
ՄԱԿ-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՆԵԼ
- Թեեւ դա ոմանց կարող է տարօրինակ թվալ

Երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր ՄԱԿ առաջնորդ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Բանախոսի համոզմամբ, ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւում տեղ գտած առաջարկները միանգամայն իրագործելի են, եւ սահմանված ժամանակացույցում բոլոր հարցերը կկարգավորվեն։ Առայժմ քաղաքական դաշտում երկխոսությունը չի ստացվում, բայց Գ.Արսենյանը լավատես է. «Երկխոսությունն ունի տարբեր ձեւեր, առայժմ տեսնում ենք երկկողմանի մենախոսություններ։ Պետք է այդ երկկողմանի մենախոսությունները տեղափոխել այնպիսի դաշտ, որ փոխադարձ փաստարկներն ու նպատակները լսելի լինեն, որպեսզի հասարակությանը կարողանան հանդարտեցնել»։
Իսկ հասարակության տրամադրության վրա որոշակիորեն ազդեցություն են թողել մարտի 1-ի իրադարձությունները. «2004-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ անդառնալի հետեւանքներ չունեցանք, ինչին ականատես եղանք 2008-ի մարտի 1-ի գործողությունների ժամանակ, որի հետեւանքով 10 քաղաքացի հայ հասարակության կյանքից անդառնալիորեն հեռացան։ Միշտ պետք է հաշվի առնել, որ պետական ապարատի, առավել եւս ուժային կառույցների գործունեությունը կարող է բերել այդպիսի հետեւանքների»։
Գ.Արսենյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ը դեմ է քաղաքական հակամարտությունը քաղաքացիական հակամարտության դաշտ տեղափոխելուն, քանի որ այն կործանարար է նախեւառաջ պետականության համար. «Սա շատ վտանգավոր երեւույթ է։ Մենք մարտի 1-ին մոտեցել էինք այդ իրավիճակին, որովհետեւ ցանկացած ընտրությունների արդյունքների վիճարկում քաղաքական գործընթաց է։ Երբ ընդդիմության կամ իշխանության կողմից այդ գործընթացը բերվում է քաղաքացիական հարթություն, այն կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների։ Մեր հասարակությունը շատ էր մոտեցել այդ իրավիճակին, եւ հուսանք, որ սկսել ենք հեռանալ այդ կետից»։
Գ.Արսենյանը չի կարծում, թե խորհրդարանական կամ նախագահական արտահերթ ընտրությունները, որոնց մասին այնքան խոսում է արմատական ընդդիմությունը, խնդիրներին լուծում կտան։ Ընդհանրապես ՄԱԿ-ը չի ողջունում արտահերթ միջոցառումները. «Նույնիսկ ելնելով այն շահագրգիռ թեզից, որ ՄԱԿ-ը խորհրդարանում չէ, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեզ այդպիսի հնարավորություն կարող են տալ, արտահերթ որեւէ բանի կողմնակից չենք։ Ինչո՞ւ, որովհետեւ արտահերթությունը խոսում է երկրում հասարակական-քաղաքական գործընթացների բնականոն հունից շեղվելու մասին»։
Նախագահին առընթեր խորհրդատվական նոր մարմնի՝ Հասարակական խորհրդի (պալատ) աշխատանքներին իր ղեկավարած կուսակցության հնարավոր մասնակցության մասին Գ.Արսենյանը վաղ համարեց որեւէ բան ասել. «Մայիսի 21-ին կխոսենք դրա մասին»,- նկատի ունենալով, որ մինչեւ մայիսի 20-ը լրամշակվելու է խորհրդի ստեղծման վերաբերյալ փաստաթղթի նախնական տարբերակը, ասաց նա։
Չթաքցրեց նաեւ, որ կուսակցությունը չի շտապում հետընտրական զարգացումներին եւ հատկապես մարտի 1-ի իրադարձություններին գնահատական տալ. «ՄԱԿ-ը, ամենայն հավանականությամբ, մի քիչ էլ կերկարացնի այս թայմ-աուտը, որովհետեւ կատարված իրադարձություններում կան հստակ կողմեր՝ շահագրգիռ կողմեր, ողբերգական իրադարձությունների արդյունքում 10 քաղաքացի անդառնալիորեն հեռացել է, իսկ դա հուզական էլեմենտներ է պարունակում։
Որպեսզի հեռու մնանք այդ հուզական էլեմենտների եւ ողբերգական իրադարձությունների շահարկումից, ՄԱԿ-ը, որը չի մասնակցել այդ գործընթացին, չի ունեցել թեկնածու, հանձնաժողովներում ներկայացուցիչներ, ձգտում է ավելի լոյալ լինել այդ իրադարձությունների նկատմամբ։ Սա կարող է որոշ մարդկանց տարօրինակ թվալ, բայց մենք չենք ցանկանում կրակի վրա որեւէ բորբոքող բան լցնել»։
Շոշափվեց նաեւ «քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների» թեման. «Մի շարք մարդկանց քրեական հետապնդումը պայմանավորված է իրենց քաղաքական հայացքների առկայությամբ»,- կարծիք հայտնեց բանախոսը։ Այս խնդրում իր տեսակետը առավել հստակեցնելով՝ նաեւ առաջարկեց ազատվել երկակի չափանիշների կիրառումից. «Քաղբանտարկյալ հասկացությունը Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված չէ։ Մենք չունենք այդպիսի բան, սակայն փաստը կա։ Այնպես որ հասարակությունը ունի խնդիրներ եւ այդ խնդիրները պիտի լուծի»։
ՄԱԿ ղեկավարի անդրադարձը կառավարության ծրագրին զուսպ էր. «Մենք ականատես ենք եղել կառավարության ցանկությունների նկարագրական մասին, բովանդակային առումով ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, թե հնչեցրած թեզերը եւ նպատակները ինչպես կիրականացնի գործունեության ընթացքում»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 25
Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԿՐԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Մանուկ հասակից հեղափոխականը սիրում էր խաղալ լուցկու հետ։ Թաքցնելն անօգուտ էր. պրպտուն երեխան ամենուր գտնում էր արգելված տուփն ու ագահորեն հրկիզում շրջապատի առարկաները։
Ծնողների տագնապալից հարցուփորձին, ...ՄԱԿ-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թեեւ դա ոմանց կարող է տարօրինակ թվալ
Երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր ՄԱԿ առաջնորդ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Բանախոսի համոզմամբ, ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւում տեղ գտած առաջարկները միանգամայն իրագործելի են, եւ սահմանված ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանում արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին
-Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպումից ի՞նչ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ «ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» Է ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում նշանակված ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի ու Միջազգային էներգետիկ ֆորումի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
...ՓԱՌՔԻ «ԶԵՆԻԹՈՒՄ»
ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպումը, ինչպեսեւ սպասվում էր, փառավոր նոր էջ ավելացրեց Սանկտ Պետերբուրգի հերոսական եւ հակասական պատմության մեջ։ Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» առաջին իսկ փորձից նվաճեց Եվրոպայի ...ՈՉ-ՈՔԻ 7-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ
Բուլղարիայի շախմատային գերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը եւս կես միավոր ավելացրեց իր ցուցանիշին` այն հասցնելով 2 միավորի։ Հայաստանցի գրոսմայստերը սեւերով 45-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց Տոպալովի ...«ՎԻՎԱՍԵԼԸ»` ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄայիսի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «ՎիվաՍել» ընկերության միջեւ կստորագրվի համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ «ՎիվաՍելը» կհռչակվի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր: Պայմանագիրը ...ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Օգտակար հանածոներից հայ ժողովրդին բաժին է ընկել միայն ծիրանը, իսկ ավանդական զբաղմունքներից՝ արեւածաղիկ չրթելը, գլուխ գովալը, բամբասելը, դուդուկ նվագելը, գլխին մոխիր լցնելը, արդարություն որոնելը, ուրիշի ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԶՐԿՎԵՑ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած օրը չենջերի դրսում տեղադրված վահանակներից իսպառ անհետացան փոխարժեքների մասին տեղեկացնող տվյալները։ Դրանց վրա հայտնվեցին միայն գրառումներ փոխանակման կետի բաց լինելու մասին։ Նշենք, որ նման երեւույթ ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին:
Հանրապետության նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լիբանանյան վերջին իրադարձություններից, որոնց պատճառով փակվել է Սիրիայի հետ սահմանը, մեծապես տուժել են Այնճար հայկական բնակավայրի բնակիչները, քանզի չեն կարողանում արտահանել իրենց արտադրած ապրանքը: Սուննի ...ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
«Կոնգրես» հյուրանոցում երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մասնագիտական զննման ենթարկած սրտաբան ԱՐՄԵՆ ...ՀԱՑԱԴՈՒԼ
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարիից դիմում է ստացել, ըստ որի, նա մայիսի 14-17-ը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարում: ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Երեւանի քրեական դատարանի երեկ կայացրած դատավճռով Մկրտիչ Շավարշի Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Զանգվածային անկարգություններ») ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը գրանցված ցրտահարության հետեւանքով Կոտայքի մարզի Բջնի գյուղում վնասվել են բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները եւ պտղատու ծառերը: Նույն ցրտահարության ...ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Մամուլի քարտուղար
Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ԶԼՄ-ների հետ աշխատանքին եւ նրանց ու գերատեսչությունների լրատվական ծառայությունների միջեւ երկխոսության կայացման անհրաժեշտությանը։ Ըստ վարչապետի, հասարակությունը ...ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առաջիկա սեպտեմբերին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանը կդառնա «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունները հյուրընկալող երկիրը։ ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ
Ըստ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ. «Բանակցությունների առանցքը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ Սա Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտել իր կամքը ...ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ, ժամը 11:45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, (2007թ. 1-ին զորակոչ, Չարենցավանի ԶԿ) ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայրաքաղաքի Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում մայիսի 18-ին կանցկացվեն ընտրություններ: Ավան համայնքում գրանցվել է միայն մեկ թեկնածու՝ գործող թաղապետ Տարոն Մարգարյանը ...ՀԱՅԵՐԸ ԿՈՐՈՒՍՏ ՉԵՆ ՏՎԵԼ
Ըստ արտգործնախարարության ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանի. «Լիբանանահայերը եւ այնտեղ գտնվող Հայաստանի քաղաքացիները որեւէ կորուստ չեն տվել, մեր ունեցած տվյալներով այս պահին նրանց վտանգ չի սպառնում: Միակ ...«ՎԵՏՈ» ԵՆ ԴՆՈՒՄ
3
Պատկերացնո՞ւմ եք որեւէ ձեւաչափ, որին Տեր-Պետրոսյանը եւ իր կողմնակիցները կբարեհաճեն մասնակցել։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց.
«Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, ...ԱՀԱՎՈՐ ԱԳՐԵՍԻԱ Է ՀՈՐԴՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՑ
Սեփ.լրտվ.
«Մեզանում ոչ թե թատրոններն են շատ, այլ հեռուստաալիքները։ Նախ՝ մեկը մյուսին կրկնում է, մեկը մյուսից ավելի վերվարած է ուզում լինել ու հետո՝ տվյալ ղեկավարի կամ սեփականատիրոջ ճաշակը դառնում է հանուրի ճաշակ։ ...ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎՏԱՆԳԸ ՇԱՏ ՈՒՇ Է ԶԳՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դոցենտ, ռեժիսոր ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Հայ թատրոնը մեռնում է, ակադեմիական թատրոնի դարն անցել է՝ այս եւ նման խոսակցություններ մեզանում պարբերաբար են հնչում։ ...
ՀԱՅՈՑ ՄՅՈՒՌՈՆԸ
Հ.Մ.ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ «ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԸ» ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ «ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԴԱՍԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

