
ՊԱՏՎԵՐԸ ԳԱԼԻՍ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
Մահափորձ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ դեմ
Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից քաղաքագետ Լ.Մելիք-Շահնազարյանի նկատմամբ ծրագրված անհաջող մահափորձը, որի մասին «Փաստարկ» ակումբում երեկ պատմեց անձամբ ինքը՝ քաղաքագետը, եւս մի անգամ ապացուցում է, որ մեր հակառակորդը միջոցների ընտրության հարցում խտրություն չի դնում։
Ապրիլի 22-ին, կեսգիշերին մոտ, Պտղնիում գտնվող նրա առաձնատան հյուրասենյակի պատուհանին ուղղված կրակոցի պահին, ընտանիքի բոլոր անդամները հավաքված են եղել հենց այդ սենյակում։ Պատուհանի մոտ կանգնած Լ.Մելիք-Շահնազարյանին փրկում է վանդակաճաղը. ուղղակի բարեբախտաբար փամփուշտը կպչում է պատուհանը դրսից պաշտպանող ձողին։
Քննությունը արդեն պարզել է, որ կրակել են 2-3 մետր հեռավորությունից։ Լ.Մելիք-Շահնազարյանը տանից դուրս է եկել, բայց այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել, թե ո՞ր ուղղությամբ է հեռացել նշանառուն, քանի որ տունը գյուղի ծայրին է եւ ամայի տարածքում քարերի հետեւում թաքնվելու տեղը շատ է։
Ահազանգ ստացած ոստիկանությանը նույնպես չի հաջողվել բռնել հանցագործին։ Սակայն մահափորձ իրականացնողները մեկ շաբաթ անց՝ ապրիլի 29-ին, կապ են հաստատել քաղաքագետի հետ։ Լ.Մելիք-Շահնազարյանը չթաքցրեց, որ մինչ այդ պահը փորձել է կարեւորություն չտալ կատարվածին եւ միայն նրանց հետ զրույցից հետո է հասկացել, որ իր նկատմամբ իրականացվել է պատվիրված սպանության փորձ.
«Ես հասկացա, որ պատվեր է, եւ կրակողը դրսի մարդիկ են։ Նույն օրը իմ ընտանիքի անդամներին տեղափոխեցի ապահով տեղ եւ դիմեցի համապատասխան մարմիններին՝ ներկայացնելով բոլոր հանգամանքները»։
Իր կասկածների մասին, որ սա ադրբեջանական հատուկ ծառայությունների գործն է, Լ.Մելիք-Շահնազարյանը պատմել է ոստիկանության քրեական հետախուզության վարչությունում. «Նրանք մեծ ծավալի աշխատանք կատարեցին, եւ մայիսի 8-ին ձերբակալվեց եւ այնուհետեւ կալանավորվեց հանցագործներից մեկը։ Նա մեկ այլ պետության քաղաքացի է։ Նրա ցուցմունքներից իմ վարկածը հաստատվում է՝ պատվերը գալիս է Ադրբեջանից։ Ե՛ւ պատվերը կատարողները, ե՛ւ պատվիրատուները, ե՛ւ օժանդակողները Հայաստանի քաղաքացիներ չեն։ Կալանավորվածը պատմել է, թե ով է պատվիրել եւ ինչքան է վճարել»։
Քաղաքագետը համոզված է, որ հարեւան երկրում ուղղակի չեն հանդուրժել Ղարաբաղյան հիմնախնդրին եւ Ադրբեջանական պետության կազմավորման պատմությանը նվիրված իր հրապարակումները։
Նրա կարծիքով, կատարվածի դրդապատճառը կարող է լինել ռուսալեզու «ԽՈՐՈոՈւրՍՌռ ֆՍրտՐպրր» ամսագրի անցյալ տարվա մայիսյան համարում տեղ գտած իր հեղինակած հոդվածը. «Այն բավական ծավալուն է եւ նրանում պատմվում է, թե ինչպես թուրքական ցեղերը եկել, գրավել ու ուզուրպացրել են իշխանությունը։ Խոսվում է նաեւ ժամանակակից Ադրբեջանի մասին, որի բոլոր նախագահները անօրինական ճանապարհով են ընտրվել՝ ե՛ւ Մութալիբովը, ե՛ւ Էլչիբեյը, ե՛ւ հայր ու որդի Ալիեւները։
Կոնկրետ որդի Ալիեւի մասին հոդվածում ասվում է, որ հատուկ նրա համար սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց, որպեսզի հոր հիվանդության ժամանակ նախագահի պարտականությունը կատարեր ոչ թե Միլի մեջլիսի նախագահը, այլ վարչապետը։ Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ հայր Ալիեւը չհասցրեց ստորագրել որդուն վարչապետ նշանակելու հրամանը։ Կոմայի մեջ, անգիտակից վիճակում Ստամբուլի հիվանդանոցում գտնվող Հեյդար Ալիեւը այդ փաստաթուղթը չկարողացավ ստորագրել եւ նրա փոխարեն այն կեղծեց անձնական թիկնազորի ղեկավարը։
Ես այս մասին գրել եմ եւ, համոզված եմ, որ սա նրանց շատ մտահոգել է»։
Քաղաքագետը չբացառեց, որ սպանությունների շարքը կարող է պատվիրված լինել, եւ ինքն ուղղակի առաջինն էր. «Համոզված եմ, որ եթե նրանց հաջողվեր ինձ սպանել, որեւէ մեկի մտքով չէր անցնի ադրբեջանական հետք փնտրել։ Այդ դեպքում ահաբեկչական խումբը կմնար եւ կշարունակեր իր գործունեությունը»։
Չի կասկածում, որ ադրբեջանական կողմը միանշանակ հերքելու է սեփական մասնակցության փաստը. «Պատկերացնում եմ, թե ինչպես են հերքելու եւ նույնիսկ իրենց փոխարեն կարող եմ գրել, որպեսզի չչարչարվեն տեքստի վրա։ Բայց այդ չէ կարեւորը, այլ այն, որ մենք պետք է հասկանանք. Ադրբեջանը հակամարտության մեջ պայքարի նոր փուլ է թեւակոխում։
Կասկած չունեմ, որ Ադրբեջանը միջազգային ահաբեկչության աշխարհագրության մեջ ունի իր հզոր եւ մեծ լուման։ Եկեք հիշենք, որ Հեյդար Ալիեւի ժամանակ ադրբեջանական բանակում Ղարաբաղի դեմ պատերազմում էին Շամիլ Բասաեւը, Խատտաբը, Աֆղանստանից եկած մոջահեդները։ Քենիայում ԱՄՆ-ի դեսպանատունը պայթեցնելուց հետո, պարզվեց, որ Բեն Լադենը 86 անգամ կապվել է Ադրբեջանում տեղակայված ահաբեկչական իր բջջի հետ։ Այսինքն՝ Ադրբեջանը միջազգային ահաբեկչության մեջ լուրջ ու կայուն իր դերն է ունեցել։ Մենք աշխարհին պետք է հասցնենք, որ այսօր Ադրբեջանը ինքը արդեն ոչ միայն միջազգային ահաբեկչության հովանավոր է, այլեւ գործիք»։
Իսկ վերջում Լ.Մելիք-Շահնազարյանը հավաստիացրեց, որ շարունակելու է իր գործը. «Ես շարունակելու եմ աշխատել, գուցե ավելի եռանդով, որովհետեւ իմ նետերը հասնում են թիրախին։ Իսկ վախենալու մասին կասեմ, որ պատերազմի տարիներին եղել եմ Ղարաբաղում ողջ ընտանիքով եւ չեմ լքել»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄայիսի 18-ին մայրաքաղաքի Ավան համայնքում թաղապետի ընտրություններ են Մինչեւ համայնքապետ Տ.Մարգարյանի նախընտրական շտաբ հասնելը զրուցեցի մի քանի ավանցիների հետ։ Բոլորն էլ գոհունակությամբ էին խոսում ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»Քառակողմ կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը, նոր կառավարության ձեւավորումն ու վերջինիս գործունեության ծրագրի ընդունումը ենթադրում է նրա մեջ մտած 4 քաղաքական կուսակցությունների ընդհանուր ...ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐ, ՈՐ ՆՎԻՐԵՑ «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Ս.ՍԱՀԱԿՅԱՆ 5Տարեցտարի մեզանից հեռանում են այն մարդիկ, որոնց մաքառումի եւ նվիրումի շնորհիվ 63 տարի առաջ մայիսի 9-ին հնչեց հաղթանակի ղողանջը։ Իսկ այդ հաղթանակը նվաճածներն այսօր ընդամենը ուշադրության, հոգատարության ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Սկիզբը՝ նախորդիվ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արտահերթ հրապարակային զեկույցի «ամփոփում» մասում ներկայացրել է առաջարկություններ, որոնք արդեն իսկ հայտնի են միջազգային կառույցների ...ՉՀԱՍԿԱՑՎԱԾՆԵՐԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԽոհագրություն Ա. Քսաներորդ դարը քսանմեկերորդին դիմավորեց պարտված, սպառված: Նա քիչ հոգեւոր արժեքներ կարողացավ փոխանցել նրան, ժառանգածն էլ փրփուրն էր այն փոթորիկների, որը խշշոցով պետք է ներծծվեր ...ՍՈՖԻԱՅԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ
Սոֆիայում ընթացող «Մ-Թել Մասթերս» 20-րդ կարգի շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը երեկ սպիտակներով պարտվեց ֆենոմենալ արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորող ուկրաինացի Վասիլի Իվանչուկին։ ...ԱՄՈՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Հռոմում տեղի ունեցած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային ըմբիշ Ռոման Ամոյանը հաջող ելույթ ունեցավ եւ, տանելով 3 հաղթանակ, նվաճեց օլիմպիական ուղեգիր: Սա Հայաստանի ...«ԱՐԱՐԱՏԸ»` ՀՆԳԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
Երեւանի «Արարատը» հաստատեց Հայաստանի ամենագավաթային ակումբի համարումը՝ 5-րդ անգամ նվաճելով հանրապետության նշանակությամբ 2-րդ մրցանակը։ Մայիսի 9-ին Իջեւանում տեղի ունեցած խաղում Վարուժան Սուքիասյանի սաները, ...ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլային պաշտոնյան համաշխարհային նշանակության խաղ կսպասարկի։ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշանակվել է մայիսի 21-ին Մոսկվայում անցկացվելիք Չեմպիոնների ...ՄԵՐ ՍՅՈՒԶԻՆ
Գերմանիայում բնակվող Սյուզան Քենտիկյանը հաջողությամբ է պաշտպանել WIBF եւ WBA-ի թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Հալլե քաղաքում անցկացված մենամարտն ընդհատվել է առաջին ռաունդում այն բանից հետո, ...ՏԱՆԸ ՊԱՏԵՐՆ ԷԼ ՉՕԳՆԵՑԻՆ
Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը անփառունակ ավարտեց Երեւանում կազմակերպված Դեւիսի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան երրորդ գոտու մրցաշարը, որի արդյունքներով մեր թիմը դարձյալ նահանջեց 4-րդ խումբ։ ...ՄԵՐՈՆՔ ՋԱԽՋԱԽԵՑԻՆ «ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻՆ»
Մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հանրահայտ «Յուվենթուսի» հասակակիցների նկատմամբ 4։1 հաշվով տպավորիչ հաղթանակով ավարտեց մասնակցությունը Իտալիայի միջազգային մրցաշարում։ Մեր թիմի կազմում ...ԲՅՈՒՋԵՆ ՈՒՆԵՑԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԴրան մասնակցել է երեք կառավարություն Ազգային ժողովի հանձնաժողովներում երեկ սկսվեցին 2007թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Փաստաթուղթն առանձնանում է նրանով, որ դրան այս կամ այն ձեւով առնչվել ...ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 17Քարվան կտրելու գիշերը Հայտնի ճշմարտություն է, երբ երկրում անկայուն իրավիճակ է տիրում, կրիմինալը ջրի երես է դուրս գալիս, հանցագործ տարրերը անմիջապես սկսում են ակտիվանալ։ Նույն կերպ եղավ եւ մարտի 1-ի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 08.05.08թ. որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ...ՀՐԴԵՀ ՕՊԵՐԱՅՈՒՄ
Երեկ՝ ժամը 00:08-ին, հրդեհ է բռնկվել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի էլեկտրակայանում: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանի՝ բազմամյա ուսումնասիրությունների եւ վերջին տարիների դիտարկումների համաձայն, մայիսի 14-ի գիշերը Շիրակում, Լոռիում եւ նախալեռնային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
12Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը -Վերջերս, ելույթ ունենալով «համաժողովրդական շարժման» կոնգրեսում, Լ.Տեր-Պետրոսյանը մի շարք մեղադրանքներ ուղղեց Ձեր հասցեին: Կարձագանքե՞ք ...ԻՆՉՆ Է ԳԱԶԱԶԵՑՆՈՒՄ «ՀԻՄՆԱԴՐԻՆ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4Եւ այսպես, երեկ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն անդրադառնում է ԼՏՊ-ի կողմից իրեն ուղղված ամբաստանություններին, այլեւ միանգամայն ճշգրիտ ու դիպուկ բնութագրելով վերջինիս ...54 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
Վերաքննիչ դատարանի որոշմամբ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակի մերձակայքում ձերբակալված Տիգրան Բաղդասարյանը: Բաղդասարյանի ...ԻՆՉՊԵՍ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐՄԱՏՈՒՐԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸՀայրենի քաղաքական գործիչներն, անշուշտ, ամենալավն ու հիասքանչն են, ամենազուլալն ու անաղարտը՝ այն ամենից, ինչ ստեղծել է հայոց հողը։ Նրանք բնության գերագույն իմաստնության արգասիքն են, նրանց գլուխներն ընդունակ ...ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒՆԻՍԻՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգստանի հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա հունիսին: «Մենք որոշեցինք, ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է
«Մեր երկրի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցն իր տրամաբանական ավարտն ունենա եւ լուծվի խաղաղ պայմաններում»,- երեկ նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ի պատասխան ...ՀՐԿԻԶՎԵԼ Է «ՍԵՎԱՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
Lիբանանում վերջին բախումների ընթացքում հրկիզվել է Բեյրութի «Սեւան» ռադիոկայանը: Ըստ Lիբանանի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Եղիկ Ջերեջյանի՝ ռադիոկայանը գործում է կառավարամետ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2Մեր զրուցակիցը ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է -Մինչ իշխանությունը քննարկում է ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւին ընդառաջ քայլեր անելու հնարավորությունը, մասնավորապես՝ ի դեմս ԱԺ նախագահի, ...ՊԱՏՎԵՐԸ ԳԱԼԻՍ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄահափորձ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ դեմ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից քաղաքագետ Լ.Մելիք-Շահնազարյանի նկատմամբ ծրագրված անհաջող մահափորձը, որի մասին «Փաստարկ» ակումբում երեկ պատմեց ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՍՏՈՒՄ Է
«Տեր-Պետրոսյանը պնդում է, որ մարտի 1-ին բանակցել է ինձ հետ` Հայաստանում հավատարմագրված դիվանագետների միջոցով: Տվյալ փաստն ինձ հայտնի չէ, որեւէ բանակցություններ դիվանագետների միջոցով մարտի 1-ին չեմ վարել ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՊԻԿ ՅՈՒՐԱՑՈՒՄ
«Լ.Տեր-Պետրոսյանը կորցնելու ոչինչ չունի։ Դրա համար էլ ամեն ինչ անում է՝ դիմում է ամեն տեսակ խախտումների, զոհաբերում է մարդկանց, որպեսզի գա իշխանության, ընտրությունները դեռ չկայացած իրեն հայտարարում ընտրված ...ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ
Երեկ, ժամը 11։00 սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը: Ինչպես տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար, ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
Նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, որ մեղադրվում էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, ազատ է արձակվել: Կ.Ռուբինյանի խափանման միջոցը՝ կալանքը, գլխավոր ...ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ գալիք դեկտեմբերի 7-ին Գյումրիում կկանգնեցվի աղետի զոհերին նվիրված հուշարձան, որի ստեղծման նախաձեռնողն է Խորհրդային Միության կառավարության նախկին ղեկավար, ...ՄԵՂԱՎՈՐԸ ԿԼԻՆԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ
Ինչպես երեկ հայտարարեց քաղաքագետ Լ.Մելիք-Շահնազարյանը, ապրիլի 22-ին իր նկատմամբ Ադրբեջանի հատուկ ծառայությունները մահափորձ են ձեռնարկել։ Նրա կարծիքով, կատարվածի դրդապատճառը կարող է լինել ռուսալեզու «ԽՈՐՈոՈւրՍՌռ ...
ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԻՍՐԱՅԵ՞ԼՆ Է
ԵՐԲԵՔ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ՁԵՐ ԵՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՆՏ ԲԱՅՐԱՄՅԱՆ Արցախյան ազատամարտիկ, այժմ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալՍԱ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՄԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԴԱՍԵՐ ՏԱԼ
Սեփ.լրտվ.ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

