
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
- Հայրենի ներքաղաքական կյանքի վերջին կես տարվա իրադարձություններն ու քաղաքական զարգացումները դեռ երկար ժամանակ շարունակելու են ազդեցություն ունենալ մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վրա

Այս իրողության գիտակցումն ու սթափ, խորքային վերլուծության, գնահատականների անհրաժեշտությունն առաջիկայում պահպանվելու է երկար, սակայն դա ավելի արդիական ու էական է դառնում հատկապես մայիսի 2-ին Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ անցկացված, այսպես կոչված, «համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսից հետո։
Կոնգրեսում հնչած ելույթների, այնտեղ տիրող մթնոլորտի, հատկապես Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի վերլուծությունը պահանջում են պատասխանել հետեւյալ հարցին. Լ.Տեր-Պետրոսյանը քաղաքականություն է վերադարձել երկրի, պետության ու ժողովրդի ճակատագրով իսկապես մտահոգված լինելով, դրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությա՞մբ (ինչպես ներկայացվում է), թե՞ այդ ամբողջի հետեւում կանգնած է նրա ու մասնավորապես նրա շրջապատի «քողարկված ռեւանշիզմը», իսկ ժողովուրդը, սոցիալական խմբերն ու մարդկային ճակատագրերը ընդամենը միջոցներ են նպատակին հասնելու համար։
Ցավոք, փաստերի (այո, հենց հատկապես փաստերի, որոնց լեզվով սիրում է խոսել Տեր-Պետրոսյանը) համադրումը հանգեցնում է միանշանակ եզրակացության. մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։
Եւ այսպես, ի՞նչ է ասում Լ.Տեր-Պետրոսյանը մարտի 1-ից հետո իր առաջին հրապարակային ծավալուն ելույթում։ Գրեթե ոչինչ, բացի Ռոբերտ Քոչարյանի հասցեին ուղղված կեղծ, ցինիկ եւ նպատակաուղղված մեղադրանքներից ու գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված յուրատեսակ «նենգ քաղաքական շանտաժից»։
Սրանով Լ.Տեր-Պետրոսյանը փորձում է ոչ միայն խուսափել մարտի 1-ի դեպքերի իրական պատասխանատվությունից, այլեւ սկսել հասարակության հետ իր կեղտոտ խաղի երկրորդ փուլը։ Ով՝ ով, բայց Լ.Տեր-Պետրոսյանի կարգի փորձված ամբոխավարը (կրկնում ենք, ամբոխավարը, ոչ թե ժողովրդավարը, քանի որ իր կառավարման տարիներին հասցրել է հիմնավորապես ապացուցել հայ ժողովրդին ու միջազգային հանրությանը, որ ինքը, մեղմ ասած, ժողովրդավարությունից հեռու է) լավ գիտակցում էր, որ ազգաբնակչության մի ստվար հատվածը եւ արտերկիրը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար մեղադրում է թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ Լ.Տեր-Պետրոսյանին։
Այս տեսակետից Լ.Տեր-Պետրոսյանը հարկադրված էր բացատրություն տալ եւ հիմնավոր մեկնաբանություններ անել կատարվածի առնչությամբ, հակառակ դեպքում կհայտնվեր անհասկանալի իրավիճակում, իսկ ժողովուրդը կսկսեր ուղղակի չհավատալ ու չվստահել նրան։ Եւ այդ, այսպես կոչված, բացատրությունը տրվեց։ Սակայն տրվեց ոչ միայն ուշացած, այլեւ մեկ անգամ եւս եկավ ապացուցելու, որ քաղաքական արկածախնդրությունն ու աճպարարությունը մեր քաղաքական կյանքում՝ ի դեմս Լ.Տեր-Պետրոսյանի, հասել են կատարելության ամենաբարձր մակարդակի։
Որպեսզի խոսակցությունը ավելի առարկայական լինի, փորձենք մի քանի հարցադրումներ ուղղել Լ.Տեր-Պետրոսյանին ու տալ դրանց պատասխանները.
ՊԱՐՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ո՞ւր էիք մարտի 1-ին ժամը 11։00-ից հետո, տանը հրավիրած մամուլի ասուլիսից հետո։ Իհարկե, ձեր տանը նստած, հանգիստ թեյ էիք խմում եւ ուշի-ուշով հետեւում, թե ինչպես է իրականանում ձեր սցենարը, որը վաղուց գրված էր եւ ձեր մերձավոր թիմին հրահանգում էիք ժողովրդին հավաքել, ուղղորդել կամ Շահումյանի արձանի մոտ, կամ դեպի ֆրանսիական դեսպանատան հարակից հրապարակ։
Ինչո՞ւ հատկապես մայրաքաղաքի այդ հատվածը, աշխարհին ու դեսպանատներին բա՞ն ունեիք ցույց տալու։ Ինչո՞ւ անգամ փորձ չարեցիք հավաքել ժողովրդին մեկ այլ վայրում, թեկուզ Մատենադարանի մոտ։ Պատասխանը պարզ է. դուք մարդկանց գիտակցաբար տանում էիք ոստիկանության հետ բախման, իսկ դա ձեր սիրած արտասահմանին ավելի տեսանելի էր պետք դարձնել։
ՊԱՐՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ինչո՞ւ դուրս չեկաք տանից եւ ժամը 15։00-ի սահմաններում չգնացիք ֆրանսիական դեսպանատան մոտ՝ ղեկավարելու ձեր սկսած քաղաքական գործընթացը, ինչո՞ւ չէիք պատասխանել ձեր շրջապատի հորդորներին, որոնք ձեզ ուղղակի խնդրել են շտապ գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ եւ րոպեական ճշգրտությամբ ներկայացրել են, որ այնտեղ իրավիճակը ծայրահեղ լարվում է, 12։00-13։00-ի միջակայքում տեղի է ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ առաջին լուրջ բախումը։
Ավելին, դուք ոչ միայն չեք գնացել, այլեւ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Զուրաբյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին կտրականապես արգելել եք գնալ այնտեղ ժամը 14։00-ի սահմաններում՝ քաջ գիտակցելով, որ ձեր բացակայությունը եւ ձեզ փոխարինելու պատրաստ որեւէ ազդեցիկ գործչի բացակայությունը կարող է խուճապ ու անորոշություն առաջացնել թե՛ ժողովրդի եւ թե՛ իրավապահների շրջանում։
Ձեզ իրավիճակի սրացում էր պետք այդ երկու ժամվա մեջ եւ դուք դա ունեցաք։ Ձեր հաշվարկը ճիշտ էր, եւ միայն ժամը 17։00-ից սկսած թույլատրեցիք Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ, երբ ցուցարարները դարձել էին անվերահսկելի, անկառավարելի, գազազած զանգված։
Ընդ որում, պետք է ընդգծել, որ մինչեւ Ն.Փաշինյանի գնալը դուք Լեւոն Զուրաբյանի միջոցով կտրականապես արգելել եք նաեւ ֆրանսիական դեսպանատան մոտ գտնվող եւ ոստիկանության երկու գեներալների (Ս.Աֆյան եւ Ա.Գիզիրյան) հետ բանակցություններ վարող Դավիթ Շահնազարյանին ու Լեւոն Զուրաբյանին «ինքնագործունեությամբ» զբաղվել, պահանջել եք դադարեցնել ոստիկանության հետ բանակցությունները եւ սպասել ձեր գնալուն։
Փաստորեն, Դ.Շահնազարյանին արգելել եք շարունակել բանակցությունները եւ վիժեցրել եք այն պայմանավորվածությունը, համաձայն որի Դ.Շահնազարյանն առանց նախապայմանների ժողովրդին ուղարկելու էր Մատենադարանի հրապարակ, իսկ իշխանություններն ու ոստիկանությունը արդեն տվել էին իրենց համաձայնությունը։
Դ.Շահնազարյանի եւ ոստիկանության համատեղ ջանքերով իրավիճակն առանց ծայրահեղությունների լուծում կստանար։ Բայց դուք դա արգելել եք, արգելել եք, որովհետեւ գիտեիք. ցուցարարների մեջ արդեն կան անձինք, որոնք զինված են եւ երեկոյան ժամերին, երբ մութ է լինելու, նրանք կրակելու են ոստիկանության վրա։
Դա առաջին, եւ երկրորդ, երեւի հաշվարկել էիք, որ ցուցարարների կրակոցներից ու գործողություններից ոստիկանությունն սկսելու է խուճապահար լինել, հեռանալ եւ ցուցարարներն անարգել կգնային դեպի Բաղրամյան պողոտա։ Սա հաշվարկել էինք, քանի որ ձեզ ստույգ տեղեկացրել էին, որ ոստիկանությունը զինված չէ եւ միայն պաշտպանություն է իրականացնում։
Ամենակարեւորը՝ ինչո՞ւ չէիք գնում ղեկավարելու այդ անկառավարելի զանգվածին, չէ՞ որ դուք էիք այդ ամբողջ քաղաքական գործընթացի առանցքը, դուք էիք շարժման հիմքը, առաջնորդը, դա ձեր ընտրազանգվածն էր, դուք էիք այդ ամենի, կատարվող իրադարձությունների գլխավոր պատասխանատուն, այդ ընտրազանգվածը միայն ձեզ էր լսում ու ենթարկվում, ինչո՞ւ էիք թողել ժողովրդին անտերության ու անպատասխանատվության իրավիճակում։
Այդ ի՞նչ հեքիաթներ եք հնարում, թե տնային կալանքի տակ էիք։ Այդ ինչպես պատահեց, որ հենց այդ օրը եւ հենց այդ ժամերին դարձաք «խիստ օրինապահ» եւ սկսեցիք հանկարծ մի քանի ժամով ենթարկվել ձեր կողմից վաղուց «ոչ լեգիտիմ» հռչակված Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ենթակայության տակ գործող Գրիգոր Սարգսյանի հրահանգներին։ Եթե նրանք ձեզ համար «ոչ լեգիտիմ» էին, «արհամարհեիք» նրանց կողմից այսպես կոչված տնային կալանքի ռեժիմը եւ փորձեիք դուրս գալ տնից ու գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ՝ օգնելու մարդկանց, լիցքաթափելու ծայրաստիճան լարված իրավիճակը։
Իսկ որ իրավիճակը ծայրաստիճան լարվում էր ու գնում դեպի հնարավոր արյունալի բախման, դուք ամեն րոպե դրա մասին տեղեկացվում էիք։ Հանուն մարդկանց անվտանգության, հանուն մեր պետության միջազգային հեղինակության եւ վարկի պահպանման գնայիք եւ համակարգեիք գործողությունները ֆրանսիական դեսպանատան մոտ։ Գիտեիք, որ դա կարող էիք անել միայն դուք, եւ գիտակցաբար դա չարեցիք, չարեցիք, որովհետեւ ձեզ ամենածայրահեղ, արյունոտ ելքով հանգուցալուծում էր պետք եւ դուք դա ստացաք։
Ի՞նչ պատճառաբանություն եք բերում 2-րդ կոնգրեսի ելույթում, թե ձեր տունը շրջափակված էր Պետական պահպանության ծառայության աշխատակիցներով եւ, փաստացի տնային կալանքի մեջ գտնվելով, չկարողացաք գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ։ Դա խեղկատակություն է, մեծագույն խաբկանք՝ ուղղված մեր հանրությանը։
Փաստն այն է, որ մարտի 1-ին, ժամը 12։00-ից սկսած դուք մինչեւ այսօր եւ ընդհանրապես կարող էիք հանգիստ դուրս գալ տնից եւ գնալ ուր ցանկանում եք։ Ձեր տեղաշարժը երբեք չի սահմանափակվել, ուղղակի Պետական պահպանության ծառայության ղեկավարությունը ձեզ մարտի 1-ին զգուշացրել է, որ եթե գնալու եք ֆրանսիական դեսպանատան մոտ, ապա թիկնազորի անդամները, որոնք Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են եւ սպաներ են, ձեզ չեն ուղեկցի, քանի որ նրանք չարտոնված, օրենքով չսահմանված միջոցառումների, ակցիաների մասնակցելու իրավունք չունեն։
Այդ պարագայում, պարոն Տեր-Պետրոսյան, եթե ցանկություն ունենայիք տնից դուրս գալու եւ ֆրանսիական դեսպանատան մոտ գնալու, կարող էիք դա անել հանգիստ, առանց թիկնազորի ուղեկցության, ձեր օգնական Ավետիս Ավագյանի եւ ձեր գրասենյակի մյուս պատասխանատուներից Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ, որոնք այդ ժամերին ձեր կողքին են եղել մշտապես։ Կամ գնայիք մենակ, կամ որպես ձեզ ուղեկցող թիկնազոր հրավիրեիք Խաչատուր Սուքիասյանի (նույն Գռզոյի) մեծաքանակ թիկնազորի մի քանի անդամների, որոնք հանգիստ ձեզ կուղեկցեին եւ կպահպանեին ձեր անվտանգությունը։
Եւ վերջին հաշվով ումի՞ց էիք վախենում, ձեր անվտանգության խնդիրը միանշանակ լուծված էր, գնալու էիք ժողովրդի մոտ, ոչ մի ոստիկան, ոչ մի այլ իրավապահ կամ քաղաքացի իրեն թույլ չէր տա ձեզ խոչընդոտելու, առավել եւս եթե հայտարարեիք, որ գնում եք իրավիճակը լիցքաթափելու եւ այդպես էլ վարվեիք։
Դուք անցնում եք կեղծիքի եւ ստորության բոլոր սահմանները, երբ հայտարարում եք, թե տնային կալանքի տակ գտնվելով՝ չգնացիք ֆրանսիական դեսպանատան մոտ։ Իրականում դուք կայացրիք քաղաքական դաժան, խիստ հաշվարկված եւ վտանգավոր որոշում։ Չգնացիք, որովհետեւ գիտեիք, որ արյուն է թափվելու, իսկ դա ձեզ անհրաժեշտ էր փակուղում հայտնված քաղաքական գործունեությունը շարունակելու, քաղաքական հետագա ծրագրերն իրագործելու համար։ Սա է ճշմարտությունը։
Շարունակելի
- ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայելի» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ուղղված հարցերը մեծամասամբ ընդդիմության հետ երկխոսություն ծավալելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հանդես եկավ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցով։ ...ՀԱՆՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԿՈՉՄԱՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Իսկ կադրային փոփոխություններ չեն նախատեսվում
Նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները, առաջիկա ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԿԱՆԽԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե գործեին արագ ու վճռական
Այն բանից հետո, երբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ սկսեց գազալցակայաններում սեղմված գազի անհիմն թանկացումների վերաբերյալ, ոլորտում զբաղված որոշ ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 7
Հայրենի ներքաղաքական կյանքի վերջին կես տարվա իրադարձություններն ու քաղաքական զարգացումները դեռ երկար ժամանակ շարունակելու են ազդեցություն ունենալ մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վրա
Այս իրողության ...ԱՆԽՏՐԱԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ԹԱՓԱԼՑՅԱՆ 1
Ապրիլի 24-ին Երեւանում էին «Գրանդ Օրիենթ» մասոնական օթյակի Ֆրանսիայի կենտրոնակայանի փոխնախագահներ, այդ թվում մեր հայրենակից, իզմիրցի գաղթականների հետնորդ Գի Հակոբյանը:
Նրանց հետ Մենուա Հարությունյանի ...ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր լրանում է կոմպոզիտորի մահվան 80-րդ տարելիցը
Հնչե՞լ է երբեւէ հոգեհանգստյան շարական Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին։ Այս հարցին «Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել էր 2007թ. սեպտեմբերին։ Ներկայացվել էր ...ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Աստված գերագնահատել է իր կարողությունները
Հետաքրքիր կլիներ գլուխ հանել ուրախության անատոմիայից, այն պատճառներից, որոնք կարող են հասցնել մարդուն խելահեղ զվարճության։ Նախօրեին ստացած լավ լուրե՞րը, կարեւոր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ադրբեջանի Հեղինակային իրավունքների պետական գործակալությունը դիմել է ՄԱԿ-ի շրջանակներում գործող Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը՝ բողոքելով հայերի ու Հայաստանի կողմից ադրբեջանական երգերի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ Ազգային ժողովում մայիսի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ ...ԿԱԴՐԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՄԱՆՈՒԿ ԹՈՓՈՒԶՅԱՆԻՆ Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու մասին: Հանրապետության նախագահի նույն ...Ո՞ՒՐ Է ԴԻՄԵԼ
Լ.ՄՇԵՑՅԱՆ Արդարադատության նախարարի մամլո քարտուղարԺիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի անվան տակ տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի, իբր Ժիրայր Սեֆիլյանը ներկայացուցչի միջոցով դիմել է արդարադատության նախարարության անձնագրերի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննությամբ պարզվել է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007թ. դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված ...ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Իսկ ամենից շատ՝ Գառնիկ Իսագուլյանը
Սերժ Սարգսյանը որոշել է նախագահին առընթեր ստեղծել խորհրդատվական նոր մարմին՝ հասարակական խորհուրդ (կամ պալատ), որտեղ ներկայացված կլինեն հանրության մեջ հեղինակություն ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ստրասբուրգում երեկ երեկոյան տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի հետ: Ավելի ուշ նախատեսվում էր ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
Երեկ երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը՝ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերելու համատեքստում ռազմակրթական ծրագրերի կատարելագործման վերաբերյալ ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԼեւոն Տեր-Պետրոսյանը, 2008 թվականի մայիսի 2-ին խեղաթյուրելով փաստական հանգամանքները, հայտարարել է, թե նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարան ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հեքիաթներ եւ իրականություն
Հարցազրույց գեներալ-մայոր, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԿՈՄԱՆԴՈՍ) հետ
-Արցախյան ազատամարտի մասին գրքեր են գրվում, հրապարակումներ պատրաստվում, ...«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՁԳՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հայ հոկեյիստները մրցաշրջանն ավարտեցին հանրապետության երիտասարդական առաջնությամբ, որի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» 10։8 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Դինամոյին»։ Մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ...ՈՐՈՇՎԵՑԻՆ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Երեկ տեղի ունեցավ մայիսի 7-ին Երեւանում մեկնարկող տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության՝ Դեւիսի գավաթի 3-րդ եվրաաֆրիկյան գոտու վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա մրցաշարի ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Իտալիայում ընթացող ֆուտբոլի միջազգային մրցաշարի երկրորդ խաղում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Իտալիայի ֆուտբոլի «Բ» խումբը ներկայացնող «Վիչենցա» ակումբի պատանեկան ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է հասարակական պալատի (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ. 12
«Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ համոզված էր, որ մենք չենք գրոհի Շուշին եւ այդ օրերին մեկնեց Թեհրան։ Վերադառնալուց հետո նա ինձ ազատեց պաշտոնից, քանի որ չեմ ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին։
Ես նեղացած ...ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, հասարակության մեջ դեռ զգացվում է վստահության պակասը, եւ այն պետք է հաղթահարել բաց ու անկաշկանդ խոսելով. «Ջայլամի քաղաքականություն չպետք է վարել։ Շատ լավ է, որ այդ մասին խոսում ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 46 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով մարտի 1-2-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
2«Համաժողովրդական շարժման» ներկայացուցիչները օրումեջ հանդես են գալիս հայտարարություններով՝ պահանջելով փոխել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը։ Հետաքրքիր է, չի՞ պատրաստվում արմատական ընդդիմության ...ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀՀ) ՊՈԱԿ-ի 2008թ. ապրիլ-հունիսին իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հայտը հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից: Հայտը բավարարվել ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մայիսի 5-ին, ժամը 23:07-ին, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ԲՄՎ մակնիշի 07 ՍՕ 711 պետհամարանիշով ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել Արզնի-Շամիրամ ջրանցքը: ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

