
ԻՆՉՊԻՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ 2012-ԻՆ
- Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Երկրում բարեփոխումների իրականացմանն ուղղված կառավարության ծրագիրը ԱԺ-ում պատգամավորների կողմից բազմաթիվ բնութագրումների (ընդ որում, նաեւ պատկերավոր) արժանացավ։ Որքանո՞վ եք իրատեսական համարում ծրագիրը։
-Լավ է, որ չհարցրիք՝ ի՞նչ անվանում կտաք, որովհետեւ ես ընդհանրապես զերծ եմ մնում փաստաթղթերին մակդիրներ կպցնելուց։ Ցանկացած փաստաթուղթ իր ժամանակին համապատասխան պետք է ճշգրտորեն կարողանա սահմանել նպատակներն ու խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկվի։ Այս տեսանկյունից կառավարության ծրագիրը նոր գաղափարներ է պարունակում։ Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրային դրույթների, որոշակիորեն նպատակների համախմբում է իրականացրել՝ ներառելով համազգային հինգ ծրագրերի մեջ։
Համազգային հինգ ծրագրերի իրականացմամբ, ըստ վարչապետի, ակնկալվում է, որ Հայաստանը մի քանի ուղղություններով դառնալու է տարածաշրջանային կենտրոն (ֆինանսական, բիզնես, առողջապահական, մշակութային)։ Գիտեք, նպատակը կարելի է համարել փայլուն։ Բայց դրան հասնելու ուղղություններն ու ռեսուրսային փաթեթը այս ծրագրում դեռեւս չկան։
Յուրաքանչյուր նպատակի իրականացման առաջին գրավականը հասարակության վստահությունն է։ Հասարակությունը պետք է տեսնի, զգա, շոշափի գաղափարը, հույս ու հավատ տածի նրա հանդեպ։ Այս տեսանկյունից, կարծում եմ, կառավարությունը դեռ ունի որոշակի անելիքներ։
Կարծում եմ, այս առումով յուրաքանչյուրս պիտի օժանդակենք նոր ձեւավորված կառավարությանը։ Բայց ունեմ մտավախություններ, որ կապված է ընդհանրապես Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի հետ։ Իհարկե, լավ է լինել տարածաշրջանային կենտրոն կամ առնվազն ձգտել այդպիսին լինել, սակայն երբ նայում ենք հինգ համազգային ծրագրերը, տեսնում ենք, որ դրանք գրեթե բոլորը ներառում են ծառայությունների ոլորտը։ Ցավոք սրտի, նյութական արտադրության ոլորտը կա՛մ չկա, կա՛մ գոնե ծրագրի շրջանակում շատ փոքր մեծությամբ է ներկայացված։ Ի՞նչ է սա նշանակում։
Նշանակում է, որ մեր երկիրը, տարածաշրջանում ձգտելով որակյալ ծառայություններ մատուցել, միաժամանակ գտնվելու է անկման բարձր ռիսկի գոտում։ Որովհետեւ յուրաքանչյուր ծառայություն նախեւառաջ ազատ եւ որակյալ կարող է մատուցվել, եթե տվյալ տարածաշրջանում չկան կոնֆլիկտներ կամ առնվազն նման իրավիճակի ռիսկը քիչ է։ Իսկ մեր տարածաշրջանը այս առումով ճիշտ հակառակ վիճակում է։
Մյուս մտավախությունս այն է, որ ծրագրում հստակ ներկայացված չէ մոտ ապագայի տնտեսության պատկերը։ Վերջին հաշվով, 2012թ. ինչպիսի՞ տնտեսություն ենք ունենալու եւ տնտեսության յուրաքանչյուր ճյուղ ի՞նչ կշիռ է ունենալու։
Կամ՝ մարդիկ, հասարակության անդամները այդ ճյուղերում ինչ կերպ են ներկայացված լինելու՝ զբաղվածության խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, ի վերջո, ինչպիսի՞ պատկեր է ունենալու սոցիալական պաշտպանության ոլորտը։ Իհարկե, կարեւոր է, որ պետությունը փորձի միշտ ավելին անել, քան հայտարարում է կառավարությունը, բայց իբրեւ սոցիալիստական ուժի ներկայացուցիչ ինձ համար միանշանակ է, որ յուրաքանչյուր փաստաթղթում պետության դերը եւ մասնակցությունը պիտի հստակ երեւա։
Այդ տեսանկյունից առաջարկել էինք, որ պետական բյուջեի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը ձգտեր առնվազն 30 տոկոսի։ Այսօր այն եկամտային մասով 21,1% է, ծախսային մասով՝ 23,3%։ Իսկ մեր առաջարկած 30 տոկոսը հնարավորություն կտար սոցիալական բազմաբնույթ խնդիրներ լուծել պետբյուջեի միջոցներով։
Միով բանիվ, միանշանակ է, որ օժանդակելու ենք կառավարությանը՝ գերակա հայտարարված խնդիրները լուծելու ուղղությամբ, հանրությանը եւս կոչ անելով, որ համախմբվեն այդ նպատակների շուրջ։ Բացի դրանից, մշտապես աչալուրջ ենք լինելու եւ չենք թողնելու կառավարությանը, որ իր ուզած ձեւով ազատական գաղափարախոսությունը առաջ մղի։
-Ասել է թե՝ այս հարցում ե՞ւս ՀՅԴ-ն տարակարծիք է։
-Հիմա լսում եմ ծրագրի վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ, հատկապես ազատական գաղափարախոսության կրողների կողմից եւ զարմանում՝ ինչի՞ց են նրանք դժգոհ։ Այս ծրագրի ամբողջ ոգին ազատականությունն է։ Եթե դժգոհելու տեղ կա, ապա հենց սոցիալիստներս պիտի լինենք, ՀՀԿ-ն պիտի լինի՝ որպես պահպանողական ուժ։
Բայց մենք ըմբռնումով ենք հարցին վերաբերվում, քանզի մտածում ենք՝ կառավարությունն իսկապես նպատակներ է դրել իր առջեւ, որոնք գուցե այսօր կարող են շոշափելի չլինել, բայց եթե նոր կառավարության համար տեսանելի են, պետք է օգնենք, որ մեզ համար, հասարակության համար նույնպես տեսանելի լինի։
- ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԳՆԱՃԻ ՃՆՇՈՒՄԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Արտաքին եւ ներքին պատճառներով
Ակնհայտ է, որ վերջին շրջանում թանկացումները սկսել են ավելի մեծ ուժով ճնշել ներքին ապրանքային շուկան։ Եթե նախկինում գնաճը Հայաստանում հիմնականում տատանվում էր 3 տոկոսի ...ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախապես ենթադրելի էր, որ ավտոգազալցակայանների կողմից սեղմած բնական գազի գների բարձրացումը ոմանք փորձելու են օգտագործել այդ գազով աշխատող երթուղային միկրոավտոբուսների, ավտոբուսների եւ տաքսիների ուղեվարձերի ...ՊԱՏԱՀԱՐ
Մայիսի 7-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզում մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը դիտվել է ցրտահարություն: Գիշերը գրանցվել է 2-3, հողի մակերեսին՝ 1-4 աստիճան ցուրտ: Ըստ Գեղարքունիքի գյուղաջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանի՝ ...ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ
Եւս մի քանի տնտեսավարողներ իջեցրել են լիցքավորվող գազի գինը: Ինչպես տեղեկացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, հանձնաժողովի կողմից սեղմված ...3-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում 3-րդ բջջային օպերատորի ընտրության համար անցկացվելիք մրցույթի կազմակերպման կանոնները եւ անցկացման մի շարք հարցեր կքննարկվեն կառավարության հաջորդ նիստում: Այդ մրցույթը պետք է հայտարարվեր ...ՄԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Բայց որքանո՞վ ենք գիտակցում դա
Հարցազրույց պատմաբան-հուշարձանագետ, ՀՃՈՒԿ երեւանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-16 տարի առաջ հայ ոգու եւ զենքի ուժով ազատագրվեց Շուշին, այն այսօր ընկալվում ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Այն հնարավոր չէ բաժանել
Հայրենական պատերազմում ձեռք բերված հաղթանակը եւ Շուշիի ազատագրման տարեդարձը պետական տոնացույցի այն նվիրական օրն է, երբ ինքներս մեզ գիտակցում ու զգում ենք իբրեւ մի ամբողջություն՝ ...ՄՈՌԱՑՎԱԾ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը մեզանում նշվում էր որպես Հաղթանակի օր եւ մեծարում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ Անկախ Հայաստանում այդ տոնին գումարվեց Շուշիի ազատագրումը, եւ մեծարում են արդեն ...ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Տեր-Պետրոսյանն ու հհշականները, որոնք 18 տարի խորշում էին մայիսյան տոներից, մասնավորապես իրենց հիմնական երթուղուց դուրս էին շպրտել Եռաբլուրը, ընդհանրապես հիշողությունից ջնջել «Հաղթանակ» զբոսայգու հասցեն, ...ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 4
Նախօրեին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկարաձգեց Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Դավալյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Հիշեցնենք, ...Ե՛Վ ՆԵՐՍԻՑ, Ե՛Վ ԴՐՍԻՑ
Սեփ.լրտվ.Արծվիկ Մինասյանի կարծիքով. «Հարկային եւ մաքսային մարմինների աշխատաոճը, օրենսդրական դաշտում հստակ գործելու հարցը եւ հարկային հավաքումների մակարդակը էապես բարձրացնելու ուղղությամբ այս մարմինները միանշանակ ...ՀՐԱՇՔ ԳՈՐԾԵՑԻՆ
«Արցախյան ազատամարտի ընթացքում մեր տղաներն իսկապես հրաշք գործեցին, որովհետեւ Շուշիի բերդը անառիկ էր, դժվար գրավելի։ 1761-62թթ. Ատրպատականի Հաթալի խանը պաշարեց քաղաքը եւ չկարողացավ բերդը գրավել։ 1824-ին ...ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՊՂՊԵՂՆԵՐ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում երեկ մեկնարկած տարվա չորրորդ շախմատային գերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվել է Վեսելին Տոպալովին։ Փորձագետների կարծիքով, մրցաշարը, որտեղ սուր ...ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ընթացող Դեւիսի գավաթի եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի «Ա» խմբի 2-րդ փուլում Հայաստանի թենիսի հավաքականը երեկ 2:1 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին եւ հնարավորություն ստացավ պայքարելու ենթախմբում ...ԵՎՐՈՊԱԿԱՆ 7 ՄԵԴԱԼ
Թբիլիսիում ավարտված մարզական սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի սամբիստները նվաճեցին 7 մեդալ: 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ պարտվելով մրցակցին միայն եզրափակիչում եւ ...ՀԻՇԱՐԺԱՆ ԲԱՑՈՒՄ
Իջեւանում նոր կառուցված «Արնար» մարզադաշտի բացումը տեղի կունենա մայիսի 9-ին՝ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ «Բանանց-Արարատ» խաղով: Մարզադաշտը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ հնարավոր է, որ այնտեղ ...ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏԸ
Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականը անդառնալի կորուստ է ունեցել` զրկվելով իր առանցքային հարձակվողներից մեկից։ Երեկ առավոտյան «Բրյուգեի» ռմբարկու Ֆրանկ Ստերշելը ավտովթարի զոհ է դարձել։ Անտվերպենից մայրաքաղաք ...ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների մասնակիցների գործերով գրեթե յուրաքանչյուր դատական նիստ ուղեկցվում է տհաճ ու տգեղ միջադեպերով։
Մերթ միտինգ են կազմակերպում դատարանի դահլիճում, մերթ քաշքշուկ, ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում որպես անհերքելի ապացույցներ են ներկայացվել ընդդիմադիր լրատվամիջոցներում հրապարակված անհասցե եւ անանուն, ...ԻՆՉՊԻՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ 2012-ԻՆ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
-Երկրում բարեփոխումների իրականացմանն ուղղված կառավարության ծրագիրը ԱԺ-ում պատգամավորների կողմից բազմաթիվ բնութագրումների (ընդ ...ԳՐԱՎԸ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, երեկ հետաձգել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Ա.Կարապետյանի նկատմամբ գրավը ...ԵՎՍ ՄԵԿԻՆ
Երեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Հարություն Մկրտչյանին երեկ մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու ...Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 13
«Փաստարկ» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Հասկանալի պատճառներով բանախոսը իր խոսքը սկսեց Շուշիի ազատագրման օրվա խորհրդի նշանակությունից, ասելով, ...ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ներկայացուցիչ, «Մամիկոնեից Տարոնական ուխտ» հասարակական կազմակերպության ատենավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ
-Նախագահական վերջին ընտրություններն ...ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու հարցում «քաղաքական եւ մտավոր խոչընդոտները վերացնելու գործին մասնակցություն ցուցաբերելուն պատրաստ լինելու» մասին հայտարարությամբ հանդես եկած ...ԲՈԼՈՐՆ ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
«Շուշիի ազատագրման ռազմական գործողություններին ողջ հայ ժողովուրդն էր մասնակցում, հայեր Արցախից, Հայաստանից եւ արտերկրից: Միայն զենքով կռիվ գնացողը չէր, որ մասնակցում էր, այլ բարոյապես ու նյութապես նեցուկ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին: Երեկ ...ՀՈՒՅՍ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
«Ընդհանրապես, նախկինում տպավորություն կար, որ ապրիլի 24-ից առաջ թուրքական կողմից ստացվող ազդակները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ավելի դրական դրույթներ էին պարունակում, քան ապրիլի ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն երեկ հերթական նիստում որոշեց համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավոր գրանցել Իշխան Խաչատրյանին: Հանձնաժողովն այդ որոշումը կայացրեց՝ հիմք ընդունելով Ազգային ...ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատվովճարներն այս տարվա հուլիսի 1-ից կրկնապատկվելու են: Ինչպես երեկ տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատվովճարների բարձրացման խնդիրը քննարկելու հանձնարարականը ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ ԶԼՄ-ների հետ աշխատանքին եւ նրանց ու նախարարությունների լրատվական ծառայությունների միջեւ երկխոսության կայացման անհրաժեշտությանը, ինչպես ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
1
Հարգելի վետերաններ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։
Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաեւ մեր ժողովրդի կյանքում։ ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ
1«Լ.Տեր-Պետրոսյանը առաջին անգամ հրապարակավ երկխոսության մասին խոսեց, իհարկե, նախապայմաններ դնելով։ Ու դրանից հետո էլ շուտափույթ անցավ նոր կուսակցություն ստեղծելու գաղափարին, ըստ էության, առաջարկելով մոռանալ ...ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐ
«Այսօր Շուշիում ամեն քայլափոխի միայն աչքիդ առաջ «խարաբաներ» են։ Մեռած քաղաք է։ Նմանվում է 20 թվականից հետոյի Շուշիին։ Բնակչությունը չի ավելանում։ Խեղճ, ծայրահեղ չքավորների հանգրվան է դարձել, այն էլ ժամանակավոր։ ...ԶՈՒԳԱՀԵՌ ԼՈՒԾՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների առումով: Այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ...ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵՑ
Երեկ, ժամը 09։40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին կասկածելի մեխանիզմ է դրված: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ «Սամսունգ» ֆիրմայի ...
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՊԱՌԱԿՏՎԱԾ Է, ԱՅԼ ԲԱԶՄԱԿԱՐԾԻՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵՎ ՏԱՐԱՆ ԱՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«Հայոց Աշխարհ»-ի կորսված ու գտնված իրերի բաժինՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՉՆԱՅԱԾ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆԸ, ԼՈՒՐՋ ՎՆԱՍՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

