
ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- Դատելով ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նախօրեին արած հայտարարություններից, մոտ ապագայում Հանրային հեռուստաընկերությունում ծրագրային-բովանդակային առումով կկատարվեն լուրջ փոփոխություններ։ Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է ենթադրել, որ իրենց գործունեության մեջ համապատասխան շտկումներ կմտցնեն նաեւ մյուս հեռուստաընկերությունները։ Իսկ որ հայրենի հեռուստատեսության աշխատանքը արմատական փոփոխությունների կարիք ունի, ակնհայտ է բոլորին։

Նույնիսկ սիրառատ մայրիկը չի կարող համեմատվել երեխայի համար հեռուստացույցի հետ։ Նա միշտ տանն է, երբեք չի հանդիմանում ու չի պատժում, չի հոգնում։ Չի հրամայում. լվա ձեռքերդ, գնա հացի, սովորիր դասերդ, հավաքիր թափթփածդ։ Հակառակը՝ նա ասում է. «Ոչինչ մի՛ արա։ Միայն նստիր իմ առջեւ ու սեղմիր կոճակը»։
Ծնողներն իրար հետ խոսում են քիչ եւ տաղտկալի. գնեցի՞ր, դարձյալ մոռացե՞լ ես, բերեցի՞ր, ո՞ւր ես դրել։ Ծնողները հանդիմանում են երեխային. նորի՞ց, ախր ինչքա՜ն կարելի է, զզվացրի՛ր։ Իսկ հեռուստացույցը երբեք չի ասում երեխային. հերի՛ք է, հանգիստ թող, չի վիրավորում, չի նսեմացնում, չի ծեծում։ Նա կարդարացնի ցանկացած ծուլություն, բոլոր խոստումների ու պարտավորությունների խախտում։
Երբ հայտնագործեցին հեռուստացույցը, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նա կդառնա ընտանիքի անդամը, երեխաների դաստիարակը։ Բայց այդպես ստացվեց։ Այժմ ընտանիքի այդ ազդեցիկ (ամենաազդեցիկ) անդամն ամեն օր ցույց է տալիս սատանան գիտե թե ինչեր։
Հեռուստացույցի իշխանությունը նախագահականից էլ հզոր է։ Նախագահականում ընդամենը որոշում են, թե ինչպես մենք քվեարկենք, իսկ հեռուստատեսությունը կանոնակարգում է ամբողջ կյանքը։ Հեռուստատեսությունը նենգ իշխանություն է։ Նա չի ասում. ես հրամայում եմ։ Նա ասում է. ես քեզ զվարճացնողն եմ, քո լավագույն բարեկամը, տեղեկություններ հայտնողը, հանգիստդ կազմակերպողը...
Թվում է, թե հեռուստացույցին հրամայում եք դուք. կարող եք ընտրել ալիքը, կարող եք անջատել. նա հնազանդ ծառա է։ Ծառա՞։ Բայց միայն նա է ձեր ընտանիքում խոսում ժամեր շարունակ։ Դուք՝ ընտանիքի անդամներդ, արդեն գրեթե չեք խոսում միմյանց հետ։ Տար, բեր. սա խոսակցություն չէ։
Մարդն առարկում է (երբեմն) նույնիսկ ղեկավարին։ Երեխան, պատահում է, հակաճառում է հորը, ուսուցչին։ Եւ միայն հեռուստացույցին չեն հակաճառում։ Խոսում է միայն նա, դուք լուռ կուլ եք տալիս։ Այդ ընթացքում մտորումներ նախատեսված չեն։ Ավելի ճիշտ` դրանց համար հեռատեսորեն տեղ չի թողնված։ Մարդը միացած է։ Ուղեղը՝ անջատված։
Մարդիկ նույնիսկ չեն մտածում (չեն էլ ուզում իմանալ), թե ինչ է կատարվում իրենց անձի, իրենց հոգու, իրենց ուղեղի հետ՝ հեռուստատեսային, ռադիո եւ էլեկտրոնային այլեւայլ արտադրանքի անընդմեջ կլանումից։ Հեռուստացույցը քայքայում է զգացմունքների եւ հարաբերությունների մարդկային հիերարխիան։ Սկսում եք ինչ-որ կարեւոր բան ասել, իսկ ձեզ պատասխանում են.
-Մի՛ խանգարիր։ Լռի՛ր։
Նրանք լսում են, թե ինչ է ասում հեռուստացույցը։
Ոմանք հավաստիացնում են, թե հեռուստատեսությունը վնասակար ազդեցություն չի գործում։ Նրանք ասում են. «Ապացուցե՛ք», իսկ նրան, ով փորձում է ապացուցել, անվանում են խելագար։
Իսկ Ֆրանսիայում դեռեւս 1986 թվականին ընդունվեց օրենք, որի հիման վրա երկրի Աուդիովիզուալ բարձրագույն խորհուրդը վերահսկում է «երեխաներին վնաս հասցնելու ընդունակ հաղորդումների բովանդակությունը»։ Իսկ որ հեռուստահաղորդումները կարող են վնաս հասցնել, այնտեղ ոչ ոք չի կասկածում։ Ֆրանսիական հեռուստատեսությանը «արգելված է էրոտիկ կամ բռնություն պարունակող տեսարանների ցուցադրումը մինչեւ ժամը 22։30-ը, ինչպես նաեւ դրանց գովազդումը մինչեւ նույն ժամը»։
Ուշադրություն դարձրեք. «նաեւ դրանց գովազդումը», քանի որ մեր հեռուստաալիքները երբեմն փորձում են անմեղ դեմք ընդունել. իբր սարսափները ցույց ենք տալիս գիշերվա ժամերին։ Բայց ֆիլմի գովազդը՝ զուգորդված ամենազարհուրելի կադրերով, ցուցադրվում է օրնիբուն, վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր։ Մանկական ժամերին, իսկ հոգեկան վնասվածքի համար երբեմն մի ակնթարթն էլ բավական է։
Ավագ սերունդները վրդովվում են հեռուստաէկրանից թափվող կեղտից, գռեհկությունից, դաժանությունից։ Իսկ երիտասարդությունը՝ թոթվում ուսերը. իսկ ի՞նչ կա որ։ Մեծերը հասակ են առել այլ մթնոլորտում։ Նրանց համար այսօրվա հեռուստատեսության մեջ շատ բան անընդունելի է։ Իսկ կրտսեր սերունդը մեծացել է այս հեռուստատեսությամբ։ Այդ կերը (հոգեւոր սնունդը) նրանց համար սովորական երեւույթ է։
Ցանկացած դաժանություն ու այլասերվածություն ձանձրացնում է, դադարում գրգռել, հաճույք պատճառել։ Եւ նման հաճույքներին, այդօրինակ կերին վարժվածների ուղին տանում է միայն դեպի վար. դեպի է՛լ ավելի մեծ դաժանություն, է՛լ ավելի նողկալի այլասերումներ։ Այդպես թմրամոլը հետզհետե ավելացնում է դոզան։ Նախկինն արդեն չի ազդում։
...Եւ հանուն ինչի՞ են այդ ամենը ցույց տալիս։ Հանուն ինչի՞ են մեզ ամեն օր գնալով ավելի խորը թաղում բռնության, գռեհկության ու կեղտի մեջ։ Չէ՞ որ հեռուստատեսության աշխատողները խելագար չեն։ Նրանց պահվածքի մեջ պիտի իմաստ լինի։
Իմաստ կա։ Այն կոչվում է «փող»։ Իրենց լեզվով ասած՝ «վարկանիշ»։ Հեռուստատեսությունը այն դարձրել է աստված։ Նրանք երկրպագում են միայն այդ աստծուն։
- ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Էդվարդ Նալբանդյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հետընտրական շրջանում ձեռնարկված առաջին գործնական քայլն էր, որը կոչված էր ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 11
Սկիզբը` նախորդիվ
Պարոն Տեր-Պետրոսյան, մայիսի 2-ի կոնգրեսի ձեր ելույթում դուք հայտարարեցիք, թե մարտի 1-ին ամբողջ օրվա ընթացքում գեներալ Գ.Սարգսյանի միջոցով բանակցել եք Ռ.Քոչարյանի հետ։ Ինչո՞ւ էիք բանակցում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց մտահոգություններ կան իրացման առումով
Նախորդների համեմատ նոր կառավարության գործունեության ծրագիրն ավելի իրատեսական է։ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախկին ...ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՇՆՉՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
Անդրադառնալով օդային ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբում երեկ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԴԿ նախագահը համոզված է, որ Ադրբեջանի սանձազերծած քարոզչական պատերազմի դեմն առնելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Բացարձակապես հիմնավորված չէ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած այն հետեւությունը, թե մարտի 1-ին ոստիկանության գործողությունների ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար այս տարվա չորս ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել 799 անձ. նրանց մեծ մասը Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրակրթական դպրոցների պետական ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-17-ը: Այս տարի միջնակարգ դպրոցների շրջանավարտները միասնական կարգով քննություն կհանձնեն ...ՎԱՐՈՒՅԹ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Ինչո՞ւ են շարունակում հոխորտալ
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանը իր ճառով շարժմանը «երկրորդ շնչառություն» պարգեւելուց հետո կրկին վերադարձավ սեւ դղյակ՝ շարունակելով անվրդով ապրել ...ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դատելով ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նախօրեին արած հայտարարություններից, մոտ ապագայում Հանրային հեռուստաընկերությունում ծրագրային-բովանդակային առումով կկատարվեն լուրջ փոփոխություններ։ Եթե ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների:
Դիմելով վետերաններին` հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, մայիսի 6-ին, ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՈՒՐԻՇԻ ՓՈՂԵՐԸ
Արդեն ինը տարի «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսը հրապարակում է մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենահարուստ խաղացողների եւ մարզիչների սանդղակը։ Ըստ այդմ, այս խաղաշրջանում կանաչ ուղղանկյան վրա առավել շատ գումար ...ԱՌԱՆՑ ԽԱՂԱԼՈՒ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆՔ
Մայիսի 7-ի դրությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը (392 միավոր) 80-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը, որը ապրիլին միջազգային հանդիպումներ ...ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Մասթերզ-կլաս» ակումբի մարզահրապարակներում երեկ մեկնարկած Դեւիսի գավաթի տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի առաջին փուլում Հայաստանի թենիսի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈ՞ՂՆ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԻՐԻԶՄՈՎ ԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցնում է ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ
-Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը բնութագրելիս առավել հաճախ հնչում է «հավակնոտ» բառը։ Համամի՞տ եք դրան։
-Ես կասեի՝ հանդուգն, որն ավելին է, քան հավակնոտը։ ...ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ազգաբնակչությանն ու քաղաքական գործիչներին առհասարակ բնորոշ է գերագնահատել միմյանց արժանիքները։
Ազգաբնակչությունն անվերապահորեն համոզված է, թե քաղաքական գործիչները ավելի խելացի են, քան կան իրականում։ ...ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է Հասարակական պալատ (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը առաջիններից մեկը մատնանշել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, դեռ անցած տարվա օգոստոսի 13-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ նախագահին հասցեագրելով «Հայաստանի ...ԴԵՍՊԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը երեկ մասնակցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը։
«Համաձայն ինաուգուրացիայի ընթացակարգի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ...Ե՛Վ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ, Ե՛Վ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Չի կարելի մի կողմից քննադատել միջազգային կառույցներին, մյուս կողմից՝ նույն կառույցներից պահանջել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։
Մի՛ բան է, երբ դու դնում ես ազգային խնդիրներ, ...ՃՆՇՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
3Գյումրիում երեկ շարունակվել է նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներ կատարելուն առնչվող քրեական գործի դատաքննությունը։ Դրան ցանկացել են անպայման ներկա գտնվել մեղադրյալներ Պետրոս Մակեյանի, ...ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Այս տարի «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախաձեռնությամբ իրականացվելու է համահայկական ակցիա։ Մեկ օրվա ընթացքում նախատեսվում է 30-40 երկրների խոշոր հայ համայնքներում անցկացնել ժողովներ, որոնք կքննարկեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում երեկ ժամը 02։53-ին բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Հրդեհի հետեւանքով ստացված այրվածքներից զոհվել են տան բնակիչներ՝ 1954թ. ծնված Լարիսա, 1992թ. ծնված Սերոբ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ Հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

