
ԱՆՀԻՄՆ ՈՒ ՇՈՇԱՓԵԼԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
- Որը կառաջացնի շղթայական ռեակցիա

Կարելի է արձանագրել, որ նոր կառավարության կողմից արդեն թույլ տրվեց առաջին խոշոր սխալը. չկանխվեց ավտոտրանսպորտի կողմից օգտագործվող սեղմված բնական գազի գնի բացարձակապես չհիմնավորված ու բազմապատիկ բարձրացումը
Ինչպես հայտնի է, «ՀայՌուսգազարդը» ամսական 10000 խմ եւ ավելի գազ սպառող տնտեսավարողներին (այդ թվում՝ նաեւ գազալցակայաններին) գազի 1000 խմ-ն վաճառում է 153,26 ԱՄՆ դոլարով, իսկ ս.թ. մայիսի 1-ից այլեւս սուբսիդավորում չկա։ Նշված գումարը, եթե այս օրերին դոլարի ու դրամի ամենաբարձր փոխարժեքով (1-310) հաշվարկենք, համարժեք է 47510 դրամի։
Գազալցակայաններին վաճառվող գազի գինը մինչեւ մայիսի 1-ը, սուբսիդավորման շնորհիվ, փաստացի եղել է 101,25 դոլար (31387 դրամ)։ Այսինքն՝ սուբսիադավորման դադարեցման հետեւանքով գազալցակայանների կողմից «ՀայՌուսգազարդին» յուրաքանչյուր 1000 խմ-ի հաշվով վճարվող կամ առաջիկայում վճարվելիք գումարն ավելացել է հենց սուբսիդավորման չափով՝ 52,01 դոլարով (16123 դրամով)։ Իսկ գազալցակայաններն ինչպե՞ս են արձագանքել սուբսիդավորման դադարեցմանը կամ գնի այս փաստացի բարձրացմանը։
Նրանք կամ, համենայն դեպս, նրանցից շատերը մայիսի 1-ից եւ երեկ նույնպես՝ միկրոավտոբուսների վարորդներից ամբողջական լցավորման համար, նախկինում գանձվող 4400-5700 դրամի փոխարեն, պահանջել են 6500-8500 դրամ։ Սակայն այս թվերը դեռ չեն բացահայտում ամբողջ այլանդակությունը։ Պարզաբանենք...
ՌԱՖ, «Գազել» եւ այլ մակնիշների միկրոավտոբուսների կողմից օգտագործվող գազի յուրաքանչյուր բալոնն ունի 10 խմ-ի տարողություն, համենայն դեպս, եթե հավատանք լցավորողներին, այդ չափով է լցավորվում։ Միկրոավտոբուսների վրա տեղակայված է 3-4 բալոն։ Մինչեւ մայիսի 1-ը միկրոավտոբուսների վարորդները յուրաքանչյուր բալոնի լցավորման (10 խմ-ի) դիմաց վճարել են 1300 դրամ, այսինքն՝ կախված բալոնների քանակից (3 կամ 4), 3900-5200 դրամ՝ գումարած 500 դրամ լցավորողին լցավորման դիմաց։
Այս վերջին գումարը ձախ գումար է, թեեւ դեռ հարց է, թե 1 բալոնի դիմաց 1300 դրամ գանձելով, գազալցակայանների տերերը հարկային մարմիններին պաշտոնապես այդ գումա՞րն են ներկայացրել եւ այդ չափո՞վ են հարկվել։ Խիստ կասկածում ենք... Միաժամանակ, կարծում ենք, հասկանալի կամ գոնե ենթադրելի է, որ լցավորման եկած յուրաքանչյուր միկրոավտոբուսի (ընդհանրապես ցանկացած մեքենայի) վարորդից գանձված այդ 500 դրամն ամբողջությամբ չի մնացել լցավորողին, այլապես այդ գործով զբաղվողները վաղուց արդեն իրենք օլիգարխ կլինեին։
Անդրադառնանք մեր հաշվարկներին. ինչպես վերը նշեցինք, գազալցակայանները մայիսի 1-ից յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց, նախկինի համեմատ, ավելի են վճարում 16123 դրամ, ինչը նշանակում է, որ այժմ յուրաքանչյուր բալոնի լցավորման կամ 10 խմ-ի դիմաց «ՀայՌուսգազարդին» ավելի են վճարում ընդամենը 161 դրամ։
Մինչդեռ յուրաքանչյուր 10 խմ-ի հաշվով 161 դրամ ավելի վճարելով «ՀայՌուսգազարդին», վարորդներից անցած օրերին նույն ծավալի դիմաց ավել են գանձել 700 դրամ, այսինքն՝ ստացել ուղիղ 539 դրամի գերշահույթ։ Սա, ընդգծում ենք, դեռ մեկ բալոնի հաշվով, իսկ յուրաքանչյուր միկրոավտոբուսի ամբողջական լցավորումից չհիմնավորված կերպով ստացել են 1617 դրամ՝ 3 բալոնի պարագայում, եւ 2156 դրամ՝ 4 բալոնի լցավորման դեպքում։ Թե Երեւանում եւ հանրապետությունում օրական քանի՞ միկրոավտոբուս եւ այլ ավտոմեքենաներ են գազ լցավորում, թողնում ենք պատկան եւ մեզանից առավել իրազեկ մարմինների հաշվարկներին։
Այսպիսով, թեեւ գազալցակայանների կողմից գազի դիմաց «ՀայՌուսգազարդին» վճարվող գումարի ավելացումը մոտ կիսով չափ է (50 տոկոս), սակայն նրանց կողմից վաճառվող գազի գնի բարձրացումը հիմնավորված հավելյալ ծախսին (10 խմ-ի հաշվով 161 դրամին) գերազանցում է մոտ 3,5 անգամ (ավելի քան 300 տոկոս)։ Ահա թե որտեղ կամ նաեւ որտեղ է ստվերը, պարոնայք։ Երկար մի փնտրեք...
Միանշանակ է, որ սեղմված բնական գազի գնի այս բացարձակապես անհիմն ու հսկայական բարձրացումը, շղթայական ռեակցիայի սկզբունքով, ազդելու է տրանսպորտային ծառայությունների եւ դրանցից կախված բազմաթիվ ապրանքների գների վրա։ Եթե մինչեւ իսկ թույլ չտրվի միկրոավտոբուսների ուղեվարձի բարձրացում, ապա մարդատարով թե բեռնատարով գյուղից գյուղմթերք բերողը վաղը վարորդին հավելյալ վճարած հազարավոր դրամները հանելու է մեր բոլորի գրպանից։ Կբարձրանա նաեւ տաքսիների ուղեվարձը։ Այս ամենը չի կարելի թույլ տալ, վճռական գործողություններով պետք է բացառել։
Միաժամանակ ավելորդ չենք համարում նշել, որ 2006թ. ապրիլի համեմատ, երբ գազի սակագինը բարձրացավ, գազալցակայանները գազի 1000 խմ-ի դիմաց վճարում էին 94,5 դոլար (45454 դրամ), իսկ այժմ՝ 153,26 դոլար (վերջինիս փոխարժեքի նվազման շնորհիվ՝ 47510 դրամ), այսինքն՝ մոտ 2000 դրամով ավելի, ինչը 10 խմ-ի կամ 1 բալոնի հաշվով կազմում է ընդամենը 20 դրամ։ Մինչդեռ, ինչպես նշեցինք, նախկինի համեմատ ավելի է գանձվում 700 դրամ։
Իշխանությունների արձագանքը պետք է լինի համարժեք՝ ոչ միայն պահանջ, որ գազի գինը յուրաքանչյուր 10 խմ-ի հաշվով 540-680 դրամով նվազեցվի, այլեւ հավելյալ գանձված գումարներից համապատասխան հարկում եւ, թերեւս, պատիժ նրանց, ովքեր, գերշահույթից կուրացած (եթե, իհարկե, միաժամանակ չեն հետապնդում քաղաքական ինչ-ինչ նպատակներ), ցինիզմի հասնող նման ոտնձգություն կատարեցին բոլորիս նկատմամբ։
Վերջում հավելենք, որ գազի գնի նույնիսկ ներկայիս աննորմալ բարձրացման դեպքում միկրոավտոբուսների ուղեվարձը թեկուզ 50 դրամով բարձրացնելը հիմնավոր չէ, դա պարզապես գերշահույթներ կապահովի ոմանց։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՍՈՑՎՃԱՐՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գանձումը հարկային մարմիններին հանձնելուց հետո սոցվճարների հավաքումը զգալիորեն բարելավվեց: Դրանով հանդերձ, ստվերայնության վերացման մասին դեռ վաղ է խոսել։ Այդ է վկայում նաեւ 3 մլն դրամ եւ ավել սոցվճար վճարողների ...ՍՈՎԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է մարդկությանը ներկայումս ամենահուզող թեմային՝ ողջ աշխարհում սննդամթերքի գնաճին նվիրված հրապարակումների շարքը
ՄԱԼԹՈՒՍԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՈՒՐԱԽԱՆԱՐ
Երկու հարյուր տարի առաջ ...ՎԱԼՄԱՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվեց վաստակավոր նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) աշխատանքների ցուցահանդեսը:
Վալմարը նշեց, որ այս ցուցահանդեսը նա պատրաստվում է տանել արտասահման, սակայն ցանկացել ...ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐԸ
4
Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վերանորոգված Յոթնաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը:
Յոթնաղբյուրի ծայրակալների դիզայնն իրականացրել է հայտնի ոսկերիչ-դիզայներ Նուռը, որը վստահեցրեց, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Փոխադարձ սե՞ր, թե՞ ատելություն
Այսօր ողջ աշխարհում նշվում է Մամուլի ազատության օրը։ Իսկ մամուլի ազատության աստիճանը, ինչպես հայտնի է, մեծապես կանխորոշվում է իշխանության հետ նրա հարաբերություններով, ...ՊԱՇՏՊԱՆԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կազմակերպության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մամուլի ազատությունն ապահովելու համար լրագրողներին պաշտպանել հարձակումներից եւ ...ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԼՐՋՈՐԵՆ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 1-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին, անդրադառնալով հոկտեմբերի 15-ին մեր հարեւան երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, ուղղակի անլուծելի խնդիրներ առաջադրեց ադրբեջանական իշխանություններին ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ ԲԵՐԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրն էր ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Գիտության ոլորտում 2006 թվականից սկսած բարեփոխումների հիմքն են կազմում կառավարության սահմանած հիմնադրույթները։ Մասնավորապես ԳԱԱ համակարգում ...ԱՆՀԻՄՆ ՈՒ ՇՈՇԱՓԵԼԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Որը կառաջացնի շղթայական ռեակցիա
Կարելի է արձանագրել, որ նոր կառավարության կողմից արդեն թույլ տրվեց առաջին խոշոր սխալը. չկանխվեց ավտոտրանսպորտի կողմից օգտագործվող սեղմված բնական գազի գնի բացարձակապես ...ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՈՄԻՏԱՍՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Հայերը լուրջ ռեսուրս ունեն
Հարցազրույց երգահան, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում տարիներ ի վեր վարվող մշակութային քաղաքականությունը, դրա հետեւանքները եւ, ըստ ձեզ, այսօր այս բնագավառում ...ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր Lրագրողների պաշտպանության կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ուսունասիրություն է ...ԲՌՆԵՑԻՆ
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից` հայ, մյուս կողմից` ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ տեղի ունեցած միջադեպի ...ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Ցանկացած իշխանության գերակա հոգսը պիտի դառնա իր հանդեպ դժգոհության հրահրումը։
Այդ դժգոհությունն արժե խրախուսել, խթանել, սադրել ու արմատավորել։ Սովորեցնել դպրոցներում։ Նույնիսկ պարտադրել. այո՛, ամենից ...ՊԱՐԶ ՀԱՅԱՑՔՈՎ ԵՎ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱՅԵՆՔ ՄԱՄՈՒԼԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Մայիսի սկիզբը տարբեր կարեւորության շատ բաների հետ պարունակում է նաեւ երկու ոչ այնքան կարեւոր բան՝ մի նախկին եւ մի ներկա (սակայն ավելի շուտ ապագային միտված) մամուլի տոն։
Մայիսի 3-ին Ազատ մամուլի կամ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Գ.Խ.
Մայիսը մեզանում հաղթանակի ամիս է՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի...
Սա կարծես մեր պատմության կրկնվող օրինաչափությունն է, որը համընկնում է գարնանով պայմանավորված՝ ոգու եւ կորովի արթնացման բնականոն գործընթացին։ ...ՀՄԱՅԱԿԻ ՍՐԱՑՈՒՄԸ
Սեփ.լրտվ. 2
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում ականատես եղանք երկրիս թիվ մեկ քաղաքագետ եւ առնետավազքի քառակի ռեկորդակիր ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «գաղափարաբանական վերլուծությանը»՝ առ այն, թե երբ եւ ինչպես սկսվեց ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 43
Շարժումը դառնում է կուսակցություն
Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած «համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսը իր հեղափոխական «անցուդարձով» հեռու էր այդպիսին համարվելուց։ Ավելի շատ նման ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀՈՎԵՐՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ԱՐԾԻՎՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երեկ կառավարության նիստերի դահլիճի տեղերի թիվը երկու-երեք անգամ գերազանցող հրավիրատոմսերով եւ անցագրերով զինված՝ հանրահավաքային ակտիվը մի մարդու պես եկել էր՝ ներկա գտնվելու հհշական հանրության «2-րդ համահայկական ...«ԶԵՆԻԹԻ» ՓԱՌՔԸ «ԲԱՎԱՐԻԱՅԻ» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
Շուրջ մեկ տարի անց Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սկսեց փոխհատուցել ակումբի զարգացմանն ուղղված աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկի՝ «Գազպրոմի» ներդրումները։ Երբ մի քանի տարի առաջ պետերբուրգյան ակումբի ...ԱՆՎԱՆԻՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանում հունիսի 12-15-ը տեղի ունենալիք արագ շախմատի միջազգային մրցաշարին կմասնակցեն Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ հունգարացի Պետեր Լեկոն, ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, ...ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ավարտվեց մինչեւ 18 տարեկան սեղանի թենիսիստների Հայաստանի առաջնությունը: Աղջիկների անհատական մրցաշարում հաղթեց Աննա Ադամյանը (Ստեփանակերտ), 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Տաթեւիկ Ենգիբարյանը ...ԼՐԻՎ ԳԺՎԵԼ Ա
1
Երեկ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասվում է.
«Ողջույն սիրելի Քաղաքացիներ։
Հուսամ, որ շատ շուտով ձեր հերոսական մաքառման պես իմ պայքարն ...ՄԿՐՏՉՅԱՆԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երեկ տեղի ունեցան 11-րդ տուրի հանդիպումները։ Կանանց մրցաշարում հաղթարշավը շարունակեց Լիլիթ Մկրտչյանը, որը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սպիտակներով գերազանցելով ...ՍՓՅՈՒՌՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Դառնում են մեր ակադեմիայի անդամներ Ըստ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԳԱԱ-ն մեծ նշանակություն է տալիս նաեւ Սփյուռքի գիտական ներուժի ներգրավման խնդրին։ «Սփյուռքի լավագույն գիտնականներին ընտրելու ենք մեր ակադեմիայի ...ՎՐԱՑԻՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ
Վերջերս Տամպերեում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակված վրացի գերծանրքաշային ըմբիշ Դավիթ Մոձմանաշվիլին բռնվել է դոպինգ օգտագործելու համար եւ շուտով կորակազրկվի։ Ոսկե մեդալը կփոխանցվի Սլովենիան ...«ՏԻՏՈՒԼԱՅԻՆ» ԱՐՏԻՍՏՆԵՐԸ
Սեփ.լրտվ.«Իմ կարծիքով, մշակույթի նկատմամբ պետական դրսեւորումները այսպիսին են. տարիների ընթացքում ստեղծվել է «տիտուլային» արտիստների կազմ, որոնք միշտ էլ կան։ Այդ ցուցակում են սկսած իմ շատ լավ ընկեր Աննա Մայիլյանից, ...ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ
Իտալիայի քաղաքական գործիչներն ու ֆուտբոլային երկրպագուները շարունակում են մնալ այն կարծիքին, որ «Ռոմա» ֆուտբոլային ակումբը պետք է վաճառել ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսին։ Այդ գործարքին արդեն կողմ են ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Հունիսին բրիտանական «Բոնեմս» աճուրդում վաճառքի կհանվի 1948 թվականին լոնդոնյան օլիպիադայի ջահը։
Մետաղե կրակամանը, որը զարդարված է օլիմպիական օղակներով, ունի բռնակի վրա ամրացված սկահակի տեսք։ 60 տարի ...ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ. 6
Որպեսզի մասնակցեն ընտրություններին
Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը որոշել է «իշխանությունների հետ չհաշտվող հասարակությանը հունավորել», շարժմանը նոր բովանդակություն ու ձեւ հաղորդել։
Երեկ նա առաջարկեց, ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈԽՎՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Ընդդիմադիրների երեկվա կոնգրեսում կրքոտ հեղափոխական ճառ ասաց նաեւ «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Վերջինս ժամանակին Նիկոլ Փաշինյանին զրպարտության համար դատի տվեց եւ ...
ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՍՈՒՏԸ ՍՏԻ ՎՐԱ, ԿԵՂԾԻՔԸ՝ ԿԵՂԾԻՔԻ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ

ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

