
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԿՐԱԿԸ
- Մանուկ հասակից հեղափոխականը սիրում էր խաղալ լուցկու հետ։ Թաքցնելն անօգուտ էր. պրպտուն երեխան ամենուր գտնում էր արգելված տուփն ու ագահորեն հրկիզում շրջապատի առարկաները։

Ծնողների տագնապալից հարցուփորձին, թե ախր ինչո՞ւ ես դա անում ու մի՞թե չես ափսոսում լավ իրը, փոքրիկ հեղափոխականը, որ դեռ նոր էր սովորել խոսել (իսկ խոսել սկսել էր չափազանց շուտ եւ միանգամից՝ անասելի շատ) հրաբորբոք եռանդով ապացուցում էր, որ ցանկացած առարկա գոյություն ունի նրա համար, որ այրվի, իսկ եթե ստորաբար փրկում է սեփական կյանքը՝ չցանկանալով ցրել շրջապատող խավարը, ապա դա դասալքություն է։
Երբ նրան առարկում էին, որ դրսում ցերեկ է, փոքրիկ հեղափոխականը շրջապատող մարդկանց քամահրանքով անվանում էր կույրեր։ Աշխարհում տիրում է հավերժական գիշերը, այն լեցուն է անարդարությամբ. կատուն որսում է մկնիկին, սարդը՝ սնվում ճանճով, իսկ ողջ աշխարհում ճնշում են աշխատավորներին։
Դեռ վաղ մանկությունից հեղափոխականը բազում հոգսեր էր պատճառում հրշեջներին։ Ցանկանալով աշխարհում տիրող անարդարության դեմ պայքարի հանել հնարավորինս մեծ թվով կենդանի արարածների` նա փորձում էր իր ճառերով խանդավառել շրջապատի բոլոր բզեզներին, ճիճուներին, թիթեռներին, իսկ երբ մի քիչ հասակ առավ, ապա նաեւ շներին ու կատուներին։ Հասակակիցները վախենում էին նրանից. երբ ճառերը չէին ներգործում, փոքրիկ հեղափոխականը հանում էր լուցկու տուփն ու սկսում բոցավառել զրուցակիցներին միանգամայն բառացիորեն։
Երբեմն նրան թույլ էին տալիս այրել չոր տերեւների կույտը, բայց Հայրենիքի ազատագրման համար պայքարում չոր տերեւներից ոչ մի օգուտ չկար։ Ամռանը հեղափոխականն այրում էր բարդու մազմզուկները, բայց դրանք հեշտությամբ բոցավառվում ու նույնքան արագ էլ մարում էին։
Մի անգամ փոքրիկ հեղափոխականը մի փողոցային շուն բռնեց ու փորձեց պատրույգ փաթաթել նրա պոչին, բայց շունը դուրս պրծավ ու գլխապատառ սլացավ. ակնհայտորեն ոչ Հայրենիքը փրկելու։
-Վախկո՛տ,- բղավում էր հեղափոխականը նրա հետեւից։ -Կոմֆորմի՛ստ։ Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ։
Բնականաբար մտածում էր նաեւ ինքնահրկիզման մասին, բայց դա, որպես գերագույն հաճույք, թողնում էր դեսերտին. սկզբում պետք էր բոցավառել հնարավորինս մեծ թվով ժողովրդի։ Նրա սեղանի գրքերն էին «Հուրը», «Կրակի համար պայքարը», «Երկիրը կրակի մեջ», «4510 ըստ Ֆարենհեյթի», ինչպես նաեւ «Կրակոտ հեղափոխականներ» ողջ շարքը։
Արժե՞ արդյոք նշել, որ հեղափոխականի կուռքերը այն հերոսներն ու հերոսուհիներն էին, որոնք զոհվել էին խարույկի վրա կամ կարողացել այնպիսի հուր բորբոքել սեփական երկրում, որ այն շարունակել էր բոցկլտալ եւս մոտ երկու հարյուր տարի։ Ժաննա դ՚Արկը նրա ամենամեծ կուռքն էր։ Միակ բանը, որ հեղափոխականը չէր կարողանում ներել նրան, ժամանակի անօգուտ վատնումն էր մի ինչ-որ Օռլեանի գրավման համար, մինչդեռ ի խրատ ապագա հերոսների՝ պետք էր տեղնուտեղը բարձրանալ այն ժամանակվա Ֆրանսիայի ամենաբարձրադիր կետն ու ինքնահրկիզվել։
Իսկ հեղափոխականի ամենաոխերիմ թշնամիները հրշեջներն էին, որոնք հանգցնում ու խեղդում էին ամեն շնչավորն ու առաջադեմը։ Գիշերները նա կոտրում էր հրշեջ մեքենաների ապակիները, դրանց կապոտների վրա գրում «դահիճներ» բառը, իսկ երբեմն էլ չէր կարողանում զրկել իրեն մեծագույն հաճույքից՝ հավաքել «01» հեռախոսահամարն ու լսափողի մեջ գոռալ. «Ցոլա՛, ցոլա՛, իմ աստղ»։
Տարիների հետ հեղափոխականը մշակեց աշխարհակերտվածքի իր սեփական տեսությունը, համաձայն որի՝ բոլոր իրերը բաժանվում էին ճիշտ եւ սխալների։ Ճիշտ իրերը, իրենց հերթին, կարող էին կա՛մ ինքնաբռնկվել (դրանք բարձրագույն նյութերն էին նրա հիերարխիայում, ինչպիսին է, օրինակ՝ ցնցումից պայթող նիտրոգլիցերինը), կա՛մ հրկիզվել։
Ճիշտ իրերի թվին էին պատկանում նավթը, վառելափայտը, լուցկին, սպիրտը եւ Դոլորես Իբարուրին։ Սխալ իրերի թվին էր պատկանում առաջին հերթին ջուրը, որը հեղափոխականն անվանում էր իր ոխերիմ թշնամի եւ ոչնչացնում՝ ինչպես կարող էր։ Այնուհետ գալիս էին երկաթը, քարը, հողը եւ երկրի ողջ ղեկավարությունը։
Հեղափոխական տեսության սոցիալական հիմքը հանգում էր նրան, որ սկզբում աշխարհում պետք է թողնել միայն վառելիքը, իսկ հետո հրկիզել այն՝ բոցաշունչ ճառի օգնությամբ։ Համաշխարհային այրման հետեւանքով պետք է արտազատվի ստեղծագործական աներեւակայելի էներգիա, իսկ գլխավորը՝ մեկ հարվածով վերջ տրվի բոլոր անարդարություններին։ Թռչունները կդադարեն կտցահարել անպաշտպան միջատներին, կապիտալիստի եւ աշխատավորի իրավունքները կհավասարվեն, իսկ Հրազդանը կլցվի Սեւանա լիճը։
Տարիները սակայն անցնում էին, ժամանակներն էլ փոխվում. թեեւ բնավ ոչ այնպես, ինչպես կանխագուշակում էր հեղափոխականը։ Հայրենիքը չբոցավառվեց, այլ հակառակը՝ վերջնականապես ճահճացավ։
Բարեբախտաբար երկրում հայտնվեցին մարդիկ, որոնք անվանում էին իրենց «Ղարաբաղ» կոմիտե եւ որոնք նույնպես ցանկացան հուր բորբոքել։ Իհարկե, մեր հեղափոխականի կրակոտությանը նրանք միայն նախանձել կարող էին, բայց իրենք էլ ինչ-որ բան իրենցից ներկայացնում էին՝ հրաբորբոք հզորության առումով։ Հատկապես նրանցից մեկը՝ Լեւոն անունով, որի մոտ էլ եկավ հեղափոխականը։
-Ուրեմն՝ ամեն ինչ հիմնահատակ փլուզե՞լ,- հարցրեց նա Լեւոնին։
-Ամեն ինչ՝ գրողի ծո՛ցը։ Որ երկինքը շոգից քրտնի,- պատասխանեց Լեւոնը։
-Որ ազատություն, հավասարություն ու եղբայրությո՞ւն լինի։ Որ ոչ ոք ողջ չմնա՞,- սրտի թրթիռով հարցրեց հեղափոխականը։
-Իսկ ինչո՞ւ ոչ,- պատասխանեց Լեւոնը, որին այդ պահին կգոհացներ նույնիսկ աշխարհի կործանումը, միայն թե ինքը կարողանար գալ իշխանության։ Եւ հեղափոխականը դյուրահավատորեն աջակցեց ապագա խորտակիչին` ջերմեռանդորեն նրա կողմն ուղղորդելով մարդկանց սրտերը։
Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ ժողովուրդն ընտրեց Լեւոնին տիրակալ։ Ընտրությունների գիշերը հեղափոխականը վառոդ էր քաշում քիթը, որպեսզի երբ ամեն ինչ սկսվի, պայթի առաջինը, բայց արթնանալով առավոտյան, պատուհանից տեսավ սովորական բնապատկերը՝ առանց մոխրի որեւէ հետքի, եւ նույնիսկ հրշեջները օրենքից դուրս չէին հայտարարված։
Բանն այն է, որ Լեւոնը, ստանձնելով ճահճի կառավարումը, ինքնաբերաբար դադարեց սիրել կրակն ու սիրեց ջուրը. այդպիսին էր իշխանության մոգական հատկությունը, որի մասին հեղափոխականը չէր էլ կռահում, քանզի անձամբ իրեն երբեք ոչ մի իշխանություն չէին առաջարկել։
Հեղափոխականը հետզհետե վերակողմնորոշվեց եւ տեղնուտեղը այրեց պետության նոր ղեկավարի դիմանկարը՝ նախագահականի պատուհանների տակ։ Նա փորձում էր հրկիզել նաեւ ողջ նախագահականը, բայց շենքը արդեն խոնավացել էր նոր ղեկավարի ջանքերով, որը այնքան ջուր էր լցրել հարազատ ճահիճը, որ մի քանի սերնդի կհերիքեր։
Բոլոր նրանք, ում հեղափոխականը սատարում էր իշխանություն նվաճելու ճանապարհին, սկզբում նրան խոստանում էին աջակցության դիմաց հրկիզել ծովերն ու պայթեցնել վառոդի պահեստները, բայց իշխանությունը տեղնուտեղը փոխակերպում էր նախկին ընդդիմադիրներին, եւ շուտով հեղափոխականին՝ իր մշտական լուցկիով ու բազմաժամյա ճառերով, սկսեցին կասկածանքով նայել։
Իսկ հեղափոխականն անդադրում շարունակում էր ինքնաոչնչացում քարոզել, բոլոր ողջերին անվանում դավաճաններ, զրկում իրեն ոգելից խմիչքներից (քանզի սպիրտն այրվում է, ուստի պետք է խնայել) եւ շատ ջուր խմում (որը պետք է ոչնչացնել ուժերի ներածի չափով). բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Երկիրը համառորեն չէր ցանկանում այրվել։ Մանավանդ որ Լեւոնը անջատեց երկրում գազն ու լույսը։
Անցան տարիներ, Լեւոնին վռնդեցին, եկան այլ տիրակալներ։ Հեղափոխականին բոլորը հետզհետե վարժվեցին։ Նրա հայտնվելը՝ լուցկին ձեռքին, այժմ երկրում անցկացվող գրեթե բոլոր պաշտոնական միջոցառումների մասն էր։ Նրա բենզինով կանիստրը սկզբում դարձավ ծաղրանկարիչների սիրելի թեման, իսկ հետո՝ ամենատարածված հուշանվերներից մեկը։ Հեղափոխականին սկսեցին պատկերել լուցկու տուփերի վրա։ Բազմաթիվ բենզալցակայաններ զարդարվեցին «Հեղափոխականը օգտվում է մե՛ր բենզինից» կարգախոսներով։
Հեղափոխականը ելույթ էր ունենում նաեւ երիտասարդության առջեւ, որն առավել հաճախ տալիս էր նրան միեւնույն հարցը.
-Իսկ եթե ժողովուրդը չցանկանա՞ ազատագրվել ինքնահրկիզման միջոցով։ Եթե մտադրվի այդպես էլ քարշ տալ իր ստրկական գոյությո՞ւնը։
-Վհուկները միջնադարյան հերոսական ժամանակներում նույնպես չէին ցանկանում,- վճռականորեն պատասխանում էր հեղափոխականը։ Բայց ո՞վ էր նրանց հարցնում։ Եւ զոհաբերության ջահերը ցրո՛ւմ էին միջնադարի խավարը։
-Այսինքն... դուք առաջարկում եք անսասան ձեռքով այրե՞լ բնակչությանը՝ հանուն իր իսկ վերջնական ազատագրման,- հարցնում էին նրան։
-Բնականաբա՛ր,- համոզված պատասխանում էր հեղափոխականը։ -Բայց որտե՞ղ, ասացե՛ք, ե՞րբ է ազատությունը ձեռք բերվել առանց զոհերի։ Եթե մարդիկ իրենք չեն ուզում բռնկվել, ապա հասարակության լավագույն մասի պարտքն է բոցավառել նրանց հարկադրաբար։ Ովքեր ինձ հետ համամիտ չեն, առաջարկում եմ մնալ դասախոսությունից հետո եւ հաղորդություն ընդունել՝ այ սրա՛ միջոցով։
Դրանից հետո հեղափոխականը ուղեպայուսակից հանում էր դյուրակիր հրանետը, եւ ուսանողական լսարանը սկսում էր ջերմեռանդ ծափահարել, որպեսզի հեղափոխականը մի պահ անգամ չկասկածի, որ համամիտ չեն իր հետ։
Բանն այնտեղ հասավ, որ բարձրաշխարհիկ ոչ մի միջոցառում արդեն չէր անցնում առանց հեղափոխականի։ Քանի որ ճահճացման յուրաքանչյուր նոր փուլը հայոց աշխարհում ուղեկցվում էր աղմկալի տոնախմբությամբ, շնորհանդեսները հաջորդում էին մեկը մյուսին։ Դրանց կազմակերպիչների երեւակայությունը չափ ու սահման չուներ. մեկի ժամանակ հեղափոխականը վառում էր գունագեղ հրավառության հրթիռների պոչերը, մյուսի ընթացքում՝ փայտ գցում մանղալի մեջ, երրորդի ժամանակ նրան բերում էին տորթի վրա նստած. այրվող ջահը ձեռքին՝ Ազատության արձանի տեսքով, ամբողջովին շոկոլադապատ։
Ճիշտ է, կազմակերպիչները սկզբում առաջարկում էին իսկական ջահի փոխարեն ձեռքում պահել կրեմից պատրաստված արհեստական ջահ. ճիշտ նույն ձեւի, բայց չայրվող։ Սակայն այդ հարցում հեղափոխականն անհողդողդ էր։
Իսկ այդ ընթացքում ծայրերից վաղուց արդեն մարմանդ այրվող ճահիճը հետզհետե սկսեց բռնկվել նաեւ կենտրոնում։ Մերթ սննդամթերքի գներն են թանկանում, մերթ դոլարի փոխարժեքն ընկնում, մերթ դատարանն է անարդար վճիռ կայացնում, մերթ մի որեւէ մեծահարուստի ծննդյան առթիվ չափից ավելի բուռն հրավառությունն է բոցավառում դժգոհ ընտրազանգվածի սրտերը...
Եւ ահա մարտի 1-ին քանակը մի տեսակ աննկատելիորեն փոխարկվեց որակի, եւ երկիրը բռնկվեց ամբողջությամբ։ Տեսնելով այդ համատարած բոցավառումը` հեղափոխականը հրճվում էր, ցախ գցում կրակին ու չոր կոճղեր քարշ տալիս։ Տարերքը խժռեց ամեն ինչ։
Ամբողջ բնակչությունից ողջ մնաց միայն հեղափոխականը, որն այնքան երկար ժամանակ էր սնվել վառոդով, որ կրակի հանդեպ շատ ավելի կայուն գտնվեց, քան մնացածները։ Ինչպեսեւ յուրաքանչյուր իսկական հրկիզամոլ, նա անկիզելի էր, ուստիեւ ինքնահրկիզման բոլոր փորձերը ոչ մի արդյունք չտվեցին։ Ինչպես Փյունիկի եւ սալամանդրի խառնածին՝ թափառում էր նա մոխրացած ավերակների մեջ, բարձրաձայն արտահայտելով ցնծությունը. իրականացա՛վ նրա դարավոր երազանքը, հարազատ ճահիճն ազատագրվա՜ծ էր։
Ըստ էության, ոչ մի ճահիճ էլ այլեւս չկար։ Սեւ, չորացած կեղեւով էր պատված հայոց աշխարհը։ Կյանքի ոչ մի նշույլ չէր երեւում այնտեղ։ Դա բացարձակ եւ կատարյալ ազատության, նախնական հնարավորությունների ոչնչով չխաթարված հավասարության ու արդարության համատարած հաղթանակի թագավորություն էր։
Հեղձուցիչ ծուխը կանգնած էր ավերակների վրա։ Մրով պատված հեղափոխականը քայլում էր տափարակ, անծայրածիր տարածքում ու զարմանում, թե ինչ տարօրինակ տեսք ունի իրականացած երազանքը։
Բայց արդեն ոչ ոք չկար, որ բացատրեր հեղափոխականին. այդպես ստացվում է միշտ, երբ խաղում ես լուցկու հետ։
- «Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
Քննարկում
Xelk գրել է:
Էշ էշ բարբաջում եք: Պետք է մի քիչ ամոթ էլ ունենալ, այդքան անամոթ լինելն էլ բանի նման չի:
xelk գրել է:
Բա ձեր թերթի զարդ Կիման ուր է, բա առանց Կիմայի թերթ կտպեն, չեղավ:
ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 25
Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԿՐԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 2
Մանուկ հասակից հեղափոխականը սիրում էր խաղալ լուցկու հետ։ Թաքցնելն անօգուտ էր. պրպտուն երեխան ամենուր գտնում էր արգելված տուփն ու ագահորեն հրկիզում շրջապատի առարկաները։
Ծնողների տագնապալից հարցուփորձին, ...ՄԱԿ-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թեեւ դա ոմանց կարող է տարօրինակ թվալ
Երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր ՄԱԿ առաջնորդ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Բանախոսի համոզմամբ, ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւում տեղ գտած առաջարկները միանգամայն իրագործելի են, եւ սահմանված ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանում արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին
-Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպումից ի՞նչ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ «ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» Է ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում նշանակված ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի ու Միջազգային էներգետիկ ֆորումի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
...ՓԱՌՔԻ «ԶԵՆԻԹՈՒՄ»
ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպումը, ինչպեսեւ սպասվում էր, փառավոր նոր էջ ավելացրեց Սանկտ Պետերբուրգի հերոսական եւ հակասական պատմության մեջ։ Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» առաջին իսկ փորձից նվաճեց Եվրոպայի ...ՈՉ-ՈՔԻ 7-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ
Բուլղարիայի շախմատային գերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը եւս կես միավոր ավելացրեց իր ցուցանիշին` այն հասցնելով 2 միավորի։ Հայաստանցի գրոսմայստերը սեւերով 45-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց Տոպալովի ...«ՎԻՎԱՍԵԼԸ»` ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄայիսի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «ՎիվաՍել» ընկերության միջեւ կստորագրվի համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ «ՎիվաՍելը» կհռչակվի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր: Պայմանագիրը ...ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Օգտակար հանածոներից հայ ժողովրդին բաժին է ընկել միայն ծիրանը, իսկ ավանդական զբաղմունքներից՝ արեւածաղիկ չրթելը, գլուխ գովալը, բամբասելը, դուդուկ նվագելը, գլխին մոխիր լցնելը, արդարություն որոնելը, ուրիշի ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԶՐԿՎԵՑ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած օրը չենջերի դրսում տեղադրված վահանակներից իսպառ անհետացան փոխարժեքների մասին տեղեկացնող տվյալները։ Դրանց վրա հայտնվեցին միայն գրառումներ փոխանակման կետի բաց լինելու մասին։ Նշենք, որ նման երեւույթ ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին:
Հանրապետության նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Լիբանանյան վերջին իրադարձություններից, որոնց պատճառով փակվել է Սիրիայի հետ սահմանը, մեծապես տուժել են Այնճար հայկական բնակավայրի բնակիչները, քանզի չեն կարողանում արտահանել իրենց արտադրած ապրանքը: Սուննի ...ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
«Կոնգրես» հյուրանոցում երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մասնագիտական զննման ենթարկած սրտաբան ԱՐՄԵՆ ...ՀԱՑԱԴՈՒԼ
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարիից դիմում է ստացել, ըստ որի, նա մայիսի 14-17-ը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարում: ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Երեւանի քրեական դատարանի երեկ կայացրած դատավճռով Մկրտիչ Շավարշի Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Զանգվածային անկարգություններ») ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը գրանցված ցրտահարության հետեւանքով Կոտայքի մարզի Բջնի գյուղում վնասվել են բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները եւ պտղատու ծառերը: Նույն ցրտահարության ...ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Մամուլի քարտուղար
Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ԶԼՄ-ների հետ աշխատանքին եւ նրանց ու գերատեսչությունների լրատվական ծառայությունների միջեւ երկխոսության կայացման անհրաժեշտությանը։ Ըստ վարչապետի, հասարակությունը ...ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առաջիկա սեպտեմբերին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանը կդառնա «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունները հյուրընկալող երկիրը։ ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ
Ըստ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ. «Բանակցությունների առանցքը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ Սա Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտել իր կամքը ...ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ, ժամը 11:45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, (2007թ. 1-ին զորակոչ, Չարենցավանի ԶԿ) ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայրաքաղաքի Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում մայիսի 18-ին կանցկացվեն ընտրություններ: Ավան համայնքում գրանցվել է միայն մեկ թեկնածու՝ գործող թաղապետ Տարոն Մարգարյանը ...ՀԱՅԵՐԸ ԿՈՐՈՒՍՏ ՉԵՆ ՏՎԵԼ
Ըստ արտգործնախարարության ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանի. «Լիբանանահայերը եւ այնտեղ գտնվող Հայաստանի քաղաքացիները որեւէ կորուստ չեն տվել, մեր ունեցած տվյալներով այս պահին նրանց վտանգ չի սպառնում: Միակ ...«ՎԵՏՈ» ԵՆ ԴՆՈՒՄ
3
Պատկերացնո՞ւմ եք որեւէ ձեւաչափ, որին Տեր-Պետրոսյանը եւ իր կողմնակիցները կբարեհաճեն մասնակցել։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց.
«Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, ...ԱՀԱՎՈՐ ԱԳՐԵՍԻԱ Է ՀՈՐԴՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՑ
Սեփ.լրտվ.
«Մեզանում ոչ թե թատրոններն են շատ, այլ հեռուստաալիքները։ Նախ՝ մեկը մյուսին կրկնում է, մեկը մյուսից ավելի վերվարած է ուզում լինել ու հետո՝ տվյալ ղեկավարի կամ սեփականատիրոջ ճաշակը դառնում է հանուրի ճաշակ։ ...ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎՏԱՆԳԸ ՇԱՏ ՈՒՇ Է ԶԳՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դոցենտ, ռեժիսոր ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Հայ թատրոնը մեռնում է, ակադեմիական թատրոնի դարն անցել է՝ այս եւ նման խոսակցություններ մեզանում պարբերաբար են հնչում։ ...
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

