
ԳՅՈՒՄՐԻԻ «ԻՆՏՐԻԳԸ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ
- Ո՞րն է պետության դերը, երբ որոշ ընկերություններ, նրանց հետեւում կանգնած անձինք, առիթից օգտվելով, օբյեկտիվ գործոններով պայմանավորված անհրաժեշտից բազմապատիկ ավելին բարձրացնում են գներն ու գերշահույթների ախորժակով յուրօրինակ թալանի ենթարկում մարդկանց, հասարակությանը։

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ԶԼՄ-ներով, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերությամբ տեղեկացվեց, որ Գյումրիում ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը մայիսի 6-ի առավոտվանից բարձրացվել է 50 դրամով, ուղեւորներից պահանջվել ու գանձվել է 150 դրամ։ Ավելին՝ ի տարբերություն երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձի 50% բարձրացման, ավտոբուսների ուղեվարձը բարձրացվել է 100 տոկոսով (նախկինում գանձվող 50 դրամի փոխարեն պահանջվել է 100 դրամ)։
Թերեւս ավելորդ է բացատրել, թե ուղեվարձի նշված բարձրացումը սոցիալական խիստ ծանր վիճակում գտնվող այդ քաղաքում ինչ մեծ դժգոհության տեղիք է տվել։ Մեր հասարակության հոգեբանությամբ ու ընդհանուր մտայնությամբ պայմանավորված, տեղաբնակների քննադատությունն ու զայրույթի սլաքը, մինչեւ կպարզվեր ինչն-ինչոցը, հիմնականում ուղղվել է ոչ այնքան տրանսպորտային տվյալ երթուղիները շահագործող ընկերությունների, քաղաքապետարանի ու քաղաքապետի, որքան նորընտիր նախագահի ու նորակազմ կառավարության կողմը։
Թեեւ հաջորդ օրվանից ուղեվարձը նվազեցվել եւ, ընդհանուր առմամբ, հավասարեցվել է նախկին մակարդակին (որոշ երթուղիների ավտոբուսների վարորդներ նախկինում գանձվող 50-ի փոխարեն, ուղեւորներից գանձել են 70 դրամ), այնուամենայնիվ կատարվածը շատ տհաճ հոգեբանական նստվածք է ունեցել։
Մենք արդեն իսկ թվերով ու փաստերով ապացուցել ենք ուղեվարձերը թեկուզ 50 տոկոսով բարձրացնելու անհիմն լինելը։ Բնականաբար այդ հաշվարկները հայտնի էին ոչ միայն մեզ, այլեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համապատասխան պաշտոնյաներին։ Այդ դեպքում, սակայն, առնվազն երկու հարց է առաջանում.
Առաջին՝ հիշյալ հանձնաժողովը Գյումրիում միկրոավտոբուսային եւ ավտոբուսային ուղեւորափոխադրումների ծառայություններն ինչո՞ւ ս.թ. մայիսի 6-ից հետո չի դիտարկել որպես առանձին շուկա կամ շուկաներ։
Երկրորդ՝ ինչո՞ւ համապատասխան վարույթ չի հարուցել ուղեվարձերի ակնհայտ չհիմնավորված բարձրացմանը՝ տեղյակ լինելով եւ տվյալ շուկայում (շուկաներում) նկատված հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ։ Ինչո՞ւ եւ ո՞ւմ է խնայել։
Անտարակույս ուղեվարձերի բարձրացման նախաձեռնությունը վարորդներինը չէ։ Նրանք պարզապես ռիսկ էլ չէին անի ինքնագլուխ այդ քայլին դիմել՝ աչքի առաջ ունենալով երթուղիները շահագործող ՍՊԸ-ների տնօրենների կողմից աշխատանքից ազատվելու, ապրուստը կորցնելու միանգամայն իրական վտանգը։
Գրեթե համոզված ենք, որ ուղեվարձերը բարձրացնելու նախաձեռնությունը միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիները շահագործող ընկերություններինն էլ չէ։ Դրանց տնօրենները նույնպես չէին համարձակվի ինքնագլուխ, առանց քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կամ հենց քաղաքապետի գիտության, համաձայնության, թույլտվության, այդպիսի լուրջ ու պատասխանատու քայլի գնալ։
Նկատի ունենանք նաեւ, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող ՍՊԸ-ներն իրենց գործունեությունն իրականացնում են Գյումրիի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրով, ըստ որի, տրանսպորտային հիշյալ ծառայությունների նկատմամբ վերահսկողության լիազորությունն ու պարտավորությունը քաղաքապետարանինն է։
Թերեւս պատահական չէ, որ առաջացած խնդիրը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ (նրան շտապ կանչել էին Երեւան) քննարկվել է նույնիսկ հանրապետության նախագահի մոտ, հանձնարարական է տրվել հասարակական տրանսպորտի ուղեվարձը չբարձրացնել` մինչեւ կառավարությունում կավարտվեն սկսված ուսումնասիրությունները, եւ կկատարվի համապատասխան եզրահանգում։
Այնուամենայնիվ ուղեվարձերի չհիմնավորված բարձրացման պատասխանատուն դե յուրե հանդիսանում են ներքաղաքային երթուղիները շահագործող ընկերությունները, եւ եթե ՏՄՊՊ հանձնաժողովը համապատասխան վարույթ հարուցած լիներ եւ այն հասցներ իր տրամաբանական ավարտին, շատ հավանական է, որ նրանք մատնացույց անեին, թե հատկապես ում կարգադրությամբ են բարձրացրել ուղեվարձերը։
Մինչդեռ այսպես, երբ ՏՄՊՊ հանձնաժողովի թողտվությամբ պատասխանատվության չեն կանչվում մեղավորները, Գյումրիի քաղաքապետն էլ փորձում է մեղքը բարդել վարորդների վրա, ձեռնտու է հիշյալ «ինտրիգի» հեղինակներին, բայց ո՛չ տուժած ուղեւորներին, ո՛չ հասարակությանը, ո՛չ պետությանը։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
1
Մարմնամարզության Հայաստանի մասնագետների նպատակասլաց աշխատանքը արդեն իսկ տեսանելի պտուղներ է տալիս։ Վերջերս Լոզանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափի վրա վարժությունից ...ԱՐՈՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՎԵՑ
Բուլղարիայում ընթացող «Մ-Թել Մասթերս» շախմատի գերմրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց Վեսելին Տոպալովին։ Սա հայ գրոսմայստերի երկրորդ անընդմեջ, իսկ առհասարակ երրորդ պարտությունն է Սոֆիայում։ ...«ՄԻԿԱՆ» ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականին Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Աշտարակի «Միկա» ֆուտբոլի ակումբը այս մրցաշարի առաջին փուլում հանդիպելու է Մոլդովայի «Տիրասպոլ» թիմի հետ: Մրցամարտի առաջին խաղը տեղի ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Իսպանիայի Սալու քաղաքում ընթացող շախմատի 10-րդ բաց միջազգային մրցաշարում Կարեն Մովսիսյանը, վաստակելով 5 միավոր 6 հնարավորից, ադրբեջանցի Ազեր Միրզոեւի հետ 6 փուլերից հետո զբաղեցնում է 1-2-րդ տեղերը: Մրցաշարի ...«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՈՐՈՇԵԼ Է ՉԳԱՆՁԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Beeline» («Բիլայն») ապրանքանիշով գործող «ԱրմենՏել» ընկերությունը երեկ առավոտյան որոշում է կայացրել չգանձել 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածում բաժանորդների 20 տոկոսի կողմից ֆիքսված հեռախոսակապի համակարգից ...ՍՏՐԵՍՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես բուժել քաղցկեղը սիսեռահատիկով
Սիսեռահատիկով քաղցկեղի բուժման մեթոդի մասին հավանաբար շատերն են լսել։ Համենայն դեպս, կիրառական տեսակետից այն պարզ է ու մատչելի յուրաքանչյուրին։
Բուժումը սկսվում ...ՀԱՐԳԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ ՈՒ ՆՈՒՅՆԸ ՊԱՀԱՆՋԵՆՔ ՆԱԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՑ
Ա.Հ.Ինչպես հայտնի է, «Լեզվի մասին» օրենքի համաձայն, մեր երկրում հայոց լեզուն ոչ միայն պետական, այլեւ պաշտոնական ու գործավարական լեզուն է։ Սա նաեւ նշանակում է, որ Հայաստանում օտարազգի ամենատարբեր պաշտոնյաների ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կանցկացվի DigiTec բիզնես-ֆորում
Տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը խրախուսելու նպատակով հունիսի 26-27-ին Երեւանում կանցկացվի DigiTec բիզնես-ֆորումը, որ նախաձեռնել է Ինֆորմացիոն ...ԳՅՈՒՄՐԻԻ «ԻՆՏՐԻԳԸ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ո՞րն է պետության դերը, երբ որոշ ընկերություններ, նրանց հետեւում կանգնած անձինք, առիթից օգտվելով, օբյեկտիվ գործոններով պայմանավորված անհրաժեշտից բազմապատիկ ավելին բարձրացնում են գներն ու գերշահույթների ...ԴԻԱԿ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 12:30-ին դիակը դուրս են բերել ջրատարից եւ հանձնել իրավապահ ...ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ԱՂԲԻ ՀԱՐՑ
Երեւանի քաղաքային աղբավայրի աջակողմյան հատվածում «Մաքուր Երեւան» ծրագրի շրջանակներում կատարվում են հողահարթեցման եւ կուտակված աղբի հողածածկման աշխատանքներ: Աշխատանքերը, քաղաքապետի հանձնարարությամբ, ...ՀԱՅԸ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Ինչպես հայտնի է, ամենից շատ հայ մարդը սիրում է դատողություններ անել քաղաքական հակառակորդների հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ Հենց դատողություններ անել անհրաժեշտության մասին, այլ ոչ թե վարել բուն ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Բրիտանական «Դեյլի տելեգրաֆ» թերթն անցած տարի հրապարակեց ներկայումս աշխարհում ապրող հարյուր հանճարների ցանկը։
Պարզվեց, որ հանճարների արտադրության առումով վիճակն առավել բարվոք է Անգլիայում. յուրաքանչյուր ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյը խաղաղությունը խորհրդանշող աղավնու արձան է քանդակել, որը մտադիր է տեղադրել Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրատան մայթին, որտեղ անցյալ տարի հունվարի 19-ին թուրք ազգայնականները ...ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով. «Քաղաքական հայացքների, գաղափարների ցանկացած բախում ընդունելի ու անհրաժեշտ է։ Քաղաքական պայքարի բոլոր ձեւերը եւս պետք է կիրառվեն։ Բայց քաղաքական գործունեության հետեւանքով զոհեր ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՍԱՆԵԼԸ ՄԵԾ ՀԱՆՑԱՆՔ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Դեռեւս նախընտրական շրջանում հասարակության պառակտվածության մասին ահազանգող հոգեբաններին ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը՝ արվեստաբան ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ, «թեման» ընդլայնելով, խոսեց ընդհանրապես մշակույթի եւ քաղաքականության մասին։
Նոր ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքին վերաբերող թեմային անդրադառնալիս ...ՇՈՈՒՆԵՐԸ ԵԹԵՐՈՒՄ ՇԱՏ ԵՆ
Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից տրված գումարները 2003 թվականից սկսած չեն փոփոխվել: Ինչպես երեկ նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, պետբյուջեից ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Հյուսիսային քրեական դատարանի մայիսի 13-ին կայացրած դատավճռով Էդիկ Լյուդվիգի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ապօրինի ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՊԱՌԱԿՏՎԱԾ Է, ԱՅԼ ԲԱԶՄԱԿԱՐԾԻՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, ինչո՞վ առանձնացան վերջին նախագահական ընտրությունները։
-Այս ընտրությունների արդյունքում, ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Հարցազրույց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ
-Պարոն Ադիբեկյան, առանձին վերլուծաբանների դիտարկմամբ, ինչպես նախկին, այնպես էլ ներկա քառակողմ կոալիցիան մի տեսակ կարծես ...ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Սակայն գործառույթները պետք է հստակեցնել
Վերջին շրջանում մեզանում ակտիվորեն քննարկվում է Հասարակական պալատ կամ նախագահին կից Հասարակական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը։
Պարզ է, որ Հասարակական ...ՀԱՄԱՐԺԵՔ ՉԵՆ
Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ թանկացումները վերացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան: Ինչպես երեկ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Հայաստանում 1991-ից օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար, որից ավելի քան 580 մլն դոլարը՝ 2007-ին: Նախորդ տարի գրանցված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդհանուր ներդրումների ...ՄԻԱՄԻՏ ԵՎ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆՈՂ ԲԱՆԱՁԵՎ
Սեփ.լրտվ.
«Ներկայումս, եւ դա շատ լավ է, դատավորի դերում ժողովուրդն է, որը մեծ սպասելիքներ ունի ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից։ Երկու կողմերի քայլերն էլ ժողովուրդը շատ խիստ ու սթափ է գնահատում։
Իշխանությունը ...ԶՐՈՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԻՇՏ ԶՐՈ Է ԼԻՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ չի կարծում, թե ընդդիմադիր նոր միավորումը կարող է փոխել իրավիճակը երկրում։ «Որովհետեւ զրոների գումարը միշտ զրո է լինում։ Մենք միշտ տեսել ենք, որ ընդդիմության մեջ թզուկների ...ՀԱՅՏՆԻՐ ԿԱՐԾԻՔԴ
Կոնգրեսական Ջիմ Կոստան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին խնդրել է իր կարծիքը հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Կոնգրեսականը նամակ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների ...ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.
Մեզանում առաջիկայում կստեղծվի նոր կառույց՝ Հասարակական պալատ։ Վստահություն ներշնչո՞ւմ է ձեզ այս գաղափարը։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ նշեց.
«Գաղափարը շատ լավն ...ՏԻՖ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Վերջին շրջանում Երեւանի Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասի բնակիչներից ջերմությամբ ուղեկցվող անհայտ ծագումնաբանության 7 հիվանդներ հոսպիտալացվել են: Հիվանդների կլինիկադիագնոստիկ եւ լաբորատոր հետազոտությունների ...ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ
Ինչպիսի՞ն կլինի Ջավախքի ճակատագիրը։ Ըստ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ, այստեղ հնարավոր են երեք տարբերակներ. «Առաջին՝ Ջավախքը կամաց-կամաց հայաթափվում է եւ ունենում Նախիջեւանի ճակատագիրը։ Սա քիչ հավանական ...ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՏԵՑԵԼ Է 20 ՀԱԶԱՐԻՆ
Մայիսի 12-ին Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 20 հազարին։ Կանխատեսվում է, որ այն էլ ավելի կաճի: Փրկարարները հասել են երկրաշարժի էպիկենտրոն, որտեղ հայտնաբերել են հիմնահատակ ...
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՍԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԱՍԱ ՈՎՔԵՐ ԵՆ ԱՋԱԿԻՑՆԵՐԴ, ԱՍԵՄ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

