
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
- Այն բանից հետո, երբ Հանրապետականը հաղթեց ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում, նրան անհրաժեշտ էր նեցուկ՝ ժողովրդի առաջավոր հատվածի տեսքով։ Շտապ հրավիրեց Հանրապետականը երեք դյուցազուններին՝ ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին, եւ առաջարկեց միավորվել կոալիցիայի կազմում։

-Ախր մենք չափազանց տարբեր ենք,- ծանրաբարո արտաբերեց ՕԵԿ-ը։ -Ես մեծամասամբ խորամանկությամբ եմ գործում, ՀՅԴ-ն արտակարգ իրավիճակների գծով է, ԲՀԿ-ն ընդհանրապես այնքան էլ չի կարողանում խոսել։
-Դա, հը՜մ, իհարկե,- հառաչեց ԲՀԿ-ն,- եթե, ենթադրենք, պետք է կզցնել մեկին կամ, ասենք, ինչ-որ բան բաժանել... դա մենք հաճույքով։ Բայց եթե կոալիցիա, ապա դա մի տեսակ...
-Ոնց Հանրապետականն ասի, այնպես էլ կլինի,- նկատեց ՀՅԴ-ն, որն իր մեծահոգության պատճառով մշտապես ձգտում էր փրկել բոլորին արտակարգ իրավիճակներից։
-Ոսկի՛ խոսքեր են, ՀՅԴ,- գլխով արեց Հանրապետականը։ -Առանց կոալիցիայի ես ո՞վ եմ։ Իսկ կոալիցիայով՝ էլ դու սո՛ւս։
Սկզբում, իհարկե, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի միավորումը կոալիցիայում հասկանալի անվստահությամբ ընդունվեց հայոց աշխարհում։ Հարկավ, ժողովուրդն այստեղ հետամնաց է, վայրենի։ Մեկը սրախոսում էր կարապի, խեցգետնի ու գայլաձկան մասին, մյուսը՝ պատրաստվում ընդգրկվել այլընտրանքային կուսակցություններում։ Լեւոն անունով վիշապն իր երեք գլուխներով՝ «Հանրապետություն», ՀՀՇ, ՀԺԿ, ինչ-որ բան էր ֆշշացնում ոչ լեգիտիմության եւ ավազակապետության մասին։ Ավազակ Րաֆֆը սուլում էր՝ երկու մատը բերանը դրած...
Մինչդեռ կոալիցիան՝ արեգակի պես, բարձրանում էր գնալով ավելի վստահորեն եւ շատ շուտով իր շողերով ողողեց ողջ հայոց աշխարհը։ Սկզբում, իհարկե, ոմանք դեռ շարունակում էին դժգոհ ծվծվալ, գանգատվում ինչ-որ բանից, բայց շուտով այդ խոսակցությունները մարեցին, քանզի արեւը գնալով ավելի կիզիչ էր դառնում։
Բողոքականների մնացորդների հարցերը լուծեցին անողորմաբար, տեղերում գզվռտոցը կասեցվեց արմատապես, տեղի կառույցները ջանադրաբար իրազեկում էին մայրաքաղաքին բոլոր անկարգությունների մասին, եւ նույնիսկ անտառներում՝ հանձինս փայտփորիկների, հավաքվեցին մեծ թվով կամավոր իրազեկիչներ։ Ժողովուրդը զգաց իր վրա կոալիցիայի երկաթե ձեռքը։ Անտառի թավուտներում, կիրճերում ու ճահիճներում թաքնված չարքերը կանգնեցին «ծառայե՞լ, թե՞ չլինել» միանգամայն կոնկրետ ընտրության առջեւ։
Առաջինը վտանգի հոտն առավ վիշապ Լեւոնը։ Նա միշտ էլ համարել էր իրեն քաղաքական ծանրաքաշ եւ՝ բնավ ոչ անհիմն։ Թեեւ Հանրապետականի իշխանության գալուն պես նա արդեն ինչպես հարկն է ստացել էր բոլոր երեք վզակոթերին՝ ոչ չափավոր հավակնությունների համար, սակայն ընդդիմադիր ճամբարում դեռեւս համարվում էր թագավոր, աստված ու զորավար։ Հանդուրժել նման երկիշխանություն Հանրապետականն ամենեւին մտադիր չէր։
Սկզբի համար օրենսդրորեն սահմանափակվեց վիշապ Լեւոնի սննդի օրաբաժինը. համաձայն նոր կանոնների, այժմ նրան հասնում էր արդեն ոչ թե երեք, ինչպես նախկինում էր, այլ մեկ հոգու բաժին, թեկուզեւ երեք գլխանու։ Դրանից հետո ՀՀԿ-ն մի քանի անգամ նրբորեն ակնարկեց, որ անցել է քաղաքական դինոզավրերի ժամանակը։
Վիշապի գլուխները ոնց էլ չլինի երեքն էին, ուստիեւ նա մյուս չարքերից ավելի շուտ գլխի ընկավ, որ երկխոսության ժամանակաշրջանն այդքանով ավարտվել է, իսկ այդ ամենից հետո պետք էր կա՛մ հավերժ հավատարմության երդում տալ, կա՛մ հրաժեշտ տալ գլուխներին։
Օրերից մի օր, մայիսյան պայծառ առավոտյան, խաղաղ ննջող դյուցազուններին արթնացրեց խղճալի ֆշշոցը։
-Ինչ-որ ծծմբահոտ է գալիս,- տրորելով աչքերը` նկատեց ՕԵԿ-ը։
-Ոսո՞խ է գալիս, ի՞նչ է,- անհանգստացավ ԲՀԿ-ն, հովհարի պես պահելով ափն աչքերի վերեւում. այդ ժեստը թույլ էր տալիս միաժամանակ ե՛ւ պատիվ տալ, ե՛ւ նայել հեռուն։
-Սողունի հոտ եմ առնում,- կռահեց ՀՅԴ-ն եւ առաջինը ձեռքը մեկնեց թրին։
-Դե, ինչո՞ւ ես սողացել այստեղ,- հարցրեց ՀՀԿ-ն՝ տրորելով թմրած անդամները։ -Կռվե՞լ ես ուզում։ -Ինչ-որ վաղուց ես չեմ կռվել...
-Ի՜նչ կռվել, թանկագին կոալիցիա,- բոլոր երեք գլուխները տարուբերեց վիշապ Լեւոնը։ -Մի՞թե կարելի է կռվել երկրորդ սերնդի բարեփոխումների ժամանակ։ Դուք՝ ժողովրդական հերոսներ, ես՝ ժողովրդական հերոս... ի՞նչ ունենք բաժանելու։
-Իսկ մոռացե՞լ ես, թե ոնց էիր հայհոյում,- մտաբերեց հիշաչար ՕԵԿ-ը։- Ասում էիր, իբր՝ ով ինձ հետ չէ, նա տականք է ու դավաճան։ Հայտարարում, թե՝ կփչեմ, կթքեմ եւ ողջ պետական համակարգն իմ կողմը կանցնի։ Ո՜վ կհամեմատվի ինձ հետ. երեք գլուխ, մեկ մարսողական համակարգ։
-Տե՜ր Աստված,- բարեպաշտորեն բացականչեց վիշապ Լեւոնը, որը տոգորվել էր նոր հավատքով։ -Անցած-գնացածը հիշողի աչքը թող դո՛ւրս գա։ Կամ, թե կուզեք՝ ատամը։ Հասկացեք, ճշմարտությունը միշտ չէ, որ միանգամից է հարթում իր ճանապարհը. պետք է վարժվել, նայել, թե ինչն ինչոց կլինի... Բայց այժմ ես հասկացա, վերջապես ամեն ինչ հասկացա եւ ցանկանում եմ միանալ ձեզ։ Ի վերջո, կառավարման ահռելի փորձ ունեմ, եւ ընդհանրապես՝ յոթը գլուխն ավելի լավ է, քան չորսը։
Դյուցազուններն իրար նայեցին։
-Նույնիսկ չգիտեմ... Միգուցե կարելի է,- անվստահորեն առաջարկեց անհիշաչար ԲՀԿ-ն։ -Վրան թեյնիկ կեռացնենք... բոզբաշ կեփենք։
Որպես ապացույց նրա խոսքերի, վիշապ Լեւոնը թեթեւակի կրակ արձակեց։ ՀՅԴ-ն այդ կրակից վառեց սիգարետը։
-Այո, բա ծրագի՞րը,- կասկածանքով հարցրեց ՕԵԿ-ը։ -Ի՞նչ ծրագրի հիման վրա ենք միավորվելու։ Դու համոզմունքներ ունե՞ս։
-Բա ո՜նց,- միաձայն բացականչեցին վիշապի երեք գլուխները։ Կենտրոնամե՛տ ենք մենք։
-Սուտ է,- գլուխն օրորեց ՀՀԿ-ն։ -Այդ մենք ենք կենտրոնամետ։
-Բայց ախր մենք էլ նույն սկզբունքով ենք կառուցված,- բղավեցին գլուխները։ Կենտրոնում կենտրոնն է, իսկ կողքերից՝ միահամուռ ձախերն ու աջերը։ Այ, դուք ինքներդ ինչի՞ կողմնակից եք։
-Մենք բարու կողմնակիցն ենք,- վստահորեն ասաց ՀՀԿ-ն։ -Ամեն լավ բանի կողմնակիցը։
-Բայց ախր մենք էլ ենք բարու կողմնակիցը,- բացականչեց վիշապ Լեւոնը։ -Ո՞վ է դեմ բարուն։ Ես անչափ սիրում եմ ծերունիներին ու երեխաներին։ Ծերունիներին, իհարկե, ավելի քիչ, որովհետեւ նրանց միսը դախ է։ Բայց սոված ժամանակ, պատահել է, ծերուկներից էլ չեմ խորշել։ Իսկ երեխաներն ընդհանրապես հիասքանչ բան են։ Երեխաներ, լա՞վ եմ վերաբերվում ես ձեզ։
-Հիանալի՜ ես վերաբերվում, փրկիչ, անչափ գոհ ենք քեզանից,- միաձայն ծղրտացին երեխաները վիշապի փորից։ Վիշապն այնտեղ ոչ մեծ կազմակերպություն ուներ՝ «Հիմա» անվանումով։
-Դե լավ,- ոչ այնքան վստահ ասաց ՀՅԴ-ն։ -Ինչքան շատ, այնքան լավ։ Թող միանան։ Միայն թե պաշտոններ թող չխնդրեն, մեզ էլ չեն հերիքում։
-Դե ինչ, միացեք,- որոշեց ՀՀԿ-ն։ -Իսկ դու, վիշապ, այլանդակություններ էլ չես անի, չէ՞։
-Երբե՛ք,- գլուխները տարուբերեց Լեւոնը։ -Այսինքն՝ կանեմ, բայց բացառապես կոալիցիայի շրջանակներում։
-Է՜հ, -ձեռքը թափ տվեց ՕԵԿ-ը,- միացի՛ր։ Կլինենք մեծ կոալիցիա։ Իսկ այդ ի՞նչ է սուլոց է այնտեղ։
Սուլոցն ու թեւերի շրշյունը հետզհետե մոտենում էին։ Շուտով բացատում զգուշորեն վայրէջք կատարեց բեղավոր ավազակ Րաֆֆը։
-Ողջո՛ւյն, տղերք,- հեւալով ողջունեց նա պետական գաղափարախոսության կրողներին։ -Առաջարկ ունեմ։ Շվացնողներ պե՞տք են։
-Մենք ինքներս էլ կանք այդ գործում,- բարեհոգաբար քմծիծաղեց ԲՀԿ-ն, բերանը դրեց երկու մատն ու խլացուցիչ սուլոցով տապալեց մի քանի դարավոր կաղնի։
-Շվացնելը՝ շվացրիր,- գոռոզ ներողամտությամբ նկատեց ավազակ Րաֆֆը։ -Բայց շվացրիր չափազանց միջակ։ Ահա նայի՛ր։
Նույն պահին շվացրին ԲՀԿ-ի սաղավարտը, ՕԵԿ-ի օղազրահը, ՀՅԴ-ի թուրը, ՀՀԿ-ի վկայականը, իսկ շրջակա անտառը տապալվեց տասը կիլոմետր շառավղով, ինչի առթիվ, ի դեպ, հետո անչափ ուրախացավ «Հայանտառի» տնօրենը։
-Այո՜,- մտահոգ արտաբերեց ՕԵԿ-ը։ -Եւ ի՞նչ, կարծում ես՝ այդ ունակություններդ կարող են պե՞տք գալ կոալիցիային։
-Դե իհա՜րկե,- արձագանքեց Րաֆֆը։ -Դա միանգամայն բնակա՛ն է։ Հենց որ ես ինչ-որ բանի մասին շվացնեմ, տեղնուտեղը բոլորը կսկսեն քննարկել շվոցս։ Հիշո՞ւմ եք երկխոսություն կազմակերպելու հետ կապված պատմությունը։ Դուք միայն ասացեք, թե ինչ սուլեմ եւ նույն պահին ես այնպե՜ս...
Ու արդեն օդի նոր բաժին էր հավաքել թոքերը, բայց ՀՀԿ-ն վճռական ժեստով կասեցրեց նրան.
-Հերիք է, հերիք։ Վերցնո՛ւմ ենք։
Եւ այդտեղ թավուտից հանկարծ դուրս եկավ անտառի ոգին՝ մամուռից ու քարաքոսից կանաչ մորուքով, ճանճասպան սնկերի, անգռակուկուշների եւ այլ չարքերի շքախմբով։
-Սա՞ ինչ այլանդակություն է,- նողկանքով երեսը շրջեց ՀՀԿ-ն։
-Կոալիցիա մտնել ենք ուզո՜ւ-ո՜ւ- ո՜ւմ,- խառնաձայն երգեցին նորեկները։
-Մեր փաստարկներն էլ հասկացեք,- սկսեց համոզել անտառի ոգին։ - Բարեփոխումների երրորդ սերունդն իհարկե լավ բան է։ Բայց ախր մենք բոլորս էլ, ահավասիկ՝ կանք, գոյություն ունենք։ Մեզ ո՞ւր եք կորցնելու։ Մինչեւ վերջին չարքը սատկի, դարեր կանցնեն, իսկ իշխանությունը պետք է ամրապնդել անհապաղ։ Ահա մենք էլ առաջարկում ենք... որպես խելամիտ փոխզիջում...
Եւ բոլորը սկսեցին աղաղակել. «Ուզում ենք ընդգրկվել կոալիցիայում... Համամիտ ենք գաղափարախոսությանը... Հավանություն ենք տալիս քաղաքականությանը»։
Լսելով այդ գոռում-գոչյունը` Նախագահն իր պալատում նկատելիորեն աշխուժացավ։
-Տես, թե ինչպե՜ս է ժողովուրդն աջակցում մեր նախաձեռնություններին,- նկատեց նա։
-Ճիշտ այդպես, աջակցում է,- զեկուցեց օգնականը։
-Ապշեցուցիչ է, թե որքա՜ն արագ կարգուկանոն հաստատեցի երկրում,- զարմանում էր Նախագահը։ -Հիմա ես գաղափարական բոլոր հակառակորդներին... բառացիորեն մի հարվածով։
Օգնականը հարգալից լռում էր։ Խանդավառ ճիչերը պալատի պատերից այնկողմ ուժգնանում էին։
-Թերեւս արժե գնալ ու ողջունել հպատակներին,- նկատեց Նախագահը, իջավ գահից ու դուրս եկավ պատշգամբ։
Նրա հայացքի առջեւ բացվեց մի աննկարագրելի տեսարան։ Գլխավոր հրապարակի կենտրոնում բազմել էին չորս դյուցազունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ նրանց շուրջ հրճվում էր ամեն տեսակի չարքերի ահռելի բազմությունը. գեղգեղուն սուլում էր ավազակ Րաֆֆը, բայց սուլում ակնհայտորեն անպարկեշտ ինչ-որ բան, անտառի ոգիները, ճանճասպաններն ու անգռակուկուշները ձեռք ձեռքի տված պարում էին ոչ այն է քոչարի, ոչ այն է ինչ-որ հրեական պար։ Վիշապ Լեւոնը կրակ էր ժայթքում՝ հրավառության պես։
Հայոց աշխարհում գոյություն ունեցող անտառային, գետային, լեռնային ու անապատային բոլոր չարքերը հավաքվել էին գերագույն իշխանության պատշգամբի տակ՝ իրենց հավատարմության հավաստիքը հայտնելու մտադրությամբ։
-Սա ի՞նչ բան է, ովքե՞ր են հավաքվել այստեղ,- տարակուսած հարցրեց Նախագահը։
-Մեծ կոալի՛ցիան,- առույգ զեկուցեց ՀՀԿ-ն, որը բավականաչափ կոնծել էր տոնախմբության առթիվ անտառի ոգու բերած ահռելի քանակությամբ տնական օղուց։ -Հայոց աշխարհի ժողովուրդը համերաշխ ընդգրկվում է մեր կոալիցիայում։
-Դե,- սարսափազդու ասաց Նախագահը։ -Իսկ ովքե՞ր են ձեր ընդդիմությունը։
-Չունե՛նք մենք ընդդիմություն,- ուրախ բացականչեց վիշապ Լեւոնը։ -Ի՞նչ ընդդիմություն կարող է լինել մեզ նմանների դեմ։ Բոլորին հրով կայրե՛նք, լորձով կխեղդե՛նք։ Մեր դեմ խաղ չկա։
-Դե, որ այդպես է,- ատամները կրճտացնելով` ասաց Նախագահը,- ե՛ս կլինեմ ձեր ընդդիմությունը...
Բայց ատամների այդ կրճտոցը ոչ ոք արդեն չլսեց։ Գզվռտոցից հոգնած երկիրը վայելում էր միասնականության հաճույքը։ Անգռակուկուշները դուդուկ էին նվագում ու դհոլ զարկում։
-Միայն մի բան է ինձ մտահոգում,- կամացուկ շշնջաց ՀՅԴ-ն ԲՀԿ-ի ականջին։ -Իսկ ինչի՞ մասին են այսուհետ հեքիաթներ հորինելու։ Չէ՞ որ բոլորը բարու կողմնակիցն են, իսկ ո՞վ է դեմ լինելու։ Ախր, մեր մասին հիմա ոչ մի էպոս էլ չի լինի։
-Բա դա քեզ պե՞տք է,- ծանր, հարբած ձայնով հարցրեց ԲՀԿ-ն։
-Դե չէ, ընդհանուր առմամբ... Պարզապես հետաքրքիր է...
-Դե ուրեմն՝ հիմար հարցեր մի՛ տուր,- ասաց ՀՀԿ-ն եւ էլի խմեց անտառի ոգու բերած թթի օղուց։ -Արա, Րաֆֆ, ապա մի անգամ էլ շվացրու մեր սիրելի երգը. «Մենք ծնվել ենք, որ հեքիաթը սարքենք իրականությո՜ւն»։
- «Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
Քննարկում
Սարգիս գրել է:
Շատ համով, հոտով հեքիաթ է: Անպայման տեղադրել դպրոցական գրքերում, կամ էլ հոդվածը ներկայացնել երեխաներին և առաջարկել քննարկումներ անել դրա շուրջ: Այնուհետև գրել մի շարադրություն տվյալ թեմայի շուրջ: Կգրվեն խելացի շարադրություններ որոնք կարելի է տեղադրել թերթում:
ARMEN գրել է:
Հումորի պակասությունը մեր պատմության մեջ զգացվում է դեռ Ուրարտուի ժամանակներից: Ոչ մի պետություն չի կարող գոյատևել առանց ԱՌՈՂՋ հումորի ու երգիծանքի: Այլ հարց է, թե կատակել անպատեհ առիթին ճաշակի պակասության ցուցանիշ է:
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 3
Այն բանից հետո, երբ Հանրապետականը հաղթեց ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում, նրան անհրաժեշտ էր նեցուկ՝ ժողովրդի առաջավոր հատվածի տեսքով։ Շտապ հրավիրեց Հանրապետականը երեք դյուցազուններին՝ ...ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 29
1992 թվականի հունիսի 29-ին հայկական ջոկատները Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղը ադրբեջանցիներից ազատագրելու հրաման էին ստացել։ Թշնամին գրավել էր նաեւ հարեւան գյուղերը՝ Թալիշը, Չայլուն եւ մեր տղաներին ...ՏՂԱՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպումով, որ տեղի է ունենալու Աբովյանի քաղաքային մարզադաշտում, այսօր մեր երկրում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի էլիտ խմբի ընտրական մրցաշարը, ...ՊԱՏՐԱՍՏ Է ՎՃԱՐԵԼ 1 ՄԼՆ ԵՎՐՈ
Ռումինական «Ստյաուա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի համար Տիմիշորայի «Պոլիտեխնիկային» վճարել 1 մլն եվրո: Ակումբի սեփականատեր Ջիջի Բեկալին հայտարարել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հհշական լրատվամիջոցներն այս օրերին կաշվից դուրս են գալիս մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող յուրայիններին քաղբանտարկյալ ներկայացնելու համար
Նրանց թվում են նաեւ Քրեական օրենսգրքի 149-րդ ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գները դարձյալ սկսել են բարձրանալ
Մարտին արձանագրված պասիվացումից հետո մայրաքաղաքի բնակարանային շուկան աստիճանաբար վերականգնվում է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ավելացել են գործարքները, ...ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ կեսօրին աշխատանքն սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը
Վերանկախացումից հետո Հայաստանում արդեն երրորդ անգամ գումարվող այս ժողովին մասնակցում են աշխարհի 30 երկրներում գործող ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Մինչ հհշական ակտիվիստներն աղմկում են մարտի 1-ի անկարգությունների ոգեշնչողների եւ անմիջական մասնակիցների նկատմամբ շարունակվող անլուր հետապնդումների մասին, հայրենի «քաղբանտարկյալները» մանրից ազատ են արձակվում ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԵՋ ԷԼ ԿԱՆ «ԸՆՏՐՅԱԼՆԵՐ»
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Մեր այսօրվա զրուցակիցը «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ, «Կայունություն» դաշինք ՀԿ-ների միավորման խորհրդի անդամ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ է
-Նախագահական ընտրություններում ...1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր 2
3. Ովքե՞ր կերտեցին Սարդարապատի հրաշքը
Փաստերը վկայում են, որ 1918 թվականի հերոսամարտերում վճռորոշ դեր են խաղացել ոչ թե ֆիդայական-անկանոն խմբերն ու հապշտապ հավաքված աշխարհազորայինները, այլ առաջին աշխարհամարտում ...ԼԵՎՈՆԻ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ներքաղաքական կյանքի զարգացումները ցույց են տալիս, որ գնալով ավելի են թեժանում քննարկումները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ին Հայաստանի վերաբերյալ ընդունած թիվ 1609 բանաձեւի շուրջ։ Հատկապես ...ՄՐՑՈՒՅԹ՝ «ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին ժամանակներս, հետընտրական գործընթացների շուրջ Արեւմուտքից հնչող խիստ գնահատականների ու պահանջների հետ կապված, հասարակության մեջ նկատելիորեն ուժգնացել են հակաամերիկյան տրամադրությունները։ Կարեւոր ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ: ...ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Վիկտոր Սողոմոնյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Ֆարմանյանը նշանակվել ...ԵԿԵՂԵՑԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Թբիլիսիի Սբ Նորաշեն հայկական եկեղեցու ճակատագրով մտահոգ, դիմել է վարչապետին: Երեկ Տ.Սարգսյանը տեղեկացրեց, որ հանձնարարական է տրվել արտաքին գործերի նախարարին՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի. «Ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ճամբարում լինելը ինքնանպատակ չէ։ Քաղաքական որեւէ կարգավիճակ պարտադրված չի կարող լինել։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ
«Այսօր մեր երկրի առջեւ ծառացել են կարեւոր մարտահրավերներ` այնպիսիք, որոնց լուծումը պահանջելու է բովանդակ հայ ժողովրդի ջանքերի միավորումը: Պետք է արդիականացնենք քաղաքական դաշտն ու տնտեսությունը, վերականգնենք ...ՄԵՆՔ ՀԱԿԱՈՒԺ ՉԵՆՔ ՈՒ ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ
«Մենք հակաուժ չենք ու չենք դառնալու: Մենք ո՛չ հակաամերիկյան, ո՛չ հակաանգլիական, ոչ էլ հակառուսական ուժ ենք, բայց գիտենք ամեն ինչից վեր դասել մեր երկրի ինքնիշխանությունը, մեր արժանապատվությունը: Այդպիսին ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորի մանդատի համար պայքարում էր 10-ից ավելի հայ թեկնածու: Համաձայն կանխատեսումների, նրանցից պատգամավոր դառնալու ռեալ հնարավորություններ ...ՊԱՐԶԵՑԻՆ
Մոսկվայի կենտրոնում մայիսի 19-ին սպանված անձի ինքությունը պարզվել է. նա 1962թ. ծնված Վարդան Հայրապետյանն է: Սպանվածի մոտ հայտնաբերվել է ԽՍՀՄ նմուշի անձնագիր, ըստ որի՝ Վ.Հայրապետյանը ծնվել է Տավուշի մարզի ...ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կալանքի ժամկետը:ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ
«Ինչ վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելուն, կարող ենք այդ մասին միանշանակ խոսել միայն մի դեպքում. եթե խոսքը վերաբերում է 300 կամ 301 հոդվածներին։
Իսկ ընդհանուր բնույթի մեղադրանքները որեւէ առնչություն ...ՈՒՏՈՂԸ ԳԻՏԻ, ՉՈՒՏՈՂԸ Ի՞ՆՉ ԻՄԱՆԱ
Ինչպե՞ս են ազատամարտիկները վերաբերվում բանակը կրճատելու, սահմանները բացելու Տեր-Պետրոսյանի կարգախոսներին։
Ըստ «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ. ...ԱԳՐԵՍԻՎ ԵՆ
«Երկրների խաղաղասիրության եւ անդորրի վարկանիշի» 2008թ. ինդեքսում 140 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 101-րդ տեղը եւ ճանաչվել աշխարհի ամենաագրեսիվ երկրներից մեկը: Հետխորհրդային երկրների մեջ ամեախաղաղասերը ...ԿՈՆՍԻԼԻՈՒՄ
Նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի պաշտպանի միջնորդությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որի կազմում են եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ա.Ռոստոմյանը, նույն կենտրոնի գլխավոր ...ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
1Երեկ իր տան շենքի մուտքի մոտ հանկարծամահ է եղել ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Նա ժամանակին սրտի վիրահատության էր ենթարկվել:ՄԻԿԱՆ ԹԱԽՏԱԲԻԹԻ ՉԻ՛։ ՆՐԱՆ ԳԱԶՈՎ ՉԵՍ ՍԱՏԿԱՑՆԻ
Երեկ, ժամը 15-ի սահմաններում, Տերյան փողոցում, Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը գազի ատրճանակով կրակել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա: ...
ԻՆՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌՎՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՊԵՏՔ Է ՆԱՅԵԼ ԳՈՐԾԵՐԻՆ, ՈՉ ԹԵ ԽՈՍՔԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԴՉԱՓ ԲԱԶՄԱՑԵԼ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԳՈՂԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻԴԵԱԼ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԱՇԽԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ՄԻԱԲԵՎԵՌ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԵԹԵ ԿԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ... ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

