
ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ
- Իսկ ամենից շատ՝ Գառնիկ Իսագուլյանը

Սերժ Սարգսյանը որոշել է նախագահին առընթեր ստեղծել խորհրդատվական նոր մարմին՝ հասարակական խորհուրդ (կամ պալատ), որտեղ ներկայացված կլինեն հանրության մեջ հեղինակություն ունեցող ազդեցիկ ուժերը եւ անհատները՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, նախկին նախագահներ եւ 2008-ի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածուներ կամ նրանց ներկայացուցիչները։
Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, որ սույն առաքելությունը շարունակում է համատեղել նախագահի խորհրդականի լիազորությունների հետ։ Այս ինստիտուտը հիմնելով՝ նախագահը նպատակ ունի խթանել իշխանություն-հասարակություն երկխոսությունը եւ հանրության ակտիվ զանգվածի ձայնը լսելի դարձնել կառավարող շրջանակներին։ Մի բան, որ ամրագրված է նաեւ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում, որպես հասարակություն-իշխանություն անջրպետը վերացնելու կամ առնվազն մեղմելու ռեսուրս։
Մոտ օրերս՝ մայիսյան տոնակատարություններից հետո, կստեղծվի աշխատանքային խումբ, որն էլ մինչեւ մայիսի 20-ը կլրամշակի համապատասխան փաստաթղթի նախնական տարբերակը։ Որից հետո արդեն խորհուրդը կանցնի իր գործառույթների իրականացմանը։
Ըստ Գ.Իսագուլյանի, հանրությանը հուզող օրախնդիր հարցերը, «բոլոր պետական նշանակության խնդիրները, լինեն դրանք օրենքներ, նախագահի հրամանագրեր թե ենթաօրենսդրական ակտեր, անպայման գալու են խորհուրդ, խորհուրդը քննարկելու է այդ հարցերը եւ հայտնելու է իր կարծիքը»։
Խորհրդի տեսակետներն, իհարկե, պարտադիր չեն լինի, բայց «կուզենայի մի բան հաշվի առնեք. հասարակական խորհուրդը եթե ձեւավորվում է եւ որեւէ հարցի նկատմամբ տալիս է եզրակացություն, կարծում եմ, արդեն իսկ պետական մարմինները դրվում են շատ ծանր վիճակի մեջ։ Հաշվի չառնել հասարակական պալատի տեսակետը նույնն է թե՝ հասարակության կարծիքը, ըստ էության, հաշվի չառնել»,- հավաստիացնում է բանախոսը։
Հասարակական խորհուրդը քանի՞ անդամ կունենա, ինչպե՞ս եւ ումո՞վ կհամալրվի՝ այս հարցերը դեռ վերջնականապես չեն ճշտվել։ Համենայն դեպս՝ նախագահը խորհրդի կազմը արհեստականորեն սահմանափակելու խնդիր չի դնում. «Գտնում է, որ որեւէ ցենզի անհրաժեշտություն չկա։ Պիտի աշխատենք մաքսիմում ապահովել քաղաքական ուժերի ներկայացվածությունը հասարակական խորհրդի կազմում»։
Լրագրողները առիթը բաց չթողեցին՝ պարզելու Գ.Իսագուլյանի դիրքորոշումը. ո՞վ է մեղավոր մարտի 1-ի համար՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունը։ «Այսօր, չեմ կարծում, թե տեղին է մեղավորներ փնտրել։ Որպես պետական պաշտոնյա, համարում եմ, որ այդ ամենի մեջ կա նաեւ իմ անձնական մեղքը։ Որեւէ մեկը չի կարող ասել, թե իր մեղքի բաժինն ավելի քիչ է, քան մեկ ուրիշինը։ Պետք է ամեն ինչ անեինք՝ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն, որպեսզի բանը չհասներ մարտի 1-ին։
Իսկ հիմա փոխադարձ մեղադրանքները ավելի են խորացնում հասարակության մեջ անվստահության մթնոլորտը։ Կրկնում եմ, որեւէ մեկը անմեղ չէր։ Իր մեղքի մեծ բաժինը ունի նաեւ ընդդիմությունը։ Բայց ես հիմա աշխատում եմ շատ չխորանալ այդ հարցերում»,- նկատեց նախագահի խորհրդականը։
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ «միջազգային» անկախ հետաքննություն անցկացնելու կոչերին։ «Եթե դիմություն-ընդդիմություն կարողանանք նստել մի սեղանի շուրջ, ինքներս կորոշենք այն ձեւաչափը, որի միջոցով կարելի է անցկացնել այդ ուսումնասիրությունը։ Մեզ համար շատ ավելի կարեւոր է, որ դա ինքներս անենք՝ կարեւոր է փոխադարձ վստահությունը միմյանց նկատմամբ»,- համոզված է բանախոսը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
Նարեկ Դավթյան գրել է:
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, նախագահի
խորհրդական՝ Գառնիկ Իսագուլյան,
Ձեզ և ձեր իշխանությանը ժողովուրդը չի հավատում, դուք մեղավոր եք,
դուք ոճրագործ եք...Դուք պետք է ժողովրդական դատարանի առաջ
կանգնեք:
ՈՒ Քանի դեռ դուք կաք,
Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :
-------------------------------------------------------------
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարությունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...
Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատրաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»
Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:
Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»:
Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ, աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Դու էլ վերադարձար քո վերածնված հայրենիք, եկար լիուլի կատարած քեզ վրա դրված՝ ազգի բոլոր պարտականությունները: Եկար ու քո պատվավոր հանգիստը գտար Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Թե ինչե՞ր ես պատմել քո հասակակիցներին մատենադարանում, քո դեգերումների մասին, այդ միայն քեզ է հայտնի...
Հիմա կրկին հիշել են քեզ ու Մուղնի են տանում: « Քո զորությանը մեռնեմ, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»,- մշտապես ասում էր մայրս: Մենք քո զորությանը ապավինեցինք, որպեսզի պարսից շահերից ու խաներից պաշտպանվենք, որ օտար ազգի լծի դեմ պայքարելու ուժ ամբարենք: Հիմա մեր երկրին՝ Հայաստանին տիրացած հայալեզու խաներն ու իշխանները, ցանկանում են մեզ ստրկացնել, ֆեոդալիզմի դարը տանել, մեր ազատ, մարդավայել ապրելու իրավունքները ոտնակոխ անել, փականք դնել մեր լեզվի ու գրի ազատության վրա: Հիմա էլ ուզում են քեզ խաբել, ժողովրդից հեռացնել: Սրանց ոգին՝ ծույլ ու օտար, չի կարողանում հասկանալ, որ դու դարեր շարունակ ժողովրդի կողքին ես եղել և նրան այս ծանր պահին չես լքելու:
Գիտենք, որ Դու էլ ես տառապում տեղեկատվության խավար զնդանում: Լույսի ու գիտության թշամիները մի քանի օր առաջ շղթայեցին քո մշակին, քո հոգևոր սպասավորներից մեկին՝ Մատենադարանի փոխտնօրենին:
Ասա', հրամյի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել այս՝ լույսի ու ազնվության թշնամիների հետ:
Տարիներ շարունակ կեղեքում ու հարստահարում են ազնիվ աշխատանքով ապրող ժողովրդին՝ քաղաքացուն, գյուղացուն, մտավորականին: Սրանք կշտում չունեն, քչով չեն բավարարվում: Դու գիտես, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց իշխանավորները, «ազգային ժողովի» անդամները, Ղարաբաղի կռվում անտառների մեջ գեներալ ու հերոս դարձածները իրանի շահից քիչ հարստություն չեն դիզել: Սրանք Իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ղարաբաղի պատերազմում զոհվածների հաղթանակն են մսխում: Արդարություն, ազնվություն, ազգասիրություն, հայրենասիրություն, մարդասիրություն հասկացողությունները խորթ բաներ են Երևանի նոր Սարդար խաների համար:
Ասա', հրամայի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Այս գազազած ավազակապետները, ժողովրդի հացը խլելով չեն բավարարվում, հիմա էլ ժողովրդի կյանքն են խլում: Քեզ հայտնի եղավ, թե ինչպիսի օրինախախտումներով պահեցին իրենց հանցավոր իշխանությունը և պահանջատեր ժողովրդի արյունը թափեցին իր հայրենքի ու իր քաղաքի՝ Մաշտոցի փողոցի վրա: Այսպիսի բան պարսից շահերն ու թուրքական սուլթաններն են արել մեր դեմ, սրբությունդ վկա է:
Այս արնահեղությունը կազմակերպեցին, վերարտադրվելու ու կատարած ծանր հանցանքները պարտկելու նպատակով, որպեսզի լուրջ «փաստարկներ» ունենան , լեռան գետի պես վարարող շարժումը կանգնեցնելու համար: Ռեժիմի գեներալները, ստրատեգները, ազգային անվտանգության ծառայողները, խորհրդատու հոգեբանները, պետք էր որ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ արած լինեին, իրենց կատարելիք օպերացիայի ու նրա անխուսափելի հետևանքների շուրջ: Հարդը և կրակը իրար կողքի անվտանգ չես պահի: Հազիվ թե այս պարզ դատողությունը դժվար հասկանալի լիներ գլխավոր հրամանատարի ու նրա գեներալիտետի համար: ...Նրանց պետք էր բախումը և դրա համար էլ հարյուր հազարավոր, մինչև հոգու խորքը վիրավորված մարդկանց «կարգ ու կանոն հասկացնելու համար», դեմ դիմաց հանեցին զինված ոստիկանությանը, բանակը և ժողովրդի մեջ խցկեցին իրենց արհեստավարժ սադրիչներին ու օլիգարխների սափրագլուխ զինյալներին :
Շարժման ղեկավարները թերագնահատեցին բռնապետության դաժանության աստիճանը, միաժամանակ գերագնահատելով ուժայինների ժողովրդին մոտ կանգնած լինելու պատրանքը: Ամեն գնով պետք էր բացառվեր ռեժիմի նախապատրաստած ու նրան օդի պես անհրաժեշտ բախումը:
Ռեժիմը ավելի հստակ աշխատեց՝ գլխատեց շարժումը և անկառավարելի դարձրեց այն: Հետագա քայլերը կատարվեցին ըստ իրենց նախագծած սցենարի...
Երկրին տեր ու տիրական դարձաց արտոնյալ օլիգարխները ու նրանց հովանավորող կաշառակեր պետական չինովնիկները, իրենց շահերը վտանգի մեջ տեսնելով, բոլոր միջոցներով ցանկանում են կանգնեցնել համաժողովրդական շարժման ու, ազգային վերելքի բուռն ընթացքը: Իրավունքի ու ապրուստի համար պայքարը անթույլատրելի ու աններելի մեղք են համարում ու զնդանները լցրել են ամենահայրենասեր մարդկանցով, շարժման ղեկավարներով, պարզ քաղաքացիներով: Հրամայական դատավարություններ ու շինծու քրեական մեղադրանքներ են հարուցում քաղաքական բանտարկյալների դեմ: Ստալինիզմի ուրվականն է շրջում այսօր Հայաստանի գյուղերում ու քաղաքներում:
Մեջլիսում իրենց գործին հարմար «օրենքներ» են հորինում ու հանձնում են իրենց տաշտակից սնվող դաժան ոստիկանապետներին՝ ի կատար ածելու դրանք:
Իրենց շահերին են ծառայեցնում երկրի լրատվության բոլոր միջոցները: Հ1-ը, Վայ լուրը ստի ու կեղծիքի ծանր հրետանիով օրնիբուն ռմբակոծում է երկրի բնակչությանը...
Տիեզերքում հարդ են գողանում, գիշերները երևում է հարդագողի ճանապարհը պարզ երկնքում, դու արի ու տես, սրբությունդ, օրը ցերեկով հյուսիսային պողոտան դարձրել են մարդագողի ճանապարհ: Քայլելն ու նստելը, կարդալն ու բարձրաձայն մտածելն էլ հանցաք է մեր օրերին, սրանք բռնակալ շահերից առաջ անցան: Սրանք կրակեցին մեր հայրենասիրության վրա, մեր իրար սիրելու զգացմունքների վրա, սրանք ատելություն են սփռում Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքը հեռացնում են Հայաստանից: Վտանգել են մեր ազգային համերաշխությունն ու անվտանգությունը:
Ղարաբաղցիները մեր արյունակիցներն են ու բախտակիցները: Սրանք ղարաբաղցի աշխատավոր ժողովրդին էլ են հարստահարում, թալանում իրենց դրածոների ձեռքով: Անմեղ զոհերի արյունը դեռ չցորացած Երևանում, դեռ նրանց մահվան քառասուն օրը չլրացած, գլխավոր հանցագործին Ստեփանակերտում պարգևատրեցին Լուսավորչի մեդալով:
«Դե ե'կ վարդապետ ու մի խենթանա»:
Ղարաբաղի հանցախմբակը, որը Թրոյայի ձիու դերն է կատարում ազգային կյանքում, իր արարքով աղ լցրեց ազգին ցավ պատճառող բաց վերքի վրա՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանցի, Ղարաբաղցի անմիտ հակադրությունները:
Սրբությունդ, դու տես, մեծ շեյթանի մտքով ինչպիսի դավադիր մտքեր է անցնում: Ուզում է օրենք անցկացնել, որ «ղարաբաղցիներն ու հայաստանցիները իրար դեմ խոսելու իրավուք չունենան»: Պարզից էլ պարզ է, որ մեծ շեյթանը ցանկանում է «օրենքով» խեղդել ժողովրդի ձայնը, Ղարաբաղի կլանի դեմ քննադատական խոսքը:
Ասա՛, հրամայի՛ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Իշխանությունը զավթողների ջրաղացին ջուր լցրեցին զառամյալ հարյուրքսանամյա «հեղափոխական » պոչով կուսակցությունն ու դեռ նոր քայլել սկսած անօրինաց երկրի կուսակցությունը: Քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին հակառակ, ընդդիմադիրների ձայները տոպրակեցին և քաղաքական իրենց բնորոշ շառլաթանությաբ հանձնեցին բռնապետությանը: Թվաբանության խառնաշփոթություն է: Իշխանությունները այդ ձայները գումարում են իրար, իսկ ժողովուրդը՝ հանում է ու իր ձայները հետ է պահանջում: Երեկ «դավաճան », այսօր երկրի անվտանգության քարտուղար: Դավաճանությունն էլ պետք է մարդավարի լինի: Տեսնես Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ինչպիսի՞ մեղք է սահմանում այս տիպի քաղաքական աճպարարների համար:
Կեղծիքներով տարած իրենց հաղթանակը տոնելու են զինվորական շքերթով, հրասայլերով, օդային ուժով՝ իրենց չունեցած «պատիվը» բարձր պահելու համար: Ցուցադրել մի պետություն ու բանակ, որը ցուցարարները իբր «բռնի ուժով գրավելու» փորձ էին անում փայտերով ու քարերով, մեծ ամոթ է, բայց սրանք ամոթ չունեն...
Սրբությունդ, դու միշտ հնազանդության, համերաշխության ու մեծահոգի լինելու խորհուրդ ես տվել մեզ... Ասա', ինչպես բարի լինել և հնազանդվել մարդկային արհամարհանքին ու նվաստացմանը: ժողովրդի ձայնը խլել , գողացել են և դեռ ապտակ էլ են հասցնում : Ասա սրբությունդ, ինչպես բարի լինել, երբ ծեծում ու ջարդում են ոչ թե՛ հարյուր մարդ, հազար մարդ, այլ հայրուր հազարավոր երկրի քաղաքացիներին, որոնց պահանջները պարզ, մարդկային իրավունքի, արդարության, աշխատանքի, առօրյա կյանքի, իրենց ընտանիքների ու երեխաների կյանքի ապահովության խնդիրներ են: Եթե այս բոլոր պահանջները անիրավացին են ու արժանի ջարդի՝ ապա, սրբությունդ, ինձ համարիր վերջին անուղղելի հեթանոսը: Եթե հարյուր հազարավոր մարդիք «սխալ» են, ուրեմն մի կարևոր բան ճիշտ է՝ այս իշխանությունը հակաժողովրդական ու հակաազգային է : Սրանք իրենց հոգիները ծախել են սատանային արծաթով ու ոսկով:
Չարի դեմ բարի լինելը, անկասկած, սրբությունդ, դու չես ընդունի: Սրանք պետք է հեռանան:
Պետության ծաղրանկար այս իշխանության զավեշտական արարողությունների գագաթնակետը լինելու է, այսպես կոչված, նախագահի երդման արարողությունը: Եթե այդ կեղծ ու ամոթալի արարողությունները սահմանափակվեին միայն իրենց գրած ու փոխած սահմանադրության վրա ձեռք դնելով, կարելի էր այն վերագրել նրանց հերթական կեղծարարությանն ու խեղկատակությանը, բայց արի ու տես, ավազակապետները Աստծոն էլ են խաբում, իրենց անազնիվ ձեռքը դնելով նաև ավետարանի վրա, իրենց գործընկեր, Էջմածնի սպասավորի ներկայությամբ ու մեղսակցությամբ:
Վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ այս ազգադավերի մտքով չանցնի քեզ էլ մեղսակից դարձնեն: Ծնկաչոք աղաչում եմ, զգուշացիր դավադրությունից: Եթե պատահի դավադրություն կազմակերպեն, ու նա իր արնոտ ձեռքը քեզ մոտեցնի, չորացրո'ւ տեղն ու տեղը...
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Քո աչքի առաջ, Ազատության հրապարակում՝ ժողովուրդը դարձավ լիարժեք քաղաքացի, գիտակից իր քաղաքացիական իրավունքներին: Մեր նորածին քաղաքացին իմաստուն է, հզոր , անվախ ու անպարտելի: Գիտակից զանգվածը ցուցադրեց իր անմնացորդ սիվիլ քուրաժը և այլևս պատրաստ չէ ենթարկվելու այս բռնապետության անօրինություններին:
ՈՒ Քանի դեռ սրանք կան,
Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :
Նարեկ Դավթյան
Ծնած ի Փերիայ
03.04.2008
977797 գրել է:
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, նախագահի խորհրդական՝ Գառնիկ Իսագուլյան, Ձեզ և ձեր իշխանությանը ժողովուրդը չի հավատում, դուք մեղավոր եք, դուք ոճրագործ եք...Դուք պետք է ժողովրդական դատարանի առաջ կանգնեք: ՈՒ Քանի դեռ դուք կաք, Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» : ------------------------------------------------------------- Ըստ իշխանական վարկածի, դա մի միջոցառում էր, որտեղ ոգեւորության նշույլ անգամ չկար, ավելին` ընդդիմությանը փորձ արվեց վերագրել պարտվողական տրամադրութուններ: Թվում է, թե խելոք է մտածված, բայց իշխանությունները իրենք էլ չդիմացան իրենց սկսած խաղին: Եթե ընդդիմությունը հանձնվել է, հարկավոր է տոնել այդ իրադարձությունը, բայց սերժանտների տրամադրությունը ամենեւին էլ տոնական չէ: Ընդհակառակը` ինչ-որ շփոթվածություն է զգացվում: Այս վիճակը բռնցքամարտի լեզվով կոչվում է նոգդաուն: Սա այն դեպքն է, երբ բռնցքամարտիկը մի ակնթարթ անջատվում է, բայց ետ է գալիս արագ, եւ դեռ կարող է շարունակել պայքարը: Թե բռնցքամարտում եւ թե ամենուր` ամենավտանգավոր հարվածները անսպասելի հարվածներն են, իսկ համաժողովրդական շարժման կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առնվազն երեք այդպիսի հարված հասցրեց ավազակապետությանը: Առաջին հարվածը Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր Ղարաբաղի վերաբերյալ. առաջին նախագահն ասաց, որ ԼՂՀ-ին սպառնացող անմիջական ռազմական վտանգի դեպքում ինքը իր համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել «հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»: Սա ուղղակի «հայրական ապտակ» է սերժանտական իշխանությանը, որը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ արագ կարող է ընդդիմության առաջնորդից վերածվել կամավորական շարժման առաջնորդի: Բայց այս քայլով առաջին նախագահը ավելին արեց. նա ըստ էության կանխեց ղարաբաղյան պատերազմի ` թվում է անխուսափելի բռնկումը: Իլհամ Հեյդար օղլին, որ վերջերս ինչ-որ ոգեւորվել էր, Տեր-Պետրոսյանի ապտակի հավասարազոր հասցեատեր դարձավ, եւ դա նրա համար սթափեցնող նշանակություն ունեցավ: Ադրբեջանում ոգեւորվել էին, որ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուսների պես տղերքը բանտում են հայտնվել, բայց հիմա հասկացան, որ էս տղերքը Սերժի ու Ռոբերտի նկատմամբ ունեցած «քենը» կարող են ադրբեջանցիներից հանել: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո բացառվում է նաեւ պատերազմի հրահրումը հայկական կողմից, որովհետեւ հիմա իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի ընդդիմադիր ակտիվիստների զինված ջոկատների ձեւավորմանը: Երկրորդ հայրական ապտակը կոչն էր ԱՄՆ կառավարությանը չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Սա էլ ապտակ էր այն պատճառով, որ իշխանական քարոզչությունը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Հաջորդ հայրական ապտակը այն էր, որ Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին` մարտի 1-ի սպանդից սահմանազատվելու շանս տվեց: Այս ամենին իշխանությունը չէր սպասում եւ սա ավելի է ուժեղացնում նրա ստացած հարվածը: Բայց դրա ուժը ավելի հասկանալի է դառնում, երբ արձանագրում ենք, որ իշխանությունը պատրաստ չէ, չի կարող հակահարված հասցնել: Որովհետեւ այս իրավիճակում հակահարված հասցնելու համար իշխանությունը պետք է անհապաղ ազատի քաղբանտարկյալներին, ձեռնամուխ լինի մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննության իրականացմանը, եւ մինչեւ այս հետաքննության ավարտը կասեցնի այն խայտառակ նախաքննությունը, որ իրականացնում է Հատուկ քննչական ծառայություն կոչված կրկեսը: Իսկ նման քայլերի իշխանությունը, թերեւս, ի վիճակի չէ: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 06-05-2008
ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայելի» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ուղղված հարցերը մեծամասամբ ընդդիմության հետ երկխոսություն ծավալելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հանդես եկավ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցով։ ...ՀԱՆՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԿՈՉՄԱՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Իսկ կադրային փոփոխություններ չեն նախատեսվում
Նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները, առաջիկա ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԿԱՆԽԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե գործեին արագ ու վճռական
Այն բանից հետո, երբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ սկսեց գազալցակայաններում սեղմված գազի անհիմն թանկացումների վերաբերյալ, ոլորտում զբաղված որոշ ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 7
Հայրենի ներքաղաքական կյանքի վերջին կես տարվա իրադարձություններն ու քաղաքական զարգացումները դեռ երկար ժամանակ շարունակելու են ազդեցություն ունենալ մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վրա
Այս իրողության ...ԱՆԽՏՐԱԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ԹԱՓԱԼՑՅԱՆ 1
Ապրիլի 24-ին Երեւանում էին «Գրանդ Օրիենթ» մասոնական օթյակի Ֆրանսիայի կենտրոնակայանի փոխնախագահներ, այդ թվում մեր հայրենակից, իզմիրցի գաղթականների հետնորդ Գի Հակոբյանը:
Նրանց հետ Մենուա Հարությունյանի ...ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր լրանում է կոմպոզիտորի մահվան 80-րդ տարելիցը
Հնչե՞լ է երբեւէ հոգեհանգստյան շարական Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին։ Այս հարցին «Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել էր 2007թ. սեպտեմբերին։ Ներկայացվել էր ...ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Աստված գերագնահատել է իր կարողությունները
Հետաքրքիր կլիներ գլուխ հանել ուրախության անատոմիայից, այն պատճառներից, որոնք կարող են հասցնել մարդուն խելահեղ զվարճության։ Նախօրեին ստացած լավ լուրե՞րը, կարեւոր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ադրբեջանի Հեղինակային իրավունքների պետական գործակալությունը դիմել է ՄԱԿ-ի շրջանակներում գործող Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը՝ բողոքելով հայերի ու Հայաստանի կողմից ադրբեջանական երգերի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ Ազգային ժողովում մայիսի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ ...ԿԱԴՐԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՄԱՆՈՒԿ ԹՈՓՈՒԶՅԱՆԻՆ Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու մասին: Հանրապետության նախագահի նույն ...Ո՞ՒՐ Է ԴԻՄԵԼ
Լ.ՄՇԵՑՅԱՆ Արդարադատության նախարարի մամլո քարտուղարԺիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի անվան տակ տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի, իբր Ժիրայր Սեֆիլյանը ներկայացուցչի միջոցով դիմել է արդարադատության նախարարության անձնագրերի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննությամբ պարզվել է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007թ. դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված ...ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Իսկ ամենից շատ՝ Գառնիկ Իսագուլյանը
Սերժ Սարգսյանը որոշել է նախագահին առընթեր ստեղծել խորհրդատվական նոր մարմին՝ հասարակական խորհուրդ (կամ պալատ), որտեղ ներկայացված կլինեն հանրության մեջ հեղինակություն ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ստրասբուրգում երեկ երեկոյան տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի հետ: Ավելի ուշ նախատեսվում էր ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
Երեկ երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը՝ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերելու համատեքստում ռազմակրթական ծրագրերի կատարելագործման վերաբերյալ ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԼեւոն Տեր-Պետրոսյանը, 2008 թվականի մայիսի 2-ին խեղաթյուրելով փաստական հանգամանքները, հայտարարել է, թե նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարան ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հեքիաթներ եւ իրականություն
Հարցազրույց գեներալ-մայոր, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԿՈՄԱՆԴՈՍ) հետ
-Արցախյան ազատամարտի մասին գրքեր են գրվում, հրապարակումներ պատրաստվում, ...«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՁԳՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հայ հոկեյիստները մրցաշրջանն ավարտեցին հանրապետության երիտասարդական առաջնությամբ, որի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» 10։8 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Դինամոյին»։ Մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ...ՈՐՈՇՎԵՑԻՆ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Երեկ տեղի ունեցավ մայիսի 7-ին Երեւանում մեկնարկող տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության՝ Դեւիսի գավաթի 3-րդ եվրաաֆրիկյան գոտու վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա մրցաշարի ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Իտալիայում ընթացող ֆուտբոլի միջազգային մրցաշարի երկրորդ խաղում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Իտալիայի ֆուտբոլի «Բ» խումբը ներկայացնող «Վիչենցա» ակումբի պատանեկան ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է հասարակական պալատի (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ. 12
«Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ համոզված էր, որ մենք չենք գրոհի Շուշին եւ այդ օրերին մեկնեց Թեհրան։ Վերադառնալուց հետո նա ինձ ազատեց պաշտոնից, քանի որ չեմ ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին։
Ես նեղացած ...ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, հասարակության մեջ դեռ զգացվում է վստահության պակասը, եւ այն պետք է հաղթահարել բաց ու անկաշկանդ խոսելով. «Ջայլամի քաղաքականություն չպետք է վարել։ Շատ լավ է, որ այդ մասին խոսում ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 46 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով մարտի 1-2-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
2«Համաժողովրդական շարժման» ներկայացուցիչները օրումեջ հանդես են գալիս հայտարարություններով՝ պահանջելով փոխել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը։ Հետաքրքիր է, չի՞ պատրաստվում արմատական ընդդիմության ...ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀՀ) ՊՈԱԿ-ի 2008թ. ապրիլ-հունիսին իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հայտը հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից: Հայտը բավարարվել ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մայիսի 5-ին, ժամը 23:07-ին, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ԲՄՎ մակնիշի 07 ՍՕ 711 պետհամարանիշով ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել Արզնի-Շամիրամ ջրանցքը: ...
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ Ի ՍԿԶԲԱՆԵ ՄԵՂԱՎՈՐ Է
ԿԱՊԻԿՆ ՈՒ ՆՌՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»Ո՞ՒՄ ՄԵՂՔՈՎ ԵՆ ՁԳՁԳՎՈՒՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ Է
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

