
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀՈՎԵՐՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ԱՐԾԻՎՆԵՐԸ
- Երեկ կառավարության նիստերի դահլիճի տեղերի թիվը երկու-երեք անգամ գերազանցող հրավիրատոմսերով եւ անցագրերով զինված՝ հանրահավաքային ակտիվը մի մարդու պես եկել էր՝ ներկա գտնվելու հհշական հանրության «2-րդ համահայկական կոնգրեսին»։

Դահլիճում եւ միջանցքներում խռնված միտինգավորների դուխը տեղն էր, մարտական ոգին եւ պատրաստականությունը՝ բարձր, քեֆներին էլ քեֆ չէր հասնի։ Նեոբոլշեւիկների փանջունիական ճառերը ստեպ-ստեպ ընդհատվում էին որոտընդոստ ծափահարություններով եւ ծանոթ վանկարկումներով. «Լեւոն, Լեւոն», «Հիմա, հիմա», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան»։
Հետո՝ նորից «Լեւոն, Լեւոն», «Հիմա, հիմա», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Նիկոլ, Նիկոլ», «Ազատություն», եւ այդպես շարունակ։
Հանդեսն սկսվեց ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ սովորականի պես ոչինչ չասող ելույթով, որ կարելի է ամփոփել մի նախադասությամբ. ընդդիմությունը անմեղ է, մարտի 1-ի համար պատասխանատվություն չի կրում, որովհետեւ երբեք եւ ոչ մի պարագայում ոչ մի բանի համար պատասխանատու լինել չի կարող՝ ամեն ինչի մեղավորը արյունախում ռեժիմն է, որը հանկարծ վերցրեց ու թափեց անմեղ ցուցարարների արյունը։
Հետո խոսեց հնչակյան տիկին Լյուդմիլա Սարգսյանը՝ ժամանակ առ ժամանակ խոսքը համեմելով «հաղթելու ենք» հմայախոսությամբ։
Հաջորդ բանախոսը նորաթուխ արմատական ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆՆ էր։ Սա ծանուցեց, որ մարտի 1-ից հետո «շարժման» զինանոցում նոր տարրեր են հայտնվել։ Առաջինը ՄԱԿ-ի ընդունած ադրբեջանանպաստ բանաձեւն է, որ, ինչպես ժամանակին ոչ պակաս խանդավառությամբ ազդարարեց «Day.Az» ադրբեջանական կայքէջը, «եւս մեկ հաղթաթուղթ է՝ Հայաստանի պատրիոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքին»։ Լեւոնի հայ եւ ադրբեջանցի երկրպագուների հաջորդ հաղթաթուղթը ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ թիվ 1609 բանաձեւն է, որով ԵԽ-ը սպառնում է «Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնից»։ Այնպես որ, մնում է քաղաքական կամք դրսեւորել՝ «եւս մեկ անգամ անցնելու ռուբիկոնը՝ ոչ մի բանի առաջ չկանգնելով, ոչ մի բանից չվախենալով։ Եւ հաղթելու ենք»,- յուրայիններին գոտեպնդեց Նորիկյանը։
«Շողակաթ» հեռուստաընկերության «քարոզչապետ» ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ ելույթ ունեցավ, նախ, «որպես մեկ մարդ՝ 100 մարդու փոխարեն», հետո՝ «ժողովրդի» անունից հայտարարեց. «Ժողովուրդը հակառակորդ չունի։ Հակառակորդ՝ նշանակում է այլընտրանքային ուժ, այլընտրանքային մտածողություն, այլընտրանքային բարոյականություն»։ Մինչդեռ ժողովրդի դիմաց՝ «պատի» մյուս կողմում, կանգնած է «բիրտ ուժ, որը կրակում է խաղաղ (իմա՝ մետաղաձողերով զինված.-Լ.Պ.) ցուցարարների վրա»։
Գլխավոր մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ դիմեց 21 տոկոսանոց ազգընտիրին՝ ասելով. «Երրորդ հանրապետության հայր՝ Լեւոն Հակոբի։ Մի քանի տարի առաջ «Շանթ» հեռուստատեսությունում, Նվեր Մնացականյանի հարցին, թե ի՞նչ եք կարծում, պարոն Հակոբյան, Գեղամյան Արտաշը, Մանուկյան Վազգենը (դահլիճը հաճույքից նվաղեց ) դեմոկրատ Արամը, եւ այլն, եւ այլն, թիմ են կազմել իբր իշխանությունը վերցնելու համար՝ ձեր կարծիքը, ես պատասխանեցի հանրահայտ երգի տողերով՝ օյ, գլյանի, Վանյա, պոպուգայչիկի»։
Դահլիճը սուլոցներով ողջունեց հեղափոխության խելացնոր «տրիբունին»։ Սա պարտքի տակ չմնաց։ «Առլյատա, ակտյաբրյատա»,- ասաց, ու սիրելի «հեղափոխական հովերով տոգորված արծիվներին» կոչ արեց տրամաբանական ավարտին հասցնել ԼՏՊ-ի ձեռնարկած «արքայական գամբիտը»՝ «գրավել պառլամենտը։ Դա կլինի ընդդիմության Բաստիլի գրավումը»։
Հայ կանանց անունից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ամերիկահպատակ տիկինը՝ ՄԵԼԻՍԱ ԲՐԱՈՒՆԸ դիմեց «սիրելի հայրենակիցներին». «Մեր վիճակը դժվար է։ Մեր ամուսինները գտնվում են նեղ, տխաճ բներում (բանտախցերում.-Լ.Պ.)։ Մենք իրանց մասին մտածում ենք, հարցեր ենք լուծում, բայց մենք մեղք չենք։ Մենք բախտավոր ենք, որովհետեւ մեր տղամարդիկ հերոս են եւ սաղ աշխարհը դա ճանաչում ա։ Մենք հիմա միասին կանգնում ենք Հյուսիսային պողոտայում։ Կանգնում ենք դատարաններում»։
Ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ արժանին մատուցեց «Քաղբանտարկյալ» Արզումանյանի հրեա կողակցին՝ ասելով. «Մելիսայի պես հայ քաղաքացի ունենալով՝ մենք անպարտելի ենք»։ Եւ բոլոր «փափուկ ր-ով մտավորականների» անունից ներողություն խնդրեց «շարժմանը» չմիացած «կոշտ ռ-ով մտավորականների»՝ ռեժիմի սպասարկու տականք եւ դավաճան իր գործընկերների անարժան վարքագծի համար։ Վերջում առաջարկեց. «Ցրել այս մկների Ազգային ժողովը»։
«Ժառանգության» անունից խոսեց պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ «Ժողովրդով եւ ժողովրդի համար։ Դրանից դուրս չկա «Ժառանգություն»։ Այո, «Ժառանգությունը» սատարել է համաժողովրդական շարժմանը, որովհետեւ այստեղ կանգնած է հայ ժողովուրդը»,- հայտարարեց «Սոցուժերի» երբեմնի քաղաքական քարտուղարը, վստահություն հայտնելով, որ «ազատության» պատմական պահը հեռու չէ։ Եւ սպառնաց. «Ազատության ծառը միշտ ցողվում է բռնապետների արյամբ»։
Շոուի առաջին մասը եզրափակեց «Հանրապետության» մազալու առաջնորդը։ «Կարոտել եմ ձեզ»,- ասաց, ու հրճվանքով ծանուցեց, որ մարտի 1-ից հետո երկրում «շատ բան է փոխվել։ Ունենք երկու Հայաստան։ Երկու հակամարտ Հայաստան։ Այդ երկու Հայաստաններից մեկը իշխանությունների եւ նրանց հպատակների Հայաստանն է։
Մյուս Հայաստանը ժողովրդի, այսինքն՝ մեր Հայաստանն է, որը, հիշեցնեմ, սահմանակից է Իրանին, Թուրքիային, Վրաստանին եւ Ադրբեջանին։ Հիմա երկխոսություն առաջարկող պարոնայք իշխանավորներ, եկեք երկխոսենք։ Դրանից առաջ կամ էլ որպես ելակետ, ճիշտ կլինի, չէ՞, համադրել յուրաքանչյուրիս ունեցած-չունեցածը»։
Ուրեմն՝ «համեմատեք՝ խնդրեմ, մեր ունեցած այս երկու տարածքները միմյանց հետ։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեր ոստիկանությամբ շրջափակվա՞ծը, թե՞ ժողովրդի։ Համեմատեք այս երկու Հայաստանները իրենց չակերտավոր եւ իրական բնակիչների թվով նաեւ։ Ո՞վ է մեզանից փոքրամասնությունը։ Հա, չմոռանամ հիշեցնել՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ Հայաստանները ունեն իրենց նախագահները։ Աստծո եւ ձեր խղճի առաջ խոստովանեք՝ ո՞վ է նախագահը»։ «Լեւո՜ն»,- գոռաց զոմբիացած ակտիվը՝ վստահ, որ ժողովուրդը իրենք են՝ ագրեսիվ փոքրամասնությունը, որ համառորեն փորձում է իր կամքը պարտադրել մեծամասնությանը՝ եւս մեկ անգամ ԼՏՊ-ին գլխներիս համազգային փորձանք դարձնելու հեռանկարով։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
1111 գրել է:
Ay Lilit, inchqan es pox vercnum ed <<hetaqrqir>> hodvacnerid hamar? kam el, ete pox ches vercnum,apa vor ishxanavori <<spasuhin>> es?
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՍՈՑՎՃԱՐՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գանձումը հարկային մարմիններին հանձնելուց հետո սոցվճարների հավաքումը զգալիորեն բարելավվեց: Դրանով հանդերձ, ստվերայնության վերացման մասին դեռ վաղ է խոսել։ Այդ է վկայում նաեւ 3 մլն դրամ եւ ավել սոցվճար վճարողների ...ՍՈՎԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է մարդկությանը ներկայումս ամենահուզող թեմային՝ ողջ աշխարհում սննդամթերքի գնաճին նվիրված հրապարակումների շարքը
ՄԱԼԹՈՒՍԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՈՒՐԱԽԱՆԱՐ
Երկու հարյուր տարի առաջ ...ՎԱԼՄԱՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվեց վաստակավոր նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) աշխատանքների ցուցահանդեսը:
Վալմարը նշեց, որ այս ցուցահանդեսը նա պատրաստվում է տանել արտասահման, սակայն ցանկացել ...ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐԸ
4
Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վերանորոգված Յոթնաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը:
Յոթնաղբյուրի ծայրակալների դիզայնն իրականացրել է հայտնի ոսկերիչ-դիզայներ Նուռը, որը վստահեցրեց, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Փոխադարձ սե՞ր, թե՞ ատելություն
Այսօր ողջ աշխարհում նշվում է Մամուլի ազատության օրը։ Իսկ մամուլի ազատության աստիճանը, ինչպես հայտնի է, մեծապես կանխորոշվում է իշխանության հետ նրա հարաբերություններով, ...ՊԱՇՏՊԱՆԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կազմակերպության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մամուլի ազատությունն ապահովելու համար լրագրողներին պաշտպանել հարձակումներից եւ ...ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԼՐՋՈՐԵՆ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 1-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին, անդրադառնալով հոկտեմբերի 15-ին մեր հարեւան երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, ուղղակի անլուծելի խնդիրներ առաջադրեց ադրբեջանական իշխանություններին ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ ԲԵՐԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրն էր ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Գիտության ոլորտում 2006 թվականից սկսած բարեփոխումների հիմքն են կազմում կառավարության սահմանած հիմնադրույթները։ Մասնավորապես ԳԱԱ համակարգում ...ԱՆՀԻՄՆ ՈՒ ՇՈՇԱՓԵԼԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Որը կառաջացնի շղթայական ռեակցիա
Կարելի է արձանագրել, որ նոր կառավարության կողմից արդեն թույլ տրվեց առաջին խոշոր սխալը. չկանխվեց ավտոտրանսպորտի կողմից օգտագործվող սեղմված բնական գազի գնի բացարձակապես ...ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՈՄԻՏԱՍՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Հայերը լուրջ ռեսուրս ունեն
Հարցազրույց երգահան, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում տարիներ ի վեր վարվող մշակութային քաղաքականությունը, դրա հետեւանքները եւ, ըստ ձեզ, այսօր այս բնագավառում ...ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր Lրագրողների պաշտպանության կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ուսունասիրություն է ...ԲՌՆԵՑԻՆ
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից` հայ, մյուս կողմից` ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ տեղի ունեցած միջադեպի ...ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Ցանկացած իշխանության գերակա հոգսը պիտի դառնա իր հանդեպ դժգոհության հրահրումը։
Այդ դժգոհությունն արժե խրախուսել, խթանել, սադրել ու արմատավորել։ Սովորեցնել դպրոցներում։ Նույնիսկ պարտադրել. այո՛, ամենից ...ՊԱՐԶ ՀԱՅԱՑՔՈՎ ԵՎ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱՅԵՆՔ ՄԱՄՈՒԼԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Մայիսի սկիզբը տարբեր կարեւորության շատ բաների հետ պարունակում է նաեւ երկու ոչ այնքան կարեւոր բան՝ մի նախկին եւ մի ներկա (սակայն ավելի շուտ ապագային միտված) մամուլի տոն։
Մայիսի 3-ին Ազատ մամուլի կամ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Գ.Խ.
Մայիսը մեզանում հաղթանակի ամիս է՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի...
Սա կարծես մեր պատմության կրկնվող օրինաչափությունն է, որը համընկնում է գարնանով պայմանավորված՝ ոգու եւ կորովի արթնացման բնականոն գործընթացին։ ...ՀՄԱՅԱԿԻ ՍՐԱՑՈՒՄԸ
Սեփ.լրտվ. 2
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում ականատես եղանք երկրիս թիվ մեկ քաղաքագետ եւ առնետավազքի քառակի ռեկորդակիր ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «գաղափարաբանական վերլուծությանը»՝ առ այն, թե երբ եւ ինչպես սկսվեց ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 43
Շարժումը դառնում է կուսակցություն
Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած «համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսը իր հեղափոխական «անցուդարձով» հեռու էր այդպիսին համարվելուց։ Ավելի շատ նման ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀՈՎԵՐՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ԱՐԾԻՎՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երեկ կառավարության նիստերի դահլիճի տեղերի թիվը երկու-երեք անգամ գերազանցող հրավիրատոմսերով եւ անցագրերով զինված՝ հանրահավաքային ակտիվը մի մարդու պես եկել էր՝ ներկա գտնվելու հհշական հանրության «2-րդ համահայկական ...«ԶԵՆԻԹԻ» ՓԱՌՔԸ «ԲԱՎԱՐԻԱՅԻ» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
Շուրջ մեկ տարի անց Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սկսեց փոխհատուցել ակումբի զարգացմանն ուղղված աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկի՝ «Գազպրոմի» ներդրումները։ Երբ մի քանի տարի առաջ պետերբուրգյան ակումբի ...ԱՆՎԱՆԻՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանում հունիսի 12-15-ը տեղի ունենալիք արագ շախմատի միջազգային մրցաշարին կմասնակցեն Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ հունգարացի Պետեր Լեկոն, ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, ...ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ավարտվեց մինչեւ 18 տարեկան սեղանի թենիսիստների Հայաստանի առաջնությունը: Աղջիկների անհատական մրցաշարում հաղթեց Աննա Ադամյանը (Ստեփանակերտ), 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Տաթեւիկ Ենգիբարյանը ...ԼՐԻՎ ԳԺՎԵԼ Ա
1
Երեկ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասվում է.
«Ողջույն սիրելի Քաղաքացիներ։
Հուսամ, որ շատ շուտով ձեր հերոսական մաքառման պես իմ պայքարն ...ՄԿՐՏՉՅԱՆԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երեկ տեղի ունեցան 11-րդ տուրի հանդիպումները։ Կանանց մրցաշարում հաղթարշավը շարունակեց Լիլիթ Մկրտչյանը, որը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սպիտակներով գերազանցելով ...ՍՓՅՈՒՌՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Դառնում են մեր ակադեմիայի անդամներ Ըստ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԳԱԱ-ն մեծ նշանակություն է տալիս նաեւ Սփյուռքի գիտական ներուժի ներգրավման խնդրին։ «Սփյուռքի լավագույն գիտնականներին ընտրելու ենք մեր ակադեմիայի ...ՎՐԱՑԻՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ
Վերջերս Տամպերեում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակված վրացի գերծանրքաշային ըմբիշ Դավիթ Մոձմանաշվիլին բռնվել է դոպինգ օգտագործելու համար եւ շուտով կորակազրկվի։ Ոսկե մեդալը կփոխանցվի Սլովենիան ...«ՏԻՏՈՒԼԱՅԻՆ» ԱՐՏԻՍՏՆԵՐԸ
Սեփ.լրտվ.«Իմ կարծիքով, մշակույթի նկատմամբ պետական դրսեւորումները այսպիսին են. տարիների ընթացքում ստեղծվել է «տիտուլային» արտիստների կազմ, որոնք միշտ էլ կան։ Այդ ցուցակում են սկսած իմ շատ լավ ընկեր Աննա Մայիլյանից, ...ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ
Իտալիայի քաղաքական գործիչներն ու ֆուտբոլային երկրպագուները շարունակում են մնալ այն կարծիքին, որ «Ռոմա» ֆուտբոլային ակումբը պետք է վաճառել ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսին։ Այդ գործարքին արդեն կողմ են ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Հունիսին բրիտանական «Բոնեմս» աճուրդում վաճառքի կհանվի 1948 թվականին լոնդոնյան օլիպիադայի ջահը։
Մետաղե կրակամանը, որը զարդարված է օլիմպիական օղակներով, ունի բռնակի վրա ամրացված սկահակի տեսք։ 60 տարի ...ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ. 6
Որպեսզի մասնակցեն ընտրություններին
Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը որոշել է «իշխանությունների հետ չհաշտվող հասարակությանը հունավորել», շարժմանը նոր բովանդակություն ու ձեւ հաղորդել։
Երեկ նա առաջարկեց, ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈԽՎՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Ընդդիմադիրների երեկվա կոնգրեսում կրքոտ հեղափոխական ճառ ասաց նաեւ «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Վերջինս ժամանակին Նիկոլ Փաշինյանին զրպարտության համար դատի տվեց եւ ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԹԻԹԵՌՆԵՐ ՓՈՐԻ ՄԵՋ ԵՎ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳԼԽՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱՅԴ ԶԶՎԵԼԻ ԵՎՐՈՊԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԼՏՊ-Ն ՄԻԱՅՆԱԿ ԳՆԱՑ ԱՐՁԱԿՈՒՐԴ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ

ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

