
Ե՛Վ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ, Ե՛Վ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
- «Գրանդ Հոլդինգը» Տավուշի մարզում

Տավուշի մարզում ծխախոտագործությունը վերածնունդ է ապրում։ «Գրանդ Հոլդինգի» ամենամյա մի քանի միլիոն դոլարի հասնող ներդրումների շնորհիվ տավուշցին նաեւ աշխատանք է գտնում, կապվում հայրենի հողին ու նկատելիորեն ավելի քիչ մեկնում արտագնա աշխատանքի կամ լքում հայրենի տունը։ Սահմանամերձ այս մարզի սոցիալական, տնտեսական խնդիրները լուծելը չափազանց կարեւոր ռազմավարական խնդիր է։
Օրերս Տավուշի 41-րդ ընտրատարածքի պատգամավոր, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հերթական այցը կատարեց ընտրատարածք։ Այստեղ ծխախոտագործությամբ զբաղվող «Մասիս Տոբակո» եւ սիգարետի արտադրության ծավալած «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների աշխատանքին հետեւելու, նաեւ իր ընտրողներին հանդիպելու, նրանց սոցիալական վիճակին տեղեկանալու եւ ստացած դիմումներին տեղում ընթացք տալու նպատակով պատգամավորը պարբերաբար ամեն ամիս շրջայց է կատարում ընտրատարածք։
Մինչեւ 1996 թվականը, երբ «Գրանդ Հոլդինգը» սկսեց իր գործունեությունը մարզում, Տավուշում գործում էր ընդամենը մեկ ձեռնարկություն՝ քարհանքը, որն ուներ մոտ հարյուր աշխատող։ Ուստի «Գրանդ Հոլդինգի» գլխավոր խնդիրը դարձավ նոր աշխատատեղեր ստեղծելն ու մարզի բնակչության սոցիալական բեռը թեթեւացնելը։ Իսկ 2007-ի մայիսին պատգամավոր ընտրվելուց հետո այս աշխատանքների կազմակերպումը ստանձնել է Միքայել Վարդանյանը եւ անցած տասն ամիսներին միայն բարեգործական նպատակների համար տրամադրել է 2 միլիոն դոլար, կատարել ավելի քան մեկ միլիոն դոլարի տնտեսական ներդրումներ։
Կատարվել են մեծ ծավալի գազիֆիկացման, խմելու եւ ոռոգման ջրագծերի անցկացման, ճանապարհաշինական աշխատանքներ։
Մեզ հետ զրույցի ընթացքում «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, 41-րդ ընտրատարածքի պատգամավոր Միքայել Վարդանյանը տեղեկացրեց, որ երբ 12 տարի առաջ Տավուշի մարզում՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում ծխախոտի առաջին ցանքատարածքներն էին ստեղծվում, ոչ ոք գյուղատնտեսական աշխատանքով զբաղված չէր։ Ընդամենը մի քանի տարի անց մարզում ծխախոտագործությունը վերականգնվեց ու դարձավ բնակչության գլխավոր ու, ցավոք, գրեթե միակ զբաղմունքը։ Սկսված աշխատանքը շարունակվեց նոր թափով։ Ամեն հաջորդ տարի ոչ միայն ծխախոտի ցանքատարածքներն ավելացան, այլեւ կառուցվեցին բերքի վերամշակման գործարան, հարյուրավոր չորանոցներ։
Մ.Վարդանյանը հիշեցրեց, որ ծխախոտագործությունը Տավուշի մարզում վերականգնելու առաջին տարում մթերվել է ընդամենը 500 կիլոգրամ կանաչ տերեւ.
«Այսօր տարեկան մթերվում է առնվազն 2 միլիոն կիլոգրամ ծխախոտի բերք։ Այս տարի մտադիր ենք եւ անհրաժեշտ բոլոր աշխատանքները կատարելու ենք, որ մթերենք կրկնապատիկը՝ 4 մլն կգ կանաչ զանգված։ Ողջ բերքը բարձր տեխնոլոգիական կրակով չորացման կայաններում կմշակենք ինքներս, ինչը նոր աշխատատեղերի ստեղծման մասին է հուշում։ Միայն Հաղթանակ գյուղում արդեն տեղադրել ենք 14 խցիկ, կավելանա եւս վեցը։ Մարզում չորացման աշխատանքների համար օգտագործվում է ընդհանուր առմամբ կրակով չորացման 40 կայաններ, որոնցից յուրաքանչյուրում կարելի է վերամշակել մոտ հինգ հեկտարից ստացված կանաչ զանգվածը։
Գալիք տարվա համար ծրագրել ենք ավելացնել ե՛ւ ծխախոտի բերքը, ե՛ւ կայանների թիվը հասցնել հարյուրի։ Այս կերպ մենք ե՛ւ ապահովում ենք գյուղացու զբաղվածությունը, ե՛ւ նոր աշխատատեղեր ենք ստեղծում, ե՛ւ թեթեւացնում ենք նրա աշխատանքը՝ ազատելով կանաչ տերեւը չորացնելու հոգսից։ Այս ամենի հետեւանքով գյուղացին շատ ավելի շուտ է ստանում իր աշխատանքի արդյունքը, զուր ժամանակ ու միջոցներ չի վատնում տեխնոլոգիական անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար, իսկ մթերած բերքի դիմաց վարձատրվում է անմիջապես»։
Պատգամավորը գոհունակությամբ ընդգծեց, որ հայրենական արտադրողներն արդեն կարողանում են իրենց արտադրանքը ներկայացնել համաշխարհային շուկայում եւ հայկական շատ ապրանքատեսակներ արդեն մեծ պահանջարկ ունեն. «Աշխարհի բոլոր երկրներում ծխելու դեմ պայքարը էլ ավելի է ծավալվում, սակայն հայկական ծխախոտի պահանջարկն ավելանում է։ Մեր արտահանման ծավալները աննախադեպ են ավելացել, եւ մեր արտադրանքի առնվազն 80 տոկոսը սպառվում է արտաքին շուկայում։ Հայկական ծխախոտը օգտագործվում է աշխարհի բազմաթիվ երկրների ծխախոտագործության ոլորտում, իսկ մենք այլ տեսակի ծխախոտ գնում ենք ավելի քան երեք տասնյակ երկրներից։
Այսօր մենք պայմանագրային համագործակցություն ունենք Տավուշի մարզի ավելի քան հազար տնտեսությունների հետ։ Սա տասնյակ հազար ապահովված աշխատատեղեր է նշանակում, քանի որ յուրաքանչյուր տնտեսությունում առնվազն մեկ ընտանիք է աշխատում։ Կան տնտեսություններ էլ, որ 20 հեկտարից ավելի հողատարածք են մշակում եւ մի քանի հարյուր աշխատատեղեր ունեն»։
Անցնելով իր պատգամավորական պարտականությունների կատարմանը` Մ.Վարդանյանը օրվա երկրորդ կեսին այցելեց վերջին մեկ ամսում իրեն դիմումներ հղած ընտրողներին։
Իջեւանում եղավ երկու երեխաների հայր, 32-ամյա Մաքսիմ Ղազարյանի տանը եւ տրամադրեց 300 հազար դրամ՝ երիկամային հիվանդությունը բուժելու նպատակով։
Այրում գյուղի միակ միջնակարգ դպրոցի հողահատակ համակարգչային դասարանը վերանորոգելու համար հատկացվեց 450 հազար դրամ։ Պատգամավորը խոստացավ առաջիկայում 300 աշակերտ ու 30 ուսուցիչ ունեցող դպրոցի հիմնանորոգման համար եւս անհրաժեշտ միջոցներ տրամադրել։
Հայաստանի ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակից Հաղթանակ գյուղի «Հաղթանակ-92» թիմին էլ Մ.Վարդանյանը 300 հազար դրամ տրամադրեց, արտագնա հանդիպումների ճանապարհածախսը հոգալու համար։
Իջեւան քաղաքի բնակիչ երկու եղբայրների նամակին ի պատասխան` պատգամավորը հաշմանդամի սայլակին գամված տղաներին նվիրեց համակարգիչ։
Նոյեմբերյանի շրջանի բնակիչներ Ղուշչյան եւ Անանյան ամուսիններին իրենց խարխուլ տունը վերանորոգելու, նաեւ «Հայբուսակ» ինստիտուտում սովորող դստեր ուսման վարձը վճարելու համար տրամադրվեց 300 հազար դրամ։
Կոթի գյուղում Մ.Վարդանյանը այցելեց Սերյոժա Սմբատի Սիրադեղյանի տուն, որը նաեւ Վանո Սիրադեղյանի հայրական տունն է, եւ 500 հազար դրամ տրամադրեց վերջինիս ավագ եղբոր թոռանը՝ Սերյոժա Սիրադեղյանին բուժելու համար։ Կոթի գյուղի բնակիչներ Աբրահամյանների ընտանիքը, որ «Գրանդ Հոլդինգի» լավագույն ու վաղեմի գործընկերներից է, 700 հազար դրամ ստացավ տունը վերանորոգելու համար։
Իսկ 1904 թվականին ծնված եւ իր 105-րդ գարունն ապրող Խանում Եգանյանին Մ.Վարդանյանն անձամբ հանձնեց մայիս ամսվա 30 հազար դրամ անվանական թոշակը, որ այս տարվա հունվարից ինքն է սահմանել, երբ առաջին անգամ հանդիպել է երկարակյաց տատիկին։ Դիտավան գյուղի բնակիչ Առաքելյանների ընտանիքի չորս զավակներից երկուսը, որոնք տառապում են թոքերի հիվանդությամբ, պատգամավորը հանձնեց իր սահմանած 100 հազար դրամ անվանական թոշակը։
Օրվա շրջայցի ընթացքում, ընդհանուր առմամբ, սոցիալական ու բարեգործական նպատակների համար տրամադրվեց 9 միլիոն դրամ։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
masis գրել է:
dook ishxanootun, sovorel ek oorishi moorchn dzer glxin lini (800 tari) axr inche himar ek chgitek vor ko joxovoordn ko entanikn e, de hima ATCHYOT tvek , hayits agah miayn inkn e, vorov 800 tari anxelk vor e mtel
ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Դեռ այն ժամանակ, երբ Երեւանի գլխավոր ճարտարապետն էի, ֆրանսիացի մի գործընկերոջից նամակ ստացա։ Վերլուծելով Երեւանի վիճակը՝ նա որոշակի դիտարկումներ էր արել։ ...ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԴՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության գործունեության ծրագրի հիմքը տնտեսության եւ կառավարման համակարգում նախատեսվող բարեփոխումներն են։ Եւ դա բնական է, քանզի դրանից է կախված ինչպես տնտեսության ապագան, ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է
2
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների եւ ֆինանսական տարվա սկզբից 3 մլն դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար կատարած 300 խոշոր ապահովադիրների ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
16
Սկիզբը՝ նախորդիվ
Մենք շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների ...ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 13
Հին Հունաստանում եւ Հռոմում լայն ժողովրդականություն էին վայելում դերասան-միմոսները։ «Միմոս» տերմինը գործածվում էր բնավ ոչ ժամանակակից՝ «մնջախաղաց» նշանակությամբ (հունական եւ հռոմեական միմոսները հենց խոսակցական ...ՊՐՈԼԵՏԱՐՆԵ՛Ր, ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՆԵՐԵ՛Ք, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Ինչի՞ մասին պետք է լինի հոդվածը, եթե թերթի համարը լույս է տեսնելու մայիսի մեկին, սակայն այսօրվա կոմունիստների մասին խոսելու որեւէ ցանկություն չունես։
Բնականաբար հոդվածում պարտադիր կերպով պետք է մի քանի ...ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՄԵԶ ԿԶԱՐՄԱՑՆԵ՞ՆՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էր
Անդրադառնալով ԵԽԽՎ վերջին նստաշրջանում ընդունված հայտնի բանաձեւին` խորհրդարանական խմբակցության ղեկավարը ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱԱ-ն երեկ քննարկում էր կազմակերպել «Քաղաքական կուսակցությունների կայացման եւ զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» թեմայով։ Հիմնական բանախոսներն էին ՀՀԿ խորհրդի անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ...Ե՛Վ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ, Ե՛Վ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
«Գրանդ Հոլդինգը» Տավուշի մարզում
Տավուշի մարզում ծխախոտագործությունը վերածնունդ է ապրում։ «Գրանդ Հոլդինգի» ամենամյա մի քանի միլիոն դոլարի հասնող ներդրումների շնորհիվ տավուշցին նաեւ աշխատանք է գտնում, ...ԽԱՂՈՂԻ ԵՎ ԾԻՐԱՆԻ ԼԱՎ ԲԵՐՔ Է ԼԻՆԵԼՈՒ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ։
Ի տարբերություն նախորդ տարիների, 2008 թվականը գյուղատնտեսության առումով առաջ է, գյուղացին ավելի ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՏԷԱՌՆ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ 4
Հիսուսի համբարձումը
Աշխարհի բոլոր կրոններն ունեն իրենց հիմնադիրները՝ Կրիշնա, Բուդդա, Մուհամեդ եւ այլն:
Նրանց հետեւորդներն ի նշան հարգանքի, երբեմն-երբեմն երկրպագության են գնում իրենց առաջնորդների ...ՄԵՐ ՓՈՍՏԻՑ
Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին, Երեւան քաղաքի քաղաքապետ պարոն Երվանդ Զախարյանին, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար պարոն Արայիկ Քոթանջյանին Երեւան քաղաքի Ռուբինյանց ...ԵՂԱՆԱԿԸ ՄԱՅԻՍԻՆ
Մայիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում 2-3 աստիճանով բարձր կլինի բազմամյա միջինից: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից պակաս: Օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
Գ.Հ. 1
Երեկ պատգամավորները առաջին անգամ էին հնարավորություն ստացել իրենց հարցադրումներն ուղղել նոր ձեւավորված կառավարությանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին։
Հերթագրված պատգամավորների գրեթե բոլոր հարցերը վերաբերում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԸ ԲՌՆԵՑ
Երկրի գլխավոր մրցաշարը այսուհետ կոչվելու է «Սթար-ֆուտբոլի ազգային առաջնություն»։ Հայաստանի առաջնությանը հովանավորի ներգրավվման, առանց չափազանցության, պատմական իրադարձությունը պաշտոնական բնույթ ստացավ ...ՄԵՐ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երեկ տեղի ունեցան 9-րդ տուրի հանդիպումները։ Դատելով նախնական արդյունքներից, որոնց մեզ հաջողվեց տեղեկանալ ուշ երեկոյան, տուրը, ընդհանուր առմամբ, հաջող էր դասավորվում ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«Մանչեսթեր Յունայթեդը», դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը, ազդարարեց, որ մայիսի 21-ին, Մոսկվայում տեղի ունենալիք վճռական հանդիպումը զուտ անգլիական երանգ է ունենալու։
Անգլիայի չեմպիոնը ...ԵՎՐՈԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ Երեւանում մեկնարկեց Դեւիսի գավաթի տղամարդկանց թենիսի ոչ պաշտոնական աշխարհի թիմային առաջնության եվրոաֆրիկյան 4-րդ գոտու մրցաշարը: Առաջին փուլում Սան Մարինոյի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ռուանդայի, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ «ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ» ԴԵՄ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, նախապատրաստվելով մայիսի 22-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի առաջնության էլիտար խմբի ընտրական մրցաշարին, մեկնել է Ապենիններ, որտեղ կմասնակցի այդ երկրի ...ՈՒՂԵՎԱՐՁԻ ՀԱՐՑԸ
Երեւանի տրանսպորտային ընկերությունները տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց են բարձրացրել: Ինչպես երեկ նշեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ուղեվարձի թանկացման հարց կառավարության ...ՀԱՐԿԱՅԻՆ
Հարկային պետական ծառայությունը մշակում է ոլորտի բարեփոխումների ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Ինչպես տեղեկացրեց ՀՊԾ պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանը, ըստ ծրագրի՝ հանրապետության ...ՈՉ ԹԵ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ (87 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ) վստահություն հայտնեց Տիգրան Սարգսյանի կառավարությանը՝ հավանություն տալով նախորդ օրը պատգամավորների դատին ներկայացված առաջիկա ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
6
Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Մայիսի մեկը ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն: Հայաստանում աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ ...ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Թուրքիայի խորհրդարանը երեկ, վաղ առավոտյան ընդունել է Քրեական օրենսգրքի 301 հոդվածում առաջարկված փոփոխությունները՝ ձայների 250 կողմ, 65 դեմ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել միայն իշխող կուսակցության ...Կ.ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Առաջիկայում կհայտարարվի մրցույթ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, հետխորհրդային շրջանում ԱԺ նախագահ,ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծի համար: Ինչպես երեկ նշեց մշակույթի ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌՋԵՎ
Կա՛մ առաջ կգնանք, կա՛մ հետ կգլորվենք «Կառավարությունը եւ վարչապետը առաջարկում են պարզ բան. եկեք շիտակ նայենք այս ամենին եւ միասին դա վերացնենք։ Սա միայն կառավարության գործը չէ, միայն կառավարության ...ՔԱՆԻ՞ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
1Ըստ ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Երեւանը դարձել է քաղաք պետություն, ինչը նաեւ հոգեբանորեն ազդում է մարզերի բնակչության վրա։ Նրանք իրենց օտարված են զգում երկրի կյանքից, հանրային գործընթացներից։ Ոչ մի ...Բ.ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման խոստանում է շարունակել ճնշումները Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Խորապես անհանգստացած էի, երբ երկու տարի առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը ...Հ.ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ
ԱՄՆ նախկին «առաջին տիկին» Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրագործված իրադարձությունները բացահայտ ...ՓՈՐՁԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ
Ինչպես հայտնի է, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փորձել է կազմակերպել Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը եւ բանակցությունները։ «Ես դա որպես հրապարակային միջնորդություն չեմ կատարել։ Դա եղել է մի քաղաքացու ...ԵԿԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ (87 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ) հաստատեց կառավարության ծրագիրը։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարությունը իր գործունեության գերակա ուղղությունները մշակել ...
ԱՇԽԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ՄԻԱԲԵՎԵՌ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՂԹԱՆԱԿՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑԱՎ ՌՈՒԲԻԿՈՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

