
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ «ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» Է ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ
- Ինչպես հայտնի է, հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում նշանակված ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի ու Միջազգային էներգետիկ ֆորումի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

Երկու երկրների միջեւ բարձր մակարդակի բանակցությունների վերսկսման սկիզբը համարվող այս հանդիպման նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդում են, որ արդեն առաջիկա ամիսներին կողմերի առջեւ բացվում է 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ներկայացված Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները համաձայնեցնելու իրական հնարավորություն։
Հայկական կողմը նման լավատեսական հայտարարություններին զգուշորեն է մոտենում՝ հաշվի առնելով 2008թ. հոկտեմբերի 15-ին հարեւան երկրում նշանակված ընտրություններից առաջ Ադրբեջանի նախագահի որդեգրած կոշտ ու անզիջում դիրքորոշումների փաստը։ Ադրբեջանն իր հերթին առերես համաձայնություն տալով բանակցությունների վերսկսման միջնորդների առաջարկին, փաստորեն որդեգրել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այնպես էլ հայկական կողմին նոր պայմաններ թելադրելու մարտավարություն։
Ինչպես Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով սպասվող բանակցությունները, պաշտոնական Բաքուն պատրաստվում է օգտագործել ոչ թե միջնորդների առաջարկած սկզբունքները քննարկելու ու համաձայնեցնելու, այլ դրանք վերանայելու նպատակով։
Դա են վկայում սանկտպետերբուրգյան բանակցություններից առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի կողմից ասպարեզ նետված այն բոլորովին նոր ու միակողմանի սկզբունքները, որոնց հիման վրա Բաքուն պատրաստ է հասնել հակամարտության կարգավորման։
Հենց սկզբից նշենք, որ մայիսի 14-ին Ա.Ազիմովի հրապարակած 8 կետից բաղկացած այդ սկզբունքները որեւէ կապ չունեն 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում երկու երկրների արտգործնախարարներին ներկայացված Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների հետ։
Այսպես, Ա.Ազիմովի հրապարակած այդ ակնհայտորեն հնարովի «բազային սկզբունքների» հենց առաջին կետում նշված է. «Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ տվյալ մոտեցումն այլընտրանք չունի»։ Մինչդեռ վաղուց արդեն հայտնի է, որ 2007թ. մադրիդյան սկզբունքները, որ նույնն է թե՝ համանախագահների հեղինակած Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, հիմնված են ազատագրված տարածքների մի մասի վերադարձի դիմաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի պատասխան պարտավորության վրա։
Եթե այսօրվանից Բաքուն հրաժարվում է միջնորդների առաջարկի հենասյուները կազմող այդ զույգ սկզբունքների իր բաժնից, ապա բնական է, որ խոսք անգամ չի կարող լինել ազատագրված տարածքներից թեկուզ մի թիզ հող վերադարձնելու մասին։
Երկրորդ կետում նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական նպատակը ոչ միայն «7 օկուպացված շրջանների», այլեւ Լեռնային Ղարաբաղի վերադարձն է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի համար ապահովելով համապատասխան կարգավիճակ։ Ընդ որում Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հարցը Արազ Ազիմովը դիտարկում է որպես հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունք, որի իրականացումն ավելի կարեւոր է, քան 7 շրջանների հարցը։
Երրորդ սկզբունքը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը դիտարկում է իբրեւ «ներքին ինքնորոշման» խնդիր, հիմնվելով այն պնդման վրա, որ որեւէ տարածքի՝ տվյալ պետության կազմից դուրս գալու համար անհրաժեշտ է վերջինիս համաձայնությունը։ Այսինքն՝ քանի որ Ադրբեջանը համաձայն չէ իր կազմից դուրս գալու Լեռնային Ղարաբաղի ցանկությանը, ապա վերջինս կարող է ինքնորոշվել միայն իր տարածքային ամբողջականության շրջանակներում ինքնավարություն ստանալու միջոցով։
Բայց պարզվում է, որ անգամ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն ձեռք բերելու խնդիրը հարցականի տակ է, քանի որ համաձայն Ա. Ազիմովի հրապարակած չորրորդ սկզբունքի, կարգավիճակի հարցը հնարավոր է լուծել միայն այն բանից հետո, երբ հնարավորություն կտրվի Լեռնային Ղարաբաղ վերադառնալ այնտեղից հեռացած ադրբեջանցի փախստականներին եւ կապահովվի նրանց անվտանգությունը։
Հինգերորդ կետով առաջարկվում է Լաչինի ճանապարհը տրամադրել կողմերի համատեղ օգտագործմանը, վեցերորդով՝ անորոշ խոստում է տրվում հարգել Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների իրավունքները, եթե Հայաստանը դադարեցնի Ադրբեջանի տարածքների «օկուպացիան»։
Եւ ամենակարեւորը՝ յոթերորդ կետով Ադրբեջանի փոխարտգործնախարարը պայմաններ է թելադրում անգամ միջազգային հանրությանը. «Ադրբեջանցիների Լեռնային Ղարաբաղ վերադառնալու, Լաչինով անցնող ճանապարհը երկու կողմերի օգտագործմանը հանձնելու եւ տարածաշրջանի կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում որոշելու սկզբունքները պետք է ներառվեն Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների նախագծի մեջ։ Միայն այդ դեպքում քննարկումները արդյունք կունենան»։
Սրանով Ադրբեջանը պաշտոնապես փաստորեն վերջնագիր է ներկայացնում ոչ այնքան Հայաստանին, որքան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քանի որ հենց նրանք են 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կողմերին ներկայացրել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները։
Սա նշանակում է, որ առերես համաձայնություն տալով Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ հանդիպմանը, Ադրբեջանն այն դիտարկում է որպես Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները ռեւիզիայի ենթարկելու գործընթացի սկիզբ։
Ակնհայտ է, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չի կարող համաձայնել սոսկ ձեւական բնույթ ձեռք բերող հանդիպման միջոցով կարգավորման բազային սկզբունքների ռեւիզիայի անսքող փորձին։ Ուրեմն եթե այս ամենի հանդեպ իրենց հստակ դիրքորոշումը չարտահայտեն Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների հեղինակները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ապա անհասկանալի է, թե ինչի՞ մասին են խոսելու երկու երկրների նախագահները Սանկտ Պետերբուրգում։ Նախքան Սանկտ Պետերբուրգում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը, միջնորդ երկրները պարտավոր են ի լուր Ադրբեջանի ու ողջ աշխարհի հայտարարել, թե, ի վերջո, այդ ի՞նչ սկզբունքներ են դրված բանակցությունների հիմքում։
Հակառակ պարագայում Հայաստանին կմնա կամ հրապարակել համանախագահների մադրիդյան առաջարկները, կամ էլ հրաժարվել Ադրբեջանի այս «վերջին հայտնագործության» հիման վրա բանակցությունները շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկից։
Եթե մայիսի 14-ին պաշտոնական Բաքվի ձեռնարկած այս բացահայտ քայլն աննկատ թողնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի կողմից, ապա Ադրբեջանը դա կարող է դիտել որպես դիվանագիտական քարտ-բլանշ՝ Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները ռեւիզիայի ենթարկելու իր անսքող ցանկության իրականացման ճանապարհին։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 25
Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԿՐԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Մանուկ հասակից հեղափոխականը սիրում էր խաղալ լուցկու հետ։ Թաքցնելն անօգուտ էր. պրպտուն երեխան ամենուր գտնում էր արգելված տուփն ու ագահորեն հրկիզում շրջապատի առարկաները։
Ծնողների տագնապալից հարցուփորձին, ...ՄԱԿ-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թեեւ դա ոմանց կարող է տարօրինակ թվալ
Երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր ՄԱԿ առաջնորդ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Բանախոսի համոզմամբ, ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւում տեղ գտած առաջարկները միանգամայն իրագործելի են, եւ սահմանված ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանում արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին
-Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպումից ի՞նչ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ «ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» Է ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում նշանակված ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի ու Միջազգային էներգետիկ ֆորումի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
...ՓԱՌՔԻ «ԶԵՆԻԹՈՒՄ»
ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպումը, ինչպեսեւ սպասվում էր, փառավոր նոր էջ ավելացրեց Սանկտ Պետերբուրգի հերոսական եւ հակասական պատմության մեջ։ Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» առաջին իսկ փորձից նվաճեց Եվրոպայի ...ՈՉ-ՈՔԻ 7-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ
Բուլղարիայի շախմատային գերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը եւս կես միավոր ավելացրեց իր ցուցանիշին` այն հասցնելով 2 միավորի։ Հայաստանցի գրոսմայստերը սեւերով 45-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց Տոպալովի ...«ՎԻՎԱՍԵԼԸ»` ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄայիսի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «ՎիվաՍել» ընկերության միջեւ կստորագրվի համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ «ՎիվաՍելը» կհռչակվի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր: Պայմանագիրը ...ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Օգտակար հանածոներից հայ ժողովրդին բաժին է ընկել միայն ծիրանը, իսկ ավանդական զբաղմունքներից՝ արեւածաղիկ չրթելը, գլուխ գովալը, բամբասելը, դուդուկ նվագելը, գլխին մոխիր լցնելը, արդարություն որոնելը, ուրիշի ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԶՐԿՎԵՑ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած օրը չենջերի դրսում տեղադրված վահանակներից իսպառ անհետացան փոխարժեքների մասին տեղեկացնող տվյալները։ Դրանց վրա հայտնվեցին միայն գրառումներ փոխանակման կետի բաց լինելու մասին։ Նշենք, որ նման երեւույթ ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին:
Հանրապետության նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լիբանանյան վերջին իրադարձություններից, որոնց պատճառով փակվել է Սիրիայի հետ սահմանը, մեծապես տուժել են Այնճար հայկական բնակավայրի բնակիչները, քանզի չեն կարողանում արտահանել իրենց արտադրած ապրանքը: Սուննի ...ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
«Կոնգրես» հյուրանոցում երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մասնագիտական զննման ենթարկած սրտաբան ԱՐՄԵՆ ...ՀԱՑԱԴՈՒԼ
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարիից դիմում է ստացել, ըստ որի, նա մայիսի 14-17-ը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարում: ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Երեւանի քրեական դատարանի երեկ կայացրած դատավճռով Մկրտիչ Շավարշի Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Զանգվածային անկարգություններ») ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը գրանցված ցրտահարության հետեւանքով Կոտայքի մարզի Բջնի գյուղում վնասվել են բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները եւ պտղատու ծառերը: Նույն ցրտահարության ...ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Մամուլի քարտուղար
Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ԶԼՄ-ների հետ աշխատանքին եւ նրանց ու գերատեսչությունների լրատվական ծառայությունների միջեւ երկխոսության կայացման անհրաժեշտությանը։ Ըստ վարչապետի, հասարակությունը ...ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առաջիկա սեպտեմբերին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանը կդառնա «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունները հյուրընկալող երկիրը։ ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ
Ըստ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ. «Բանակցությունների առանցքը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ Սա Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտել իր կամքը ...ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ, ժամը 11:45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, (2007թ. 1-ին զորակոչ, Չարենցավանի ԶԿ) ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայրաքաղաքի Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում մայիսի 18-ին կանցկացվեն ընտրություններ: Ավան համայնքում գրանցվել է միայն մեկ թեկնածու՝ գործող թաղապետ Տարոն Մարգարյանը ...ՀԱՅԵՐԸ ԿՈՐՈՒՍՏ ՉԵՆ ՏՎԵԼ
Ըստ արտգործնախարարության ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանի. «Լիբանանահայերը եւ այնտեղ գտնվող Հայաստանի քաղաքացիները որեւէ կորուստ չեն տվել, մեր ունեցած տվյալներով այս պահին նրանց վտանգ չի սպառնում: Միակ ...«ՎԵՏՈ» ԵՆ ԴՆՈՒՄ
3
Պատկերացնո՞ւմ եք որեւէ ձեւաչափ, որին Տեր-Պետրոսյանը եւ իր կողմնակիցները կբարեհաճեն մասնակցել։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց.
«Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, ...ԱՀԱՎՈՐ ԱԳՐԵՍԻԱ Է ՀՈՐԴՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՑ
Սեփ.լրտվ.
«Մեզանում ոչ թե թատրոններն են շատ, այլ հեռուստաալիքները։ Նախ՝ մեկը մյուսին կրկնում է, մեկը մյուսից ավելի վերվարած է ուզում լինել ու հետո՝ տվյալ ղեկավարի կամ սեփականատիրոջ ճաշակը դառնում է հանուրի ճաշակ։ ...ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎՏԱՆԳԸ ՇԱՏ ՈՒՇ Է ԶԳՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դոցենտ, ռեժիսոր ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Հայ թատրոնը մեռնում է, ակադեմիական թատրոնի դարն անցել է՝ այս եւ նման խոսակցություններ մեզանում պարբերաբար են հնչում։ ...
Ո՞Ր ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՖԻԴԵ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻՄՅԱՆՑ ԱՐԺԱՆԻ ՉԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ ՀԱԿԱԴԱՐՁՈՂԻ ԴԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

