
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՄԱԱ-ն երեկ քննարկում էր կազմակերպել «Քաղաքական կուսակցությունների կայացման եւ զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» թեմայով։ Հիմնական բանախոսներն էին ՀՀԿ խորհրդի անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

Ինչպես հայտնի է, Հայաստանում պաշտոնապես գրանցված է 74 կուսակցություն։ Որպես նրանց գործունեության համար կարեւոր ցուցանիշ դիտելով մասնակցությունը ընտրական գործընթացներին, Ա.Զաքարյանը հիշեցրեց, որ վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցել են երկու տասնյակի հասնող կուսակցություններ ու դաշինքներ։ Կան խնդիրներ, որոնք, բանախոսի գնահատմամբ, իսկապես կարող են խոչընդոտել կուսակցությունների զարգացման եւ կայացման գործին։ Դրանցից առաջնայինը օրենսդրությամբ սահմանված պահանջներն են. «Կուսակցությունների մասին» օրենքում սիմվոլիկ ձեւակերպումներ են տրված կուսակցության գործունեությանը վերաբերող հարցերին, մասնավորապես անդամակցության խնդրին։ Նշվում է, որ կուսակցությունը յուրաքանչյուր մարզում պետք է ունենա կազմակերպություն եւ 200 անդամ։
Այս տեսանկյունից դժվար է գնահատել, թե այս կամ այն կուսակցությանը անդամակցողների թվաքանակը որքանով է համապատասխանում սահմանված ցուցանիշներին։ Օրենքում ասվում է, որ կուսակցությունները պետք է մասնակցեն հասարակության քաղաքական կյանքին, բայց որեւէ կերպ հնարավոր չէ տարանջատել՝ ո՞ր գործունեություններն են հատկապես քաղաքական անվանվում եւ ինչպես է բնորոշվում քաղաքական կյանքին մասնակցություն հասկացությունը։ Իսկ գոյություն ունեցող ընկալումները հայ հանրույթի կողմից տարբեր են»։
Ա.Զաքարյանը համոզված է, որ դեռ վաղ է խոսել կուսակցական համակարգի ամբողջական կայացածության մասին. «Որովհետեւ հատկապես ընդդիմության կողմից քաղաքական իշխանության մեջ լինելու եւ այդ իշխանությունը չընկալելու խնդիրները դեռեւս բաց են»։
Ըստ Վ.Խաչատրյանի, կուսակցական համակարգի կայացման աստիճանով է պայմանավորված հասարակության եւ իշխանության կապը։ Այս իմաստով խոչընդոտ է կուսակցությունների քանակը. «Դժվար է ասել, որ գաղափարաբանությունների քանակը համապատասխանում է մեզանում գործող կուսակցությունների քանակին։ Եթե անգամ հաշվի առնենք խառը գաղափարաբանությունները, միեւնույն է, չենք կարող մեկ տասնյակը գերազանցել, բայց ունենք 70-ից ավել կուսակցություն։ Հայտարարում ենք, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարախոսությունը, առանց հաշվի առնելու` ի՞նչ է գաղափարախոսությունը եւ ինչո՞վ է տարբերվում հայացքների եւ նպատակների ինչ-որ հերթական ցանկից»։
«Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւս գտնում է, որ օրենսդրական բացերը չեն խթանում կուսակցական գործունեությանը. «Մեր ընկալմամբ քաղաքական դաշտի ամայացումը օրենսդրական դաշտի անկատարության արդյունք է, մասնավորապես՝ ընդդիմության մասին օրենքի բացակայության եւ «Կուսակցությունների մասին» օրենքի անկատարության, քանի որ առանց հստակ կայուն ֆինանսական աղբյուրների հնարավոր չէ պատկերացնել կուսակցական կայուն գործունեություն»։
ԱԺՄ-ական ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ խնդիրների լուծման բանալին փնտրում է ընտրական գործընթացներում։ Եթե ընտրությունների արդյունքում իշխանական կուսակցությունը դառնում է ընդդիմություն, ապա. «Հասկանալի է դառնում կուսակցության գաղափարախոսական կենսունակության հարցը»։
Իսկ խոսելով կուսակցությունների թվաքանակի մասին` նկատեց, որ դրանց թիվն ու անդամների բազմաշատությունը ավելի շուտ հիասթափեցնող են, քան թե կուսակցական գործունեության նկատմամբ հարգանք ներշնչող. «Այնպիսի վիճակ է, երբ նույնպիսի հաճույքով «ես կուսակցական չեմ» ասելը ավելի հեշտ է, քան «կուսակցական եմ» ասելը»։ Ի դեպ, 1995 թվականին ԱԺՄ-ն ընդամենը 100 անդամ ուներ, բայց կարողացավ անցնել խորհրդարան. «Դրա հիմքում գաղափարախոսությունն էր, որը էական նշանակություն ուներ այդ ժամանակվա քաղաքական կյանքում»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Դեռ այն ժամանակ, երբ Երեւանի գլխավոր ճարտարապետն էի, ֆրանսիացի մի գործընկերոջից նամակ ստացա։ Վերլուծելով Երեւանի վիճակը՝ նա որոշակի դիտարկումներ էր արել։ ...ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԴՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության գործունեության ծրագրի հիմքը տնտեսության եւ կառավարման համակարգում նախատեսվող բարեփոխումներն են։ Եւ դա բնական է, քանզի դրանից է կախված ինչպես տնտեսության ապագան, ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է
2
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների եւ ֆինանսական տարվա սկզբից 3 մլն դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար կատարած 300 խոշոր ապահովադիրների ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
16
Սկիզբը՝ նախորդիվ
Մենք շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների ...ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 13
Հին Հունաստանում եւ Հռոմում լայն ժողովրդականություն էին վայելում դերասան-միմոսները։ «Միմոս» տերմինը գործածվում էր բնավ ոչ ժամանակակից՝ «մնջախաղաց» նշանակությամբ (հունական եւ հռոմեական միմոսները հենց խոսակցական ...ՊՐՈԼԵՏԱՐՆԵ՛Ր, ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՆԵՐԵ՛Ք, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Ինչի՞ մասին պետք է լինի հոդվածը, եթե թերթի համարը լույս է տեսնելու մայիսի մեկին, սակայն այսօրվա կոմունիստների մասին խոսելու որեւէ ցանկություն չունես։
Բնականաբար հոդվածում պարտադիր կերպով պետք է մի քանի ...ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՄԵԶ ԿԶԱՐՄԱՑՆԵ՞ՆՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էր
Անդրադառնալով ԵԽԽՎ վերջին նստաշրջանում ընդունված հայտնի բանաձեւին` խորհրդարանական խմբակցության ղեկավարը ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱԱ-ն երեկ քննարկում էր կազմակերպել «Քաղաքական կուսակցությունների կայացման եւ զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» թեմայով։ Հիմնական բանախոսներն էին ՀՀԿ խորհրդի անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ...Ե՛Վ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ, Ե՛Վ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
«Գրանդ Հոլդինգը» Տավուշի մարզում
Տավուշի մարզում ծխախոտագործությունը վերածնունդ է ապրում։ «Գրանդ Հոլդինգի» ամենամյա մի քանի միլիոն դոլարի հասնող ներդրումների շնորհիվ տավուշցին նաեւ աշխատանք է գտնում, ...ԽԱՂՈՂԻ ԵՎ ԾԻՐԱՆԻ ԼԱՎ ԲԵՐՔ Է ԼԻՆԵԼՈՒ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
«Ուրբաթ» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ։
Ի տարբերություն նախորդ տարիների, 2008 թվականը գյուղատնտեսության առումով առաջ է, գյուղացին ավելի ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՏԷԱՌՆ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ 4
Հիսուսի համբարձումը
Աշխարհի բոլոր կրոններն ունեն իրենց հիմնադիրները՝ Կրիշնա, Բուդդա, Մուհամեդ եւ այլն:
Նրանց հետեւորդներն ի նշան հարգանքի, երբեմն-երբեմն երկրպագության են գնում իրենց առաջնորդների ...ՄԵՐ ՓՈՍՏԻՑ
Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին, Երեւան քաղաքի քաղաքապետ պարոն Երվանդ Զախարյանին, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար պարոն Արայիկ Քոթանջյանին Երեւան քաղաքի Ռուբինյանց ...ԵՂԱՆԱԿԸ ՄԱՅԻՍԻՆ
Մայիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում 2-3 աստիճանով բարձր կլինի բազմամյա միջինից: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից պակաս: Օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
Գ.Հ. 1
Երեկ պատգամավորները առաջին անգամ էին հնարավորություն ստացել իրենց հարցադրումներն ուղղել նոր ձեւավորված կառավարությանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին։
Հերթագրված պատգամավորների գրեթե բոլոր հարցերը վերաբերում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԸ ԲՌՆԵՑ
Երկրի գլխավոր մրցաշարը այսուհետ կոչվելու է «Սթար-ֆուտբոլի ազգային առաջնություն»։ Հայաստանի առաջնությանը հովանավորի ներգրավվման, առանց չափազանցության, պատմական իրադարձությունը պաշտոնական բնույթ ստացավ ...ՄԵՐ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երեկ տեղի ունեցան 9-րդ տուրի հանդիպումները։ Դատելով նախնական արդյունքներից, որոնց մեզ հաջողվեց տեղեկանալ ուշ երեկոյան, տուրը, ընդհանուր առմամբ, հաջող էր դասավորվում ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«Մանչեսթեր Յունայթեդը», դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը, ազդարարեց, որ մայիսի 21-ին, Մոսկվայում տեղի ունենալիք վճռական հանդիպումը զուտ անգլիական երանգ է ունենալու։
Անգլիայի չեմպիոնը ...ԵՎՐՈԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ Երեւանում մեկնարկեց Դեւիսի գավաթի տղամարդկանց թենիսի ոչ պաշտոնական աշխարհի թիմային առաջնության եվրոաֆրիկյան 4-րդ գոտու մրցաշարը: Առաջին փուլում Սան Մարինոյի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ռուանդայի, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ «ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ» ԴԵՄ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, նախապատրաստվելով մայիսի 22-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի առաջնության էլիտար խմբի ընտրական մրցաշարին, մեկնել է Ապենիններ, որտեղ կմասնակցի այդ երկրի ...ՈՒՂԵՎԱՐՁԻ ՀԱՐՑԸ
Երեւանի տրանսպորտային ընկերությունները տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց են բարձրացրել: Ինչպես երեկ նշեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ուղեվարձի թանկացման հարց կառավարության ...ՀԱՐԿԱՅԻՆ
Հարկային պետական ծառայությունը մշակում է ոլորտի բարեփոխումների ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Ինչպես տեղեկացրեց ՀՊԾ պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանը, ըստ ծրագրի՝ հանրապետության ...ՈՉ ԹԵ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ (87 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ) վստահություն հայտնեց Տիգրան Սարգսյանի կառավարությանը՝ հավանություն տալով նախորդ օրը պատգամավորների դատին ներկայացված առաջիկա ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
6
Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Մայիսի մեկը ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն: Հայաստանում աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ ...ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Թուրքիայի խորհրդարանը երեկ, վաղ առավոտյան ընդունել է Քրեական օրենսգրքի 301 հոդվածում առաջարկված փոփոխությունները՝ ձայների 250 կողմ, 65 դեմ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել միայն իշխող կուսակցության ...Կ.ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Առաջիկայում կհայտարարվի մրցույթ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, հետխորհրդային շրջանում ԱԺ նախագահ,ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծի համար: Ինչպես երեկ նշեց մշակույթի ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌՋԵՎ
Կա՛մ առաջ կգնանք, կա՛մ հետ կգլորվենք «Կառավարությունը եւ վարչապետը առաջարկում են պարզ բան. եկեք շիտակ նայենք այս ամենին եւ միասին դա վերացնենք։ Սա միայն կառավարության գործը չէ, միայն կառավարության ...ՔԱՆԻ՞ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
1Ըստ ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Երեւանը դարձել է քաղաք պետություն, ինչը նաեւ հոգեբանորեն ազդում է մարզերի բնակչության վրա։ Նրանք իրենց օտարված են զգում երկրի կյանքից, հանրային գործընթացներից։ Ոչ մի ...Բ.ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման խոստանում է շարունակել ճնշումները Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Խորապես անհանգստացած էի, երբ երկու տարի առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը ...Հ.ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ
ԱՄՆ նախկին «առաջին տիկին» Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրագործված իրադարձությունները բացահայտ ...ՓՈՐՁԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ
Ինչպես հայտնի է, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փորձել է կազմակերպել Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը եւ բանակցությունները։ «Ես դա որպես հրապարակային միջնորդություն չեմ կատարել։ Դա եղել է մի քաղաքացու ...ԵԿԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ (87 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ) հաստատեց կառավարության ծրագիրը։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարությունը իր գործունեության գերակա ուղղությունները մշակել ...
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԻԹԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՎՀՈՒԿՆԵՐՆ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

