
ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
- Համոզված է պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ

-Վերջին շրջանում հաճախ է հնչում մի հարց՝ շատ չե՞ն մեզանում թատրոնները։ Ըստ ձեզ, շա՞տ են, թե՞ քիչ...
-Գիտեք, թատրոնի մասին ծավալվող քննարկումների, բանավեճերի ընթացքում այնպիսի հիմարությունների ես հանդիպում, որ անգամ մեկնաբանելն անիմաստ ես համարում։ Կարծում եմ, շատի ու քչի հարց չկա, ավելին՝ այն համոզման եմ, որ թատրոններն ինչքան շատ լինեն, այնքան լավ։ Այո, մենք պիտի ունենանք տարբեր մտածողության, տարբեր գեղագիտության, տարբեր ժանրերի թատրոններ, որ ամեն մարդ իր ընտրած թատրոնը գնա։
Իսկ երբ թատրոնները քիչ են, նշանակում է՝ մեր հասարակության մեջ ինչ-որ բան այնպես չէ։ Պետք է մտածենք ինչպես անենք, որ այդ ամենը փոխվի։
-Բնագավառում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ճանապարհին ի՞նչ դեր եք վերապահում «Թատրոնի մասին» օրենքին։
-Մշակույթի քաղաքականության մասին խոսելիս, այն ձեւավորելիս պետք է որոշ բարեփոխումներ անենք, որովհետեւ այժմ շատ անհասկանալի բաներ կան։
Ինչ վերաբերում է «Թատրոնի մասին» օրենքին, ապա, ճիշտն ասած, այն մարդկանցից չեմ, ովքեր անհամբեր սպասում են, որ այն ընդունվի։ Դա էլ մի տեսակ շապիկ է լինելու, որը մեխանիկորեն պիտի հագցնեն բոլոր թատրոններին, ինչը սխալ է։ Սխալ է, որովհետեւ թատրոններն իրենց տեսակով, առանձնահատկություններով, իրենց հանդիսատեսով եւ նշանակությամբ տարբեր մշակութային կառույցներ են։
-Բազմիցս եք բարձրացրել դերասանների չնչին աշխատավարձի հարցը։
-Այդ թեմայով աղմուկ բարձրացրինք, պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեցինք եւ արդյունք ունեցանք. տարվա կեսից այդ բացը կշտկվի։
Հիմնախնդիրների մասին խոսելիս շատ կարեւորում եմ գեղարվեստական ղեկավարի դերակատարությունը, նրա դերի վերականգնումը։ Թե չէ հիմա մենք կանք, բայց թատրոնի ղեկավար կազմում նման պաշտոն գոյություն չունի։ Մեզ նշանակում է տնօրենը, ինչն անհեթեթ է։ Այս մասին երեք-չորս տարի է խոսում ենք, արդյունք չկա։
Առավել եւս հիմա, երբ չկա տնօրենների այն մասնագիտական խումբը, որը կկարողանա թատրոնը դարձնել տնօրինական թատրոն։ Իսկ ռեպերտուարական թատրոնը վատ թատրոն չէ եւ, իմ կարծիքով, այն ոչ թե պետք է առիթից առիթ քննադատվի աբիժնիկների կողմից, այլ պետք է ամեն ինչ արվի, որ պահպանվի։ Թատրոնը թատրոն է, եթե այդ օրգանիզմում ինչ-որ բան այնպես չէ, ապա եկեք չխոսենք փակելու մասին, այլ խոսենք բարեփոխումների անհրաժեշտությունից։
-Վերջերս մի առիթով լուրջ մտահոգություն հայտնեցիք, թե թատրոնի մանուկ հանդիսատեսը որակական փոփոխության է ենթարկվել։ Օրինակ էիք բերում, թե երեխաները հայկական սերիալների երկրորդական դերասաններին օվացիաներով ու ծափերով են ընդունում, իսկ մեր տաղանդավոր դերասաններից լուր չունեն։
-Այս հարցի արմատները ավելի խորն են։ Կարծում եմ, այս առումով լրջագույն դեր պիտի ունենային հեռուստաթատրոնները եւ ռադիոթատրոնները։ Բայց ոչ հենց այնպես, ի միջի այլոց, այլ լուրջ բյուջեով։ Այսօր հեռուստաթատրոնի ժանրը իսպառ չքացել է, իսկ նոր ռադիոթատրոններ չեն ստեղծվում, հներն են հրամցվում, նախկինում ստեղծվածները, որ պահվում են ֆոնդերում։ Դրանց վերականգնման ակունքներում պիտի կանգնեն հեռուստառադիոթատրոնի նվիրյալները, պրակտիկ բեմադրող ռեժիսորները, ովքեր գիտեն այդ գործը եւ կարող են իրենց կողքին աճեցնել նոր կադրեր։
Դա մեզ պետք է։ Ես ակամա հետ գնացի իմ դպրոցական տարիները։ Դպրոցում ամեն երեքշաբթի, հեռուստաբեմադրության հաջորդ օրը, աշխուժություն էր. մենք քննարկում էինք այդ ներկայացումները, անգիր գիտեինք դերասաններին, նրանց խաղացած դերերը։ Այսօրվա անվանի դերասաններին մեր սերունդը այն ժամանակվա հեռուստաներկայացումներով ճանաչեց։
Համոզված եմ, եթե չլինեին հեռոսւտատեսային բեմադրությունները, շատ քչերը կիմանային Արթուր Ութմազյանին, Գուժ Մանուկյանին, Վլադիմիր Մսրյանին, Սունդուկյանի անվան թատրոնի մեր երեւելիներին։ Նրանք էին այն ժամանակվա մեր աստղերը։ Իսկ ովքե՞ր են հիմա այս հասարակության «կումիրները»։
- Ա.ԵՍԱՅԱՆ
ՈՒՏԵԼԻՔԸ ՓՈՂԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է ԴԱՌՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 3
ԱԳՖԼՅԱՑԻԱ
Ֆինանսական ճգնաժամը մղվում է երկրորդ պլան։ Համաշխարհային տնտեսությունը բախվել է ավելի կնճռոտ խնդրի՝ պարենամթերքի գնաճի, որն անվանում են «ագֆլյացիա» նոր տերմինով։
Սննդամթերքի կտրուկ բարձրացած ...ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Երեւանում երեկ մեկնարկեց «Միգրացիոն տենդենցները Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն. քաղաքացիական հասարակության դերը, ցանցային համագործակցությունը եւ պետության ու հասարակության երկխոսությունը» խորագրով ...ՍԵՎԱՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 58 ՍԱՆՏԻՄԵՏՐՈՎ
Սեփ. լրտվ.Ըստ բնապահպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության, Սեւանա լճի մակարդակը 2008թ. ապրիլի 28-ին կազմել է 1899.07 մ, իսկ 2007թ. նույն օրը եղել է 1898,49 մ։ Տարբերությունը հասել է 58 սանտիմետրի։ ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Մարտի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Էդուարդ Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից իրեն ամրակցված ՎԱԶ-2107 մակնիշի տաքսի ավտոմեքենան է նստել անհայտ անձ եւ պատվիրել ...ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանը չի կարող խուսափել դրանից
Վերջին ամսվա ընթացքում բենզինի գինը Հայաստանում բարձրանում է արդեն երկրորդ անգամ։ Դեռեւս երկու-երեք շաբաթ առաջ յուրաքանչյուր լիտրի հաշվով բենզինը թանկացավ 10 դրամով։ ...ՀՅԴ-Ն ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արձանագրվում է դրական առաջընթաց
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ «Ուրբաթ» ակումբում երեկ խոսեց կառավարության գործունեության նոր ծրագրի մասին։ Կուսակցության ներկայացուցիչները հանդիպել ...ՈՂՋ, ԱՌՈՂՋ, ՉԱՂ ՈՒ ԲԱԽՏԱՎՈՐ
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղյար ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ 4Որոշ լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր, նախնական կալանքի տակ գտնվող, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի ...ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Արարատի մարզի բնակիչ Գրիգոր Աղամալյանը մեղադրվում է Քրեական ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՈՉ ՊՈՊՈՒԼՅԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով նոր ձեւավորված կառավարությունը երեկ Ազգային ժողովին ներկայացրեց 2008-2012 թվականների իր ծրագիրը
Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո ...ԾՐԱԳԻՐԸ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԲԱՑԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Խորհրդարանի կողմից քննարկվող «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» նախագիծը վերջին մեկ տարվա ընթացքում օրենսդիրների դատին հանձնված երկրորդ փաստաթուղթն է, քանի որ 2007թ. խորհրդարանական ընտրություններից ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԵՐԺԵԼ
Կառավարությունը չի մերժել Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացված հայտը՝ կառավարության նիստերի դահլիճը տրամադրելու մասին: Այս մասին երեկ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե իբր ընդդիմության ...ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ
«Եթե վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ հաջողվի ՀՆԱ-ում ավելացնել հարկերի տեսակարար կշիռը, կվերանայենք հարկերի տոկոսադրույքների խնդիրը, որովհետեւ ՀՆԱ-ում ավելի քան 25 տոկոս հարկերի տեսակարար ...ՆԵՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՏԺԵԼ
Որտեղ դնել ստորակետը
Շվեյցարիայի Մարտինի քաղաքում վերջերս անցկացված ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի ծանրքաշային Շամիլ Գիտինովի որակազրկումը, ճիշտն ասած, ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ քրեական գործի հարուցման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Հիշեցնենք, ...ՄԱՐԶԻՉԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ
1Տափօղակով հոկեյի Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Զնարոկը աշխարհի առաջնությունից հետո պաշտոնանկ կարվի այն բանի համար, որ մամուլի ասուլիսի ժամանակ իրեն տրված հարցերին պատասխանել է ռուսերեն։ Լատվիական ...ՏԱՐԲԵՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 8-րդ փուլում Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել շվեդ Էմանուել Բերգի հետ եւ վաստակել է 5,5 միավոր, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
37
Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնը հրապարակել է «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ազդեցության տեսանկյունից» ...ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 12
Սարսափում են ԼՏՊ-ի ակտիվիստներից
Ոչ միայն սարսափում են, այլեւ հլու-հնազանդ կատարում հերթական «քաղբանտարկյալի» դատաքննության ժամանակ նիստերի դահլիճ դեսանտ իջեցված «համաժողովրդական շարժման» գրոհայինների ...ՇՈՒՇԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱԿԱՆ ՔԱՂԱՔ ՉԷ
Ա.Ե.
Այս փաստն է կարեւորում մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ
-Պետք չէ Շուշին դիտել միայն որպես հաղթանակների խորհրդանիշ։ Դա փչացնում է Շուշին։ Շուշին մեր հպարտությունն է, եւ ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
2Այս տարի էլ հայաստանյան մամուլը Freedom House կազմակերպության կողմից գնահատվել է որպես «ոչ ազատ»: «Չնայած խոսքի ազատությունը երաշխավորվում է սահմանադրությամբ եւ օրենքներով, այդուամենայնիվ, գործնականում ...ԻՆՔՆԵՐՍ ԼՈՒԾԵՆՔ ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, քաղաքացին ցանկացած խնդրի լուծումը պահանջում է իշխանություններից, ինչը կազմալուծում է պետությունը: «Մենք բազմաթիվ նախաձեռնություններ ենք ունենալու, որոնց նպատակն է լինելու ...ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՆ ՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եվրոպական հանրության երկակի չափանիշներին մեր խնդրանքով անդրադառնում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
-Ցավոք, հետընտրական գործընթացների գնահատումը ժողովրդավարական շաբլոններով դարձել ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՓՈԽԱՐԿՎՈՂ ՃԳՆԱԺԱՄ
ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ինչպես փրկել հայրենի գիտությունը
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն ու այնտեղ ծավալված քննարկումները վերստին սեւեռեցին հասարակության ուշադրությունը հայրենի գիտության հիմնախնդիրների եւ ապագայի վրա։ Պարզ է ...ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Ա.ԵՍԱՅԱՆ
Համոզված է պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ
-Վերջին շրջանում հաճախ է հնչում մի հարց՝ շատ չե՞ն մեզանում թատրոնները։ Ըստ ձեզ, շա՞տ են, թե՞ քիչ...
-Գիտեք, թատրոնի մասին ծավալվող ...ՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՇԽԱՆ ԵՆ ԼՑՆՈՒՄ ՍԵՎԱՆ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ՝ ՈՐՍՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բնապահպանության նախարարությունը լրագրողների մի խմբի երեկ հրավիրել էր Սեւանա լիճ։ Նպատակը, նախեւառաջ, ցույց տալն էր, թե Ջերմուկի ձկնաբուծարանից բերած 50 գրամ եւ ավելի քաշով ամառային իշխանի մանրաձկները ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքներն ընթանում են իրենց հունով: Ինչպես երեկ ծրագրի շահառուների խորհրդի նիստին նախորդած ճեպազրույցում լրագրողներին ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
Խորհրդարանը երեկ 96 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը: Դեմ էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավոր, ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
11
Ըստ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ...ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻՆ
«Հակառակ ճամբարից միշտ կարող են լինել ծայրահեղական դրսեւորումներ, բայց իշխանությունը պարտավոր է զսպվածություն դրսեւորել եւ ամեն ինչ անել, որպեսզի ծայրահեղական տրամադրված շրջանակները չունենան լայն աջակցություն, ...ՀԱՑԱԴՈՒԼ
Կալանքի տակ գտնվող պատգամավոր Հակոբ Հակոբյանը հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը: Ի դեպ, դատարանի ...ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԴԱՏԵԼ
6«Սերիալներ կան, որոնք ոչ միայն պիտի արգելել, այլեւ դրանց հեղինակին պետք է համապատասխան հոդվածով պատասխանատվության ենթարկել՝ հասարակությանը բթացնելու, հասարակությանը կեղտոտելու, փչացնելու համար։ Հատկապես ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Ապրիլի 29-ին, ժամը 10։20-ին, ՀՀ-ԼՂՀ սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 20 կմ արեւելք տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է մի շարք ...ԱՐԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Ապրիլի 28-ին Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում գտնվող թիվ 14 մանկապարտեզից տեղեկություն է ստացվել, որ խաղահրապարակում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է արկի նման առարկա: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 28-ին, ժամը 21։20-ին, Եղեգնաձորի մերձակայքում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 33 ԼՏ 402 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ բախվել ծառին: Պատահարի հետեւանքով ուղեւորներ ...
ՀԱՂԹԱՆԱԿՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊԵՏՔ Է ԵԼՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ Է
ԲԵՏՈՆԵ ՊԱՏԸ ԵՎ ՏԱՔ ԳԼՈՒԽՆԵՐԸ
ՄՆԱՑԻՆ ԵՐԵՔԸ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

