
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ
- Աստված գերագնահատել է իր կարողությունները

Հետաքրքիր կլիներ գլուխ հանել ուրախության անատոմիայից, այն պատճառներից, որոնք կարող են հասցնել մարդուն խելահեղ զվարճության։ Նախօրեին ստացած լավ լուրե՞րը, կարեւոր տարեթվե՞րը, սեփական եռա՞նդը, թե՞ պարզապես օղի խմելու ու պարելու ցանկությունն է բուռն ուրախության պատճառում մարդուն։
Ծայրաստիճան կարեւոր է հասկանալ ուրախության բոլոր այդ նրբերանգները, քանզի հակառակ դեպքում մենք կարող ենք գլորվել, այսպես կոչված՝ անսպասելի, հանկարծակի, տխմար ուրախության մակարդակի, որն առաջանում է, ասենք, ծիտիկ տեսնելուց, համբույրից կամ սիրելի ֆուտբոլային թիմի գոլից։ Իսկ դա տանում է մարդուն, բնականաբար, ոչ թե կատարելության, այլ ավելի շուտ՝ մտամոլության, սոցիալական ապատիայի եւ տրիպերի։
Իսկ տրիպերի դեպքում՝ էլ ի՞նչ ուրախություն։
Առավել քան համոզված ենք, որ իսկական ուրախություն կարող է պարգեւել միայն «համաժողովրդական շարժման» կենտրոնի երեկ տարածած հայտարարությունը։ Եւ մեր այդ ուրախությունը պատրաստ ենք փոխանցել անտարբեր աշխարհին։
Հայտարարությունից տեղեկանում ենք, որ ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարման առումով «ոչ մի առաջընթաց չի գրանցվել, ընդհակառակը՝ առաջացել են ապօրինի բռնությունների ու քաղաքական հալածանքների նոր ալիքներ», «շարունակում են անազատության մեջ մնալ 100-ից ավելի քաղբանտարկյալներ», «ամբողջ հանրապետությունով մեկ ամենաակտիվ ձեւով շարունակվում են բռնաճնշումները», «շարունակվում է ոտնահարվել հավաքներ անցկացնելու իրավունքը», «ընդդիմության համար շարունակում են փակ մնալ բոլոր հեռուստաալիքները»...
Մեր կողմից ավելացնենք, որ սա բնավ ամենը չէ։ Նավթի գինը համաշխարհային բորսաներում բարձրացել է եւս մեկ դոլարով, իսկ երեկ մայրաքաղաքի կենտրոնում անջատել էին գազը։ Ճիշտ է, նավթի համաշխարհային գների թանկացման հարցում հանցավոր վարչախումբը դժվար թե մեղավոր լինի, բայց ո՜վ գիտե։
Ինչ վերաբերում է գազի անջատմանը, ապա դա նշանակում է՝ տաք ջրի բացակայություն, ինչը, անտարակույս, արդեն քաղաքական հարց է։
Քանզի հայ ժողովրդի պանծալի գործերի եւ նվաճումների ցանկին պետք է անպայման ավելացնել լողանալը։ Օճառի կտորը, տաք ջուրն ու տկլոր հայը նման դեպքում միաձուլվում են այնպիսի՜ հուժկու պոռթկումով, որ դրան կարող են ենթարկվել տիեզերքի անդունդները, հողի ընդերքը, ժողովրդավարության իդեալներն ու լուսավորության պտուղներն էլ վերադիր։
Ամեն, ամեն ինչ ենթարկվում է լողացած հային՝ սրի պես ողորկ ու լեռնային աղբյուրի պես մաքուր։ Այդ պահերին նա իրենից ներկայացնում է թափված տերեւի պես թոշնած, կեղտոտ, անլվա, անտարբեր հայի ճիշտ հակապատկերը։ Տաք ջրից ու օճառից զրկված քաղաքացին արագորեն կորցնում է հետաքրքրությունը քաղաքական կյանքի նկատմամբ, դառնում սոցիալապես պասիվ, կռկվում ու սխտորի հոտ արձակում։ Այնպես որ՝ նույնիսկ չգիտենք, թե մարմնի որ մասով էին մտածում գազն անջատողները։
Բայց եկեք մեկ անգամ էլ աչքի անցկացնենք «համաժողովրդական շարժման» կենտրոնի հայտարարության տեքստը։ Ինչպես ասում էր Բենդերը, զուտ հետաքրքրասիրությունից դրդված։ Եւ փորձենք գլուխ հանել, թե ինչ է կատարվում իրականում։
Քաղաքում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով, ապա պետական հեղաշրջման անհաջող փորձ։ Սպանվեց 10 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվեցին, հրկիզվեցին տասնյակ մեքենաներ, թալանվեցին խանութներ, երկրին հասցվեց բարոյական եւ նյութական ահռելի վնաս։ Ընթանում է լայնածավալ հետաքննություն, որի ընթացքում, բնականաբար, պետք է հարցաքննվեն հազարավոր մարդիկ՝ կատարվածի ամբողջական պատկերը վերականգնելու, մեղավորներին բացահայտելու եւ պատժելու նպատակով։
Այո, ոստիկանության բաժիններ են բերվում ու հարցաքննվում քաղաքացիներ։ Չբերվե՞ն, եթե արդեն կալանքի տակ գտնվողները ցուցմունքներ են տալիս, որ նրանք նույնպես մասնակցել են անկարգություններին ու թալանին։ Ի՞նչ քաղբանտարկյալների մասին է խոսքը։ Նրանց, որոնց օբյեկտներում խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ամբողջ զինապահեստնե՞ր։ Թե՞ նրանց, որոնք առաջնորդում էին ամբոխին հայ իրավապահի ու զինվորի վրա` կոչ անելով ոչնչացնել «էդ թուրքերին»։ Այդ ի՞նչ միտինգներ անցկացնելու ոտնահարված իրավունքի մասին են մղկտում հհշականները։ Թափված արյունը նրանց քիչ էր եւ ուզում են նորի՞ց ամեն ինչ սկսել։
Իսկ վերջում՝ հաճելիի մասին։ Չէ, լինո՛ւմ են կյանքում ուրախություններ, լինո՛ւմ են։ «Համաժողովրդական, ժողովրդավարական շարժումը, այնուամենայնիվ, շարունակում է իր պայքարը եւ շարունակելու է մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ»,- այսպես է ավարտվում հայտարարության տեքստը, որն իրենից ներկայացնում է Ավետարանի ու կոմունիզմի շինարարի վարքականոնի ինչ-որ տարօրինակ խառնուրդ։ Այնուամենայնիվ Աստված, ստեղծելով մարդուն, փոքր-ինչ գերագնահատել է իր կարողությունները։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայելի» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ուղղված հարցերը մեծամասամբ ընդդիմության հետ երկխոսություն ծավալելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հանդես եկավ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցով։ ...ՀԱՆՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԿՈՉՄԱՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Իսկ կադրային փոփոխություններ չեն նախատեսվում
Նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները, առաջիկա ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԿԱՆԽԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե գործեին արագ ու վճռական
Այն բանից հետո, երբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ սկսեց գազալցակայաններում սեղմված գազի անհիմն թանկացումների վերաբերյալ, ոլորտում զբաղված որոշ ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 7
Հայրենի ներքաղաքական կյանքի վերջին կես տարվա իրադարձություններն ու քաղաքական զարգացումները դեռ երկար ժամանակ շարունակելու են ազդեցություն ունենալ մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վրա
Այս իրողության ...ԱՆԽՏՐԱԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ԹԱՓԱԼՑՅԱՆ 1
Ապրիլի 24-ին Երեւանում էին «Գրանդ Օրիենթ» մասոնական օթյակի Ֆրանսիայի կենտրոնակայանի փոխնախագահներ, այդ թվում մեր հայրենակից, իզմիրցի գաղթականների հետնորդ Գի Հակոբյանը:
Նրանց հետ Մենուա Հարությունյանի ...ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր լրանում է կոմպոզիտորի մահվան 80-րդ տարելիցը
Հնչե՞լ է երբեւէ հոգեհանգստյան շարական Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին։ Այս հարցին «Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել էր 2007թ. սեպտեմբերին։ Ներկայացվել էր ...ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Աստված գերագնահատել է իր կարողությունները
Հետաքրքիր կլիներ գլուխ հանել ուրախության անատոմիայից, այն պատճառներից, որոնք կարող են հասցնել մարդուն խելահեղ զվարճության։ Նախօրեին ստացած լավ լուրե՞րը, կարեւոր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ադրբեջանի Հեղինակային իրավունքների պետական գործակալությունը դիմել է ՄԱԿ-ի շրջանակներում գործող Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը՝ բողոքելով հայերի ու Հայաստանի կողմից ադրբեջանական երգերի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ Ազգային ժողովում մայիսի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ ...ԿԱԴՐԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՄԱՆՈՒԿ ԹՈՓՈՒԶՅԱՆԻՆ Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու մասին: Հանրապետության նախագահի նույն ...Ո՞ՒՐ Է ԴԻՄԵԼ
Լ.ՄՇԵՑՅԱՆ Արդարադատության նախարարի մամլո քարտուղարԺիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի անվան տակ տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի, իբր Ժիրայր Սեֆիլյանը ներկայացուցչի միջոցով դիմել է արդարադատության նախարարության անձնագրերի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննությամբ պարզվել է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007թ. դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված ...ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Իսկ ամենից շատ՝ Գառնիկ Իսագուլյանը
Սերժ Սարգսյանը որոշել է նախագահին առընթեր ստեղծել խորհրդատվական նոր մարմին՝ հասարակական խորհուրդ (կամ պալատ), որտեղ ներկայացված կլինեն հանրության մեջ հեղինակություն ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ստրասբուրգում երեկ երեկոյան տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի հետ: Ավելի ուշ նախատեսվում էր ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
Երեկ երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը՝ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերելու համատեքստում ռազմակրթական ծրագրերի կատարելագործման վերաբերյալ ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԼեւոն Տեր-Պետրոսյանը, 2008 թվականի մայիսի 2-ին խեղաթյուրելով փաստական հանգամանքները, հայտարարել է, թե նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարան ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հեքիաթներ եւ իրականություն
Հարցազրույց գեներալ-մայոր, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԿՈՄԱՆԴՈՍ) հետ
-Արցախյան ազատամարտի մասին գրքեր են գրվում, հրապարակումներ պատրաստվում, ...«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՁԳՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հայ հոկեյիստները մրցաշրջանն ավարտեցին հանրապետության երիտասարդական առաջնությամբ, որի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» 10։8 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Դինամոյին»։ Մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ...ՈՐՈՇՎԵՑԻՆ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Երեկ տեղի ունեցավ մայիսի 7-ին Երեւանում մեկնարկող տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության՝ Դեւիսի գավաթի 3-րդ եվրաաֆրիկյան գոտու վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա մրցաշարի ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Իտալիայում ընթացող ֆուտբոլի միջազգային մրցաշարի երկրորդ խաղում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Իտալիայի ֆուտբոլի «Բ» խումբը ներկայացնող «Վիչենցա» ակումբի պատանեկան ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է հասարակական պալատի (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ. 12
«Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ համոզված էր, որ մենք չենք գրոհի Շուշին եւ այդ օրերին մեկնեց Թեհրան։ Վերադառնալուց հետո նա ինձ ազատեց պաշտոնից, քանի որ չեմ ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին։
Ես նեղացած ...ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, հասարակության մեջ դեռ զգացվում է վստահության պակասը, եւ այն պետք է հաղթահարել բաց ու անկաշկանդ խոսելով. «Ջայլամի քաղաքականություն չպետք է վարել։ Շատ լավ է, որ այդ մասին խոսում ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 46 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով մարտի 1-2-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
2«Համաժողովրդական շարժման» ներկայացուցիչները օրումեջ հանդես են գալիս հայտարարություններով՝ պահանջելով փոխել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը։ Հետաքրքիր է, չի՞ պատրաստվում արմատական ընդդիմության ...ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀՀ) ՊՈԱԿ-ի 2008թ. ապրիլ-հունիսին իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հայտը հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից: Հայտը բավարարվել ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մայիսի 5-ին, ժամը 23:07-ին, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ԲՄՎ մակնիշի 07 ՍՕ 711 պետհամարանիշով ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել Արզնի-Շամիրամ ջրանցքը: ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

