
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
- Ի՞նչ նպատակներ է հետապնդում ներկայումս Արեւմուտքը՝ Եվրախորհրդի եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի միջոցով բավական խիստ պահանջներ ներկայացնելով Հայաստանին։

Փաստորեն նրանք ցանկանում են, որպեսզի իշխանությունը հոժարակամ հրաժարվի իր բնական ատրիբուտներից՝ ուժի օրինական կիրառման ու պետական ռեսուրսների օգտագործման իրավունքից։ Այսինքն՝ ցանկանում են, որ իշխանությունն ինքն իրեն զինաթափի եւ նույն մակարդակի վրա կանգնի ընդդիմության հետ։ Ըստ որում, ինքը՝ ընդդիմությունը, բնավ կաշկանդված չի զգում իրեն որեւէ պարտավորությամբ։
Պահանջներն այդ ուղեկցվում են արեւմտյան քաղաքակրթության փորձի վկայակոչումներով, որն իբր մարդասիրության տիպար է։ Իրականում փոքրիշատե հայտնի տոտալիտար բոլոր հայեցակարգերը ծնվել են հենց Եվրոպայում, որի պատմությունը արյունահեղ պատերազմների անվերջանալի շարան է։ Իսկ մարդասիրությամբ Եվրոպան մտահոգվեց թերեւս միայն վերջին 30-40 տարիներին։
Դե ինչ, արդի գիտակցությունը սովոր է իրականության բավական պարզեցված ընկալմանը։
Իրականում ճնշումն այնպիսի երկրների վրա, ինչպիսին մերն է, հետապնդում է միանգամայն այլ նպատակներ։ Նույն Ամերիկան թքած ունի՝ կլինի՞ Հայաստանում ժողովրդավարություն, թե՞ ոչ։ Ուրեմն ի՞նչ է նրա ուզածը։ Պատասխանը պետք է փնտրել Մոնրոյի հայեցակարգի մեջ, համաձայն որի՝ ԱՄՆ-ը ավելի քան մեկ դար առաջ ազդարարել է Վաշինգտոնին հավատարիմ վարչակարգեր հաստատելու եւ, դրա հիման վրա ծնված «Պաքս Ամերիկանա» անունով աշխարհակերտվածքի փրկչական մոդելով ամերիկյան նմուշի աշխարհ կառուցելու իր իրավունքի մասին։
Մեկ անգամ ստեղծված հայեցակարգերը («Դալլեսի հայեցակարգ», «Թրումենի հայեցակարգ» եւ այլն) համակարգչային ծրագրերի պես նախորոշում են ոչ միայն հերթական հայեցակարգին իր անունը տված քաղաքական գործչի, այլեւ Սպիտակ տանը կամ Պետդեպարտամենտում նրան փոխարինելու եկած գործիչների ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Նույնիսկ եթե նրանք պատկանում են քաղաքական տարբեր կուսակցությունների։
Գունավոր սցենարները փաստորեն պետական հեղաշրջումների նոր մեթոդիկա են, որը մշակել են ԱՄՆ-ի «ինտելեկտուալ տրեստները»։ Այդ «հեղափոխությունները», ինչպես նրանք, որ տեղի ունեցան Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Լիբանանում, Ղըրղզստանում, այնպես էլ այն, որ ձախողվեց Հայաստանում, հասարակությանը ներկայացվում են իբրեւ «ժողովրդի կամքի արտահայտություն»։ Իսկ իրականում խոսքը, որպես կանոն, լավ կազմակերպված գործողությունների մասին է, որոնք ֆինանսավորվում ու վերահսկվում են միջազգային ցանցային կազմակերպությունների կողմից։ Վերջիններին անվանում են նաեւ «ոչ կառավարական կազմակերպություններ» եւ այդ կառույցները փաստորեն արեւմտյան ազդեցության գործիքներ են։
Գործիքներն այդ կիրառվում են ամենուր, որտեղ նմանօրինակ ազդեցությունը թուլանում է այս կամ այն պատճառով։ Կոորդինատներն ու սոցիալական համակարգերն այստեղ նշանակություն չունեն։ Ռոնալդ Ռեյգանի եւ Ջորջ Բուշ ավագի օրոք լատինամերիկյան երկրներում իշխանափոխությունների անմիջական իրականացնողներից շատերը Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշ կրտսերի օրոք հնարավորություն ստացան կիրառել իրենց արհեստը, օրինակ, խորհրդային նախկին հանրապետություններում։
ԱՄՆ կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների քայքայիչ գործունեությունը կառուցվում է պաշտոնապես ընդունված հայեցակարգային փաստաթղթերի՝ «Ազատության սատարման մասին ակտի» եւ «Ժողովրդավարության տարածման մասին» օրենքի հիման վրա։ Ընտրողաբար ֆինանսավորվում են աշխարհի այն երկրները, որոնք պատրաստակամություն են հայտնում ընդունելու «ժողովրդավարական արժեքները»։
Խոսքը, բնականաբար, ոչ թե ժողովրդավարության գաղափարներով տարված իդեալիստների ինչ-որ ակցիայի, այլ բոլոր զուգահեռականներում ու միջօրեականներում ԱՄՆ-ի գերիշխող դիրքի ապահովմանը նպատակաուղղված քաղաքականության մասին է։ Ցանկացած մեթոդներով։ Դե, իսկ այդ ժամանակ ժողովրդավարությունը նրանց արդեն չի հետաքրքրում։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Քննարկում
karen գրել է:
ՄԻ բան գիտեմ,որ մի երկիր քայքայելով տարբեր պետություններ,մի օր ինքնա քայքայվելու,էն էլ էնպես,որ վերականգնել չլինի:Ճիշտ են ասում փոս փորողը վաղ թե ուշ ինքն է ընկնում փոսը:
Իսկ որ հոդվածը տեղին և ճիշտ է,դա կարող է հասկանալ ցանկացած խելացի, կարդացած մարդ:
Սարգիս գրել է:- karen
ՄԻ բան գիտեմ,որ մի երկիր քայքայելով տարբեր պետություններ,մի օր ինքնա քայքայվելու,էն էլ էնպես,որ վերականգնել չլինի:Ճիշտ են ասում փոս փորողը վաղ թե ուշ ինքն է ընկնում փոսը:Իսկ որ հոդվածը տեղին և ճիշտ է,դա կարող է հասկանալ ցանկացած խելացի, կարդացած մարդ:
Մի քանի օր առաջ youtube-ում լսեցի մի ամերիկացու նախատեսումը ԱՄՆ-ի փլզման և քայքայման մասին: Ըստ այդ քաղաքագետի ,մինչև 2012 թիվը ԱՄՆ կգտնվի ճգնաժամի մեջ: Ես կառաջարկեի բոլոր մեր հայրենակիցներին մտածել Հայաստան վերադառնալու ու այնտեղ բնակություն հաստատելու մասին: Անձամբ այդ գեղեցիկ օրվան եմ սպասում: Հայաստանը հայերինն է:- karen
ARMEN գրել է:- Սարգիս
Մի քանի օր առաջ youtube-ում լսեցի մի ամերիկացու նախատեսումը ԱՄՆ-ի փլզման և քայքայման մասին: Ըստ այդ քաղաքագետի ,մինչև 2012 թիվը ԱՄՆ կգտնվի ճգնաժամի մեջ: Ես կառաջարկեի բոլոր մեր հայրենակիցներին մտածել Հայաստան վերադառնալու ու այնտեղ բնակություն հաստատելու մասին: Անձամբ այդ գեղեցիկ օրվան եմ սպասում: Հայաստանը հայերինն է:
Երանի՛ իրականանա քո երազանքը, բացվեն դռներն հուսո և մեր դռնէն փախ տա ձմեռ, ինչպես ասվում է հայտնի երգում: Սակայն, եկե՛ք պրագմատիկ ու ռեալիստ տեսակետից դիտենք՝ Ո՞Ր ՄԻ ՀԱՅԸ հիմա կգա Հայաստան... Նամանավանդ, եթե արդեն մի 10-15 տարի արտասահմանում է գտնվում: Հիմա ուղտի ականջում չենք, տեղեկատվությունը վայրկենաբար հասնում է անգամ Նոր Զելանդիա: Գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, դրական և հուսադրող լուրեր չկան, հետևաբար՝ իմանալով մեր ազգային մտածելակերպի նրբություններից մեկը՝ «որտեղ՝ հաց, այտեղ՝ կաց», ո՞վ ա գժվել՝ գա Հայաստան:
Հարցը այլ ձև դնենք՝ եթե մարդիկ չսկսեն վերադառնալ, Հայաստանը առաջ չի գնա: Հակառակը, շարունակում են մարդիկ դուրս գալ երկրից: Եվ դա նշանակում է, որ մոտակա մի 20 տարվա ընթացքում Հայաստանը կմնա մոտ 3 մլն ռազմա-ոստիկանական՝ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից կախված մի՝ միջազգային իրավունքի ենթակա մի միավոր՝ պայքարելով Եղեռնի ճանաճման համար, լացելով իր բախտը և երգելով «Կիլիկիա» երգը...- Սարգիս
Abo գրել է:
՝՝Իրականում փոքրիշատե հայտնի տոտալիտար բոլոր հայեցակարգերը ծնվել են հենց Եվրոպայում, որի պատմությունը արյունահեղ պատերազմների անվերջանալի շարան է՝՝
Հայ ժողովրդի պայքարնե ել մեր տոտալիտար հայեցակարգի դեմ Է .
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱԼՊԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Եվրոպայում աստիճանաբար լսելի է դառնում աշխարհամասի ֆուտբոլի հերթական առաջնության տրոփյունը։ Մրցաշարի շեմին առաջատար մասնագետները հրապարակել են իրենց կանխատեսումները, իսկ հավաքականների մարզիչներն էլ արդեն ...ՏՐԻՈՒՄՖԱՏՈՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Մրցաշրջանի արդյունքներով անգլիական պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» անփոխարինելի ղեկավար Ալեքս Ֆերգյունսոնը։ Խորհրդանշական մրցանակին նա արժանացել է պրեմիեր լիգայի մարզիչների ...ՄԻՐԱՆԴԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ»
1Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան վստահ է, որ հունիսի 21-ին ԱՄՆ-ում տեղի ունենալիք ռեւանշ մենամարտում կկարողանա հաղթել IBF-ի միջին քաշի չեմպիոն Արթուր Աբրահամին։ Հիշեցնենք, որ Գերմանիան ներկայացնող ......ԻՍԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ՀԱՂԹԵԼ Է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի չեմպիոն, Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եղբայրը՝ Ալեքսանդր Աբրահամյանը երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած մրցամարտում հաղթել է Ֆրանսիան ...ՄԵԿ ՄԻԱՎՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանիայում ավարտված Բենիդորմ շախմատի միջազգային մրցաշարում Կարեն Մովսիսյանը, վաստակելով 7 միավոր 10 հնարավորից, զբաղեցրեց 9-25-րդ տեղը: Մրցաշարին մասնակցել է 304 շախմատիստ։ Հաղթող դարձավ ռուս շախմատիստ ...ՍՆԵՅԴԵՐԸ ԴԵՄ Է ԵՂԲՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Վեսլի Սնեյդերը, որն անցած ամռանը Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», արգելել է իր կրտսեր եղբորը կրկնել իր երթուղին։ Ներկայումս Ռոդնի Սնեյդերը հանդես է ...ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՄՈՒՐ 14-ԱՄՅԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դա պարզ կդառնա առաջիկա կես տարվա ընթացքում
1994թ. մայիսյան զինադադարի 14-րդ տարեդարձը, որ այդպես էլ գրեթե աննկատ անցավ, նշանավորվեց հայ-ադրբեջանական ռազմական շփման գծում տեղի ունեցած նոր փոխհրաձգություններով ...ՉՆԱՅԱԾ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆԸ, ԼՈՒՐՋ ՎՆԱՍՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ անտառային տնտեսության, բույսերի պահպանման վարչության պետ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ։ Ասուլիսի հիմնական առիթն ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Ներշնչման մեխանիզմի ազդեցությունը
Հարցազրույց հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Հոգեբանի հայացքով դիտարկելով մեր հասարակության ներկա վիճակը, կարելի՞ է ասել, որ հետընտրական գործընթացները դանդաղորեն ...ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպիսի՞ ազդեցություն կունենան Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի վրա Վրաստանում մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Հատկապես ո՞ր խնդիրներն են հուզում ջավախքահայությանը եւ ինչպիսի՞ն ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ
ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը երեկ Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը, լինելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, «ամեն ինչ անում է հիմնախնդրի հաջող ...ԿՆՇԱՆԱԿԵ՞Ն
Վրաստանի նախագահը ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական է ունենալու: Առաջիկա օրերին հայ խորհրդարանական Վան Բայբուրդը նշանակվելու է Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական: ...ԳԱԶԻ ԳԻՆՆ ԻՋԵԼ Է
Ավտոգազալիցքավորման շուկայում հնարավոր հակամրցակցային համաձայնության բացահայտման նպատակով հարուցված վարույթի շրջանակներում, վերջին 2 օրերին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ...ՄԵՐՈՆՔ ԿԱՆՆՈՒՄ
Մայիսի 14-25-ին անցկացվելիք Կաննի միջազգային կինոփառատոնին կմասնակցեն հայազգի երեք կինոռեժիսորներ՝ կանադահայ Ատոմ Էգոյանը, Ռուսաստանը ներկայացնող Դիանա Մկրտչյանը եւ Հայաստանը ներկայացնող Արման Թադեւոսյանը: ...ՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 1
Երկխոսությունը երկրորդական հարց է
Իշխանության եւ ընդդիմության երկխոսության մասին անվերջանալի, դատարկ եւ անպտուղ խոսակցությունների հետեւում իսպառ մոռացության մատնվեց այն ակնհայտ փաստը, որ Հայաստանում ...ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 6
Ի՞նչ նպատակներ է հետապնդում ներկայումս Արեւմուտքը՝ Եվրախորհրդի եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի միջոցով բավական խիստ պահանջներ ներկայացնելով Հայաստանին։
Փաստորեն նրանք ցանկանում են, որպեսզի իշխանությունը հոժարակամ ...ԱՎԱՐՏՎԵՑ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԱՅՑԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետ Բենեդիկտ ԺԶ պապին, երեկ վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Այցի ընթացքում Վեհափառ հայրապետը չորս ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն հերթական նիստում որոշեց համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրական ցուցակից ԱԺ պատգամավոր գրանցել Սուքիաս Ավետիսյանին: Հանձնաժողովը որոշման համար հիմք ընդունեց ԱԺ-ի մայիսի 8-ի «ԱԺ պատգամավոր Արմեն ...ԴԱ ԱՐԴԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
«Համաժողովրդական շարժումը» կուսակցության վերաձեւելու գաղափարը կաշխատի՞։ Ազատականության դրոշակակիր ինքնահռչակված ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված ձախերի եւ ծայրահեղ ձախերի «միացումը» երկարաժամկետ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Առաջիկա 20 օրում գները կբարձրանան նաեւ Հայաստանում
Անցած ամիս բենզինի գինը Հայաստանում բարձրացավ 20 դրամով (մեկ լիտրը)։ Սպասվում է, որ մինչեւ մայիսի վերջ վառելանյութը կթանկանա եւս այդքանով. «Ռեգուլյար» ...ԵՎ ՏԱՐԱՆ ԱՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«Հայոց Աշխարհ»-ի կորսված ու գտնված իրերի բաժին 7
Սահմռկեցուցիչ պատմություն
Հանցավոր վարչախումբը մոլեգնում է, ոստիկանական բեսպրեդելը՝ շարունակվում։ Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մտնում են օրինավոր քաղաքացիների տներն ու տանում նրանց անհայտ ուղղությամբ։ ...ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ
Սահմանադրական դատարանը երեկ հրավիրված նիստում քննության առավ «Ռադիո հայ» ՍՊԸ-ի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 12
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Օրերս նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում արձագանքելով իր հասցեին Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին, ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Պետք է ընդունվեն հետընտրական իրողությունները
«Ազատագրական շարժման» ակտիվիստները այս օրերին իրենց տարերքի մեջ են. մի կողմից` կաշվից դուրս են գալիս վիժեցնելու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի կատարումը, ակնկալելով, ...ԵՐԿԽՈՍԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ
Սեփ.լրտվ. 1
«Դեռ անցյալ սեպտեմբերին նրանց սկսած պայքարը նույն ձեւով շարունակվում է եւ որեւէ բան վերանայելու մտադրություն չունեն։ Նրանք որեւէ երկխոսության կարիք էլ չունեն, քանի որ անիրական, անտրամաբանական նախապայմաններ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
3Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Կարող են լինել մարդիկ, որոնց ձերբակալությունները կարելի է մեկնաբանել որպես ձերբակալություններ քաղաքական դրդապատճառներով։ Այո, Եվրախորհուրդը պահանջում ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ. 1
Սրանք տարբեր բաներ են
«Տարիներ շարունակ ճգնաժամային իրավիճակները, ցնցումները մեր հանրույթի մտածելակերպում միավորել են երկու տարբեր բաներ՝ պետականությունը եւ իշխանությունը։ Մարդկանց մտածելակերպում պետականությունը ...ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդ
Մայիսի 18-ին տեղի է ունենալու Ավան համայնքի ղեկավարի ընտրություն, որտեղ թաղապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը:
2005թ. ընտրվելով Ավանի թաղապետ, Տարոն Մարգարյանը բուռն գործունեություն ծավալեց ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ վնասվածքաբանական բաժնում արձանագրվել է օձի խայթոցի 3 դեպք: Տուժածներից մեկի՝ 14-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:
***
Արմավիր-Երեւան ավտոճանապարհին՝ «Սարդարապատ Գրուպ» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ
3Կարսում, Արդահանում եւ Էրզրումում անցած գիշեր ձյուն է տեղացել: Գիշերը հիշյալ վայրերում ջերմաստիճանը նվազել է մինչեւ մինուս 1 աստիճան: Էրզրումում կեսօրին այն կազմել է 1 աստիճան զրոյից բարձր, Երզնկայում՝ ...
ԹԻԹԵՌՆԵՐ ՓՈՐԻ ՄԵՋ ԵՎ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳԼԽՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԶԻՆՎԱԾ Է ԵՎ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՈՒՍԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժինԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

