
ԱՅՍՊԵՍ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ ՉԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
- Ավտոգազալցակայանների կողմից սեղմած բնական գազի գինը չհիմնավորված ու կտրուկ, ինչպես հայտնի է, բարձրացվեց 2008թ. մայիսի 1-ից։ Բարձրացումը հսկայական է. եթե մինչեւ մայիսի 1-ը (սուբսիդավորման դադարեցումը) գազալցակայանները սեղմած գազի 1 խմ-ն ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին վաճառում էին 130 դրամով, ապա այժմ՝ 200։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովն ուշ արձագանքեց սեղմած գազի գնի չհիմնավորված ու հսկայական բարձրացմանը։ Մայիսի 4-ին, ըստ հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության, հրավիրվել է ՏՄՊՊ հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում վարույթ է հարուցվել սեղմած (բնական) գազի շուկայում նկատված հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ. «Հանձնաժողովի մոնիտորինգն արձանագրել է, որ վերջին 2-3 օրերին՝ գազի գնի սուբսիդիայի վերացումից հետո ավտոգազալցակայաններում (ավտոմեքենաների գազալցման ճնշման կայաններում՝ ԱԳԼՃԿ) գազի գնի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել, նախնական գնահատականով՝ գազալցակայանների կողմից ձեռք բերված եւ վերջինների կողմից իրացվող գազի գնի անհամարժեք բարձրացում։ Վարույթի ընթացքում կուսումնասիրվեն բոլոր հանգամանքները, տնտեսագիտական վերլուծության կենթարկվեն լիցքավորվող գազի գնի բարձրացման չափի հիմնավորվածությունը, «Տնտեսական մրցակցության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման երեւույթները»։
Շատ լավ, բայց ե՞րբ կլինի այդ ամենը, ե՞րբ կիրականանա հանձնաժողովի նիստի առնչությամբ տրված այն խոստումը, որ գները չհիմնավորված բարձրացնողները պատասխանատվության կենթարկվեն։ Եթե ապավինենք օրենսդրությանը, ապա հանձնաժողովը դրա համար շա՜տ երկար ժամանակ ունի, վարույթի հարուցումից 90 օր անց էլ կարող է կայացնել համապատասխան որոշումը։ Սակայն մինչեւ իսկ 10 օրն այս դեպքում չափազանց երկար ժամանակ պետք է համարվի։
Ենթադրենք, թե վարույթի հարուցումից 10 օր հետո հանձնաժողովը հանգեց այն եզրակացության, որ չհիմնավորված գներ են կիրառվել, հակամրցակցային համաձայնություն է կայացվել ու թույլ տրվել նույնիսկ գերիշխող դիրքի չարաշահում եւ, ի վերջո, որոշեց տուգանել «Սեղմած բնական գազ» ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտներին։ Մի խոսքով, պատասխանատվության կանչեց ու միջոցներ ձեռնարկեց, որպեսզի կիրառվեն հիմնավորված գներ։ Հետո՞...
Ո՞րն է այս դեպքում գազով աշխատող մեքենաների վարորդների եւ ընդհանրապես ժողովրդի մեղքը, եթե նկատի ունենանք, որ գնաճային ճնշումը արդեն տարածվում է նաեւ նրանց վրա, ովքեր վարորդ չեն ու չեն օգտվում գազալցակայանների ծառայությունից։
Եթե ոչ ավելի վաղ, ապա, համենայն դեպս, մայիսի 4-ից Երեւանում աշխատող տաքսի ավտոմեքենաների վարորդները մինչեւ 5 կիլոմետր շրջանակում ուղեւորափոխադրման համար նախկինում պահանջվող 500-600 դրամի փոխարեն պահանջել եւ ուղեւորներից ստացել են 800-900 դրամ։ Ավելին. մայիսի 4-ին Երեւանում եղել են երթուղային միկրոավտոբուսների առանձին վարորդներ, որոնք ուղեւորավարձի բարձրացումը պաշտոնապես չթույլատրված լինելու դեպքում, ժամը դեռ 23։00-23։30-ի սահմաններում ուղեւորներից պահանջել ու ստացել են 200 դրամ։
Փաստը նաեւ այն է, որ երթուղային միկրոավտոբուսների վարորդներն ամեն օր, յուրաքանչյուր ամբողջական գազալցավորման ժամանակ հարկադրված են լինում գազալցակայանների աշխատողներին (ի վերջո, տերերին) բալոնների քանակից կախված (3 կամ 4) վճարել բացարձակապես չհիմնավորված լուրջ գումարներ՝ 1620-2160 դրամ։ Ապա յուրաքանչյուր օրվա համար այս գումարը բազմապատկեք միայն մայրաքաղաքում երթուղի դուրս եկած միկրոավտոբուսների թվով։
Ընդ որում, խոսքը սուբսիդավորման վերացմամբ պայմանավորված տարբերությունը գերազանցող գումարի մասին է միայն՝ դեռ չհաշված գազալցավորողներին «ավանդույթի» ուժով վճարվող ստվերային 500 դրամը։
Հիմա այս օրերի ընթացքում երթուղային միկրոավտոբուսների վարորդների, տաքսիների ուղեւորների եւ այլոց կրած վնասներն ովքե՞ր են փոխհատուցելու, եթե հանձնաժողովն օրինախախտներին մինչեւ իսկ պատժի ու հօգուտ բյուջեի տուգանքներ գանձի։ Այդ պատճառով էլ հապաղել չի կարելի, միջամտությունը պետք է լինի հնարավորինս արագ, հաշվի առնելով, որ մարդիկ մայիսի 1-ից մինչ օրս անհիմն կերպով եւ էապես տուժում են։
Ըստ ՏՄՊՊ հանձնաժողովից երեկ երեկոյան ստացած տեղեկատվության, հանձնաժողովի կողմից վարույթի հարուցումից հետո իրենց են դիմել ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող երկու տնտեսավարող սուբյեկտ, հայտնելով, որ մայիսի 5-ից իրենց գազալցակայաններում իջեցնում են իրացվող գազի գինը՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար այն սահմանելով 160 դրամ (վարույթը հարուցելուն նախորդած 3 օրվա ընթացքում 200 դրամ էր)։
Ընդգծենք, որ սուբսիդիայի վերացմամբ պայմանավորված տարբերությունը 1 խմ-ի հաշվով ընդամենը 16 դրամ է, հետեւաբար 1 խմ-ի գինը 146 դրամը (130+16) չպետք է գերազանցեր, այսինքն՝ 160 դրամը նույնպես չհիմնավորված բարձր գին է։
Ի վերջո, անկախ գնի իջեցման հանգամանքից (թեկուզ նույնիսկ 146 դրամի իջեցվեր), եթե հանձնաժողովը բոլորին, նաեւ այդ ընկերություններին պատասխանատվության չկանչի անցած օրերին մարդկանց հարստահարելու համար, ապա էլ ի՞նչ խոսք կարող է լինել օրենքի եւ արդարության մասին։
Հավելենք, որ «Երեւան քաղաքի սեղմած բնական գազ» ապրանքային շուկայում «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն 2003 թվականից գերիշխող դիրք ունի։ Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում նշված ընկերությունը 2007թ. դրությամբ գրանցված է որպես գերիշխող դիրք ունեցող, նկատի ունենալով, որ իրացման ծավալներով գրավում է շուկայի մեկ երրորդից ավելին՝ 57,7 տոկոսը։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 15
Անշուշտ նկատած կլինեք, որ բոլոր ելույթները մայիսի 2-ին կայացած «Համաժողովրդական շարժում» կոնգրեսում սկսվում էին «ժողովուրդ» բառով ու ավարտվում դրանով։ Իսկ արանքում այդ բառը յուրաքանչյուր ելույթում հանդիպում ...ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ, ՍՏԵՂԾԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ոչ թե դաշտը թողնել համբակներին
Օրերս ազգային պատկերասրահում բացվեց վաստակավոր նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի 60-ամյակին։
Այս առիթով զրուցեցինք ...ՈՉ ԹԵ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ, ԱՅԼ ԴԱՍԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Մեզանում շատ է խոսվում այն մասին, որ գործող ընդդիմությունը լիովին սպառել է իրեն եւ շուտով նրան փոխարինելու կգա, այսպես կոչված, երրորդ ուժը։ Ինչ վերաբերում է գործող ընդդիմության գնահատականին, ապա այստեղ ...ԱՅՍՊԵՍ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ ՉԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ավտոգազալցակայանների կողմից սեղմած բնական գազի գինը չհիմնավորված ու կտրուկ, ինչպես հայտնի է, բարձրացվեց 2008թ. մայիսի 1-ից։ Բարձրացումը հսկայական է. եթե մինչեւ մայիսի 1-ը (սուբսիդավորման դադարեցումը) ...ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ դադարեցրել է «Պարես Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» հայաստանյան դիստրիբյուտոր ...ԲԱ ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿՑԵԼ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 2
Գլխավոր դատախազության վերջին տեղեկատվության համաձայն, հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում 89 մեղադրյալներից 60-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, իսկ 29-ի ...ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բարեփոխումներն այս անգամ կիրականանան
Կառավարության ծրագիրը ուշագրավ փաստաթուղթ է եւ ուղղված է բարեփոխումների իրականացմանը։ Նման տեսակետ «Փաստարկ» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ...1844 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 1844 հանցագործություն: Ոստիկանության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված հանցագործությունների ...ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 84234 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73188-ի դիմաց: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 89542 մարդ: ...ՎԱՐԱԿԻ 32 ԴԵՊՔ
2007թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ. ընթացքում՝ 32 նոր դեպք: Ինչպես տեղեկացրին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում ...ԱԶԱՏ ՈՃԻ ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
Վարշավայում անցկացված վարկանիշային մրցաշարի արդյունքներով օլիմպիական խաղերի մասնակից ազատ ոճի հայաստանցի ըմբիշների թիվը հասավ երեքի։ Նախորդ մրցաշարում ուղեգիր նվաճած մարզիկներին միացավ 60 կգ քաշային Մարտին ...ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում վերջնագիծը հատած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մարաթոնյան մրցատարածությունը Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին առանց մրցանակների։ Մերոնցից առավել հաջող հանդես ...«ԱՐԱՐԱՏԻ» ԴԱՐՊԱՍԸ ՓԱԿ Է
Երեւանի «Արարատը» մնում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության միակ մասնակիցը, որը 4 տուրում անառիկ է պահել սեփական դարպասը։ Հաշվետու մրցախաղում արարատցիները, հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթելով «Շիրակին», ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Իտալիայում մեկնարկած ֆուտբոլի միջազգային մրցաշարում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է իտալական «Մոնցա» ակումբի պատանեկան թիմին: Մրցաշարին մասնակցում են նաեւ «Բրեշիա», ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՆԵՂԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 4
Աշխարհում, թանկագին քույրեր եւ եղբայրներ, գոյություն ունեն բազմաթիվ զարմանահրաշ զվարճանքներ. քար նետելը, պահարանում նստելը, հանկարծակի լեզու ցույց տալը, դուդուկ նվագելը, հինգերորդ հարկից անցորդների վրա ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ «Էյչ Էս Բի Սի» բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ...ԸՆՏՐՎԵԼ Է ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Սպիտակում մայիսի 4-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Գագիկ Սահակյանը (ՀՀԿ անդամ՝ ստանալով ընտրությանը մասնակցած 8 հազար 254 քաղաքացիներից 2 հազար 154-ի ...ՀՐԱՎԵՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Վրաստանում մայիսի 21-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական կարճաժամկետ առաքելության կազմում ներգրավված է ԿԸՀ արտաքին ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՉԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց «Ազատական առաջադիմական» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար, քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս կմեկնաբանեք «համաժողովրդական շարժման» երկրորդ կոնգրեսի ժամանակ Տեր-Պետրոսյանի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 30
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում Տեր-Պետրոսյանի ելույթին անհամբերությամբ սպասող նրա կողմնակիցները ակնհայտորեն հիասթափված են։
Մեկուկես ժամանոց ելույթ-դասախոսությունը ցույց տվեց, որ հեղափոխականների ...ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Ըստ հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավաբանական խորհրդատվության կենտրոնի (AEPLAC) տնօրեն Տիգրան Ջրբաշյանի, օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան 2007-ին 845 միլիոն դոլար է եղել, այդ թվում՝ ...ԼՏՊ-Ի ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԱՆՀՈԳԻ ԵՎ ՑԻՆԻԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Հոգեզրկություն եւ ցինիկություն։ «Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրես» հորջորջված հանրահավաքային շոուի ընթացքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած սույն գնահատականը՝ ուղղված եվրոպական կառույցներին, իրականում լավագույնս ...ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՓՈՔՐԻԿ ԱԶԳԸ ՊՐԱԳՄԱՏԻԿ ԼԻՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր քաղաքագիտության դոկտոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ
Ըստ քաղաքագետի, ներքաղաքական կյանքում առկա խնդիրները ե՛ւ իրադրային, ե՛ւ հայեցակարգային լուծումների կարիք ունեն, քանի որ ճգնաժամային ...ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանը հանձնարարել է խիստ միջոցառումներ ձեռնարկել Գայի պողոտայում, ինչպես նաեւ մայրաքաղաքի այլ ...ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար ընթացիկ տարվա 4 ամիսներին հայտարարվել է 371 մրցույթ, որից անցկացվել է 277-ը: Ինչպես տեղեկացրին քաղաքացիական ծառայության խորհրդի լրատվության ...ՀԱՐԿԱՅԻՆ
Հարկային պետական ծառայությունը այս տարվա առաջին եռամսյակում իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրել է 8 մլրդ 700 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ...ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Խոսելով քաղաքական ուժերի երկխոսության անհրաժեշտության մասին, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ երեկ կարծիք հայտնեց, որ այն պիտի ելնի մեր երկրի եւ պետության շահերի գիտակցումից. «Այստեղ հարցը պետք է հետեւյալ կերպ ...ՊԵՏՔ ՉԷ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ
«ՀՀՇ-ի հնարավորությունները պետք չէ գերագնահատել։ Այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ե՛ւ առաջադրվեց, ե՛ւ գրանցվեց, բայց չմասնակցեց քվեարկությանը։ Եթե անիմաստ էր խորհրդարանական ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Հայոց ցեղապանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասել է 41-ի: Կենտուկիի նահանգապետ Սթիվեն Բիշերը ստորագրել է «1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ» հռչակագիրը: «1,5 մլն քրիստոնյա ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
Մինչեւ տարեվերջ Երեւանում կբացվի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:
Ինչպես ասաց թանգարանի ճարտարապետ, նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը, մայրաքաղաքում արվեստի հայրենանվեր գործչի տուն-թանգարանի կառուցման գաղափարի ...ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ «ՊԵՐԵԴԱՉԱՆԵՐ»
Պարզվում է, ոմանց պնդումները, թե մարտի 1-2-ի իրադարձությունների գործով ձերբակալվածներին թույլ չեն տալիս հարազատների հետ տեսակցել, չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի հարազատները ...
ԳՅՈՒՄՐԻԻ «ԻՆՏՐԻԳԸ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱՐՈՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՎԵՑ
ՈՉ-ՈՔԻ 7-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ
ՏՐԻՈՒՄՖԱՏՈՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԶՐՈՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԻՇՏ ԶՐՈ Է ԼԻՆՈՒՄ
Սեփ.լրտվ.
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՍՈՒՐ ԶԵՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

