
ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
- Բրիտանական «Դեյլի տելեգրաֆ» թերթն անցած տարի հրապարակեց ներկայումս աշխարհում ապրող հարյուր հանճարների ցանկը։

Պարզվեց, որ հանճարների արտադրության առումով վիճակն առավել բարվոք է Անգլիայում. յուրաքանչյուր 3 միլիոն մարդուն այնտեղ բաժին է ընկնում մեկական հանճար։ Երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն են. 7 միլիոն բնակչին՝ մեկ հանճար։ Գերմանիայում, Իտալիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում մեկ հանճարին բաժին է ընկնում 30-50-ական միլիոն սովորական քաղաքացի, Չինաստանում՝ 600-ական միլիոն, Հնդկաստանում՝ միլիարդից ավելի։ Իսկ ահա Ֆրանսիայում 60 միլիոնին՝ ոչ մի հանճար։
Միանգամայն հասկանալի պատճառներով «Դեյլի տելեգրաֆի» ցանկում բացակայում են հայկական ազգանունները։ Եւ անգլիացիներին հասկանալ կարելի է. չէ՞ որ ցանկում ընդամենը 100 հորիզոնական է, իսկ մեզանում միայն «համաժողովրդական շարժման» շարքերում կա մի քանի հազար հանճար։ Եթե ցանկում ներառես մի որեւէ, մեղա Տեր, մակեյանի կամ սաղաթելյանի, մյուսները կնեղանան։
Ինչո՞վ է տարբերվում հանճարը մնացած, թեկուզեւ բնավ ոչ սովորական մարդկանցից։ Շոպենհաուերը մի առիթով նկատել է, որ տաղանդն ընդունակ է դիպուկ հարվածել նշանակետին, որին ուրիշ ոչ ոք հարվածել չի կարող, իսկ հանճարը խոցում է այն թիրախը, որն ուրիշ ոչ ոք չի տեսնում։ Այնպես է ստացվել, որ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքվել են հիրավի ֆենոմենալ տեսողությամբ տղերք։
Ինչեւէ, հանճարների ցանկի սահմանափակության պատճառով եւ խանդի անհարկի տեսարաններից խուսափելու նպատակով մերոնց ընդունված է դասել ոչ թե հանճարների, այլ մարգարեների շարքը։
Այստեղ հարկ է նշել, որ մարգարեի կերպարը զանգվածային գիտակցության մեջ պատկերանում է փոքր-ինչ մակերեսայնորեն։ Մինչդեռ մարգարեները եղել են ոչ միայն գուշակներ, այլեւ, ինչպես հիմա է ընդունված ասել, հասարակական գործիչներ։ Չզբաղեցնելով եւ ոչ մի պաշտոնական դիրք, նրանք այդուհանդերձ վիթխարի ազդեցություն էին գործում հասարակական կյանքի վրա։
Մարգարեների ուսերին էր ընկած ժողովրդի նկատմամբ բարոյական հսկողության, նրա հոգեւոր դաստիարակման եւ լուսավորման պարտականությունը։ Նրանք միայն կիրթ մարդկանց ընտրյալ շրջանակի ուսուցիչները չէին՝ հեթանոսական փիլիսոփաների պես, գաղտնի չէին պահում իմաստությունը, չէին սքողում այն հասարակ մարդկանց համար անթափանց ծածկոցով, ինչպես վարվում էին արեւելյան քրմերը։ Մարգարեները հանդես էին գալիս ժողովրդի արատների ցասումնալից մերկացումներով, կոչ անում ուղղվել ու հոգեպես մաքրագործվել։
Մարգարեները ժողովրդական ուսուցիչներ էին բառի բուն իմաստով. պարզ ու շիտակ ասում էին ճշմարտությունը ե՛ւ թագավորին, ե՛ւ հոգեւորականին, ե՛ւ ազնվականին, ե՛ւ հասարակ ռամիկին, քարոզում տաճարի բակում, քաղաքի դարպասների առջեւ, բանտարկության մեջ, ամենուր ու բոլորին՝ քարոզներ լսել ցանկացողներին ու չցանկացողներին։ Մարգարեական խոսքը կողմնապահություն չէր ճանաչում, միշտ անսասան հայտնում էր ճշմարտությունը, որքան էլ այն դառը լիներ եւ ով էլ լիներ մերկացվողը։
Եւ ահա վերջին օրերին հայրենի մարգարեներին սկսել են բաց թողնել բանտերից, եւ շատ շուտով կհեղեղեն նրանք հայոց աշխարհի քարքարոտ ճանապարհները։ Ժողովուրդը անհագ ուշադրությամբ ականջ կդնի յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր բառի` տեղնուտեղը շնորհելով դրանց մարգարեության կարգավիճակ։ Ահավասիկ՝ ասաց, օրինակ, ազատ արձակված Կարապետ Ռուբինյանը. «Ժողովրդի հետ միասին՝ դեպի հաղթանակ», եւ դա միանգամից ընկալվեց որպես հանցավոր վարչախմբի մոտալուտ հոգեվարք։
Այդպես, ի դեպ, եղել է բոլոր ժամանակներում։ Օրինակ, Երուսաղեմի կործանումը սգացող Երեմիա մարգարեի խոսքերը, չգիտես ինչու, ընկալվում են որպես Քրիստոսի չարչարանքների կանխագուշակում. «Դուք բոլորդ, որ անցնում եք այս ճամփան, նայեք շուրջն ու տեսեք. կա՞ ավելի մեծ ցավ, քան իմն է»։
Իսկ ինչպիսի՜ սադոմազոխիստական հաճույքով հայրենի մարգարեները կպատմեն հհշական թերթերի էջերում, թե ինչ անմարդկային կտտանքների են ենթարկվել զնդաններում հանցավոր վարչախմբի դահիճների կողմից։ Հյուսիսային պողոտայում, հավանաբար, երիտասարդ ակտիվիստները կվաճառեն սույն տառապյալների մասունքները։ Փա՜ռք Աստծո, այդ ապրանքի պակաս երբեք ու ոչ մի տեղ չի դիտարկվել։
Վերցնենք, օրինակ, մեր Ուսուցչին։ Այն ժամանակ, երբ խաչվող զոհերի մեծամասնությանը կապում էին պարաններով, Հիսուսը, ինչպես հայտնի է, խաչին գամվեց մեխերով։ Գամվում էին երկու դաստակները, ինչպես նաեւ մեկ կամ երկու մեխով՝ ներբանները։ Հռոմեական մեխերն ամենեւին նման չէին ժամանակակիցներին եւ խոշորագլուխ էին։ Դա արվում էր մի նպատակով. ապահովել դաստակների եւ ներբանների հուսալի ամրացումը։ Այսպիսով՝ խաչելիս օգտագործվում էր ամենաշատը չորս մեխ։ Իսկ այսօր աշխարհի 29 քաղաքներ պնդում են, թե ունեն մեկ կամ նույնիսկ մի քանի մեխ, որոնցով խաչել են Քրիստոսին։
Թեեւ բնավ բացառված չէ, որ ակտիվիստները Հյուսիսային պողոտայում ոչ թե կվաճառեն, այլ ձրի կբաժանեն մասունքները։ Քանզի չես համեմատի վաղորդյան ցողի պես անաղարտ լեւոնականներին փողամոլ իշխանավորների հետ, որոնք շրջակա աշխարհում չեն լսում ո՛չ կռունկի կանչը, ո՛չ ընկնող կոնի չրխկոցը. լսում են միայն թղթադրամների խշխշոցը։ Շահամոլություն, եկամուտ, հավելյալ արժեքի օրենք. բոլոր այս հասկացությունները, որոնց դիմաց աշխարհը հատուցել է արյունահեղություններով ու բարոյական տառապանքներով, բարեհաջող կերպով շրջանցել են լեւոնականներին։
Նրանց բոլոր մտքերը միայն բազմաչարչար ժողովրդի ազատագրման մասին են, թող չաղ ու բախտավոր լինի նա։ Ամեն։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
Xelk գրել է:
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
Թեկուզ այրող հիշողությունից դողացող ձեռքերով
Երբ «Առավոտի» մայիսի 6-ի համարում կարդացի Վովա Հախվերդյանի հոդվածը, սարսռացի: Ազդված էի մինչեւ հոգուս խորքը: Օրեր շարունակ ընդհատակի իմ մենության մեջ մտովի զրուցում էի հեղինակի հետ, քննարկում: Մտքումս տասնյակ հոդվածներ գրվեցին, սակայն «Առավոտին» ուղարկելն իմ կողմից կլիներ անտակտություն, քանի որ ինքս էլ Ս. Սարգսյանի «երդմնակալության» առիթով ֆշշացնողներից էի եւ եմ: Ֆշշացնելու մասին պարոն Արամ Աբրահամյանն էր գրել այդ օրերին: Իսկ հիմա, երբ իր հերթական խմբագրականում տեսա, թե ինչպես է ինքն էլ խոցվել կառավարության «հետաքննությունից», որ արվել էր Սյունիքի մարզպետի քաջագործության մասին մի հրապարակման առիթով, կարող եմ հանգիստ սրտով շարադրել մտքերս: Հիմա պարոն Աբրահամյանը, վստահ եմ, այլ կերպ է զգում ու հասկանում արդարության լլկումի ցավը: Գուցե նաեւ տպագրի գրածս:
Վ. Հախվերդյանի հոդվածը պարտադրեց, որ կարդամ նաեւ բանավեճի հրավիրող «Երկու քարի արանքում» նյութը (23.04.08 թ.), որի հեղինակն է հարգարժան պարոն Ռուբեն Հակոբյանը: Դարձյալ ազնիվ էր ու տպավորիչ: Նաեւ՝ հրատապ:
Շունչս կտրված էի կարդում Հախվերդյանի հոդվածը: Իսկ երբ հասա այն պահին, երբ ինքը, վերապրելով բոլոր դաժան դառնությունները, դողացող ձեռքով քվեարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, ընդհատեցի կարդալս: Հասկացա, որ խեղդվում եմ հուզումից: Սիրելի պարոն Հախվերդյան, իմ խոնարհումները Ձեզ: Միանգամայն համամիտ եմ Ռ. Հակոբյանի այն անկյունաքարային դրույթի հետ, թե պետք է համագործակցել հիշողության հետ: Այո՛, առանց դրա փարիսեցիությունն է փորձում ներկայանալ ռեալ պոլիտիկի դիրքերից:
Հախվերդյանի նյութից հետո դժվար է ցաքուցրիվ չխոսելը, դժվար է հուզականությունը զսպելը: Բայց փորձեմ: Երկու հեղինակն էլ մի կարեւոր չափորոշիչ են ուզում ներմուծել բանավեճի, մտածողության, քաղաքական վարքականոնի մեջ. բարոյականություն: Դրա անհրաժեշտությունը կենսական է, եթե չասեմ՝ ճակատագրական: Սակայն ո՞ր արժեհամակարգի բարոյականության մասին է խոսքը՝ քրիստոնեավարակա՞ն, կոմունիստակա՞ն, աուլայի՞ն... Մենք ազգային խնդիր ունենք՝ վերասահմանել բարոյականություն եզրը, որ եկեղեցու մամլիչի տակ վերածվել է ֆիզիկական կատեգորիայի, մինչդեռ այն հոգեւորի եւ բանականության ոլորտներից է: Իմ պատկերացմամբ, բարոյականությունը օբյեկտիվ պարտքի գիտակցումն է եւ դրա կատարումից չխուսափելը: Ըստ իս, կեղծիք է, երբ հաճախ ասում են, թե անձինք կարեւոր չեն, երեւույթների մասին է խոսքը: Երեւույթները ծնում են անձինք, իսկ անձինք երեւույթների ծնունդ են. այնպես որ, սրանք փոխկապակցված են: Ե՛վ Ռ. Հակոբյանը, ե՛ւ Վ. Հախվերդյանը հիշատակում են Թորոսյան Տիգրանին: Լավ էլ անում են: Դոստոեւսկու «հավերժական սոնեչկաները» կան ամենուր. խնդիրն այն է, որ անգամ գերխտացված տիպն իր պատկերով եւ նմանությամբ չփորձի ձեւել հասարակական հարաբերություններն ու պետությունը: Հակառակը՝ ինքը վերաձեւվի:
Համաձայն եմ պարոն Հակոբյանի մտահոգությանը, թե ելքը նախագահական եւ խորհրդարանական (ինքը հակառակ շարադասությամբ է գրում) արդար ընտրությունների անցկացումն է: Այո՛: Սակայն խնդիրն ավելի խորն է եւ վերաբերում է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ երեւույթի էությանը: Մենք ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ գնահատո՞ղ ժողովուրդ ենք, դրա արժեքն իմացո՞ղ ենք: Միայն քվեարկելու մասին չէ խոսքը, այլ՝ մենք կարո՞ղ ենք մեր կյանքը չպատկերացնել առանց այդ իրավունքի: Որքան էլ մեր աչքերը փակենք, հենց դրա՛ վրա են խաղադրույքներ արվում: Պարոն Ս. Սարգսյանը դեռեւս նախանցյալ ընտրությունների ժամանակ էր խոսում «մեր ազգային մենթալիտետի» մասին: Իսկ երբ նյարդակետն ընտրվում է, ապա դժվար չէ ամենապարզունակ տեխնոլոգիաների միջոցով հասնել «ձայնը աճուրդի» հանելու եւ «պետության ապագայի հանդեպ վերապահություն» ունենալու վիճակի, ինչպես պրն Հակոբյանն է դիպուկ բնորոշում: Իսկ ինչո՞ւ տոնայնություն տվողը Հակոբյաններն ու Հախվերդյանները չեն. շատ պարզ մի պատճառով, որ արձանագրել էին դեռ 5-րդ դարի մեր պատմիչները, թե պարսիկները հայ արժանավորների միջից ընտրում ու առաջ էին քաշում անարժաններին, ազնիվների միջից՝ անազնիվներին... Օտարի դեպքում հասկանալի է: Ինչպե՞ս ճեղքել այս կախարդական ու կարծրացած, երկաթ դարձած օղակը: Ինքս չգիտեմ: Բայց ինչի՞ միջոցով՝ հստակ է: ԸՆՏՐՈՒԹՅԱ՛Ն: Քաղաքացին պետք է ՀԱՎԱՏԱ, որ կարող է Ազատ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ անել, գիտակցի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ աստվածային ակունքը:
Արժեհամակարգային, անկյունաքարային է եւս մեկ հարցադրում. կարո՞ղ է չար ծառը բարի պտուղ տալ: Պարոն Վազգեն Մանուկյանը խոսեց «Ստալինի մոտ աշխատած Խորուշչովի» մասին, իսկ պարոն Հակոբյանն ասում է, թե «ողջունելի է նոր վարչապետի նշանակումը»: Տիգրան Սարգսյանի անձն այս դեպքում իրոք կարեւոր չէ. էութենականն այն է, որ նրան նշանակել է առնվազն հույժ վիճելի լեգիտիմությամբ մեկը՝ ի սկզբանե նրան զրկելով լեգիտիմությունից: Մենք իրապես պատասխանելիք ունենք վերոնշյալ հարցին: Եվ ճամփաները երկուսն են՝ կա՛մ քրիստոնեավարական Արեւմուտքի արժեհամակարգից ելնելով, կա՛մ Վ. Մանուկյանի պես, ում այդ խոսքի ենթագիտակցական խորքում ոչ թե ԸՆՏՐՈՒԹՅԱՆ գաղափարն է, այլ արեւելյան ժառանգական լեգիտիմության: ԽՍՀՄ-ը արեւելյան տիպի համակարգ էր, եւ Նիկիտան՝ Կոբայի որդին:
Այո՛, «այս արատավոր երեւույթի արմատներն ավելի խորն են»: Ես կասեմ՝ գալիս են ստրկության հազարամյա խորքից, որ կարծրատիպեր ունեն մինչեւիսկ մեր լեզվամտածողության մեջ, հարգելի հոդվածագիրներն իրավացիորեն կպնդեն, որ դրանք քաղաքական ամրագրում ստացան 1995-ից ի վեր. եւ այն, ինչ կատարվեց, «ժայթքումն էր լերդացած բողոքի»: Դա այդպես է: Հետո՞: Բայց ո՞վ կանցկացնի մեզ համար իրական ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ով կտա «զառավոտն Նավասարդի»: Եվ մի՞թե պիտի աղերսենք նորից վերցնել մեր ինքնուրույնությունն ու մեզ վրա մարզպան կարգել: Չե՛մ ուզում հավատալ դրան: Ուզում եմ հավատալ, որ կարող ենք գեթ մեկ անգամ լինել Վովա Հախվերդյան: Խիզախում է հարկավոր, ցավն ատամների տակ խեղդել է հարկավոր, բայց ոչ երբեք համակերպվել ու չֆշշացնել:
Իհարկե՛, խնդրե՛մ, արձանագրե՛նք այն նույնությունները, որ կան 1996-ի հետ. ծեծ, ձերբակալություններ, Սահմանադրական դատարան... Սակայն մի նոր անարդարություն է, երբ տարբերություններին ենք անգիտանում: Իսկ տարբերությունները շատ պարզ ցուցանում են կուլտուրոլոգիական հիմքեր, կամ «չարիքի այն արմատը», որ փնտրում է Ռ. Հակոբյանը:
Նախ՝ 1996-ին չգիտեմ ով ժողովրդին տարավ ԱԺ ղեկավարության գլուխը ջարդելու, իսկ 2008-ին ժողովուրդը ոչ մի անգամ նախահարձակ չեղավ:
Երկրորդ՝ 1996-ին գիշերային հարձակում չեղավ, ինչպես 2004-ին եւ 2008-ին, իսկ օդ կրակեցին եւ ջրցան մեքենաներ բանեցրին այն ժամանակ, երբ ամբոխը առեւանգել կամ խոշտանգել էր իշխանավորների՝ Մարդկանց: Ինչո՞ւ 1996-ին, հաջորդ օրը ժողովուրդը նորից դուրս չեկավ պաշտպանելու իր «ընտրյալի արդար դատը», իսկ 2008-ին ելավ: Սրա պատճառների մասին լռում ենք. արդա՞ր է այդ լռությունը: Առաջին դեպքում չելավ, որովհետեւ չէր ուզում ստանձնել ամբոխի անբարո արարքի պատասխանատվությունը. նաեւ՝ որովհետեւ ժողովուրդը տեսավ, որ իր ընտրյալն արգելափակված չէ, սակայն չկա: Իսկ 2008-ի մարտի 1-ի կեսօրից ժողովուրդը վիրավորված էր այդ ադամամութին ի՛ր հետ անարդար վարվելու համար:
Երրորդ՝ 2008-ի առաջնորդն ընտրեց չարենցյան մոտեցումը. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»: Մինչդեռ 1996-ը հիշվելու է «20 րոպեից չեկա՝ ետեւիցս եկեք» արտահայտությամբ:
Չորրորդ՝ 1996-ին ոչ մի զոհ չեղավ, իսկ 2008-ին 10 Մարդ սպանվեց: Այն ժամանակ միակ վիրավորն ինձպեսների արժանապատվությունն էր, իսկ խոցողը ոչ միայն իշխանությունը, այլեւ ժողովրդի՝ ԱԺ ներխուժած հատվածին ամբոխ դառնալուց զերծ պահելու անընդունակ ընդդիմությունը:
Հինգերորդ՝ եթե 1996-ին պաշտպանության նախարարն իր ավտոմատավորների հետ, Թորոսյան Տիգրանի ժպիտի ներքո խոշտանգում էր միայն առաջնորդներին (աններելի մեղք), ապա 2008-ին հազարավոր ավտոմատավորներ խոշտանգում էին հարյուրհազարանոց բազմությունների (համակարգված աններելի մեղք):
Վեցերորդ՝ ես վստահ եմ, որ 1996-ին հաղթելու դեպքում ոչ մեկին էլ ոչ մի տեղից չէր կախի Գառնիկ Իսագուլյանը, թեեւ անուններով հայտարարում էր: 2008-ին այդպիսի ոչ մի հայտարարություն չեղավ: Իսկ հիմա կալանավորվածների առնչությամբ Գառնիկն ասում է, որ ինքն անուններ չի ուզում տալ: Իրավունք չունե՞մ նրան խնդրելու, որ կրկնակի ստանդարտներ չկիրառի. մի՞թե կախելիս անուններ կարելի է, իսկ այսօր հանիրավի կախվածներն անուն չունեն: Այս հոդվածը, բնականաբար, Գառնիկը չի նկատի ու չի պատասխանի: Ափսո՛ս:
Յոթերորդ՝ ես վերջինն եմ 1996-ին հեռացել Բաղրամյան պողոտայից: Այդ եւ հաջորդ օրը հրապարակավ հայհոյում էի (ընթերցողի ցանկության դեպքում նաեւ՝ այսօր պաշտոնյա վկաների անուններ կարող եմ տալ), քանի որ առաջին անգամ հայ մարդը ոտքի էր ելել ոչ թե սրա-նրա թիկունքում թաքնվելով հողեր ուզելու, ոչ թե սոցիալական բունտի, այլ զտարյուն քաղաքացիական պահանջով՝ իր Քվեի ճակատագրի իմացության համար: Ինձ ոչ ոք սրճարանից կամ փողոցից չառեւանգեց, ինչպես հիմա են անում: Ավելին: Երբ հաջորդ առավոտյան գնացի անցնելու Ազատության հրապարակի միջով, այն Սայաթ-Նովայի կողմից շրջապատված էր չսափրված, արեւախանձ դեմքերով ավտոմատավորներով: Նրանցից մեկն ինձ կանգնեցրեց եւ ասաց. «Ապեր, սենց մի գնա, էլի, էն մյուս կողմով անցիր»: Ես իր ասածը չանելու եւ վեճի բռնվելու ագրեսիվ վճռականությամբ ասացի. «Ինչի՞, կկրակե՞ս»: Իսկ նա այնպիսի մի ջինջ հայացքով, որով կարող է նայել միայն Աստծո Մաքուրը, ասաց. «Չէ, ի՛նձ կխփեմ, ես հայի վրա ձեռք բարձրացնող չեմ»: Ու թեեւ իմ անափ չարությամբ անցա իմ ուզած տեղով, բայց ինձ ոչ ոք չկրակեց կամ չքաշքշեց: Ես մինչեւ հիմա ամաչում եմ այդ անծանոթ ֆիդայուց: Հիմա համեմատեք այս տղերքին եւ առանց զգուշացման քնածներիս վրա հարձակվածներին, խաչը վրան իմ դրոշները ոտնատակ տվածներին: Եվ խնդրում եմ՝ համեմատեք նաեւ բարոյականության տեսանկյունից, կուլտուրոլոգիական հիմքի տեսանկյունից, պետության՝ վաղվա օր ունենալու երաշխիքի տեսանկյունից:
Ութերորդ՝ այդ օրերին ես ընկերոջս հետ տպեցի բանտում հայտնված Սամվել Շահինյանի «Շրջանի» մեկ թե երկու համար: Հիմա հիշում եմ, թե ինչ անվանական հայհոյանքներ էի տպագրել: Ինձ չձերբակալեցին. ավելին՝ պարոն Շահինյանին շուտով ազատ արձակեցին: Մանկուրտը միայն կմոռանա, որ Քոչարյանը գրաքննեց ու արգելեց Ազատ խոսքը Հայաստանում: Համեմատե՛ք սրանք:
Իններորդ՝ Սահմանադրական դատարանում 1996-ի արդյունքները վիճարկողները, փառք Աստծո, ողջ են՝ ի տարբերություն 1998-ի վիճարկողի: 2008-ը դեռ ընթացքի մեջ է...
Ես էլ կարող եմ նույնությունների օրինակներ բերել, սակայն դրանք, անգամ մեծ ցանկության դեպքում, արտաքին նմանությունից զատ՝ ներքին աղերսներ չունեն: Հաջորդ օրն իսկ առավոտյան ես գնացի եւ իմ ընկեր Սամվել Շահինյանի գրասենյակից զարտուղի ճանապարհներով արագ փախցրի համակարգիչները, որ ոտնատակ չտան, ինչպես տվել էին ազատամարտիկների նկարները ՀՅԴ տպարանում կամ համակարգիչները՝ ԱԻՄ գրասենյակում: Ես այդ պատկերները տպագրեցի այն պահին, երբ Օպերան «շրջապատված» էր: Մինչդեռ 2008-ին իմ տղաներին բազմիցս բռնեցին դեռ քարոզչության շրջանում, երբ թռուցիկներ էին տարածում:
Իհարկե, հիշում եմ, թե ինչպես վարվեցին ԱԺ-ում Պ. Հայրիկյանի եւ Շ. Քոչարյանի հետ: Դա խայտառակություն էր, որ հանգուցալուծվեց 98-ի հեղաշրջմամբ: Պատկերացնու՞մ եք, թե ինչով կարող է հանգուցալուծվել այսօրվա հարյուրապատիկ ավելի խայտառակությունը: Պետականությու՛նն է վտանգված: Եվ վտանգողը, իզուր աղավնու կերպարանք չընդունենք, միայն եւ միայն իշխանությունն է:
Ես հայ եմ եւ բանասեր, բայց չեմ հասկանում, թե հայերեն ինչ կնշանակի պարոն Հակոբյանի գրածը՝ «զրահատեխնիկայի եւ զենքի ագրեսիվ տրամադրությունը ուղղություն էր վերցրել դեպի Ազատության հրապարակ»: Շատ գոհ կլինեի, որ գեներալ Գրիշայի եւ ծեծողների հազարյակների փոխարեն մարտի 1-ին ինչ-որ թեական, անգո «տրամադրություն» հարձակվեր մեզ վրա: Բացի այդ՝ պատմությունը եթե-ներ չի՛ ընդունում՝ «եթե Վ. Մանուկյանը չգնար այդ քայլին», «եթե այլ կերպ վարվեր»... Մարտի 1-ին իր տան պատշգամբում գնդակահարված քաղաքացի Թորոսյանի ազգականներին այդպիսի եթե-ն չի՛ բավարարի. հստա՛կ պատասխան է պետք:
Սթափ եւ ազնիվ առաջարկներ է անում պարոն Ռ. Հակոբյանը՝ նոր ընտրություններ կազմակերպելու մասին: Հավանաբար, հաշվի առնելով քաղաքական դաշտի անբարո գիտակցումը՝ խնդրում է, որ դրանք չհամարվեն ռոմանտիկ եւ ոչ իրական: Շատերս ենք սոսկում այս անհոգի միջավայրում Խոսքի չհասկացվածությունից. մինչդեռ պարոն Հակոբյանի առաջարկածն է հենց ամենաիրականը, քանի որ ակունքն է ազնիվ: Իսկ Վովա Հախվերդյանն ավելի է խորացնում հարցադրումը՝ ասելով, թե երրորդ ուժ է պետք, որին ինքը չի տեսնում: Ես էլ չեմ տեսնում: Պետք է կերտել այդ ուժը, եւ այստեղ եւս առանց Տեր-Պետրոսյանի իմաստնության եւ հմտության՝ անհնար է գործը գլուխ բերել: Իսկ մեր քաղաքական «ընդդիմությունը» անգիտացավ, երբ մարդը դրա համար 3 տարվա պայմանաժամկետ խնդրեց:
Պետք է ականջալուր լինել պարոն Հախվերդյանի սթափության կոչին: Սթափվել եւ հանուն Մարդու, հանուն երկրի վաղվա օրվա՝ համախմբվել հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ: Բայց համախմբվել ոչ թե այնպես, ինչպես մինչ այժմ, այլ Վովա Հախվերդյանի պես՝ բաց սրտով ու ազնիվ մտքով՝ Քաղաքացիաբար, թեկուզ այրող հիշողությունից դողացող ձեռքերով:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
1
Մարմնամարզության Հայաստանի մասնագետների նպատակասլաց աշխատանքը արդեն իսկ տեսանելի պտուղներ է տալիս։ Վերջերս Լոզանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափի վրա վարժությունից ...ԱՐՈՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՎԵՑ
Բուլղարիայում ընթացող «Մ-Թել Մասթերս» շախմատի գերմրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց Վեսելին Տոպալովին։ Սա հայ գրոսմայստերի երկրորդ անընդմեջ, իսկ առհասարակ երրորդ պարտությունն է Սոֆիայում։ ...«ՄԻԿԱՆ» ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականին Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Աշտարակի «Միկա» ֆուտբոլի ակումբը այս մրցաշարի առաջին փուլում հանդիպելու է Մոլդովայի «Տիրասպոլ» թիմի հետ: Մրցամարտի առաջին խաղը տեղի ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Իսպանիայի Սալու քաղաքում ընթացող շախմատի 10-րդ բաց միջազգային մրցաշարում Կարեն Մովսիսյանը, վաստակելով 5 միավոր 6 հնարավորից, ադրբեջանցի Ազեր Միրզոեւի հետ 6 փուլերից հետո զբաղեցնում է 1-2-րդ տեղերը: Մրցաշարի ...«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՈՐՈՇԵԼ Է ՉԳԱՆՁԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Beeline» («Բիլայն») ապրանքանիշով գործող «ԱրմենՏել» ընկերությունը երեկ առավոտյան որոշում է կայացրել չգանձել 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածում բաժանորդների 20 տոկոսի կողմից ֆիքսված հեռախոսակապի համակարգից ...ՍՏՐԵՍՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես բուժել քաղցկեղը սիսեռահատիկով
Սիսեռահատիկով քաղցկեղի բուժման մեթոդի մասին հավանաբար շատերն են լսել։ Համենայն դեպս, կիրառական տեսակետից այն պարզ է ու մատչելի յուրաքանչյուրին։
Բուժումը սկսվում ...ՀԱՐԳԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ ՈՒ ՆՈՒՅՆԸ ՊԱՀԱՆՋԵՆՔ ՆԱԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՑ
Ա.Հ.Ինչպես հայտնի է, «Լեզվի մասին» օրենքի համաձայն, մեր երկրում հայոց լեզուն ոչ միայն պետական, այլեւ պաշտոնական ու գործավարական լեզուն է։ Սա նաեւ նշանակում է, որ Հայաստանում օտարազգի ամենատարբեր պաշտոնյաների ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կանցկացվի DigiTec բիզնես-ֆորում
Տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը խրախուսելու նպատակով հունիսի 26-27-ին Երեւանում կանցկացվի DigiTec բիզնես-ֆորումը, որ նախաձեռնել է Ինֆորմացիոն ...ԳՅՈՒՄՐԻԻ «ԻՆՏՐԻԳԸ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ո՞րն է պետության դերը, երբ որոշ ընկերություններ, նրանց հետեւում կանգնած անձինք, առիթից օգտվելով, օբյեկտիվ գործոններով պայմանավորված անհրաժեշտից բազմապատիկ ավելին բարձրացնում են գներն ու գերշահույթների ...ԴԻԱԿ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 12:30-ին դիակը դուրս են բերել ջրատարից եւ հանձնել իրավապահ ...ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ԱՂԲԻ ՀԱՐՑ
Երեւանի քաղաքային աղբավայրի աջակողմյան հատվածում «Մաքուր Երեւան» ծրագրի շրջանակներում կատարվում են հողահարթեցման եւ կուտակված աղբի հողածածկման աշխատանքներ: Աշխատանքերը, քաղաքապետի հանձնարարությամբ, ...ՀԱՅԸ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Ինչպես հայտնի է, ամենից շատ հայ մարդը սիրում է դատողություններ անել քաղաքական հակառակորդների հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ Հենց դատողություններ անել անհրաժեշտության մասին, այլ ոչ թե վարել բուն ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Բրիտանական «Դեյլի տելեգրաֆ» թերթն անցած տարի հրապարակեց ներկայումս աշխարհում ապրող հարյուր հանճարների ցանկը։
Պարզվեց, որ հանճարների արտադրության առումով վիճակն առավել բարվոք է Անգլիայում. յուրաքանչյուր ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյը խաղաղությունը խորհրդանշող աղավնու արձան է քանդակել, որը մտադիր է տեղադրել Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրատան մայթին, որտեղ անցյալ տարի հունվարի 19-ին թուրք ազգայնականները ...ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով. «Քաղաքական հայացքների, գաղափարների ցանկացած բախում ընդունելի ու անհրաժեշտ է։ Քաղաքական պայքարի բոլոր ձեւերը եւս պետք է կիրառվեն։ Բայց քաղաքական գործունեության հետեւանքով զոհեր ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՍԱՆԵԼԸ ՄԵԾ ՀԱՆՑԱՆՔ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Դեռեւս նախընտրական շրջանում հասարակության պառակտվածության մասին ահազանգող հոգեբաններին ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը՝ արվեստաբան ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ, «թեման» ընդլայնելով, խոսեց ընդհանրապես մշակույթի եւ քաղաքականության մասին։
Նոր ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքին վերաբերող թեմային անդրադառնալիս ...ՇՈՈՒՆԵՐԸ ԵԹԵՐՈՒՄ ՇԱՏ ԵՆ
Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից տրված գումարները 2003 թվականից սկսած չեն փոփոխվել: Ինչպես երեկ նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, պետբյուջեից ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Հյուսիսային քրեական դատարանի մայիսի 13-ին կայացրած դատավճռով Էդիկ Լյուդվիգի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ապօրինի ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՊԱՌԱԿՏՎԱԾ Է, ԱՅԼ ԲԱԶՄԱԿԱՐԾԻՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, ինչո՞վ առանձնացան վերջին նախագահական ընտրությունները։
-Այս ընտրությունների արդյունքում, ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Հարցազրույց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ
-Պարոն Ադիբեկյան, առանձին վերլուծաբանների դիտարկմամբ, ինչպես նախկին, այնպես էլ ներկա քառակողմ կոալիցիան մի տեսակ կարծես ...ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Սակայն գործառույթները պետք է հստակեցնել
Վերջին շրջանում մեզանում ակտիվորեն քննարկվում է Հասարակական պալատ կամ նախագահին կից Հասարակական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը։
Պարզ է, որ Հասարակական ...ՀԱՄԱՐԺԵՔ ՉԵՆ
Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ թանկացումները վերացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան: Ինչպես երեկ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Հայաստանում 1991-ից օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար, որից ավելի քան 580 մլն դոլարը՝ 2007-ին: Նախորդ տարի գրանցված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդհանուր ներդրումների ...ՄԻԱՄԻՏ ԵՎ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆՈՂ ԲԱՆԱՁԵՎ
Սեփ.լրտվ.
«Ներկայումս, եւ դա շատ լավ է, դատավորի դերում ժողովուրդն է, որը մեծ սպասելիքներ ունի ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից։ Երկու կողմերի քայլերն էլ ժողովուրդը շատ խիստ ու սթափ է գնահատում։
Իշխանությունը ...ԶՐՈՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԻՇՏ ԶՐՈ Է ԼԻՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ չի կարծում, թե ընդդիմադիր նոր միավորումը կարող է փոխել իրավիճակը երկրում։ «Որովհետեւ զրոների գումարը միշտ զրո է լինում։ Մենք միշտ տեսել ենք, որ ընդդիմության մեջ թզուկների ...ՀԱՅՏՆԻՐ ԿԱՐԾԻՔԴ
Կոնգրեսական Ջիմ Կոստան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին խնդրել է իր կարծիքը հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Կոնգրեսականը նամակ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների ...ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.
Մեզանում առաջիկայում կստեղծվի նոր կառույց՝ Հասարակական պալատ։ Վստահություն ներշնչո՞ւմ է ձեզ այս գաղափարը։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ նշեց.
«Գաղափարը շատ լավն ...ՏԻՖ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Վերջին շրջանում Երեւանի Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասի բնակիչներից ջերմությամբ ուղեկցվող անհայտ ծագումնաբանության 7 հիվանդներ հոսպիտալացվել են: Հիվանդների կլինիկադիագնոստիկ եւ լաբորատոր հետազոտությունների ...ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ
Ինչպիսի՞ն կլինի Ջավախքի ճակատագիրը։ Ըստ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ, այստեղ հնարավոր են երեք տարբերակներ. «Առաջին՝ Ջավախքը կամաց-կամաց հայաթափվում է եւ ունենում Նախիջեւանի ճակատագիրը։ Սա քիչ հավանական ...ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՏԵՑԵԼ Է 20 ՀԱԶԱՐԻՆ
Մայիսի 12-ին Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 20 հազարին։ Կանխատեսվում է, որ այն էլ ավելի կաճի: Փրկարարները հասել են երկրաշարժի էպիկենտրոն, որտեղ հայտնաբերել են հիմնահատակ ...
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

