
ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՌԵՍՈՒՐՍՆ Է
- Ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ այն համարում է տնտեսության զարգացման կարեւոր գործոն

-Հայերս հաճախ ենք դժգոհում, թե բնությունը մեզ հարստություններ չի տվել՝ գազ չունենք, նավթ չունենք ու հիմա տարբեր տեղերում փորում ենք, փորում, ինչ է թե՝ գտնենք։ Մյուս կողմից էլ ասում ենք՝ ուրիշները չունեն, իսկ մենք Սփյուռք ունենք, եւ Հայաստանում բարենպաստ ներդրումային դաշտ է ձեւավորվել։ Անձամբ ես այն կարծիքին չեմ, թե մեզանում ներդրումային դաշտը նպաստավոր է, մեզանում ներդրողին դեռեւս ընկալում են ընդամենը որպես մեր երկրի բարիքներից օգտվողի։
Դա է պատճառը, որ ներդրողների հանդեպ խոչընդոտները առավելագույնի են հասնում։ Չնայած այս ամենին, Հայաստանը հետաքրքրություն ներկայացնում է. այստեղ գալիս են ոչ միայն սփյուռքահայերը, վերջին շրջանում հատկապես ակտիվացել են Մերձավոր Արեւելքի ներդրողները։
-Ո՞րն է օտարների համար Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական նախապայմանը, Հայաստանը ինչո՞վ է գրավում նրանց։
-Այս հարցի շուրջ շատ եմ մտածել եւ վստահ կարող եմ ասել, որ իրականում ներդրումների գլխավոր նախապայմանը Արարատ լեռն է։ Հայաստանից Արարատի տեսարանը դրսից դեպի մեր երկիր եկող ներդրումների հիմնական աղբյուրն է։ Այսինքն՝ Արարատը մեր գազն էլ է, նավթն էլ է, մեր ծովն էլ է եւ հսկայական դեր է կատարում ողջ քաղաքաշինության մեջ։
Բոլոր պոտենցիալ ներդրողները անպայման հարցնում են՝ տարածքը, շենքը, բնակավայրը դեպի Արարատ տեսարան ունի՞։ Եթե ունի, ուրեմն, հիմնական հարցը լուծված է։ Արարատն այսօր Հայաստան է բերում բազմաթիվ ներդրողների՝ դառնալով քաղաքաշինության եւ ներդրումների խթանման աղբյուր։
Արարատը բնության, Աստծո պարգեւն է մեզ, որը, ըստ իս, դեռ լիարժեք չենք գնահատում։ Ալ.Թամանյանի՝ Երեւանի քաղաքաշինության հիմքում էլ դրված է Արարատի գործոնը։ Բայց ես այսօր ուզում եմ Արարատը դիտարկել որպես Հայաստանի տնտեսական զարգացման գործոն։
Հայաստանի մարզերից 2-3-ն են միայն, որ Արարատի տեսարան չունեն։ Մասիսի լույսը, որ մարզի վրա ընկել է, այն քիչ թե շատ բարենպաստ վիճակում է։ Իսկ այսօր զարգացման ավելի մեծ միտումներ է ցուցանում։
Տեսեք, այսօր ոչ այնքան Երեւանին մոտ լինելու, որքան Արարատի տեսարան ունենալու համար Երեւանից դեպի հյուսիս, դեպի Աշտարակ եւ Գյումրի ճանապարհին բազմաթիվ անմշակ տարածքներ վերածնվում, քաղաքաշինական հետաքրքրության տարածքներ են դառնում։ Այդ հատվածներում, Հովնանյանների «Վահագնի թաղամասի» հանգույն, շուրջ 8-10 թաղամասեր են սկսել ձեւավորվել։ Գաղափարը մեկն է՝ թաղամասերը նայում են Արարատին։
Նկատեմ, որ քաղաքաշինական առումով երկակի ենք շահում. Արարատի անզուգական տեսարանը միշտ զուգակցվում է արեւահայաց դիրքով։ Ասել է թե՝ ինչ-որ ժամանակ եթե Արարատի տեսարանի պահանջարկը դիտարկվում է ավելի շատ սփյուռքահայերի կարոտաբաղձությունը փարատող, զգացական գործոն, այսօր Արարատը դարձել է մեզ համար նաեւ տնտեսական հզոր խթան. օտարները Երեւանում կատարող իրենց ներդրումները Արարատով են պամանավորում, Արարատի տեսարանն են կարեւորում։ Ուստի ժամանակն է, որ մենք եւս Հայաստանի արդի տնտեսական եւ քաղաքաշինական ծրագրերի իրականացման ճանապարհին կարեւորենք մեզ ի վերուստ տրված սրբազան լեռան գործոնը։
Հայաստանի տարաբնակեցման գլխավոր հատակագիծը այն գլոբալ փաստաթուղթն է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ սոցիալ-տնտեսական ծրագրեր մշակել յուրաքանչյուր մարզի եւ քաղաքի համար՝ հաշվի առնելով մեր գերակայությունը եւ ռեսուրսները։ Իսկ այս առումով Արարատը մեր ամենամեծ ռեսուրսն է, աստվածային շնորհ, պարզապես պիտի պետականորեն կարողանանք այն ճիշտ գնահատել եւ արժեւորել։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է
Սեփ.լրտվ. 3
Ինչո՞ւ է պետությունը «խտրական» վերաբերմունք դրսեւորում գազի խոշոր սպառողների եւ շարքային բաժանորդների միջեւ։ Որքանո՞վ արդարացված է, որ ազգաբնակչությունը յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց վճարում է ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶՆԻՎ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՍՊԵԼԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 8
Երբ խոսք է բացվում կոռուպցիայի մասին, հաճախ կարելի է լսել «սովետի ժամանակ նման բան չկար» արտահայտությունը։ Ճիշտ է, բրեժնեւյան ժամանակների կոռուպցիան շատերն են ընդունում, քանզի դեռ թարմ է հիշողությունը, ...ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ
ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆ 5
Այսօր մենք ապրում ենք զանգվածային պարզեցման դարաշրջանում։ Ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գրքերի, թերթերի բովանդակության անկումը հասել է անչափ վտանգավոր սահմանի։ Ինչ-որ համապիտանի ծամոն է։ Կենտրոնախույս ...ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 34
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրն էր ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ
Երկուսուկես ամսվա ընթացքում ՀԺԿ առաջնորդի վերաբերմունքը մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ չի փոխվել եւ Ս.Դեմիրճյանը երեկ դարձյալ կրկնեց ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ
39ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է բուհական համակարգում կաշառակերության դեպք: ԱԱԾ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանա-գերմանական ֆակուլտետի «Արտասահմանյան ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
3Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ, քննելով քրեական գործը, Յաշա Մելքոնյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՏ
2
Սոֆիայի շախմատային գերմրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը ավելի ուժեղացրեց առանց այն էլ դժգույն ելույթի տպավորությունը՝ ենթադրությունների նոր նյութ տալով մեկնաբաններին։ Այսօր, թերեւս, միայն ամենածույլը ...ՇԵՎՉԵՆԿՈՆ` ԲՈՍՖՈՐԻ ԱՓԻՆ
1
Անդրեյ Շեւչենկոն համաձայնել է տեղափոխվել թուրքական «Ֆեներբախչե», եթե «Չելսիի» ղեկավարները կողմ լինեն նրա որոշմանը եւ տրամադրեն համապատասխան փաստաթղթերը։
Ուկրաինացի ռմբարկուն հայտարարել է, որ ակումբների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցում ավարտվել է լողի ՀՀ առաջնության մրցաշարը: Միքայել Քոլոյանը հաղթել է համալիր լողի մրցումներում` 200 մ մրցատարածքում սահմանելով նոր ռեկորդ՝ ...ՀԻՄԱ ԷԼ ՄԵՍԻՆ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է 80 մլն ֆունտ ստեռլինգ ծախսել «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսիին հրավիրելու համար։ Ակումբի ներկայացուցիչները նշել են, որ Ռոման Աբրամովիչը գումար չի խնայելու, որպեսզի այդ ֆուտբոլիստին ...ԱՐՔԱՅԱԿԱՆ ՄՐՑԱՐՇԱՎԻ ՓԱՅԼԸ
«Ֆորմուլա-1» ավտոարշավը ադամանդակուռ է դառնում։ Մոնակոյի առաջիկա «Գրան-պրիին» «Մաքլարեն» թիմի արշավորդները մասնակցելու են իրենց հովանավոր «Սթեյնմեց» ընկերության ադամանդներով զարդարված սաղավարտով։ Նախօրեին ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գազի գնի եւ ուղեվարձերի բարձրացումների կապակցությամբ «Հայոց Աշխարհ»-ն արդեն հանդես է եկել մի քանի հրապարակումներով, օրինակ, «Անհիմն ու շոշափելի թանկացում, որը կառաջացնի շղթայական ռեակցիա» (03.05.2008թ.), ...ԿԻՆԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՔԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Ոչինչ, աշխարհում ոչինչ չի կարող ստիպել կենդանի մարդուն այնքան խորը մտահոգվել հայոց աշխարհում ժողովրդավարության ու խոսքի ազատության ճակատագրով, որքան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ...ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 6
«Հայոց Աշխարհ»-ը վերջերս իր հրապարակումներից մեկում հստակ, փաստերով հիմնավորված տեղեկատվություն ներկայացրեց, թե մարտի 1-2-ի իրադարձությունների գործով ձերբակալվածներին ինչքան եւ ինչ հաճախականության են ...ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՌԵՍՈՒՐՍՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ այն համարում է տնտեսության զարգացման կարեւոր գործոն
-Հայերս հաճախ ենք դժգոհում, թե բնությունը մեզ հարստություններ չի տվել՝ գազ չունենք, նավթ չունենք ու հիմա տարբեր տեղերում ...ԳՆԱՃԸ ԶՍՊԵԼ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Դատելով ամենից, այս տարի եւս Կենտրոնական բանկը ի վիճակի չի լինի ապահովել նախատեսված գնաճի մակարդակը։ Ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 10,7 տոկոս, ինչը շուրջ 4 նիշով ավելի է նախորդ տարվա մակարդակից։
Արտաքին ...ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Կճանաչի՞ Ցեղասպանությունը
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թափուր պաշտոնի համար նախագահ Ջորջ Բուշի կողմից մարտի 28-ին առաջադրված Մարի Յովանովիչին դժվարին քննություն է սպասում։
Տարիներ շարունակ ...ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստից հետո «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
-Պարոն Դավթյան, ինչո՞վ է պայմանավորված «Ժողովներ, հանրահավաքներ, ...ԿԱԼԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարաձգեց «Բջնի» ընկերության տնօրեն Սայաթ Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Ներկայումս հետախուզման մեջ գտնվող ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
Հայաստանը ներկայացնելու համար այս տարի ավելի մեծ ծրագիր է իրականացվելու: Իսպանական «Գլոբալ» ընկերությունն օգնելու է մեկ ժամից ավելի տեւողությամբ վավերագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին՝ լրացուցիչ ...ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
«Երեւանի Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի միջոցառումը պետական պահպանության ծառայության կողմից չի իրականացվել եւ ծառայության պետ Գրիգորի Սարգսյանն այն չի ղեկավարել»,- հայտնեցին պետական պահպանության ...10 ՏԱՐԻ ՉԵՆՔ ԽՈՍԵԼ՝ ԷԼԻ ԿԴԻՄԱՆԱՆՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ասում է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Մեր հարցերին ի պատասխան՝ տերպետրոսյանական «շարժման» հակասական դրսեւորումներին, երկխոսության եզրեր գտնելու, մեղմ ասած, անորոշ հեռանկարներին անդրադառնում է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ...ՕՐԵՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇՏԿՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվող հարցերի շարքում առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 15-ի կարգադրությամբ Արմեն Աբելյանը եւ Սեւակ Լալայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, իսկ Արամ Անանյանը նշանակվել է նախագահի ռեֆերենտ:ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Սահմանված ժամանակացույցով նախատեսվում էր բջջային կապի երրորդ օպերատորի համար մրցույթ հայտարարել մայիսի 1-ին։ Սակայն, ինչպես երեկ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, արտասահմանյան որոշ ...ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Երեկ անհայտ անձինք թալանել են Panorama.am տեղեկատվական կայքէջի խմբագրությունը: Գողերը ներս էին մտել կոտրելով դարպասի կողպեքը, այնուհետեւ խմբագրության սենյակներից մեկի ճաղավանդակը, ապա հանել պատուհաններից ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄ
Սեփ.լրտվ. 1
Նման ձեւով իշխանության չեն գալիս
«Ըստ էության, Տեր-Պետրոսյանի թիմը հետեւյալն է ասում. չե՞ք ուզում, որ զանգվածային անկարգություններ լինեն, հնարավորություն ստեղծեք, որ մենք էլ գանք պառլամենտ։ Մեզ համար ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆՈՒՄ
«Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է հետընտրական զարգացումները ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու նպատակով, որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին ու 2-ին, այլեւս բացառվի։ Նախագծի ...ՀԺԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԿԱ
Սեփ.լրտվ. 1«Համաժողովրդական շարժման» կոնգրեսում մեկ ընդհանուր կուսակցության մեջ միավորվելու Լ.Տեր-Պետրոսյանի առաջարկին անդրադառնալով, ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ երեկ հետեւյալ տեսակետը արտահայտեց. «Այդ հարցը պետք է քննարկել ...ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը տեղեկացրել է, թե իր ղեկավարած ընկերությունը չի պատրաստվում մինչեւ տարեվերջ փոխել էլեկտրական էներգիայի սակագինը:ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է «ԴԻԼԻՋԱՆ ՖՐՈԼՈՎԱՆ»
Սեփ. լրտվ. 1
Մեր տեղեկություններով, Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող իրեն պատկանող «ԴԻԼԻՋԱՆ ՖՐՈԼՈՎԱ» ընկերության բաժնետոմսերը։ Տեղեկատվությունը ճշտելու նպատակով դիմեցինք ...ՍՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Ինչպես հայտնի է, Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետ Արթուր Գոյունյանի հանձնարարությամբ ՆԺ առաջնորդ Արամ Կարապետյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական ...ԱՐԱՐԱՏԸ ՄԵՐ ԳԱԶՆ Է
Ըստ ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Իրականում ներդրումների գլխավոր նախապայմանը Արարատ լեռն է։ Հայաստանից Արարատի տեսարանը դրսից դեպի մեր երկիր եկող ներդրումների հիմնական աղբյուրն է։ Այսինքն՝ Արարատը մեր ...
ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
ԽԵՉՈՆ ԷԼ ԽԱՆՉԱԼ ՈՒՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՈ՞Վ ԷՐ ՊԱՏՎԻՐԵԼ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

