
ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
- Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի ստեղծման վերաբերյալ։

Որտե՞ղ, ումո՞վ եւ ինչպե՞ս պետք է համալրվի այդ մարմինը։ Արդյոք տերպետրոսյանական ընդդիմության «տոտալ» մերժողականությունը կարո՞ղ է նպաստել հանրային վստահության մթնոլորտի վերականգնմանը։ Ստորեւ՝ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների նկատառումները։
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
ՀՀԿ խմբակցության քարտուղար
-Որեւիցե մարմին, եթե ստեղծվում է, նախ՝ պետք է ունենա որոշակի ստատուս եւ այդ մարմնի նկատմամբ պետք է լինի հասարակական վստահության մթնոլորտ։ Ընդդիմության այն մասը, որը, իմ խորին համոզմամբ, այսօր գտնվում է ծայրահեղական դաշտում, պատրաստ չէ որեւէ խնդրում հանդես գալ հարցերի օբյեկտիվ լուծման տեսանկյունից։
Ավելին՝ ցանկացած մարմնի, այդ թվում՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում այդ մարդիկ առաջնորդվում են բացառապես «անվստահության» կանխավարկածով։ Նույնիսկ հանձնաժողովի ստեղծման գաղափարին են անվստահություն հայտնում, ուր մնաց՝ հանձնաժողովին եւ նրա եզրակացությանը վստահությամբ վերաբերվեն։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի որեւէ հանձնաժողով ստեղծել։
Եթե բոլորը այդ հանձնաժողովն ստեղծելու գաղափարին կողմ լինեն, ներկայացնեն իրենց առաջարկները եւ գործուն մասնակցություն բերեն այդ հանձնաժողովի ձեւավորման աշխատանքներին, դրանից հետո նաեւ պատասխանատվություն ստանձնեն, ինչու չէ, կարելի է գնալ այդ ճանապարհով։
Բայց, ինչպես ասում են, մերն ուրիշ է. վերջին կաշառակերը, որի դեմ նույն ընդդիմությունը տարիներ շարունակ «պայքարել» է, եթե հայտարարի, որ աջակցում է «համաժողովրդական շարժմանը», տեղնուտեղը կսրբագործվի եւ կդառնա ազգային հերոս։ Այսինքն՝ գնահատման չափանիշը ընդամենը հետեւյալն է. ինձ հե՞տ ես, թե՞ ուրիշի։ Եթե սա է արժեքային համակարգը, չեմ կարծում, թե խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը կծառայի իր նպատակին։
-Այդ դեպքում ինչպե՞ս եք մտադիր բավարարել «անկախ հետաքննության» Եվրախորհրդի ակնկալիքները։
-Խմբակցությունը այդ հարցի հետ կապված դեռեւս որոշում չի կայացրել։ Կարող եմ ասել իմ անձնական կարծիքը։ Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում այդ հարցին, կողմնակից եմ, որ այդ մարմինը ստեղծվի խորհրդարանում՝ ժամանակավոր հանձնաժողովի տեսքով, իհարկե, ընդգրկելով նաեւ անկախ փորձագետների։ Այլ տարբերակ ուղղակի չեմ տեսնում։
Խորհրդարանական հանձնաժողովի կազմում կարելի է ներգրավել նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին։ Մինչ այդ պետք է հստակեցնել. մենք ի՞նչ ենք հասկանում ընդդիմություն ասելով, եւ իրենք ի՞նչ են հասկանում իշխանություն ասելով։ Մենք ասում ենք՝ իշխանությանը, նախագահին չի կարելի դիտարկել որպես քաղաքական իրողություն՝ չընդունելով նրա լեգիտիմությունը. իշխանությունը պետք է ընդունել որպես սահմանադրական, իրավական ռեալություն, ընդդիմությունը՝ որպես քաղաքական իրողություն։
Եթե երկուստեք այս մոտեցումները հստակեցվեն, այն ժամանակ պարզ կլինի՝ ով ում հետ է բանակցում, ինչ կարգավիճակով եւ ինչի շուրջ։
Ինչ վերաբերում է անկախ հետաքննությանը, բոլորիս ցանկությունն է, որ րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան պատկերը վերականգնվի եւ տեղի ունեցածին գնահատականներ տրվեն՝ ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական հարթության վրա։
ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՅԴ խմբակցության քարտուղար
-Այդ հարցի հետ կապված դեռ վերջնական եզրակացության չենք հանգել։ Հնարավոր է, որ խորհրդարանում ստեղծվի մի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի մարտի 1-ի դեպքերը։ Խնդիրը ամենեւին էլ մեղավորներ փնտրելը կամ քավության նոխազներ գտնելը չէ։ Այդպիսի խնդիր չունենք։ Ավելի շուտ լուծումներ գտնելու, հետեւանքները վերացնելու խնդիր է դրված, որովհետեւ նախ եւ առաջ պետք է հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ իրականում եւ ինչու տեղի ունեցավ։ Եւ դրանից հետո վերացնել հետեւանքները՝ թե՛ քաղաքական իմաստով, թե՛ մնացած բոլոր առումներով։
Այսինքն՝ հետընտրական լարվածությունը, փոխադարձ անվստահության մթնոլորտը պետք է լիցքաթափվի։ Ամենակարեւորը սա եմ համարում։ Այստեղ իր դերը պետք է ունենա թե՛ նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովը, թե՛ ԱԺ-ում ժամանակավոր ստեղծվելիք հանձնաժողովը։ Նաեւ, ինչո՞ւ չէ, անկախ փորձագետների գործունեությունը այդ հանձնաժողովում։ Չի բացառվում, որ արտախորհրդարանական ընդդիմությունը նույնպես կարող է ներգրավվել այդ հանձնաժողովի աշխատանքներում։
-Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կարո՞ղ է նպաստել լարվածության թուլացմանը՝ նկատի ունենալով «համաժողովրդական» շարժման ակտիվիստների մերժողական դիրքորոշումը հանրային վստահության մթնոլորտի վերականգնմանն ուղղված ցանկացած նախաձեռնության նկատմամբ։
-Համենայն դեպս, ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա հաջողվի։ Նաեւ, իհարկե, որոշակի իմաստով դա կախված է երկխոսության մեջ գտնվող կողմերից։ Այն քաղաքական ուժերը, որոնք շահագրգիռ են իրավիճակի կայունացմամբ եւ հետաքրքրված են երկրի միջազգային վարկով եւ հեղինակությամբ, կարծում եմ, պետք է որ իրենց մասնակցությունը բերեն այդ հանձնաժողովի աշխատանքներին։ Հակառակ դեպքում պատասխանատվությունը կընկնի հենց այդ ուժերի վրա։
«Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետներին կարող եք ծանոթանալ մեր վաղվա համարում։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
1
Մարմնամարզության Հայաստանի մասնագետների նպատակասլաց աշխատանքը արդեն իսկ տեսանելի պտուղներ է տալիս։ Վերջերս Լոզանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափի վրա վարժությունից ...ԱՐՈՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՎԵՑ
Բուլղարիայում ընթացող «Մ-Թել Մասթերս» շախմատի գերմրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց Վեսելին Տոպալովին։ Սա հայ գրոսմայստերի երկրորդ անընդմեջ, իսկ առհասարակ երրորդ պարտությունն է Սոֆիայում։ ...«ՄԻԿԱՆ» ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականին Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Աշտարակի «Միկա» ֆուտբոլի ակումբը այս մրցաշարի առաջին փուլում հանդիպելու է Մոլդովայի «Տիրասպոլ» թիմի հետ: Մրցամարտի առաջին խաղը տեղի ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Իսպանիայի Սալու քաղաքում ընթացող շախմատի 10-րդ բաց միջազգային մրցաշարում Կարեն Մովսիսյանը, վաստակելով 5 միավոր 6 հնարավորից, ադրբեջանցի Ազեր Միրզոեւի հետ 6 փուլերից հետո զբաղեցնում է 1-2-րդ տեղերը: Մրցաշարի ...«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՈՐՈՇԵԼ Է ՉԳԱՆՁԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Beeline» («Բիլայն») ապրանքանիշով գործող «ԱրմենՏել» ընկերությունը երեկ առավոտյան որոշում է կայացրել չգանձել 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածում բաժանորդների 20 տոկոսի կողմից ֆիքսված հեռախոսակապի համակարգից ...ՍՏՐԵՍՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես բուժել քաղցկեղը սիսեռահատիկով
Սիսեռահատիկով քաղցկեղի բուժման մեթոդի մասին հավանաբար շատերն են լսել։ Համենայն դեպս, կիրառական տեսակետից այն պարզ է ու մատչելի յուրաքանչյուրին։
Բուժումը սկսվում ...ՀԱՐԳԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ ՈՒ ՆՈՒՅՆԸ ՊԱՀԱՆՋԵՆՔ ՆԱԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՑ
Ա.Հ.Ինչպես հայտնի է, «Լեզվի մասին» օրենքի համաձայն, մեր երկրում հայոց լեզուն ոչ միայն պետական, այլեւ պաշտոնական ու գործավարական լեզուն է։ Սա նաեւ նշանակում է, որ Հայաստանում օտարազգի ամենատարբեր պաշտոնյաների ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կանցկացվի DigiTec բիզնես-ֆորում
Տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը խրախուսելու նպատակով հունիսի 26-27-ին Երեւանում կանցկացվի DigiTec բիզնես-ֆորումը, որ նախաձեռնել է Ինֆորմացիոն ...ԳՅՈՒՄՐԻԻ «ԻՆՏՐԻԳԸ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ո՞րն է պետության դերը, երբ որոշ ընկերություններ, նրանց հետեւում կանգնած անձինք, առիթից օգտվելով, օբյեկտիվ գործոններով պայմանավորված անհրաժեշտից բազմապատիկ ավելին բարձրացնում են գներն ու գերշահույթների ...ԴԻԱԿ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 12:30-ին դիակը դուրս են բերել ջրատարից եւ հանձնել իրավապահ ...ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ԱՂԲԻ ՀԱՐՑ
Երեւանի քաղաքային աղբավայրի աջակողմյան հատվածում «Մաքուր Երեւան» ծրագրի շրջանակներում կատարվում են հողահարթեցման եւ կուտակված աղբի հողածածկման աշխատանքներ: Աշխատանքերը, քաղաքապետի հանձնարարությամբ, ...ՀԱՅԸ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Ինչպես հայտնի է, ամենից շատ հայ մարդը սիրում է դատողություններ անել քաղաքական հակառակորդների հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ Հենց դատողություններ անել անհրաժեշտության մասին, այլ ոչ թե վարել բուն ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Բրիտանական «Դեյլի տելեգրաֆ» թերթն անցած տարի հրապարակեց ներկայումս աշխարհում ապրող հարյուր հանճարների ցանկը։
Պարզվեց, որ հանճարների արտադրության առումով վիճակն առավել բարվոք է Անգլիայում. յուրաքանչյուր ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյը խաղաղությունը խորհրդանշող աղավնու արձան է քանդակել, որը մտադիր է տեղադրել Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրատան մայթին, որտեղ անցյալ տարի հունվարի 19-ին թուրք ազգայնականները ...ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով. «Քաղաքական հայացքների, գաղափարների ցանկացած բախում ընդունելի ու անհրաժեշտ է։ Քաղաքական պայքարի բոլոր ձեւերը եւս պետք է կիրառվեն։ Բայց քաղաքական գործունեության հետեւանքով զոհեր ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՍԱՆԵԼԸ ՄԵԾ ՀԱՆՑԱՆՔ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Դեռեւս նախընտրական շրջանում հասարակության պառակտվածության մասին ահազանգող հոգեբաններին ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը՝ արվեստաբան ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ, «թեման» ընդլայնելով, խոսեց ընդհանրապես մշակույթի եւ քաղաքականության մասին։
Նոր ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքին վերաբերող թեմային անդրադառնալիս ...ՇՈՈՒՆԵՐԸ ԵԹԵՐՈՒՄ ՇԱՏ ԵՆ
Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից տրված գումարները 2003 թվականից սկսած չեն փոփոխվել: Ինչպես երեկ նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, պետբյուջեից ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Հյուսիսային քրեական դատարանի մայիսի 13-ին կայացրած դատավճռով Էդիկ Լյուդվիգի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ապօրինի ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՊԱՌԱԿՏՎԱԾ Է, ԱՅԼ ԲԱԶՄԱԿԱՐԾԻՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, ինչո՞վ առանձնացան վերջին նախագահական ընտրությունները։
-Այս ընտրությունների արդյունքում, ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Հարցազրույց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ
-Պարոն Ադիբեկյան, առանձին վերլուծաբանների դիտարկմամբ, ինչպես նախկին, այնպես էլ ներկա քառակողմ կոալիցիան մի տեսակ կարծես ...ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Սակայն գործառույթները պետք է հստակեցնել
Վերջին շրջանում մեզանում ակտիվորեն քննարկվում է Հասարակական պալատ կամ նախագահին կից Հասարակական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը։
Պարզ է, որ Հասարակական ...ՀԱՄԱՐԺԵՔ ՉԵՆ
Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ թանկացումները վերացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան: Ինչպես երեկ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Հայաստանում 1991-ից օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար, որից ավելի քան 580 մլն դոլարը՝ 2007-ին: Նախորդ տարի գրանցված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդհանուր ներդրումների ...ՄԻԱՄԻՏ ԵՎ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆՈՂ ԲԱՆԱՁԵՎ
Սեփ.լրտվ.
«Ներկայումս, եւ դա շատ լավ է, դատավորի դերում ժողովուրդն է, որը մեծ սպասելիքներ ունի ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից։ Երկու կողմերի քայլերն էլ ժողովուրդը շատ խիստ ու սթափ է գնահատում։
Իշխանությունը ...ԶՐՈՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԻՇՏ ԶՐՈ Է ԼԻՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ չի կարծում, թե ընդդիմադիր նոր միավորումը կարող է փոխել իրավիճակը երկրում։ «Որովհետեւ զրոների գումարը միշտ զրո է լինում։ Մենք միշտ տեսել ենք, որ ընդդիմության մեջ թզուկների ...ՀԱՅՏՆԻՐ ԿԱՐԾԻՔԴ
Կոնգրեսական Ջիմ Կոստան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին խնդրել է իր կարծիքը հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Կոնգրեսականը նամակ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների ...ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.
Մեզանում առաջիկայում կստեղծվի նոր կառույց՝ Հասարակական պալատ։ Վստահություն ներշնչո՞ւմ է ձեզ այս գաղափարը։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ նշեց.
«Գաղափարը շատ լավն ...ՏԻՖ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Վերջին շրջանում Երեւանի Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասի բնակիչներից ջերմությամբ ուղեկցվող անհայտ ծագումնաբանության 7 հիվանդներ հոսպիտալացվել են: Հիվանդների կլինիկադիագնոստիկ եւ լաբորատոր հետազոտությունների ...ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ
Ինչպիսի՞ն կլինի Ջավախքի ճակատագիրը։ Ըստ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ, այստեղ հնարավոր են երեք տարբերակներ. «Առաջին՝ Ջավախքը կամաց-կամաց հայաթափվում է եւ ունենում Նախիջեւանի ճակատագիրը։ Սա քիչ հավանական ...ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՏԵՑԵԼ Է 20 ՀԱԶԱՐԻՆ
Մայիսի 12-ին Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 20 հազարին։ Կանխատեսվում է, որ այն էլ ավելի կաճի: Փրկարարները հասել են երկրաշարժի էպիկենտրոն, որտեղ հայտնաբերել են հիմնահատակ ...
ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ.ԱՌԱՋԻՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

