
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
- Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հանդես եկավ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցով։ Այդ փաստաթղթին ծանոթանալուց հետո ծնվում են բազում հարցեր, որոնցից հիմնականը, կարծում ենք, հետեւյալն է՝ սույն պաշտոնյան սոսկ մարդու իրավունքների անաչառ պաշտպանի դերո՞ւմ է հանդես եկել, թե՞ նաեւ քաղաքական գործչի։

Ինքը՝ Ա.Հարությունյանը, հանդես գալով «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրով, փորձեց տպավորություն ստեղծել, թե իր միակ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է եղել։ Ինքն անաչառ գնահատականներ է տվել, աշխատել է, որ զեկույցը հնարավորինս օբյեկտիվ լինի, սակայն ե՛ւ իշխանության թեւը, ե՛ւ ընդդիմության թեւը, զեկույցում չտեսնելով միայն իրենց ուզածը, նաեւ հանդիպելով ոչ ձեռնտու փաստերի, մտքերի, ձեւակերպումների ու գնահատականների, սկսել են քննադատել իրեն։ Սակայն այդպե՞ս է արդյոք։
Այս հրապարակմամբ կներկայացնենք բազմաթիվ փաստեր, որպեսզի ընթերցողներն իրենք համոզիչ պատկերացում կազմեն ՄԻ պաշտպանի անաչառության ու նրա արտահերթ զեկույցի օբյեկտիվության վերաբերյալ։ Նաեւ այն մասին, թե պաշտպանն իր լիազորությունների շրջանակից դուրս չի՞ եկել արդյոք։
Սկսենք զեկույցի հենց առաջին բաժնից, որում կա աչառու, միակողմանի գնահատականի վառ օրինակ։ Խոսքը զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ եզրակացության մասին է։ Համարելով, որ ԶԼՄ-ները քաղաքական իրավիճակի սրմանը նպաստելու դերակատարում են ունեցել, Ա.Հարությունյանը բացառապես անդրադարձել է այն լրատվամիջոցների գործունեությանը, որոնք, ըստ իրեն, չեն ապահովել լուսաբանման համաչափությունը եւ անհարկի քննադատել են նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանին։
Սակայն ՄԻ պաշտպանը, կարծում ենք, միտումնավոր, ընդհանրապես չի անդրադարձել այն ԶԼՄ-ներին, որոնք ոչ թե ընդամենը համաչափությունն են խախտել, այլ նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամկետից դեռ շատ առաջ գրեթե բացառապես զբաղվել են մյուս թեկնածուներին վարկաբեկող նյութերի հրապարակմամբ։
Ըստ Ա.Հարությունյանի զեկույցի, պետք է վերլուծել Ազատության հրապարակում նստացույցի օրինականության հարցը։ Այսինքն՝ ստացվում է, որ ՄԻ պաշտպանի համար դեռ պարզ չէ, թե օրեր շարունակված նստացույցը (ինչո՞ւ միայն նստացույցը, նաեւ 10 օր շարունակված հանրահավաքը) օրինակա՞ն էր, թե՞ անօրինական։ Նկատենք՝ սա այն դեպքում, երբ Ա.Հարությունյանն ինքն է զեկույցում մեջբերումներ կատարել միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներից, ըստ որոնց, հանրահավաքը չի համապատասխանել օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին։
Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս ՄԻ պաշտպանի այն մեկնաբանությունը, ըստ որի, Ն.Փաշինյանը եւ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել են, թե նստացույցն ինքնաբուխ է, եւ դրան միացել են այլ անձինք։ Տվյալ դեպքում Ա.Հարությունյանն անտեսել է հետեւյալ փաստական հանգամանքները եւ մեր երկրի օրենսդրության համապատասխան դրույթը։ Նախ, «Հայկական ժամանակ» եւ մի շարք այլ ընդդիմադիր թերթերում նախապես հայտարարվել է հանրահավաքի կազմակերպման որոշակի ժամանակի ու տեղի մասին, այդ տեղեկատվությունն էլ ուղեկցվել է հրապարակային միջոցառմանը մասնակցելու կոչով։ Կարծում ենք, սա արդեն բավական էր, որ տվյալ միջոցառումը չներկայացվեր որպես ինքնաբուխ։
Ավելին. ըստ Խաղաղ հավաքների ազատության Ղեկավար սկզբունքների 97-րդ կետի, «ինքնաբուխ հանրահավաք» է համարվում «որեւէ իրադարձության առնչությամբ խաղաղ եւ անհապաղ արձագանքը»։ Հարց է ծագում՝ իսկ այդ ի՞նչ անհապաղ արձագանքի մասին է խոսքը, երբ ե՛ւ հանրահավաքը, ե՛ւ նստացույցը նախապես են կազմակերպվել։ Ինչպես արդեն հայտնի է, այդ հրապարակային միջոցառումների համար որեւէ իրազեկում երբեւէ չի ներկայացվել, եւ ոստիկանությունը բազմիցս նախազգուշացրել է դրանց ապօրինի լինելու մասին։
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, հրապարակային միջոցառումը դադարեցնելու հիմք է, եթե «ոստիկանության ներկայացուցչի կողմից զգուշացվելուց հետո շարունակում է խախտվել հասարակական կարգը, օրենքի պահանջները...»։
Ընդգծենք, որ օրենսդրական տվյալ դրույթը երբեւէ չի վիճարկվել Վենետիկյան հանձնաժողովի կողմից պայմանավորված է նաեւ նրանով, որ համապատասխանում է Խաղաղ հավաքների ազատության Ղեկավար սկզբունքների 138-րդ կետի պահանջներին։ Հանրությանը ԶԼՄ-ներով բազմիցս իրազեկվել է, որ ոստիկանության հիշյալ բնույթի պահանջները չեն կատարվում։
Հիշյալ զեկույցում զանգվածային անկարգությունների առնչությամբ նշված է. «Ըստ էության, խոսքն այն մասին է, որ հասարակության մի ստվար զանգվածի մոտ ձեւավորվեց ծայրահեղական գործունեության պահանջարկ»։
Անտեսված է, որ զանգվածային անկարգությունները միտված էին ոչ միայն իշխանությունների, այլեւ այդ երեւույթի հետ որեւէ առնչություն չունեցող հասարակության մի հատվածի դեմ, որոնց գույքը՝ խանութներ, ավտոմեքենաներ եւ այլն, պատահական զուգադիպությամբ է դարձել թիրախ։ Նկատենք, որ պաշտպանի զեկույցից վերը մեջբերված բացատրությունը եթե զանգվածային անկարգություններն անուղղակիորեն արդարացնելու փորձ է, ապա զուրկ է տարրական քրեագիտական հիմնավորումից։
Զեկույցի համաձայն, անհրաժեշտ է պարզել, թե հանրահավաքի մասնակիցներին ներկայացվե՞լ է տեղազննություն իրականացնելու հրապարակային պահանջ եւ ո՞ւմ կողմից։ Ընդ որում, զեկույցում չկա որեւէ նշում, թե այդպիսի հրապարակային պահանջ օրենսդրության ո՞ր դրույթի հիման վրա պետք է ներկայացվեր։
Ընդգծենք, որ այդպիսի օրենսդրական պահանջ գոյություն չունի եւ որեւէ մեկը պարտավոր չէ զննության համար «հրապարակային պահանջ» ներկայացնել։ Միջազգային իրավական պրակտիկայում նույնպես, ըստ մասնագետների, չկա այդպիսի պահանջ ներկայացնելու վերաբերյալ որեւէ դրույթ։
Շարունակելի
- Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ
Քննարկում
հայ գրել է:
Մարդու իրավունքների պաշտպանը նորմալ բան ա գրել:
Իսկ դու ինչն ես շարունակելու,էշություն դուրս տալդ?- Haskacox Hay գրել է:
- հայ
Մարդու իրավունքների պաշտպանը նորմալ բան ա գրել:Իսկ դու ինչն ես շարունակելու,էշություն դուրս տալդ?
Էշ-էշ դու ես դուրս տալիս, գոնե մի հատ կարդա, թե ինչ է գրել էդ մարդու իրավունքների պաշտպան կոչեցյալը: Ճիշտն ասած, էդ մարդը կռտած ոջիլի տպավորություն է թողնում: - հայ
ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայելի» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ուղղված հարցերը մեծամասամբ ընդդիմության հետ երկխոսություն ծավալելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆ 2
Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հանդես եկավ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցով։ ...ՀԱՆՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԿՈՉՄԱՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Իսկ կադրային փոփոխություններ չեն նախատեսվում
Նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները, առաջիկա ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել ...ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԿԱՆԽԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եթե գործեին արագ ու վճռական
Այն բանից հետո, երբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ սկսեց գազալցակայաններում սեղմված գազի անհիմն թանկացումների վերաբերյալ, ոլորտում զբաղված որոշ ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 7
Հայրենի ներքաղաքական կյանքի վերջին կես տարվա իրադարձություններն ու քաղաքական զարգացումները դեռ երկար ժամանակ շարունակելու են ազդեցություն ունենալ մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վրա
Այս իրողության ...ԱՆԽՏՐԱԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ԹԱՓԱԼՑՅԱՆ 1
Ապրիլի 24-ին Երեւանում էին «Գրանդ Օրիենթ» մասոնական օթյակի Ֆրանսիայի կենտրոնակայանի փոխնախագահներ, այդ թվում մեր հայրենակից, իզմիրցի գաղթականների հետնորդ Գի Հակոբյանը:
Նրանց հետ Մենուա Հարությունյանի ...ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր լրանում է կոմպոզիտորի մահվան 80-րդ տարելիցը
Հնչե՞լ է երբեւէ հոգեհանգստյան շարական Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին։ Այս հարցին «Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել էր 2007թ. սեպտեմբերին։ Ներկայացվել էր ...ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Աստված գերագնահատել է իր կարողությունները
Հետաքրքիր կլիներ գլուխ հանել ուրախության անատոմիայից, այն պատճառներից, որոնք կարող են հասցնել մարդուն խելահեղ զվարճության։ Նախօրեին ստացած լավ լուրե՞րը, կարեւոր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ադրբեջանի Հեղինակային իրավունքների պետական գործակալությունը դիմել է ՄԱԿ-ի շրջանակներում գործող Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը՝ բողոքելով հայերի ու Հայաստանի կողմից ադրբեջանական երգերի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ Ազգային ժողովում մայիսի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ ...ԿԱԴՐԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՄԱՆՈՒԿ ԹՈՓՈՒԶՅԱՆԻՆ Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու մասին: Հանրապետության նախագահի նույն ...Ո՞ՒՐ Է ԴԻՄԵԼ
Լ.ՄՇԵՑՅԱՆ Արդարադատության նախարարի մամլո քարտուղարԺիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի անվան տակ տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի, իբր Ժիրայր Սեֆիլյանը ներկայացուցչի միջոցով դիմել է արդարադատության նախարարության անձնագրերի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննությամբ պարզվել է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007թ. դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված ...ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Իսկ ամենից շատ՝ Գառնիկ Իսագուլյանը
Սերժ Սարգսյանը որոշել է նախագահին առընթեր ստեղծել խորհրդատվական նոր մարմին՝ հասարակական խորհուրդ (կամ պալատ), որտեղ ներկայացված կլինեն հանրության մեջ հեղինակություն ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ստրասբուրգում երեկ երեկոյան տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի հետ: Ավելի ուշ նախատեսվում էր ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
Երեկ երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը՝ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերելու համատեքստում ռազմակրթական ծրագրերի կատարելագործման վերաբերյալ ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունԼեւոն Տեր-Պետրոսյանը, 2008 թվականի մայիսի 2-ին խեղաթյուրելով փաստական հանգամանքները, հայտարարել է, թե նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարան ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հեքիաթներ եւ իրականություն
Հարցազրույց գեներալ-մայոր, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԿՈՄԱՆԴՈՍ) հետ
-Արցախյան ազատամարտի մասին գրքեր են գրվում, հրապարակումներ պատրաստվում, ...«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՁԳՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հայ հոկեյիստները մրցաշրջանն ավարտեցին հանրապետության երիտասարդական առաջնությամբ, որի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» 10։8 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Դինամոյին»։ Մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ...ՈՐՈՇՎԵՑԻՆ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Երեկ տեղի ունեցավ մայիսի 7-ին Երեւանում մեկնարկող տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության՝ Դեւիսի գավաթի 3-րդ եվրաաֆրիկյան գոտու վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա մրցաշարի ...ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Իտալիայում ընթացող ֆուտբոլի միջազգային մրցաշարի երկրորդ խաղում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Իտալիայի ֆուտբոլի «Բ» խումբը ներկայացնող «Վիչենցա» ակումբի պատանեկան ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մոտ ապագայում երկրում ստեղծվելու է հասարակական պալատի (կամ խորհուրդ)։
Հասարակական կառույցում կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ արտախորհրդարանական ուժեր, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ. 12
«Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ համոզված էր, որ մենք չենք գրոհի Շուշին եւ այդ օրերին մեկնեց Թեհրան։ Վերադառնալուց հետո նա ինձ ազատեց պաշտոնից, քանի որ չեմ ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին։
Ես նեղացած ...ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, հասարակության մեջ դեռ զգացվում է վստահության պակասը, եւ այն պետք է հաղթահարել բաց ու անկաշկանդ խոսելով. «Ջայլամի քաղաքականություն չպետք է վարել։ Շատ լավ է, որ այդ մասին խոսում ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 46 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով մարտի 1-2-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
2«Համաժողովրդական շարժման» ներկայացուցիչները օրումեջ հանդես են գալիս հայտարարություններով՝ պահանջելով փոխել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը։ Հետաքրքիր է, չի՞ պատրաստվում արմատական ընդդիմության ...ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀՀ) ՊՈԱԿ-ի 2008թ. ապրիլ-հունիսին իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հայտը հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից: Հայտը բավարարվել ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մայիսի 5-ին, ժամը 23:07-ին, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ԲՄՎ մակնիշի 07 ՍՕ 711 պետհամարանիշով ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել Արզնի-Շամիրամ ջրանցքը: ...
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ
Սեփ.լրտվ.
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

