
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
- Մայիսի 7-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Էդվարդ Նալբանդյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հետընտրական շրջանում ձեռնարկված առաջին գործնական քայլն էր, որը կոչված էր կոնկրետ ու հստակ տեսք հաղորդելու Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերսկսման փաստին։

Բանակցությունների վերսկսման հետ կապված՝ միանգամայն հասկանալի են արտգործնախարարների առաջին հանդիպման ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական ենթատեքստը։ Քաղաքական առումով խիստ կարեւոր էր այն փաստը, որ 19-ի նախագահական ընտրություններից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո պաշտոնական Երեւանը շարունակեց հետեւել Ղարաբաղյան բանակցային գործընթացում իրավահաջորդության սկզբունքը պահպանելու՝ միջազգային հանրության պահանջին։
Ցավոք, նույնը հնարավոր չէ ասել Ադրբեջանի մասին, որը փորձեց օգտագործել Հայաստանի նախագահական ընտրություններով պայմանավորված ժամանակավոր դադարը միջազգային ասպարեզում, մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ադրբեջանանպաստ բանաձեւ անցկացնելու եւ ապագա բանակցությունները միակողմանի սկզբունքների հարթություն տեղափոխելու համար։
Մարտի 14-ին Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկությունը ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները մերժում են բանակցային գործընկերոջն ու միջազգային հանրությանը կատարված փաստի առջեւ կանգնեցնելու պաշտոնական Բաքվի փորձերը։
Սա նշանակում է, որ այժմ Ադրբեջանը չի կարող բանակցային սեղանին մոտենալ նախորդ ամիսների իր «ինքնագործունեության» արդյունքներով, քանզի միջազգային հանրությունը կողմերից ակնկալում է հստակ դիրքորոշում 2007-ի նոյեմբերի 29-ին Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգավորման բազային սկզբունքների հանդեպ։ Եւ որքան էլ վերջին ամիսներին ադրբեջանական դիվանագետները մի կողմից՝ փորձում են շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, իսկ մյուս կողմից՝ հավաստիացնել սեփական երկրի հասարակայնությանը, որ առաջիկա բանակցությունները շարունակվելու են Գլխավոր ասամբլեայի տխրահռչակ բանաձեւի հիմքի վրա, ակնհայտ է, որ դրանց հիմքում այսօր էլ մնում են Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած բազային սկզբունքները։
Այդ սկզբունքների քննարկումը շարունակելու համար Մինսկի խմբի միջնորդները փորձում են հունիսին կազմակերպել երկու երկրների նախագահների առաջին հանդիպումը։ Այս կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Մենք կհայտնենք նախագահներին մեր հանդիպման արդյունքների մասին, եւ նրանք որոշում կընդունեն իրենց մակարդակով հանդիպման վերաբերյալ»։
Ադրբեջանցի դիվանագետը հնարավոր համարեց նաեւ, որ այդ նպատակով երկու երկրների ղեկավարները մայիսի 7-ի հանդիպումից հետո անհրաժեշտ համարեն կազմակերպել արտգործնախարարների նոր հանդիպում։ Ստացվում է, որ հունիսին Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու խնդիրը լուծելու համար երկու երկրների արտգործնախարարներից զատ անհրաժեշտ է ստանալ նաեւ նախագահների համաձայնությունը։
Պարզ է, որ ադրբեջանցի դիվանագետի այս երկիմաստ ակնարկը վերաբերում է ոչ թե Հայաստանի նախագահի, այլ սեփական երկրի ղեկավարի հնարավոր անհամաձայնությանը, որովհետեւ եթե մինչեւ փետրվարի 19-ի ընտրությունները բանակցություններում որոշակի դադարների կարիք ուներ հայկական կողմը, ապա այժմ նույն պրոբլեմի առջեւ է կանգնել Ադրբեջանի ղեկավարությունը։
Հիմա էլ Ադրբեջանի ղեկավարությունն է զգում թայմ-աուտի կարիքը, ուստի չի բացառվում, որ ստանալով իր արտգործնախարարի զեկույցը Է.Նալբանդյանի հետ Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, Ի.Ալիեւը փորձի հունիսին Հայաստանի նախագահի հետ բանակցություններից խուսափելու որեւէ պատրվակ գտնել։
Ի տարբերություն Հայաստանի, ուր անցած նախագահական ընտրապայքարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը քաղաքական բանավեճի օրակարգի բազմաթիվ հարցերից մեկն էր եւ ամենեւին էլ ո՛չ ամենասուրը, հոկտեմբերի 15-ի նախօրեին Ադրբեջանում այն կարող է դառնալ ընդդիմության ակտիվացման գլխավոր խաղաքարտ։ Այդ պատճառով այսօր Բաքվում հանգում են այն եզրակացության, որ երկու երկրների նախագահների հունիսյան հանդիպումը, եթե այն կազմակերպվի, լինելու է ֆորմալ, ցուցադրական բնույթ ունեցող մի միջոցառում։
Հասկանալի է, որ Հայաստանում նույնպես գիտակցում են առաջիկա ամիսներին բանակցային գործընթացի ծավալման առջեւ ուրվագծվող նախընտրական նոր թայմ-աուտի հավանականությունը, բայց արդյոք նո՞ւյն կերպ են մտածում Մինսկի խմբի համանախագահները։ Դատելով հայտարարություններից՝ նրանք գրեթե համոզված են, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հոկտեմբերի 15-ին նոր ղեկավար չի ունենալու, ուստի չեն տեսնում բանակցություններում եւս կես տարի ընդմիջում վերցնելու անհրաժեշտությունը։
Ստրասբուրգում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումից հետո, որը արձանագրեց բանակցային գործընթացի վերսկսման փաստը, Մինսկի խմբի համանախագահները դժվար թե «ըմբռնումով մոտենան» Ադրբեջանի նախագահի կողմից մինչեւ հոկտեմբերի 15-ն ակնկալվող նոր թայմ-աութի հավանականությանը։ Ավելի շուտ նրանք կցանկանան կազմակերպել երկու երկրների նախագահների զուտ ձեւական, ցուցադրական բնույթ ունեցող հանդիպումներ բանակցային գործընթացի վերսկսման փաստը բարձր մակարդակով եւս ամրագրելու համար, քան թույլ տալ, որ Ադրբեջանի նախագահն օգտագործի առաջիկա ամիսները նախընտրական բնույթի ամպագոռգոռ ճառեր արտասանելու եւ նախորդ տարիներին բանակցային գործընթացում արձանագրված ձեռքբերումները կասկածի տակ դնելու համար։
Նման պայմաններում, կարծում ենք, Արեւմուտքի եւ առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանում «գունավոր» տեխնոլոգիաների գործադրման սպառնալիքից եւ ներքաղաքական լուրջ ցնցումների վտանգից խուսափելու համար Իլհամ Ալիեւը նույնպես կնախընտրի դառնալ առաջիկա բարձր մակարդակով բանակցությունների մասնակիցը՝ միջազգային ասպարեզում հանդես գալով գառան, իսկ սեփական երկրի ներսում՝ գայլի դիմակներով։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Էդվարդ Նալբանդյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հետընտրական շրջանում ձեռնարկված առաջին գործնական քայլն էր, որը կոչված էր ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 11
Սկիզբը` նախորդիվ
Պարոն Տեր-Պետրոսյան, մայիսի 2-ի կոնգրեսի ձեր ելույթում դուք հայտարարեցիք, թե մարտի 1-ին ամբողջ օրվա ընթացքում գեներալ Գ.Սարգսյանի միջոցով բանակցել եք Ռ.Քոչարյանի հետ։ Ինչո՞ւ էիք բանակցում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց մտահոգություններ կան իրացման առումով
Նախորդների համեմատ նոր կառավարության գործունեության ծրագիրն ավելի իրատեսական է։ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախկին ...ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՇՆՉՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՍԵՅՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
Անդրադառնալով օդային ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբում երեկ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԴԿ նախագահը համոզված է, որ Ադրբեջանի սանձազերծած քարոզչական պատերազմի դեմն առնելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Բացարձակապես հիմնավորված չէ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած այն հետեւությունը, թե մարտի 1-ին ոստիկանության գործողությունների ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար այս տարվա չորս ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել 799 անձ. նրանց մեծ մասը Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրակրթական դպրոցների պետական ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-17-ը: Այս տարի միջնակարգ դպրոցների շրջանավարտները միասնական կարգով քննություն կհանձնեն ...ՎԱՐՈՒՅԹ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Ինչո՞ւ են շարունակում հոխորտալ
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանը իր ճառով շարժմանը «երկրորդ շնչառություն» պարգեւելուց հետո կրկին վերադարձավ սեւ դղյակ՝ շարունակելով անվրդով ապրել ...ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դատելով ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նախօրեին արած հայտարարություններից, մոտ ապագայում Հանրային հեռուստաընկերությունում ծրագրային-բովանդակային առումով կկատարվեն լուրջ փոփոխություններ։ Եթե ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների:
Դիմելով վետերաններին` հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, մայիսի 6-ին, ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՈՒՐԻՇԻ ՓՈՂԵՐԸ
Արդեն ինը տարի «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսը հրապարակում է մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենահարուստ խաղացողների եւ մարզիչների սանդղակը։ Ըստ այդմ, այս խաղաշրջանում կանաչ ուղղանկյան վրա առավել շատ գումար ...ԱՌԱՆՑ ԽԱՂԱԼՈՒ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆՔ
Մայիսի 7-ի դրությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը (392 միավոր) 80-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը, որը ապրիլին միջազգային հանդիպումներ ...ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանի «Մասթերզ-կլաս» ակումբի մարզահրապարակներում երեկ մեկնարկած Դեւիսի գավաթի տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի առաջին փուլում Հայաստանի թենիսի ...ՄԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈ՞ՂՆ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԻՐԻԶՄՈՎ ԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցնում է ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ
-Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը բնութագրելիս առավել հաճախ հնչում է «հավակնոտ» բառը։ Համամի՞տ եք դրան։
-Ես կասեի՝ հանդուգն, որն ավելին է, քան հավակնոտը։ ...ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ազգաբնակչությանն ու քաղաքական գործիչներին առհասարակ բնորոշ է գերագնահատել միմյանց արժանիքները։
Ազգաբնակչությունն անվերապահորեն համոզված է, թե քաղաքական գործիչները ավելի խելացի են, քան կան իրականում։ ...ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է Հասարակական պալատ (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը առաջիններից մեկը մատնանշել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, դեռ անցած տարվա օգոստոսի 13-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ նախագահին հասցեագրելով «Հայաստանի ...ԴԵՍՊԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը երեկ մասնակցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը։
«Համաձայն ինաուգուրացիայի ընթացակարգի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ...Ե՛Վ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ, Ե՛Վ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Չի կարելի մի կողմից քննադատել միջազգային կառույցներին, մյուս կողմից՝ նույն կառույցներից պահանջել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։
Մի՛ բան է, երբ դու դնում ես ազգային խնդիրներ, ...ՃՆՇՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
3Գյումրիում երեկ շարունակվել է նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներ կատարելուն առնչվող քրեական գործի դատաքննությունը։ Դրան ցանկացել են անպայման ներկա գտնվել մեղադրյալներ Պետրոս Մակեյանի, ...ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Այս տարի «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախաձեռնությամբ իրականացվելու է համահայկական ակցիա։ Մեկ օրվա ընթացքում նախատեսվում է 30-40 երկրների խոշոր հայ համայնքներում անցկացնել ժողովներ, որոնք կքննարկեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում երեկ ժամը 02։53-ին բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Հրդեհի հետեւանքով ստացված այրվածքներից զոհվել են տան բնակիչներ՝ 1954թ. ծնված Լարիսա, 1992թ. ծնված Սերոբ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ Հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների ...
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵԹԵ ՆԵՐՄՈՒԾՈՂՆ ՈՒ ՄԱՔՍԱՎՈՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԳԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԷԺԱՆԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄՈՒՆՆԱԹԱՎՈՐՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

