
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
- Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը առաջիններից մեկը մատնանշել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, դեռ անցած տարվա օգոստոսի 13-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ նախագահին հասցեագրելով «Հայաստանի Հանրապետության Հասարակական պալատի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ հարցազրույցում պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ իր դիրքորոշումն է ներկայացնում այս հարցի վերաբերյալ։

-Նախ ուշադրություն դարձրեք այն փաստին, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել եմ խորհրդարանի քննարկմանը դեռ անցած օգոստոսին։ Այսինքն՝ խորհրդարանական ընտրություններից գրեթե անմիջապես հետո, երբ նախագահական ընտրություններին քաղաքական դաշտը նոր միայն նախապատրաստվում էր եւ դեռ տեղի չէին ունեցել ո՛չ սեպտեմբերյան, ո՛չ հունվար-փետրվարյան, ո՛չ էլ հետընտրական իրադարձությունները։
Հասարակական պալատի ստեղծման անհրաժեշտությունը, իմ խորին համոզմամբ, պայմանավորված է նրանով, որ Ազգային ժողովն իր ինտելեկտուալ ու քաղաքական ներուժով, փաստորեն, չի կարող լիարժեք արտահայտել հասարակական տրամադրությունները։ Հանրության համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերը շատ հաճախ Ազգային ժողովի ուշադրությանը չեն արժանանում։
Ես ենթադրում եմ, որ խորհրդարանի այս թերությունը կամ բացթողումն ինչ-որ առումով կարող է լրացնել Հասարակական պալատը։ Որպես նախադեպ, այս պարագայում նկատի եմ ունեցել Ռուսաստանի Դաշնությունում առաջացած հասարակական-քաղաքական իրավիճակը, նաեւ օգտագործել եմ հենց ՌԴ համապատասխան օրենքը։
Հասարակական պալատ պետք է ներգրավված լինեն մեր հասարակությանն ընկալելի, հարգանք վայելող մարդիկ։ Այս անձանց ողջ գիտելիքներն ու փորձը, ինտելեկտուալ ներուժը պետք է ծառայեցվի մեր երկրի, պետության ու հասարակության առաջ կանգնած հիմնախնդիրները լուծելուն ու մարտահրավերները դիմագրավելուն։ Հասարակական պալատը կարող է դառնալ գաղափարների ու մտքերի գեներացման կենտրոն։
Ըստ էության, այս նոր ստեղծվելիք կառույցը կարող է լինել հասարակական հնչեղություն ունեցող, հանրային հետաքրքրություն առաջացրած եւ Ազգային ժողովի նախապատրաստած կամ կառավարության ներկայացրած օրինագծերի քննարկման ֆիլտր։
-Ձեր ներկայացրած օրենսդրական փաթեթում փոփոխություններ ու լրացումներ եք նախատեսել նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքում։
-Այս լրացումներն ու փոփոխությունները անհրաժեշտ են, որպեսզի Հասարակական պալատի ներկայացուցիչները հնարավորություն ստանան մասնակցելու Ազգային ժողովի բոլոր քննարկումներին ու նիստերին։ Նախատեսվում է, որ այս կառույցի անդամներն իրավունք ստանան խորհրդարանում լիարժեքորեն ներկայացնել հանրային տեսակետները։ Ըստ այդմ, նրանց իրավասությունները կլինեն խորհրդարանի մշտական հանձնաժողովների անդամ-պատգամավորների իրավասություններին համահավասար։ Խորհրդատվական կարգով Հասարակական պալատի անդամները իրավազոր կլինեն ներկայացնելու օրինագծի քննարկման արդյունքները, իրենց եզրակացությունները, նաեւ մասնակցելու կառավարության նիստերին։
Սա շատ բարձր կարգավիճակ է, եւ Հասարակական պալատը լիարժեքորեն ներկայացված կլինի ու կարող է մասնակցել փաստորեն բոլոր մակարդակի կարեւոր քննարկումներին։ Սա հասարակական երկխոսության ամենաբարձր մակարդակն է եւ, որ շատ կարեւոր է, լինելու է շարունակական, մշտական։
-Ըստ ձեր նախագծի, ինչպիսի՞ կազմ, կառուցվածք ու կարգավիճակ է ունենալու Հասարակական պալատը։
-Հասարակական պալատը, ըստ իմ ներկայացրած օրինագծի, ձեւավորվելու է քաղաքացիներից եւ միավորումներից, ովքեր կառույցի գործունեությանը մասնակցելու են կամավոր սկզբունքով։ Պալատի գլխավոր գործառույթը լինելու է հանրային շահի համաձայնեցումը տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական, բնապահպանական, անվտանգության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության, սահմանադրական կարգի պահպանման, ժողովրդավարական սկզբունքներով քաղաքացիական հասարակության կայացման գերխնդիրների հետ։
Պալատը պետք է քաղաքացիներին ու հասարակական միավորները կարողանա ներգրավել պետական քաղաքականությունը իրականացնող համահայկական նշանակություն ունեցող գործառույթներում։
Հասարակական պալատն ինքը պետք է մշակի ու հաստատի իր կանոնադրությունը։ Ըստ այդմ էլ կսահմանվեն, թե պալատի անդամներն ինչ կարգով են մասնակցելու ՀՊ-ի գործունեությանը, ինչ ժամկետներում են գումարվելու նիստերը, ինչպիսի ղեկավար կազմ կամ խորհուրդ է ունենալու, ինչպիսի լիազորություններով է օժտվելու, ինչպիսի աշխատակազմ է ձեւավորելու։
Ըստ նախագծի, Հասարակական պալատը կունենա 60 անդամ, որոնցից 20-ին կնշանակի հանրապետության նախագահը, իսկ 40-ը կներկայացնեն հասարակական միավորումներ։ Հասարակական միավորումներից 20-ը պետք է լինեն մարզերից։ Հասարակական պալատի անդամն իր գործունեությունը կծավալի երկու տարվա ընթացքում, ապա նրա փոխարեն կնշանակվի կամ կընտրվի մեկ ուրիշը։
ՀՊ խորհուրդը մշտապես գործող մարմին է լինելու։ Կձեւավորվեն նաեւ հանձնաժողովներ ու աշխատանքային խմբեր։ ՀՊ-ն նիստեր կարող է գումարել առնվազն տարին երկու անգամ, նաեւ խորհրդի որոշմամբ հրավիրել արտահերթ նիստ։ Որոշումները, որ կունենան եզրակացությունների կամ ուղերձների ձեւ, կունենան խորհրդատվական բնույթ։
Կարծում եմ, այս օրենքի նախագիծն անհրաժեշտ է օրակարգ ընդգրկել ու քննարկել ընթացիկ գարնանային նստաշրջանի ընթացքում։ Մինչեւ հունիս առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելու դեպքում, ամռանը հնարավոր կլինի օրենքը լրջորեն ու խորությամբ քննարկել հասարակական կազմակերպությունների հետ։ Համոզված եմ, որ կլինեն շատ հետաքրքիր առաջարկներ։ Ապա, կարծում եմ, կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, նոր միայն կկատարվի երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ խորհրդարանական քննարկումներ ԱԺ լիագումար նիստում։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Էդվարդ Նալբանդյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հետընտրական շրջանում ձեռնարկված առաջին գործնական քայլն էր, որը կոչված էր ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 11
Սկիզբը` նախորդիվ
Պարոն Տեր-Պետրոսյան, մայիսի 2-ի կոնգրեսի ձեր ելույթում դուք հայտարարեցիք, թե մարտի 1-ին ամբողջ օրվա ընթացքում գեներալ Գ.Սարգսյանի միջոցով բանակցել եք Ռ.Քոչարյանի հետ։ Ինչո՞ւ էիք բանակցում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց մտահոգություններ կան իրացման առումով
Նախորդների համեմատ նոր կառավարության գործունեության ծրագիրն ավելի իրատեսական է։ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախկին ...ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՇՆՉՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
Անդրադառնալով օդային ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբում երեկ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԴԿ նախագահը համոզված է, որ Ադրբեջանի սանձազերծած քարոզչական պատերազմի դեմն առնելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Բացարձակապես հիմնավորված չէ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած այն հետեւությունը, թե մարտի 1-ին ոստիկանության գործողությունների ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար այս տարվա չորս ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել 799 անձ. նրանց մեծ մասը Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրակրթական դպրոցների պետական ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-17-ը: Այս տարի միջնակարգ դպրոցների շրջանավարտները միասնական կարգով քննություն կհանձնեն ...ՎԱՐՈՒՅԹ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Ինչո՞ւ են շարունակում հոխորտալ
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանը իր ճառով շարժմանը «երկրորդ շնչառություն» պարգեւելուց հետո կրկին վերադարձավ սեւ դղյակ՝ շարունակելով անվրդով ապրել ...ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դատելով ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նախօրեին արած հայտարարություններից, մոտ ապագայում Հանրային հեռուստաընկերությունում ծրագրային-բովանդակային առումով կկատարվեն լուրջ փոփոխություններ։ Եթե ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների:
Դիմելով վետերաններին` հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, մայիսի 6-ին, ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՈՒՐԻՇԻ ՓՈՂԵՐԸ
Արդեն ինը տարի «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսը հրապարակում է մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենահարուստ խաղացողների եւ մարզիչների սանդղակը։ Ըստ այդմ, այս խաղաշրջանում կանաչ ուղղանկյան վրա առավել շատ գումար ...ԱՌԱՆՑ ԽԱՂԱԼՈՒ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆՔ
Մայիսի 7-ի դրությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը (392 միավոր) 80-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը, որը ապրիլին միջազգային հանդիպումներ ...ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Մասթերզ-կլաս» ակումբի մարզահրապարակներում երեկ մեկնարկած Դեւիսի գավաթի տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի առաջին փուլում Հայաստանի թենիսի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈ՞ՂՆ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԻՐԻԶՄՈՎ ԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցնում է ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ
-Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը բնութագրելիս առավել հաճախ հնչում է «հավակնոտ» բառը։ Համամի՞տ եք դրան։
-Ես կասեի՝ հանդուգն, որն ավելին է, քան հավակնոտը։ ...ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ազգաբնակչությանն ու քաղաքական գործիչներին առհասարակ բնորոշ է գերագնահատել միմյանց արժանիքները։
Ազգաբնակչությունն անվերապահորեն համոզված է, թե քաղաքական գործիչները ավելի խելացի են, քան կան իրականում։ ...ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է Հասարակական պալատ (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը առաջիններից մեկը մատնանշել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, դեռ անցած տարվա օգոստոսի 13-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ նախագահին հասցեագրելով «Հայաստանի ...ԴԵՍՊԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը երեկ մասնակցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը։
«Համաձայն ինաուգուրացիայի ընթացակարգի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ...Ե՛Վ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ, Ե՛Վ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Չի կարելի մի կողմից քննադատել միջազգային կառույցներին, մյուս կողմից՝ նույն կառույցներից պահանջել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։
Մի՛ բան է, երբ դու դնում ես ազգային խնդիրներ, ...ՃՆՇՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
3Գյումրիում երեկ շարունակվել է նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներ կատարելուն առնչվող քրեական գործի դատաքննությունը։ Դրան ցանկացել են անպայման ներկա գտնվել մեղադրյալներ Պետրոս Մակեյանի, ...ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Այս տարի «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախաձեռնությամբ իրականացվելու է համահայկական ակցիա։ Մեկ օրվա ընթացքում նախատեսվում է 30-40 երկրների խոշոր հայ համայնքներում անցկացնել ժողովներ, որոնք կքննարկեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում երեկ ժամը 02։53-ին բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Հրդեհի հետեւանքով ստացված այրվածքներից զոհվել են տան բնակիչներ՝ 1954թ. ծնված Լարիսա, 1992թ. ծնված Սերոբ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ Հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների ...
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ
ԻՆՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌՎՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

