
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
- Մարմնամարզության Հայաստանի մասնագետների նպատակասլաց աշխատանքը արդեն իսկ տեսանելի պտուղներ է տալիս։ Վերջերս Լոզանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափի վրա վարժությունից զբաղեցրեց 5-րդ տեղը՝ արձանագրելով հետանկախության շրջանում մեր մարմնամարզիկների ամենաբարձր ցուցանիշը եվրոպական ասպարեզում։ Պատվիրակության ղեկավար, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ներկայումս միջազգային կարգի մրցավար ՀԱԿՈԲ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ խնդրեցինք մեկնաբանել մարզիկների արդյունքը եւ դրանից ելնելով, ասել, թե կարող է ներկայիս սերունդը հիշեցնել հայրենի մարմնամարզության երբեմնի փառավոր ավանդույթների մասին։

-Սպասո՞ւմ էիք, որ Մերդինյանը կարող է ընդգրկվել Եվրոպայի լավագույն ութնյակում։
-Անկեղծ ասած, այո, սպասում էի, որ ութնյակում մասնակիցներ կունենայինք։ Բայց մինչ մանրամասն մեկնաբանելը, ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որի մասին այս օրերին շատերն են հարցնում։ Բանն այն է, որ Եվրոպայի այս առաջնությունն անցկացվեց թիմային եւ անհատական գործիքների հաշվարկով, իսկ բազմամարտ չկար։ Ի դեպ, հաջորդ տարի կլինի բազմամարտ եւ առանձին վարժություններ, թիմային հաշվարկ էլ չի կատարվի։
Եւ այսպես, թիմային պայքարին չմասնակցեցինք, քանզի անհրաժեշտ քանակի մարզիկների բացակայությամբ թիմ պարզապես չունեինք։ Առանձին վարժությունների ներկայացան Հարություն Մերդինյանն ու Վահագն Ստեփանյանը։ Իսկ մարզիչի գործառույթները փոխանցել եմ Աշոտ Գասպարյանին, որպեսզի կարողանամ կենտրոնանալ զուտ մրցավարության վրա։ Մեր մարզիկների վարժության բարդությունից ելնելով` իրապես ակնկալում էինք նրանց տեսնել եզրափակիչի ութ մասնակիցների թվում։ Բնականաբար ուրախություններիս չափ չկար, երբ Հարությունը, նախնական մրցումների արդյունքով գրավելով 7-րդ տեղը, անցավ եզրափակիչ, որին, ի դեպ, մասնակցում էին միայն կոնկրետ այս մրցաձեւում մասնագիտացած անվանի մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոններ։ Էլ առավել տպավորված էինք, որ ահեղ հակառակորդների հետ պայքարում Մերդինյանը երկու դիրքով բարելավեց արդյունքը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ Դա, ինչ խոսք, ներկայիս իրականությունից ելնելով, մեծ հաջողություն է մեզ համար, քանզի մինչ օրս նման արդյունք չենք ունեցել։
Հիմա կհարցնեք, թե կարո՞ղ էր Մերդինյանը մրցանակային տեղ զբաղեցնել։ Միգուցե, բայց շատ դժվար կլիներ։ Հիմա նախատեսել ենք 0,3 միավորով բարդացնել նրա վարժությունը, որի դեպքում մեդալի հավակնելը ավելի իրական կդառնա։ Իսկ այս վիճակով Հարությունը լիարժեք կատարեց ծրագիրը եւ վաստակեց 15,125 միավոր, որը շատ բարձր ցուցանիշ է մարմնամարզության, մասնավորապես նժույգաթափի վրա վարժության համար։
-Առաջատարները անակնկալի չեկա՞ն, երբ նրանց շարքերը մխրճվեց Հայաստանի պատվիրակը։
-Ինչ խոսք, սա սենսացիա էր, քանզի շատերը չէին սպասում, որ ընդամենը երկու մարզիկ ներկայացրած երկիրը կարող է մարտահրավեր նետել առաջատարներին։ Նշեմ, որ հզոր երկրները ժամանել էին մինչեւ իսկ 20 հոգիանոց պատվիրակությամբ։ Մեզ համար շատ հաճելի էր, որ մյուս երկրների ներկայացուցիչները շնորհավորում էին, իսկ Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս պետությունների մարզիչները այնպես էին ոգեւորվել Մերդինյանի ցուցանիշից, ասես նա իրենց թիմից էր։ Միաժամանակ շատերն էին հետաքրքրվում, թե ինչպես եղավ, որ մրցավարները չփակեցին Մերդինյանի ճանապարհը։ Ասեմ, որ դա դժվար կլիներ անել, քանզի ինքս էլ ընդգրկված էի մրցավարական հանձնաժողովում։ Բայց դա արդեն մեր ներքին խոհանոցն է։
-Չէ՞, ինչու, հետաքրքիր է։ Միգուցե որոշ մրցավարներ պարզապես թերագնահատե՞լ են մեր մարզիկին։
-Չեմ թաքցնում, նախկինում եղել են դեպքեր, երբ մեր մարզիկներին արհեստականորեն փոքր-ինչ ցածր են գնահատել։ Բայց չմոռանանք, որ մի քանի տարի առաջ Վահագն Ստեփանյանը Եվրոպայի առաջնությունում ճանաչվել էր 9-րդը, ունեցել ենք նաեւ 10-րդ արդյունք։ Սակայն այն տարիներին Հայաստանը մրցավար չուներ, իսկ հիմա դժվար է կամայականորեն գնահատել մերոնց ելույթները, քանզի այդ պարագայում ինքս էլ կարող եմ ցածր գնահատականով պատժել սուբյեկտիվ վերաբերմունք դրսեւորած մրցավարի հայրենակից մարզիկի նկատմամբ։ Մի խոսքով, Մերդինյանը արժանիորեն վաստակել է իր գնահատականը։ Իսկ կողմնակի ճանապարհներով պատվանդանին բարձրանալու հնարավորություն մենք առայժմ չունենք։
-Ի՞նչ կասեք Վահագն Ստեփանյանի ելույթի մասին։
-Նա մասնակցեց նժույգաթափի եւ զուգափայտերի վրա վարժություններում։ Ավելի մեծ ակնկալիքներ ունեինք հենց վերջին գործիքի վրա նրա ելույթից։ Նժույգաթափից վաստակելով 14,770 միավոր, նա զբաղեցրեց 12-րդ տեղը, ինչը եւս լավ արդյունք է, հաշվի առնելով, որ մասնակցում էին 100-ից ավելի մարզիկներ։ Զուգափայտերի վրա հանդես եկավ նոր վարժությամբ, որը հատուկ բարդացրել ենք, բարձր տեղեր զբաղեցնելու նկատառումով։ Բնականաբար նա դեռ չի հասցրել լիարժեք տիրապետել այդ վարժությանը, սակայն նույնիսկ այս դեպքում ի վիճակի էր ավելի հաջող հանդես գալ։ Ճակատագրի բերումով, ընդգրկվել էի զուգափայտերի վարժությունները գնահատող մրցավարական հանձնաժողովում, որի կազմը, ի դեպ, որոշվում է վիճակահանությամբ։ Առանց երկմտելու կարող եմ ասել, որ Վահագը երկու ցավալի սայթաքում թույլ տվեց՝ վարժության ժամանակ ոտքերով խփելով զուգափայտին։ Դա գրեթե հավասարազոր է ձախողման, եւ նա զբաղեցրեց ընդամենը 20-րդ տեղը։ Եթե այդ երկու դրվագները չլինեին, հավատացնում եմ, նրան մի փոքր էլ բարձր կգնահատեին, քանզի մրցավարներ էին նաեւ Ուկրաինայի, Բելառուսի եւ Սլովակիայի պատվիրակները, որոնք, ինչպես ասում են, նույնպես մերոնք են։ Առավել եւս, որ կանոնները արտոնում են գնահատականների միջեւ 0,1-0,2 միավորի արտոնությամբ։
-Իսկ ինչպե՞ս արձագանքեցիք Ստեփանյանի սայթաքմանը։
-Ի՞նչ կարող էի անել։ Անսպասելիությունից սիրտս ճմլվեց, անմիջապես քրտինքով պատվեցի։ Իրականում շատ մոտ էինք, որպեսզի եզրափակիչ ութնյակում երկու մասնակից ունենայինք։
-Հնարավո՞ր է այնքան բարդացնել մեր մարզիկների վարժությունները, որ նրանք տեսանելի ապագայում հավակնեն մեդալների։
-Ոչ թե հնարավոր է, այլ պարտավոր ենք անել։ Միշտ ասել եւ պնդում եմ, որ երբեք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, անգամ եթե Լոզանից մեդալներով վերադառնայինք։ Ինչ խոսք, ներկայիս վիճակից ելնելով, արդյունքից գոհ եմ։ Բայց, ինչպես ասում են, զինվոր չէ այն զինվորը, որ չի ձգտում գեներալ դառնալ։ Արդեն իսկ մտածում ենք վարժությունները անհրաժեշտ բարդության հասցնելու ուղղությամբ։ Ճիշտ է, մայիսի 27-ին Մոսկվայում անցկացվող «Աշխարհի աստղեր» մրցաշարին դա անել չենք հասցնի, բայց հետո միայն դրան են միտված լինելու մեր մարզումները։
Քննարկում
MARD գրել է:
Hynisi 20 in texi e ynenaly mec ev shat karevor hanrahavac,boloris patcn e masnakcel hanyn mer aztutyan.HAxtelu enc!!!
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
1
Մարմնամարզության Հայաստանի մասնագետների նպատակասլաց աշխատանքը արդեն իսկ տեսանելի պտուղներ է տալիս։ Վերջերս Լոզանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափի վրա վարժությունից ...ԱՐՈՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՎԵՑ
Բուլղարիայում ընթացող «Մ-Թել Մասթերս» շախմատի գերմրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց Վեսելին Տոպալովին։ Սա հայ գրոսմայստերի երկրորդ անընդմեջ, իսկ առհասարակ երրորդ պարտությունն է Սոֆիայում։ ...«ՄԻԿԱՆ» ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2008 թվականին Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Աշտարակի «Միկա» ֆուտբոլի ակումբը այս մրցաշարի առաջին փուլում հանդիպելու է Մոլդովայի «Տիրասպոլ» թիմի հետ: Մրցամարտի առաջին խաղը տեղի ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Իսպանիայի Սալու քաղաքում ընթացող շախմատի 10-րդ բաց միջազգային մրցաշարում Կարեն Մովսիսյանը, վաստակելով 5 միավոր 6 հնարավորից, ադրբեջանցի Ազեր Միրզոեւի հետ 6 փուլերից հետո զբաղեցնում է 1-2-րդ տեղերը: Մրցաշարի ...«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՈՐՈՇԵԼ Է ՉԳԱՆՁԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
«Beeline» («Բիլայն») ապրանքանիշով գործող «ԱրմենՏել» ընկերությունը երեկ առավոտյան որոշում է կայացրել չգանձել 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածում բաժանորդների 20 տոկոսի կողմից ֆիքսված հեռախոսակապի համակարգից ...ՍՏՐԵՍՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես բուժել քաղցկեղը սիսեռահատիկով
Սիսեռահատիկով քաղցկեղի բուժման մեթոդի մասին հավանաբար շատերն են լսել։ Համենայն դեպս, կիրառական տեսակետից այն պարզ է ու մատչելի յուրաքանչյուրին։
Բուժումը սկսվում ...ՀԱՐԳԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ ՈՒ ՆՈՒՅՆԸ ՊԱՀԱՆՋԵՆՔ ՆԱԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՑ
Ա.Հ.Ինչպես հայտնի է, «Լեզվի մասին» օրենքի համաձայն, մեր երկրում հայոց լեզուն ոչ միայն պետական, այլեւ պաշտոնական ու գործավարական լեզուն է։ Սա նաեւ նշանակում է, որ Հայաստանում օտարազգի ամենատարբեր պաշտոնյաների ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կանցկացվի DigiTec բիզնես-ֆորում
Տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը խրախուսելու նպատակով հունիսի 26-27-ին Երեւանում կանցկացվի DigiTec բիզնես-ֆորումը, որ նախաձեռնել է Ինֆորմացիոն ...ԳՅՈՒՄՐԻԻ «ԻՆՏՐԻԳԸ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ո՞րն է պետության դերը, երբ որոշ ընկերություններ, նրանց հետեւում կանգնած անձինք, առիթից օգտվելով, օբյեկտիվ գործոններով պայմանավորված անհրաժեշտից բազմապատիկ ավելին բարձրացնում են գներն ու գերշահույթների ...ԴԻԱԿ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 12:30-ին դիակը դուրս են բերել ջրատարից եւ հանձնել իրավապահ ...ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ԱՂԲԻ ՀԱՐՑ
Երեւանի քաղաքային աղբավայրի աջակողմյան հատվածում «Մաքուր Երեւան» ծրագրի շրջանակներում կատարվում են հողահարթեցման եւ կուտակված աղբի հողածածկման աշխատանքներ: Աշխատանքերը, քաղաքապետի հանձնարարությամբ, ...ՀԱՅԸ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Ինչպես հայտնի է, ամենից շատ հայ մարդը սիրում է դատողություններ անել քաղաքական հակառակորդների հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ Հենց դատողություններ անել անհրաժեշտության մասին, այլ ոչ թե վարել բուն ...ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Բրիտանական «Դեյլի տելեգրաֆ» թերթն անցած տարի հրապարակեց ներկայումս աշխարհում ապրող հարյուր հանճարների ցանկը։
Պարզվեց, որ հանճարների արտադրության առումով վիճակն առավել բարվոք է Անգլիայում. յուրաքանչյուր ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյը խաղաղությունը խորհրդանշող աղավնու արձան է քանդակել, որը մտադիր է տեղադրել Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրատան մայթին, որտեղ անցյալ տարի հունվարի 19-ին թուրք ազգայնականները ...ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով. «Քաղաքական հայացքների, գաղափարների ցանկացած բախում ընդունելի ու անհրաժեշտ է։ Քաղաքական պայքարի բոլոր ձեւերը եւս պետք է կիրառվեն։ Բայց քաղաքական գործունեության հետեւանքով զոհեր ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՍԱՆԵԼԸ ՄԵԾ ՀԱՆՑԱՆՔ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Դեռեւս նախընտրական շրջանում հասարակության պառակտվածության մասին ահազանգող հոգեբաններին ...ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը՝ արվեստաբան ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ, «թեման» ընդլայնելով, խոսեց ընդհանրապես մշակույթի եւ քաղաքականության մասին։
Նոր ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքին վերաբերող թեմային անդրադառնալիս ...ՇՈՈՒՆԵՐԸ ԵԹԵՐՈՒՄ ՇԱՏ ԵՆ
Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից տրված գումարները 2003 թվականից սկսած չեն փոփոխվել: Ինչպես երեկ նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, պետբյուջեից ...ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Հյուսիսային քրեական դատարանի մայիսի 13-ին կայացրած դատավճռով Էդիկ Լյուդվիգի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ապօրինի ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՊԱՌԱԿՏՎԱԾ Է, ԱՅԼ ԲԱԶՄԱԿԱՐԾԻՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, ինչո՞վ առանձնացան վերջին նախագահական ընտրությունները։
-Այս ընտրությունների արդյունքում, ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Հարցազրույց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ
-Պարոն Ադիբեկյան, առանձին վերլուծաբանների դիտարկմամբ, ինչպես նախկին, այնպես էլ ներկա քառակողմ կոալիցիան մի տեսակ կարծես ...ՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Իշխանությունները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն 4 կուսակցությունների, փաստել են իրենց պատրաստակամությունը մինչեւ հունիս ընթացք տալու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի հանձնարարականներին, մասնավորապես՝ ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Սակայն գործառույթները պետք է հստակեցնել
Վերջին շրջանում մեզանում ակտիվորեն քննարկվում է Հասարակական պալատ կամ նախագահին կից Հասարակական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը։
Պարզ է, որ Հասարակական ...ՀԱՄԱՐԺԵՔ ՉԵՆ
Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ թանկացումները վերացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան: Ինչպես երեկ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Հայաստանում 1991-ից օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար, որից ավելի քան 580 մլն դոլարը՝ 2007-ին: Նախորդ տարի գրանցված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդհանուր ներդրումների ...ՄԻԱՄԻՏ ԵՎ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆՈՂ ԲԱՆԱՁԵՎ
Սեփ.լրտվ.
«Ներկայումս, եւ դա շատ լավ է, դատավորի դերում ժողովուրդն է, որը մեծ սպասելիքներ ունի ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից։ Երկու կողմերի քայլերն էլ ժողովուրդը շատ խիստ ու սթափ է գնահատում։
Իշխանությունը ...ԶՐՈՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԻՇՏ ԶՐՈ Է ԼԻՆՈՒՄ
Սեփ.լրտվ.Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ չի կարծում, թե ընդդիմադիր նոր միավորումը կարող է փոխել իրավիճակը երկրում։ «Որովհետեւ զրոների գումարը միշտ զրո է լինում։ Մենք միշտ տեսել ենք, որ ընդդիմության մեջ թզուկների ...ՀԱՅՏՆԻՐ ԿԱՐԾԻՔԴ
Կոնգրեսական Ջիմ Կոստան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին խնդրել է իր կարծիքը հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Կոնգրեսականը նամակ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների ...ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.
Մեզանում առաջիկայում կստեղծվի նոր կառույց՝ Հասարակական պալատ։ Վստահություն ներշնչո՞ւմ է ձեզ այս գաղափարը։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ նշեց.
«Գաղափարը շատ լավն ...ՏԻՖ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Վերջին շրջանում Երեւանի Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասի բնակիչներից ջերմությամբ ուղեկցվող անհայտ ծագումնաբանության 7 հիվանդներ հոսպիտալացվել են: Հիվանդների կլինիկադիագնոստիկ եւ լաբորատոր հետազոտությունների ...ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ
Ինչպիսի՞ն կլինի Ջավախքի ճակատագիրը։ Ըստ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ, այստեղ հնարավոր են երեք տարբերակներ. «Առաջին՝ Ջավախքը կամաց-կամաց հայաթափվում է եւ ունենում Նախիջեւանի ճակատագիրը։ Սա քիչ հավանական ...ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՏԵՑԵԼ Է 20 ՀԱԶԱՐԻՆ
Մայիսի 12-ին Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 20 հազարին։ Կանխատեսվում է, որ այն էլ ավելի կաճի: Փրկարարները հասել են երկրաշարժի էպիկենտրոն, որտեղ հայտնաբերել են հիմնահատակ ...
ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԼԵՀԵՐԸ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻՑ
ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՔԱՌԱՍՈՒՆԸ ԲԱԺԱՆՎԵՑ ՈՒԹԻ
Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

