
ԻՆՉՊԵՍ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐՄԱՏՈՒՐԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Հայրենի քաղաքական գործիչներն, անշուշտ, ամենալավն ու հիասքանչն են, ամենազուլալն ու անաղարտը՝ այն ամենից, ինչ ստեղծել է հայոց հողը։ Նրանք բնության գերագույն իմաստնության արգասիքն են, նրանց գլուխներն ընդունակ են շատ բան հասկանալու, ձեռքերը կարող են քամիներ բարձրացնել, ոտքերը՝ առաջացնել ծովերի մակընթացություններ ու տեղատվություններ։
Բացի այդ, քաղաքական գործիչներն ունեն սկզբունքներ, բարոյականություն ու ազնվություն, իսկ դա, համաձայնեք, քիչ չէ։ Շատերը, հավանաբար, այս թվարկման մեջ որոշակի ծաղր, նույնիսկ հեգնանք կտեսնեն, բայց շատ իզուր։ Անձամբ «Շաբաթական վարկանիշ» վարողը հայրենի քաղաքական գործիչների մասին մտածել անգամ չի կարող առանց անկեղծ զարմանքի եւ հիացմունքի։ Քանզի միանգամայն համոզված է. նրանք մարմնավորում են այն ամեն գաղտնին, անիմանալին ու անհասանելին, որ կորցրել ու իր հանգստության համար ոչ մի կերպ չի կարողանում վերագտնել իմ հայ ժողովուրդը։
Գիտականորեն հիմնավորված տեսություն կա առ այն, որ լեւոնականները վայրենացած հայերն են, որոնց Տերը միտինգների եւ արեւածաղկի սերմի նկատմամբ հակվածության պատճառով զրկեց բանականությունից, խղճից ու հումորից։ Հենց այդ պահից ի վեր լեւոնականները սկսեցին հեղաշրջումներ կազմակերպել, սրիկայություններ անել, խոսքի ազատություն պահանջել, պարել Հյուսիսային պողոտայում, հացադուլ հայտարարել ու խնչել բռան մեջ։
Մի խոսքով՝ ինչ-որ աննորմալներ։ Խելքները թռցրել են, փսլինքները ծորում են, աչքերը պղտոր են, լեզուն՝ սպիտակ, խոսքը՝ անկապ։ Լավ չէ։ Եւ ամենագլխավորը, որ այդ տեւական տառապանքներից հետո երջանկություն ինչպես չկար, այնպես էլ չկա։
Նրանցից մեկը՝ Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, անցած շաբաթ ամոթխած քչփորեց մատով քիթն ու հայտարարեց. «Մարտի 1-ի հանրահավաքի ցրումը ի սկզբանե եղել է անօրինական։ Նախ՝ չի հայտարարվել, որ հանրահավաքն անօրինական է, հանրահավաքի մասնակիցներին չի ներկայացվել հրապարակն ազատելու պահանջ, ուստիեւ դա անելու համար ժամանակ չի տրվել։ Հետեւաբար, հենց ոստիկանության կողմից բոլոր մնացած գործողություններն են եղել անօրինական»։
Այո՜... Այդպիսի մի հրեական անեկդոտ կա։ Ռաբինովիչը ցույց է տալիս վաճառքի դրված տունը մի ամուսնական զույգի.
-Եկեք վարվենք հետեւյալ կերպ. դուք կասեք այն գինը, որով ուզում եք ձեռք բերել տունը, մենք մի կուշտ կծիծաղենք, իսկ հետո կխոսենք գործից։
Եթե դուք արդեն մի կուշտ ծիծաղեցիք -3 միավոր ստացած Ա.Մուսինյանի հայտարարության վրա, ապա խոսենք գործից։ Սկսենք նրանից, որ սույն հայտարարությունը նախատեսված է աճող սերնդի համար, բայց թողնում է բնավ ոչ մանկական տպավորություն։ Թեպետ առանձնակի վնաս դրանից չկա. երեխաները, միեւնույն է, չեն կարդա, իսկ եթե կարդան էլ՝ չեն մտապահի։ Մեծահասակները կծիծաղեն։ Միակ դժբախտությունն այն է, մեղա Տեր, որ այնքա՜ն հիմարություն կա Հայրենիքում։
Քանզի այն մասին, որ միտինգն անօրինական է, պաշտոնապես հայտարարվել է տասնյակ անգամներ, կազմակերպիչներին բազմիցս հանձնվել են նաեւ գրավոր ծանուցումներ։ Չի՞ ամաչում այս լակոտը՝ այդչափ անպատկառ ստելով։ Լավ, ի՞նչ է դառնալու սա, երբ մեծանա։
Այլ հարց է, որ միտինգների կազմակերպիչներն առանց կարմրելու պնդում են, թե իրենց միջոցառումները ունեցել են բացառապես խաղաղ բնույթ, եւ կազմակերպվում էին ի պաշտպանություն խնամազուրկ երեխաների։ Նայելով մարդասիրության այդ տոնին՝ յուրաքանչյուր ոք, բնականաբար, կցանկանա կորցնել աշխատանքը, ոտքն ու խիղճը։ Ապրել նկուղում, թքել կոտրած ատամի արանքով, խաչմերուկում գրոշներ մուրալ, առնետներ ուտել ու քորվել երկար, կեղտոտ եղունգներով։
Սակայն բոլորն էլ գիտեն, թե ինչ էին ուզում իրականում միտինգավորները։ Այդ մասին նույնիսկ անեկդոտ կա։
Շինանյութի խանութ են մտնում երկու լեւոնական։
-Դուք արմատուրա ունե՞ք։
-Այո։ Իսկ ի՞նչ եք կառուցելու։
-Լուսավոր ապագա։
Լուսավոր ապագայի այդօրինակ մեկ այլ շինարար էլ՝ ՀՀՇ վարչության անդամ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, անցած շաբաթ հայտարարեց. «Ինչ վերաբերում է պայքարը շարունակելու ձեւերին, ապա այն, ինչպես մինչեւ հիմա, այսուհետ էլ շարունակվելու է վարչախմբի համար ամենաանցանկալի եւ վտանգավոր ձեւով, այն է՝ քաղաքական եւ օրինական մեթոդներով»։
Ահավասիկ ես էլ երբեմն մտածում եմ. այնուամենայնիվ որքա՜ն անարդարացի ու բարդ է, թանկագին բարեկամներ, կառուցված մեր աշխարհը։ Բացարձակապես դադար չկա այստեղ։ Այնքան վիրավորական է, որ լացդ գալիս է։ Ակամայից մտաբերում ես Էդգար Պոյի պատմվածքը, որտեղ խելագարները զավթում են իշխանությունը հոգեբուժարանում, հագնում բժշկական խալաթներն ու սկսում տանջել նորմալ մարդկանց։
Ինչեւէ, -2 միավոր ստացած Ա.Սարգսյանից առաջ նույնքան լավատեսական, որքան եւ երկարաժամկետ կանխատեսումների նկատմամբ այդօրինակ հակումով աչքի է ընկել թերեւս միայն Ն.Ս.Խրուշչովը։ Վերջինիս նախաձեռնությամբ 1961 թվականին ԽՄԿԿ 22-րդ համագումարն ընդունեց ծրագիր, որով տեղեկացվում էր, թե կոմունիզմը կառուցված կլինի 1980 թվականին, ըստ որում՝ կոմունիստական ապագայի լուսավոր պատկերը մանրամասնվում էր կոնկրետ թվերով։ Կանխատեսումների անճշտությունը բոլորի համար ակնհայտ դարձավ արդեն մի քանի տարի անց։ Բայց ընդամենը հինգ տարի առաջ ընդունած ԽՄԿԿ ծրագիրը 1966 թվականին նորից գրելն այնուամենայնիվ անվայել համարեցին։
Նայում ես «համաժողովրդական շարժման» խայտաբղետ կեղեւում ամփոփված կեցության էությունների ողջ այդ բազմազանությանն ու մտածում. ողորմած Աստված, այս ինչքա՜ն կեղտ է հավաքվել հայոց աշխարհում։ Է՜հ, շարժում, շարժում։ Չգիտես որտեղ, չգիտես ում կողմից ու ինչ նպատակներով կորսված։ Ինչո՞վ ես ապրում դու, ինչո՞վ մտածում, ի՞նչ ես պատրաստվում անել հիմա։ Երջանի՞կ ես արդյոք դու՝ շարժում, եւ «Հաղթելո՛ւ ենք» ցուցապաստառներով քո հավատարիմ ակտիվիստները։ Ո՞ւմ եք հաղթելու, տղա ջան։ Ե՞րբ։ Եւ գլխավորը՝ ինչո՞ւ։
Երբ հետեւում ես «համաժողովրդական շարժման» ակտիվիստներին, ապա առաջին հայացքից կարող է թվալ, թե հայոց աշխարհը հեղեղված է մարգարեներով։ Բայց ավելի ուշադիր զննելիս ակնհայտ է դառնում, որ գործ ունենք կեղծ մարգարեների հետ։ Ասենք, այդպես եղել է բոլոր ժամանակներում։
Այն, որ կեղծ մարգարեները միշտ էլ ավելի շատ են եղել, քան իսկականները, երեւում է, օրինակ, այն փաստից, որ երբ Աքազը հարցաքննեց չորս հարյուր մարգարեների, նրանք բոլորն էլ, բացի Միքիայից, կեղծ մարգարեներ դուրս եկան։ «Իմ անունով սուտ մարգարեություն անողներին լսեցի (ասում է Տերը Երեմիային)։ Ես չեմ ուղարկել նրանց եւ չեմ պատվիրել, եւ Իմ խոսքը չեմ հայտնել նրանց։ Ահա այդ կեղծ մարգարեներն իրենց սրտի նենգություններով մոլորեցնում են Իմ ժողովրդին, իրենց ստով ու սնապարծությամբ, իրենց սուտ երազներով խաբում նրան»։
Կեղծ մարգարեության երեւույթն այնքան տարածված էր, որ Աստված մարգարեի շուրթերով հրամայեց ժողովրդին չենթարկվել նրանց. «Ձեզ մարգարեություն անողների խոսքերին մի՛ անսացեք. նրանք տանում են ձեզ դեպի ունայնություն, իրենց սրտի տեսիլքն են ասում ձեզ, այլ ոչ թե Տիրոջ բերանից հնչածը»։
Հայրենի կեղծ մարգարեներն այսօր բավական դժվարին ժամանակներ են ապրում, քանզի, ինչպես արդարացիորեն նկատեց անցած շաբաթ ԱԺԿ առաջնորդ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ. «Երբ բոլորին ակնհայտ դարձավ, որ հեղաշրջումը ձախողվել է, իրենք հայտնվեցին փակուղում, որովհետեւ չկար միավորիչ գործոն, նպատակ։ Որովհետեւ միայն ընդդեմը երբեք չի կարող նպատակ լինել։ Տեր-Պետրոսյանի խնդիրը հասարակությունը տրոհելն է, յուրայինների եւ ոչ յուրայինների բաժանելը»։
+2 միավոր վաստակած Շ.Քոչարյանի հետ դժվար է չհամաձայնել, բայց կցանկանայինք նաեւ իմանալ, թե ինչն է ստիպում Տեր-Պետրոսյանին սատանայական արարքներ գործել։ Հոֆմանի «Սատանայի էլիքսիրները» վեպում գլխավոր չարագործ Մեդարդը, գործելով սարսափելի ոճիրներ, ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչն է դրդում իրեն անել դա. «սատանայի էլիքսիրնե՞րը», թե՞ «ժառանգական մեղսավորությունը»։ Ըստ որում Հոֆմանի հերոսն ընդունում է, որ ավելի հանգիստ կզգար իրեն, եթե «սատանայի էլիքսիրից» օգտվելու հնարավորությունն իր համար սահմանափակ լիներ։ Միգուցե Տեր-Պետրոսյանի պարագայո՞ւմ էլ իմաստ ունի սահմանափակումներ մտցնել։
Փորձելով հասկանալ իրականության հետ հայ մարդու բարդ փոխհարաբերությունների էությունը՝ պետք է հիշել այն ծանր հետքի մասին, որ հայրենիքի մարմնին եւ գիտակցության մեջ թողեց տեղեկությունը, թե Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հավաքել իր կոդլը «Հայ ազգային կոնգրես» նոր աստվածահաճո կուսակցության տանիքի ներքո։ Կստացվի՞ արդյոք։
Ճիշտ է, մի կողմից՝ հայ մարդն ի բնե բարյացակամ է մանուշակի պես, սիրում է ամեն շնչավորը, բայց մյուս կողմից՝ արդարացված է նաեւ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հոռետեսությունը, որն անցած շաբաթ ասաց. «Չեմ պատկերացնում, թե ինչպես ազատական ՀՀՇ-ն մեկ կուսակցություն կկազմի մարքսիստների կամ սոցիալիստական հնչակյան կուսակցության հետ։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ միավորումները ոչ թե անձանց շուրջ պիտի լինեն, այլ գաղափարների»։
Ինչ վերաբերում է «մարքսիստներին», ապա խորհուրդ չէի տա Էդ.Շարմազանովին մեր իրողության պայմաններում գործածել այդ բառը հոգնակի թվով։ Քանզի նա, ով հայոց աշխարհում տեսել է երկրորդ կենդանի մարքսիստին, բացի Դավիթ Հակոբյանից, թող առաջինը քար նետի վրաս։
Իսկ մեկ կուսակցություն ստեղծել այդ խաժամուժից այնուամենայնիվ հնարավոր է։ Պարզապես դրա համար պետք է սաստիկ ու անկեղծորեն հավատալ։ Որպեսզի չկրկնվի անեկդոտի իրավիճակը։
Երաշտ է։ Հրեաները գալիս են րաբբիի մոտ ու խնդրում անել այնպես, որ անձրեւ գա։
-Ո՛չ,- ասում է նրանց րաբբին,- ես չեմ կարող գործել այդ հրաշքը, քանզի հավատ չունեք Աստծո նկատմամբ։
-Ինչո՞ւ ես այդպես ասում։
-Որովհետեւ եթե իսկապես հավատայիք, ապա անձրեւանոցներով կգայիք ինձ մոտ։
Եւ թող չար լեզուներն ասեն, թե Տեր-Պետրոսյանին շրջապատող առաջնորդներն իրականում ատում են մեկմեկու եւ երբեք չեն հրաժարվի սեփական հավակնություններից, ինչպեսեւ բոլոր հայերը։ Սո՛ւտ է դա։ Մենք անչափ սիրառատ ժողովուրդ ենք։ Պարզապես պետք չէ քիթը խոթել մեր հոգու մեջ, քանզի այն առեղծվածային է։
Այ, օրինակ, երեխաներին մենք սիրում ենք։ Առվակներն ու բարդիները՝ նույնպես։ Մայրամուտները գյուղում։ Փոփոխական քամին։ Միտինգները։ Քաղբանտարկյալներին։ Թթի օղին։ Ցածր գները։ Խաշլաման։ Խաշը։ Եւ, իհարկե, «Հայ ազգային կոնգրեսը»։ Այդպիսի առեղծվածային ժողովուրդ ենք մենք։ Չարասիրտ, բայց արդար։ Թե՞ հակառակը։ Սատանան գիտի, ինքս էլ արդեն խճճվեցի։
Բայց մի բան գիտեմ հաստատ. իրավացի է +3 միավոր վաստակած Էդ.Շարմազանովը։ Քանզի մտածել, թե բոլոր այդ քաղաքական զրոները երբեւէ կհրաժարվեն «կուսակցության առաջնորդ» կոչումից, նույնն է թե՝ երաժշտություն համարել ժամանակակից հայկական էստրադան։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄայիսի 18-ին մայրաքաղաքի Ավան համայնքում թաղապետի ընտրություններ են Մինչեւ համայնքապետ Տ.Մարգարյանի նախընտրական շտաբ հասնելը զրուցեցի մի քանի ավանցիների հետ։ Բոլորն էլ գոհունակությամբ էին խոսում ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»Քառակողմ կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը, նոր կառավարության ձեւավորումն ու վերջինիս գործունեության ծրագրի ընդունումը ենթադրում է նրա մեջ մտած 4 քաղաքական կուսակցությունների ընդհանուր ...ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐ, ՈՐ ՆՎԻՐԵՑ «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Ս.ՍԱՀԱԿՅԱՆ 5Տարեցտարի մեզանից հեռանում են այն մարդիկ, որոնց մաքառումի եւ նվիրումի շնորհիվ 63 տարի առաջ մայիսի 9-ին հնչեց հաղթանակի ղողանջը։ Իսկ այդ հաղթանակը նվաճածներն այսօր ընդամենը ուշադրության, հոգատարության ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Սկիզբը՝ նախորդիվ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արտահերթ հրապարակային զեկույցի «ամփոփում» մասում ներկայացրել է առաջարկություններ, որոնք արդեն իսկ հայտնի են միջազգային կառույցների ...ՉՀԱՍԿԱՑՎԱԾՆԵՐԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԽոհագրություն Ա. Քսաներորդ դարը քսանմեկերորդին դիմավորեց պարտված, սպառված: Նա քիչ հոգեւոր արժեքներ կարողացավ փոխանցել նրան, ժառանգածն էլ փրփուրն էր այն փոթորիկների, որը խշշոցով պետք է ներծծվեր ...ՍՈՖԻԱՅԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ
Սոֆիայում ընթացող «Մ-Թել Մասթերս» 20-րդ կարգի շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը երեկ սպիտակներով պարտվեց ֆենոմենալ արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորող ուկրաինացի Վասիլի Իվանչուկին։ ...ԱՄՈՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Հռոմում տեղի ունեցած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային ըմբիշ Ռոման Ամոյանը հաջող ելույթ ունեցավ եւ, տանելով 3 հաղթանակ, նվաճեց օլիմպիական ուղեգիր: Սա Հայաստանի ...«ԱՐԱՐԱՏԸ»` ՀՆԳԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
Երեւանի «Արարատը» հաստատեց Հայաստանի ամենագավաթային ակումբի համարումը՝ 5-րդ անգամ նվաճելով հանրապետության նշանակությամբ 2-րդ մրցանակը։ Մայիսի 9-ին Իջեւանում տեղի ունեցած խաղում Վարուժան Սուքիասյանի սաները, ...ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլային պաշտոնյան համաշխարհային նշանակության խաղ կսպասարկի։ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշանակվել է մայիսի 21-ին Մոսկվայում անցկացվելիք Չեմպիոնների ...ՄԵՐ ՍՅՈՒԶԻՆ
Գերմանիայում բնակվող Սյուզան Քենտիկյանը հաջողությամբ է պաշտպանել WIBF եւ WBA-ի թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Հալլե քաղաքում անցկացված մենամարտն ընդհատվել է առաջին ռաունդում այն բանից հետո, ...ՏԱՆԸ ՊԱՏԵՐՆ ԷԼ ՉՕԳՆԵՑԻՆ
Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը անփառունակ ավարտեց Երեւանում կազմակերպված Դեւիսի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան երրորդ գոտու մրցաշարը, որի արդյունքներով մեր թիմը դարձյալ նահանջեց 4-րդ խումբ։ ...ՄԵՐՈՆՔ ՋԱԽՋԱԽԵՑԻՆ «ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻՆ»
Մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հանրահայտ «Յուվենթուսի» հասակակիցների նկատմամբ 4։1 հաշվով տպավորիչ հաղթանակով ավարտեց մասնակցությունը Իտալիայի միջազգային մրցաշարում։ Մեր թիմի կազմում ...ԲՅՈՒՋԵՆ ՈՒՆԵՑԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԴրան մասնակցել է երեք կառավարություն Ազգային ժողովի հանձնաժողովներում երեկ սկսվեցին 2007թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Փաստաթուղթն առանձնանում է նրանով, որ դրան այս կամ այն ձեւով առնչվել ...ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 17Քարվան կտրելու գիշերը Հայտնի ճշմարտություն է, երբ երկրում անկայուն իրավիճակ է տիրում, կրիմինալը ջրի երես է դուրս գալիս, հանցագործ տարրերը անմիջապես սկսում են ակտիվանալ։ Նույն կերպ եղավ եւ մարտի 1-ի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 08.05.08թ. որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ...ՀՐԴԵՀ ՕՊԵՐԱՅՈՒՄ
Երեկ՝ ժամը 00:08-ին, հրդեհ է բռնկվել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի էլեկտրակայանում: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանի՝ բազմամյա ուսումնասիրությունների եւ վերջին տարիների դիտարկումների համաձայն, մայիսի 14-ի գիշերը Շիրակում, Լոռիում եւ նախալեռնային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
12Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը -Վերջերս, ելույթ ունենալով «համաժողովրդական շարժման» կոնգրեսում, Լ.Տեր-Պետրոսյանը մի շարք մեղադրանքներ ուղղեց Ձեր հասցեին: Կարձագանքե՞ք ...ԻՆՉՆ Է ԳԱԶԱԶԵՑՆՈՒՄ «ՀԻՄՆԱԴՐԻՆ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4Եւ այսպես, երեկ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն անդրադառնում է ԼՏՊ-ի կողմից իրեն ուղղված ամբաստանություններին, այլեւ միանգամայն ճշգրիտ ու դիպուկ բնութագրելով վերջինիս ...54 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
Վերաքննիչ դատարանի որոշմամբ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակի մերձակայքում ձերբակալված Տիգրան Բաղդասարյանը: Բաղդասարյանի ...ԻՆՉՊԵՍ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐՄԱՏՈՒՐԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸՀայրենի քաղաքական գործիչներն, անշուշտ, ամենալավն ու հիասքանչն են, ամենազուլալն ու անաղարտը՝ այն ամենից, ինչ ստեղծել է հայոց հողը։ Նրանք բնության գերագույն իմաստնության արգասիքն են, նրանց գլուխներն ընդունակ ...ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒՆԻՍԻՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգստանի հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա հունիսին: «Մենք որոշեցինք, ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է
«Մեր երկրի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցն իր տրամաբանական ավարտն ունենա եւ լուծվի խաղաղ պայմաններում»,- երեկ նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ի պատասխան ...ՀՐԿԻԶՎԵԼ Է «ՍԵՎԱՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
Lիբանանում վերջին բախումների ընթացքում հրկիզվել է Բեյրութի «Սեւան» ռադիոկայանը: Ըստ Lիբանանի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Եղիկ Ջերեջյանի՝ ռադիոկայանը գործում է կառավարամետ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2Մեր զրուցակիցը ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է -Մինչ իշխանությունը քննարկում է ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւին ընդառաջ քայլեր անելու հնարավորությունը, մասնավորապես՝ ի դեմս ԱԺ նախագահի, ...ՊԱՏՎԵՐԸ ԳԱԼԻՍ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄահափորձ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ դեմ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից քաղաքագետ Լ.Մելիք-Շահնազարյանի նկատմամբ ծրագրված անհաջող մահափորձը, որի մասին «Փաստարկ» ակումբում երեկ պատմեց ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՍՏՈՒՄ Է
«Տեր-Պետրոսյանը պնդում է, որ մարտի 1-ին բանակցել է ինձ հետ` Հայաստանում հավատարմագրված դիվանագետների միջոցով: Տվյալ փաստն ինձ հայտնի չէ, որեւէ բանակցություններ դիվանագետների միջոցով մարտի 1-ին չեմ վարել ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՊԻԿ ՅՈՒՐԱՑՈՒՄ
«Լ.Տեր-Պետրոսյանը կորցնելու ոչինչ չունի։ Դրա համար էլ ամեն ինչ անում է՝ դիմում է ամեն տեսակ խախտումների, զոհաբերում է մարդկանց, որպեսզի գա իշխանության, ընտրությունները դեռ չկայացած իրեն հայտարարում ընտրված ...ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ
Երեկ, ժամը 11։00 սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը: Ինչպես տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար, ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
Նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, որ մեղադրվում էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, ազատ է արձակվել: Կ.Ռուբինյանի խափանման միջոցը՝ կալանքը, գլխավոր ...ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ գալիք դեկտեմբերի 7-ին Գյումրիում կկանգնեցվի աղետի զոհերին նվիրված հուշարձան, որի ստեղծման նախաձեռնողն է Խորհրդային Միության կառավարության նախկին ղեկավար, ...ՄԵՂԱՎՈՐԸ ԿԼԻՆԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ
Ինչպես երեկ հայտարարեց քաղաքագետ Լ.Մելիք-Շահնազարյանը, ապրիլի 22-ին իր նկատմամբ Ադրբեջանի հատուկ ծառայությունները մահափորձ են ձեռնարկել։ Նրա կարծիքով, կատարվածի դրդապատճառը կարող է լինել ռուսալեզու «ԽՈՐՈոՈւրՍՌռ ...
ԳԵՆԵՐԻ ՈՐՍ
ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ՀԻՆ ՆՈՐ ՍՏՐԱՏԵԳԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԿԻՆԸ ԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

