
1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ.
- 1. 1918-2008. պատմական զուգահեռների արդիականությունը

Ինքնախարազանման պահերին, հաճախ գիտակցաբար, հաճախ էլ՝ մեխանիկորեն, խոստովանում ենք, թե իբր մենք՝ հայերս, կայսրությունների փլատակների տակ մնալու «հարուստ փորձ» ունեցող ժողովուրդ ենք։
1917թ. հոկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցած հեղաշրջման ժամանակ՝ առաջին անգամ եւ ԽՍՀՄ փլուզման փաստն ամրագրած 1991-ի Բելովեժյան համաձայնագրերի շրջանում՝ երկրորդ անգամ, մնացինք մենակ՝ արտաքին թշնամիների դեմ հանդիման եւ անկախ նրանից, թե որքա՞ն էր մեծ մեր պարտությունների դառնությունը կամ՝ հաղթանակների բերկրանքը, ի վերջո, ստիպված եղանք որոշակի դասեր քաղել պատմությունից։
Չմոռանանք, որ 1917 թվականի վերջերին եւ 1918-ի առաջին ամիսներին սեփական մեղքով՝ մեր իսկ անկազմակերպվածության ու կորովի բացակայության պատճառով, չկարողացանք տեր կանգնել Արեւմտյան Հայաստանին, քանզի ռուսական բանակի հեռանալուց հետո ունեինք զենքի եւ զինամթերքի անսահման պաշարներ եւ Էրզրումի ու Կարսի նման անառիկ ամրոցներ։
Եւ միայն ամենավերջում, երբ դանակը ոսկորին էր հասել ու իրական էր նաեւ Արեւելյան Հայաստանի կորստյան վտանգը, Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի մատույցներում անօրինակ մաքառումով կանգնեցրինք թշնամու առաջխաղացումը, որը ստիպված էր գոնե ժամանակավորապես հաշտվել 1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության գոյության փաստի հետ։
1991-ին, երբ նորից փլուզվեց կայսրությունը եւ խորհրդային-ռուսական բանակը նորից հեռացավ մեր տարածաշրջանից, Արեւմտյան Հայաստանի ազատագրության խնդրի փոխարեն ունեինք Ղարաբաղի հարցը, որը մեզ ժառանգություն էր մնացել Հայաստանի առաջին հանրապետության շրջանից։
Այս անգամ, սակայն, որպես ազգ հասցրել էինք թեկուզ ո՛չ ամբողջովին, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան սովորել պատմությունից։ Մնալով մենակ` այս անգամ չընկճվեցինք ու չտկարացանք, այլ հասկացանք, որ ապրելու համար հարկավոր է հաղթել՝ մոռանալով հակառակորդի բոլոր առավելությունների ու անտարբեր աշխարհից գթություն հայցելու մասին։ Խոստովանենք, սակայն, 1991-ին կայսրության փլուզումը ավելի դանդաղ էր ու կառավարելի, ինչը թույլ էր տալիս զուգահեռաբար լուծել անկախ պետություն ստեղծելու եւ արտաքին թշնամուն դիմագրավելու խնդիրները, իսկ մենք նոր միայն Եղեռնը տեսած, վախվորած ժողովուրդը չէինք, այլ ցեղասպանության վերհուշը իբրեւ ուսանելի դաս ընկալող ազգ։
1918-ի հերոսամարտերից ու Հայաստանի առաջին հանրապետության ձեւավորումից 90 եւ ԽՍՀՄ փլուզման ազդակներից մեկը դարձած Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից՝ 20 տարի անց, բոլորիս ակամայից տանջում է նույն հարցը. արդյոք այն ամենը, ինչը տեղի ունեցավ սրանից 90 կամ 20 տարի առաջ, միայն ու միայն պատմություն է` իր չոր, հաճախ անհրապույր, թվերով ու փաստերով։ Արդյոք աշխարհն այնքա՞ն է փոխվել, որ կարող ենք մեզ ապահով զգալ անգամ այն նույն շրջապատում որն ունեինք ոչ միայն անցյալում, այլեւ այսօր։
Իսկ միգուցե ինքնապահպանման առողջ բնա՞զդն է թուլացել՝ իր տեղը զիջելով ժամանակավոր հաճույքների ու վայելքների գեդոնիստական հոգեբանությանը։ Ի վերջո, որպես պետություն ու ժողովուրդ դեռեւս այնքան չենք հզորացել, որ մեզ թույլ տանք անգամ ժամանակավոր ընդարմացում՝ փաստացի պատերազմի մեջ գտնվող 8 միլիոնանոց Ադրբեջանի եւ անցյալն ամենեւին էլ չմոռացած 70 միլիոնանոց Թուրքիայի հարեւանությամբ։
1918 թվականի հերոսամարտերի դասերը պատմական նման լայն խորապատկերի վրա դիտարկելու պարագայում հանգում ենք այն եզրակացության, որ կայսրությունների փլուզման հետեւանքով մեր ժողովրդի նախորդ սերունդներին բաժին ընկած դաժան, բայց հերոսական ճակատագրերը ոչ թե պատմական դեպքերի ու իրադարձությունների պարզ կրկնության արդյունք էին, այլ որոշակի եւ կրկնվող օրինաչափությունների անմիջական արտահայտություն։ Իսկ այդ օրինաչափությունները ծնող պատճառները վերջին տարիներին ոչ միայն չեն վերացել, այլեւ ավելի ու ավելի են հիշեցնում իրենց գոյության մասին։
Եթե Ռուսաստանին 1917թ. հոկտեմբերին բաժին ընկած աղետը համաշխարհային պատմության ամենամեծ առեղծվածներից էր, իսկ աշխարհի հզորագույն պետություններից մեկի՝ ԽՍՀՄ փլուզումը դրա կրկնության ապացույցը, ապա ներկայումս համաշխարհային թատերաբեմում տեղի ունեցող նորագույն զարգացումները դառնում են մեկ այլ՝ գլոբալ մակարդակի վրա նույն գործընթացի հնարավորության մասին վկայող ահազանգեր։ Հետեւություններն ակնհայտ են։
Առաջին, եթե Ղարաբաղի հարցը սոսկ երկկողմ մակարդակով՝ հայ-ադրբեջանական բանակցությունների միջոցով, իր լուծմանը հասնելու որեւէ շանս չունի։
Երկրորդ, եթե անվիճելի է նաեւ, որ համաշխարհային ուժերի հետսառըպատերազմյան փխրուն հաշվեկշիռը մոտակա տարիներին մեր տարածաշրջանի համար չի կարող վերջնական խաղաղության հաստատման երաշխիքներ ապահովել։
Երրորդ, եթե Հարավային Կովկասը ներկայումս իր ներսում ծավալվող սպառազինությունների մրցավազքով այսօր աշխարհի առաջատարն է, ուրեմն գլոբալ մակարդակի վրա ցանկացած լուրջ փլուզում եւ դրանով պայմանավորված ուժերի հարաբերակցության արմատական փոփոխություն, մեր տարածաշրջանում դրսեւորվելու է պատերազմական գործողությունների վերսկսման տեսքով։
Այս անգամ պետք է պատրաստ լինենք ոչ թե առանձին վերցրած որեւէ կայսրության, այլ համաշխարհային տնտեսության եւ դրանով պայմանավորված՝ առավել անհանգիստ տարածաշրջաններում հաստատված ժամանակավոր կայունության փլուզման հեռանկարին։ Իսկ այդ ամենին դիմակայելու համար բավարար չէ ունենալ տնտեսական կամ ռազմատեխնիկական հնարավորություններ։ Դրանցից ոչ պակաս կարեւոր է մեր հիշողության մեջ ամրագրված՝ պատմության այն դասերի յուրացումը, երբ դաժան ճակատագրի բերումով մենակ ենք մնացել իր ուժերով ու հնարավորություններով բազմապատիկ գերազանցող հակառակորդի հետ։
Հենց այս առումով են 1918թ. հերոսամարտերի դասերն առավել ուսանելի, որովհետեւ իր հազարամյակների պատմության ընթացքում երբեք հայությունն այնքան թույլ ու բզկտված չի եղել, որքան մեզ բաժին ընկած 1915-ի Մեծ եղեռնից հետո։ Ու ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ անգամ ողջ համաշխարհային պատմության մեջ չի եղել մի այնպիսի դեպք, երբ նոր միայն ցեղասպանության ենթարկված ժողովուրդը դրանից հետո կրկին միայնակ հայտնվի իր երեկվա դահճի հետ։
Ուրեմն հայ ժողովուրդը 1918 թվականին ողջ աշխարհին ապացուցել է, որ կարելի է հաղթել անգամ սեփական ճակատագրին եւ անցյալի կրկնության ամենափոքր տարբերակն անգամ բացառելու համար հայության ներկա սերունդը պետք է հիմնավորապես ուսումնասիրի ու յուրացնի իր պատմության ամենադժվարին, բայց ամենահերոսական էջը՝ 1918 թվականի հերոսամարտերի տարեգրությունը։
Շարունակելի
- ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր
ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿԽԱՂԱՆ «ՎԻՎԱՍԵԼԻ» ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Հայրենի ֆուտբոլը կարծես աստիճանաբար գրավիչ է դառնում ներդրողների համար։ Ազգային առաջնությանը հովանավոր ներգրավելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակից գտավ նաեւ հավաքական թիմերի համար։ Մայիսի 16-ին ...«ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ
«Սթար-ֆուտբոլի Հայաստանի առաջնության» 6-րդ տուրում Երեւանի «Արարատը», շարունակելով հաղթարշավը, հյուրընկալվելիս հաղթեց Կապանի «Գանձասարին»։
Առաջատարը իրեն բնորոշ վստահությամբ անցկացրեց հերթական հանդիպումը, ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԻՇԵՑՐԵՑ ԻՐ ՄԱՍԻՆ
15-ամյա ընդմիջումից հետո Ռուսաստանի հավաքականը վերադարձրեց տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Կանադայի Քվեբեկ քաղաքում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ռուսները շուրջ 14 հազար ...ԿԱԿԱՆ ՉԻ ՄԵԿՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ
«Միլանի» ղեկավարությունը արգելել է անցյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ Կակային Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել օգոստոսին Պեկինում տեղի ունենալիք օլիմպիական խաղերին։ Միլանցիները համարում են, որ ...ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Լեւոն Արոնյանը առանց հաղթանակի ավարտեց ելույթները Սոֆիայում անցկացված «Մ-Թել Մասթերս» գերմրցաշարում` եզրափակելով 6 մասնակիցների մրցաշարային աղյուսակը։ Վերջին երկու տուրերում հայաստանցի գրոսմայստերը ...«ԵԹԵ ԿԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ... ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Մինչ ԼՏՊ-ն եւ նրա համախոհները աշխարհով մեկ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսն են հնչեցնում, նույն այդ «քաղբանտարկյալները» խոստովանում են իրենց բնավ ոչ քաղաքական այլախոհությամբ պայմանավորված հանցանքները, ...ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԸ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Գիրք հնդկահայ գաղութի մասին
Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում այսօր բնակվում է մոտ 150 հայ՝ հիմնականում տարեցներ։ Նրանք են պատմական հայահոծ համայնքի կենդանի ժառանգները։ Իսկ հնդկահայ երբեմնի ծաղկուն ...ՄԻ ՔԻՉ ԷԼ ԴԻՄԱՑԵՔ
Հանրակրթական դպրոցներում ուսումնական պարապմունքները կավարտվեն մայիսի 24-ին: Հունիսի 2-20-ը 4-րդ, 9-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները կհանձնեն փոխադրման եւ ավարտական քննություններ: Չորրորդ դասարանի ...ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
Երեւանի հանրակրթական դպրոցներում մայիսի 24-ին կանցկացվեն «Վերջին զանգին» նվիրված միջոցառումներ: Ինչպես երեկ նշեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, այդ օրը շրջանավարտները հրավիրվում ...ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թեեւ «Երեւան ջուրը» հայտ էր ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` խմելու ջրի մատակարարման սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու վերաբերյալ, այնուհանդերձ դա տեղի չի ունենա։ Բնակիչ-բաժանորդների ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ ՄԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գեղարքունիքի մարզում մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը գրանցվել է զրոյից 8 աստիճան ցածր ջերմաստիճան։ Ցրտահարությունն անժխտելի է։ Այլ խնդիր է, թե վնասն ինչ ծավալներ է ունեցել, դրանք այժմ ճշտվում են։ Վերջին ...ԻՆՔՆԱԲԽՎԵՔ ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Բայց վեց ժամից ոչ ավելի
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգի գլխավոր ինտրիգը, ինչպեսեւ պետք էր սպասել՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր» անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ...ԱՎԱՆՑԻՆԵՐԸ ՏԵՍԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եւ քվեարկեցին նրա օգտին
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Նորք-Մարաշ եւ Ավան համայնքներում մայիսի 18-ի կիրակին ընտրական էր
Համայնքապետի ընտրությունների ընթացքին «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում մայիսի 18-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Ավան համայնքում, ըստ նախնական արդյունքների, գրանցված եւ քվեաթերթիկ ...ՄԵՐ ՍԻՐՈՒՇՈՆ
3«Եվրատեսիլ- 2008» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն մրցույթի պաշտոնական կայքէջում կատարվող ինտերնետ հարցման երեկվա արդյունքներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այն հարցին, ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Բայց հաջորդ խորհրդարանում
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց մեծամասնությունը վերաբերում էր իր ստորագրությամբ՝ առաջնահերթության կարգով, խորհրդարանի դատին ներկայացված ...1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ.
ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր
1. 1918-2008. պատմական զուգահեռների արդիականությունը
Ինքնախարազանման պահերին, հաճախ գիտակցաբար, հաճախ էլ՝ մեխանիկորեն, խոստովանում ենք, թե իբր մենք՝ հայերս, կայսրությունների փլատակների տակ մնալու «հարուստ ...ՔԱՆԻ՞ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել այժմ, ըստ էության, լուծարված «Ազգային վերածնունդ» կուսակցութան նախագահ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԻՆ։ Վերջինս նախ նշեց քաղաքական համակարգի թերի լինելու եւ կուսակցությունների ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ
Ավանդական դարձած «կրիմինալ վարչախումբ», «ավազակ համակարգ», «ռեսուրսներից զուրկ» բառակապակցությունները մի քանի անգամ կրկնելուց ...ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆ Է
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 1
Ինչպես հայտնի է, աստվածաշնչյան մարգարեները դիմում էին կենդանի խոսքի, երբ ցանկանում էին հաղորդել սեփական մտքերը. կա՛մ քարոզում սուրբ վայրերում հավաքված ժողովրդին (օրինակ, Ամովսը՝ Բեթելում), կա՛մ ճառ արտասանում ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ Ա.ՄԻԼԼԵՐԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 4
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին «ՀայՌուսգազարդը» աշխատում է բավական արդյունավետ, ցուցանիշները ...ՀՅԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Մայիսի 21-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական բացումը։ Այնուհետեւ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը իր աշխատանքները կշարունակի Ծաղկաձորում, ...ՄՆԱՑ ՈՒԺԻ ՄԵՋ
Երեկ վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ նախկին արտգործնախարար, Լեոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կալանքը երկու ...«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ
Նեյչո Վելիչկովը նշանակվել է «Վիմպելկոմ» ընկերության՝ Հայաստանի տարածքում «Beeline» ապրանքանիշով կապի ծառայություններ մատուցող դուստր ձեռնարկության՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն: «Վիմպելկոմ» ընկերության՝ ...«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»
Բելգրադ քաղաքի «Բելգրադյան ասպարեզ» համերգասրահում վերջին փորձերն են անցկացնում «Եվրատեսիլ- 2008» երգի միջազգային մրցույթի մասնակիցները: Այսօր, կիսաեզրափակիչում Սիրուշոն հանդես կգա 14-րդ համարի ներքո: ...ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
Սեփ.լրտվ. 2
Երեկ խորհրդարանում քննարկվում էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։
«Այստեղ երբեմն փիլիսոփայական ելույթներ են ունենում, ...ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունն այսուհետ կղեկավարի ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, իսկ «Օրինաց երկիր» խմբակցությունը՝ Հեղինե Բիշարյանը, որը խմբակցության քարտուղարն էր: Նման որոշում կայացվել ...ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն Հայաստանում երեկ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից տպավորություն է ստացել, որ զգալի առաջընթաց է արձանագրվել Եվրախորհրդի Խորհրդարանական ...ՄԵՐ ՀԱԼ, ՔՈ ՀԱՎԵՍ
1
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «հրատապ քննարկման» է հրավիրել կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արթուր Բաղդասարյանին, ...ՀԵՌԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ԽՆԴԻՐ
Դատելով ամենից, առաջնորդների բացասական արձագանքները ստիպել են Տեր-Պետրոսյանին ավելի զգուշավոր լինել։ Ինչպես տեղեկացրեց երեկ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, նոր ձեւաչափը չի ենթադրում մեկ կուսակցություն, այլ. «Լ.Տեր-Պետրոսյանը ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏ
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին, մայիսի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՎՈԼՎՈ մակնիշի ՏՀՌ 8649516 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան շրջադարձի ժամանակ շուռ է եկել եւ ընկել Արփա գետը: Ավտոմեքենան բեռնված ...ԻՆՖԱՐԿՏ
Երեկ երեկոյան մայրաքաղաքի «Կազիրյոկ» սրճարանում հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ, քաղաքական գործիչ Էդուարդ Աղաջանովը։ Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է ինֆարկտը։ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը մտահոգություն է հայտնում Սբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ իրականացված ոտնձգության փաստի առնչությամբ: Վրաց Ուղղափառ եկեցեղու ծառայող Հայր Տարիել Սիկինչելաշվիլին եւ ...ԵՎՍ 2 ԱՄՍՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խափանման միջոց ընտրված ...
ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
ՔԾՆՈՂՆԵՐԸ ԴԺՎԱՐԻՆ ՊԱՀԵՐԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
ԼՐԱՑԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ 75 ՏԱՐԻՆ
ՆԱՆԱ ԱՎԵՏԻՍՈՎԱ «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղարՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԵԹԵ ԿԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ... ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1737 Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում ավարտվեց «Հաճախապատում»-ի առաջին տպագրողթյունը:
- 1923 Երևանում բացվում է Շահումյանի անվան ջրանցքը:
- 1963 Մոսկվայում ավարտվում է աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան մատչը՝ Տ. Պետրոսյանի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

