
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՁԳՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ
- Հայ հոկեյիստները մրցաշրջանն ավարտեցին հանրապետության երիտասարդական առաջնությամբ, որի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» 10։8 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Դինամոյին»։ Մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հավաստմամբ, արդեն ուրվագծվում է երիտասարդական հավաքականի բավական խոստումնալից կորիզ, որը կարող է հիմքը լինել հեռանկարում օլիմպիական խաղերի մասնակցելու հավակնություն ունեցող ազգային ընտրանու։ «Ուրարտուն», բացառված չէ, որ արդեն աշնանը ներգրավվի Ռուսաստանի առաջնությունում, ընդ որում, առաջին տնային հանդիպումները անցկացնելով Սանկտ Պետերբուրգում։

-Ի՞նչ տպավորություններ ստացաք երիտասարդ հոկեյիստների պայքարից։
-Նշեմ, որ առաջնությանը մասնակցեց երեք թիմ, իսկ եւս երկուսը, հարգելի պատճառներով, չկարողացան դուրս գալ ասպարեզ։ Չեմպիոնի կոչումը երկու շրջանով մրցավեճում վիճարկեցին «Ուրարտուն», «Դինամոն» եւ «Շենգավիթը»։ Մասնակիցների առավելագույն թույլատրելի տարիքը չպետք է անցներ 20-ից։ Իսկ ամենակրտսեր մասնակիցն էր 14-ամյա դինամոյական Արամ Սարգսյանը։
Ընդհանուր առմամբ, առաջնությունը եւ հատկապես եզրափակիչ հանդիպումը գրավիչ էր սպորտային առումով։ Այդ խաղի ժամանակ նույնիսկ կարգապահական որոշ խնդիրներ ծագեցին, սակայն այդ ամենը, ինչպես ասում են, անբաժան են սպորտից։ Դրվատանքի է արժանի հատկապես երիտասարդական հավաքականի մարզիչ Մհեր Հովհաննիսյանը, որը մրցաշարի հիմնական կազմակերպիչներից է։
Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ մինչեւ 18 տարեկանների հավաքականի ավագ, դինամոյական Լեւոն Խաչատրյանը, որը խփեց 15 գոլ եւ կատարեց 7 արդյունավետ փոխանցում։ Ռմբարկուների պայքարում նրան շատ քիչ զիջեց «Ուրարտուի» ավագ Սուրեն Բալինյանը, որը լինելով պաշտպան, կարողացավ 13 անգամ գրավել մրցակիցների դարպասը եւ երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարել թիմակիցներին։ Ընդ որում, Բալինյանն իր հաշվեհամարը 6 գոլով համալրեց եզրափակիչ խաղում, որի երկրորդ խաղափուլից հետո «Դինամոն» հաղթում էր 6։3 հաշվով, բայց «Ուրարտուն» վերջին 20 րոպեներին կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։
Առաջնության ընթացքում անզուգական տեխնիկայով աչքի ընկավ վերջերս Մոսկվայից տեղափոխված 15-ամյա Ալբերտ Գեւորգյանը («Ուրարտու»), որը հասցրել է իրեն դրսեւորել նաեւ երիտասարդական հավաքականում։ Միաժամանակ բոլոր թիմերի մարզիչները պետք է աշխատեն դարպասապահների հուսալիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ամեն դեպքում հարկ է նշել, որ տեղական կադրերի պատրաստման հարցում զգալի տեղաշարժ է նկատվում։
Նշեմ եւս մի քանի հեռանկարային մարզիկների. Հայկ Մելիքսեթյան («Շենգավիթ»), Ռոբերտ եւ Վահե Պետրոսյաններ, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Դինամոյում» եւ «Շենգավիթում» եւ այլք։ Փաստորեն ուրվագծվում է այն կորիզը, որը դառնալու է ազգային հավաքականի ապագա հենքը։
-Ինչո՞վ է պայմանավորված, որ առաջնությունն անցկացվեց մրցաշրջանի վերջում։
-Պատճառը մի քանի գործոններ են. նախ՝ տղաներից շատերը ծանրաբեռնված մրցաշրջան են անցկացրել, ուստի պետք է սպասել, որ հասցնեն գոնե ֆիզիկապես վերականգնվել։ Չէ՞ որ մի քանի առաջատար խաղացողներ, որոնք երեք ամսվա ընթացքում միջազգային երեք մրցաշարի մասնակցեցին, հանդես են գալիս նաեւ այլ տարիքային խմբերի հավաքականներում, ինչպեսեւ ակումբներում։
Ըստ էության, առաջնության նպատակն էր մրցումային տարեվերջում տղաներին պահել մարզումային տոնուսի մեջ, բայց պետք էր նախատեսել նաեւ, որ պատասխանատու միջազգային մրցաշարերի շեմին նրանք զերծ մնան վնասվածքներից, այլապես հավաքականները անդառնալի կորուստ կունենային։ Ահավասիկ, այս մրցաշարի ժամանակ ձեռքի ոսկորի ճեղքվածք ստացավ դարպասապահ Հարություն Բալոյանը։ Վնասվածքից չխուսափեց նաեւ Լեւոն Խաչատրյանը։ Եթե դա տեղի ունենար ձմեռանը, ապա լուրջ փաստի առաջ կկանգնեինք։
Վերջապես պետք է հարմարվել Շենգավիթի մարզադպրոցի սահադաշտի աշխատանքի ժամանակացույցին։ Ի դեպ, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզադպրոցի կոլեկտիվին ամեն կերպ մեզ աջակցելու համար։ Արդեն մեկ շաբաթից նախատեսում ենք անցկացնել ֆեդերացիայի գավաթի անդրանիկ խաղարկությունը, որից հետո մարզիկները կանցնեն ամառային նախապատրաստության շրջան։
-Առաջիկայում Կանադայում անցկացվելու է միջազգային ֆեդերացիայի համաժողովը։ Պատրաստվո՞ւմ եք մասնակցել։
-Այո՛, մայիսի 14-24-ը Քվեբեկում եւ Մոնրեալում տեղի են ունենալու միջազգային ֆեդերացիայի համապատասխանաբար տարեկան եւ գլխավոր համաժողովները, որոնց ներկայանալու ենք ես եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հայկ Ջաղացպանյանը։ Մեկնելու ենք պատրաստված, քանզի մեր հավաքականի դրոշի ներքո դրսից հրավիրված մարզիկների հետ կապված որոշ խնդիրներ ունենք, որոնք պետք է փորձենք հարթել նրանց ներուժը լիարժեք օգտագործելու համար։ Ի դեպ, այդ հարցի լուծմանը մեծապես կարող է նպաստել երկքաղաքացիության մասին օրենքը, որից օգտվելով, կարող ենք արմատապես փոխել հավաքականի կազմը։ Հավատացնում եմ, Սփյուռքում ունենք շատ լուրջ ներուժ, որը ներգրավելով, կարող ենք ավելի մեծ նպատակների հետամուտ լինել։
Առավել եւս, որ հեռանկարում մտադիր ենք մասնակցել օլիմպիական խաղերի ընտրական մրցումներին։ Դրա մասնակիցների կազմը, որակավորման փուլերի քանակը եւ մրցումների անցկացման վայրը եւս ընդգրկված է Մոնրեալի համաժողովի օրակարգում։ Եթե հաջողվի, հուսով ենք, սկսել Վանկուվերի օլիմպիադայի ընտրարշավից, բայց առավել մարտական նպատակներով թերեւս կմասնակցենք 2014 թվականի Սոչիի օլիմպիադայի ընտրական խաղերին։ Այդ ժամանակ թերեւս բավական մարտունակ թիմ ունենանք։
Լավատեսությունս պայմանավորված է նրանով, որ «Ուրարտուի» նկատմամբ շատ լուրջ հետաքրքրություն է դրսեւորում Սանկտ Պետերբուրգում հայտնի մեր հայրենակից Ռաջ Դովլաթյանը։ Արդեն իսկ սկսել ենք բանակցությունները Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի հետ ու եթե ամեն ինչ հաջող ավարտվի, արդեն հաջորդ տարվանից «Ուրարտուն» կմասնակցի Ռուսաստանի բարձրագույն խմբի բաց առաջնությանը։ Ընդ որում, թիմը, կարծում եմ, կհամալրվի ոչ միայն հայ լեգեոներներով, այլեւ օտարազգի խաղացողներով։ Եթե այդ ընթացքում Երեւանի մարզահամերգային համալիրի վերանորոգումն ավարտված չլինի, ամենայն հավանականությամբ «Ուրարտուն» տնային հանդիպումները կանցկացնի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում։ Այդ նախագծի իրականացումը լրջորեն կխթանի հայկական հոկեյի զարգացմանը։
ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայելի» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ուղղված հարցերը մեծամասամբ ընդդիմության հետ երկխոսություն ծավալելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հանդես եկավ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցով։ ...ՀԱՆՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԿՈՉՄԱՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Իսկ կադրային փոփոխություններ չեն նախատեսվում
Նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները, առաջիկա ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԿԱՆԽԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե գործեին արագ ու վճռական
Այն բանից հետո, երբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ սկսեց գազալցակայաններում սեղմված գազի անհիմն թանկացումների վերաբերյալ, ոլորտում զբաղված որոշ ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 7
Հայրենի ներքաղաքական կյանքի վերջին կես տարվա իրադարձություններն ու քաղաքական զարգացումները դեռ երկար ժամանակ շարունակելու են ազդեցություն ունենալ մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վրա
Այս իրողության ...ԱՆԽՏՐԱԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ԹԱՓԱԼՑՅԱՆ 1
Ապրիլի 24-ին Երեւանում էին «Գրանդ Օրիենթ» մասոնական օթյակի Ֆրանսիայի կենտրոնակայանի փոխնախագահներ, այդ թվում մեր հայրենակից, իզմիրցի գաղթականների հետնորդ Գի Հակոբյանը:
Նրանց հետ Մենուա Հարությունյանի ...ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր լրանում է կոմպոզիտորի մահվան 80-րդ տարելիցը
Հնչե՞լ է երբեւէ հոգեհանգստյան շարական Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին։ Այս հարցին «Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել էր 2007թ. սեպտեմբերին։ Ներկայացվել էր ...ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Աստված գերագնահատել է իր կարողությունները
Հետաքրքիր կլիներ գլուխ հանել ուրախության անատոմիայից, այն պատճառներից, որոնք կարող են հասցնել մարդուն խելահեղ զվարճության։ Նախօրեին ստացած լավ լուրե՞րը, կարեւոր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ադրբեջանի Հեղինակային իրավունքների պետական գործակալությունը դիմել է ՄԱԿ-ի շրջանակներում գործող Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը՝ բողոքելով հայերի ու Հայաստանի կողմից ադրբեջանական երգերի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ Ազգային ժողովում մայիսի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ ...ԿԱԴՐԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՄԱՆՈՒԿ ԹՈՓՈՒԶՅԱՆԻՆ Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու մասին: Հանրապետության նախագահի նույն ...Ո՞ՒՐ Է ԴԻՄԵԼ
Լ.ՄՇԵՑՅԱՆ Արդարադատության նախարարի մամլո քարտուղարԺիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի անվան տակ տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի, իբր Ժիրայր Սեֆիլյանը ներկայացուցչի միջոցով դիմել է արդարադատության նախարարության անձնագրերի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննությամբ պարզվել է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007թ. դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված ...ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Իսկ ամենից շատ՝ Գառնիկ Իսագուլյանը
Սերժ Սարգսյանը որոշել է նախագահին առընթեր ստեղծել խորհրդատվական նոր մարմին՝ հասարակական խորհուրդ (կամ պալատ), որտեղ ներկայացված կլինեն հանրության մեջ հեղինակություն ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ստրասբուրգում երեկ երեկոյան տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի հետ: Ավելի ուշ նախատեսվում էր ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
Երեկ երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը՝ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերելու համատեքստում ռազմակրթական ծրագրերի կատարելագործման վերաբերյալ ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԼեւոն Տեր-Պետրոսյանը, 2008 թվականի մայիսի 2-ին խեղաթյուրելով փաստական հանգամանքները, հայտարարել է, թե նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարան ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հեքիաթներ եւ իրականություն
Հարցազրույց գեներալ-մայոր, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԿՈՄԱՆԴՈՍ) հետ
-Արցախյան ազատամարտի մասին գրքեր են գրվում, հրապարակումներ պատրաստվում, ...«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՁԳՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հայ հոկեյիստները մրցաշրջանն ավարտեցին հանրապետության երիտասարդական առաջնությամբ, որի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» 10։8 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Դինամոյին»։ Մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ...ՈՐՈՇՎԵՑԻՆ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Երեկ տեղի ունեցավ մայիսի 7-ին Երեւանում մեկնարկող տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության՝ Դեւիսի գավաթի 3-րդ եվրաաֆրիկյան գոտու վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա մրցաշարի ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Իտալիայում ընթացող ֆուտբոլի միջազգային մրցաշարի երկրորդ խաղում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Իտալիայի ֆուտբոլի «Բ» խումբը ներկայացնող «Վիչենցա» ակումբի պատանեկան ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է հասարակական պալատի (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ. 12
«Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ համոզված էր, որ մենք չենք գրոհի Շուշին եւ այդ օրերին մեկնեց Թեհրան։ Վերադառնալուց հետո նա ինձ ազատեց պաշտոնից, քանի որ չեմ ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին։
Ես նեղացած ...ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, հասարակության մեջ դեռ զգացվում է վստահության պակասը, եւ այն պետք է հաղթահարել բաց ու անկաշկանդ խոսելով. «Ջայլամի քաղաքականություն չպետք է վարել։ Շատ լավ է, որ այդ մասին խոսում ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 46 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով մարտի 1-2-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
2«Համաժողովրդական շարժման» ներկայացուցիչները օրումեջ հանդես են գալիս հայտարարություններով՝ պահանջելով փոխել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը։ Հետաքրքիր է, չի՞ պատրաստվում արմատական ընդդիմության ...ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀՀ) ՊՈԱԿ-ի 2008թ. ապրիլ-հունիսին իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հայտը հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից: Հայտը բավարարվել ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մայիսի 5-ին, ժամը 23:07-ին, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ԲՄՎ մակնիշի 07 ՍՕ 711 պետհամարանիշով ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել Արզնի-Շամիրամ ջրանցքը: ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

