
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՓՈՔՐԻԿ ԱԶԳԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ԼԻՆԵԼ
- «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր քաղաքագիտության դոկտոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ

Ըստ քաղաքագետի, ներքաղաքական կյանքում առկա խնդիրները ե՛ւ իրադրային, ե՛ւ հայեցակարգային լուծումների կարիք ունեն, քանի որ ճգնաժամային իրավիճակում առաջացած հակասությունների արմատները խորն են։ Գործադիր իշխանության ձեւավորման գործընթացը ցույց տվեց, որ երկրի իշխանությունը բավականին պինդ է եւ ճգնաժամային իրավիճակներում աշխատանքի համար բավարար ռեսուրսների է տիրապետում. «Անշուշտ, ողջունելի է նոր վարչապետի նշանակումը, որը ոչ միայն կրթված մարդ է, այլեւ հայեցի կրթություն ունի եւ լավ գիտի հայոց փիլիսոփայությունը, հայ քաղաքական միտքը, մեր քրիստոնեական հոգեւոր արժեքները։ Ինձ համար գրավիչ են նաեւ պաշտպանության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում կատարված նշանակումները, այդ մարդիկ պրոֆեսիոնալներ են»։
Միաժամանակ համոզված է, որ գործադիրին իր գործունեության ծրագիրը իրականացնելու համար լուրջ աշխատանք է սպասում, որովհետեւ երկրի ապագային վերաբերող հարցերը միայն ներիրադրային խնդիրներով չեն սահմանափակված. «Բարեփոխումների իմիտացիա չպիտի լինի, այլ պիտի լինեն լուրջ քայլեր։ Դա բխում է մեր ժողովրդի շահերից եւ ձեռնտու է մեզ։ Արեւմուտքը պարտադրում է լինել ավելի ժողովրդավար կամ ավելի արեւմտյան, եւ առայժմ որեւէ թշնամի այդ հարցում չեմ տեսնում»։
Քաղաքագետը քաղաքական համակարգում որպես արդյունավետ գործող պետական մեքենայի լավագույն օրինակ նշեց ամերիկյան մոդելը. «Ամերիկյան պետական կառույցի գործադիր իշխանությունը շատ ուժեղ է եւ էժան է, քանի որ նրանում կրկնություններ չկան։ Մերը կիսանախագահական, կիսաֆրանսիական եւ կիսառուսական մոդելների խառնուրդն է, որտեղ բարեփոխումները արդյունավետ չեն»։
Պետական մեքենայի աշխատանքում կարեւորելով մոբիլիզացիոն կարողությունները՝ նաեւ հավելեց. «Այն շատ արագ պետք է արձագանքի, գործի, արդյունավետ եւ էժան աշխատի։ Ամերիկյան քաղաքական համակարգը հենց այդպիսին է։ ԱՄՆ-ում 200 տարուց ավելի է, ինչ սահմանադրական ճգնաժամ չկա։ Մեր ընտրած մոդելը եթե դիտարկենք, ապա ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ֆրանսիան անընդհատ ճգնաժամեր են ապրել»։
Խոսելով քաղաքական ուժերի երկխոսության անհրաժեշտության մասին՝ Լ.Շիրինյանը շեշտեց, որ այն պիտի ելնի մեր երկրի եւ պետության շահերի գիտակցումից. «Այստեղ հարցը պետք է այսպես ձեւակերպել՝ մեր պետության համար ո՞ր քայլն է առավել շահեկան։ Թե չէ միշտ կողմերից մեկը կասի ես եմ ճիշտ, մյուսն էլ կասի ինքն է ճիշտ։ Իմ կարծիքով, ԵԽԽՎ-ի առաջարկները պետք է ընդունել եւ փորձել լուծումներ տալ, մանավանդ որ դա ձեռնտու է։ Օրինակ՝ ընդունվում են նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ ձերբակալվածների հարցում հետաքննությունը պետք է պարզի, թե ովքեր են իրական հանցագործները, եթե անգամ նրանք իշխանության մեջ գեներալներ են, կամ ընդդիմության մեջ չգիտեմ ինչեր։ Քաղաքական հարցը այսպես պիտի փակվի»։
Քաղաքագետը ներկայացրեց նաեւ համապետական նոր ընտրություններ անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ իր տեսակետը. «Անթույլատրելի է առաջիկայում նախագահական ընտրությունների հարցի քննարկումը։ Մենք չենք կարող թուլացնել մեր պետությունը, որ հազար ու մի վտանգներով է հղի։ Արծարծվում է նաեւ խորհրդարանական ընտրությունների հարցը, բայց չեմ պատկերացնում այս իրականության, այս հոգեբանական իրավիճակում նոր ընտրություններ»։
Նա խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունը անիմաստ է համարում, առանց հասարակական համաձայնության եւ համերաշխության. «Խորհրդարանի հարցը հեռանկարում շատ կարեւոր է մեզ համար։ ԱԺ-ի մոտավորապես 80 տոկոսը մեծահարուստներ են։ Բացակայում է սոցիալիստական ձախ ընդդիմությունը, աշխատավորական զանգվածի շահերը ներկայացնողը չկա խորհրդարանում։ Իսկ սա անախրոնիզմ է։ Նոր ընտրությունը այս հարցը պիտի լուծի։
Բացի այդ, գտնում եմ, որ ԱԺ-ում աթոռներ պիտի տրամադրել պաշտոնաթող զինվորականներին, որոնք կներկայացնեն ռազմարդյունաբերական կոմպլեքսը։ Նաեւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին խորհրդարանում աթոռներ պիտի ունենա»։
Անդրադարձ եղավ նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին եւ նրա շուրջ ծավալված բանակցային գործընթացին։ Այս հարցում, ըստ բանախոսի, չպիտի անտեսվի պատմական փորձը. «Թուրքական ռազմական մշակույթը բանաձեւեր ունի։ Եթե դուք նահանջում ենք եւ շարունակում եք բանակցել, նրանց բանակը շարունակում է հարձակվել։ Նկատի պետք է ունենալ, որ նրանք կոմպրոմիսների չեն գնում։ Միայն երբ ուժն է կանգնում նրանց դիմաց, հարցը այն ժամանակ է փակվում։ Հայաստանի բանակը այդ հարցը լուծել է, եւ որեւէ թիզ հող մենք չունենք տալու, այդպիսին պիտի լինի տրամադրությունը»։
Վերադառնալով հասարակության համաձայնության խնդրին՝ Լ.Շիրինյանը համոզմունք հայտնեց, որ միաբանությունը կարող է լինել միայն գաղափարի շուրջ. «Պետք է մի քիչ իդեալիստ լինել, փոքր ազգը ինչպե՞ս կարող է պրագմատիկ լինել։ Այն պիտի իդեալներ եւ գաղափարներ ունենա, որպեսզի նաեւ ուժ ունենա։ Շատ զարմանալի բան չեմ ասում, պարզապես նվիրում է պետք»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
karen գրել է:
Հայաստանը էնքան փոքրիկ ու նուրբ պետություն է ,որ ցանկացած ցնցում կազդի նրա վրա:Չհասկացանք , ուրեմն ամեն հինգ տարին մեկ Հայաստանը պետք է այդպես ցնցվի հա:
Ով որտեղ ինչ ուզումա թող անի,բայց մենք նման բանի իրավունք չունենք:Իսկ ով էլ որ ցանկանումա քայքայի պետությունը անհապաղ պետք է դեմն առնել,որ չոգևորվի ու իրան ինքնիշխան թագադրի:
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 15
Անշուշտ նկատած կլինեք, որ բոլոր ելույթները մայիսի 2-ին կայացած «Համաժողովրդական շարժում» կոնգրեսում սկսվում էին «ժողովուրդ» բառով ու ավարտվում դրանով։ Իսկ արանքում այդ բառը յուրաքանչյուր ելույթում հանդիպում ...ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ, ՍՏԵՂԾԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ոչ թե դաշտը թողնել համբակներին
Օրերս ազգային պատկերասրահում բացվեց վաստակավոր նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի 60-ամյակին։
Այս առիթով զրուցեցինք ...ՈՉ ԹԵ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ, ԱՅԼ ԴԱՍԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Մեզանում շատ է խոսվում այն մասին, որ գործող ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ շուտով նրան փոխարինելու կգա, այսպես կոչված, երրորդ ուժը։ Ինչ վերաբերում է գործող ընդդիմության գնահատականին, ապա այստեղ ...ԱՅՍՊԵՍ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ ՉԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ավտոգազալցակայանների կողմից սեղմած բնական գազի գինը չհիմնավորված ու կտրուկ, ինչպես հայտնի է, բարձրացվեց 2008թ. մայիսի 1-ից։ Բարձրացումը հսկայական է. եթե մինչեւ մայիսի 1-ը (սուբսիդավորման դադարեցումը) ...ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ դադարեցրել է «Պարես Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» հայաստանյան դիստրիբյուտոր ...ԲԱ ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿՑԵԼ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 2
Գլխավոր դատախազության վերջին տեղեկատվության համաձայն, հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում 89 մեղադրյալներից 60-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, իսկ 29-ի ...ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բարեփոխումներն այս անգամ կիրականանան
Կառավարության ծրագիրը ուշագրավ փաստաթուղթ է եւ ուղղված է բարեփոխումների իրականացմանը։ Նման տեսակետ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ...1844 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 1844 հանցագործություն: Ոստիկանության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված հանցագործությունների ...ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 84234 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73188-ի դիմաց: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 89542 մարդ: ...ՎԱՐԱԿԻ 32 ԴԵՊՔ
2007թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ. ընթացքում՝ 32 նոր դեպք: Ինչպես տեղեկացրին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում ...ԱԶԱՏ ՈՃԻ ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
Վարշավայում անցկացված վարկանիշային մրցաշարի արդյունքներով օլիմպիական խաղերի մասնակից ազատ ոճի հայաստանցի ըմբիշների թիվը հասավ երեքի։ Նախորդ մրցաշարում ուղեգիր նվաճած մարզիկներին միացավ 60 կգ քաշային Մարտին ...ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում վերջնագիծը հատած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մարաթոնյան մրցատարածությունը Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին առանց մրցանակների։ Մերոնցից առավել հաջող հանդես ...«ԱՐԱՐԱՏԻ» ԴԱՐՊԱՍԸ ՓԱԿ Է
Երեւանի «Արարատը» մնում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության միակ մասնակիցը, որը 4 տուրում անառիկ է պահել սեփական դարպասը։ Հաշվետու մրցախաղում արարատցիները, հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթելով «Շիրակին», ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Իտալիայում մեկնարկած ֆուտբոլի միջազգային մրցաշարում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է իտալական «Մոնցա» ակումբի պատանեկան թիմին: Մրցաշարին մասնակցում են նաեւ «Բրեշիա», ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՆԵՂԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 4
Աշխարհում, թանկագին քույրեր եւ եղբայրներ, գոյություն ունեն բազմաթիվ զարմանահրաշ զվարճանքներ. քար նետելը, պահարանում նստելը, հանկարծակի լեզու ցույց տալը, դուդուկ նվագելը, հինգերորդ հարկից անցորդների վրա ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ «Էյչ Էս Բի Սի» բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ...ԸՆՏՐՎԵԼ Է ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Սպիտակում մայիսի 4-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Գագիկ Սահակյանը (ՀՀԿ անդամ՝ ստանալով ընտրությանը մասնակցած 8 հազար 254 քաղաքացիներից 2 հազար 154-ի ...ՀՐԱՎԵՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Վրաստանում մայիսի 21-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական կարճաժամկետ առաքելության կազմում ներգրավված է ԿԸՀ արտաքին ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՉԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազատական առաջադիմական» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար, քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս կմեկնաբանեք «համաժողովրդական շարժման» երկրորդ կոնգրեսի ժամանակ Տեր-Պետրոսյանի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 30
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանի ելույթին անհամբերությամբ սպասող նրա կողմնակիցները ակնհայտորեն հիասթափված են։
Մեկուկես ժամանոց ելույթ-դասախոսությունը ցույց տվեց, որ հեղափոխականների ...ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Ըստ հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավաբանական խորհրդատվության կենտրոնի (AEPLAC) տնօրեն Տիգրան Ջրբաշյանի, օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան 2007-ին 845 միլիոն դոլար է եղել, այդ թվում՝ ...ԼՏՊ-Ի ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԱՆՀՈԳԻ ԵՎ ՑԻՆԻԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Հոգեզրկություն եւ ցինիկություն։ «Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրես» հորջորջված հանրահավաքային շոուի ընթացքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած սույն գնահատականը՝ ուղղված եվրոպական կառույցներին, իրականում լավագույնս ...ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՓՈՔՐԻԿ ԱԶԳԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ԼԻՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր քաղաքագիտության դոկտոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ
Ըստ քաղաքագետի, ներքաղաքական կյանքում առկա խնդիրները ե՛ւ իրադրային, ե՛ւ հայեցակարգային լուծումների կարիք ունեն, քանի որ ճգնաժամային ...ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանը հանձնարարել է խիստ միջոցառումներ ձեռնարկել Գայի պողոտայում, ինչպես նաեւ մայրաքաղաքի այլ ...ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար ընթացիկ տարվա 4 ամիսներին հայտարարվել է 371 մրցույթ, որից անցկացվել է 277-ը: Ինչպես տեղեկացրին քաղաքացիական ծառայության խորհրդի լրատվության ...ՀԱՐԿԱՅԻՆ
Հարկային պետական ծառայությունը այս տարվա առաջին եռամսյակում իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրել է 8 մլրդ 700 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Խոսելով քաղաքական ուժերի երկխոսության անհրաժեշտության մասին, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ երեկ կարծիք հայտնեց, որ այն պիտի ելնի մեր երկրի եւ պետության շահերի գիտակցումից. «Այստեղ հարցը պետք է հետեւյալ կերպ ...ՊԵՏՔ ՉԷ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ
«ՀՀՇ-ի հնարավորությունները պետք չէ գերագնահատել։ Այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ե՛ւ առաջադրվեց, ե՛ւ գրանցվեց, բայց չմասնակցեց քվեարկությանը։ Եթե անիմաստ էր խորհրդարանական ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Հայոց ցեղապանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասել է 41-ի: Կենտուկիի նահանգապետ Սթիվեն Բիշերը ստորագրել է «1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ» հռչակագիրը: «1,5 մլն քրիստոնյա ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
Մինչեւ տարեվերջ Երեւանում կբացվի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:
Ինչպես ասաց թանգարանի ճարտարապետ, նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը, մայրաքաղաքում արվեստի հայրենանվեր գործչի տուն-թանգարանի կառուցման գաղափարի ...ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ «ՊԵՐԵԴԱՉԱՆԵՐ»
Պարզվում է, ոմանց պնդումները, թե մարտի 1-2-ի իրադարձությունների գործով ձերբակալվածներին թույլ չեն տալիս հարազատների հետ տեսակցել, չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի հարազատները ...
Ո՛Չ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ, Ո՛Չ ՊՐԱԿՏԻԿՈՐԵՆ
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲԵՎԵՌ
ԹՈՂ ՆԱԽ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԻ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

