
ՄԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈ՞ՂՆ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԻՐԻԶՄՈՎ ԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ
- Հարցնում է ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ

-Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը բնութագրելիս առավել հաճախ հնչում է «հավակնոտ» բառը։ Համամի՞տ եք դրան։
-Ես կասեի՝ հանդուգն, որն ավելին է, քան հավակնոտը։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Մենք ապրում ենք 3 միլիոնանոց (գումարած 7 միլիոնանոց Սփյուռքը) մի երկրում. եւ ո՞վ ասաց, թե մեր երկիրը չի կարող նման ծրագիր իրականացնել։ Ի վերջո, ինչ մի դժվար բան է 3 միլիոն մարդուն արժանապատիվ կերակրելը։
Երկրի նախագահը, երբ դեռ վարչապետ էլ նշանակված չէր, մի արտահայտություն արեց, ասաց՝ թե իր կողմից իրականացվելիք փոփոխությունները ցավոտ պիտի լինեն։ Ցավոտ՝ ո՞ւմ համար։ Ինձ համար ցավոտ չեղավ։ Հակառակը։ Բնականաբար ՀՀԿ-ում՝ իշխող կուսակցության մեջ կային մարդիկ, ովքեր հավակնում էին վարչապետի աթոռին, նրանց համար գուցե թե ցավոտ եղավ։ Բայց ի պատիվ իրենց բոլորի՝ հասկացան եւ ըմբռնումով վերաբերվեցին նախագահին։ Որովհետեւ պետք է նոր մոտեցում, նոր խոսք։
Ի դեպ, երկրի նախագահն ու վարչապետը իրենց բառապաշարն էլ փոխեցին։ Նախկին բառապաշարը չի սա, իսկ ես խոսքին հավատացող մարդ եմ։ Նկատեմ, որ նրանք երկուսն էլ այնպիսի մարդիկ են, որ եթե խոստացան, պիտի կատարեն։ Նրանց խոսքն ու գործը նույնական են։
Ժամանակին, կարծես դարձյալ ձեր թերթի հետ զրույցի ժամանակ, ասացի, որ ՀՀՇ-ի ողբերգությունը ՀՀՇ-իշխանություն սերտաճումն էր։ Այսինքն՝ իշխանությունը ուղղակի ՀՀՇ-ն էր։ Այստեղ հանրապետության նախագահը արեց շախմատային հրաշալի քայլ. խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծամասնությունը, կառավարություն թողեք գան մարդիկ՝ ՀՀԿ-ի օրհնությամբ աշխատեն։ Կարեւոր բաներ են սրանք, որովհետեւ սերտաճումը ոչնչացնում է կուսակցությանը, ինչի օրինակը ունենք։
Դարձյալ այն ժամանակ (կարծեմ, խորհրդարանական ընտրություններից հետո էր) հարցրեցիք՝ իսկ հիմա այդ տագնապը չունե՞ք, ասացի՝ ունեմ։ Նույն ՀՀԿ-ի հետ կապված այդ տագնապը ունեի։ Այ, հիմա արդեն չունեմ, որովհետեւ առաջին քայլը հրաշալի արվեց։ Վարչապետ ընտրեց պրոֆեսիոնալ, հավատավոր, հայ մարդու։ Մի մարդու, որն արդեն Կենտրոնական բանկի օրինակով ապացուցել է, թե ինքը կարող է ստեղծել։
Բայց ժամանակները փոխվում են, քայլ առաջ պիտի գնալ։ Ողջունում եմ նախագահի ընտրությունը։ Ինչ վերաբերում է նախարարներին, ապա կաշխատեն, կերեւա։ Կարծում եմ, խնդիրը խորապես կոշտ է դրված. չես աշխատում, հաջողություն։
-Այսօր շատերի համոզմամբ, մեր հասարակությունը պառակտված է, բեւեռացված։ Երկխոսություն ծավալելու, մի բեւեռը մյուսի հետ հաշտեցնելու խնդիր կա։ Համամի՞տ եք այս մտահոգություններին։
-Այսօր ընտրողների 75 տոկոսը կոալիցիայի մեջ է։ Դա նշանակում է՝ հասարակության մեջ ի վերջո պառակտում գոյություն չունի։ Կա դժգոհ մի հատված։ Հասարակության այդ հատվածի մեջ մենք էլ կարող ենք հայտնվել, որովհետեւ ես էլ ունեմ երկրի ներսում իմ դժգոհությունները։ Սպասում ենք փոփոխությունների։
Անցած 15 տարիներին բազմաթիվ մտավորական մարդիկ մնացին աննկատ՝ իրենց տներում։ Ոչ ոք իրենց չհիշեց, թեպետ կարիքն այնքան կար։ Այսօր նախագահը, վարչապետը ասում են, որ գիտակ մարդկանց կարիքը կա, թե գիտելիքն է կարեւորվելու եւ մտավոր ներուժը պիտի գնահատվի։ Եթե այդպես անեն՝ կեցցեն։ Կեցցեն, որովհետեւ դրանից բոլորս կշահենք։
Դառը բան ասեմ. իմ ընկերական շրջապատում մարդկանց եմ ճանաչում, որոնք տաղանդավոր են, բայց հացի փողի կարիք ունեն։ Իմ ընկերներից մեկը, անունը չտամ, ասում է՝ ոչ ոք այլեւս պարտքով բան չի տալիս։ Ասում է՝ միակ մարդը, որ տալիս է, տորթ ծախողն է։ Տնովի 5 օր է տորթ ենք ուտում, զզվել ենք քաղցրից ու տորթից, բայց մի բան պիտի ուտե՞ս։ Սա սարսափելի է։
Ինչեւէ։ Այն կարծիքին չեմ, թե Հայաստանում կա համազգային շարժում։ Նախկին իշխանությունների (Սերժ Սարգսյանից առաջ) հանդեպ ունեցած բացասական տրամադրությունները ակամա ուղղվեցին Սերժ Սարգսյանի դեմ։ Երբ որ ինքը դա չէր վաստակել։
Չեմ ուզում Ռոբերտ Քոչարյանի հասցեին բացասական որեւէ բան ասել։ Ամեն ինչով հանդերձ, իրեն կանվանեի Ռոբերտ Շինարար։ Թեպետ իր շրջանում եւ իր «պայծառ» հովանավորությամբ կորցրեցի իմ հեռուստաընկերությունը։ Բայց՝ ոչինչ։
Մի անգամ «Ուրարտու» թերթում հոդված գրեցի, որը վերնագրել էի՝ «Եթե դու չես սիրում Խաչիկ Ստամբոլցյանին, չի նշանակում Աստված չկա»։ Եթե անձնական նեղացածություն ունեմ, չի նշանակում, թե Ռ.Քոչարյանը քիչ գործ է արել այս երկրում։ Ինչ որ արել է՝ աչքներիս առաջ է։ Հենց Հյուսիսային պողոտան, կամ Հայաստանի ճանապարհները՝ թունելներով, Սելիմի լեռնանցքով։ Չէ, հասարակությունը պառակտված չէ։
-Կառավարության ծրագիրը մի շարք բնագավառներում (ֆինանսական, առողջապահական, մշակույթի եւ այլն) լուրջ խնդիրներ է առաջադրում։ Ըստ այդմ, առաջիկա ընթացքը պիտի հանգեցնի նաեւ նրան, որ մեր երկիրը վերածվի տարածաշրջանային մշակութային կենտրոնի։ Որքանո՞վ է իրատեսական ծրագրի այս դրույթը։
-Ի դեպ, պատմության ընթացքում միշտ ենք եղել այս տարածաշրջանում մշակույթի կենտրոն։ Ուղղակի պետություն չունենալով՝ «եկեղեցասիրաց» պետություն ենք եղել։ Այսինքն՝ «քրիստոնեական գետտո» էինք՝ կորցրած մեր թագավորությունները եւ թագավորներին։ Թուրքերն ասում էին, թե Անի քաղաքը ձերը չէ, քանզի այն նվաճել ենք Բյուզանդիայից։ Բայց չէ՞ որ Անին մերոնք տվեցին Բյուզանդիային։ Հայոց եկեղեցականները։ Պետրոս Գետադարձ կար, որին սրբացրել են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Անի՞ն ծախեց։ Ամբողջ տարածաշրջանում, մինչեւ եգիպտական բուրգերը, մինչեւ Հյուսիսային Կովկաս, գտեք մի այնպիսի մշակութային ստեղծագործություն, ինչպիսին Անի քաղաքն է։ Չկա այդպիսի բան։
Մենք պիտի ոտքի կանգնենք եւ հարց տանք ինքներս մեզ՝ մենք մեր մշակույթի կրո՞ղ ենք, թե՞ ընդամենը պատմական լիրիզմով ենք զբաղվում։ Մեր իշխանություններն իրենց այս հարցը պիտի տան։ Ի՞նչ են անում այսօր մեր հեռուստաընկերությունները որպես քարոզչամիջոց։ Ի՞նչ են քարոզում։
Հայկական մշակույթ քարոզելու մի քանի հետաքրքիր փորձ արեց «Երկիր Մեդիան», բայց կարծեք թե հետեւողական չեղավ։ Ցավում եմ, որ աշխարհով մեկ ցուցադրվող միակ հեռուստաալիքը Հ1-ն է եւ Հ1-ի ամենամեծ իդեա ֆիքսը երկու կամ երեք, թե չորս աստղն է։ Ինչից այս ազգն արդեն զզվում է։ Բանը հասցրին այնտեղ, որ այդ նույն երգիչներից էլ են զզվում։ Ի՞նչ կարիք կա ամեն օր այդ մարդկանց ցույց տալ։ Լավ, մեր գյուղերում ժողովուրդը ո՞նց է ապրում։ Հայաստանի Հանրապետությունը միայն Երեւանը չէ, այդ «աստղերը» չեն։ Ի վերջո, ի՞նչ ասել է աստղ։
Այս փոքրիկ երկրում այդքան «աստղ» ու գլխներիս են թափվում՝ աստղաթափ, աստղաթափ։ Եւ ամենասարսափելին, որ փոշի է ելնում այդ աստղաթափից։ Փոշի, ու իրար կորցնում ենք այդ փոշու մեջ։ Չի կարելի։ Զվարճալի ծրագրերի հազար ձեւ կա։
Ու հետո, ոչ մի իդեա չկա, որ տեղական լինի։ Բոլորը վերցված է։ Լրջագույն մտավոր տղերք ունենք։ Մի հատ կանչեք նրանց, ասեք, ուզում ենք լավ հեռուստատեսություն ստեղծել, եղբայր։ Ի՞նչ կառաջարկեք։ Եւ կտեսնեք, որ բազում հետաքրքիր մտքեր կլինեն։ Բայց այդ մարդիկ իրենց տներում նստած են եւ հացի խնդիր ունեն։ Մի ընկերս էլ օրերից մի օր ասաց՝ գիտես, Կիեւյան կամուրջից երբեմն ներքեւ եմ նայում։ Սարսափելի է...
Ինձ ոգեւորեց վարչապետի խոսքը մշակութային ալիք ստեղծելու վերաբերյալ։ Բայց, Աստծո սիրուն, այդ ալիքը պիտի ստեղծի պրոֆեսիոնալը։ Մարդ, որը հայոց մշակույթի կրողն է։ Եւ իր շուրջը պիտի հավաքի մարդկանց, որոնք հայոց մշակույթի կրողներն են։ Եւ պիտի կարողանա ոչ միայն հայ ժողովրդին ներկայացնել մեր մշակույթը, այլեւ դրսի աշխարհին։
Անգլիացի Լոուրենս Արաբացին, որը նաեւ Իրաքի թագավորության ստեղծողն է, ամերիկացի լրագրող Սթիվենսին 1935թ. հարցազրույց է տալիս, ուր համոզված ասում է. «Հայերին պիտի վերացնել»։ Սթիվենսը զարմանում է, մտածելով, թե կատակում է։ Լոուրենսը նորից է շեշտում իր միտքը, պարզաբանելով, թե հայերը խանգարում են բոլորին։
Բայց, ըստ նրա, հայերին չպետք է վերացնել այնպես, ինչպես թուրքերն են անում։ «Դուք, ամերիկացիներդ պիտի վերացնեք»,- պատգամում է նա ամերիկացի լրագրողին։ Հայերը խանգարում են աշխարհին իրենց տաղանդով։ Ի պատասխան զարմացած լրագրողի՝ Լոուրենսը չափազանց բարձր է գնահատում հայերին, բայց գնահատելով հանդերձ, պնդում է իր միտքը։ «Հայից սերված ամեն երեխա հոր խոսքը շարունակում է։ Հազարամյակներից եկած խոսքը նա չի մոռանում։ Չի մոռանում սրտի հիշողությունը։ Ուրեմն այդ անտանելի հայերին պիտի ոչնչացնել»,- ասում է նա։
Հիմա ինչո՞վ ենք դիմագրավելու «այդ անտանելի հայերը» սկզբունքի դեմ։ Մեր տնտեսությա՞մբ։ Այո։ Կրկնում եմ՝ շատ հեշտ է 3 միլիոն մարդ կերակրել։ Մենք կարող ենք փայլուն երկիր դառնալ։ Հավատում եմ, որ կարող ենք ֆինանսական կենտրոն դառնալ, բայց դրա համար կամք է պետք, սկզբունք եւ հետեւողականություն։ Պիտի դառնանք գործոն։ Պիտի դիրք ունենանք եւ վիճակ՝ ամբողջ Արեւելքում։ Դիրք ու վիճակ։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Էդվարդ Նալբանդյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հետընտրական շրջանում ձեռնարկված առաջին գործնական քայլն էր, որը կոչված էր ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 11
Սկիզբը` նախորդիվ
Պարոն Տեր-Պետրոսյան, մայիսի 2-ի կոնգրեսի ձեր ելույթում դուք հայտարարեցիք, թե մարտի 1-ին ամբողջ օրվա ընթացքում գեներալ Գ.Սարգսյանի միջոցով բանակցել եք Ռ.Քոչարյանի հետ։ Ինչո՞ւ էիք բանակցում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց մտահոգություններ կան իրացման առումով
Նախորդների համեմատ նոր կառավարության գործունեության ծրագիրն ավելի իրատեսական է։ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախկին ...ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՇՆՉՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
Անդրադառնալով օդային ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբում երեկ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԴԿ նախագահը համոզված է, որ Ադրբեջանի սանձազերծած քարոզչական պատերազմի դեմն առնելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Բացարձակապես հիմնավորված չէ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած այն հետեւությունը, թե մարտի 1-ին ոստիկանության գործողությունների ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար այս տարվա չորս ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել 799 անձ. նրանց մեծ մասը Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրակրթական դպրոցների պետական ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-17-ը: Այս տարի միջնակարգ դպրոցների շրջանավարտները միասնական կարգով քննություն կհանձնեն ...ՎԱՐՈՒՅԹ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Ինչո՞ւ են շարունակում հոխորտալ
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանը իր ճառով շարժմանը «երկրորդ շնչառություն» պարգեւելուց հետո կրկին վերադարձավ սեւ դղյակ՝ շարունակելով անվրդով ապրել ...ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դատելով ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նախօրեին արած հայտարարություններից, մոտ ապագայում Հանրային հեռուստաընկերությունում ծրագրային-բովանդակային առումով կկատարվեն լուրջ փոփոխություններ։ Եթե ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների:
Դիմելով վետերաններին` հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, մայիսի 6-ին, ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՈՒՐԻՇԻ ՓՈՂԵՐԸ
Արդեն ինը տարի «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսը հրապարակում է մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենահարուստ խաղացողների եւ մարզիչների սանդղակը։ Ըստ այդմ, այս խաղաշրջանում կանաչ ուղղանկյան վրա առավել շատ գումար ...ԱՌԱՆՑ ԽԱՂԱԼՈՒ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆՔ
Մայիսի 7-ի դրությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը (392 միավոր) 80-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը, որը ապրիլին միջազգային հանդիպումներ ...ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Մասթերզ-կլաս» ակումբի մարզահրապարակներում երեկ մեկնարկած Դեւիսի գավաթի տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի առաջին փուլում Հայաստանի թենիսի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈ՞ՂՆ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԻՐԻԶՄՈՎ ԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցնում է ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ
-Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը բնութագրելիս առավել հաճախ հնչում է «հավակնոտ» բառը։ Համամի՞տ եք դրան։
-Ես կասեի՝ հանդուգն, որն ավելին է, քան հավակնոտը։ ...ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ազգաբնակչությանն ու քաղաքական գործիչներին առհասարակ բնորոշ է գերագնահատել միմյանց արժանիքները։
Ազգաբնակչությունն անվերապահորեն համոզված է, թե քաղաքական գործիչները ավելի խելացի են, քան կան իրականում։ ...ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է Հասարակական պալատ (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը առաջիններից մեկը մատնանշել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, դեռ անցած տարվա օգոստոսի 13-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ նախագահին հասցեագրելով «Հայաստանի ...ԴԵՍՊԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը երեկ մասնակցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը։
«Համաձայն ինաուգուրացիայի ընթացակարգի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ...Ե՛Վ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ, Ե՛Վ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Չի կարելի մի կողմից քննադատել միջազգային կառույցներին, մյուս կողմից՝ նույն կառույցներից պահանջել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։
Մի՛ բան է, երբ դու դնում ես ազգային խնդիրներ, ...ՃՆՇՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
3Գյումրիում երեկ շարունակվել է նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներ կատարելուն առնչվող քրեական գործի դատաքննությունը։ Դրան ցանկացել են անպայման ներկա գտնվել մեղադրյալներ Պետրոս Մակեյանի, ...ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Այս տարի «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախաձեռնությամբ իրականացվելու է համահայկական ակցիա։ Մեկ օրվա ընթացքում նախատեսվում է 30-40 երկրների խոշոր հայ համայնքներում անցկացնել ժողովներ, որոնք կքննարկեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում երեկ ժամը 02։53-ին բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Հրդեհի հետեւանքով ստացված այրվածքներից զոհվել են տան բնակիչներ՝ 1954թ. ծնված Լարիսա, 1992թ. ծնված Սերոբ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ Հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների ...
Ի ՇԱՀ ԳՐԱԳԵՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Գ.ՋԱՀՈՒԿՅԱՆՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ո՞ՒՄ ՄԵՂՔՈՎ ԵՆ ՁԳՁԳՎՈՒՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ԻՍԿ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԵՌՆԻ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

