
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՍՈՑՎՃԱՐՆԵՐԸ
- Գանձումը հարկային մարմիններին հանձնելուց հետո սոցվճարների հավաքումը զգալիորեն բարելավվեց: Դրանով հանդերձ, ստվերայնության վերացման մասին դեռ վաղ է խոսել։ Այդ է վկայում նաեւ 3 մլն դրամ եւ ավել սոցվճար վճարողների ցանկի ուսումնասիրությունը։

Այս ոլորտում ստվերայնությունը սովորաբար արտահայտվում է ինչպես թաքնված աշխատուժի, այնպես էլ աշխատավարձի տեսքով: Հայաստանում դեռ չեն ձեւավորվել այն համակարգերը, որոնք պետք է ստեղծեն նման երեւույթները բացառելու կամ նվազագույնի հասցնելու պայմաններ: Դրա համար անհրաժեշտ գործոն է համարվում առաջին հերթին կենսաթոշակային նոր համակարգի ձեւավորումը: Քանի դեռ այն չկա, միակ ձեւը թերեւս վարչական միջամտությունն է, որը ոչ միշտ է լիարժեք արդյունք տալիս։
Այս տարվա առաջին եռամսյակում 3 մլն դրամ եւ ավել սոցվճար կատարած ընկերությունների ցանկի դիտարկումները վկայում են, որ խոշոր հարկատուները ոչ միշտ են նաեւ խոշոր սոցվճար վճարողներ: Այդ երեւույթն առկա է հատկապես ներմուծման ոլորտում գործող ընկերությունների շրջանում: Երբեմն մի քանի հարյուր միլիոն դրամ հարկային պարտավորություն կատարած ընկերությունն ուղղակի չի հայտնվում 3 մլն դրամ սոցվճար վճարողների ցանկում կամ ունի շատ համեստ մասնակցություն:
Հարկային ծառայության հրապարակած առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի ամենախոշոր ապահովադիրը եղել եւ մնում է բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունը, որն առաջինն է նաեւ զբաղվածության ապահովման մակարդակով: Այնուհանդերձ, այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ընկերության կատարած սոցվճարների մեծությունը ենթարկվել է կտրուկ փոփոխության։ 2007թ. ավելի քան 624 մլն դրամի փոխարեն, այս տարվա առաջին եռամսյակում բաշխիչ էլեկտրացանցերը սոցվճարների գծով պետական բյուջե է փոխանցել 442 մլն դրամ կամ մոտ 180 միլիոնով ավելի քիչ գումար։
Թե ինչով է պայմանավորված այսպիսի կտրուկ փոփոխությունը, դժվար է ասել։ Այնուհանդերձ մի բան պարզ է. ընկերության հայտարարագրած աշխատողների թիվն այս տարի կրճատվել է ավելի քան 200-ով։ Գրեթե 8 հազար աշխատող ունեցող ընկերության աշխատակազմում, սակայն, սա այնքան էլ մեծ թիվ չէ։ Ուստի միայն այս գործոնը չպետք է հանգեցներ սոցվճարների գումարի գրեթե մեկ երրորդով կրճատման։ Մանավանդ որ անցած տարվա առաջին կիսամյակի տվյալներով, ԲՑ-երը կատարել էին 1,1 մլրդ դրամի սոցվճարի պարտավորություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները ավելի քան կրկնակի գերազանցելով։
Թեեւ աշխատողների թիվը կրճատվել է նաեւ «ՀայՌուսգազարդում», այնուհանդերձ այս ընկերության սոցվճարների գումարը, ի տարբերություն բաշխիչ ցանցերի, ավելացել է. նախորդ տարվա 365 մլրդ դրամի փոխարեն առաջին եռամսյակում պետական բյուջե է փոխանցել 400 մլն դրամ։ Կարելի է ենթադրել, որ «ՀայՌուսգազարդում» տեղի է ունեցել աշխատավարձի որոշակի բարձրացում, որն էլ հանգեցրել է սոցվճարների ավելացման:
Շուրջ 80 մլն դրամով ավելացել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարումները՝ 199 միլիոնից հասնելով 281 մլն դրամի: Հարկ է նշել, որ այս փոփոխությունը տեղի է ունեցել ընկերության հարկային պարտավորությունների նվազման պայմաններում: Նախորդ տարվա 4,6 մլրդ դրամի փոխարեն առաջին եռամսյակում ընկերությունը հարկային պարտավորությունների տեսքով պետական բյուջե է փոխանցել 3 մլրդ դրամ։
Ցեմենտի արտադրության ոլորտում գործող երկու՝ «Միկա-ցեմենտ» եւ «Արարատցեմենտ» ընկերությունների սոցվճարների փոխանցումների մեծությունն առաջին կիսամյակում խիստ տարբեր է եղել։ Առաջինը վճարել է 16 մլն, երկրորդը՝ 118 մլն դրամ։ Այս տարբերությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ «Արարատցեմենտում» աշխատողների թվաքանակը գրեթե 300-ով ավելին է, քան «Միկա-ցեմենտինը»։ Նշենք նաեւ, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում վերջինս ընդհանրապես չկար 300 սոցվճարողների ցանկում։
Կտրուկ ավելացել են Մ.Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերության վճարները։ Եթե նախորդ տարի այն տեղ չէր գտել 300 խոշոր սոցվճարողների կազմում, ապա այս տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը. կատարել է մոտ 149 մլն դրամի սոցվճարի պարտավորություն։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 100 մլն դրամով ավելացել են սոցվճարների գծով «Ղ-Տելեկոմ» ընկերության վճարած գումարները՝ 75 միլիոնից հասնելով 175 մլն դրամի։ Նշենք, որ ընկերության աշխատողների թվաքանակը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 600-ով։ Հեռահաղորդակցության ոլորտում գործող մյուս օպերատորի՝ «ԱրմենՏելի» սոցվճարի գումարը 290 մլն դրամից հասել է 300 միլիոնի։ Ընդ որում, այս ընկերությունում աշխատողների թիվը շուրջ 300-ով կրճատվել է։
Գրեթե 5 անգամ ավելացել է «Ռուսալ Արմենալ» ընկերության կողմից պետբյուջե փոխանցվող սոցվճարի մեծությունը. նախորդ տարվա 58 մլն դրամի փոխարեն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է շուրջ 320 միլիոն։ Սա պայմանավորված է նրանով, որ կատարված մի քանի տասնյակ մլն դոլար ներդրումներից հետո այս ընկերության արտադրական գործունեությունը վերսկսվեց միայն անցած տարվա երկրորդ եռամսյակից։ Ամեն դեպքում, «Ռուսալ Արմենալը» վճարած սոցվճարի մեծությամբ ցանկում հայտնվել է երրորդ տեղում, իրենից հետ թողնելով նաեւ «ԱրմենՏելին»։ Եւ սա այն դեպքում, երբ վերջինիս աշխատողների թվաքանակը գրեթե 5 անգամ ավել է, քան «Ռուսալ Արմենալինը»։
Ցանկից դուրս է մնացել հայտնի «Շողակն» ընկերությունը, որն անցած տարի վճարել էր 42 մլն դրամ եւ գտնվում էր 37 հորիզոնականում։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՍՈՑՎՃԱՐՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գանձումը հարկային մարմիններին հանձնելուց հետո սոցվճարների հավաքումը զգալիորեն բարելավվեց: Դրանով հանդերձ, ստվերայնության վերացման մասին դեռ վաղ է խոսել։ Այդ է վկայում նաեւ 3 մլն դրամ եւ ավել սոցվճար վճարողների ...ՍՈՎԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է մարդկությանը ներկայումս ամենահուզող թեմային՝ ողջ աշխարհում սննդամթերքի գնաճին նվիրված հրապարակումների շարքը
ՄԱԼԹՈՒՍԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՈՒՐԱԽԱՆԱՐ
Երկու հարյուր տարի առաջ ...ՎԱԼՄԱՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվեց վաստակավոր նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) աշխատանքների ցուցահանդեսը:
Վալմարը նշեց, որ այս ցուցահանդեսը նա պատրաստվում է տանել արտասահման, սակայն ցանկացել ...ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐԸ
4
Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վերանորոգված Յոթնաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը:
Յոթնաղբյուրի ծայրակալների դիզայնն իրականացրել է հայտնի ոսկերիչ-դիզայներ Նուռը, որը վստահեցրեց, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Փոխադարձ սե՞ր, թե՞ ատելություն
Այսօր ողջ աշխարհում նշվում է Մամուլի ազատության օրը։ Իսկ մամուլի ազատության աստիճանը, ինչպես հայտնի է, մեծապես կանխորոշվում է իշխանության հետ նրա հարաբերություններով, ...ՊԱՇՏՊԱՆԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կազմակերպության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մամուլի ազատությունն ապահովելու համար լրագրողներին պաշտպանել հարձակումներից եւ ...ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԼՐՋՈՐԵՆ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 1-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին, անդրադառնալով հոկտեմբերի 15-ին մեր հարեւան երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, ուղղակի անլուծելի խնդիրներ առաջադրեց ադրբեջանական իշխանություններին ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ ԲԵՐԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրն էր ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Գիտության ոլորտում 2006 թվականից սկսած բարեփոխումների հիմքն են կազմում կառավարության սահմանած հիմնադրույթները։ Մասնավորապես ԳԱԱ համակարգում ...ԱՆՀԻՄՆ ՈՒ ՇՈՇԱՓԵԼԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Որը կառաջացնի շղթայական ռեակցիա
Կարելի է արձանագրել, որ նոր կառավարության կողմից արդեն թույլ տրվեց առաջին խոշոր սխալը. չկանխվեց ավտոտրանսպորտի կողմից օգտագործվող սեղմված բնական գազի գնի բացարձակապես ...ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՈՄԻՏԱՍՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Հայերը լուրջ ռեսուրս ունեն
Հարցազրույց երգահան, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում տարիներ ի վեր վարվող մշակութային քաղաքականությունը, դրա հետեւանքները եւ, ըստ ձեզ, այսօր այս բնագավառում ...ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր Lրագրողների պաշտպանության կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ուսունասիրություն է ...ԲՌՆԵՑԻՆ
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից` հայ, մյուս կողմից` ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ տեղի ունեցած միջադեպի ...ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՅԻ ԵՐԱԶԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Ցանկացած իշխանության գերակա հոգսը պիտի դառնա իր հանդեպ դժգոհության հրահրումը։
Այդ դժգոհությունն արժե խրախուսել, խթանել, սադրել ու արմատավորել։ Սովորեցնել դպրոցներում։ Նույնիսկ պարտադրել. այո՛, ամենից ...ՊԱՐԶ ՀԱՅԱՑՔՈՎ ԵՎ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱՅԵՆՔ ՄԱՄՈՒԼԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Մայիսի սկիզբը տարբեր կարեւորության շատ բաների հետ պարունակում է նաեւ երկու ոչ այնքան կարեւոր բան՝ մի նախկին եւ մի ներկա (սակայն ավելի շուտ ապագային միտված) մամուլի տոն։
Մայիսի 3-ին Ազատ մամուլի կամ ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Գ.Խ.
Մայիսը մեզանում հաղթանակի ամիս է՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի...
Սա կարծես մեր պատմության կրկնվող օրինաչափությունն է, որը համընկնում է գարնանով պայմանավորված՝ ոգու եւ կորովի արթնացման բնականոն գործընթացին։ ...ՀՄԱՅԱԿԻ ՍՐԱՑՈՒՄԸ
Սեփ.լրտվ. 2
«Համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսում ականատես եղանք երկրիս թիվ մեկ քաղաքագետ եւ առնետավազքի քառակի ռեկորդակիր ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «գաղափարաբանական վերլուծությանը»՝ առ այն, թե երբ եւ ինչպես սկսվեց ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 43
Շարժումը դառնում է կուսակցություն
Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած «համաժողովրդական շարժման» 2-րդ կոնգրեսը իր հեղափոխական «անցուդարձով» հեռու էր այդպիսին համարվելուց։ Ավելի շատ նման ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀՈՎԵՐՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ԱՐԾԻՎՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երեկ կառավարության նիստերի դահլիճի տեղերի թիվը երկու-երեք անգամ գերազանցող հրավիրատոմսերով եւ անցագրերով զինված՝ հանրահավաքային ակտիվը մի մարդու պես եկել էր՝ ներկա գտնվելու հհշական հանրության «2-րդ համահայկական ...«ԶԵՆԻԹԻ» ՓԱՌՔԸ «ԲԱՎԱՐԻԱՅԻ» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
Շուրջ մեկ տարի անց Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սկսեց փոխհատուցել ակումբի զարգացմանն ուղղված աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկի՝ «Գազպրոմի» ներդրումները։ Երբ մի քանի տարի առաջ պետերբուրգյան ակումբի ...ԱՆՎԱՆԻՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանում հունիսի 12-15-ը տեղի ունենալիք արագ շախմատի միջազգային մրցաշարին կմասնակցեն Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ հունգարացի Պետեր Լեկոն, ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, ...ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ավարտվեց մինչեւ 18 տարեկան սեղանի թենիսիստների Հայաստանի առաջնությունը: Աղջիկների անհատական մրցաշարում հաղթեց Աննա Ադամյանը (Ստեփանակերտ), 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Տաթեւիկ Ենգիբարյանը ...ԼՐԻՎ ԳԺՎԵԼ Ա
1
Երեկ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասվում է.
«Ողջույն սիրելի Քաղաքացիներ։
Հուսամ, որ շատ շուտով ձեր հերոսական մաքառման պես իմ պայքարն ...ՄԿՐՏՉՅԱՆԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երեկ տեղի ունեցան 11-րդ տուրի հանդիպումները։ Կանանց մրցաշարում հաղթարշավը շարունակեց Լիլիթ Մկրտչյանը, որը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սպիտակներով գերազանցելով ...ՍՓՅՈՒՌՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Դառնում են մեր ակադեմիայի անդամներ Ըստ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԳԱԱ-ն մեծ նշանակություն է տալիս նաեւ Սփյուռքի գիտական ներուժի ներգրավման խնդրին։ «Սփյուռքի լավագույն գիտնականներին ընտրելու ենք մեր ակադեմիայի ...ՎՐԱՑԻՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ
Վերջերս Տամպերեում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակված վրացի գերծանրքաշային ըմբիշ Դավիթ Մոձմանաշվիլին բռնվել է դոպինգ օգտագործելու համար եւ շուտով կորակազրկվի։ Ոսկե մեդալը կփոխանցվի Սլովենիան ...«ՏԻՏՈՒԼԱՅԻՆ» ԱՐՏԻՍՏՆԵՐԸ
Սեփ.լրտվ.«Իմ կարծիքով, մշակույթի նկատմամբ պետական դրսեւորումները այսպիսին են. տարիների ընթացքում ստեղծվել է «տիտուլային» արտիստների կազմ, որոնք միշտ էլ կան։ Այդ ցուցակում են սկսած իմ շատ լավ ընկեր Աննա Մայիլյանից, ...ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ
Իտալիայի քաղաքական գործիչներն ու ֆուտբոլային երկրպագուները շարունակում են մնալ այն կարծիքին, որ «Ռոմա» ֆուտբոլային ակումբը պետք է վաճառել ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսին։ Այդ գործարքին արդեն կողմ են ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Հունիսին բրիտանական «Բոնեմս» աճուրդում վաճառքի կհանվի 1948 թվականին լոնդոնյան օլիպիադայի ջահը։
Մետաղե կրակամանը, որը զարդարված է օլիմպիական օղակներով, ունի բռնակի վրա ամրացված սկահակի տեսք։ 60 տարի ...ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ. 6
Որպեսզի մասնակցեն ընտրություններին
Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը որոշել է «իշխանությունների հետ չհաշտվող հասարակությանը հունավորել», շարժմանը նոր բովանդակություն ու ձեւ հաղորդել։
Երեկ նա առաջարկեց, ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈԽՎՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Ընդդիմադիրների երեկվա կոնգրեսում կրքոտ հեղափոխական ճառ ասաց նաեւ «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Վերջինս ժամանակին Նիկոլ Փաշինյանին զրպարտության համար դատի տվեց եւ ...
ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ«ԱՐՄԱՎԻԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՐԵԼ ԴԵՊԻ «AIRBUS»
ԿԿԻՐԱՌՎԵ՞Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ «ԵՐԵՎԱՆ ՋՐԻ» ՆԿԱՏՄԱՄԲ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԶԻՆՎԱԾ Է ԵՎ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒՆՔԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՓՈՐՁԱՌՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՆՏԵՂՅԱԿ ՍՏՅՈՊԸ

ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

