
10 ՏԱՐԻ ՉԵՆՔ ԽՈՍԵԼ՝ ԷԼԻ ԿԴԻՄԱՆԱՆՔ
- Ասում է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Մեր հարցերին ի պատասխան՝ տերպետրոսյանական «շարժման» հակասական դրսեւորումներին, երկխոսության եզրեր գտնելու, մեղմ ասած, անորոշ հեռանկարներին անդրադառնում է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Անհեթեթ է, երբ մարդիկ մի կողմից ասում են՝ Եվրախորհուրդը մեր դատախազը չէ, մյուս կողմից՝ հայտարարում են Եվրոպական դատարան դիմելու եւ իշխանության «անօրինական գործողությունները» վիճարկելու մասին։ Կամ՝ մի կողմից խարազանում են եվրոպական կառույցներին, մյուս կողմից՝ փորձում են եվրոպական կառույցների ձեռքով իրենց հարցերը լուծել։
Սա արդեն երկխոսության շրջանակից դուրս է։ Երկխոսությունը բնականոն քաղաքական զարգացման միակ բանալին է։ Դա անընդհատ գործընթաց է, որ ենթադրում է համակարգված համատեղ աշխատանք՝ այն խնդիրների շուրջ, որ ձեւակերպված են նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւում։ Դրանք այն խնդիրներն են, որոնց մասին մենք ընտրություններից առաջ էլ բազմիցս խոսել ենք, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն։
Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցները այդ բանաձեւում տեսնում են մի բան՝ «քաղբանտարկյալները» պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Դրանով փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենց գործունեությունն ընդամենը քաղաքական է եղել։
Ես այդ կարծիքին չեմ։ Մի բան է հանրահավաքներ անել, ինչ-որ հարցեր առաջ քաշել, բոլորովին այլ բան՝ անկարգություններ հրահրել, անկազմակերպ, անկայուն իրավիճակներ ստեղծել պետության ներսում։ Համենայն դեպս, իրենք գնացին այդ ճանապարհով, եւ մարտի 1-ի դեպքերի առաջին պատասխանատուն հենց ինքն է՝ Լ.Տեր-Պետրոսյանը, որքան էլ նախկին նախագահը եւ նրա կողմնակիցները փորձեն քաղաքական երանգավորում տալ քրեական գործընթացներին։
Իրավապահ մարմինների, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքական ուժերի խնդիրն է՝ գնահատական տալ տեղի ունեցածին։ Նաեւ պետք է փորձենք հասկանալ. ինչպե՞ս եղավ, որ մարդիկ, որոնց հետ տարիներ շարունակ գործընկերային եւ շատ հստակ ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել, մի քանի օրվա մեջ փոխվեցին եւ հանկարծ հայտնվեցին Լ.Տեր-Պետրոսյանի կողքին։ Կամ՝ ինչպե՞ս եղավ, որ 10 տարի լռելուց հետո Լ.Տեր-Պետրոսյանը վերադարձավ եւ պարզեց «կազմալուծել-կազմաքանդելու» կարգախոսը։
-Դուք ունե՞ք այդ հարցերի պատասխանը։
-Միշտ ասել եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը չլիներ՝ նրա փոխարեն ուրիշն էր լինելու։ Դա դրսից պատվիրված սցենար էր, որը հաջողություն չունեցավ։
Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները կարողացան վարկաբեկել երկիրը, բայց այն հուսադրող զարգացումները, որ պիտի քառապատիկ, տասնապատիկ լինեին եւ այսօր ամփոփված են կառավարության ծրագրում, հույս են ներշնչում, որ առաջիկայում այնուամենայնիվ կկարողանանք հաղթահարել հետընտրական իրադարձությունների բացասական հետեւանքները, ունենալ ավելի ամուր, բարեկեցիկ Հայաստան։
Այստեղ իրենց ներդրումն ունեցան այն քաղաքական ուժերը, որոնք ընտրությունների ժամանակ ըստ էության հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից, Հանրապետականի զուսպ եւ հանդուրժողական կեցվածքի շնորհիվ մտան համագործակցության դաշտ եւ ձեւավորեցին քաղաքական կոալիցիա՝ երկրի առջեւ կանգնած խնդիրները համատեղ հաղթահարելու նպատակադրումով։ Ի հակակշիռ այն ուժերի, որոնք հանկարծահաս մտան քաղաքական դաշտ եւ փորձեցին զանգվածային անկարգությունների միջոցով կասեցնել երկրի առաջընթացը։
Կարծում եմ, մարդիկ հասկացան, որ Հանրապետականը ինքնանպատակ իշխանական լծակները վերցնելու խնդիր չունի եւ, նեղ-կուսակցական շահերից վեր կանգնելով, պատրաստ է ճանապարհ անցնել այն քաղաքական ուժերի հետ, որոնց համար ընդունելի են մեր մոտեցումները եւ ծրագրերը։ Ավելին՝ եթե կոալիցիայի մեջ մտած ուժերը նախքան ընտրությունները միասին լինեին, Հայաստանը շատ ավելի ամրապնդված դուրս կգար ընտրական գործընթացից։ Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ խնդիր ունի իր մոտեցումների մեջ ռազմավարական ճշգրտումներ անելու։
-Տեր-Պետրոսյանը «կոնգրեսի» իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանում այլ ընդդիմություն չկա, բացի իրենից եւ իրեն սատարող արբանյակ կազմակերպություններից։ Համամի՞տ եք այս գնահատականին։
-Համամիտ չեմ, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողությունների մեջ նկատում եմ ազգադավություն։ Իսկ ընդդիմությունը երբեք չի կարող լինել ազգադավ։ Քաղաքական դաշտը մեկն է, եւ Լ.Տեր-Պետրոսյանը, համենայն դեպս, այդ դաշտում չի տեղավորվում՝ մյուսներից առանձնանում է, որովհետեւ ոչ թե ծրագրերով եւ այլընտրանքային մոտեցումներով է ներկայացել հասարակությանը, այլ ընդամենը ամեն ձեւով փորձում է վարկաբեկել երկիրը եւ ոչ Հայաստանի շահերից բխող նեղ խնդիրներ լուծել։
Ասեմ ավելին՝ անձամբ ես բնավ տրամադրված չեմ «երկխոսելու» Լ.Տեր-Պետրոսյանի հետ։ Չեմ էլ կարծում, թե անպայման մեծ շահագրգռություն պետք է ունենանք «երկխոսելու» նրա հետ։ 10 տարի չենք խոսել, երկիրը զարգացել է, նորմալ ճանապարհով գնում է, էլի կշարունակենք զարգանալ։
Բայց, լարվածությունը թուլացնելու նկատառումներով, կարծում եմ, ամեն դեպքում պետք է այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Իսկ դրա համար, նախ, անհրաժեշտ է, որ նա ընդունի Սահմանադրական դատարանի որոշումը, որպեսզի իշխանությունն էլ իր հերթին ընդունի Լ.Տեր-Պետրոսյանին որպես ընդդիմություն։ Դրանից հետո միայն կարելի է նստել կլոր սեղանի շուրջ եւ խոսել մարտի 1-ի իրադարձություններից եւ ապագա ծրագրերից։
Սա շատ դժվար է լինելու Լ.Տեր-Պետրոսյանի համար, որովհետեւ, կրկնում եմ, ինքը այլընտրանքային որեւէ ծրագիր չի ներկայացրել, որ կարող էր քննարկման առարկա լինել։ Այստեղ արդեն գնդակը իր դաշտում է։ Ինքը պետք է ներկայացնի օրակարգը. մենք մեր օրակարգը հասարակությանը ներկայացրել ենք, կոչ ենք արել ընդդիմությանը՝ նստել երկխոսության, մարդիկ նստել, քննարկել են, համաձայնության են եկել եւ հիմա միասին ճանապարհ են գնում։ Տեր-Պետրոսյանը մի բան է ասում՝ «քաղբանտարկյալներին» ազատ արձակել, որովհետեւ երեւի մեղքի զգացում ունի. ուզում է իր կողմնակիցներին ազատել, որովհետեւ հրամանատարն ինքն է եղել, ինքն է մարդկանց տարել փորձության։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
HAY ZAVAK գրել է:
http://www.anspress.com/nid73230.html
Бин Ладен выступил с обращением по случаю юбилея Израиля
Лидер "Аль-Каеды" Осама бин Ладен опубликовал аудиообращение, в котором призвал продолжить "священную войну" за палестинские земли. Как сообщает британский телеканал Sky News, заявление главаря террористов появилось на одном из исламистских сайтов и совпало с празднованием 60-летия основания государства Израиль.
"Мы продолжим, если даст Аллах, борьбу против израильтян и их союзников...и не уступим ни пяди Палестины, пока на земле остается хотя бы один истинный мусульманин", - сказал глава "Аль-Каеды". Он также отметил, что палестино - израильский конфликт является главным звеном в битве исламского мира с Западом и послужил источником вдохновения для 19 террористов, совершивших теракты 11 сентября в США.
Подлинность записи пока не установлена, но, как отмечает Sky News, голос на ней очень похож на голос бин Ладена. Его выступление было озаглавлено "О причинах конфликта по случаю 60-летия израильской оккупации" и предназначено для "народов Запада". /lenta.ru/
ARAM գրել է:
Թե քո ինչ խելքի բաննա Լեվոնի մասին խոսելը, դու գնա քո մարշրուտկեքից գոյացած միլիոնները հաշվիր, որ տասը տարի կոպեկ-կոպեկ հավաքում ես խեղջ ժողովրդից, նրանց ներվերի հաշվին.Փող աշխատելու մոլուցքից չթողեցիք տարիներ շարունակ մի հատ ավտոբուս մտնի քաղաք,ամբողջ ժողովուրդը իրար գլխի հելած երթեւեկեց տարիներով, մենակ թե դու շահույթ շաաաաաատ ունենաս.
ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է
Սեփ.լրտվ. 3
Ինչո՞ւ է պետությունը «խտրական» վերաբերմունք դրսեւորում գազի խոշոր սպառողների եւ շարքային բաժանորդների միջեւ։ Որքանո՞վ արդարացված է, որ ազգաբնակչությունը յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց վճարում է ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶՆԻՎ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՍՊԵԼԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 8
Երբ խոսք է բացվում կոռուպցիայի մասին, հաճախ կարելի է լսել «սովետի ժամանակ նման բան չկար» արտահայտությունը։ Ճիշտ է, բրեժնեւյան ժամանակների կոռուպցիան շատերն են ընդունում, քանզի դեռ թարմ է հիշողությունը, ...ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ
ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆ 5
Այսօր մենք ապրում ենք զանգվածային պարզեցման դարաշրջանում։ Ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գրքերի, թերթերի բովանդակության անկումը հասել է անչափ վտանգավոր սահմանի։ Ինչ-որ համապիտանի ծամոն է։ Կենտրոնախույս ...ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 34
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրն էր ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ
Երկուսուկես ամսվա ընթացքում ՀԺԿ առաջնորդի վերաբերմունքը մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ չի փոխվել եւ Ս.Դեմիրճյանը երեկ դարձյալ կրկնեց ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ
39ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է բուհական համակարգում կաշառակերության դեպք: ԱԱԾ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանա-գերմանական ֆակուլտետի «Արտասահմանյան ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
3Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ, քննելով քրեական գործը, Յաշա Մելքոնյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՏ
2
Սոֆիայի շախմատային գերմրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը ավելի ուժեղացրեց առանց այն էլ դժգույն ելույթի տպավորությունը՝ ենթադրությունների նոր նյութ տալով մեկնաբաններին։ Այսօր, թերեւս, միայն ամենածույլը ...ՇԵՎՉԵՆԿՈՆ` ԲՈՍՖՈՐԻ ԱՓԻՆ
1
Անդրեյ Շեւչենկոն համաձայնել է տեղափոխվել թուրքական «Ֆեներբախչե», եթե «Չելսիի» ղեկավարները կողմ լինեն նրա որոշմանը եւ տրամադրեն համապատասխան փաստաթղթերը։
Ուկրաինացի ռմբարկուն հայտարարել է, որ ակումբների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցում ավարտվել է լողի ՀՀ առաջնության մրցաշարը: Միքայել Քոլոյանը հաղթել է համալիր լողի մրցումներում` 200 մ մրցատարածքում սահմանելով նոր ռեկորդ՝ ...ՀԻՄԱ ԷԼ ՄԵՍԻՆ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է 80 մլն ֆունտ ստեռլինգ ծախսել «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսիին հրավիրելու համար։ Ակումբի ներկայացուցիչները նշել են, որ Ռոման Աբրամովիչը գումար չի խնայելու, որպեսզի այդ ֆուտբոլիստին ...ԱՐՔԱՅԱԿԱՆ ՄՐՑԱՐՇԱՎԻ ՓԱՅԼԸ
«Ֆորմուլա-1» ավտոարշավը ադամանդակուռ է դառնում։ Մոնակոյի առաջիկա «Գրան-պրիին» «Մաքլարեն» թիմի արշավորդները մասնակցելու են իրենց հովանավոր «Սթեյնմեց» ընկերության ադամանդներով զարդարված սաղավարտով։ Նախօրեին ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գազի գնի եւ ուղեվարձերի բարձրացումների կապակցությամբ «Հայոց Աշխարհ»-ն արդեն հանդես է եկել մի քանի հրապարակումներով, օրինակ, «Անհիմն ու շոշափելի թանկացում, որը կառաջացնի շղթայական ռեակցիա» (03.05.2008թ.), ...ԿԻՆԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՔԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Ոչինչ, աշխարհում ոչինչ չի կարող ստիպել կենդանի մարդուն այնքան խորը մտահոգվել հայոց աշխարհում ժողովրդավարության ու խոսքի ազատության ճակատագրով, որքան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ...ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 6
«Հայոց Աշխարհ»-ը վերջերս իր հրապարակումներից մեկում հստակ, փաստերով հիմնավորված տեղեկատվություն ներկայացրեց, թե մարտի 1-2-ի իրադարձությունների գործով ձերբակալվածներին ինչքան եւ ինչ հաճախականության են ...ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՌԵՍՈՒՐՍՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ այն համարում է տնտեսության զարգացման կարեւոր գործոն
-Հայերս հաճախ ենք դժգոհում, թե բնությունը մեզ հարստություններ չի տվել՝ գազ չունենք, նավթ չունենք ու հիմա տարբեր տեղերում ...ԳՆԱՃԸ ԶՍՊԵԼ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Դատելով ամենից, այս տարի եւս Կենտրոնական բանկը ի վիճակի չի լինի ապահովել նախատեսված գնաճի մակարդակը։ Ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 10,7 տոկոս, ինչը շուրջ 4 նիշով ավելի է նախորդ տարվա մակարդակից։
Արտաքին ...ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Կճանաչի՞ Ցեղասպանությունը
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թափուր պաշտոնի համար նախագահ Ջորջ Բուշի կողմից մարտի 28-ին առաջադրված Մարի Յովանովիչին դժվարին քննություն է սպասում։
Տարիներ շարունակ ...ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստից հետո «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
-Պարոն Դավթյան, ինչո՞վ է պայմանավորված «Ժողովներ, հանրահավաքներ, ...ԿԱԼԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարաձգեց «Բջնի» ընկերության տնօրեն Սայաթ Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Ներկայումս հետախուզման մեջ գտնվող ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
Հայաստանը ներկայացնելու համար այս տարի ավելի մեծ ծրագիր է իրականացվելու: Իսպանական «Գլոբալ» ընկերությունն օգնելու է մեկ ժամից ավելի տեւողությամբ վավերագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին՝ լրացուցիչ ...ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
«Երեւանի Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի միջոցառումը պետական պահպանության ծառայության կողմից չի իրականացվել եւ ծառայության պետ Գրիգորի Սարգսյանն այն չի ղեկավարել»,- հայտնեցին պետական պահպանության ...10 ՏԱՐԻ ՉԵՆՔ ԽՈՍԵԼ՝ ԷԼԻ ԿԴԻՄԱՆԱՆՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ասում է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Մեր հարցերին ի պատասխան՝ տերպետրոսյանական «շարժման» հակասական դրսեւորումներին, երկխոսության եզրեր գտնելու, մեղմ ասած, անորոշ հեռանկարներին անդրադառնում է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ...ՕՐԵՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇՏԿՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվող հարցերի շարքում առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 15-ի կարգադրությամբ Արմեն Աբելյանը եւ Սեւակ Լալայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, իսկ Արամ Անանյանը նշանակվել է նախագահի ռեֆերենտ:ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Սահմանված ժամանակացույցով նախատեսվում էր բջջային կապի երրորդ օպերատորի համար մրցույթ հայտարարել մայիսի 1-ին։ Սակայն, ինչպես երեկ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, արտասահմանյան որոշ ...ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Երեկ անհայտ անձինք թալանել են Panorama.am տեղեկատվական կայքէջի խմբագրությունը: Գողերը ներս էին մտել կոտրելով դարպասի կողպեքը, այնուհետեւ խմբագրության սենյակներից մեկի ճաղավանդակը, ապա հանել պատուհաններից ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄ
Սեփ.լրտվ. 1
Նման ձեւով իշխանության չեն գալիս
«Ըստ էության, Տեր-Պետրոսյանի թիմը հետեւյալն է ասում. չե՞ք ուզում, որ զանգվածային անկարգություններ լինեն, հնարավորություն ստեղծեք, որ մենք էլ գանք պառլամենտ։ Մեզ համար ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆՈՒՄ
«Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է հետընտրական զարգացումները ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու նպատակով, որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին ու 2-ին, այլեւս բացառվի։ Նախագծի ...ՀԺԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԿԱ
Սեփ.լրտվ. 1«Համաժողովրդական շարժման» կոնգրեսում մեկ ընդհանուր կուսակցության մեջ միավորվելու Լ.Տեր-Պետրոսյանի առաջարկին անդրադառնալով, ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ երեկ հետեւյալ տեսակետը արտահայտեց. «Այդ հարցը պետք է քննարկել ...ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը տեղեկացրել է, թե իր ղեկավարած ընկերությունը չի պատրաստվում մինչեւ տարեվերջ փոխել էլեկտրական էներգիայի սակագինը:ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է «ԴԻԼԻՋԱՆ ՖՐՈԼՈՎԱՆ»
Սեփ. լրտվ. 1
Մեր տեղեկություններով, Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող իրեն պատկանող «ԴԻԼԻՋԱՆ ՖՐՈԼՈՎԱ» ընկերության բաժնետոմսերը։ Տեղեկատվությունը ճշտելու նպատակով դիմեցինք ...ՍՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Ինչպես հայտնի է, Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետ Արթուր Գոյունյանի հանձնարարությամբ ՆԺ առաջնորդ Արամ Կարապետյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական ...ԱՐԱՐԱՏԸ ՄԵՐ ԳԱԶՆ Է
Ըստ ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Իրականում ներդրումների գլխավոր նախապայմանը Արարատ լեռն է։ Հայաստանից Արարատի տեսարանը դրսից դեպի մեր երկիր եկող ներդրումների հիմնական աղբյուրն է։ Այսինքն՝ Արարատը մեր ...
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԱՆԱՉԱՌ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

