
ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
- Ազգաբնակչությանն ու քաղաքական գործիչներին առհասարակ բնորոշ է գերագնահատել միմյանց արժանիքները։

Ազգաբնակչությունն անվերապահորեն համոզված է, թե քաղաքական գործիչները ավելի խելացի են, քան կան իրականում։ Քաղաքական գործիչները նույնպես որոշ մոլորություններ են տածում ազգաբնակչության վերաբերյալ։ Օրինակ՝ այն կապակցությամբ, թե իբր ազգաբնակչությունը հետաքրքրվում է իրենց յուրաքանչյուր գործով ու խոսքով։ Ներենք միմյանց փոխադարձ սխալները. այնքան էլ չենք հետաքրքրվում մենք նրանցով, եւ բնավ այն աստիճան խելացի չեն քաղաքական գործիչները, որքան համարում ենք մենք։
Բայց որոշ բաներ իմանալ իսկապես հետաքրքիր է։ Տեսնես ինչպե՞ս է այնտեղ Լեւոն-ճնճղուկը, որտե՞ղ է ցատկոտում կոնգրեսից հետո, ի՞նչ կուտ ուտում։ Ո՜վ գիտե։
Ի՞նչ են անում պատգամավոր-կաղնիները. բոլո՞րն են արդյոք կանգնած բացատում, բոլո՞րն են գցում իրենց կաղին-օրենքները մայր հողին։
Ինչո՞վ է զբաղված կոալիցիան։ Խոնարհվե՞լ է լացող ուռենու պես՝ երկխոսության փշրված հույսերի վրա, թե՞ արեւածաղկի պես դեմ տվել սերմերով լեցուն շեկ գլուխը երկնակամարին։
Բայց ամենից շատ, ճիշտն ասած, կցանկանայինք իմանալ, թե հայրենիքո՞ւմ է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Քանզի նա օրերս հայտարարեց, որ իր «մեծ պապի» մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստվում է 15 օրով մեկնել Ֆրեզնո։ Ինչ խոսք, յուրաքանչյուրի անձնական իրավունքն է իր պապի կամ այլ մերձավոր ազգականի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ այս անգամ հեռավոր ու տեւական ճամփորդությունն այնքան էլ տեղին չէր։
Քանզի ԱՄՆ մեկնելու մտադրության մասին տեղեկացնելու հենց նույն օրը Ր.Հովհաննիսյանը հայտարարեց, թե իր քաղաքացիական պարտքն է համարում «մի սեղանի շուրջ հրավիրել» նախագահ Սերժ Սարգսյանին եւ Տեր-Պետրոսյանին, ու կանի ամեն ինչ, որ երկխոսությունը տեղի ունենա հնարավորինս շուտ։ Ավելին. «Հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին իսկապես մենք մեզ կզարմացնենք, եւ կկայանա ոչ միայն այդ հանդիպումը, այլեւ ավելի կարեւոր կլինի իմաստալից երկխոսությունը իշխանության եւ «Ժառանգության», իշխանության եւ հասարակության միջեւ»։
Եւ Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես զարմացրեց. խոստացած երկխոսությունը հնարավորինս շուտ կազմակերպելու, «հասարակության շրջանում լարվածության թուլացմանը» նպաստելու փոխարեն, որոշեց մեկնել ԱՄՆ՝ 30 տարի առաջ մահացած «մեծ պապի» հիշատակի արարողություններին մասնակցելու համար։ Այն էլ 15 օրով։
Իսկ գուցե այլ է ուղեւորության իրական նպատակը։ Գուցե այդ 15 օրը նրան հարկավոր է, որպեսզի պետդեպարտամենտին ներկայացնի կատարված աշխատանքի եւ ծախսած միջոցների մասին հաշվետվություններն ու ստանա նոր հրահանգնե՞ր։ Որպեսզի վերադառնալով Հայաստան՝ կրկնապատկված եռանդով շարունակի ազգափրկիչ գործունեությունը։ Իսկ «մեծ պապի» հիշատակին հարգանքի տուրք մատուցելը ուղղակի յուրօրինակ ալիբի է։
Ո՛չ, չենք ուզում մենք հավատալ այդ վարկածին, թեեւ այն առավել մոտ է ճշմարտությանը։ Քանզի Ր.Հովհաննիսյանը գործնականում ոչնչով չի տարբերվում Սուրբ Քեւինից։ Վերջինս մի անգամ Իռլանդիայում աղոթում էր՝ ծնկաչոք ու ձեռքերը խաչաձեւ տարածած։ Նրան տեսավ մի կեռնեխ եւ նստելով սրբի մեկնած թեւին՝ ինչպես ծառի ճյուղին, բույն հյուսեց ու ձվեր ածեց։ Քեւինը ժամեր, օրեր, շաբաթներ շարունակ չէր շարժվում եւ չէր իջեցնում ձեռքերը, մինչեւ որ ձվից ելած ճուտիկները թեւեր առան ու թռան գնացին։
Եւ թող չար լեզուները բամբասեն, թե «Ժառանգության» առաջնորդը տարվա մեջ ավելի շատ ԱՄՆ-ում է լինում, քան Հայաստանում։ Բայց ո՞վ ասաց, թե նա մեկնում է այնտեղ՝ տերերից հրահանգներ ստանալու։
Իմաստուն փիլիսոփա Իցհակ Լեյբուշ Պերեցը մի հետաքրքիր պատմություն ունի հրեայի մասին, որը սկսում է կասկածել իր րաբբիին, թե վերջինս շփվում է Ամենաբարձրյալի հետ։ Գաղտնի, Քավության օրը։ Եւ հրեան որոշում է ծածուկ հետեւել րաբբիին։
Քավության օրը րաբբին հասարակ շորեր է հագնում ու գնում մի աղքատ, հիվանդ կնոջ մոտ։ Կերակրում է հիվանդին, մաքրում տունը, որից հետո զրուցում կնոջ հետ՝ մխիթարելով։ Եւ հեռանում։
Երբ հրեան գալիս է սինագոգ, նրան հարցնում են. «Րաբբին երկնքո՞ւմ էր»։ «Ո՛չ, նա ավելի բարձր էր»,- պատասխանում է նա։
Հետո էլ հարցնում եք, թե ինչու է Ր.Հովհաննիսյանը շարունակ մեկնում Ամերիկա։ Ինչ է, քի՞չ են այնտեղ աղքատ, հիվանդ կանայք։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Էդվարդ Նալբանդյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հետընտրական շրջանում ձեռնարկված առաջին գործնական քայլն էր, որը կոչված էր ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 11
Սկիզբը` նախորդիվ
Պարոն Տեր-Պետրոսյան, մայիսի 2-ի կոնգրեսի ձեր ելույթում դուք հայտարարեցիք, թե մարտի 1-ին ամբողջ օրվա ընթացքում գեներալ Գ.Սարգսյանի միջոցով բանակցել եք Ռ.Քոչարյանի հետ։ Ինչո՞ւ էիք բանակցում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց մտահոգություններ կան իրացման առումով
Նախորդների համեմատ նոր կառավարության գործունեության ծրագիրն ավելի իրատեսական է։ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախկին ...ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՇՆՉՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
Անդրադառնալով օդային ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբում երեկ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԴԿ նախագահը համոզված է, որ Ադրբեջանի սանձազերծած քարոզչական պատերազմի դեմն առնելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Բացարձակապես հիմնավորված չէ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած այն հետեւությունը, թե մարտի 1-ին ոստիկանության գործողությունների ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար այս տարվա չորս ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել 799 անձ. նրանց մեծ մասը Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրակրթական դպրոցների պետական ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-17-ը: Այս տարի միջնակարգ դպրոցների շրջանավարտները միասնական կարգով քննություն կհանձնեն ...ՎԱՐՈՒՅԹ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Ինչո՞ւ են շարունակում հոխորտալ
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանը իր ճառով շարժմանը «երկրորդ շնչառություն» պարգեւելուց հետո կրկին վերադարձավ սեւ դղյակ՝ շարունակելով անվրդով ապրել ...ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դատելով ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նախօրեին արած հայտարարություններից, մոտ ապագայում Հանրային հեռուստաընկերությունում ծրագրային-բովանդակային առումով կկատարվեն լուրջ փոփոխություններ։ Եթե ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների:
Դիմելով վետերաններին` հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, մայիսի 6-ին, ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՈՒՐԻՇԻ ՓՈՂԵՐԸ
Արդեն ինը տարի «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսը հրապարակում է մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենահարուստ խաղացողների եւ մարզիչների սանդղակը։ Ըստ այդմ, այս խաղաշրջանում կանաչ ուղղանկյան վրա առավել շատ գումար ...ԱՌԱՆՑ ԽԱՂԱԼՈՒ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆՔ
Մայիսի 7-ի դրությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը (392 միավոր) 80-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը, որը ապրիլին միջազգային հանդիպումներ ...ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Մասթերզ-կլաս» ակումբի մարզահրապարակներում երեկ մեկնարկած Դեւիսի գավաթի տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի առաջին փուլում Հայաստանի թենիսի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈ՞ՂՆ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԻՐԻԶՄՈՎ ԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցնում է ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ
-Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը բնութագրելիս առավել հաճախ հնչում է «հավակնոտ» բառը։ Համամի՞տ եք դրան։
-Ես կասեի՝ հանդուգն, որն ավելին է, քան հավակնոտը։ ...ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ազգաբնակչությանն ու քաղաքական գործիչներին առհասարակ բնորոշ է գերագնահատել միմյանց արժանիքները։
Ազգաբնակչությունն անվերապահորեն համոզված է, թե քաղաքական գործիչները ավելի խելացի են, քան կան իրականում։ ...ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է Հասարակական պալատ (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը առաջիններից մեկը մատնանշել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, դեռ անցած տարվա օգոստոսի 13-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ նախագահին հասցեագրելով «Հայաստանի ...ԴԵՍՊԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը երեկ մասնակցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը։
«Համաձայն ինաուգուրացիայի ընթացակարգի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ...Ե՛Վ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ, Ե՛Վ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Չի կարելի մի կողմից քննադատել միջազգային կառույցներին, մյուս կողմից՝ նույն կառույցներից պահանջել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։
Մի՛ բան է, երբ դու դնում ես ազգային խնդիրներ, ...ՃՆՇՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
3Գյումրիում երեկ շարունակվել է նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներ կատարելուն առնչվող քրեական գործի դատաքննությունը։ Դրան ցանկացել են անպայման ներկա գտնվել մեղադրյալներ Պետրոս Մակեյանի, ...ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Այս տարի «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախաձեռնությամբ իրականացվելու է համահայկական ակցիա։ Մեկ օրվա ընթացքում նախատեսվում է 30-40 երկրների խոշոր հայ համայնքներում անցկացնել ժողովներ, որոնք կքննարկեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում երեկ ժամը 02։53-ին բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Հրդեհի հետեւանքով ստացված այրվածքներից զոհվել են տան բնակիչներ՝ 1954թ. ծնված Լարիսա, 1992թ. ծնված Սերոբ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ Հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների ...
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԱՎԱՐՏՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ԳՐԱՆԴԻՈԶՆԻ» ԾՐԱԳՐԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

