
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԼՐՋՈՐԵՆ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ
- Մայիսի 1-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին, անդրադառնալով հոկտեմբերի 15-ին մեր հարեւան երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, ուղղակի անլուծելի խնդիրներ առաջադրեց ադրբեջանական իշխանություններին

Նրա կարծիքով, Ադրբեջանի կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ իրենց առաջիկա համագործակցությունն ուղղված է լինելու այդ երկրի պատմության մեջ «առաջին անգամ ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը»։ Հասկանալի է, որ Ադրբեջանի ու նրա իշխանությունների առջեւ նման անհասանելի նշաձող տեղադրելու միջոցով Միացյալ Նահանգները փորձում է լուծել բոլորովին այլ խնդիրներ։
Միացյալ Նահանգների նպատակների մասին նախնական պատկերացում կազմելու համար բավական է միայն ծանոթանալ այն կազմակերպությունների ցանկին, որոնք առաջիկայում 3 միլիոն դոլար են ստանալու ԱՄՆ կառավարությունից ադրբեջանական ընտրություններին աջակցելու, այսինքն՝ բողոքները քննելու, ձայների զուգահեռ հաշվարկ իրականացնելու, նախընտրական դեբատներ կազմակերպելու, իրավապահ մարմինների մարզումներ անցկացնելու եւ այլ նպատակներով։ Դրանք են՝ ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտը, Հանրապետականների միջազգային ինստիտուտը, Ընտրական համակարգերի միջազգային ֆոնդը, Ամերիկյան իրավաբանական ասոցիացիան, Հետազոտությունների ու փոխանակման միջազգային խորհուրդը, այն է՝ «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման գործի մեջ հմտացած ամերիկյան կառույցների գրեթե ողջ «տեսականին»։
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարության մանր գրանտների գծով հանձնաժողովը սկսելու է նաեւ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների եւ հասարակական խմբերի ֆինանսավորումը։
Նախքան այս բավականաչափ խոսուն ծրագրի հրապարակումը, Ադրբեջանով սկսել էր «զբաղվել» նաեւ ոչ անհայտ «Ագո»-ի խումբը, որը ապրիլի 22-ի իր հաշվետվության մեջ կարեւոր է համարել Ադրբեջանի ընտրական օրենսգրքի փոփոխությունը եւ ընդգծել Վենետիկի հանձնաժողովի մասնակցությամբ «Հանրահավաքների ազատության մասին» օրենքի փոփոխված տարբերակն ընդունելու կարեւորությունը։ Առաջ է քաշվել նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի անկախության ապահովման առաջադրանքը։
Ստացվում է, որ այն բոլոր ամերիկյան ու եվրոպական կառույցները, որոնք անցած ձմռանը տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ զբաղվում էին նախ՝ Վրաստանով, եւ ապա՝ ավելի մեծ թափով Հայաստանով, այժմ իրենց «դեսանտներն» ուղղում են դեպի Ադրբեջան։
Պետք է ասել, որ Ադրբեջանի կառավարող վերնախավը լրջորեն անհանգստացած է հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններից առաջ արեւմտյան կառույցների ձեռնարկած քայլերից եւ փորձում է դիմադրել ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն ուղղված նրանց առաջարկներին, զեկույցներին ու խորհուրդներին։ Միաժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իբր Ադրբեջանում գոյություն չունեն նախագահական ընտրություններից հետո Վրաստանում ու Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության ո՛չ օբյեկտիվ, ո՛չ էլ սուբյեկտիվ նախադրյալներ։
Ակնհայտ է, սակայն, որ չնայած նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա վարչակազմի կողմից շարունակաբար ռեկլամվող Ադրբեջանի կայունության ու տնտեսական ակնառու հաջողությունների գաղափարին, այս երկրում գոյություն ունեցող պրոբլեմները որոշ հարցերում նույնիսկ ավելի սուր են, քան Վրաստանում, կամ Հայաստանում։ Մասնավորապես Ադրբեջանում ակնառու եւ ցայտուն է դրսեւորվում Բաքվի ու մարզերի զարգացման անհամապատասխանությունը։ Իսկ սոցիալական տարբեր խմբերի եկամուտների աճի տեմպերի միջեւ ճեղքվածքը ավելի մեծ է, քան նավթի ու գազի պաշարներից զուրկ Հարավային Կովկասի մյուս երկրներում։
Ի տարբերություն Հայաստանի, գոյություն ունի նաեւ ընդգծված դժգոհություն՝ Ղարաբաղի հարցով անցած տարիներին իրականացված քաղաքականության հանդեպ, որը «խաղարկելու» համար նախագահական ընտրապայքարի մեջ ներգրավված կողմերն առաջիկայում հանդես են գալու մեկը մյուսից ավելի արմատական հայտարարություններով։
Դրանով հանդերձ, դեռեւս մինչեւ վերջ պարզ չեն Ադրբեջանում Միացյալ Նահանգների ու միջազգային կառույցների առայժմ ինչ-որ առումով՝ ցուցադրական բնույթ ունեցող ակտիվացման բոլոր խորքային շարժառիթները։ Ակնհայտ է միայն, որ այստեղ եւս ծավալվելու է երկակի խաղ։ ԱՄՆ-ը փորձելու է մի կողմից` ակտիվացնել ընդդիմությանը, հաղթանակի հույսեր արթնացնել, մյուս կողմից էլ «աշխատելու է» նախագահ Ի.Ալիեւի հետ՝ նրանից կորզելու աշխարհաքաղաքական բնույթի զիջումներ։
Կարծում ենք, որ մինչեւ հոկտեմբերի 15-ը Միացյալ Նահանգները, նրա հովանու ներքո գործող միջազգային կառույցները եւ Եվրամիության երկրները Ադրբեջանում նույնպես ամեն ինչ անելու են Վրաստանի ու Հայաստանի վերջին իրադարձություններից ակնհայտ դարձող «թույլ իշխանություն-ուժեղ արտաքին խաղացողներ» բանաձեւի կիրարկման նպատակով։ Խնդիրը այն է, թե կհաջողվի՞ Ադրբեջանի ընդդիմությանը օգտագործել այդ ամենը երկրում սեփական դիրքերի ամրապնդման համար։
Բոլոր դեպքերում Ադրբեջանին սպասող ընտրական թոհուբոհը մեր երկրի ու ժողովրդի համար խոստանում է դառնալ կարճատեւ, բայց խիստ անհրաժեշտ ժամանակաշրջան՝ ներքին համախմբվածության վերականգնման ու Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման համար։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՍՈՑՎՃԱՐՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գանձումը հարկային մարմիններին հանձնելուց հետո սոցվճարների հավաքումը զգալիորեն բարելավվեց: Դրանով հանդերձ, ստվերայնության վերացման մասին դեռ վաղ է խոսել։ Այդ է վկայում նաեւ 3 մլն դրամ եւ ավել սոցվճար վճարողների ...ՍՈՎԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է մարդկությանը ներկայումս ամենահուզող թեմային՝ ողջ աշխարհում սննդամթերքի գնաճին նվիրված հրապարակումների շարքը
ՄԱԼԹՈՒՍԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՈՒՐԱԽԱՆԱՐ
Երկու հարյուր տարի առաջ ...ՎԱԼՄԱՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվեց վաստակավոր նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) աշխատանքների ցուցահանդեսը:
Վալմարը նշեց, որ այս ցուցահանդեսը նա պատրաստվում է տանել արտասահման, սակայն ցանկացել ...ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐԸ
4
Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վերանորոգված Յոթնաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը:
Յոթնաղբյուրի ծայրակալների դիզայնն իրականացրել է հայտնի ոսկերիչ-դիզայներ Նուռը, որը վստահեցրեց, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Փոխադարձ սե՞ր, թե՞ ատելություն
Այսօր ողջ աշխարհում նշվում է Մամուլի ազատության օրը։ Իսկ մամուլի ազատության աստիճանը, ինչպես հայտնի է, մեծապես կանխորոշվում է իշխանության հետ նրա հարաբերություններով, ...ՊԱՇՏՊԱՆԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կազմակերպության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մամուլի ազատությունն ապահովելու համար լրագրողներին պաշտպանել հարձակումներից եւ ...ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԼՐՋՈՐԵՆ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 1-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին, անդրադառնալով հոկտեմբերի 15-ին մեր հարեւան երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, ուղղակի անլուծելի խնդիրներ առաջադրեց ադրբեջանական իշխանություններին ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ ԲԵՐԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրն էր ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Գիտության ոլորտում 2006 թվականից սկսած բարեփոխումների հիմքն են կազմում կառավարության սահմանած հիմնադրույթները։ Մասնավորապես ԳԱԱ համակարգում ...ԱՆՀԻՄՆ ՈՒ ՇՈՇԱՓԵԼԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Որը կառաջացնի շղթայական ռեակցիա
Կարելի է արձանագրել, որ նոր կառավարության կողմից արդեն թույլ տրվեց առաջին խոշոր սխալը. չկանխվեց ավտոտրանսպորտի կողմից օգտագործվող սեղմված բնական գազի գնի բացարձակապես ...ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՈՄԻՏԱՍՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Հայերը լուրջ ռեսուրս ունեն
Հարցազրույց երգահան, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում տարիներ ի վեր վարվող մշակութային քաղաքականությունը, դրա հետեւանքները եւ, ըստ ձեզ, այսօր այս բնագավառում ...ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր Lրագրողների պաշտպանության կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ուսունասիրություն է ...ԲՌՆԵՑԻՆ
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից` հայ, մյուս կողմից` ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ տեղի ունեցած միջադեպի ...ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Ցանկացած իշխանության գերակա հոգսը պիտի դառնա իր հանդեպ դժգոհության հրահրումը։
Այդ դժգոհությունն արժե խրախուսել, խթանել, սադրել ու արմատավորել։ Սովորեցնել դպրոցներում։ Նույնիսկ պարտադրել. այո՛, ամենից ...ՊԱՐԶ ՀԱՅԱՑՔՈՎ ԵՎ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱՅԵՆՔ ՄԱՄՈՒԼԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Մայիսի սկիզբը տարբեր կարեւորության շատ բաների հետ պարունակում է նաեւ երկու ոչ այնքան կարեւոր բան՝ մի նախկին եւ մի ներկա (սակայն ավելի շուտ ապագային միտված) մամուլի տոն։
Մայիսի 3-ին Ազատ մամուլի կամ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Գ.Խ.
Մայիսը մեզանում հաղթանակի ամիս է՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի...
Սա կարծես մեր պատմության կրկնվող օրինաչափությունն է, որը համընկնում է գարնանով պայմանավորված՝ ոգու եւ կորովի արթնացման բնականոն գործընթացին։ ...ՀՄԱՅԱԿԻ ՍՐԱՑՈՒՄԸ
Սեփ.լրտվ. 2
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում ականատես եղանք երկրիս թիվ մեկ քաղաքագետ եւ առնետավազքի քառակի ռեկորդակիր ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «գաղափարաբանական վերլուծությանը»՝ առ այն, թե երբ եւ ինչպես սկսվեց ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 43
Շարժումը դառնում է կուսակցություն
Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած «համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսը իր հեղափոխական «անցուդարձով» հեռու էր այդպիսին համարվելուց։ Ավելի շատ նման ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀՈՎԵՐՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ԱՐԾԻՎՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երեկ կառավարության նիստերի դահլիճի տեղերի թիվը երկու-երեք անգամ գերազանցող հրավիրատոմսերով եւ անցագրերով զինված՝ հանրահավաքային ակտիվը մի մարդու պես եկել էր՝ ներկա գտնվելու հհշական հանրության «2-րդ համահայկական ...«ԶԵՆԻԹԻ» ՓԱՌՔԸ «ԲԱՎԱՐԻԱՅԻ» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
Շուրջ մեկ տարի անց Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սկսեց փոխհատուցել ակումբի զարգացմանն ուղղված աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկի՝ «Գազպրոմի» ներդրումները։ Երբ մի քանի տարի առաջ պետերբուրգյան ակումբի ...ԱՆՎԱՆԻՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանում հունիսի 12-15-ը տեղի ունենալիք արագ շախմատի միջազգային մրցաշարին կմասնակցեն Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ հունգարացի Պետեր Լեկոն, ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, ...ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ավարտվեց մինչեւ 18 տարեկան սեղանի թենիսիստների Հայաստանի առաջնությունը: Աղջիկների անհատական մրցաշարում հաղթեց Աննա Ադամյանը (Ստեփանակերտ), 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Տաթեւիկ Ենգիբարյանը ...ԼՐԻՎ ԳԺՎԵԼ Ա
1
Երեկ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասվում է.
«Ողջույն սիրելի Քաղաքացիներ։
Հուսամ, որ շատ շուտով ձեր հերոսական մաքառման պես իմ պայքարն ...ՄԿՐՏՉՅԱՆԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երեկ տեղի ունեցան 11-րդ տուրի հանդիպումները։ Կանանց մրցաշարում հաղթարշավը շարունակեց Լիլիթ Մկրտչյանը, որը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սպիտակներով գերազանցելով ...ՍՓՅՈՒՌՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Դառնում են մեր ակադեմիայի անդամներ Ըստ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԳԱԱ-ն մեծ նշանակություն է տալիս նաեւ Սփյուռքի գիտական ներուժի ներգրավման խնդրին։ «Սփյուռքի լավագույն գիտնականներին ընտրելու ենք մեր ակադեմիայի ...ՎՐԱՑԻՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ
Վերջերս Տամպերեում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակված վրացի գերծանրքաշային ըմբիշ Դավիթ Մոձմանաշվիլին բռնվել է դոպինգ օգտագործելու համար եւ շուտով կորակազրկվի։ Ոսկե մեդալը կփոխանցվի Սլովենիան ...«ՏԻՏՈՒԼԱՅԻՆ» ԱՐՏԻՍՏՆԵՐԸ
Սեփ.լրտվ.«Իմ կարծիքով, մշակույթի նկատմամբ պետական դրսեւորումները այսպիսին են. տարիների ընթացքում ստեղծվել է «տիտուլային» արտիստների կազմ, որոնք միշտ էլ կան։ Այդ ցուցակում են սկսած իմ շատ լավ ընկեր Աննա Մայիլյանից, ...ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ
Իտալիայի քաղաքական գործիչներն ու ֆուտբոլային երկրպագուները շարունակում են մնալ այն կարծիքին, որ «Ռոմա» ֆուտբոլային ակումբը պետք է վաճառել ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսին։ Այդ գործարքին արդեն կողմ են ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Հունիսին բրիտանական «Բոնեմս» աճուրդում վաճառքի կհանվի 1948 թվականին լոնդոնյան օլիպիադայի ջահը։
Մետաղե կրակամանը, որը զարդարված է օլիմպիական օղակներով, ունի բռնակի վրա ամրացված սկահակի տեսք։ 60 տարի ...ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ. 6
Որպեսզի մասնակցեն ընտրություններին
Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը որոշել է «իշխանությունների հետ չհաշտվող հասարակությանը հունավորել», շարժմանը նոր բովանդակություն ու ձեւ հաղորդել։
Երեկ նա առաջարկեց, ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈԽՎՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Ընդդիմադիրների երեկվա կոնգրեսում կրքոտ հեղափոխական ճառ ասաց նաեւ «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Վերջինս ժամանակին Նիկոլ Փաշինյանին զրպարտության համար դատի տվեց եւ ...
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԻԹԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ

ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

