքող ու քվեարկության համար պատասխանատու ՏԸՀ-ի նախագահի տեղակալ Կարինե Հարությունյանի հետ։ Վերջինս, ինչպես նաեւ աղմկողներին մոտեցած հանձնաժողովի նախագահ Սիլվա Հարությունյանը փորձել են հանդարտեցնել Զաքարյանին եւ Գրիգորյանին, վեճի պատրվակ հարցի առնչությամբ տվել պատշաճ պարզաբանում։ Ա.Զաքարյանը եւ Մ.Գրիգորյանը, սակայն, չեն սթափվել...
Նրանք շարունակել են աղմկել ու խանգարել հանձնաժողովի աշխատանքը, բռնություն գործադրելու սպառնալիքներով շուրջ կես ժամ շեղել են ընտրական հանձնաժողովի անդամներին իրենց բնականոն աշխատանքներից։
Ընտրատեղամասից Զաքարյանի եւ Գրիգորյանի դուրս գալուց անմիջապես հետո ընտրատեղամաս է մտել նույն թեկնածուի վստահված անձանցից Շոթա Սաղաթելյանը։ Նա, փորձելով օրինական տեսք տալ իր հետագա գործողություններին, մոտեցել եւ որպես վստահված անձ գրանցվել է հանձնաժողովի գործավարության մատյանում։ Ապա Սաղաթելյանը փաստորեն կրկնել է Զաքարյանի եւ Գրիգորյանի արածը։
Ավելին, պահանջել է նախքան քվեարկության արդյունքներն ամփոփելը իրեն տրամադրել մինչեւ այդ պահը ընտրատեղամասում քվեարկության մասնակցած ընտրողների վերաբերյալ տվյալներ։ Բացի այդ, ընտրատեղամաս մուտք գործելուց անմիջապես հետո, առանց պարզաբանելու ընտրախախտման էությունը, հանձնաժողովի նախագահին ստորագրման ու կնքման է ներկայացրել ինչ-որ արձանագրություն, որը մերժվել է։
Սաղաթելյանի դուրս գալուց անմիջապես հետո, հանձնաժողովի վրա մատ թափ տալով, նույնաբովանդակ սպառնալիքներ տալով եւ աղմկելով, ընտրատեղամաս է մտել Պ.Մակեյանը։ Եւ հերթական անգամ կրկնվել է ծանոթ պատմությունը։
Ինչպես արդեն հայտնի է, Մ.Գրիգորյանն այժմ գտնվում է հետախուզման մեջ (նրա վերաբերյալ քրեական գործի մասն առանձնացվել է առանձին վարույթով), իսկ մյուս երեքը՝ ամբաստանյալի աթոռին։ Վերջիններս առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել։
Կուզենայինք հավատալ նրանցից, օրինակ, Պ.Մակեյանի ցուցմունքին, բայց ինչպե՞ս հավատալ, երբ մի որոշակի հարցում նրա սուտասանությունն արդեն բռնվել եւ ապացուցվել է։ Ահավասիկ. Պ.Մակեյանը հայտնել է, թե թիվ 34/06 ընտրատեղամասում քվեաթերթիկների լցոնման դեպքի մասին Գյումրի քաղաքում տեղակայված շտաբից իրեն ահազանգել են Արթիկ-Մարալիկ ավտոճանապարհին գտնվելու ժամանակ։ Մինչդեռ Պ.Մակեյանի կողմից օգտագործված (091) 472866 հեռախոսահամարին եղած զանգերի վերծանումներով (ստացված «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ից) դա հերքվել է։
Ըստ մեղադրական եզրակացության, հիշյալ անձանց առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, իսկ նրանց ի պաշտպանություն բերված փաստարկները հերքված են նախաքննությամբ ձեռք բերված մի շարք ապացույցներով։ Խոսքը 11 վկայի ցուցմունքների եւ որպես իրեղեն ապացույց ճանաչված ու զննված հիշյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանի մասին է։
Այս օրերին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նշված անձանց առնչվող քր.գործի դատաքննությունը։ Վկաներից, օրինակ, Լյուքսեն Մելիքյանը, Հովհաննես Կիրակոսյանը, Լիլիթ Մուրադյանը հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից անհեթեթ պատճառաբանությամբ, սակայն միանգամայն ենթադրելի պատճառով, որոնց առաջիկայում դեռ կանդրադառնանք։
- Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 3
Այն բանից հետո, երբ Հանրապետականը հաղթեց ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում, նրան անհրաժեշտ էր նեցուկ՝ ժողովրդի առաջավոր հատվածի տեսքով։ Շտապ հրավիրեց Հանրապետականը երեք դյուցազուններին՝ ...ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 29
1992 թվականի հունիսի 29-ին հայկական ջոկատները Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղը ադրբեջանցիներից ազատագրելու հրաման էին ստացել։ Թշնամին գրավել էր նաեւ հարեւան գյուղերը՝ Թալիշը, Չայլուն եւ մեր տղաներին ...ՏՂԱՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպումով, որ տեղի է ունենալու Աբովյանի քաղաքային մարզադաշտում, այսօր մեր երկրում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի էլիտ խմբի ընտրական մրցաշարը, ...ՊԱՏՐԱՍՏ Է ՎՃԱՐԵԼ 1 ՄԼՆ ԵՎՐՈ
Ռումինական «Ստյաուա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի համար Տիմիշորայի «Պոլիտեխնիկային» վճարել 1 մլն եվրո: Ակումբի սեփականատեր Ջիջի Բեկալին հայտարարել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հհշական լրատվամիջոցներն այս օրերին կաշվից դուրս են գալիս մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող յուրայիններին քաղբանտարկյալ ներկայացնելու համար
Նրանց թվում են նաեւ Քրեական օրենսգրքի 149-րդ ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գները դարձյալ սկսել են բարձրանալ
Մարտին արձանագրված պասիվացումից հետո մայրաքաղաքի բնակարանային շուկան աստիճանաբար վերականգնվում է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ավելացել են գործարքները, ...ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ կեսօրին աշխատանքն սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը
Վերանկախացումից հետո Հայաստանում արդեն երրորդ անգամ գումարվող այս ժողովին մասնակցում են աշխարհի 30 երկրներում գործող ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Մինչ հհշական ակտիվիստներն աղմկում են մարտի 1-ի անկարգությունների ոգեշնչողների եւ անմիջական մասնակիցների նկատմամբ շարունակվող անլուր հետապնդումների մասին, հայրենի «քաղբանտարկյալները» մանրից ազատ են արձակվում ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԵՋ ԷԼ ԿԱՆ «ԸՆՏՐՅԱԼՆԵՐ»
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Մեր այսօրվա զրուցակիցը «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ, «Կայունություն» դաշինք ՀԿ-ների միավորման խորհրդի անդամ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ է
-Նախագահական ընտրություններում ...1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր 2
3. Ովքե՞ր կերտեցին Սարդարապատի հրաշքը
Փաստերը վկայում են, որ 1918 թվականի հերոսամարտերում վճռորոշ դեր են խաղացել ոչ թե ֆիդայական-անկանոն խմբերն ու հապշտապ հավաքված աշխարհազորայինները, այլ առաջին աշխարհամարտում ...ԼԵՎՈՆԻ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ներքաղաքական կյանքի զարգացումները ցույց են տալիս, որ գնալով ավելի են թեժանում քննարկումները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ին Հայաստանի վերաբերյալ ընդունած թիվ 1609 բանաձեւի շուրջ։ Հատկապես ...ՄՐՑՈՒՅԹ՝ «ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին ժամանակներս, հետընտրական գործընթացների շուրջ Արեւմուտքից հնչող խիստ գնահատականների ու պահանջների հետ կապված, հասարակության մեջ նկատելիորեն ուժգնացել են հակաամերիկյան տրամադրությունները։ Կարեւոր ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ: ...ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Վիկտոր Սողոմոնյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Ֆարմանյանը նշանակվել ...ԵԿԵՂԵՑԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Թբիլիսիի Սբ Նորաշեն հայկական եկեղեցու ճակատագրով մտահոգ, դիմել է վարչապետին: Երեկ Տ.Սարգսյանը տեղեկացրեց, որ հանձնարարական է տրվել արտաքին գործերի նախարարին՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի. «Ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ճամբարում լինելը ինքնանպատակ չէ։ Քաղաքական որեւէ կարգավիճակ պարտադրված չի կարող լինել։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ
«Այսօր մեր երկրի առջեւ ծառացել են կարեւոր մարտահրավերներ` այնպիսիք, որոնց լուծումը պահանջելու է բովանդակ հայ ժողովրդի ջանքերի միավորումը: Պետք է արդիականացնենք քաղաքական դաշտն ու տնտեսությունը, վերականգնենք ...ՄԵՆՔ ՀԱԿԱՈՒԺ ՉԵՆՔ ՈՒ ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ
«Մենք հակաուժ չենք ու չենք դառնալու: Մենք ո՛չ հակաամերիկյան, ո՛չ հակաանգլիական, ոչ էլ հակառուսական ուժ ենք, բայց գիտենք ամեն ինչից վեր դասել մեր երկրի ինքնիշխանությունը, մեր արժանապատվությունը: Այդպիսին ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորի մանդատի համար պայքարում էր 10-ից ավելի հայ թեկնածու: Համաձայն կանխատեսումների, նրանցից պատգամավոր դառնալու ռեալ հնարավորություններ ...ՊԱՐԶԵՑԻՆ
Մոսկվայի կենտրոնում մայիսի 19-ին սպանված անձի ինքությունը պարզվել է. նա 1962թ. ծնված Վարդան Հայրապետյանն է: Սպանվածի մոտ հայտնաբերվել է ԽՍՀՄ նմուշի անձնագիր, ըստ որի՝ Վ.Հայրապետյանը ծնվել է Տավուշի մարզի ...ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կալանքի ժամկետը:ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ
«Ինչ վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելուն, կարող ենք այդ մասին միանշանակ խոսել միայն մի դեպքում. եթե խոսքը վերաբերում է 300 կամ 301 հոդվածներին։
Իսկ ընդհանուր բնույթի մեղադրանքները որեւէ առնչություն ...ՈՒՏՈՂԸ ԳԻՏԻ, ՉՈՒՏՈՂԸ Ի՞ՆՉ ԻՄԱՆԱ
Ինչպե՞ս են ազատամարտիկները վերաբերվում բանակը կրճատելու, սահմանները բացելու Տեր-Պետրոսյանի կարգախոսներին։
Ըստ «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ. ...ԱԳՐԵՍԻՎ ԵՆ
«Երկրների խաղաղասիրության եւ անդորրի վարկանիշի» 2008թ. ինդեքսում 140 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 101-րդ տեղը եւ ճանաչվել աշխարհի ամենաագրեսիվ երկրներից մեկը: Հետխորհրդային երկրների մեջ ամեախաղաղասերը ...ԿՈՆՍԻԼԻՈՒՄ
Նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի պաշտպանի միջնորդությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որի կազմում են եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ա.Ռոստոմյանը, նույն կենտրոնի գլխավոր ...ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
1Երեկ իր տան շենքի մուտքի մոտ հանկարծամահ է եղել ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Նա ժամանակին սրտի վիրահատության էր ենթարկվել:ՄԻԿԱՆ ԹԱԽՏԱԲԻԹԻ ՉԻ՛։ ՆՐԱՆ ԳԱԶՈՎ ՉԵՍ ՍԱՏԿԱՑՆԻ
Երեկ, ժամը 15-ի սահմաններում, Տերյան փողոցում, Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը գազի ատրճանակով կրակել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա: ...
ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԵԹԵ ԿԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ... ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

