
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
- «Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանի ելույթին անհամբերությամբ սպասող նրա կողմնակիցները ակնհայտորեն հիասթափված են։

Մեկուկես ժամանոց ելույթ-դասախոսությունը ցույց տվեց, որ հեղափոխականների առջեւ Տեր-Պետրոսյանի կողմից դրվող առաջադրանքը շատ ավելի համեստ է, իսկ նրա քաղաքական ուղղվածությունը՝ հակասական։
Մարտի 1-ին տեղի ունեցածի մասով իշխանությանը «քլնգելու» ու ինքնաարդարացման փորձերից հետո Տեր-Պետրոսյանը բավարարվեց Արեւմուտքին հասցեագրված կշտամբանքներով եւ երկրի ներսում ստեղծված քաղաքական կացությանը տրված մի քանի հակասական գնահատականներով։ Այն է. իշխանություններ, դուք պետք է կատարեք ԵԽ ԽՎ-ի վերջին բանաձեւի ձեզ վերաբերվող բաժինը, իսկ մենք կշարունակենք պնդել, որ լեգիտիմ չեք։ Մենք կպաշտպանենք Հայաստանի իշխանությունների դեմ ուղղվող քաղաքական ճնշամիջոցները, բայց կպայքարենք տնտեսական ճնշամիջոցներ գործադրելու փորձերի դեմ։ Իսկ ահա Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի կողմից որեւէ ոտնձգություն կատարվելու դեպքում միահամուռ կլծվենք հայրենիքի պաշտպանության գործին։
Բայց իր իսկ հարցադրումների մեջ խճճված նախկին նախագահը այդպես էլ չբացատրեց, թե ի՞նչ ազդեցություն կունենան Արեւմուտքից ակնկալվող քաղաքական ճնշամիջոցները իր վճռորոշ հանգրվանի շեմին կանգնած՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա։
Այդ ամենից հետո նախկին նախագահի կողմնակիցները սպասում էին նաեւ առաջիկա քաղաքական քայլերի հստակեցում, ինչը այդպես էլ տեղի չունեցավ։ Պարզվեց, որ այդ առումով Տեր-Պետրոսյանը, գոնե ներկա պահին, որեւէ կոնկրետ ասելիք չունի եւ շարունակում է կրկնել արդեն բազմիցս շարադրած տեսակետները իշխանությունների հետ երկխոսության՝ միակողմանի պայմանների մասին։
Հարց է առաջանում. ո՞րն էր այդ դեպքում կոնգրեսի հրավիրման նպատակը։ Դատելով ամենից` քաղաքական կոնկրետ ծրագրի առումով որեւէ ասելիք չունեցող Տեր-Պետրոսյանի ելույթն ուղղված էր անցած ընտրարշավի ընթացքում իր կողմից ձեռքբերված քաղաքական դիրքերի պահպանման նպատակին։ Այս առումով կարելի է հասկանալ Տեր-Պետրոսյանի անհանգստությունը, քանզի հետընտրական շրջանում անհնար է պահպանել նախընտրական բնույթ ունեցող խայտաբղետ դաշինքները, որոնք ձեւավորվում են որեւէ անձի շուրջ։ Պարզ է, որ նման արհեստական միավորումների ներսում անխուսափելի են դառնում տարաձայնություններն ու պառակտումները։
Ավելին՝ դաշինքի պահպանման խնդիրը ավելի դժվար գործ է, քան նրա կերպարանափոխումը, որը միշտ էլ պարունակում է ինչ-որ նոր ու հետաքրքիր լուծումների ակնկալիք։ Սրանով կարելի է բացատրել Տեր-Պետրոսյանի առաջարկած նոր գաղափարը՝ «Հայ ազգային կոնգրես» ստեղծելու նախաձեռնությունը, որն իբր պետք է միավորի, բայց ոչ միաձուլի անցած ընտրություններում նախկին նախագահի թեկնածությունը պաշտպանած քաղաքական տարբեր ուժերին։ Նախատեսվում է, որ Տեր-Պետրոսյանի շուրջը ձեւավորված նախընտրական դաշինքի Քաղաքական խորհուրդն ու Գործադիր վարչությունը առայժմ մեխանիկորեն տեղափոխվելու են նոր «պատյանի» մեջ՝ մինչեւ հետագա հստակեցումները։
Փորձելով գտնել «Հայ ազգային կոնգրեսի» ստեղծման գաղափարի հիմնավորումը՝ Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ այդ նպատակով հաշվի է առնվել «ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգային-ժողովրդավարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական եւ սոցիալական բազմաշերտ ներկայացուցչականությունը»։ Այսինքն՝ համաշխարհային փորձի ընդօրինակումը նպատակ ունի պահպանել Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ճամբարը հետընտրական շրջանում անխուսափելի դարձող գաղափարախոսական տարաձայնություններից եւ սոցիալական տարբեր շահերի բախման ու տարամիտման վտանգից։
Անշուշտ, «Ազգային կոնգրես» ստեղծելու առաջարկը համաշխարհային պատմության մեջ իր նախատիպերն ունեցել է, բայց միայն ազգային-ազատագրական շարժումների դարաշրջանին բնորոշ կառույցների տեսքով։ Դրանցից էր օրինակ՝ «Հնդկական ազգային կոնգրեսը», որը հետագայում վերածվեց կուսակցության։ Վերջինիս բնորոշ էր անգլիական գաղութարարների դեմ խաղաղ ու անարյուն մեթոդներով պայքարելու մարտավարության որդեգրումը եւ ազգային արժեքները պաշտպանելու ձգտումը։
Սակայն ի՞նչ կապ ունի Հնդկաստանի կամ այլ երկրների փորձը «գունավոր հեղափոխության» անհաջող բեմականացումից հետո անորոշության մեջ հայտնված Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ճամբարի քաղաքական նպատակների հետ։ Ոմանց կարող է թվալ, որ սրանով մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցները ցանկանում են ընդօրինակել ժամանակին հնդիկ լիդերների որդեգրած պայքարի խաղաղ ու ժողովրդավարական մեթոդները։ Սակայն չմոռանանք, որ Տեր-Պետրոսյանի առաջ քաշած նպատակը՝ «ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումը», ամենեւին էլ ազգային-ազատագրական շարժման խնդիր չէ, որի հիմքը ազգային պատկանելությունն է, լեզուն եւ այլ հիմնարար արժեքները։
Կարծում ենք, որ Հնդկաստանի կամ այլ երկրների ազգային-ազատագրական շարժումների հարուստ փորձից բխող տվյալ անվանումը պարզապես ընտրված է որպես մի գրավիչ կաղապար, որի շրջանակներում կիրականացվի ժամանակ շահելու եւ անցած ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանած ուժերին ՀՀՇ-ականացնելու խնդրի լուծումը։ Դա թույլ կտա Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ կուսակցությանը ազատվել տարիներ շարունակ իրենց հետապնդող արատավորվածի հաստատուն պիտակից։
Իսկ նրանց աջակցող մյուս կուսակցությունների համար «Հայ ազգային կոնգրեսը» կվերածվի սեփական անզորությունն ու վերջնական դիմազրկումը քողարկելով՝ քաղաքական ասպարեզից «թռնելու» ցատկահարթակի։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 15
Անշուշտ նկատած կլինեք, որ բոլոր ելույթները մայիսի 2-ին կայացած «Համաժողովրդական շարժում» կոնգրեսում սկսվում էին «ժողովուրդ» բառով ու ավարտվում դրանով։ Իսկ արանքում այդ բառը յուրաքանչյուր ելույթում հանդիպում ...ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ, ՍՏԵՂԾԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ոչ թե դաշտը թողնել համբակներին
Օրերս ազգային պատկերասրահում բացվեց վաստակավոր նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի 60-ամյակին։
Այս առիթով զրուցեցինք ...ՈՉ ԹԵ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ, ԱՅԼ ԴԱՍԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Մեզանում շատ է խոսվում այն մասին, որ գործող ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ շուտով նրան փոխարինելու կգա, այսպես կոչված, երրորդ ուժը։ Ինչ վերաբերում է գործող ընդդիմության գնահատականին, ապա այստեղ ...ԱՅՍՊԵՍ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ ՉԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ավտոգազալցակայանների կողմից սեղմած բնական գազի գինը չհիմնավորված ու կտրուկ, ինչպես հայտնի է, բարձրացվեց 2008թ. մայիսի 1-ից։ Բարձրացումը հսկայական է. եթե մինչեւ մայիսի 1-ը (սուբսիդավորման դադարեցումը) ...ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ դադարեցրել է «Պարես Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» հայաստանյան դիստրիբյուտոր ...ԲԱ ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿՑԵԼ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 2
Գլխավոր դատախազության վերջին տեղեկատվության համաձայն, հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում 89 մեղադրյալներից 60-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, իսկ 29-ի ...ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բարեփոխումներն այս անգամ կիրականանան
Կառավարության ծրագիրը ուշագրավ փաստաթուղթ է եւ ուղղված է բարեփոխումների իրականացմանը։ Նման տեսակետ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ...1844 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 1844 հանցագործություն: Ոստիկանության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված հանցագործությունների ...ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 84234 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73188-ի դիմաց: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 89542 մարդ: ...ՎԱՐԱԿԻ 32 ԴԵՊՔ
2007թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ. ընթացքում՝ 32 նոր դեպք: Ինչպես տեղեկացրին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում ...ԱԶԱՏ ՈՃԻ ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
Վարշավայում անցկացված վարկանիշային մրցաշարի արդյունքներով օլիմպիական խաղերի մասնակից ազատ ոճի հայաստանցի ըմբիշների թիվը հասավ երեքի։ Նախորդ մրցաշարում ուղեգիր նվաճած մարզիկներին միացավ 60 կգ քաշային Մարտին ...ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում վերջնագիծը հատած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մարաթոնյան մրցատարածությունը Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին առանց մրցանակների։ Մերոնցից առավել հաջող հանդես ...«ԱՐԱՐԱՏԻ» ԴԱՐՊԱՍԸ ՓԱԿ Է
Երեւանի «Արարատը» մնում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության միակ մասնակիցը, որը 4 տուրում անառիկ է պահել սեփական դարպասը։ Հաշվետու մրցախաղում արարատցիները, հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթելով «Շիրակին», ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Իտալիայում մեկնարկած ֆուտբոլի միջազգային մրցաշարում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է իտալական «Մոնցա» ակումբի պատանեկան թիմին: Մրցաշարին մասնակցում են նաեւ «Բրեշիա», ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՆԵՂԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 4
Աշխարհում, թանկագին քույրեր եւ եղբայրներ, գոյություն ունեն բազմաթիվ զարմանահրաշ զվարճանքներ. քար նետելը, պահարանում նստելը, հանկարծակի լեզու ցույց տալը, դուդուկ նվագելը, հինգերորդ հարկից անցորդների վրա ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ «Էյչ Էս Բի Սի» բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ...ԸՆՏՐՎԵԼ Է ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Սպիտակում մայիսի 4-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Գագիկ Սահակյանը (ՀՀԿ անդամ՝ ստանալով ընտրությանը մասնակցած 8 հազար 254 քաղաքացիներից 2 հազար 154-ի ...ՀՐԱՎԵՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Վրաստանում մայիսի 21-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական կարճաժամկետ առաքելության կազմում ներգրավված է ԿԸՀ արտաքին ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՉԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազատական առաջադիմական» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար, քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս կմեկնաբանեք «համաժողովրդական շարժման» երկրորդ կոնգրեսի ժամանակ Տեր-Պետրոսյանի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 30
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանի ելույթին անհամբերությամբ սպասող նրա կողմնակիցները ակնհայտորեն հիասթափված են։
Մեկուկես ժամանոց ելույթ-դասախոսությունը ցույց տվեց, որ հեղափոխականների ...ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Ըստ հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավաբանական խորհրդատվության կենտրոնի (AEPLAC) տնօրեն Տիգրան Ջրբաշյանի, օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան 2007-ին 845 միլիոն դոլար է եղել, այդ թվում՝ ...ԼՏՊ-Ի ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԱՆՀՈԳԻ ԵՎ ՑԻՆԻԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Հոգեզրկություն եւ ցինիկություն։ «Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրես» հորջորջված հանրահավաքային շոուի ընթացքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած սույն գնահատականը՝ ուղղված եվրոպական կառույցներին, իրականում լավագույնս ...ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՓՈՔՐԻԿ ԱԶԳԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ԼԻՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր քաղաքագիտության դոկտոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ
Ըստ քաղաքագետի, ներքաղաքական կյանքում առկա խնդիրները ե՛ւ իրադրային, ե՛ւ հայեցակարգային լուծումների կարիք ունեն, քանի որ ճգնաժամային ...ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանը հանձնարարել է խիստ միջոցառումներ ձեռնարկել Գայի պողոտայում, ինչպես նաեւ մայրաքաղաքի այլ ...ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար ընթացիկ տարվա 4 ամիսներին հայտարարվել է 371 մրցույթ, որից անցկացվել է 277-ը: Ինչպես տեղեկացրին քաղաքացիական ծառայության խորհրդի լրատվության ...ՀԱՐԿԱՅԻՆ
Հարկային պետական ծառայությունը այս տարվա առաջին եռամսյակում իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրել է 8 մլրդ 700 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Խոսելով քաղաքական ուժերի երկխոսության անհրաժեշտության մասին, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ երեկ կարծիք հայտնեց, որ այն պիտի ելնի մեր երկրի եւ պետության շահերի գիտակցումից. «Այստեղ հարցը պետք է հետեւյալ կերպ ...ՊԵՏՔ ՉԷ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ
«ՀՀՇ-ի հնարավորությունները պետք չէ գերագնահատել։ Այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ե՛ւ առաջադրվեց, ե՛ւ գրանցվեց, բայց չմասնակցեց քվեարկությանը։ Եթե անիմաստ էր խորհրդարանական ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Հայոց ցեղապանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասել է 41-ի: Կենտուկիի նահանգապետ Սթիվեն Բիշերը ստորագրել է «1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ» հռչակագիրը: «1,5 մլն քրիստոնյա ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
Մինչեւ տարեվերջ Երեւանում կբացվի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:
Ինչպես ասաց թանգարանի ճարտարապետ, նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը, մայրաքաղաքում արվեստի հայրենանվեր գործչի տուն-թանգարանի կառուցման գաղափարի ...ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ «ՊԵՐԵԴԱՉԱՆԵՐ»
Պարզվում է, ոմանց պնդումները, թե մարտի 1-2-ի իրադարձությունների գործով ձերբակալվածներին թույլ չեն տալիս հարազատների հետ տեսակցել, չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի հարազատները ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

