
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
- Բայց մտահոգություններ կան իրացման առումով

Նախորդների համեմատ նոր կառավարության գործունեության ծրագիրն ավելի իրատեսական է։ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախկին պատգամավոր, տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ.
-Երբեք չի կարելի ասել, որ ծրագիրն իդեալական է, բայց առաջխաղացում կա։ Տեսնում եմ դրույթներ, որոնք իրատեսական են, թեեւ շատ կարեւոր եմ համարում դրանց իրականացումը։
Տնտեսագետի կարծիքով, վերջապես կառավարության ծրագրում շատ հստակ եւ տեղին շարադրված են գերակայությունները։ Ճիշտ է, նախկինում եւս առանձին գերակայություններ սահմանվել են, բայց դրանց պատշաճ ուշադրություն չի դարձվել.
-Տեղեկատվական տեխնոլոգիաների կամ զբոսաշրջության ոլորտները եղել են գերակա ճյուղեր։ Բայց մասնավորից բացի, կառավարությունն այդ ուղղությամբ չնչին գործ է արել։ Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող գիտության ֆինանսավորումը 1 տոկոսին չի հասել։ Այդ ձեւով ոլորտը չի կարելի զարգացնել։
Թ.Մանասերյանի կարծիքով, իրատեսական է Հայաստանը տարածաշրջանում որպես ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարը, որը կառավարությունը համարում է իր գերակայություններից մեկը. «Ուրախ եմ, որ ներկայիս վարչապետը շատ մեծ ուշադրություն է դարձնում այդ հավակնոտ ծրագրին։ Դա միայն առայժմ կարող է ոմանց զարմանքը առաջացնել, բայց ես տեսնում եմ դրա հիմքերը, եթե լուրջ աշխատանքներ տարվեն։ Մանավանդ որ այս ժամային գոտում այլ ֆինանսական կենտրոն չկա։ Այսինքն՝ հավակնոտ ծրագիր է, լուրջ անելիքներ ունենք, բայց դա կարող է իրականանալ»։
Կառավարության ծրագրի հիմքում տնտեսագետը տեսնում է նաեւ սոցիալական խնդիրների լուծման նախադրյալներ։ Մասնավորապես նման լավատեսության առիթ է տալիս այն, որ նախատեսվում է ստեղծել աշխատատեղեր, այն էլ ոչ գյուղատնտեսության ոլորտում.
-Համոզված եմ, որ Հայաստանում կարելի է ոչ միայն կրճատել, այլեւ վերացնել գործազրկությունը։ Կարող է շատ հավակնոտ հնչել, բայց մեր մրցակցային առավելությունները տալիս են հնարավորություն՝ ունենալու նաեւ աշխատատեղերի ավելցուկ։
Այնուհանդերձ Թ.Մանասերյանը որոշակի մտահոգություններ ունի կառավարության ծրագրի իրականացման առումով։ Ուստի դեռ վաղ է համարում անդրադառնալ սպասվող արդյունքներին։ Մանավանդ որ որոշ ոլորտներում անելիքները շատ մեծ են եւ «միանգամից փոխելը հեշտ չի լինի»։
Ուրախալի է, որ կառավարության կազմում մասնագետների տեսակարար կշիռն ավելանում է. «Ցավում եմ, որ դեռեւս տուրք է տրվում քաղաքական պորտֆելներին, չնայած հասկանում եմ, որ առանց դրա չէր կարող կոալիցիա ձեւավորվել»։ Անգամ այդ պայմաններում, եթե հաջողվի ծրագրի նույնիսկ մի մասն իրականացնել, ապա հետագայում կարելի է ավելի մեծ արդյունքներ ակնկալել։
Վերջին շրջանում արձանագրվող թանկացումների կապակցությամբ Թ.Մանասերյանի ակնկալիքները կառավարությունից այն են, որ վերջինս պետք է կարողանա իրականացնել հստակ սոցիալական քաղաքականություն, որպեսզի թանկացումների հետեւանքով անապահով խավերի վիճակն ավելի չվատանա։ Առավել եւս, որ.
-Այդպիսի երեւույթներն անխուսափելի են, հատկապես Հայաստանի նման իրավիճակում հայտնված երկրներում։
Ուստի «պետք է դիտարկել ոչ այնքան, թե ինչու այդպես եղավ, այլ թե ինչպես պետք է փոխհատուցել անվճարունակ խավին։ Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել գնողունակության բարձրացմանը եւ սոցիալական պաշտպանվածությանը։ Իսկ դրա համար պետք է տրվի բավարար փոխհատուցում»։
Տնտեսագետն անհրաժեշտ է համարում պարենային զամբյուղի վերանայումը։ Անցած տարի դա 31,6 հազար դրամ էր։ Մինչդեռ թանկացումների հետեւանքով առկա է 20-25 տոկոսի աճը, ինչը պետք է դնել նաեւ կենսաթոշակների հիմքում։
Տնտեսագետը համաձայն է այն կարծիքին, որ գազի անխուսափելի թանկացումով հանդերձ, Հայաստանը տարածաշրջանում շարունակելու է ունենալ գազի մրցունակ սակագին։ Սակայն մեզանում բացակայում է արդյունավետ մրցակցային դաշտը, որպեսզի դա տնտեսության վրա ունենա դրական ազդեցություն։ Ուստի կառավարությունը պետք է կարողանա լուծել մրցակցության բարձրացման խնդիրը։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Էդվարդ Նալբանդյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հետընտրական շրջանում ձեռնարկված առաջին գործնական քայլն էր, որը կոչված էր ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 11
Սկիզբը` նախորդիվ
Պարոն Տեր-Պետրոսյան, մայիսի 2-ի կոնգրեսի ձեր ելույթում դուք հայտարարեցիք, թե մարտի 1-ին ամբողջ օրվա ընթացքում գեներալ Գ.Սարգսյանի միջոցով բանակցել եք Ռ.Քոչարյանի հետ։ Ինչո՞ւ էիք բանակցում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց մտահոգություններ կան իրացման առումով
Նախորդների համեմատ նոր կառավարության գործունեության ծրագիրն ավելի իրատեսական է։ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախկին ...ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՇՆՉՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
Անդրադառնալով օդային ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբում երեկ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԴԿ նախագահը համոզված է, որ Ադրբեջանի սանձազերծած քարոզչական պատերազմի դեմն առնելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Բացարձակապես հիմնավորված չէ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած այն հետեւությունը, թե մարտի 1-ին ոստիկանության գործողությունների ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար այս տարվա չորս ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել 799 անձ. նրանց մեծ մասը Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրակրթական դպրոցների պետական ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-17-ը: Այս տարի միջնակարգ դպրոցների շրջանավարտները միասնական կարգով քննություն կհանձնեն ...ՎԱՐՈՒՅԹ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Ինչո՞ւ են շարունակում հոխորտալ
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանը իր ճառով շարժմանը «երկրորդ շնչառություն» պարգեւելուց հետո կրկին վերադարձավ սեւ դղյակ՝ շարունակելով անվրդով ապրել ...ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դատելով ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նախօրեին արած հայտարարություններից, մոտ ապագայում Հանրային հեռուստաընկերությունում ծրագրային-բովանդակային առումով կկատարվեն լուրջ փոփոխություններ։ Եթե ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների:
Դիմելով վետերաններին` հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, մայիսի 6-ին, ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՈՒՐԻՇԻ ՓՈՂԵՐԸ
Արդեն ինը տարի «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսը հրապարակում է մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենահարուստ խաղացողների եւ մարզիչների սանդղակը։ Ըստ այդմ, այս խաղաշրջանում կանաչ ուղղանկյան վրա առավել շատ գումար ...ԱՌԱՆՑ ԽԱՂԱԼՈՒ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆՔ
Մայիսի 7-ի դրությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը (392 միավոր) 80-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը, որը ապրիլին միջազգային հանդիպումներ ...ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Մասթերզ-կլաս» ակումբի մարզահրապարակներում երեկ մեկնարկած Դեւիսի գավաթի տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի առաջին փուլում Հայաստանի թենիսի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈ՞ՂՆ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԻՐԻԶՄՈՎ ԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցնում է ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ
-Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը բնութագրելիս առավել հաճախ հնչում է «հավակնոտ» բառը։ Համամի՞տ եք դրան։
-Ես կասեի՝ հանդուգն, որն ավելին է, քան հավակնոտը։ ...ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ազգաբնակչությանն ու քաղաքական գործիչներին առհասարակ բնորոշ է գերագնահատել միմյանց արժանիքները։
Ազգաբնակչությունն անվերապահորեն համոզված է, թե քաղաքական գործիչները ավելի խելացի են, քան կան իրականում։ ...ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է Հասարակական պալատ (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը առաջիններից մեկը մատնանշել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, դեռ անցած տարվա օգոստոսի 13-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ նախագահին հասցեագրելով «Հայաստանի ...ԴԵՍՊԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը երեկ մասնակցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը։
«Համաձայն ինաուգուրացիայի ընթացակարգի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ...Ե՛Վ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ, Ե՛Վ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Չի կարելի մի կողմից քննադատել միջազգային կառույցներին, մյուս կողմից՝ նույն կառույցներից պահանջել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։
Մի՛ բան է, երբ դու դնում ես ազգային խնդիրներ, ...ՃՆՇՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
3Գյումրիում երեկ շարունակվել է նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներ կատարելուն առնչվող քրեական գործի դատաքննությունը։ Դրան ցանկացել են անպայման ներկա գտնվել մեղադրյալներ Պետրոս Մակեյանի, ...ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Այս տարի «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախաձեռնությամբ իրականացվելու է համահայկական ակցիա։ Մեկ օրվա ընթացքում նախատեսվում է 30-40 երկրների խոշոր հայ համայնքներում անցկացնել ժողովներ, որոնք կքննարկեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում երեկ ժամը 02։53-ին բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Հրդեհի հետեւանքով ստացված այրվածքներից զոհվել են տան բնակիչներ՝ 1954թ. ծնված Լարիսա, 1992թ. ծնված Սերոբ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ Հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների ...
1 ՄԼՆ ԵՎՐՈ՝ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՆՑ ԱՆԵՆՔ, ՈՐ «ԹԵԺ ԱՇՈՒՆ» ՍՏԱՑՎԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԽԱՆԱԿԱՆ «ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑԵՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

