
ՊԱՐԶ ՀԱՅԱՑՔՈՎ ԵՎ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱՅԵՆՔ ՄԱՄՈՒԼԻՆ
- Մայիսի սկիզբը տարբեր կարեւորության շատ բաների հետ պարունակում է նաեւ երկու ոչ այնքան կարեւոր բան՝ մի նախկին եւ մի ներկա (սակայն ավելի շուտ ապագային միտված) մամուլի տոն։

Մայիսի 3-ին Ազատ մամուլի կամ Մամուլի ազատության, ով ոնց կուզի, միջազգային օրն է, որի առթիվ կլոր աշխարհի տարբեր ծայրերում խոսք ու զրույց կլինի եւ մամուլում ահագին բան կտպվի։ Իսկ երկու օր հետո արդեն մոռացված սովետական տոնն է՝ Մամուլի օրը կամ Մամուլի աշխատողի օրը, դարձյալ ով ոնց կհիշի, որովհետեւ «Պրավդա» թերթի անդրանիկ համարը լույս է տեսել 1912 թվականի հենց մայիսի 5-ին։
Ազատ եւ անազատ մամուլի մասին այս օրերին շատ է խոսվում, ավելի շատ բան էլ չի ասվում, ոչ քիչ բան կարելի է ասել նաեւ սովետական ճշմարտախոս մամուլի մասին, բայց այս շաբաթ օրով եկեք մամուլին վերջապես նայենք պարզ հայացքով եւ ուղղակիորեն։
Մամուլն, ըստ Հայկազյան բառարանի, մեխանիկական գործիք է՝ «մեքենայ ճմլելոյ ի մեջ երկուց տախտակաց՝ դարձուածով ընդ միջին սիւն ոլորակեալ իբր ելանելի շրջանակով»։
Ագաթանգեղոսը պատմում է, որ մեկ ոտքից գլխիվայր կախելուց եւ դալար ճիպոտներով սաստիկ գանակոծելուց, սրունքների ոսկորները փայտե կոճղերի մեջ պրկելուց եւ ոտքի ներբաններին երկաթե բեւեռներ գամելուց հետո Հայոց Տրդատ անմիտ թագավորի հրամանով սուրբ Գրիգորին դաժանորեն տանջեցին մամուլով. «Եւ դնել զգլուխ նորա ի հիւսանց մամուլո»։ Գլուխը մամուլի մեջ պրկելուց հետո սուրբ Գրիգորի քթին եղեգան փող դրեցին եւ քթի մեջ լցրեցին աղ, բորակ եւ բարկ քացախ։
Ահա թե ինչպիսի գործածություն ուներ մամուլը հայոց աշխարհում Լուսավորչի ժամանակներից ի վեր. «Ճնշի իբրեւ ի մամուլո», ահարկու համեմատությամբ համեմատում էր պատմիչը։
Նույն գործիքային իմաստը մամուլն ունի նաեւ այլ ժողովուրդների լեզուներում, բայց հանուն անգլերեն ազատ խոսքի հնուց ի վեր մարտնչողները մամուլի նշանակությունն ըմբռնում են առավել համապարփակ։ Press նշանակում է ոչ միայն լրագրություն, հրատարակություն եւ տպագրահաստոց, այլեւ, օրինակ, ամբոխ, հրմշտոց եւ հրհրոց, շտապողականություն եւ աճապարանք, մամլակ, պարան, տպարան։ Նշանակում է նաեւ ճմլել, ճնշել, սեղմել, տափակացնել, արդուկել, ճզմելով քամել, մզել, բռնությամբ հավաքագրել։
To press hard նշանակում է համառորեն պնդել, պահանջել, to be pressed for time նշանակում է ժամանակ չունենալ, խիստ շտապել, press upon՝ մեկի վզին զոռով մի բան փաթաթել, to press down՝ հրել, վայր գցել, to press forward՝ առաջ նետվել, to press out՝ քամել, to press to՝ հարկադրել, ստիպել եւ այլն։
Մամուլին այսպես ուղղակի եւ պարզ նայելիս շատ բան է պարզ դառնում։ Օրինակ՝ տեղեկատվության վարչության գործառույթները, մամուլի քարտուղարների եւ խոսնակների պարտականությունները, կամ, ասենք, մամուլի ասուլիսների էությունը։
Ակներեւ է դառնում սրանք կազմակերպողների նպատակը. շտապողականությամբ եւ աճապարանքով, հրմշտոցով եւ հրհրոցով ամբոխ հավաքել, որպեսզի համառորեն պնդելով ու պահանջելով մարդկանց ճնշեն, գլուխները ճմլեն, տափակացնեն, արդուկեն, առաջ նետվելով ոմանց հրեն ու վայր գցեն, մյուսների վզին զոռով մի բան փաթաթեն, հարկադրելով ու ստիպելով հավաքագրեն եւ վերջում խիստ շտապեն ու ժամանակ չունենան։
Նույն կերպ ճիշտ եւ ուղիղ ագաթանգեղոսաբար կարելի է նայել մամուլի ակումբներին, մամուլի տեսություններին, մամուլամերձ ու նաեւ մամուլահեղձ բոլոր ճգնակյացներին ու նաեւ մակաբույծներին եւ առհասարակ բոլոր մամլակներին եւ մամլիչներին։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Քննարկում
karabaxskiy գրել է:- ABG Swveden
Սեռջիկի ու Րօբիկի պաշտպան գլխավոր թերթն է, հիացեք ...
էս ում վրա է հույս դրալ մեր Սեռջիկը,
խռզնահատ ըլլնիք դուք- ABG Swveden
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՍՈՑՎՃԱՐՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գանձումը հարկային մարմիններին հանձնելուց հետո սոցվճարների հավաքումը զգալիորեն բարելավվեց: Դրանով հանդերձ, ստվերայնության վերացման մասին դեռ վաղ է խոսել։ Այդ է վկայում նաեւ 3 մլն դրամ եւ ավել սոցվճար վճարողների ...ՍՈՎԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է մարդկությանը ներկայումս ամենահուզող թեմային՝ ողջ աշխարհում սննդամթերքի գնաճին նվիրված հրապարակումների շարքը
ՄԱԼԹՈՒՍԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՈՒՐԱԽԱՆԱՐ
Երկու հարյուր տարի առաջ ...ՎԱԼՄԱՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվեց վաստակավոր նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) աշխատանքների ցուցահանդեսը:
Վալմարը նշեց, որ այս ցուցահանդեսը նա պատրաստվում է տանել արտասահման, սակայն ցանկացել ...ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐԸ
4
Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վերանորոգված Յոթնաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը:
Յոթնաղբյուրի ծայրակալների դիզայնն իրականացրել է հայտնի ոսկերիչ-դիզայներ Նուռը, որը վստահեցրեց, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Փոխադարձ սե՞ր, թե՞ ատելություն
Այսօր ողջ աշխարհում նշվում է Մամուլի ազատության օրը։ Իսկ մամուլի ազատության աստիճանը, ինչպես հայտնի է, մեծապես կանխորոշվում է իշխանության հետ նրա հարաբերություններով, ...ՊԱՇՏՊԱՆԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կազմակերպության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մամուլի ազատությունն ապահովելու համար լրագրողներին պաշտպանել հարձակումներից եւ ...ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԼՐՋՈՐԵՆ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 1-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին, անդրադառնալով հոկտեմբերի 15-ին մեր հարեւան երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, ուղղակի անլուծելի խնդիրներ առաջադրեց ադրբեջանական իշխանություններին ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ ԲԵՐԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրն էր ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Գիտության ոլորտում 2006 թվականից սկսած բարեփոխումների հիմքն են կազմում կառավարության սահմանած հիմնադրույթները։ Մասնավորապես ԳԱԱ համակարգում ...ԱՆՀԻՄՆ ՈՒ ՇՈՇԱՓԵԼԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Որը կառաջացնի շղթայական ռեակցիա
Կարելի է արձանագրել, որ նոր կառավարության կողմից արդեն թույլ տրվեց առաջին խոշոր սխալը. չկանխվեց ավտոտրանսպորտի կողմից օգտագործվող սեղմված բնական գազի գնի բացարձակապես ...ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՈՄԻՏԱՍՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Հայերը լուրջ ռեսուրս ունեն
Հարցազրույց երգահան, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում տարիներ ի վեր վարվող մշակութային քաղաքականությունը, դրա հետեւանքները եւ, ըստ ձեզ, այսօր այս բնագավառում ...ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր Lրագրողների պաշտպանության կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ուսունասիրություն է ...ԲՌՆԵՑԻՆ
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից` հայ, մյուս կողմից` ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ տեղի ունեցած միջադեպի ...ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Ցանկացած իշխանության գերակա հոգսը պիտի դառնա իր հանդեպ դժգոհության հրահրումը։
Այդ դժգոհությունն արժե խրախուսել, խթանել, սադրել ու արմատավորել։ Սովորեցնել դպրոցներում։ Նույնիսկ պարտադրել. այո՛, ամենից ...ՊԱՐԶ ՀԱՅԱՑՔՈՎ ԵՎ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱՅԵՆՔ ՄԱՄՈՒԼԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Մայիսի սկիզբը տարբեր կարեւորության շատ բաների հետ պարունակում է նաեւ երկու ոչ այնքան կարեւոր բան՝ մի նախկին եւ մի ներկա (սակայն ավելի շուտ ապագային միտված) մամուլի տոն։
Մայիսի 3-ին Ազատ մամուլի կամ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Գ.Խ.
Մայիսը մեզանում հաղթանակի ամիս է՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի...
Սա կարծես մեր պատմության կրկնվող օրինաչափությունն է, որը համընկնում է գարնանով պայմանավորված՝ ոգու եւ կորովի արթնացման բնականոն գործընթացին։ ...ՀՄԱՅԱԿԻ ՍՐԱՑՈՒՄԸ
Սեփ.լրտվ. 2
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում ականատես եղանք երկրիս թիվ մեկ քաղաքագետ եւ առնետավազքի քառակի ռեկորդակիր ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «գաղափարաբանական վերլուծությանը»՝ առ այն, թե երբ եւ ինչպես սկսվեց ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 43
Շարժումը դառնում է կուսակցություն
Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած «համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսը իր հեղափոխական «անցուդարձով» հեռու էր այդպիսին համարվելուց։ Ավելի շատ նման ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀՈՎԵՐՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ԱՐԾԻՎՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երեկ կառավարության նիստերի դահլիճի տեղերի թիվը երկու-երեք անգամ գերազանցող հրավիրատոմսերով եւ անցագրերով զինված՝ հանրահավաքային ակտիվը մի մարդու պես եկել էր՝ ներկա գտնվելու հհշական հանրության «2-րդ համահայկական ...«ԶԵՆԻԹԻ» ՓԱՌՔԸ «ԲԱՎԱՐԻԱՅԻ» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
Շուրջ մեկ տարի անց Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սկսեց փոխհատուցել ակումբի զարգացմանն ուղղված աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկի՝ «Գազպրոմի» ներդրումները։ Երբ մի քանի տարի առաջ պետերբուրգյան ակումբի ...ԱՆՎԱՆԻՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանում հունիսի 12-15-ը տեղի ունենալիք արագ շախմատի միջազգային մրցաշարին կմասնակցեն Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ հունգարացի Պետեր Լեկոն, ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, ...ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ավարտվեց մինչեւ 18 տարեկան սեղանի թենիսիստների Հայաստանի առաջնությունը: Աղջիկների անհատական մրցաշարում հաղթեց Աննա Ադամյանը (Ստեփանակերտ), 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Տաթեւիկ Ենգիբարյանը ...ԼՐԻՎ ԳԺՎԵԼ Ա
1
Երեկ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասվում է.
«Ողջույն սիրելի Քաղաքացիներ։
Հուսամ, որ շատ շուտով ձեր հերոսական մաքառման պես իմ պայքարն ...ՄԿՐՏՉՅԱՆԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երեկ տեղի ունեցան 11-րդ տուրի հանդիպումները։ Կանանց մրցաշարում հաղթարշավը շարունակեց Լիլիթ Մկրտչյանը, որը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սպիտակներով գերազանցելով ...ՍՓՅՈՒՌՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Դառնում են մեր ակադեմիայի անդամներ Ըստ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԳԱԱ-ն մեծ նշանակություն է տալիս նաեւ Սփյուռքի գիտական ներուժի ներգրավման խնդրին։ «Սփյուռքի լավագույն գիտնականներին ընտրելու ենք մեր ակադեմիայի ...ՎՐԱՑԻՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ
Վերջերս Տամպերեում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակված վրացի գերծանրքաշային ըմբիշ Դավիթ Մոձմանաշվիլին բռնվել է դոպինգ օգտագործելու համար եւ շուտով կորակազրկվի։ Ոսկե մեդալը կփոխանցվի Սլովենիան ...«ՏԻՏՈՒԼԱՅԻՆ» ԱՐՏԻՍՏՆԵՐԸ
Սեփ.լրտվ.«Իմ կարծիքով, մշակույթի նկատմամբ պետական դրսեւորումները այսպիսին են. տարիների ընթացքում ստեղծվել է «տիտուլային» արտիստների կազմ, որոնք միշտ էլ կան։ Այդ ցուցակում են սկսած իմ շատ լավ ընկեր Աննա Մայիլյանից, ...ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ
Իտալիայի քաղաքական գործիչներն ու ֆուտբոլային երկրպագուները շարունակում են մնալ այն կարծիքին, որ «Ռոմա» ֆուտբոլային ակումբը պետք է վաճառել ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսին։ Այդ գործարքին արդեն կողմ են ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Հունիսին բրիտանական «Բոնեմս» աճուրդում վաճառքի կհանվի 1948 թվականին լոնդոնյան օլիպիադայի ջահը։
Մետաղե կրակամանը, որը զարդարված է օլիմպիական օղակներով, ունի բռնակի վրա ամրացված սկահակի տեսք։ 60 տարի ...ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ. 6
Որպեսզի մասնակցեն ընտրություններին
Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը որոշել է «իշխանությունների հետ չհաշտվող հասարակությանը հունավորել», շարժմանը նոր բովանդակություն ու ձեւ հաղորդել։
Երեկ նա առաջարկեց, ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈԽՎՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Ընդդիմադիրների երեկվա կոնգրեսում կրքոտ հեղափոխական ճառ ասաց նաեւ «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Վերջինս ժամանակին Նիկոլ Փաշինյանին զրպարտության համար դատի տվեց եւ ...
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԷԺԱՆԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՁԱԳԵՏՆԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀՐԱՇՔ
ՎԻՃԱԿԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿՕԳՆԻ՞ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՓՈՐՁԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ

ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

