
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՈՐՈՇԵԼ Է ՉԳԱՆՁԵԼ
- «Beeline» («Բիլայն») ապրանքանիշով գործող «ԱրմենՏել» ընկերությունը երեկ առավոտյան որոշում է կայացրել չգանձել 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածում բաժանորդների 20 տոկոսի կողմից ֆիքսված հեռախոսակապի համակարգից բջջային հեռախոսացանց կատարած զանգերի խոսելավարձերը

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացնելով այս մասին, ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԳԵՆԱԴԻ ԿԱԼԳԱՇԿԻՆԸ հայտնեց, որ «ԱրմենՏելը» հիշյալ որոշումը կայացրել է, թեեւ բաժանորդների 20 տոկոսը նույնպես իրականում օգտվել է հեռախոսակապի տվյալ ծառայությունից։ Սակայն խնդիրն այն է, որ վերը նշված ժամանակահատվածի համար խոսելավարձը հաշվարկված ու բաժանորդներին ներկայացված չի եղել։
Վերջիններս փաստորեն անտեղյակ են եղել, որ հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում հեռախոսակապի ծառայություններից օգտվելու դիմաց իրենց ներկայացված հաշիվներում բջջային ցանց կատարած զանգերի խոսելավարձը հաշվարկված չէ ու չի գանձվում։ Երեք ամսվա ընթացքում այդ զանգերի խոսելավարձը (ընդհանուր պարտքը, որին անտեղյակ են եղել) նրանց ներկայացվել է միասին եւ անակնկալ՝ ապրիլ ամսվան մատուցված ծառայությունների վարձի հետ։ Միանգամից մեծ գումար վճարելու անակնկալը բնականաբար տեղիք է տվել բաժանորդներից շատերի դժգոհությանը, ինչը ընկերությունը, ի պատիվ իրեն, հաշվի է առել։
-2008 թվականի հունվար-մարտ ամիսներին, ֆիքսված հեռախոսակապի համակարգի արդիականացման եւ սարքավորումների փուլ առ փուլ նորացման գործընթացի հետ կապված, «Beeline» ապրանքանիշով գործող ընկերությունը հնարավորություն չի ունեցել իր բաժանորդներին տեղեկացնել խոսելավարձի իրական գումարի չափը՝ իրականում տրամադրված կապի ծառայության դիմաց,- ասաց Գ.Կալգաշկինը։ - Այդ պատճառով էլ մեր ընկերությունը ս.թ. հունվար-մարտ ամիսներին բաժանորդներից գանձել է միայն այն գումարները, որոնք երեւացել են բիլինգային համակարգում։
Ըստ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, ելնելով բիզնեսի էթիկայի պահանջներից, Հայաստանի Հանրապետության բյուջեի նկատմամբ իր պարտականությունները կատարելու նպատակով, ընկերությունը ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ցույց է տվել տրամադրված ծառայությունների իրական ծավալը, ինչից էլ հաշվարկվում են համապատասխան հարկային պարտավորությունները։
Սակայն, միաժամանակ լինելով իր բաժանորդների առջեւ սոցիալապես պատասխանատու ընկերություն ու ղեկավարվելով նրանց շահերով, «ԱրմենՏելը» այնուամենայնիվ որոշել է չգանձել հիշյալ զանգերի դիմաց ժամանակին չհաշվարկված գումարները։ Դրա հետեւանքով ինչպես իր հերթին տեղեկացրեց ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, ընկերությունը կրել է մոտ 400 000 ԱՄՆ դոլարի վնաս, որից մոտ 100 000 դոլարը՝ չստացված հասույթի դիմաց հաշվարկված հարկերի մասով։
Ընկերության բաժանորդների 20 տոկոսի կատարած հիշյալ զանգերի համապատասխան հաշիվները ժամանակին հնարավորություն չի եղել արտացոլել «ԱրմենՏելի» բիլինգային համակարգում։ Այդ պատճառով էլ հունվարից մարտ ժամանակաընթացքում կատարված նշված զանգերը թեեւ համակարգում գրանցված են եղել, արտացոլվել են միայն համակարգի տեխնիկական վերազինման ավարտից հետո։
Խնդրո առարկա գումարը չգանձելու առումով, ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց, որ տվյալ բաժանորդները եթե արդեն վճարել են, ապա անհանգստանալու հիմք չունեն. այդ գումարները կվերահաշվարկվեն ու հաջորդ ամսին կամ ամիսներին մատուցված ծառայությունների գումարից համապատասխան չափով կնվազեցվեն։
-Պարտքերը ներելու գործընթացը տեղի կունենա մայիսի 28-ին, երբ որ կներկայացվեն ճշգրտված հաշիվներ մեր այն բաժանորդներին, որոնց համար հաշվարկվել են այդ գումարները,- ասաց Ա.Բեղլոյանը։ -Ամսի 28-ից հետո մեր բաժանորդները կկարողանան ստանալ ճշգրտված իրենց հաշիվները, որտեղ կլինեն միայն այն գումարները, որոնք իրենք կուտակել են ապրիլ ամսին։
Բաժանորդների համար կողմնորոշիչը, թե իրենք արդյոք հիշյալ 20 տոկոսի կազմո՞ւմ են, մինչ այդ կարող է լինել վճարման համար իրենց ներկայացված խոսելավարձի էապես բարձր լինելը նախորդ ամիսների խոսելավարձից։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
karen գրել է:
Խորհուրդ կտամ առայժմ օգտվեք միայն ՎԻՎԱ ՏԵԼ—ԻՑ,Արմենտելը երևումա նորից լավ տեր չգտավ ,խեղճերի գլխին գալովիա:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
1
Մարմնամարզության Հայաստանի մասնագետների նպատակասլաց աշխատանքը արդեն իսկ տեսանելի պտուղներ է տալիս։ Վերջերս Լոզանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափի վրա վարժությունից ...ԱՐՈՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՎԵՑ
Բուլղարիայում ընթացող «Մ-Թել Մասթերս» շախմատի գերմրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց Վեսելին Տոպալովին։ Սա հայ գրոսմայստերի երկրորդ անընդմեջ, իսկ առհասարակ երրորդ պարտությունն է Սոֆիայում։ ...«ՄԻԿԱՆ» ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականին Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Աշտարակի «Միկա» ֆուտբոլի ակումբը այս մրցաշարի առաջին փուլում հանդիպելու է Մոլդովայի «Տիրասպոլ» թիմի հետ: Մրցամարտի առաջին խաղը տեղի ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Իսպանիայի Սալու քաղաքում ընթացող շախմատի 10-րդ բաց միջազգային մրցաշարում Կարեն Մովսիսյանը, վաստակելով 5 միավոր 6 հնարավորից, ադրբեջանցի Ազեր Միրզոեւի հետ 6 փուլերից հետո զբաղեցնում է 1-2-րդ տեղերը: Մրցաշարի ...«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՈՐՈՇԵԼ Է ՉԳԱՆՁԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Beeline» («Բիլայն») ապրանքանիշով գործող «ԱրմենՏել» ընկերությունը երեկ առավոտյան որոշում է կայացրել չգանձել 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածում բաժանորդների 20 տոկոսի կողմից ֆիքսված հեռախոսակապի համակարգից ...ՍՏՐԵՍՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես բուժել քաղցկեղը սիսեռահատիկով
Սիսեռահատիկով քաղցկեղի բուժման մեթոդի մասին հավանաբար շատերն են լսել։ Համենայն դեպս, կիրառական տեսակետից այն պարզ է ու մատչելի յուրաքանչյուրին։
Բուժումը սկսվում ...ՀԱՐԳԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ ՈՒ ՆՈՒՅՆԸ ՊԱՀԱՆՋԵՆՔ ՆԱԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՑ
Ա.Հ.Ինչպես հայտնի է, «Լեզվի մասին» օրենքի համաձայն, մեր երկրում հայոց լեզուն ոչ միայն պետական, այլեւ պաշտոնական ու գործավարական լեզուն է։ Սա նաեւ նշանակում է, որ Հայաստանում օտարազգի ամենատարբեր պաշտոնյաների ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կանցկացվի DigiTec բիզնես-ֆորում
Տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը խրախուսելու նպատակով հունիսի 26-27-ին Երեւանում կանցկացվի DigiTec բիզնես-ֆորումը, որ նախաձեռնել է Ինֆորմացիոն ...ԳՅՈՒՄՐԻԻ «ԻՆՏՐԻԳԸ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ո՞րն է պետության դերը, երբ որոշ ընկերություններ, նրանց հետեւում կանգնած անձինք, առիթից օգտվելով, օբյեկտիվ գործոններով պայմանավորված անհրաժեշտից բազմապատիկ ավելին բարձրացնում են գներն ու գերշահույթների ...ԴԻԱԿ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 12:30-ին դիակը դուրս են բերել ջրատարից եւ հանձնել իրավապահ ...ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ԱՂԲԻ ՀԱՐՑ
Երեւանի քաղաքային աղբավայրի աջակողմյան հատվածում «Մաքուր Երեւան» ծրագրի շրջանակներում կատարվում են հողահարթեցման եւ կուտակված աղբի հողածածկման աշխատանքներ: Աշխատանքերը, քաղաքապետի հանձնարարությամբ, ...ՀԱՅԸ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Ինչպես հայտնի է, ամենից շատ հայ մարդը սիրում է դատողություններ անել քաղաքական հակառակորդների հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ Հենց դատողություններ անել անհրաժեշտության մասին, այլ ոչ թե վարել բուն ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Բրիտանական «Դեյլի տելեգրաֆ» թերթն անցած տարի հրապարակեց ներկայումս աշխարհում ապրող հարյուր հանճարների ցանկը։
Պարզվեց, որ հանճարների արտադրության առումով վիճակն առավել բարվոք է Անգլիայում. յուրաքանչյուր ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյը խաղաղությունը խորհրդանշող աղավնու արձան է քանդակել, որը մտադիր է տեղադրել Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրատան մայթին, որտեղ անցյալ տարի հունվարի 19-ին թուրք ազգայնականները ...ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով. «Քաղաքական հայացքների, գաղափարների ցանկացած բախում ընդունելի ու անհրաժեշտ է։ Քաղաքական պայքարի բոլոր ձեւերը եւս պետք է կիրառվեն։ Բայց քաղաքական գործունեության հետեւանքով զոհեր ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՍԱՆԵԼԸ ՄԵԾ ՀԱՆՑԱՆՔ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Դեռեւս նախընտրական շրջանում հասարակության պառակտվածության մասին ահազանգող հոգեբաններին ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը՝ արվեստաբան ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ, «թեման» ընդլայնելով, խոսեց ընդհանրապես մշակույթի եւ քաղաքականության մասին։
Նոր ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքին վերաբերող թեմային անդրադառնալիս ...ՇՈՈՒՆԵՐԸ ԵԹԵՐՈՒՄ ՇԱՏ ԵՆ
Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից տրված գումարները 2003 թվականից սկսած չեն փոփոխվել: Ինչպես երեկ նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, պետբյուջեից ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Հյուսիսային քրեական դատարանի մայիսի 13-ին կայացրած դատավճռով Էդիկ Լյուդվիգի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ապօրինի ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՊԱՌԱԿՏՎԱԾ Է, ԱՅԼ ԲԱԶՄԱԿԱՐԾԻՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, ինչո՞վ առանձնացան վերջին նախագահական ընտրությունները։
-Այս ընտրությունների արդյունքում, ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Հարցազրույց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ
-Պարոն Ադիբեկյան, առանձին վերլուծաբանների դիտարկմամբ, ինչպես նախկին, այնպես էլ ներկա քառակողմ կոալիցիան մի տեսակ կարծես ...ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Սակայն գործառույթները պետք է հստակեցնել
Վերջին շրջանում մեզանում ակտիվորեն քննարկվում է Հասարակական պալատ կամ նախագահին կից Հասարակական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը։
Պարզ է, որ Հասարակական ...ՀԱՄԱՐԺԵՔ ՉԵՆ
Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ թանկացումները վերացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան: Ինչպես երեկ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Հայաստանում 1991-ից օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար, որից ավելի քան 580 մլն դոլարը՝ 2007-ին: Նախորդ տարի գրանցված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդհանուր ներդրումների ...ՄԻԱՄԻՏ ԵՎ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆՈՂ ԲԱՆԱՁԵՎ
Սեփ.լրտվ.
«Ներկայումս, եւ դա շատ լավ է, դատավորի դերում ժողովուրդն է, որը մեծ սպասելիքներ ունի ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից։ Երկու կողմերի քայլերն էլ ժողովուրդը շատ խիստ ու սթափ է գնահատում։
Իշխանությունը ...ԶՐՈՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԻՇՏ ԶՐՈ Է ԼԻՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ չի կարծում, թե ընդդիմադիր նոր միավորումը կարող է փոխել իրավիճակը երկրում։ «Որովհետեւ զրոների գումարը միշտ զրո է լինում։ Մենք միշտ տեսել ենք, որ ընդդիմության մեջ թզուկների ...ՀԱՅՏՆԻՐ ԿԱՐԾԻՔԴ
Կոնգրեսական Ջիմ Կոստան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին խնդրել է իր կարծիքը հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Կոնգրեսականը նամակ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների ...ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.
Մեզանում առաջիկայում կստեղծվի նոր կառույց՝ Հասարակական պալատ։ Վստահություն ներշնչո՞ւմ է ձեզ այս գաղափարը։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ նշեց.
«Գաղափարը շատ լավն ...ՏԻՖ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Վերջին շրջանում Երեւանի Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասի բնակիչներից ջերմությամբ ուղեկցվող անհայտ ծագումնաբանության 7 հիվանդներ հոսպիտալացվել են: Հիվանդների կլինիկադիագնոստիկ եւ լաբորատոր հետազոտությունների ...ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ
Ինչպիսի՞ն կլինի Ջավախքի ճակատագիրը։ Ըստ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ, այստեղ հնարավոր են երեք տարբերակներ. «Առաջին՝ Ջավախքը կամաց-կամաց հայաթափվում է եւ ունենում Նախիջեւանի ճակատագիրը։ Սա քիչ հավանական ...ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՏԵՑԵԼ Է 20 ՀԱԶԱՐԻՆ
Մայիսի 12-ին Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 20 հազարին։ Կանխատեսվում է, որ այն էլ ավելի կաճի: Փրկարարները հասել են երկրաշարժի էպիկենտրոն, որտեղ հայտնաբերել են հիմնահատակ ...
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՄԵՐ ՕՐԵՐԻ «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՂՋԻԿԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՊԱՇԱՐՎԱԾ ԱՄՐՈՑԻ ՍԻՆԴՐՈՄԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

