
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՆԵՂԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ
- Աշխարհում, թանկագին քույրեր եւ եղբայրներ, գոյություն ունեն բազմաթիվ զարմանահրաշ զվարճանքներ. քար նետելը, պահարանում նստելը, հանկարծակի լեզու ցույց տալը, դուդուկ նվագելը, հինգերորդ հարկից անցորդների վրա թքելը, «քաղաքական զբոսանքները» Հյուսիսային պողոտայում... Մարդն ընդհանրապես շատ բանի է ունակ հանուն սեփական հաճույքի։ Բայց ես ձեզ կասեմ անկեղծորեն, որ չկա ավելի զվարճալի ու հնարամիտ զբաղմունք, քան քաղաքական գործիչներին նեղացնելը։

Ցավոք, սովորական մարդիկ միշտ չէ, որ գիտեն, թե ինչպես ճիշտ նեղացնել քաղաքական գործչին։ Փոխարենը՝ դա գիտի «Շաբաթական վարկանիշ» վարողը։
Ամենատարրական ու հուսալի միջոցը նկարագրել է դեռեւս Դանիել Հարմսը՝ «Թե ինչպես հանկարծակի արտահայտած միտքը կարող է սպանել անպատրաստ զրուցակցին» պատմվածքում։ Համաձայն այդ աղբյուրի, պետք է պարզապես ասել քաղաքական գործչին, որ նա ամենեւին էլ քաղաքական գործիչ չէ, այլ ինչ-որ անկապ թյուրիմացություն։
Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի՜ հրաշալի փոփոխություններ են կատարվում մարդու հետ, երբ նա լսում է այդ, կարծես թե բնավ ոչ վիրավորական խոսքերը։ Ես ինքս փորձել եմ անել այդ ֆոկուսը բյուրավոր անգամներ եւ միշտ էլ՝ հասել վիթխարի հաջողության։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնց հետ հիանալի հարաբերությունների մեջ եմ եղել երկար տարիներ, մինչ օրս իմ անվան հնչյունն անգամ չեն ուզում լսել։
Աշխարհի կառուցվածքն այնչափ արտասովոր է, որ բնավ ոչ միշտ է մարդուն հանդիպում պարգեւում մարքսիստի հետ։ Մարքսիստն ախր հազվադեպ հանդիպող, բավական անդադրում, գաղտնապահ արարած է, այնպես որ աշխարհում ակնհայտորեն պետք է ինչ-որ առանձնահատուկ բան կատարվի, որպեսզի այդօրինակ մարքսիստը հանկարծ մուտք գործի ձեր կյանք, խթանի երեւակայությունը, ստիպի գոնե ինչ-որ բան իմաստավորել կամ ընդհանրացնել։
Այդպիսի առանձնահատուկ իրադարձություն դարձավ անցած շաբաթ «համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսը, եւ Մարքսիստական կուսակցության առաջնորդ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ հայտարարեց. «Մենք պետք է աշխատենք գլխավոր հարվածի ուղղությունը տալ պառլամենտում։ Գլխավոր ճակատամարտը պետք է լինի այստեղ։ Պառլամենտի գրավումը կլինի մեր ընդդիմության՝ Բաստիլի գրավումը»։
Աստվա՛ծ իմ, ինչպիսի՜ խոսելաոճ ու բառապաշար։ Թվում է՝ նավթալինից հանած հնոտի է, բայց մի քանի անգամ թափ ես տալիս, եւ պիջակն ասես նոր լինի, կարելի է դարձյալ հագնել։ Այժմ գլխավորն այն է, որ պառլամենտի գրավումից հետո չկրկնվի 1915 թվականին Մեքսիկայում տեղի ունեցած պատմությունը։
Այն ժամանակ գրեթե մեկ միլիոն կյանք խլած գյուղացիական վիթխարի գերիլիայի առաջնորդներ մեքսիկացի մարքսիստներ Պանչո Վիլյան եւ Էմիլիանո Սապատան հաղթականորեն գրավեցին մայրաքաղաքը։ Մի ամբողջ շաբաթ շվարած թափառելով Մեխիկոյում՝ այդ երկու «սոմբրերոյավոր Չապաեւներն» այդպես էլ չհամարձակվեցին որեւէ նախարարություն իրենցով անել։ «Է՛հ, կոմպադրե, մեզ համար այս ռանչոն չափազանց մեծ է» խոսքերով, մարքսիստները հեռացան մայրաքաղաքից։
Իսկ ընդհանրապես -1 միավոր ստացած Դ.Հակոբյանն ինձ հիշեցնում է ծովային կակղամորթի։ Նախ, որովհետեւ արտաքուստ նման է կակղամորթի։ Երկրորդ՝ գործողության սկզբունքը նույնն է. սնվում է պլանկտոնով, փոխարենը՝ մի ժամվա ընթացքում կարող է ֆիլտրել մինչեւ 25 լիտր ջուր։ Երրորդ՝ ունի նույն թշնամիները. ծովաստղերն ու խորջրյա ութոտնուկները։
Ո՞ր քաղաքական գործիչներն են ավելի լավ. իմաստուննե՞րը, թե՞ մարգարեները։ Իմաստունների հետ ձանձրալի է։ Իսկը Հեգելի բնորոշմամբ, երբ մոխրագույնով նկարում են մոխրագույնի վրա եւ թթված ուղեղի մթնշաղում սկսում է սավառնել Միներվայի բուն։ Այսօր հայոց աշխարհում կա իմաստունների մի ամբողջ բանակ, եւ նրանք քչերին են հետաքրքրում։
Այլ բան է մարգարեների պարագայում, որոնք կարմիրով նկարում են կարմիրի վրա։ Մթնշաղի հեգելյան գովեստին տրված կտրուկ պատասխանի պես են հնչում Դոստոեւսկու խոսքերը. «Լինում են այնպիսի պահեր, երբ մտավոր ու հոգեկան բոլոր ուժերը, հիվանդագին լարվելով, հանկարծ ասես բռնկվում են գիտակցության վառ բոցով, եւ այդ պահին ինչ-որ մարգարեական երազ է այցելում ապագայի կանխազգացումով տառապող ցնցված հոգուն»։
Անցած շաբաթ ինչ-որ բան հիվանդագին լարվեց ու վառ բոցով բռնկվեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ներսում, ստիպեց մտորել, քչփորել քիթը, եւ նա հանճարեղ միտք հղացավ. «Չեմ հավատում, թե ավազակապետերը բանտից կազատեն մեր ընկերներին, քանի դեռ չեն կանգնել Հաագայի դատարանի առաջ»։ Հետեւաբար անհրաժեշտ է առանց ժամանակ կորցնելու հարցը ձեւակերպել եւ «ՀՀ բոլոր քաղաքացիների ստորագրություններով հանդերձ» ներկայացնել միջազգային դատարան։
Այո, ճիշտ են ասում բժիշկները. առողջ մարդիկ չկան, կան զննության չենթարկվածներ։ Հաագա դիմելու գաղափարը ես սկզբում ուզում էի բնութագրել որպես կենցաղային ապուշություն, բայց հետո հիշեցի, որ նեոբոլշեւիկները պատրաստվում են դիմել նաեւ Ստրասբուրգի դատարան, ուստի որոշեցի օգնել խորհրդով։ Քանզի ՀՀ քաղաքացիներն ավանդաբար յուրօրինակ պատկերացում ունեն դատարանի մասին։
Մասնավորապես միջազգային դատարաններ դիմողները չպետք է փորձեն կաշառք տալ դատավորին, հատկապես հայկական դրամով։ Չպետք է միտինգներ կազմակերպեն դատարանների դահլիճներում եւ ճնշում գործադրեն դատարանի վրա հհշական բետեէռների օգնությամբ։ Եթե տանուլ եք տվել, մի՛ կոպտեք դատավորին։ Հիշեք. ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ մեղադրանքները Արեւմուտքում վիրավորանք չեն համարվում։
Ինչեւէ, եթե Հին Հռոմում իշխանությունն ապահովում էր բնակչությանը անվճար հացով ու թամաշայով, ապա արդի Հայաստանում սույն առաքելությունը կիսով չափ ստանձնել է ընդդիմությունը։ Այսինքն՝ հացը ինքն է խժռում, բայց թամաշաները թափվում են ինչպես առատության եղջյուրից։ Սակայն ավելորդ չի լինի հիշեցնել -2 միավոր ստացած Հ.Հովհաննիսյանին, որ Հայաստանն այնուամենայնիվ անտիկ Հռոմը չէ։ Հենց թեկուզ այն պատճառով, որ հաջող նվաճումներ վաղուց արդեն չեն եղել (Արցախյան պատերազմը ոչ թե նվաճողական, այլ ազատագրական էր), իսկ որակյալ ճանապարհներ ու ջրմուղներ, ըստ երեւույթին, մեզանում չեն լինի երբեք։
Անդրադառնանք, սակայն, հաջորդ մարգարեին։ Բայց մինչ այդ նկատենք, որ տվյալ հարցում մեզանում բացարձակ խառնաշփոթ է տիրում։ Հայոց աշխարհի մարգարեները պետք է հստակ դասակարգվեն՝ ինչպես Աստվածաշնչում։
Աստվածաշնչյան մարգարեները, ինչպես հայտնի է, ընդամենը 16-ն են։ Առաջին չորսը՝ Եսային, Երեմիան, Եզեկիելը եւ Դանիելը կոչվում են մեծ մարգարեներ, իսկ մնացյալ 12-ը՝ Ովսեեն, Հովելը, Ամովսը, Աբդիան, Հովնանը, Միքիան, Նաումը, Ամբակումը, Սոփոնիան, Անգեն, Զաքարիան եւ Մաղաքիան՝ փոքր։ Մարգարեական գրքերը Աստվածաշնչում դասավորված են ոչ թե ծագման ժամանակաշրջանի հերթականությամբ, այլ հավանաբար ծավալի։
Իսկ ժամանակագրական առումով մարգարեական գրքերը կարելի է հերթագայել հետեւյալ կերպ։ Ամենահինը եղել է Աբդիան, որն իր մարգարեություններն արել է մ.թ.ա. 8-րդ դարում, նրան հաջորդում են Հովելը, Ամովսը, Հովնանը, Ովսեեն, Եսային, Միքիան, Նաումը, Ամբակումը եւ Սոփոնիան։ Դրանք, այսպես կոչված, մինչգերության ժամանակների մարգարեներն են։ Այնուհետ գալիս են գերության ժամանակաշրջանի մարգարեները՝ Երեմիան, Եզեկիելը եւ Դանիելը եւ, վերջապես, հետգերության շրջանի մարգարեները՝ Անգեն, Զաքարիան եւ Մաղաքիան։
Մեզանում, կրկնում ենք, բացարձակ խառնաշփոթ է տիրում։ Օրինակ, «Հանրապետության» առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, անշուշտ, մեծ մարգարե է։ Բայց ո՞վ է այդ դեպքում կանգնած նրա կողքին, ո՞ւմ կարելի է համարել հայրենի փոքր մարգարեներ, ո՞վ է նրանցից ամենահինը, իսկ ո՞վ, ասենք, հետգերության ժամանակաշրջանինը։ Բոլոր այս հարցերը սպասում են պրպտուն ուղեղի ուսումնասիրությանը։
Իսկ առայժմ մարգարե Ա.Սարգսյանը անհույս սիրահարվածի տեսքով հայտարարեց. «Հա, չմոռանամ հիշեցնել՝ թե առաջին, թե երկրորդ Հայաստաններն ունեն իրենց նախագահները։ Նրանց երկուսին էլ դուք ծանոթ եք։ Շա՜տ լավ եք ծանոթ։ Աստծո եւ ձեր խղճի առաջ խոստովանեք ով է Նահագահ՝ թե՛ ընտրություններով, թե՛ կոչումով, թե՛ էությամբ։ Իհարկե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը»։
Շարունակ սպասում ես, որ -3 միավոր ստացած Ա.Սարգսյանը կավելացնի, թե ազգի տականք է յուրաքանչյուրը, ով չի համբուրում Լեւոն 7-րդի դիմանկարները եւ քնում է Տեր-Պետրոսյանին դեմքով չնմանվող կնոջ հետ։
Չենք խոսում արդեն բարոյականության դասերի մասին, որոնք իր յուրաքանչյուր ելույթով տալիս է հասարակությանը սույն մարգարեն։ Նկատենք, որ բարոյական պահվածքի չափանիշների մշակումով «Հանրապետության» առաջնորդից առաջ շատ են զբաղվել Տեր Աստվածը, սուրբ ինկվիզիցիան, Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը, կարմիր կխմերների համերաշխ կոլեկտիվը եւ էլի հարյուր հիսունութ հազար մասնավոր անձինք ու կազմակերպություններ։ Ըստ երեւույթին, որպես այդ ջանքերի պսակ էլ ներկայացնում է աշխարհին Ա.Սարգսյանը։
Ընդհանրապես անձամբ ես համարում եմ, որ աշխատասեր կապիկների նախաձեռնած իր բավական անհեթեթ պատմության ընթացքում մարդկությունը կարողացել է հայտնագործել ընդամենը մի քանի բան, որոնք արմատապես փոխել են բանական էակների կյանքը։ Դրանք են՝ անիվը, խուրջինը, օղին, միտինգն ու արեւածաղկի սերմը։ Համաձայնեք, օրինակ, որ ոչ մի տիեզերանավեր, բջջային հեռախոսներ, օդորակիչներ, փեյջերներ ու տեֆլոնե թավաներ առ այսօր չեն կարող փոխարինել մարդու համար սառը օղուն, ճիշտ այնպես, ինչպես ինտերնետը չի կարող զբաղեցնել ու հրապուրել քաղաքացուն ավելի, քան միտինգն ու արեւածաղկի սերմը։
Դատելով ազատագրական շարժման առաջնորդ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հայտարարությունից՝ օղին, միտինգը եւ սեմուշկան դեռ երկար կշարունակեն իսկական ուրախություն պարգեւել հայոց աշխարհի բազմաչարչար բնակչությանը. «Մի կողմում ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն ու նրան սատարող փոքրաթիվ կուսակցություններն են, մյուս կողմում՝ հասարակության մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող Համաժողովրդական շարժումը։ Ուրիշ ընդդիմություն, ըստ էության, գոյություն չունի»։
Տարօրինակ մարդ է այնուամենայնիվ այդ -4 միավոր ստացած Լ.Տեր-Պետրոսյանը։ Ճիշտ է, դեռեւս մեծ առաջնորդ Մաո Ցզեդունն էր սովորեցնում, որ պետք է «ռազմավարական առումով արհամարհել հակառակորդին, իսկ մարտավարական առումով՝ չափազանց լուրջ վերաբերվել նրան», բայց համաձայնեք. դժվար է լուրջ վերաբերվել այդքան հիմարություններ թույլ տված գործչին։
«Պատերազմի մշուշի» մասին Կլաուզեվիցի ուսմունքը ոչ պակաս արդիական է նաեւ քաղաքականության մշուշի համար։ Դա նույնպես մի այնպիսի վիճակ է, որտեղ հաճախ հաղթում է ոչ այնքան մեծ ռազմավարը, որքան ավելի քիչ հիմարություններ թույլ տված կողմը։ Քանզի հիմարությունների մեջ մրցելը քաղպայքարի անքակտելի տարրն է։
Ասենք, Հայաստանը տարօրինակ երկիր է։ Այստեղ պահած երազանքը միշտ կատարվում է, որքան էլ անհեթեթ դա լինի։ Այն ամենը, ինչի մասին մտածում է մարդը, այն ամենը, ինչ փափագում է իր գաղտնի անուրջներում, անպայման կիրականանա։ Միայն թե, ցավոք, ոչ միանգամից եւ լրիվ հակառակ տեսքով։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Քննարկում
karen գրել է:
Հայաստանը էնքան փոքրիկ ու նուրբ պետություն է ,որ ցանկացած ցնցում կազդի նրա վրա:Չհասկացանք , ուրեմն ամեն հինգ տարին մեկ Հայաստանը պետք է այդպես ցնցվի հա:
Ով որտեղ ինչ ուզումա թող անի,բայց մենք նման բանի իրավունք չունենք:Իսկ ով էլ որ ցանկանումա քայքայի պետությունը անհապաղ պետք է դեմն առնել,որ չոգևորվի ու իրան ինքնիշխան թագադրի:
XxX գրել է:
դաշնակներ երբեք մի մոռացեք Ալեքսանդրապոլի մեղմ ասած խայտառակ պայմանագիրը
ANUSH գրել է:
CHGITEM,YETE ERBEVE ASTVATSASHUNCH KARTATSATS KAS.ANHAVANAKAN E TVUM
QEZ NMAN XOTAKER@ GARAPAR UNENA AYD VEHUTYAN MASIN.XOTAKERNER@ MIAYN GITEN
BARACHEL,BANITS PARZVUM E SMBAKNEROVD ANGAM GRICH ES BRNUM.LAVA,VAAAT CHI
VAAT CHI.HA MORATSA ASEL,VOR OTSI VIJVATSQ KAROR ES LINEL,QANI VOR SORAL@ MOTD LAV E STATSVUM QEZ MOT.
poloz գրել է:- ANUSH
CHGITEM,YETE ERBEVE ASTVATSASHUNCH KARTATSATS KAS.ANHAVANAKAN E TVUMQEZ NMAN XOTAKER@ GARAPAR UNENA AYD VEHUTYAN MASIN.XOTAKERNER@ MIAYN GITEN
BARACHEL,BANITS PARZVUM E SMBAKNEROVD ANGAM GRICH ES BRNUM.LAVA,VAAAT CHI
VAAT CHI.HA MORATSA ASEL,VOR OTSI VIJVATSQ KAROR ES LINEL,QANI VOR SORAL@ MOTD LAV E STATSVUM QEZ MOT.
Չիդեմ էգ ես թե որձ, համա հաճաթս կանգնեց գրածդ կարդալուց; Վայթե որձ կնիգ ես:- ANUSH
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 15
Անշուշտ նկատած կլինեք, որ բոլոր ելույթները մայիսի 2-ին կայացած «Համաժողովրդական շարժում» կոնգրեսում սկսվում էին «ժողովուրդ» բառով ու ավարտվում դրանով։ Իսկ արանքում այդ բառը յուրաքանչյուր ելույթում հանդիպում ...ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ, ՍՏԵՂԾԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ոչ թե դաշտը թողնել համբակներին
Օրերս ազգային պատկերասրահում բացվեց վաստակավոր նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի 60-ամյակին։
Այս առիթով զրուցեցինք ...ՈՉ ԹԵ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ, ԱՅԼ ԴԱՍԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Մեզանում շատ է խոսվում այն մասին, որ գործող ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ շուտով նրան փոխարինելու կգա, այսպես կոչված, երրորդ ուժը։ Ինչ վերաբերում է գործող ընդդիմության գնահատականին, ապա այստեղ ...ԱՅՍՊԵՍ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ ՉԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ավտոգազալցակայանների կողմից սեղմած բնական գազի գինը չհիմնավորված ու կտրուկ, ինչպես հայտնի է, բարձրացվեց 2008թ. մայիսի 1-ից։ Բարձրացումը հսկայական է. եթե մինչեւ մայիսի 1-ը (սուբսիդավորման դադարեցումը) ...ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ դադարեցրել է «Պարես Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» հայաստանյան դիստրիբյուտոր ...ԲԱ ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿՑԵԼ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 2
Գլխավոր դատախազության վերջին տեղեկատվության համաձայն, հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում 89 մեղադրյալներից 60-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, իսկ 29-ի ...ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բարեփոխումներն այս անգամ կիրականանան
Կառավարության ծրագիրը ուշագրավ փաստաթուղթ է եւ ուղղված է բարեփոխումների իրականացմանը։ Նման տեսակետ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ...1844 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 1844 հանցագործություն: Ոստիկանության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված հանցագործությունների ...ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 84234 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73188-ի դիմաց: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 89542 մարդ: ...ՎԱՐԱԿԻ 32 ԴԵՊՔ
2007թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ. ընթացքում՝ 32 նոր դեպք: Ինչպես տեղեկացրին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում ...ԱԶԱՏ ՈՃԻ ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
Վարշավայում անցկացված վարկանիշային մրցաշարի արդյունքներով օլիմպիական խաղերի մասնակից ազատ ոճի հայաստանցի ըմբիշների թիվը հասավ երեքի։ Նախորդ մրցաշարում ուղեգիր նվաճած մարզիկներին միացավ 60 կգ քաշային Մարտին ...ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում վերջնագիծը հատած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մարաթոնյան մրցատարածությունը Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին առանց մրցանակների։ Մերոնցից առավել հաջող հանդես ...«ԱՐԱՐԱՏԻ» ԴԱՐՊԱՍԸ ՓԱԿ Է
Երեւանի «Արարատը» մնում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության միակ մասնակիցը, որը 4 տուրում անառիկ է պահել սեփական դարպասը։ Հաշվետու մրցախաղում արարատցիները, հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթելով «Շիրակին», ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Իտալիայում մեկնարկած ֆուտբոլի միջազգային մրցաշարում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է իտալական «Մոնցա» ակումբի պատանեկան թիմին: Մրցաշարին մասնակցում են նաեւ «Բրեշիա», ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՆԵՂԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 4
Աշխարհում, թանկագին քույրեր եւ եղբայրներ, գոյություն ունեն բազմաթիվ զարմանահրաշ զվարճանքներ. քար նետելը, պահարանում նստելը, հանկարծակի լեզու ցույց տալը, դուդուկ նվագելը, հինգերորդ հարկից անցորդների վրա ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ «Էյչ Էս Բի Սի» բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ...ԸՆՏՐՎԵԼ Է ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Սպիտակում մայիսի 4-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Գագիկ Սահակյանը (ՀՀԿ անդամ՝ ստանալով ընտրությանը մասնակցած 8 հազար 254 քաղաքացիներից 2 հազար 154-ի ...ՀՐԱՎԵՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Վրաստանում մայիսի 21-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական կարճաժամկետ առաքելության կազմում ներգրավված է ԿԸՀ արտաքին ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՉԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազատական առաջադիմական» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար, քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս կմեկնաբանեք «համաժողովրդական շարժման» երկրորդ կոնգրեսի ժամանակ Տեր-Պետրոսյանի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 30
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանի ելույթին անհամբերությամբ սպասող նրա կողմնակիցները ակնհայտորեն հիասթափված են։
Մեկուկես ժամանոց ելույթ-դասախոսությունը ցույց տվեց, որ հեղափոխականների ...ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Ըստ հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավաբանական խորհրդատվության կենտրոնի (AEPLAC) տնօրեն Տիգրան Ջրբաշյանի, օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան 2007-ին 845 միլիոն դոլար է եղել, այդ թվում՝ ...ԼՏՊ-Ի ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԱՆՀՈԳԻ ԵՎ ՑԻՆԻԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Հոգեզրկություն եւ ցինիկություն։ «Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրես» հորջորջված հանրահավաքային շոուի ընթացքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած սույն գնահատականը՝ ուղղված եվրոպական կառույցներին, իրականում լավագույնս ...ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՓՈՔՐԻԿ ԱԶԳԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ԼԻՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր քաղաքագիտության դոկտոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ
Ըստ քաղաքագետի, ներքաղաքական կյանքում առկա խնդիրները ե՛ւ իրադրային, ե՛ւ հայեցակարգային լուծումների կարիք ունեն, քանի որ ճգնաժամային ...ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանը հանձնարարել է խիստ միջոցառումներ ձեռնարկել Գայի պողոտայում, ինչպես նաեւ մայրաքաղաքի այլ ...ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար ընթացիկ տարվա 4 ամիսներին հայտարարվել է 371 մրցույթ, որից անցկացվել է 277-ը: Ինչպես տեղեկացրին քաղաքացիական ծառայության խորհրդի լրատվության ...ՀԱՐԿԱՅԻՆ
Հարկային պետական ծառայությունը այս տարվա առաջին եռամսյակում իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրել է 8 մլրդ 700 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Խոսելով քաղաքական ուժերի երկխոսության անհրաժեշտության մասին, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ երեկ կարծիք հայտնեց, որ այն պիտի ելնի մեր երկրի եւ պետության շահերի գիտակցումից. «Այստեղ հարցը պետք է հետեւյալ կերպ ...ՊԵՏՔ ՉԷ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ
«ՀՀՇ-ի հնարավորությունները պետք չէ գերագնահատել։ Այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ե՛ւ առաջադրվեց, ե՛ւ գրանցվեց, բայց չմասնակցեց քվեարկությանը։ Եթե անիմաստ էր խորհրդարանական ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Հայոց ցեղապանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասել է 41-ի: Կենտուկիի նահանգապետ Սթիվեն Բիշերը ստորագրել է «1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ» հռչակագիրը: «1,5 մլն քրիստոնյա ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
Մինչեւ տարեվերջ Երեւանում կբացվի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:
Ինչպես ասաց թանգարանի ճարտարապետ, նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը, մայրաքաղաքում արվեստի հայրենանվեր գործչի տուն-թանգարանի կառուցման գաղափարի ...ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ «ՊԵՐԵԴԱՉԱՆԵՐ»
Պարզվում է, ոմանց պնդումները, թե մարտի 1-2-ի իրադարձությունների գործով ձերբակալվածներին թույլ չեն տալիս հարազատների հետ տեսակցել, չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի հարազատները ...
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԶԱՆԳԵՐՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԶԱՏ ՉԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

