
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՄՈՒՐ 14-ԱՄՅԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
- Դա պարզ կդառնա առաջիկա կես տարվա ընթացքում

1994թ. մայիսյան զինադադարի 14-րդ տարեդարձը, որ այդպես էլ գրեթե աննկատ անցավ, նշանավորվեց հայ-ադրբեջանական ռազմական շփման գծում տեղի ունեցած նոր փոխհրաձգություններով եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական կացության որոշակի սրացումներով, որոնք հերթական անգամ վկայում են Ղարաբաղյան պատերազմի անավարտ լինելու փաստը։
Ակնհայտ է, որ վերջին 14 տարիների ընթացքում Հարավային Կովկասում շատ ջրեր են հոսել։ 1990-ականների ռազմական բախումներին բնորոշ հետկայսերական իրողությունները ներկայումս փոխակերպվել են աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների մրցակցության ու համագործակցության, որոնցից եւ ո՛չ մեկը, գոնե առայժմ, շահագրգիռ չէ տարածաշրջանային պատերազմի վերսկսմամբ։ Սակայն վերջին ամիսներին, մանավանդ ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովից հետո, տարածաշրջանի շուրջն ընթացող աշխարհաքաղաքական խաղի մասնակիցների պահվածքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների։ Մի բան, որ բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի երկրների վրա։
Հիշյալ փոփոխությունների առաջին եւ ակնառու դրսեւորումը ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովին հաջորդած ժամանակամիջոցում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի ձեռնարկած բարդ ու բազմապլան ռազմավարական առեւտուրն է։ Վրաստանի անդամակցության հետաձգումից հետո անգամ ԱՄՆ հանրապետական վարչակազմը շարունակում է իր կոշտ քաղաքականությունը եւ Ռուսաստանից շարունակում է զիջումներ պահանջել գլոբալ ու տարածաշրջանային բնույթ ունեցող հարցերում։ Ուստի դրանցից խուսափելու նպատակով Մոսկվան իր հերթին ուժեղացնում է ճնշումը հենց իր՝ Վրաստանի վրա։
Դրա հետեւանքով վրաց-աբխազական հակամարտության գոտին վերածվում է ռուս-ամերիկյան ռազմավարական անավարտ երկխոսության արդյունքների փորձարկման «տարածաշրջանային լաբորատորիայի»։
Գերտերությունների պահվածքի փոփոխությունների երկրորդ պատճառը Ռուսաստանում իշխանափոխության գործընթացի ավարտվելու փաստն է, որի պատճառով մեծանում է վերջինիս ակտիվությունը Հարավային Կովկասում։ Բացի Վրաստանից, որտեղ Ռուսաստանի քաղաքականության ակտիվացումը սկսվել էր ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովից անմիջապես հետո, վերջին շրջանում այս գործընթացը նաեւ հարեւան Ադրբեջան տեղափոխվելու նախանշաններ է դրսեւորում։
Դրա վկայությունն է ռուսական քաղաքական վերնախավի կողմից 1990-ականների սկզբներին բարձրացված, բայց վերջին շրջանում կարծես թե մոռացության տրված Ադրբեջանում առկա լեզգիական հիմնահարցի քննարկումը գրեթե պաշտոնական մակարդակով։ Մայիսի 14-15-ը Մոսկվայում տեղի է ունենալու «Կուլտուրական ժառանգություն. լեզգիական ժողովրդի մշակույթը. պատմություն եւ արդիականություն» երկօրյա կոնֆերանսը, որը կազմակերպել են Ռուսաստանի տարածաշրջանների զարգացման, արտաքին գործերի նախարարությունները, Պետդուման եւ Ռուսաստանի ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտը։
Եւ վերջապես՝ երրորդ գործոնը ԱՄՆ նախագահական ընտրություններից տարածաշրջանի ու նրան հարեւան երկրների տարաբնույթ սպասելիքներն են։
Ի տարբերություն Վրաստանի, ուր հույս ունեն 2008-ի նախագահական ընտրություններից հետո էլ ստանալ Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը, Ադրբեջանում արդեն լուրջ անհանգստության նշաններ են ցուցաբերում դրանց հնարավոր արդյունքների հետ կապված։ ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկը՝ քաղաքագետ Ադիլ Բաղիրովը Բաքվում ահազանգ է հնչեցրել դեմոկրատ Բարաք Օբամայի հաղթանակի հավանականության հետ կապված։ Ադրբեջանական համայնքը պաշտպանելու է հանրապետական Ջոն Մակքեյնին, մինչդեռ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը իր աջակցությունն է հայտնել Բարաք Օբամային, որն անվերապահորեն հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
Ադրբեջանական համայնքը կարողացել է անգամ պարզել, որ Բ.Օբամայի նման դիրքորոշումը պայմանավորված է նրա նախկին խորհրդական, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ Սամանտա Պաուերսի ազդեցությամբ։
Տարածաշրջանում ու նրա շուրջ լարվածության մեծացմանը նպաստող այս երեք՝ զուգահեռաբար ծավալվող գործընթացների եւ բազմաթիվ այլ գործոնների ազդեցությամբ սկիզբ է առել սպառազինությունների աննախադեպ մրցավազք, որի հետեւանքով Հարավային Կովկասը վերածվել է զենքի ու զինամթերքի կուտակման հսկայական պահեստի։ Վրաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը հանգեցրել է Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռուսական խաղաղապահների թվաքանակի, ինչպես նաեւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանական հնարավորությունների մեծացմանը։
Այսպիսով, մեր տարածաշրջանը հայտնվում է արտաքին ու ներքին լարվածության ակնհայտ ուժգնացման փաստի առաջ, որը սակայն դեռեւս չի հասել իր զարգացման այն կրիտիկական սահմանագծին, երբ դիվանագետների փոխարեն ասպարեզը գրավում են զինվորականները։ Ակնհայտ է, որ նման գործընթացների հետագա ծավալումը մեծապես կախված է գլոբալ անվտանգության ապահովման եւ էներգակիրների արտահանման բնագավառներում ԱՄՆ վարչակարգի որդեգրած կոշտ եւ անզիջում քաղաքականության պահպանման կամ փոփոխության հեռանկարներից։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱԼՊԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Եվրոպայում աստիճանաբար լսելի է դառնում աշխարհամասի ֆուտբոլի հերթական առաջնության տրոփյունը։ Մրցաշարի շեմին առաջատար մասնագետները հրապարակել են իրենց կանխատեսումները, իսկ հավաքականների մարզիչներն էլ արդեն ...ՏՐԻՈՒՄՖԱՏՈՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Մրցաշրջանի արդյունքներով անգլիական պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» անփոխարինելի ղեկավար Ալեքս Ֆերգյունսոնը։ Խորհրդանշական մրցանակին նա արժանացել է պրեմիեր լիգայի մարզիչների ...ՄԻՐԱՆԴԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ»
1Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան վստահ է, որ հունիսի 21-ին ԱՄՆ-ում տեղի ունենալիք ռեւանշ մենամարտում կկարողանա հաղթել IBF-ի միջին քաշի չեմպիոն Արթուր Աբրահամին։ Հիշեցնենք, որ Գերմանիան ներկայացնող ......ԻՍԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ՀԱՂԹԵԼ Է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի չեմպիոն, Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եղբայրը՝ Ալեքսանդր Աբրահամյանը երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած մրցամարտում հաղթել է Ֆրանսիան ...ՄԵԿ ՄԻԱՎՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանիայում ավարտված Բենիդորմ շախմատի միջազգային մրցաշարում Կարեն Մովսիսյանը, վաստակելով 7 միավոր 10 հնարավորից, զբաղեցրեց 9-25-րդ տեղը: Մրցաշարին մասնակցել է 304 շախմատիստ։ Հաղթող դարձավ ռուս շախմատիստ ...ՍՆԵՅԴԵՐԸ ԴԵՄ Է ԵՂԲՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Վեսլի Սնեյդերը, որն անցած ամռանը Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», արգելել է իր կրտսեր եղբորը կրկնել իր երթուղին։ Ներկայումս Ռոդնի Սնեյդերը հանդես է ...ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՄՈՒՐ 14-ԱՄՅԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դա պարզ կդառնա առաջիկա կես տարվա ընթացքում
1994թ. մայիսյան զինադադարի 14-րդ տարեդարձը, որ այդպես էլ գրեթե աննկատ անցավ, նշանավորվեց հայ-ադրբեջանական ռազմական շփման գծում տեղի ունեցած նոր փոխհրաձգություններով ...ՉՆԱՅԱԾ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆԸ, ԼՈՒՐՋ ՎՆԱՍՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ անտառային տնտեսության, բույսերի պահպանման վարչության պետ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ։ Ասուլիսի հիմնական առիթն ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Ներշնչման մեխանիզմի ազդեցությունը
Հարցազրույց հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
-Հոգեբանի հայացքով դիտարկելով մեր հասարակության ներկա վիճակը, կարելի՞ է ասել, որ հետընտրական գործընթացները դանդաղորեն ...ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպիսի՞ ազդեցություն կունենան Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի վրա Վրաստանում մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Հատկապես ո՞ր խնդիրներն են հուզում ջավախքահայությանը եւ ինչպիսի՞ն ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ
ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը երեկ Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը, լինելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, «ամեն ինչ անում է հիմնախնդրի հաջող ...ԿՆՇԱՆԱԿԵ՞Ն
Վրաստանի նախագահը ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական է ունենալու: Առաջիկա օրերին հայ խորհրդարանական Վան Բայբուրդը նշանակվելու է Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական: ...ԳԱԶԻ ԳԻՆՆ ԻՋԵԼ Է
Ավտոգազալիցքավորման շուկայում հնարավոր հակամրցակցային համաձայնության բացահայտման նպատակով հարուցված վարույթի շրջանակներում, վերջին 2 օրերին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ...ՄԵՐՈՆՔ ԿԱՆՆՈՒՄ
Մայիսի 14-25-ին անցկացվելիք Կաննի միջազգային կինոփառատոնին կմասնակցեն հայազգի երեք կինոռեժիսորներ՝ կանադահայ Ատոմ Էգոյանը, Ռուսաստանը ներկայացնող Դիանա Մկրտչյանը եւ Հայաստանը ներկայացնող Արման Թադեւոսյանը: ...ՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 1
Երկխոսությունը երկրորդական հարց է
Իշխանության եւ ընդդիմության երկխոսության մասին անվերջանալի, դատարկ եւ անպտուղ խոսակցությունների հետեւում իսպառ մոռացության մատնվեց այն ակնհայտ փաստը, որ Հայաստանում ...ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 6
Ի՞նչ նպատակներ է հետապնդում ներկայումս Արեւմուտքը՝ Եվրախորհրդի եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի միջոցով բավական խիստ պահանջներ ներկայացնելով Հայաստանին։
Փաստորեն նրանք ցանկանում են, որպեսզի իշխանությունը հոժարակամ ...ԱՎԱՐՏՎԵՑ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԱՅՑԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետ Բենեդիկտ ԺԶ պապին, երեկ վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Այցի ընթացքում Վեհափառ հայրապետը չորս ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն հերթական նիստում որոշեց համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրական ցուցակից ԱԺ պատգամավոր գրանցել Սուքիաս Ավետիսյանին: Հանձնաժողովը որոշման համար հիմք ընդունեց ԱԺ-ի մայիսի 8-ի «ԱԺ պատգամավոր Արմեն ...ԴԱ ԱՐԴԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
«Համաժողովրդական շարժումը» կուսակցության վերաձեւելու գաղափարը կաշխատի՞։ Ազատականության դրոշակակիր ինքնահռչակված ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված ձախերի եւ ծայրահեղ ձախերի «միացումը» երկարաժամկետ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Առաջիկա 20 օրում գները կբարձրանան նաեւ Հայաստանում
Անցած ամիս բենզինի գինը Հայաստանում բարձրացավ 20 դրամով (մեկ լիտրը)։ Սպասվում է, որ մինչեւ մայիսի վերջ վառելանյութը կթանկանա եւս այդքանով. «Ռեգուլյար» ...ԵՎ ՏԱՐԱՆ ԱՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«Հայոց Աշխարհ»-ի կորսված ու գտնված իրերի բաժին 7
Սահմռկեցուցիչ պատմություն
Հանցավոր վարչախումբը մոլեգնում է, ոստիկանական բեսպրեդելը՝ շարունակվում։ Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մտնում են օրինավոր քաղաքացիների տներն ու տանում նրանց անհայտ ուղղությամբ։ ...ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ
Սահմանադրական դատարանը երեկ հրավիրված նիստում քննության առավ «Ռադիո հայ» ՍՊԸ-ի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 12
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
-Օրերս նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում արձագանքելով իր հասցեին Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին, ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Պետք է ընդունվեն հետընտրական իրողությունները
«Ազատագրական շարժման» ակտիվիստները այս օրերին իրենց տարերքի մեջ են. մի կողմից` կաշվից դուրս են գալիս վիժեցնելու ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի կատարումը, ակնկալելով, ...ԵՐԿԽՈՍԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ
Սեփ.լրտվ. 1
«Դեռ անցյալ սեպտեմբերին նրանց սկսած պայքարը նույն ձեւով շարունակվում է եւ որեւէ բան վերանայելու մտադրություն չունեն։ Նրանք որեւէ երկխոսության կարիք էլ չունեն, քանի որ անիրական, անտրամաբանական նախապայմաններ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
3Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Կարող են լինել մարդիկ, որոնց ձերբակալությունները կարելի է մեկնաբանել որպես ձերբակալություններ քաղաքական դրդապատճառներով։ Այո, Եվրախորհուրդը պահանջում ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ. 1
Սրանք տարբեր բաներ են
«Տարիներ շարունակ ճգնաժամային իրավիճակները, ցնցումները մեր հանրույթի մտածելակերպում միավորել են երկու տարբեր բաներ՝ պետականությունը եւ իշխանությունը։ Մարդկանց մտածելակերպում պետականությունը ...ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդ
Մայիսի 18-ին տեղի է ունենալու Ավան համայնքի ղեկավարի ընտրություն, որտեղ թաղապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը:
2005թ. ընտրվելով Ավանի թաղապետ, Տարոն Մարգարյանը բուռն գործունեություն ծավալեց ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ վնասվածքաբանական բաժնում արձանագրվել է օձի խայթոցի 3 դեպք: Տուժածներից մեկի՝ 14-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:
***
Արմավիր-Երեւան ավտոճանապարհին՝ «Սարդարապատ Գրուպ» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ
3Կարսում, Արդահանում եւ Էրզրումում անցած գիշեր ձյուն է տեղացել: Գիշերը հիշյալ վայրերում ջերմաստիճանը նվազել է մինչեւ մինուս 1 աստիճան: Էրզրումում կեսօրին այն կազմել է 1 աստիճան զրոյից բարձր, Երզնկայում՝ ...
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Սեփ.լրտվ.ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԵԹԵ ՉԵՆ ԱՂՄԿՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՄՏԱՀՈԳ ՉԵՆ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՊԱՏԿԵՐՆԵՐ «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՆԻՑ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆԱԵՎ ՀԱՑԻՎ...
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

