
ԻՆՔՆԱԲԽՎԵՔ ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ
- Բայց վեց ժամից ոչ ավելի

ԱԺ հերթական քառօրյայի օրակարգի գլխավոր ինտրիգը, ինչպեսեւ պետք էր սպասել՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր» անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծն էր, որ երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ստորագրությամբ եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվեց հայրենի խորհրդարանականների դատին՝ արժանանալով «Ժառանգություն» խմբակցության բուռն հակազդեցությանը։
Ընդդիմադիր յոթնյակը սովորականի պես, նախ, դժգոհեց, որ «այդչափ կարեւոր» նախագիծը, ինչպես միշտ, «հապշտապ» բերվել է խորհրդարան՝ «Ժառանգության» պատգամավորներին զրկելով սույն փաստաթղթում ներդրված ականները մանրակրկիտ հետազոտելու եւ դաշտը ժամանակին ու որակով ականազերծելու հնարավորությունից։
Իրար հերթ չտալով՝ վերջիններս, այնուամենայնիվ, տեղում կողմնորոշվեցին եւ առանց դժվարության տեղնուտեղը բացահայտեցին կոալիցիայի կողմից խնամքով նախապատրաստված ծուղակները։ Մասնավորապես սաստիկ մտահոգություն հայտնեցին, որ զանգվածայինի վերաճած, այսինքն՝ 100-ի նշաձողն անցած «ինքնաբուխ» միջոցառումները սահմանափակվում են առավելագույնը 6 ժամով (նկատենք՝ հանձնաժողովի առաջարկած սույն ցուցանիշը ընդունվել է առանց սակարկության, չնայած հեղինակի կարծիքով՝ 4 ժամն էլ լիուլի բավարար է)։
Սա՝ այն դեպքում, երբ մարտի 17-ին մայր օրենքում իրավիճակը կայունացնելու նպատակով ընդունված փոփոխություններն ընդհանրապես բացառում են ինքնաբուխ ակցիաների անցկացումը։ Գործող օրենքի այդ կետը հանվել էր՝ հարուցելով Վենետիկի հանձնաժողովի կտրուկ արձագանքը։
Օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացության մեջ հանձնաժողովն, ըստ այդմ, միանշանակ ողջունում է առաջարկվող բարեփոխումը, փաստելով, որ սույն դրույթը հնարավորություն է ընձեռում, որպեսզի «ցանկացած ինքնաբուխ հանրահավաք տեղի ունենա առանց իշխանություններին իրազեկելու»։ Միաժամանակ նշվում է, որ «վերանայված օրենքում ինքնաբուխ հանրահավաք կազմակերպելու իրավունքն անսահմանափակ չէ, եւ ինքնաբուխ հանրահավաքը կազմակերպելը չպետք է համարվի միջոց իշխանություններին իրազեկելու պահանջը շրջանցելու համար»։
Նախագծի համաձայն, փաստաթղթում ամրագրված 6 ժամը սպառվելու դեպքում «ինքնաբուխ զանգվածային» միջոցառումը պետք է արգելվի, եւ «ակցիան» նույն թափով շարունակելու համար կազմակերպիչները պարտավոր են իրազեկել այդ մասին լիազոր մարմնին եւ ստանալ նրա թույլտվությունը։ Վերջինս, հարկ եղած դեպքում, ոստիկանության կամ ԱԱ մարմինների հիմնավորված բացասական եզրակացությունն ունենալու պարագայում կարող է արգելել զանգվածային միջոցառման անցկացումը, եթե դա հղի է անկարգություններով, մարդկային զոհերով եւ այլեւայլ ծանր հետեւանքներով։
Ընդսմին՝ անվավեր է ճանաչվում 9-րդ հոդվածի բազմաչարչար 6-րդ կետը, ըստ որի՝ լիազոր մարմինը կարող է արգելել զանգվածային հրապարակային միջոցառումը, եթե նախկինում դրանք ուղեկցվել են զանգվածային անկարգություններով եւ հանրային «առողջության», հասարակական կարգի համար վտանգավոր այլ հանցավոր արարքներով՝ մինչեւ հանցագործության լիարժեք բացահայտումը։ Մի բան, որ հնարավորություն էր տալիս անորոշ ժամանակով սառեցնել ընդդիմության հանրահավաքային ակտիվությունը։
Մեկ այլ կետով սահմանվում է, որ «զանգվածային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան։ Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում»։ Մինչդեռ գործող օրենքով ընդդիմությունն ընդհանրապես զրկված է լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ քաղաքապետարանի մերժումը բողոքարկելու որեւէ հնարավորությունից։ Հիշյալ փոփոխությունները, բնականաբար, արժանացել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետի դրական գնահատականին։
Ըստ այդմ՝ «նախագիծը լայնորեն լուծում է 2008թ. մարտի 17-ին ընդունված փոփոխությունների վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից բարձրացված խնդիրները»։ Եւ, «այդ տեսքով ընդունվելու պարագայում ընդհանուր առմամբ համապատասխան կլինի կիրառվող եվրոպական չափանիշներին»։
Շատ թե քիչ էական միակ վերապահումը վերաբերում է իրազեկման համար անհրաժեշտ ժամկետի երկարաձգմանը. եթե մայր օրենքով դրա համար պահանջվում էր 3 օր, հիմա կազմակերպիչները լիազոր մարմնին պետք է դիմեն ծրագրված «ակցիայից» 5 օր առաջ։ Լրացուցիչ 2 օրը, ինչպես պարզաբանեց Տիգրան Թորոսյանը, անհրաժեշտ է լիազոր մարմնի եզրակացությունը բողոքարկելու եւ դատարանի որոշումն ստանալու համար։
Նաեւ այդ էր պատճառը, որ «Ժառանգության» հրաշալի յոթնյակը մերժեց Վենետիկի հանձնաժողովի դրական արձագանքին արժանացած նախագիծը, հայտարարելով, որ «այդ ճանապարհը եկեղեցի չի տանում»։ Ավելին՝ աչքը սարքելու տեղ ունքն է քանդում՝ ընդդիմությանը զրկելով ուզած պահին մինչեւ անվերջություն ազատորեն եւ անարգել «ինքնաբխվելու» սահմանադրական իրավունքից։
Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿԽԱՂԱՆ «ՎԻՎԱՍԵԼԻ» ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Հայրենի ֆուտբոլը կարծես աստիճանաբար գրավիչ է դառնում ներդրողների համար։ Ազգային առաջնությանը հովանավոր ներգրավելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակից գտավ նաեւ հավաքական թիմերի համար։ Մայիսի 16-ին ...«ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ
«Սթար-ֆուտբոլի Հայաստանի առաջնության» 6-րդ տուրում Երեւանի «Արարատը», շարունակելով հաղթարշավը, հյուրընկալվելիս հաղթեց Կապանի «Գանձասարին»։
Առաջատարը իրեն բնորոշ վստահությամբ անցկացրեց հերթական հանդիպումը, ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԻՇԵՑՐԵՑ ԻՐ ՄԱՍԻՆ
15-ամյա ընդմիջումից հետո Ռուսաստանի հավաքականը վերադարձրեց տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Կանադայի Քվեբեկ քաղաքում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ռուսները շուրջ 14 հազար ...ԿԱԿԱՆ ՉԻ ՄԵԿՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ
«Միլանի» ղեկավարությունը արգելել է անցյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ Կակային Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել օգոստոսին Պեկինում տեղի ունենալիք օլիմպիական խաղերին։ Միլանցիները համարում են, որ ...ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Լեւոն Արոնյանը առանց հաղթանակի ավարտեց ելույթները Սոֆիայում անցկացված «Մ-Թել Մասթերս» գերմրցաշարում` եզրափակելով 6 մասնակիցների մրցաշարային աղյուսակը։ Վերջին երկու տուրերում հայաստանցի գրոսմայստերը ...«ԵԹԵ ԿԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ... ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Մինչ ԼՏՊ-ն եւ նրա համախոհները աշխարհով մեկ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսն են հնչեցնում, նույն այդ «քաղբանտարկյալները» խոստովանում են իրենց բնավ ոչ քաղաքական այլախոհությամբ պայմանավորված հանցանքները, ...ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԸ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Գիրք հնդկահայ գաղութի մասին
Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում այսօր բնակվում է մոտ 150 հայ՝ հիմնականում տարեցներ։ Նրանք են պատմական հայահոծ համայնքի կենդանի ժառանգները։ Իսկ հնդկահայ երբեմնի ծաղկուն ...ՄԻ ՔԻՉ ԷԼ ԴԻՄԱՑԵՔ
Հանրակրթական դպրոցներում ուսումնական պարապմունքները կավարտվեն մայիսի 24-ին: Հունիսի 2-20-ը 4-րդ, 9-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները կհանձնեն փոխադրման եւ ավարտական քննություններ: Չորրորդ դասարանի ...ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
Երեւանի հանրակրթական դպրոցներում մայիսի 24-ին կանցկացվեն «Վերջին զանգին» նվիրված միջոցառումներ: Ինչպես երեկ նշեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, այդ օրը շրջանավարտները հրավիրվում ...ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թեեւ «Երեւան ջուրը» հայտ էր ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` խմելու ջրի մատակարարման սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու վերաբերյալ, այնուհանդերձ դա տեղի չի ունենա։ Բնակիչ-բաժանորդների ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ ՄԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գեղարքունիքի մարզում մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը գրանցվել է զրոյից 8 աստիճան ցածր ջերմաստիճան։ Ցրտահարությունն անժխտելի է։ Այլ խնդիր է, թե վնասն ինչ ծավալներ է ունեցել, դրանք այժմ ճշտվում են։ Վերջին ...ԻՆՔՆԱԲԽՎԵՔ ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Բայց վեց ժամից ոչ ավելի
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգի գլխավոր ինտրիգը, ինչպեսեւ պետք էր սպասել՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր» անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ...ԱՎԱՆՑԻՆԵՐԸ ՏԵՍԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եւ քվեարկեցին նրա օգտին
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Նորք-Մարաշ եւ Ավան համայնքներում մայիսի 18-ի կիրակին ընտրական էր
Համայնքապետի ընտրությունների ընթացքին «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում մայիսի 18-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Ավան համայնքում, ըստ նախնական արդյունքների, գրանցված եւ քվեաթերթիկ ...ՄԵՐ ՍԻՐՈՒՇՈՆ
3«Եվրատեսիլ- 2008» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն մրցույթի պաշտոնական կայքէջում կատարվող ինտերնետ հարցման երեկվա արդյունքներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այն հարցին, ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Բայց հաջորդ խորհրդարանում
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց մեծամասնությունը վերաբերում էր իր ստորագրությամբ՝ առաջնահերթության կարգով, խորհրդարանի դատին ներկայացված ...1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ.
ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր
1. 1918-2008. պատմական զուգահեռների արդիականությունը
Ինքնախարազանման պահերին, հաճախ գիտակցաբար, հաճախ էլ՝ մեխանիկորեն, խոստովանում ենք, թե իբր մենք՝ հայերս, կայսրությունների փլատակների տակ մնալու «հարուստ ...ՔԱՆԻ՞ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել այժմ, ըստ էության, լուծարված «Ազգային վերածնունդ» կուսակցութան նախագահ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԻՆ։ Վերջինս նախ նշեց քաղաքական համակարգի թերի լինելու եւ կուսակցությունների ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրն էր Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ
Ավանդական դարձած «կրիմինալ վարչախումբ», «ավազակ համակարգ», «ռեսուրսներից զուրկ» բառակապակցությունները մի քանի անգամ կրկնելուց ...ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆ Է
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 1
Ինչպես հայտնի է, աստվածաշնչյան մարգարեները դիմում էին կենդանի խոսքի, երբ ցանկանում էին հաղորդել սեփական մտքերը. կա՛մ քարոզում սուրբ վայրերում հավաքված ժողովրդին (օրինակ, Ամովսը՝ Բեթելում), կա՛մ ճառ արտասանում ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ Ա.ՄԻԼԼԵՐԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 4
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին «ՀայՌուսգազարդը» աշխատում է բավական արդյունավետ, ցուցանիշները ...ՀՅԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Մայիսի 21-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական բացումը։ Այնուհետեւ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը իր աշխատանքները կշարունակի Ծաղկաձորում, ...ՄՆԱՑ ՈՒԺԻ ՄԵՋ
Երեկ վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ նախկին արտգործնախարար, Լեոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կալանքը երկու ...«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ
Նեյչո Վելիչկովը նշանակվել է «Վիմպելկոմ» ընկերության՝ Հայաստանի տարածքում «Beeline» ապրանքանիշով կապի ծառայություններ մատուցող դուստր ձեռնարկության՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն: «Վիմպելկոմ» ընկերության՝ ...«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»
Բելգրադ քաղաքի «Բելգրադյան ասպարեզ» համերգասրահում վերջին փորձերն են անցկացնում «Եվրատեսիլ- 2008» երգի միջազգային մրցույթի մասնակիցները: Այսօր, կիսաեզրափակիչում Սիրուշոն հանդես կգա 14-րդ համարի ներքո: ...ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ
Սեփ.լրտվ. 2
Երեկ խորհրդարանում քննարկվում էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։
«Այստեղ երբեմն փիլիսոփայական ելույթներ են ունենում, ...ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունն այսուհետ կղեկավարի ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, իսկ «Օրինաց երկիր» խմբակցությունը՝ Հեղինե Բիշարյանը, որը խմբակցության քարտուղարն էր: Նման որոշում կայացվել ...ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն Հայաստանում երեկ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից տպավորություն է ստացել, որ զգալի առաջընթաց է արձանագրվել Եվրախորհրդի Խորհրդարանական ...ՄԵՐ ՀԱԼ, ՔՈ ՀԱՎԵՍ
1
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «հրատապ քննարկման» է հրավիրել կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արթուր Բաղդասարյանին, ...ՀԵՌԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ԽՆԴԻՐ
Դատելով ամենից, առաջնորդների բացասական արձագանքները ստիպել են Տեր-Պետրոսյանին ավելի զգուշավոր լինել։ Ինչպես տեղեկացրեց երեկ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, նոր ձեւաչափը չի ենթադրում մեկ կուսակցություն, այլ. «Լ.Տեր-Պետրոսյանը ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏ
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին, մայիսի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՎՈԼՎՈ մակնիշի ՏՀՌ 8649516 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան շրջադարձի ժամանակ շուռ է եկել եւ ընկել Արփա գետը: Ավտոմեքենան բեռնված ...ԻՆՖԱՐԿՏ
Երեկ երեկոյան մայրաքաղաքի «Կազիրյոկ» սրճարանում հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ, քաղաքական գործիչ Էդուարդ Աղաջանովը։ Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է ինֆարկտը։ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը մտահոգություն է հայտնում Սբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ իրականացված ոտնձգության փաստի առնչությամբ: Վրաց Ուղղափառ եկեցեղու ծառայող Հայր Տարիել Սիկինչելաշվիլին եւ ...ԵՎՍ 2 ԱՄՍՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խափանման միջոց ընտրված ...
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ
ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԺՈՂՈՎՐԴԻ ԾԱՌԱՆ
Սեփ.լրտվ.ԱՅԺՄ ԿԱՐԵԼԻ Է ԽՈՍԵԼ ՄԻԱՅՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ.Մ.ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎՏԱՐԵԼ ԱՂԱՆԴԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԿԱՊԻԿՆ ՈՒ ՆՌՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԵԹԵ ԿԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ... ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
- 1737 Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում ավարտվեց «Հաճախապատում»-ի առաջին տպագրողթյունը:
- 1923 Երևանում բացվում է Շահումյանի անվան ջրանցքը:
- 1963 Մոսկվայում ավարտվում է աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան մատչը՝ Տ. Պետրոսյանի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

