
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ
- Գազի գնի եւ ուղեվարձերի բարձրացումների կապակցությամբ «Հայոց Աշխարհ»-ն արդեն հանդես է եկել մի քանի հրապարակումներով, օրինակ, «Անհիմն ու շոշափելի թանկացում, որը կառաջացնի շղթայական ռեակցիա» (03.05.2008թ.), «Այսպես գների բարձրացման դեմ չեն պայքարում» (06.05.2008թ.), «Ուղեվարձի բարձրացման անհրաժեշտություն չկա» (09.05.2008թ.), «Գյումրիի «ինտրիգը» հասարակության եւ իշխանության դեմ էր» (15.05.2008թ.)։

Դրանցից երկրորդում մի փոքր քննադատել էինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, նշելով, որ նա ուշ է արձագանքել սեղմած բնական գազի գնի չհիմնավորված ու հսկայական բարձրացմանը: Հրապարակումներից վերջինում հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ համապատասխան վարույթ չի հարուցել՝ ուղեվարձերի ակնհայտ չհիմնավորված բարձրացմանը տեղյակ լինելով եւ տվյալ շուկայում (շուկաներում) նկատված հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ։
Նշված խնդիրների վերաբերյալ եւ հանձնաժողովին առնչվող մեր առաջին հրապարակումից մոտ 10 օր անց՝ ս.թ. մայիսի 15-ին, ՏՄՊՊ հանձնաժողովը (մամուլի քարտուղարը) վերջապես պատասխանեց խմբագրությանը։ Այդ պատասխանը սոսկ «դե յուրե» կարելի է համարել պատասխան, քանի որ այն հիմնականում փաստացի («դե ֆակտո») պատասխանը չէ մեր հիշյալ հրապարակումների։
Հանձնաժողովը ցավ է հայտնում, թե «այդ թեմայով հրապարակումներում տեղ են գտնում նաեւ անճշտություններ, իսկ երբեմն դրանք մեծ մասամբ բաղկացած են անճշտություններից»։ Որոշակիորեն ո՞ր հրապարակումներում են տեղ գտել անճշտություններ, այդ ո՞ր հրապարակումներն են, որ մեծ մասամբ բաղկացած են անճշտություններից, ի՞նչ անճշտություններ են դրանք եւ որոշակիորեն ի՞նչ փաստերով է հիմնավորվում դրանց (հրապարակված տեղեկությունների) անճիշտ լինելը։
Պատահական չէ, որ վերը նշված չորս հարցից որեւէ մեկի պատասխանը ՏՄՊՊ հանձնաժողովի «պատասխանում» ուղղակի չկա։ Սա մասնագիտական եւ պատասխանելու էթիկայի տարրական պահանջների աղաղակող խախտում է։
Վստահ ենք, որ եթե հանձնաժողովը վերը շարադրված չորս հարցի պատասխաններն ունենար, չէր խնայի ու դրանք կնշեր իր պատասխանում։
Հանձնաժողովի «պատասխանից» վերը կատարված մեջբերմանը հաջորդում է պատասխանելու մեկ այլ գլուխգործոց. «Մասնավորապես կատարվում են հաշվարկներ, դրանք ներկայացվում որպես աներկբա ճշմարտություններ, կատարվում եզրակացություններ, որոնք էլ ավելի են սրում հասարակական դժգոհությունները, այն դեպքում՝ երբ նյութերում հաշվի չեն առնվում օբյեկտիվ շատ ճշմարտություններ»։ Դարձյալ չի նշված-պարզաբանված, թե ի՞նչ հաշվարկների մասին է խոսքը, ինչո՞վ է հիմնավորվում դրանց անճշտությունը, ո՞ր եզրակացություններն են սխալ, որո՞նք են այն «օբյեկտիվ շատ ճշմարտություններ»-ը, որոնք նյութերում հաշվի չեն առնված։
Այս ամենից միայն հաշվարկների անճշտությունը չնշելու վերաբերյալ ամբողջ «պատասխանում» ընդամենը մեկ բացատրություն է բերված. «Ինքներս առայժմ ձեռնպահ ենք մնում Ձեր հաշվարկները հերքելուց, քանի որ ընթանում է վարույթը, մասնագետները դեռեւս աշխատում են, եւ իրական պատկերը կբացահայտվի վարույթի ավարտին»։ Լավ, եթե վարույթը դեռ ընթացքի մեջ է, մասնագետները դեռեւս աշխատում են, եւ իրական պատկերը վարույթի ավարտին է բացահայտվելու (այսինքն՝ դեռ բացահայտված չէ), ապա հանձնաժողովն ի՞նչ հիմքից (հիմքերից) ելնելով է վերացականորեն հայտարարում, թե մեր կատարած ու հրապարակած հաշվարկներն անճիշտ են։
Փաստորեն իրական պատկերը չբացահայտած, հակասելով ինքն իրեն ու կանխակալ դիրքորոշում արտահայտելով, հանձնաժողովը, ուղղակիորեն թե անուղղակիորեն, հովանավորել է տվյալ (սեղմած բնական գազի, Գյումրիում միկրոավտոբուսային եւ ավտոբուսային ուղեւորափոխադրումների) շուկաներում ակնհայտ եւ անժխտելի չարաշահումների հեղինակներին։ Ահա հենց այսպիսի մոտեցումն է, որ էլ ավելի է սրում հասարակական դժգոհությունները, եւ ոչ թե՝ մեր հրապարակումները։
Հասարակական դժգոհություններն էլ ավելի են սրվում նաեւ այն պատճառով, որ հանձնաժողովը դանդաղկոտություն է դրսեւորել սեղմած բնական գազի գնի ակնհայտորեն չհիմնավորված ու հսկայական բարձրացման կապակցությամբ, եւ անգործություն՝ Գյումրիում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի չհիմնավորված բարձրացման առնչությամբ վարույթ չհարուցելով։
Եթե առաջինի վերաբերյալ հանձնաժողովը «պատասխանում» լռել է, ապա անգործության կապակցությամբ եւ անդրադառնալով «Գյումրիի «ինտրիգը» հասարակության եւ իշխանության դեմ էր» մեր հոդվածին, վարույթ չհարուցելը պայմանավորել է հետեւյալով.
«Ուստի օրենսդրության տեսակետից, «հակամրցակցային համաձայնություն» ձեւակերպումը կապ չունի տվյալ երեւույթի հետ, քանի որ ուղեվարձերը կոնկրետ սահմանված են, եւ երթուղիները սպասարկողները համաձայնության գան, թե չգան, ուղեվարձի փոփոխություն իրավունք չունեն կատարել...»։
Ճիշտ է, չունեն, բայց փաստն այն է, որ կատարել են։ Եւ եթե ընդունենք, թե զուտ իրավական տեսանկյունից («դե յուրե» «հակամրցակցային համաձայնություն» օրինախախտումը կատարվածի հետ կապ չունի (թեեւ, ըստ էության, «դե ֆակտո» առկա է հակամրցակցային համաձայնության փաստը), ապա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի մեկ այլ դրույթի խախտման՝ գերիշխող դիրքի չարաշահման փաստն առկա է նույնիսկ օրենսդրական առումով։
Հարկ կա՞ բացատրելու հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանին, որ հանձնաժողովն այս դեպքում եւս պարտավոր էր վարույթ հարուցել՝ միկրոավտոբուսային եւ ավտոբուսային ուղեւորափոխադրումների շուկաներում գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր (թեեւ փաստն ակնհայտ է) երեւույթների առնչությամբ։
Այնպես որ, սպասում ենք հանձնաժողովի կամ նրա նախագահի պատասխանին, թե նշվածի կապակցությամբ ինչո՞ւ վարույթ չի հարուցվել։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է
Սեփ.լրտվ. 3
Ինչո՞ւ է պետությունը «խտրական» վերաբերմունք դրսեւորում գազի խոշոր սպառողների եւ շարքային բաժանորդների միջեւ։ Որքանո՞վ արդարացված է, որ ազգաբնակչությունը յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց վճարում է ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶՆԻՎ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՍՊԵԼԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 8
Երբ խոսք է բացվում կոռուպցիայի մասին, հաճախ կարելի է լսել «սովետի ժամանակ նման բան չկար» արտահայտությունը։ Ճիշտ է, բրեժնեւյան ժամանակների կոռուպցիան շատերն են ընդունում, քանզի դեռ թարմ է հիշողությունը, ...ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ
ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆ 5
Այսօր մենք ապրում ենք զանգվածային պարզեցման դարաշրջանում։ Ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գրքերի, թերթերի բովանդակության անկումը հասել է անչափ վտանգավոր սահմանի։ Ինչ-որ համապիտանի ծամոն է։ Կենտրոնախույս ...ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 34
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրն էր ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ
Երկուսուկես ամսվա ընթացքում ՀԺԿ առաջնորդի վերաբերմունքը մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ չի փոխվել եւ Ս.Դեմիրճյանը երեկ դարձյալ կրկնեց ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ
39ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է բուհական համակարգում կաշառակերության դեպք: ԱԱԾ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանա-գերմանական ֆակուլտետի «Արտասահմանյան ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
3Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ, քննելով քրեական գործը, Յաշա Մելքոնյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՏ
2
Սոֆիայի շախմատային գերմրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը ավելի ուժեղացրեց առանց այն էլ դժգույն ելույթի տպավորությունը՝ ենթադրությունների նոր նյութ տալով մեկնաբաններին։ Այսօր, թերեւս, միայն ամենածույլը ...ՇԵՎՉԵՆԿՈՆ` ԲՈՍՖՈՐԻ ԱՓԻՆ
1
Անդրեյ Շեւչենկոն համաձայնել է տեղափոխվել թուրքական «Ֆեներբախչե», եթե «Չելսիի» ղեկավարները կողմ լինեն նրա որոշմանը եւ տրամադրեն համապատասխան փաստաթղթերը։
Ուկրաինացի ռմբարկուն հայտարարել է, որ ակումբների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցում ավարտվել է լողի ՀՀ առաջնության մրցաշարը: Միքայել Քոլոյանը հաղթել է համալիր լողի մրցումներում` 200 մ մրցատարածքում սահմանելով նոր ռեկորդ՝ ...ՀԻՄԱ ԷԼ ՄԵՍԻՆ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է 80 մլն ֆունտ ստեռլինգ ծախսել «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսիին հրավիրելու համար։ Ակումբի ներկայացուցիչները նշել են, որ Ռոման Աբրամովիչը գումար չի խնայելու, որպեսզի այդ ֆուտբոլիստին ...ԱՐՔԱՅԱԿԱՆ ՄՐՑԱՐՇԱՎԻ ՓԱՅԼԸ
«Ֆորմուլա-1» ավտոարշավը ադամանդակուռ է դառնում։ Մոնակոյի առաջիկա «Գրան-պրիին» «Մաքլարեն» թիմի արշավորդները մասնակցելու են իրենց հովանավոր «Սթեյնմեց» ընկերության ադամանդներով զարդարված սաղավարտով։ Նախօրեին ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գազի գնի եւ ուղեվարձերի բարձրացումների կապակցությամբ «Հայոց Աշխարհ»-ն արդեն հանդես է եկել մի քանի հրապարակումներով, օրինակ, «Անհիմն ու շոշափելի թանկացում, որը կառաջացնի շղթայական ռեակցիա» (03.05.2008թ.), ...ԿԻՆԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՔԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Ոչինչ, աշխարհում ոչինչ չի կարող ստիպել կենդանի մարդուն այնքան խորը մտահոգվել հայոց աշխարհում ժողովրդավարության ու խոսքի ազատության ճակատագրով, որքան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ...ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 6
«Հայոց Աշխարհ»-ը վերջերս իր հրապարակումներից մեկում հստակ, փաստերով հիմնավորված տեղեկատվություն ներկայացրեց, թե մարտի 1-2-ի իրադարձությունների գործով ձերբակալվածներին ինչքան եւ ինչ հաճախականության են ...ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՌԵՍՈՒՐՍՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ այն համարում է տնտեսության զարգացման կարեւոր գործոն
-Հայերս հաճախ ենք դժգոհում, թե բնությունը մեզ հարստություններ չի տվել՝ գազ չունենք, նավթ չունենք ու հիմա տարբեր տեղերում ...ԳՆԱՃԸ ԶՍՊԵԼ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Դատելով ամենից, այս տարի եւս Կենտրոնական բանկը ի վիճակի չի լինի ապահովել նախատեսված գնաճի մակարդակը։ Ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 10,7 տոկոս, ինչը շուրջ 4 նիշով ավելի է նախորդ տարվա մակարդակից։
Արտաքին ...ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Կճանաչի՞ Ցեղասպանությունը
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թափուր պաշտոնի համար նախագահ Ջորջ Բուշի կողմից մարտի 28-ին առաջադրված Մարի Յովանովիչին դժվարին քննություն է սպասում։
Տարիներ շարունակ ...ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստից հետո «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
-Պարոն Դավթյան, ինչո՞վ է պայմանավորված «Ժողովներ, հանրահավաքներ, ...ԿԱԼԱՆՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարաձգեց «Բջնի» ընկերության տնօրեն Սայաթ Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Ներկայումս հետախուզման մեջ գտնվող ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
Հայաստանը ներկայացնելու համար այս տարի ավելի մեծ ծրագիր է իրականացվելու: Իսպանական «Գլոբալ» ընկերությունն օգնելու է մեկ ժամից ավելի տեւողությամբ վավերագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին՝ լրացուցիչ ...ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
«Երեւանի Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի միջոցառումը պետական պահպանության ծառայության կողմից չի իրականացվել եւ ծառայության պետ Գրիգորի Սարգսյանն այն չի ղեկավարել»,- հայտնեցին պետական պահպանության ...10 ՏԱՐԻ ՉԵՆՔ ԽՈՍԵԼ՝ ԷԼԻ ԿԴԻՄԱՆԱՆՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ասում է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Մեր հարցերին ի պատասխան՝ տերպետրոսյանական «շարժման» հակասական դրսեւորումներին, երկխոսության եզրեր գտնելու, մեղմ ասած, անորոշ հեռանկարներին անդրադառնում է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ...ՕՐԵՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇՏԿՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվող հարցերի շարքում առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 15-ի կարգադրությամբ Արմեն Աբելյանը եւ Սեւակ Լալայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, իսկ Արամ Անանյանը նշանակվել է նախագահի ռեֆերենտ:ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Սահմանված ժամանակացույցով նախատեսվում էր բջջային կապի երրորդ օպերատորի համար մրցույթ հայտարարել մայիսի 1-ին։ Սակայն, ինչպես երեկ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, արտասահմանյան որոշ ...ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Երեկ անհայտ անձինք թալանել են Panorama.am տեղեկատվական կայքէջի խմբագրությունը: Գողերը ներս էին մտել կոտրելով դարպասի կողպեքը, այնուհետեւ խմբագրության սենյակներից մեկի ճաղավանդակը, ապա հանել պատուհաններից ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄ
Սեփ.լրտվ. 1
Նման ձեւով իշխանության չեն գալիս
«Ըստ էության, Տեր-Պետրոսյանի թիմը հետեւյալն է ասում. չե՞ք ուզում, որ զանգվածային անկարգություններ լինեն, հնարավորություն ստեղծեք, որ մենք էլ գանք պառլամենտ։ Մեզ համար ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆՈՒՄ
«Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է հետընտրական զարգացումները ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու նպատակով, որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին ու 2-ին, այլեւս բացառվի։ Նախագծի ...ՀԺԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԿԱ
Սեփ.լրտվ. 1«Համաժողովրդական շարժման» կոնգրեսում մեկ ընդհանուր կուսակցության մեջ միավորվելու Լ.Տեր-Պետրոսյանի առաջարկին անդրադառնալով, ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ երեկ հետեւյալ տեսակետը արտահայտեց. «Այդ հարցը պետք է քննարկել ...ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը տեղեկացրել է, թե իր ղեկավարած ընկերությունը չի պատրաստվում մինչեւ տարեվերջ փոխել էլեկտրական էներգիայի սակագինը:ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է «ԴԻԼԻՋԱՆ ՖՐՈԼՈՎԱՆ»
Սեփ. լրտվ. 1
Մեր տեղեկություններով, Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող իրեն պատկանող «ԴԻԼԻՋԱՆ ՖՐՈԼՈՎԱ» ընկերության բաժնետոմսերը։ Տեղեկատվությունը ճշտելու նպատակով դիմեցինք ...ՍՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Ինչպես հայտնի է, Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետ Արթուր Գոյունյանի հանձնարարությամբ ՆԺ առաջնորդ Արամ Կարապետյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական ...ԱՐԱՐԱՏԸ ՄԵՐ ԳԱԶՆ Է
Ըստ ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Իրականում ներդրումների գլխավոր նախապայմանը Արարատ լեռն է։ Հայաստանից Արարատի տեսարանը դրսից դեպի մեր երկիր եկող ներդրումների հիմնական աղբյուրն է։ Այսինքն՝ Արարատը մեր ...
ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԼԻՐ ԼՈՒԾՈՒՄ
ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԱՆԱՉԱՌ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈՄԱՆՑ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԿՅԱՆՔԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ԽԱՂԻ ԻՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

