
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
- Սկիզբը՝ նախորդիվ

Բացարձակապես հիմնավորված չէ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած այն հետեւությունը, թե մարտի 1-ին ոստիկանության գործողությունների կապակցությամբ գլխավոր դատախազության կողմից հակասական բնույթի հայտարարություններ են կատարվել։ Որպես այդպիսին բերված են երկուսը.
1. գլխավոր դատախազի կողմից խորհրդարանի 4 պատգամավորի որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար համաձայնություն տալու վերաբերյալ ԱԺ ներկայացված միջնորդության մեջ նշված է, որ ոստիկանության նպատակը եղել է զենքն առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառումը։
2. Մարտի 1-ին գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ ոստիկանության նպատակը եղել է հավաքը հարկադրաբար դադարեցնելը։
Սակայն առնվազն տարօրինակ է, որ ոմանք (ոչ միայն ՄԻ պաշտպանը) հակասություն են տեսել այնտեղ, որտեղ այն պարզապես չկա։ Ակնհայտ է, որ վերը նշված երկու նպատակն էլ եղել են իրավաչափ, դրանք որեւէ կերպ միմյանց հակասել չէին կարող։ Հենց զեկույցում է նշված օրենսդրական այն հիմքը («Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), համաձայն որի, եթե հանրահավաքն իրական վտանգ է ներկայացնում պետական անվտանգությանը եւ այլն, ապա ենթակա է արգելման։
Այս դեպքում անհասկանալի է, թե զենքի կուտակման փաստի առկայության դեպքում այն առգրավելու եւ, միաժամանակ, պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին սպառնացող հավաքը դադարեցնելու իրավաչափ գործողությունների եւ դրանցից յուրաքանչյուրի առնչությամբ առանձին հայտարարությունների կամ տեղեկությունների միջեւ ՄԻ պաշտպանն ինչո՞ւ է հակասություն տեսնում։
Արդյոք պարզ չէ՞, որ հակասության մասին խոսելու հիմք կլիներ հենց այն դեպքում, եթե ոստիկանությունն առգրավեր զենքն ու զինամթերքը, իսկ հավաքը, դրանով հանդերձ, համարեր խաղաղ։ Մի՞թե ոստիկանությունը զենք հայտնաբերելուց հետո պարտավոր չէր սահմանված կարգով կատարելու հավաքը դադարեցնելու իր պարտականությունը։
Զեկույցի համաձայն, ԶԼՄ-ներին մարտի 4-ին տրված ասուլիսի ընթացքում ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը եւ ոստիկանության պետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանը «մատնանշել են միայն մահակների եւ երկաթյա ձողերի» առկայություն։
Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ սառը զենքի առկայությունը նույնպես միանշանակ վկայում է հավաքների ոչ խաղաղ բնույթի մասին, այսինքն՝ բնավ պարտադիր չէ, որ հավաքը միայն հրազենի առկայության դեպքում համարվի ոչ խաղաղ։ Այս դեպքում, թերեւս, առավել կարեւորն այն է, որ անտեսվել են նույն ոստիկանության մամուլի ծառայության այն նյութերը, որոնք պարբերաբար ներկայացվում էին հանրությանը, եւ որոնցում բազմիցս փաստեր էին բերվում առգրավված զենքի եւ զինամթերքի մասին։
Զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է վրաններում խուզարկություն անելուն, նույնպես շատ ուշագրավ է։ Հիմք ընդունելով Ա.Մահտեսյանի այն հայտարարությունը, որ ոստիկանությունը պատրաստվել է խուզարկություններ կատարել վրաններում, Ա.Հարությունյանը հարցրել է. «Արդյոք պահպանվե՞լ է խուզարկության անցկացման դատավարական կարգը»։ Տվյալ դեպքում, կարծում ենք, պաշտպանը նկատի է առել, բնակարանի անձեռնմխելիությամբ պայմանավորված, խուզարկության համար դատարանի որոշման առկայության հարցը։ Սակայն չէ՞ որ նա իրավաբան է...
Նախ ընդգծենք՝ զեկույցում անտեսվել է, որ խուզարկության դատավարական կարգը վերաբերում է բնակարանին, իսկ վրանը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չի կարող բնակարան համարվել։ Հիշեցնե՞նք Ա.Հարությունյանին Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետում սպառիչ շարադրված «բնակարան» հասկացութան մեկնաբանությունը։
Տվյալ դեպքում եթե ոստիկանապետի առաջին տեղակալը խոսել է խուզարկության մասին, ապա դա դեռ բավարար չէր դատավարական կարգով իրականացվող խուզարկության մասին անմիջապես ենթադրություններ անելու կամ հիշյալ հարցադրման համար, քանի որ կատարվել է զննություն եւ անձնական խուզարկություն (նախատեսված Քր.դատ.օր.-ի 225-րդ հոդվածով) կամ այդպիսի փորձ, որոնց դեպքում դատարանի որոշում չի պահանջվում։
ՄԻ պաշտպանը տարակուսել է, թե «ինչպե՞ս պատահեց, որ առավոտյան 6։30-ի սահմաններում րոպեների ընթացքում ոստիկանությանը հաջողվեց մոբիլիզացնել բազմաթիվ ստորաբաժանումներ՝ պաշտպանողական հանդերձանքով, վահաններով եւ մահակներով, որոնք հարձակվեցին ցուցարարների վրա, եթե այս ամենի նպատակը միայն տեղազննություն կատարելն էր»։
Հետաքրքիր է, Ա.Հարությունյանն այս հարցից առաջ ինչո՞ւ չի փորձել պարզել որոշ հանգամանքներ։ Մասնավորապես՝ այդ ո՞վ է պնդել, թե տվյալ գործողությունը կազմակերպվել է րոպեների ընթացքում։ Չէ՞ որ պաշտոնական աղբյուրները հայտնել են ճիշտ հակառակը՝ այն, որ անհարկի բախումները կանխելու նկատառմամբ նախապես ձեռնարկել են համապատասխան միջոցներ։
Երկրորդ. ՄԻ պաշտպանի համար մի՞թե պարզ չէ, որ զանգվածային հրապարակային միջոցառման մասնակիցների զբաղեցրած ընդարձակ տարածքում ու մեծաքանակ վրաններում ոստիկանության փոքրաթիվ ծառայողներով պարզապես հնարավոր չէր լինի ապահովել արդյունավետ զննության անցկացում, այն էլ զենք եւ զինամթերք հայտնաբերելու նպատակով։
Մի՞թե հավաքի անօրինական լինելու եւ այն դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության հայտարարություն-պահանջին նախորդ օրերին հնչած արձագանքը՝ բազմաթիվ անձանց սուլոցները, աղմուկը, ագրեսիվ վարքագիծը եւ այլն, ոստիկանությանը չէր հուշում հնարավոր դիմադրության (ինչը տեղի ունեցավ) ու նախապես համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Շարունակելի
- Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ
Քննարկում
M U K գրել է:
Ara ; TUYN ASXARH ; ed zar@ paniriz e sarkaz ..... ayo???.....uxarkir naxagahi asxatakazm sovaz mera
Rudik Hovsepyan գրել է:- M U K
Ara ; TUYN ASXARH ; ed zar@ paniriz e sarkaz ..... ayo???.....uxarkir naxagahi asxatakazm sovaz mera
Սոված ես, արի իմը կռծի, ատամ չունես, կարաս ծծես:- M U K
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Էդվարդ Նալբանդյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հետընտրական շրջանում ձեռնարկված առաջին գործնական քայլն էր, որը կոչված էր ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 11
Սկիզբը` նախորդիվ
Պարոն Տեր-Պետրոսյան, մայիսի 2-ի կոնգրեսի ձեր ելույթում դուք հայտարարեցիք, թե մարտի 1-ին ամբողջ օրվա ընթացքում գեներալ Գ.Սարգսյանի միջոցով բանակցել եք Ռ.Քոչարյանի հետ։ Ինչո՞ւ էիք բանակցում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց մտահոգություններ կան իրացման առումով
Նախորդների համեմատ նոր կառավարության գործունեության ծրագիրն ավելի իրատեսական է։ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախկին ...ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՇՆՉՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
Անդրադառնալով օդային ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբում երեկ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԴԿ նախագահը համոզված է, որ Ադրբեջանի սանձազերծած քարոզչական պատերազմի դեմն առնելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Բացարձակապես հիմնավորված չէ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած այն հետեւությունը, թե մարտի 1-ին ոստիկանության գործողությունների ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար այս տարվա չորս ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել 799 անձ. նրանց մեծ մասը Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրակրթական դպրոցների պետական ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-17-ը: Այս տարի միջնակարգ դպրոցների շրջանավարտները միասնական կարգով քննություն կհանձնեն ...ՎԱՐՈՒՅԹ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Ինչո՞ւ են շարունակում հոխորտալ
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանը իր ճառով շարժմանը «երկրորդ շնչառություն» պարգեւելուց հետո կրկին վերադարձավ սեւ դղյակ՝ շարունակելով անվրդով ապրել ...ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դատելով ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նախօրեին արած հայտարարություններից, մոտ ապագայում Հանրային հեռուստաընկերությունում ծրագրային-բովանդակային առումով կկատարվեն լուրջ փոփոխություններ։ Եթե ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների:
Դիմելով վետերաններին` հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, մայիսի 6-ին, ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՈՒՐԻՇԻ ՓՈՂԵՐԸ
Արդեն ինը տարի «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսը հրապարակում է մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենահարուստ խաղացողների եւ մարզիչների սանդղակը։ Ըստ այդմ, այս խաղաշրջանում կանաչ ուղղանկյան վրա առավել շատ գումար ...ԱՌԱՆՑ ԽԱՂԱԼՈՒ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆՔ
Մայիսի 7-ի դրությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը (392 միավոր) 80-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը, որը ապրիլին միջազգային հանդիպումներ ...ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Մասթերզ-կլաս» ակումբի մարզահրապարակներում երեկ մեկնարկած Դեւիսի գավաթի տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի առաջին փուլում Հայաստանի թենիսի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈ՞ՂՆ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԻՐԻԶՄՈՎ ԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցնում է ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ
-Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը բնութագրելիս առավել հաճախ հնչում է «հավակնոտ» բառը։ Համամի՞տ եք դրան։
-Ես կասեի՝ հանդուգն, որն ավելին է, քան հավակնոտը։ ...ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ազգաբնակչությանն ու քաղաքական գործիչներին առհասարակ բնորոշ է գերագնահատել միմյանց արժանիքները։
Ազգաբնակչությունն անվերապահորեն համոզված է, թե քաղաքական գործիչները ավելի խելացի են, քան կան իրականում։ ...ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է Հասարակական պալատ (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը առաջիններից մեկը մատնանշել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, դեռ անցած տարվա օգոստոսի 13-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ նախագահին հասցեագրելով «Հայաստանի ...ԴԵՍՊԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը երեկ մասնակցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը։
«Համաձայն ինաուգուրացիայի ընթացակարգի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ...Ե՛Վ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ, Ե՛Վ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Չի կարելի մի կողմից քննադատել միջազգային կառույցներին, մյուս կողմից՝ նույն կառույցներից պահանջել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։
Մի՛ բան է, երբ դու դնում ես ազգային խնդիրներ, ...ՃՆՇՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
3Գյումրիում երեկ շարունակվել է նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներ կատարելուն առնչվող քրեական գործի դատաքննությունը։ Դրան ցանկացել են անպայման ներկա գտնվել մեղադրյալներ Պետրոս Մակեյանի, ...ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Այս տարի «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախաձեռնությամբ իրականացվելու է համահայկական ակցիա։ Մեկ օրվա ընթացքում նախատեսվում է 30-40 երկրների խոշոր հայ համայնքներում անցկացնել ժողովներ, որոնք կքննարկեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում երեկ ժամը 02։53-ին բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Հրդեհի հետեւանքով ստացված այրվածքներից զոհվել են տան բնակիչներ՝ 1954թ. ծնված Լարիսա, 1992թ. ծնված Սերոբ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ Հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների ...
ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎՏԱՐԵԼ ԱՂԱՆԴԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
ԷԴՈՒԱՐԴ ՍՏԵՓԱՆՅԱՆԿԱՊԻԿՆ ՈՒ ՆՌՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ՓԱԿ ՇՐՋԱՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

