
ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
- Հարցազրույց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ներկայացուցիչ, «Մամիկոնեից Տարոնական ուխտ» հասարակական կազմակերպության ատենավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ

-Նախագահական վերջին ընտրություններն արտաքին որոշակի ուժերի համար վերածվեցին մրցակցության։ Նրանք իրար դեմ էին պայքարում՝ թե ում դրածոն պետք է լինի Հայաստանի նախագահը։ Գլխավոր դրածո-թեկնածուն, իհարկե, ինչպես երեւանցիների մի խումբ նրան 1998թ. փետրվարի 6-ի հանրահավաքում անվանադրեց, Լեւոն-չարագործն էր։ Նրան ուղարկել էին, որ հնարավորություն ստանան շարունակել կիսատ մնացած ծրագրերը։ Փաստ է, որ նա իր իշխանավարման ընթացքում հայրենիքից վտարեց մոտ մեկ միլիոն հայի։
Բայց Հայաստանը հայազրկելու ծրագիրը անավարտ էր մնացել, քանի որ Հայաստանի բնակչության 95 տոկոսը հայեր են։ Իսկ դրսի ուժերի նպատակն այն է, որ մեր երկրում հայերիս թիվը 40 տոկոսից ավելի չլինի։
Այսօր մեր նոր իշխանությունները անհրաժեշտորեն պետք է վճռական դերակատարություն ստանձնեն ու կարողանան կասեցնել երկրի կործանումը քաղաքական, հասարակական, սոցիալական, տնտեսական, հոգեւոր ու մշակութային ոլորտներում։
-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որ մեր երկրի առաջընթացն առավել ակներեւ լինի։
-Հայաստանի վերանկախացումից անմիջապես հետո մեր երկրի մտավորականությունը նախեւառաջ պահանջում էր միջազգայնացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդիրը։ Միայն վերջին յոթ-ութ տարիներին է, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու խնդիրը դարձել է մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Բայց կա եւս մեկ անհրաժեշտություն։ Մենք պետք է ցեղասպանության պատկերը մեր իսկ ժողովրդի համար ամբողջացնենք ու լրացնենք։
Հայոց ցեղասպանությունը, այո, սկսվել է Թուրքիայում, բայց 1923 թվականին չի ավարտվել։ Անկասկած ցեղասպանություն էր նաեւ բոլշեւիկյան տիրապետությունը Հայաստանում։ Հենց ռուս գիտնականների հաշվարկներով 1917-1955 թվականների ընթացքում խորհրդային կայսրությունում կոտորվել է 80 մլն մարդ։ Ամենամեծ կորուստներն ունեցանք հայերս, քանի որ մեր մտավորականությունը դարձյալ մեթոդաբար վերացվում էր։ Եթե թուրքերը սպանեցին Վարուժանին, Ռուբեն Սեւակին, Սիամանթոյին, Գրիգոր Զոհրապին ու մյուսներին, բոլշեւիկներն էլ հաշվեհարդար տեսան Չարենցի, Բակունցի, Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, ազգի սերուցքի հետ։
Երեսնականներին մոտ 50-60 հազար հայերի արտաքսեցին Ալթայի երկրամաս։ Քաղաքակրթության պատմության համար աննախադեպ ծրագիր էր մոգոնված, ըստ որի, հայերիս հայրենիքը ուզում էին տեղափոխել Սիբիր... Սա չիրականացավ միայն Ստալինի մահվան շնորհիվ։
Մենք պետք է նաեւ հստակեցնենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների իրական պատկերը։ Երկու երկրների միջեւ հարաբերությունների մասին կարելի է ինչ-որ բան ասել, երբ երկու կողմից էլ հարաբերություններ ձեւավորելու ցանկություն կա։ Թուրքիան նման ցանկություն երբեւէ չի հայտնել, այլ միայն պայմաններ է թելադրում։ Իսկ մենք Թուրքիային առաջարկներ ենք անում։ Սա մեր դիվանագիտության սխալն է։
-Ըստ ձեզ, ո՞ր արժեքները պետք է խարիսխ լինեն հայ ժողովրդի համար, որ Հայաստանը կարողանա դիմագրավել առկա ու գալիք արտաքին մարտահրավերները։
-Մեր ժամանակի գլխավոր մարտահրավերը գլոբալացումն է։ Մենք ոչ թե պետք է ժխտենք գլոբալացման ընթացքն ու փորձենք հակադրվել աշխարհի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացումներին, այլ ուժեղ լինենք ու այս երեւույթը տեղայնացնենք, ինչպես մոտ երկու հազար տարի առաջ կարողացանք հայացնել քրիստոնեությունը։
Հայոց ավելի քան չորսհազարամյա պատմությունն ուսումնասիրած մասնագետները կարող են հաստատել, որ գլոբալացումը նաեւ հայկական երեւույթ է։ Այս երեւույթը հայերիս համար խորթ չէ։ Ուստի այս անգամ էլ պետք է կարողանանք ծառայեցնել մեր ազգային շահերին ու հետ չմնանք աշխարհի զարգացման ընթացքից։ Առաջադեմ երկիր ու հասարակություն ունենալու համար մեզ պետք է համեմատենք ո՛չ թե մեր հետամնաց հարեւանների հետ, ինչը ամոթ է, այլ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ։
Մենք որեւէ այլ արժեք, արժեքային համակարգ փոխառնելու կարիք չունենք։ Դեմոկրատիայի իրական հայրենիքը Հայաստանն է։ Հայ ժողովուրդը դեռ չորս հազար տարի առաջ այս արժեքների կրողն է եղել։ Քրիստոնեություն ընդունելուց հետո այս արժեհամակարգն էլ ավելի է ամրապնդվել։ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու վեհափառ հայրապետներին, թեմակալ առաջնորդներին եւ քահանաներին ժողովրդավար ընտրություններով միշտ ընտրել է ժողովուրդը՝ հոգեւորականների հետ միասին։
Մենք ունենք նաեւ մեր ինքնապաշտպանական համակարգը դեռ Հայկ Նահապետի ժամանակներից։ Երբ նա դուրս եկավ Բելի դեմ եւ, ինչպես Սեբեոսն է ասում, «սատակեց աստվածակարծյալ մսե գունդը», հայ ժողովուրդը սկզբնավորեց բազմաստվածություն ու կռապաշտության դեմ քաղաքակրթության պայքարը։ Սա խղճի ազատության համար առաջին համազգային պայքարն էր մարդկության պատմության ընթացքում։ Հայերս նախաքրիստոնեական ժամանակներում էլ կռապաշտ չենք եղել։ Ս.Վարդանն ասում էր. «Քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է»։
Մեր գաղափարախոսությունը հայոց քրիստոնեականն է, որը գալիս է Հայկ Նահապետից, հիմնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, կռել, կոփել ու ամբողջացրել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւը, Ներսես Մեծը, մյուս Սրբերը։ Այս գաղափարախոսությամբ ենք կարողացել ինքնապաշտպանվել։
Հիմա, մեր օրերում, ազգային հիմքերն ամրացնելը շատ կարեւոր է, քանի որ հայոց պատմության ընթացքում մեր երկրում նման հոգեւոր նախճիր, ինչպիսին այսօր է, երբեւէ չի եղել։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
հանաձայն չեմ գրել է:- Ստեղ են ասել հայվան, հայվանի ծնունդ
Ստեղ են ասել հայվան, հայվանի ծնունդ
Ես հանաձայն չի?
ավելի լավա ասել էշ-էշի խնունդ :- Ստեղ են ասել հայվան, հայվանի ծնունդ
surpig գրել է:
HAMADZAIN EM PATMAKAN PASTERI HET, BAITS AIJMIAN ASHARI PAIMANNERUM SAT AVELI METS HANDIRNER KAN. PETK E AINIPISI "KAIL" ARVI VOR UNENA <HAIKI UJN>. UJI HARABERUTIUNNERN HIMAKVA PAIMANNERUM AIL EN. KAREVORN AIN E, VOR MENK MEZ HET HASTVENK EV GORTNAKAN KAILER ISKAPES ARVEN, APAGAN PETK ETESNEL AIJMEAN UJERI TESANKIUNITS.
AZATUHI
ԳՆԱՃԻ ՃՆՇՈՒՄԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Արտաքին եւ ներքին պատճառներով
Ակնհայտ է, որ վերջին շրջանում թանկացումները սկսել են ավելի մեծ ուժով ճնշել ներքին ապրանքային շուկան։ Եթե նախկինում գնաճը Հայաստանում հիմնականում տատանվում էր 3 տոկոսի ...ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախապես ենթադրելի էր, որ ավտոգազալցակայանների կողմից սեղմած բնական գազի գների բարձրացումը ոմանք փորձելու են օգտագործել այդ գազով աշխատող երթուղային միկրոավտոբուսների, ավտոբուսների եւ տաքսիների ուղեվարձերի ...ՊԱՏԱՀԱՐ
Մայիսի 7-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզում մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը դիտվել է ցրտահարություն: Գիշերը գրանցվել է 2-3, հողի մակերեսին՝ 1-4 աստիճան ցուրտ: Ըստ Գեղարքունիքի գյուղաջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանի՝ ...ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ
Եւս մի քանի տնտեսավարողներ իջեցրել են լիցքավորվող գազի գինը: Ինչպես տեղեկացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, հանձնաժողովի կողմից սեղմված ...3-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում 3-րդ բջջային օպերատորի ընտրության համար անցկացվելիք մրցույթի կազմակերպման կանոնները եւ անցկացման մի շարք հարցեր կքննարկվեն կառավարության հաջորդ նիստում: Այդ մրցույթը պետք է հայտարարվեր ...ՄԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Բայց որքանո՞վ ենք գիտակցում դա
Հարցազրույց պատմաբան-հուշարձանագետ, ՀՃՈՒԿ երեւանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-16 տարի առաջ հայ ոգու եւ զենքի ուժով ազատագրվեց Շուշին, այն այսօր ընկալվում ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Այն հնարավոր չէ բաժանել
Հայրենական պատերազմում ձեռք բերված հաղթանակը եւ Շուշիի ազատագրման տարեդարձը պետական տոնացույցի այն նվիրական օրն է, երբ ինքներս մեզ գիտակցում ու զգում ենք իբրեւ մի ամբողջություն՝ ...ՄՈՌԱՑՎԱԾ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը մեզանում նշվում էր որպես Հաղթանակի օր եւ մեծարում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ Անկախ Հայաստանում այդ տոնին գումարվեց Շուշիի ազատագրումը, եւ մեծարում են արդեն ...ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Տեր-Պետրոսյանն ու հհշականները, որոնք 18 տարի խորշում էին մայիսյան տոներից, մասնավորապես իրենց հիմնական երթուղուց դուրս էին շպրտել Եռաբլուրը, ընդհանրապես հիշողությունից ջնջել «Հաղթանակ» զբոսայգու հասցեն, ...ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 4
Նախօրեին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկարաձգեց Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Դավալյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Հիշեցնենք, ...Ե՛Վ ՆԵՐՍԻՑ, Ե՛Վ ԴՐՍԻՑ
Սեփ.լրտվ.Արծվիկ Մինասյանի կարծիքով. «Հարկային եւ մաքսային մարմինների աշխատաոճը, օրենսդրական դաշտում հստակ գործելու հարցը եւ հարկային հավաքումների մակարդակը էապես բարձրացնելու ուղղությամբ այս մարմինները միանշանակ ...ՀՐԱՇՔ ԳՈՐԾԵՑԻՆ
«Արցախյան ազատամարտի ընթացքում մեր տղաներն իսկապես հրաշք գործեցին, որովհետեւ Շուշիի բերդը անառիկ էր, դժվար գրավելի։ 1761-62թթ. Ատրպատականի Հաթալի խանը պաշարեց քաղաքը եւ չկարողացավ բերդը գրավել։ 1824-ին ...ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՊՂՊԵՂՆԵՐ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում երեկ մեկնարկած տարվա չորրորդ շախմատային գերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվել է Վեսելին Տոպալովին։ Փորձագետների կարծիքով, մրցաշարը, որտեղ սուր ...ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ընթացող Դեւիսի գավաթի եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի «Ա» խմբի 2-րդ փուլում Հայաստանի թենիսի հավաքականը երեկ 2:1 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին եւ հնարավորություն ստացավ պայքարելու ենթախմբում ...ԵՎՐՈՊԱԿԱՆ 7 ՄԵԴԱԼ
Թբիլիսիում ավարտված մարզական սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի սամբիստները նվաճեցին 7 մեդալ: 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ պարտվելով մրցակցին միայն եզրափակիչում եւ ...ՀԻՇԱՐԺԱՆ ԲԱՑՈՒՄ
Իջեւանում նոր կառուցված «Արնար» մարզադաշտի բացումը տեղի կունենա մայիսի 9-ին՝ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ «Բանանց-Արարատ» խաղով: Մարզադաշտը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ հնարավոր է, որ այնտեղ ...ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏԸ
Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականը անդառնալի կորուստ է ունեցել` զրկվելով իր առանցքային հարձակվողներից մեկից։ Երեկ առավոտյան «Բրյուգեի» ռմբարկու Ֆրանկ Ստերշելը ավտովթարի զոհ է դարձել։ Անտվերպենից մայրաքաղաք ...ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների մասնակիցների գործերով գրեթե յուրաքանչյուր դատական նիստ ուղեկցվում է տհաճ ու տգեղ միջադեպերով։
Մերթ միտինգ են կազմակերպում դատարանի դահլիճում, մերթ քաշքշուկ, ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում որպես անհերքելի ապացույցներ են ներկայացվել ընդդիմադիր լրատվամիջոցներում հրապարակված անհասցե եւ անանուն, ...ԻՆՉՊԻՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ 2012-ԻՆ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
-Երկրում բարեփոխումների իրականացմանն ուղղված կառավարության ծրագիրը ԱԺ-ում պատգամավորների կողմից բազմաթիվ բնութագրումների (ընդ ...ԳՐԱՎԸ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, երեկ հետաձգել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Ա.Կարապետյանի նկատմամբ գրավը ...ԵՎՍ ՄԵԿԻՆ
Երեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Հարություն Մկրտչյանին երեկ մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու ...Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 13
«Փաստարկ» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Հասկանալի պատճառներով բանախոսը իր խոսքը սկսեց Շուշիի ազատագրման օրվա խորհրդի նշանակությունից, ասելով, ...ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ներկայացուցիչ, «Մամիկոնեից Տարոնական ուխտ» հասարակական կազմակերպության ատենավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ
-Նախագահական վերջին ընտրություններն ...ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու հարցում «քաղաքական եւ մտավոր խոչընդոտները վերացնելու գործին մասնակցություն ցուցաբերելուն պատրաստ լինելու» մասին հայտարարությամբ հանդես եկած ...ԲՈԼՈՐՆ ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
«Շուշիի ազատագրման ռազմական գործողություններին ողջ հայ ժողովուրդն էր մասնակցում, հայեր Արցախից, Հայաստանից եւ արտերկրից: Միայն զենքով կռիվ գնացողը չէր, որ մասնակցում էր, այլ բարոյապես ու նյութապես նեցուկ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին: Երեկ ...ՀՈՒՅՍ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
«Ընդհանրապես, նախկինում տպավորություն կար, որ ապրիլի 24-ից առաջ թուրքական կողմից ստացվող ազդակները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ավելի դրական դրույթներ էին պարունակում, քան ապրիլի ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն երեկ հերթական նիստում որոշեց համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավոր գրանցել Իշխան Խաչատրյանին: Հանձնաժողովն այդ որոշումը կայացրեց՝ հիմք ընդունելով Ազգային ...ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատվովճարներն այս տարվա հուլիսի 1-ից կրկնապատկվելու են: Ինչպես երեկ տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատվովճարների բարձրացման խնդիրը քննարկելու հանձնարարականը ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ ԶԼՄ-ների հետ աշխատանքին եւ նրանց ու նախարարությունների լրատվական ծառայությունների միջեւ երկխոսության կայացման անհրաժեշտությանը, ինչպես ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
1
Հարգելի վետերաններ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։
Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաեւ մեր ժողովրդի կյանքում։ ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ
1«Լ.Տեր-Պետրոսյանը առաջին անգամ հրապարակավ երկխոսության մասին խոսեց, իհարկե, նախապայմաններ դնելով։ Ու դրանից հետո էլ շուտափույթ անցավ նոր կուսակցություն ստեղծելու գաղափարին, ըստ էության, առաջարկելով մոռանալ ...ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐ
«Այսօր Շուշիում ամեն քայլափոխի միայն աչքիդ առաջ «խարաբաներ» են։ Մեռած քաղաք է։ Նմանվում է 20 թվականից հետոյի Շուշիին։ Բնակչությունը չի ավելանում։ Խեղճ, ծայրահեղ չքավորների հանգրվան է դարձել, այն էլ ժամանակավոր։ ...ԶՈՒԳԱՀԵՌ ԼՈՒԾՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների առումով: Այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ...ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵՑ
Երեկ, ժամը 09։40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին կասկածելի մեխանիզմ է դրված: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ «Սամսունգ» ֆիրմայի ...
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՈՐՈՇԵԼ Է ՉԳԱՆՁԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀԱՅԸ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

