
ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է
- Այն հնարավոր չէ բաժանել

Հայրենական պատերազմում ձեռք բերված հաղթանակը եւ Շուշիի ազատագրման տարեդարձը պետական տոնացույցի այն նվիրական օրն է, երբ ինքներս մեզ գիտակցում ու զգում ենք իբրեւ մի ամբողջություն՝ հաղթանակած ժողովուրդ, արժանապատիվ ազգ, աշխարհում իր խոսքն ասելու իրավունք վաստակած պետություն։
Նման ամբողջությունն իր ներսում, անշուշտ, կարող է վիճել ու պայքարել քաղաքական համոզմունքների, տնտեսական շահերի կամ այլ մնայուն եւ անցողիկ արժեքների շուրջ, բայց երբ խոսքը վերաբերում է մեզ միավորող մայիսյան հաղթանակներին ու նրանցից բխող ընդհանուր պատասխանատվությանը, ակամայից հարց է առաջանում. ի՞նչ ունենք բաժանելու այս բնագավառում։
Մեր սերնդի կենսագրության անքակտելի մասը կազմող Շուշիի ազատագրումը այն «ընդհանուր կապիտալն» է, որը, որքան էլ փորձենք, հնարավոր չէ բաժանել մասերի եւ պնդել, թե իբր դա պատկանում է նախկին կամ ներկա իշխանություններին, այս կամ այն քաղաքական ուժին եւ նույնիսկ ամենահերոսական գործերի հեղինակ որեւէ բացառիկ անհատի։
«Հաղթանակը ի՞մն է, թե՞ քոնը» տրամաբանությունը մեր ներքաղաքական կյանքում շարունակվող բանավեճը տեղափոխում է խիստ վտանգավոր մի հարթություն։ Եթե Շուշիի հաղթանակը նույնպես կարելի է դիտարկել նման տրամաբանությամբ, ապա այդ դեպքում ի՞նչ են հայրենիքը, ընդհանուր հիշողությունը, ընդհանրապես այն ամենը, ինչը հնարավոր չէ բաժանել։
Մեր ընդհանուր հաղթանակը ներկայիս ներքաղաքական դիմակայության ակնոցով դիտարկելը քայքայիչ բացիլ է, որը արդեն իր ազդեցությունն է գործել Ղարաբաղյան պատերազմի ու Շուշիի հերոսամարտի որոշ մասնակիցների, անգամ շարքային քաղաքացիների վրա։
Ցանկացած պատերազմից եւ նրան հաջորդած քաղաքական բուռն գործընթացներից հետո անցյալի ընդհանուր հաղթանակի մեջ յուրաքանչյուր անհատի ներդրումը «չափելու» հարցում միշտ էլ լինում են տարաձայնություններ, իսկ ահա պարտությունը, որպես կանոն, մնում է որբի վիճակում։ Եւ մի ամբողջ սերունդ փոխվելուց հետո է միայն, որ վրա է հասնում ողջ ժողովրդի ընդհանուր հաղթանակին ճշգրիտ ու անկողմնակալ գնահատականներ տալու պահը։ Համոզված ենք, որ ապագայում այդպես կլինի նաեւ Ղարաբաղյան պատերազմի արժեւորման հարցում։
Ուրեմն այսօր՝ Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի օրը, կարիք կա՞ առաջ ընկնել եւ դեռ չավարտված արտաքին դիմակայության պատմությունը դիտարկել զուտ ներքաղաքական պայքարին բնորոշ «սեւի ու սպիտակի» տրամաբանությամբ։ Արտաքին վտանգի հանդեպ մեր միասնության այս «վերջին պատվարից» զրկվելու դեպքում կարող ենք նաեւ կորցնել ընդհանուր հաղթանակի արդյունքները։ Դրանից հետո, իհարկե, կփորձենք միմյանց վերագրել արդեն ընդհանուր պարտության պատասխանատվությունը, ինչը բազմիցս եղել է մեր պատմության ընթացքում։
Խելացի ու հեռատես ժողովուրդները ոչ թե փորձում են բաժանել անցյալում իրենց ձեռք բերած հաղթանակները, այլ մտածում են նորերի մասին, իսկ անհեռատեսները, ընդհակառակը, այնքան են վիճում դրանց ձեռքբերման գործընթացում այս կամ այն ուժի ու անհատի ներդրման չափի շուրջ, մինչեւ որ թշնամին գիտակցում է ռեւանշի հասնելու, հաղթանակը հետ խլելու պահը։ Այսօր մեր թշնամին ուրախացել է հայ հասարակության ժամանակավոր պառակտման փաստից, բայց դեռեւս համոզված է, որ եթե խոսքը վերաբերի Ղարաբաղին ու Շուշիին, հայերը նորից համախմբվելու են։
Մայիսի 2-ին Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»։ Բայց եթե նրա համար հայրենիքի պաշտպանությունը նվիրական գործ է, ապա ինչպե՞ս եւ ո՞ր իրավունքով է հավանություն տալիս այն սանձարձակ քարոզչությանը, որն այսօր փորձում է բաժանել հազարավոր նահատակների արյամբ ձեռք բերված հաղթանակի արդյունքները։
Այն ամենը, ինչն արյամբ է ձեռք բերվում, սրբություն է, իսկ սրբությունը երբեք մասերի չեն բաժանում. նրան միայն երկրպագում են՝ անշահախնդիր ու անմնացորդ։ Մեր ընդհանուր հաղթանակը՝ Շուշիի ու ողջ Ղարաբաղի ազատագրումը, այն արժեքն է, որն ունի ընդամենը մեկ տեր՝ հայ ժողովուրդը։ Մնացած բոլորը՝ շարքայինից մինչեւ գեներալ, անկախ իրենց ներդրման ձեւից ու չափից, եղել ու մնում են նրա զավակները։ Հակառակ դեպքում ժողովուրդը որպես արտաքին վտանգի դեմ բռունցքվող մի ամբողջություն դադարում է գոյություն ունենալուց, իսկ պետությունը, վերածվում է սոսկ իր ներսում գոյություն ունեցող ժամանակավոր հավակնությունների բավարարման գործիքի։
Գիտակցելով, որ ոչ վաղ անցյալի հաղթանակների հանդեպ միասնական պատասխանատվությունն է հայ ժողովրդի գոյության վերջին ու ամենաամուր պատվարը, այսօր՝ մայիսի 9-ին, անխտիր շնորհավորում ենք Ղարաբաղյան անօրինակ հերոսամարտի բոլոր մասնակիցներին՝ անկախ նրանից, թե ո՛ր ճամբարում են գտնվում եւ ի՛նչ քաղաքական համոզմունքներ ունեն։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳՆԱՃԻ ՃՆՇՈՒՄԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Արտաքին եւ ներքին պատճառներով
Ակնհայտ է, որ վերջին շրջանում թանկացումները սկսել են ավելի մեծ ուժով ճնշել ներքին ապրանքային շուկան։ Եթե նախկինում գնաճը Հայաստանում հիմնականում տատանվում էր 3 տոկոսի ...ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նախապես ենթադրելի էր, որ ավտոգազալցակայանների կողմից սեղմած բնական գազի գների բարձրացումը ոմանք փորձելու են օգտագործել այդ գազով աշխատող երթուղային միկրոավտոբուսների, ավտոբուսների եւ տաքսիների ուղեվարձերի ...ՊԱՏԱՀԱՐ
Մայիսի 7-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզում մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը դիտվել է ցրտահարություն: Գիշերը գրանցվել է 2-3, հողի մակերեսին՝ 1-4 աստիճան ցուրտ: Ըստ Գեղարքունիքի գյուղաջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանի՝ ...ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ
Եւս մի քանի տնտեսավարողներ իջեցրել են լիցքավորվող գազի գինը: Ինչպես տեղեկացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, հանձնաժողովի կողմից սեղմված ...3-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում 3-րդ բջջային օպերատորի ընտրության համար անցկացվելիք մրցույթի կազմակերպման կանոնները եւ անցկացման մի շարք հարցեր կքննարկվեն կառավարության հաջորդ նիստում: Այդ մրցույթը պետք է հայտարարվեր ...ՄԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Բայց որքանո՞վ ենք գիտակցում դա
Հարցազրույց պատմաբան-հուշարձանագետ, ՀՃՈՒԿ երեւանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-16 տարի առաջ հայ ոգու եւ զենքի ուժով ազատագրվեց Շուշին, այն այսօր ընկալվում ...ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Այն հնարավոր չէ բաժանել
Հայրենական պատերազմում ձեռք բերված հաղթանակը եւ Շուշիի ազատագրման տարեդարձը պետական տոնացույցի այն նվիրական օրն է, երբ ինքներս մեզ գիտակցում ու զգում ենք իբրեւ մի ամբողջություն՝ ...ՄՈՌԱՑՎԱԾ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը մեզանում նշվում էր որպես Հաղթանակի օր եւ մեծարում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ Անկախ Հայաստանում այդ տոնին գումարվեց Շուշիի ազատագրումը, եւ մեծարում են արդեն ...ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Տեր-Պետրոսյանն ու հհշականները, որոնք 18 տարի խորշում էին մայիսյան տոներից, մասնավորապես իրենց հիմնական երթուղուց դուրս էին շպրտել Եռաբլուրը, ընդհանրապես հիշողությունից ջնջել «Հաղթանակ» զբոսայգու հասցեն, ...ԿԻՆԸ ԵՎ ՓՈՂԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 4
Նախօրեին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկարաձգեց Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Դավալյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Հիշեցնենք, ...Ե՛Վ ՆԵՐՍԻՑ, Ե՛Վ ԴՐՍԻՑ
Սեփ.լրտվ.Արծվիկ Մինասյանի կարծիքով. «Հարկային եւ մաքսային մարմինների աշխատաոճը, օրենսդրական դաշտում հստակ գործելու հարցը եւ հարկային հավաքումների մակարդակը էապես բարձրացնելու ուղղությամբ այս մարմինները միանշանակ ...ՀՐԱՇՔ ԳՈՐԾԵՑԻՆ
«Արցախյան ազատամարտի ընթացքում մեր տղաներն իսկապես հրաշք գործեցին, որովհետեւ Շուշիի բերդը անառիկ էր, դժվար գրավելի։ 1761-62թթ. Ատրպատականի Հաթալի խանը պաշարեց քաղաքը եւ չկարողացավ բերդը գրավել։ 1824-ին ...ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՊՂՊԵՂՆԵՐ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում երեկ մեկնարկած տարվա չորրորդ շախմատային գերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվել է Վեսելին Տոպալովին։ Փորձագետների կարծիքով, մրցաշարը, որտեղ սուր ...ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ընթացող Դեւիսի գավաթի եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի «Ա» խմբի 2-րդ փուլում Հայաստանի թենիսի հավաքականը երեկ 2:1 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին եւ հնարավորություն ստացավ պայքարելու ենթախմբում ...ԵՎՐՈՊԱԿԱՆ 7 ՄԵԴԱԼ
Թբիլիսիում ավարտված մարզական սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի սամբիստները նվաճեցին 7 մեդալ: 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ պարտվելով մրցակցին միայն եզրափակիչում եւ ...ՀԻՇԱՐԺԱՆ ԲԱՑՈՒՄ
Իջեւանում նոր կառուցված «Արնար» մարզադաշտի բացումը տեղի կունենա մայիսի 9-ին՝ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ «Բանանց-Արարատ» խաղով: Մարզադաշտը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ հնարավոր է, որ այնտեղ ...ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏԸ
Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականը անդառնալի կորուստ է ունեցել` զրկվելով իր առանցքային հարձակվողներից մեկից։ Երեկ առավոտյան «Բրյուգեի» ռմբարկու Ֆրանկ Ստերշելը ավտովթարի զոհ է դարձել։ Անտվերպենից մայրաքաղաք ...ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների մասնակիցների գործերով գրեթե յուրաքանչյուր դատական նիստ ուղեկցվում է տհաճ ու տգեղ միջադեպերով։
Մերթ միտինգ են կազմակերպում դատարանի դահլիճում, մերթ քաշքշուկ, ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում որպես անհերքելի ապացույցներ են ներկայացվել ընդդիմադիր լրատվամիջոցներում հրապարակված անհասցե եւ անանուն, ...ԻՆՉՊԻՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ 2012-ԻՆ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
-Երկրում բարեփոխումների իրականացմանն ուղղված կառավարության ծրագիրը ԱԺ-ում պատգամավորների կողմից բազմաթիվ բնութագրումների (ընդ ...ԳՐԱՎԸ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, երեկ հետաձգել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Ա.Կարապետյանի նկատմամբ գրավը ...ԵՎՍ ՄԵԿԻՆ
Երեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Հարություն Մկրտչյանին երեկ մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու ...Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 13
«Փաստարկ» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Հասկանալի պատճառներով բանախոսը իր խոսքը սկսեց Շուշիի ազատագրման օրվա խորհրդի նշանակությունից, ասելով, ...ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ներկայացուցիչ, «Մամիկոնեից Տարոնական ուխտ» հասարակական կազմակերպության ատենավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ
-Նախագահական վերջին ընտրություններն ...ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու հարցում «քաղաքական եւ մտավոր խոչընդոտները վերացնելու գործին մասնակցություն ցուցաբերելուն պատրաստ լինելու» մասին հայտարարությամբ հանդես եկած ...ԲՈԼՈՐՆ ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
«Շուշիի ազատագրման ռազմական գործողություններին ողջ հայ ժողովուրդն էր մասնակցում, հայեր Արցախից, Հայաստանից եւ արտերկրից: Միայն զենքով կռիվ գնացողը չէր, որ մասնակցում էր, այլ բարոյապես ու նյութապես նեցուկ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին: Երեկ ...ՀՈՒՅՍ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
«Ընդհանրապես, նախկինում տպավորություն կար, որ ապրիլի 24-ից առաջ թուրքական կողմից ստացվող ազդակները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ավելի դրական դրույթներ էին պարունակում, քան ապրիլի ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԿԸՀ-ն երեկ հերթական նիստում որոշեց համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավոր գրանցել Իշխան Խաչատրյանին: Հանձնաժողովն այդ որոշումը կայացրեց՝ հիմք ընդունելով Ազգային ...ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատվովճարներն այս տարվա հուլիսի 1-ից կրկնապատկվելու են: Ինչպես երեկ տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատվովճարների բարձրացման խնդիրը քննարկելու հանձնարարականը ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ ԶԼՄ-ների հետ աշխատանքին եւ նրանց ու նախարարությունների լրատվական ծառայությունների միջեւ երկխոսության կայացման անհրաժեշտությանը, ինչպես ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
1
Հարգելի վետերաններ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։
Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաեւ մեր ժողովրդի կյանքում։ ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ
1«Լ.Տեր-Պետրոսյանը առաջին անգամ հրապարակավ երկխոսության մասին խոսեց, իհարկե, նախապայմաններ դնելով։ Ու դրանից հետո էլ շուտափույթ անցավ նոր կուսակցություն ստեղծելու գաղափարին, ըստ էության, առաջարկելով մոռանալ ...ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐ
«Այսօր Շուշիում ամեն քայլափոխի միայն աչքիդ առաջ «խարաբաներ» են։ Մեռած քաղաք է։ Նմանվում է 20 թվականից հետոյի Շուշիին։ Բնակչությունը չի ավելանում։ Խեղճ, ծայրահեղ չքավորների հանգրվան է դարձել, այն էլ ժամանակավոր։ ...ԶՈՒԳԱՀԵՌ ԼՈՒԾՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների առումով: Այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ...ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵՑ
Երեկ, ժամը 09։40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին կասկածելի մեխանիզմ է դրված: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ «Սամսունգ» ֆիրմայի ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՍԿ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄԸ Ե՞ՐԲ ԵՔ ՆՇԵԼՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

