
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
- Առաջիկա 20 օրում գները կբարձրանան նաեւ Հայաստանում

Անցած ամիս բենզինի գինը Հայաստանում բարձրացավ 20 դրամով (մեկ լիտրը)։ Սպասվում է, որ մինչեւ մայիսի վերջ վառելանյութը կթանկանա եւս այդքանով. «Ռեգուլյար» տիպի բենզինի գինը կհասնի 390 դրամի` այսօրվա 370 դրամի փոխարեն։ Համապատասխանաբար 20 դրամով կթանկանան նաեւ բենզինի մյուս տեսակները։
Դրան զուգահեռ, սպասվում է նաեւ դիզելային վառելանյութի գների բարձրացում։ Ենթադրվում է, որ նոր խմբաքանակի ներկրումից հետո վառելանյութի այս տեսակի 1 լիտրի գինը կհասնի 390-400 դրամի։ Նշենք, որ, այսպես ասած, թանկ վառելանյութն արդեն Հայաստանի ճանապարհին է։
Վառելանյութի ներքին շուկայում սպասվող այս դրսեւորումները պայմանավորված են բացառապես միջազգային շուկայում տեղի ունեցող երեւույթներով։ Ինչպես հայտնի է, Հայաստանն էներգետիկ ռեսուրսներից զուրկ երկիր է եւ ամբողջովին կախված է արտաքին շուկաներից, որոնք էլ թողնում են իրենց ուղղակի ազդեցությունը։
Կանխատեսումները, թե միջազգային շուկայում վերջին ամիսներին արձանագրվող վառելանյութի գնաճը աստիճանաբար կմեղմանա եւ արդեն տարվա երկրորդ կիսամյակում կարձանագրվի նույնիսկ գնանկում, փաստորեն չեն արդարանում։ Եվ վերջին 15-20 օրերի բորսայական սակարկությունների արդյունքները վկայում են, որ միջազգային շուկայում գները նահանջելու մտադրություն չունեն։ Ընդհակառակը, դրանք սկսել են նոր ռեկորդներ սահմանել։
Այն բանից հետո, երբ նավթի 1 բարելի գինը 120 դոլարից մի փոքր նվազեց, լավատեսական սպասումներ ձեւավորվեցին, որ հիշյալ գործընթացը կշարունակվի։ Սակայն այդ միտումները երկար չտեւեցին, եւ հաշված օրեր անց նավթի գինը Նյու Յորքի բորսայում 1 բարելի դիմաց հատեց 126 դոլարի սահմանագիծը։ Ավելին՝ կանխատեսվում է, որ առաջիկայում գների աճը դրանով չի սահմանափակվի։ Նամանավանդ նավթարդյունահանող երկրները մտադիր չեն ավելացնել արդյունահանման ծավալները։ ՕՊԵԿ-ը կարծում է, որ միջազգային շուկայում առաջարկի եւ պահանջարկի խզում գոյություն չունի։
Եթե իսկապես այդպես է, ապա կարելի է ենթադրել, որ գների շարունակվող աճը պայմանավորված է առաջին հերթին սպասումներով։ Ինչպես հայտնի է, այս շուկան խիստ զգայուն է հատկապես քաղաքական իրավիճակների նկատմամբ եւ նավթարդյունահանող երկրներում տեղի ունեցող քիչ թե շատ կտրուկ դրսեւորումներն ուղղակիորեն ազդում են վառելանյութի համաշխարհային գների վրա։ Թերեւս պատահական չէ, որ միջազգային շուկայում հեղուկ վառելանյութի հերթական թանկացումը կապվում է Նիգերիայում նավթամուղի պայթեցումների, ինչպես նաեւ իրաքյան հակամարտության եւ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ։ Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ վառելանյութի շուկայի պահանջարկը, կապված մի շարք երկրներում սպառման ծավալների աճի հետ, գնալով ավելանում է, որն էլ ուզած-չուզած, բացասաբար է անդրադառնում գնի վրա։
Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ նավթի 1 բարելը կթանկանա եւս 75-80 դոլարով՝ հատելով 200 դոլարի սահմանագիծը։
Վառելանյութի շուկայում նավթի գների բարձրացմանը զուգահեռ թանկանում է նաեւ բենզինը, որի 1 տոննայի արժեքն արդեն հասնում է մինչեւ 1050 դոլարի։ Սա աննախադեպ գին է այս շուկայի համար։ Վերջին մեկ ամսվա ընթացքում գներն այստեղ բարձրացել են 160-170 դոլարով։ Համեմատության համար ասենք, որ ապրիլի 1-ին միջազգային շուկայում 1 տոննա բենզինը վաճառվում էր 880 դոլարով։
Շատ ավելի է թանկացել դիզելային վառելանյութը, որի 1 տոննայի արժեքը հատել է 1170 դոլարի սահմանագիծը։ Նախորդ ամսվա սկզբի համեմատ այս ապրանքատեսակի գինը բարձրացել է ավելի քան 250 դոլարով։ Ակնհայտ է, որ միջազգային շուկայում դիզվառելիքն այլեւս ավելի թանկ արժե, քան բենզինը։
Ներքին շուկայում այս երկու ապրանքատեսակների գներն արդեն հավասարվել են։ Մինչդեռ նախկինում դիզվառելանյութը գրեթե կրկնակի էժան էր բենզինից։
Վառելանյութի շուկայում տեղի ունեցող այս երեւույթները, անշուշտ, չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների վրա։ Երբ առանց այն էլ այստեղ իրավիճակն այնքան էլ բարվոք չէ։ Այդ են վկայում նաեւ ապրանքային տարբեր շուկաներում տեղի ունեցող թանկացումները։
Բնականաբար, գնային այս փոփոխություններն անխուսափելի են նաեւ Հայաստանում։ Մի բան ակնհայտ է, որ վերջին շրջանում, հատկապես վառելանյութի միջազգային շուկայում արձանագրվող թանկացումները համեմատաբար ավելի ուշ են հասնում Հայաստան, ինչը տեղի չէր ունենում նախկինում. համաշխարհային շուկայում գների բարձրացումից անմիջապես հետո բենզինը թանկանում էր նաեւ ներքին շուկայում։ Այսօր նման դրսեւորումներ հիմնականում չեն նկատվում։
Դրանով հանդերձ, անհնարին է ընդհանրապես խուսափել ներքին շուկայի վրա միջազգային ազդեցություններից։ Այդպիսի գործընթացներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, որից Հայաստանը բնականաբար չի կարող զերծ մնալ։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱԼՊԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Եվրոպայում աստիճանաբար լսելի է դառնում աշխարհամասի ֆուտբոլի հերթական առաջնության տրոփյունը։ Մրցաշարի շեմին առաջատար մասնագետները հրապարակել են իրենց կանխատեսումները, իսկ հավաքականների մարզիչներն էլ արդեն ...ՏՐԻՈՒՄՖԱՏՈՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Մրցաշրջանի արդյունքներով անգլիական պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» անփոխարինելի ղեկավար Ալեքս Ֆերգյունսոնը։ Խորհրդանշական մրցանակին նա արժանացել է պրեմիեր լիգայի մարզիչների ...ՄԻՐԱՆԴԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ»
1Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան վստահ է, որ հունիսի 21-ին ԱՄՆ-ում տեղի ունենալիք ռեւանշ մենամարտում կկարողանա հաղթել IBF-ի միջին քաշի չեմպիոն Արթուր Աբրահամին։ Հիշեցնենք, որ Գերմանիան ներկայացնող ......ԻՍԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ՀԱՂԹԵԼ Է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի չեմպիոն, Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եղբայրը՝ Ալեքսանդր Աբրահամյանը երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած մրցամարտում հաղթել է Ֆրանսիան ...ՄԵԿ ՄԻԱՎՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանիայում ավարտված Բենիդորմ շախմատի միջազգային մրցաշարում Կարեն Մովսիսյանը, վաստակելով 7 միավոր 10 հնարավորից, զբաղեցրեց 9-25-րդ տեղը: Մրցաշարին մասնակցել է 304 շախմատիստ։ Հաղթող դարձավ ռուս շախմատիստ ...ՍՆԵՅԴԵՐԸ ԴԵՄ Է ԵՂԲՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Վեսլի Սնեյդերը, որն անցած ամռանը Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», արգելել է իր կրտսեր եղբորը կրկնել իր երթուղին։ Ներկայումս Ռոդնի Սնեյդերը հանդես է ...ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՄՈՒՐ 14-ԱՄՅԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դա պարզ կդառնա առաջիկա կես տարվա ընթացքում
1994թ. մայիսյան զինադադարի 14-րդ տարեդարձը, որ այդպես էլ գրեթե աննկատ անցավ, նշանավորվեց հայ-ադրբեջանական ռազմական շփման գծում տեղի ունեցած նոր փոխհրաձգություններով ...ՉՆԱՅԱԾ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆԸ, ԼՈՒՐՋ ՎՆԱՍՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ անտառային տնտեսության, բույսերի պահպանման վարչության պետ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ։ Ասուլիսի հիմնական առիթն ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Ներշնչման մեխանիզմի ազդեցությունը
Հարցազրույց հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Հոգեբանի հայացքով դիտարկելով մեր հասարակության ներկա վիճակը, կարելի՞ է ասել, որ հետընտրական գործընթացները դանդաղորեն ...ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպիսի՞ ազդեցություն կունենան Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի վրա Վրաստանում մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Հատկապես ո՞ր խնդիրներն են հուզում ջավախքահայությանը եւ ինչպիսի՞ն ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ
ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը երեկ Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը, լինելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, «ամեն ինչ անում է հիմնախնդրի հաջող ...ԿՆՇԱՆԱԿԵ՞Ն
Վրաստանի նախագահը ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական է ունենալու: Առաջիկա օրերին հայ խորհրդարանական Վան Բայբուրդը նշանակվելու է Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական: ...ԳԱԶԻ ԳԻՆՆ ԻՋԵԼ Է
Ավտոգազալիցքավորման շուկայում հնարավոր հակամրցակցային համաձայնության բացահայտման նպատակով հարուցված վարույթի շրջանակներում, վերջին 2 օրերին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ...ՄԵՐՈՆՔ ԿԱՆՆՈՒՄ
Մայիսի 14-25-ին անցկացվելիք Կաննի միջազգային կինոփառատոնին կմասնակցեն հայազգի երեք կինոռեժիսորներ՝ կանադահայ Ատոմ Էգոյանը, Ռուսաստանը ներկայացնող Դիանա Մկրտչյանը եւ Հայաստանը ներկայացնող Արման Թադեւոսյանը: ...ՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 1
Երկխոսությունը երկրորդական հարց է
Իշխանության եւ ընդդիմության երկխոսության մասին անվերջանալի, դատարկ եւ անպտուղ խոսակցությունների հետեւում իսպառ մոռացության մատնվեց այն ակնհայտ փաստը, որ Հայաստանում ...ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 6
Ի՞նչ նպատակներ է հետապնդում ներկայումս Արեւմուտքը՝ Եվրախորհրդի եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի միջոցով բավական խիստ պահանջներ ներկայացնելով Հայաստանին։
Փաստորեն նրանք ցանկանում են, որպեսզի իշխանությունը հոժարակամ ...ԱՎԱՐՏՎԵՑ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԱՅՑԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետ Բենեդիկտ ԺԶ պապին, երեկ վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Այցի ընթացքում Վեհափառ հայրապետը չորս ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն հերթական նիստում որոշեց համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրական ցուցակից ԱԺ պատգամավոր գրանցել Սուքիաս Ավետիսյանին: Հանձնաժողովը որոշման համար հիմք ընդունեց ԱԺ-ի մայիսի 8-ի «ԱԺ պատգամավոր Արմեն ...ԴԱ ԱՐԴԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
«Համաժողովրդական շարժումը» կուսակցության վերաձեւելու գաղափարը կաշխատի՞։ Ազատականության դրոշակակիր ինքնահռչակված ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված ձախերի եւ ծայրահեղ ձախերի «միացումը» երկարաժամկետ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Առաջիկա 20 օրում գները կբարձրանան նաեւ Հայաստանում
Անցած ամիս բենզինի գինը Հայաստանում բարձրացավ 20 դրամով (մեկ լիտրը)։ Սպասվում է, որ մինչեւ մայիսի վերջ վառելանյութը կթանկանա եւս այդքանով. «Ռեգուլյար» ...ԵՎ ՏԱՐԱՆ ԱՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«Հայոց Աշխարհ»-ի կորսված ու գտնված իրերի բաժին 7
Սահմռկեցուցիչ պատմություն
Հանցավոր վարչախումբը մոլեգնում է, ոստիկանական բեսպրեդելը՝ շարունակվում։ Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մտնում են օրինավոր քաղաքացիների տներն ու տանում նրանց անհայտ ուղղությամբ։ ...ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ
Սահմանադրական դատարանը երեկ հրավիրված նիստում քննության առավ «Ռադիո հայ» ՍՊԸ-ի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 12
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Օրերս նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում արձագանքելով իր հասցեին Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին, ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Պետք է ընդունվեն հետընտրական իրողությունները
«Ազատագրական շարժման» ակտիվիստները այս օրերին իրենց տարերքի մեջ են. մի կողմից` կաշվից դուրս են գալիս վիժեցնելու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի կատարումը, ակնկալելով, ...ԵՐԿԽՈՍԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ
Սեփ.լրտվ. 1
«Դեռ անցյալ սեպտեմբերին նրանց սկսած պայքարը նույն ձեւով շարունակվում է եւ որեւէ բան վերանայելու մտադրություն չունեն։ Նրանք որեւէ երկխոսության կարիք էլ չունեն, քանի որ անիրական, անտրամաբանական նախապայմաններ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
3Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Կարող են լինել մարդիկ, որոնց ձերբակալությունները կարելի է մեկնաբանել որպես ձերբակալություններ քաղաքական դրդապատճառներով։ Այո, Եվրախորհուրդը պահանջում ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ. 1
Սրանք տարբեր բաներ են
«Տարիներ շարունակ ճգնաժամային իրավիճակները, ցնցումները մեր հանրույթի մտածելակերպում միավորել են երկու տարբեր բաներ՝ պետականությունը եւ իշխանությունը։ Մարդկանց մտածելակերպում պետականությունը ...ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդ
Մայիսի 18-ին տեղի է ունենալու Ավան համայնքի ղեկավարի ընտրություն, որտեղ թաղապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը:
2005թ. ընտրվելով Ավանի թաղապետ, Տարոն Մարգարյանը բուռն գործունեություն ծավալեց ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ վնասվածքաբանական բաժնում արձանագրվել է օձի խայթոցի 3 դեպք: Տուժածներից մեկի՝ 14-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:
***
Արմավիր-Երեւան ավտոճանապարհին՝ «Սարդարապատ Գրուպ» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ
3Կարսում, Արդահանում եւ Էրզրումում անցած գիշեր ձյուն է տեղացել: Գիշերը հիշյալ վայրերում ջերմաստիճանը նվազել է մինչեւ մինուս 1 աստիճան: Էրզրումում կեսօրին այն կազմել է 1 աստիճան զրոյից բարձր, Երզնկայում՝ ...
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ո՛Չ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ, Ո՛Չ ՊՐԱԿՏԻԿՈՐԵՆ
ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ՔՆԱՐԻԿԻ ԲՐՈՆԶԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԸ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

