
ՓԱՌՔԻ «ԶԵՆԻԹՈՒՄ»
- ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպումը, ինչպեսեւ սպասվում էր, փառավոր նոր էջ ավելացրեց Սանկտ Պետերբուրգի հերոսական եւ հակասական պատմության մեջ։ Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» առաջին իսկ փորձից նվաճեց Եվրոպայի նշանակությամբ երկրորդ ակումբային մրցանակը՝ եզրափակիչ խաղում հաջողության առանց որեւէ հույսի խորտակելով շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։ Պատվավոր մրցանակի վերջին չորս խաղարկություններում սա ռուսական ակումբի երկրորդ հաղթանակն է։ 2004-05թթ. մրցաշարում իրեն փառքով էր պսակել Մոսկվայի ԲԿՄԱ-ն։

Ռուսաստանը, ինչպես երեւում է, վճռականորեն է տրամադրված` լրացնելու խորհրդային տարիների բացը։ Դա ակնառու է գոնե ակումբային ֆուտբոլի մակարդակով։ Վերջին տարիներին փողերի գետեր հոսեցին ռուսական ֆուտբոլ` այն դարձնելով ֆինանսական առումով թերեւս ամենահրապուրիչը աշխարհում։ Բնականաբար արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ Երեք տարի առաջ Եվգենի Գիների փողերը փառքի գագաթին հասցրին Մոսկվայի բանակայիններին։ Եւ ահա նոր հաջողություն. հիմա «Գազպրոմի» շնորհիվ։
Սակայն անարդարացի կլինի «Զենիթի» պատմական հաղթանակը վերագրել միայն ֆինանսական գործոնին։ Անշուշտ, ակումբի առաջընթացին նպաստեց քաղաքի եւ մարզի իշխանությունների պատվախնդրությունը։ Թիմի անմիջական ձեւավորումը սկսեց անցյալ տարվանից, երբ գլխավոր մարզիչի պաշտոնում հրավիրվեց հանրահռչակ հոլանդացի Դիկ Ադվոկատը, որն էլ իր հերթին ձեռնամուխ եղավ ֆուտբոլային սեփական հայեցակարգին համապատասխանող խաղացողներ հրավիրելուն։ Նրանք ամենեւին էլ առաջին մեծության աստղեր չէին, բայց կարծես արդեն դառնում են այդպիսին։ Ղեկավարությունն էլ միջոցներ չէր խնայում մարզիկներին խթանելու համար։ Այդպես Անդրեյ Արշավինը դարձավ Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, որի տարեկան աշխատավարձը այդ երկրի համար աննախադեպ 1 մլն դոլար է։ «Զենիթում» է հանդես գալիս նաեւ ռուսական ֆուտբոլի ամենաթանկարժեք «տրանսֆերը»՝ Ուկրաինայի հավաքականի ավագ Անատոլի Տիմոշչուկը, որի համար «Գազպրոմը» 20 մլն դոլար է վճարել Դոնեցկի «Շախտյորին»։
Միլիոնները, ինչպես երեւում է, արդեն փոխհատուցվում են։ Համենայն դեպս, Մանչեսթրի քաղաքային մարզադաշտում տարած հաղթանակը «Զենիթի» ղեկավարները առաջին քայլն են համարում եվրոպական տիրակալության հասնելու ճանապարհին։ Բուն եզրափակիչը պիտերցիների համար սկսվեց... հրդեհի ահազանգով։ Խաղի օրվա լուսաբացին, երբ ֆուտբոլիստները դեռ քաղցր քնած էին պատասխանատու մենամարտից առաջ, «Մարիոթ Ուորսլի Պարկ» հյուրանոցում չորս անգամ հրդեհի ահազանգ հնչեց։ Ինչպես պարզվեց, բոլորն էլ կեղծ եւ հրահրված «Գլազգո Ռեյնջերսի» երկրպագուների կողմից՝ միտում ունենալով հոգեբանորեն ազդել ռուսական թիմի վրա։ Բայց այդ հնարքն էլ չգործեց։
Հենց սկզբից պարզ դարձավ, որ «Զենիթը» նպատակաուղղվածությամբ գերազանցում է մրցակցին։ Շոտլանդացիները ապավինել էին ավանդական փակ խաղաոճին, որը միայն տարակուսանք եւ զայրույթ առաջացրեց տրիբունաներում։ 30-րդ րոպեին պիտերցիների առավելությունը խայտառակ մեծ էր. 9 հարված մրցակցի դարպասին, շոտլանդացիների 0 ցուցանիշի դեմ։ Գնդակին տիրելու ժամանակի հարաբերակցությունն էլ 65։35 տոկոսի էր։ Որքան էլ տարօրինակ է, ուժերի այդ անհավասարության դեպքում գոլային իրական պահերը շատ չէին։ Առաջին խաղակեսի առանցքային պահը թերեւս վերջին րոպեներին էր, երբ Արշավինի լայնակի փոխանցումից հետո տուգանային հրապարակում գնդակի ճանապարհը փակեց Բրոուդֆուդի ձեռքը։ Սակայն շվեդ մրցավարը կանոնների միտումնավոր խախտում չարձանագրեց` զերծ մնալով 11 մետրանոց նշանակելուց։ Նույն պահին հեռուստաէկրանին տեսանք «Զենիթի» ամենահավատարիմ երկրպագուներից մեկին՝ հանրահայտ Միխայիլ Բոյարսկուն, որը, ոգեւորված թափահարելով ռուսական դրոշը, առաջ էր մղում իր կուռքերին։
Ընդմիջումից հետո խաղի տեմպը զգալիորեն արագացավ. շոտլանդացիները, կարծես արթնանալով նիրհից, փորձեցին իրենց ձեռքը վերցնել խաղի թելը։ Բայց երաժշտությունը, ինչպես ասում են, երկար չհնչեց։ Շուտով Արշավինը, շրջանցելով դարպասապահ Ալեքսանդրովին, հարվածեց անպաշտպան դարպասին, բայց պաշտպանը գծի վրայից հետ մղեց գնդակը։ Գոլը հասունանում էր. երկար սպասված պահը տեղի ունեցավ 72-րդ րոպեին, երբ Իգոր Դենիսովը հաշվենկատ հարվածով վերջապես խոցեց շոտլանդական ամրոցը։ Բրիտանացիների մարզիչը հուսահատությունից դիմեց աննախադեպ քայլի. պաշտպանությունը թուլացնելու հաշվին խաղադաշտ դուրս բերելով եւս երկու նոմինալ հարձակվողների՝ նրանց թիվը հասցնելով երեքի։ Շոտլանդացիները պաշարեցին ուժասպառ մրցակցին։ Բայց խաղի վերջին վայրկյաններին էլ արագ հակագրոհ բաց թողեցին։ Թուրք կիսապաշտպան Ֆատիխ Տեկեի հաշվենկատ փոխանցումից Իգոր Զիրյանովը վերջին ուժով գնդակը պարզապես մտցրեց ցանցի մեջ։ Անմիջապես էլ գնդակը թաքցնելով մարզազգեստի տակ` նա վազեց դեպի դաշտի կենտրոն, ինչպես հետագայում Զիրյանովը մեկնաբանեց, այդպիսով ողջունելով իր հղի կնոջը։
Պարգեւատրման արարողությանը դարպասապահ Ալեքսանդր Մալաֆեեւը եւ Անդրեյ Արշավինը ներկայացան իրենց փոքրիկներին գրկած։ Այդ տեսարանից հուզվել էին նույնիսկ շոտլանդացիները, որոնք օվացիա բարձրացրին։
Մրցավարի եզրափակիչ սուլոցից անմիջապես հետո Պետերբուրգում խելահեղություն սկսվեց. 30-50 հազար մարդ քաղաքի կենտրոնում սկսեցին բուռն նշել թիմի հաջողությունը։ Տոնախմբությունը տեղափոխվեց Մոսկվա, ուր մի քանի առավել տաքգլուխներ նույնիսկ հարձակվել են ճապոնական դեսպանատան վրա, պոկել երկրի դրոշը եւ սամուրայներից պահանջել հեռանալ ռուսական հողերից։ Գրեթե նույն պահին էլ անկարգություններ են տեղի ունեցել Մանչեսթրում։ Ոստիկանների հետ բախումներ են եղել։ Ձերբակալվել է 42 մարդ, նաեւ դանակահարվել է ռուս երկրպագու, որի կյանքին արդեն վտանգ չի սպառնում։ Հայրենիքում «Զենիթին» լայնածավալ մեծարում է սպասում։ Իսկ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը հաղթանակի համար կպարգեւատրվի... կես միլիոն եվրոյով։
ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 25
Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԿՐԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Մանուկ հասակից հեղափոխականը սիրում էր խաղալ լուցկու հետ։ Թաքցնելն անօգուտ էր. պրպտուն երեխան ամենուր գտնում էր արգելված տուփն ու ագահորեն հրկիզում շրջապատի առարկաները։
Ծնողների տագնապալից հարցուփորձին, ...ՄԱԿ-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թեեւ դա ոմանց կարող է տարօրինակ թվալ
Երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր ՄԱԿ առաջնորդ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Բանախոսի համոզմամբ, ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւում տեղ գտած առաջարկները միանգամայն իրագործելի են, եւ սահմանված ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանում արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին
-Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպումից ի՞նչ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ «ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» Է ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում նշանակված ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի ու Միջազգային էներգետիկ ֆորումի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
...ՓԱՌՔԻ «ԶԵՆԻԹՈՒՄ»
ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպումը, ինչպեսեւ սպասվում էր, փառավոր նոր էջ ավելացրեց Սանկտ Պետերբուրգի հերոսական եւ հակասական պատմության մեջ։ Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» առաջին իսկ փորձից նվաճեց Եվրոպայի ...ՈՉ-ՈՔԻ 7-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ
Բուլղարիայի շախմատային գերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը եւս կես միավոր ավելացրեց իր ցուցանիշին` այն հասցնելով 2 միավորի։ Հայաստանցի գրոսմայստերը սեւերով 45-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց Տոպալովի ...«ՎԻՎԱՍԵԼԸ»` ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄայիսի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «ՎիվաՍել» ընկերության միջեւ կստորագրվի համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ «ՎիվաՍելը» կհռչակվի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր: Պայմանագիրը ...ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Օգտակար հանածոներից հայ ժողովրդին բաժին է ընկել միայն ծիրանը, իսկ ավանդական զբաղմունքներից՝ արեւածաղիկ չրթելը, գլուխ գովալը, բամբասելը, դուդուկ նվագելը, գլխին մոխիր լցնելը, արդարություն որոնելը, ուրիշի ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԶՐԿՎԵՑ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած օրը չենջերի դրսում տեղադրված վահանակներից իսպառ անհետացան փոխարժեքների մասին տեղեկացնող տվյալները։ Դրանց վրա հայտնվեցին միայն գրառումներ փոխանակման կետի բաց լինելու մասին։ Նշենք, որ նման երեւույթ ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին:
Հանրապետության նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լիբանանյան վերջին իրադարձություններից, որոնց պատճառով փակվել է Սիրիայի հետ սահմանը, մեծապես տուժել են Այնճար հայկական բնակավայրի բնակիչները, քանզի չեն կարողանում արտահանել իրենց արտադրած ապրանքը: Սուննի ...ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
«Կոնգրես» հյուրանոցում երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մասնագիտական զննման ենթարկած սրտաբան ԱՐՄԵՆ ...ՀԱՑԱԴՈՒԼ
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարիից դիմում է ստացել, ըստ որի, նա մայիսի 14-17-ը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարում: ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Երեւանի քրեական դատարանի երեկ կայացրած դատավճռով Մկրտիչ Շավարշի Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Զանգվածային անկարգություններ») ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը գրանցված ցրտահարության հետեւանքով Կոտայքի մարզի Բջնի գյուղում վնասվել են բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները եւ պտղատու ծառերը: Նույն ցրտահարության ...ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Մամուլի քարտուղար
Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ԶԼՄ-ների հետ աշխատանքին եւ նրանց ու գերատեսչությունների լրատվական ծառայությունների միջեւ երկխոսության կայացման անհրաժեշտությանը։ Ըստ վարչապետի, հասարակությունը ...ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առաջիկա սեպտեմբերին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանը կդառնա «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունները հյուրընկալող երկիրը։ ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ
Ըստ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ. «Բանակցությունների առանցքը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ Սա Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտել իր կամքը ...ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ, ժամը 11:45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, (2007թ. 1-ին զորակոչ, Չարենցավանի ԶԿ) ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայրաքաղաքի Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում մայիսի 18-ին կանցկացվեն ընտրություններ: Ավան համայնքում գրանցվել է միայն մեկ թեկնածու՝ գործող թաղապետ Տարոն Մարգարյանը ...ՀԱՅԵՐԸ ԿՈՐՈՒՍՏ ՉԵՆ ՏՎԵԼ
Ըստ արտգործնախարարության ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանի. «Լիբանանահայերը եւ այնտեղ գտնվող Հայաստանի քաղաքացիները որեւէ կորուստ չեն տվել, մեր ունեցած տվյալներով այս պահին նրանց վտանգ չի սպառնում: Միակ ...«ՎԵՏՈ» ԵՆ ԴՆՈՒՄ
3
Պատկերացնո՞ւմ եք որեւէ ձեւաչափ, որին Տեր-Պետրոսյանը եւ իր կողմնակիցները կբարեհաճեն մասնակցել։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց.
«Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, ...ԱՀԱՎՈՐ ԱԳՐԵՍԻԱ Է ՀՈՐԴՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՑ
Սեփ.լրտվ.
«Մեզանում ոչ թե թատրոններն են շատ, այլ հեռուստաալիքները։ Նախ՝ մեկը մյուսին կրկնում է, մեկը մյուսից ավելի վերվարած է ուզում լինել ու հետո՝ տվյալ ղեկավարի կամ սեփականատիրոջ ճաշակը դառնում է հանուրի ճաշակ։ ...ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎՏԱՆԳԸ ՇԱՏ ՈՒՇ Է ԶԳՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դոցենտ, ռեժիսոր ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Հայ թատրոնը մեռնում է, ակադեմիական թատրոնի դարն անցել է՝ այս եւ նման խոսակցություններ մեզանում պարբերաբար են հնչում։ ...
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

