
ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՆ ՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Եվրոպական հանրության երկակի չափանիշներին մեր խնդրանքով անդրադառնում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ

-Ցավոք, հետընտրական գործընթացների գնահատումը ժողովրդավարական շաբլոններով դարձել է ոչ միայն արեւմտյան արժեքների տարածման, այլեւ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների գործիք, որի կիրառման հետեւանքով այս կամ այն երկիրը վերածվում է քննադատության թիրախի։ Բնականաբար այդ ամենը թելադրված է մեծ քաղաքականության կանոններով։ Այլ բան է, որ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե եվրոպական պարտադրանք է կամ ստանձնած պարտավորություն, այլ հայ ժողովրդի ընտրությունը։ Ինքներս ենք դա ընտրել որպես զարգացման մոդել։
Ակնհայտ է, որ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի պարագայում հետընտրական ու ընտրական զարգացումների շուրջ միջազգային հանրության արձագանքը ենթարկվում է խաղի տարբեր կանոնների։ Այդ տարբերությունները պայմանավորված են ոչ այնքան իրադարձություններով, որ տեղի ունեցան Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում, որքան աշխարհաքաղաքական նկատառումներով։
Հայաստանի պարագայում միջազգային ուժերից ոմանց ձեռնտու էր գոյություն ունեցող օբյեկտիվ խնդիրները ուռճացնել եւ հանդես գալ ծայրահեղ գնահատականներով։ Խոսքը չի վերաբերում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին։ Նկատի ունեմ, օրինակ, ամերիկյան, այսպես կոչված, իրավապաշտպան կազմակերպությունների, տարբեր տեսակի ճգնաժամային ու հակաճգնաժամային խմբերի, խմբավորումների «գնահատականները» եւ հայտարարությունները, որ ակնհայտորեն թելադրված են քաղաքական շահերով ու հետաքրքրություններով։
-Ասել է թե՝ խնդիրը Հայաստանի արտաքին ուղեգծի՝ Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Եվրոպայի նկատմամբ կոմպլեմենտար քաղաքականության հարթությա՞ն վրա պետք է փնտրել։
-Պարզ է, որ Հայաստանի ուրույն քաղաքականությունը մեր տարածաշրջանում որոշ շրջանակների սրտով չէ։ Եթե երկիրը հնարավոր չէ թուլացնել դրսից, բնականաբար պետք է թուլացնել ներսից։ Տվյալ դեպքում, ըստ էության, այդ փորձը հաջողվեց, եւ դրա համար կային օբյեկտիվ հանգամանքներ։ Անցած տարիներին կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, թերություններ, բացթողումներ, որոնք պարարտ հող ստեղծեցին ձեւավորելու համապատասխան «շարժում»։ Բնականաբար այդ ամենին տալով ծայրահեղ եւ կազմաքանդիչ բնույթ, սրելով մարդկանց օբյեկտիվ դժգոհությունները, օբյեկտիվ խնդիրները՝ կազմակերպիչներին հաջողվեց համապատասխան արդյունք ապահովել։
Կարծում եմ, այդ շրջանակների համար ցանկալի արդյունքը հենց այն էր, ինչ ունեցանք մարտի 1-ին եւ դրանից հետո։ Այն է՝ հետընտրական լուրջ պրոբլեմների առջեւ կանգնած, ջլատված հասարակություն, նոր նախագահ եւ նոր կառավարություն, որ ստիպված են ուժերը կենտրոնացնել ներքին ճակատում՝ ջանքեր գործադրել հետընտրական լարվածության չեզոքացման ուղղությամբ։ Սա բնականաբար սահմանափակում է դրսի մարտահրավերներին համարժեք արձագանքելու հնարավորությունը եւ, ինչո՞ւ չէ, կարող է մեր դիրքերը խոցելի դարձնել արտաքին ճակատում։
Կարելի է նշել տարբեր շարժառիթներ։ Առաջին՝ չեզոքացնել Կոսովոն նախադեպ դարձնելու հայկական կողմի ձգտումները։ Կոսովոյի անկախության հռչակումը եւ մեր հետընտրական զարգացումները ժամանակային առումով համընկան։ Հայաստանը, տարված լինելով ներքին խնդիրներով, չկարողացավ առավելագույնը «քամել» Կոսովոյի նախադեպից։ Հայկական կողմի ուշադրությունը շեղելու այս հնարքը, ըստ էության, հաջողությամբ օգտագործվեց, եւ չկարողացանք մեզ ձեռնտու հունով ուղղորդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
Երկրորդ՝ ավելի քան 10 տարի ադրբեջանական նավթային պաշարները շահագործող տրանսնացիոնալ կորպորացիաների առջեւ Ադրբեջանը հստակ խնդիր էր դրել. դուք օգտվում եք ադրբեջանական նավթից՝ Ղարաբաղի հարցում մեզ աջակից լինելու դիմաց։ Եւ հիմա կարծես թե հասել է հատուցման պահը. այդ կորպորացիաները պետք է փորձեն Ադրբեջանին վարձահատույց լինել՝ օգտվելով Հայաստանի ընտրական եւ հետընտրական գործընթացներից։
Երրորդ շարժառիթը Ղարաբաղյան ճակատում հայկական կողմի նկատմամբ ուժային ճնշումներ գործադրելու սպառնալիքն է։ Բոլորս հիշում ենք Մարտակերտի ուղղությամբ ձեռնարկված հարձակումը, հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրված սրացումները, ադրբեջանական զորքերի տեղաշարժերը եւ այլն։
Չորրորդ շարժառիթը Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ ընդգծված ռուսական վեկտորը փոխելու եւ միակողմանի արեւմտամետ քաղաքականություն թելադրելու ցանկությունն է։ Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը, ինչ խոսք, նույնպես կարող է մտնել տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող արտաքին ուժերի ծրագրերի մեջ։
-Մարտի 1-ի պատասխանատվությունն ամբողջությամբ բարդելով իշխանությունների ուսերին, կես թթու խոսք չասելով մետաղաձողերով հեղաշրջման կազմակերպիչների հասցեին, Եվրախորհուրդը նպաստո՞ւմ է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։
-Հեռու եմ այն մտքից, թե եվրոպական որեւէ կառույցի գնահատականները պետք է ընդունենք որպես վերին ատյանի ճշմարտություն։ Մենք Եվրախորհրդի եւ նրա բոլոր ինստիտուցիոնալ կառույցների լիիրավ անդամ ենք եւ ունենք ոչ միայն պարտավորություններ, այլեւ իրավունքներ։ Կարծում եմ, որեւէ մեկը Հայաստանի քաղաքացուց ավելի շահագրգիռ չէ Հայաստանում համապատասխան մթնոլորտի վերականգնմամբ եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմամբ։
Այնուհանդերձ պետք է արձանագրել, որ եվրոպական տեսակետները, ի տարբերություն ամերիկյանի, ավելի հավասարակշիռ են, ավելի կոնստրուկտիվ եւ սրտացավ։ Իհարկե, այստեղ եւս կա աշխարհաքաղաքական շահերի կնիքը, ինչից, ցավոք, հնարավոր չէ խուսափել։ Բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի, որը հայտարարեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի սառեցման մասին, Եվրամիությունը շարունակում է աշխատել մեզ հետ «Եվրոպայի նոր հարեւաններ» ծրագրի շրջանակում, ինչը ոչ պակաս ֆինանսական միջոցներ է ենթադրում։ Եվրոպան ավելի շահագրգիռ է, որ Հայաստանում շատ արագ վերականգնվի բնականոն ընթացքը, եւ բոլոր գործընթացները տեղավորվեն մեր ստանձնած պարտավորությունների շրջանակում։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
Armen գրել է:
voch amerikan vochel evropan apaga chen nerka irenc qaxaqakanutyamb mer hayreniqin.voroshaki arumov karelie pahel kapn jurcecocin evropayi het kapvac.bayc miayn lurj huser lurj qayler kareli e kapel rusastani het.isk ays erkrnern arden chenel taqcnum artahaytvum en gorcum en bacahayt tshnamutyamb yev charutyamb en lcvac (levoni pes)rusastani u nran ajakcox erkrneri nkatmamb.es nranic galis verji tarinerin rus xekavarnern mat chen tap tvel evropayi u amerikayi vra urish vochin.moracel en vor arden erekonern hangist en qnum el chen mtacum chlusacnelu masin.
ARAM գրել է:
Արմեն Աշոտյան, ճիշտն ասա, դու էլ ե՞ս հայտնի Ակումբի հաճախորդ
ՈՒՏԵԼԻՔԸ ՓՈՂԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է ԴԱՌՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 3
ԱԳՖԼՅԱՑԻԱ
Ֆինանսական ճգնաժամը մղվում է երկրորդ պլան։ Համաշխարհային տնտեսությունը բախվել է ավելի կնճռոտ խնդրի՝ պարենամթերքի գնաճի, որն անվանում են «ագֆլյացիա» նոր տերմինով։
Սննդամթերքի կտրուկ բարձրացած ...ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Երեւանում երեկ մեկնարկեց «Միգրացիոն տենդենցները Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն. քաղաքացիական հասարակության դերը, ցանցային համագործակցությունը եւ պետության ու հասարակության երկխոսությունը» խորագրով ...ՍԵՎԱՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 58 ՍԱՆՏԻՄԵՏՐՈՎ
Սեփ. լրտվ.Ըստ բնապահպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության, Սեւանա լճի մակարդակը 2008թ. ապրիլի 28-ին կազմել է 1899.07 մ, իսկ 2007թ. նույն օրը եղել է 1898,49 մ։ Տարբերությունը հասել է 58 սանտիմետրի։ ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Մարտի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Էդուարդ Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից իրեն ամրակցված ՎԱԶ-2107 մակնիշի տաքսի ավտոմեքենան է նստել անհայտ անձ եւ պատվիրել ...ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանը չի կարող խուսափել դրանից
Վերջին ամսվա ընթացքում բենզինի գինը Հայաստանում բարձրանում է արդեն երկրորդ անգամ։ Դեռեւս երկու-երեք շաբաթ առաջ յուրաքանչյուր լիտրի հաշվով բենզինը թանկացավ 10 դրամով։ ...ՀՅԴ-Ն ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արձանագրվում է դրական առաջընթաց
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ «Ուրբաթ» ակումբում երեկ խոսեց կառավարության գործունեության նոր ծրագրի մասին։ Կուսակցության ներկայացուցիչները հանդիպել ...ՈՂՋ, ԱՌՈՂՋ, ՉԱՂ ՈՒ ԲԱԽՏԱՎՈՐ
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղյար ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ 4Որոշ լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր, նախնական կալանքի տակ գտնվող, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի ...ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Արարատի մարզի բնակիչ Գրիգոր Աղամալյանը մեղադրվում է Քրեական ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՈՉ ՊՈՊՈՒԼՅԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով նոր ձեւավորված կառավարությունը երեկ Ազգային ժողովին ներկայացրեց 2008-2012 թվականների իր ծրագիրը
Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո ...ԾՐԱԳԻՐԸ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԲԱՑԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Խորհրդարանի կողմից քննարկվող «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» նախագիծը վերջին մեկ տարվա ընթացքում օրենսդիրների դատին հանձնված երկրորդ փաստաթուղթն է, քանի որ 2007թ. խորհրդարանական ընտրություններից ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԵՐԺԵԼ
Կառավարությունը չի մերժել Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացված հայտը՝ կառավարության նիստերի դահլիճը տրամադրելու մասին: Այս մասին երեկ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե իբր ընդդիմության ...ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ
«Եթե վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ հաջողվի ՀՆԱ-ում ավելացնել հարկերի տեսակարար կշիռը, կվերանայենք հարկերի տոկոսադրույքների խնդիրը, որովհետեւ ՀՆԱ-ում ավելի քան 25 տոկոս հարկերի տեսակարար ...ՆԵՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՏԺԵԼ
Որտեղ դնել ստորակետը
Շվեյցարիայի Մարտինի քաղաքում վերջերս անցկացված ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի ծանրքաշային Շամիլ Գիտինովի որակազրկումը, ճիշտն ասած, ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ քրեական գործի հարուցման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Հիշեցնենք, ...ՄԱՐԶԻՉԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ
1Տափօղակով հոկեյի Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Զնարոկը աշխարհի առաջնությունից հետո պաշտոնանկ կարվի այն բանի համար, որ մամուլի ասուլիսի ժամանակ իրեն տրված հարցերին պատասխանել է ռուսերեն։ Լատվիական ...ՏԱՐԲԵՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 8-րդ փուլում Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել շվեդ Էմանուել Բերգի հետ եւ վաստակել է 5,5 միավոր, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
37
Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնը հրապարակել է «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ազդեցության տեսանկյունից» ...ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 12
Սարսափում են ԼՏՊ-ի ակտիվիստներից
Ոչ միայն սարսափում են, այլեւ հլու-հնազանդ կատարում հերթական «քաղբանտարկյալի» դատաքննության ժամանակ նիստերի դահլիճ դեսանտ իջեցված «համաժողովրդական շարժման» գրոհայինների ...ՇՈՒՇԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱԿԱՆ ՔԱՂԱՔ ՉԷ
Ա.Ե.
Այս փաստն է կարեւորում մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ
-Պետք չէ Շուշին դիտել միայն որպես հաղթանակների խորհրդանիշ։ Դա փչացնում է Շուշին։ Շուշին մեր հպարտությունն է, եւ ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
2Այս տարի էլ հայաստանյան մամուլը Freedom House կազմակերպության կողմից գնահատվել է որպես «ոչ ազատ»: «Չնայած խոսքի ազատությունը երաշխավորվում է սահմանադրությամբ եւ օրենքներով, այդուամենայնիվ, գործնականում ...ԻՆՔՆԵՐՍ ԼՈՒԾԵՆՔ ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, քաղաքացին ցանկացած խնդրի լուծումը պահանջում է իշխանություններից, ինչը կազմալուծում է պետությունը: «Մենք բազմաթիվ նախաձեռնություններ ենք ունենալու, որոնց նպատակն է լինելու ...ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՆ ՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եվրոպական հանրության երկակի չափանիշներին մեր խնդրանքով անդրադառնում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
-Ցավոք, հետընտրական գործընթացների գնահատումը ժողովրդավարական շաբլոններով դարձել ...ՀՈԳԵՎԱՐՔԻ ՓՈԽԱՐԿՎՈՂ ՃԳՆԱԺԱՄ
ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ինչպես փրկել հայրենի գիտությունը
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն ու այնտեղ ծավալված քննարկումները վերստին սեւեռեցին հասարակության ուշադրությունը հայրենի գիտության հիմնախնդիրների եւ ապագայի վրա։ Պարզ է ...ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Ա.ԵՍԱՅԱՆ
Համոզված է պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ
-Վերջին շրջանում հաճախ է հնչում մի հարց՝ շատ չե՞ն մեզանում թատրոնները։ Ըստ ձեզ, շա՞տ են, թե՞ քիչ...
-Գիտեք, թատրոնի մասին ծավալվող ...ՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՇԽԱՆ ԵՆ ԼՑՆՈՒՄ ՍԵՎԱՆ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ՝ ՈՐՍՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բնապահպանության նախարարությունը լրագրողների մի խմբի երեկ հրավիրել էր Սեւանա լիճ։ Նպատակը, նախեւառաջ, ցույց տալն էր, թե Ջերմուկի ձկնաբուծարանից բերած 50 գրամ եւ ավելի քաշով ամառային իշխանի մանրաձկները ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքներն ընթանում են իրենց հունով: Ինչպես երեկ ծրագրի շահառուների խորհրդի նիստին նախորդած ճեպազրույցում լրագրողներին ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1
Խորհրդարանը երեկ 96 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը: Դեմ էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավոր, ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
11
Ըստ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ...ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻՆ
«Հակառակ ճամբարից միշտ կարող են լինել ծայրահեղական դրսեւորումներ, բայց իշխանությունը պարտավոր է զսպվածություն դրսեւորել եւ ամեն ինչ անել, որպեսզի ծայրահեղական տրամադրված շրջանակները չունենան լայն աջակցություն, ...ՀԱՑԱԴՈՒԼ
Կալանքի տակ գտնվող պատգամավոր Հակոբ Հակոբյանը հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը: Ի դեպ, դատարանի ...ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԴԱՏԵԼ
6«Սերիալներ կան, որոնք ոչ միայն պիտի արգելել, այլեւ դրանց հեղինակին պետք է համապատասխան հոդվածով պատասխանատվության ենթարկել՝ հասարակությանը բթացնելու, հասարակությանը կեղտոտելու, փչացնելու համար։ Հատկապես ...ԵՐԿՐԱՇԱՐԺ
Ապրիլի 29-ին, ժամը 10։20-ին, ՀՀ-ԼՂՀ սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 20 կմ արեւելք տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է մի շարք ...ԱՐԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Ապրիլի 28-ին Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում գտնվող թիվ 14 մանկապարտեզից տեղեկություն է ստացվել, որ խաղահրապարակում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է արկի նման առարկա: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ապրիլի 28-ին, ժամը 21։20-ին, Եղեգնաձորի մերձակայքում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 33 ԼՏ 402 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ բախվել ծառին: Պատահարի հետեւանքով ուղեւորներ ...
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՄԱՐՔՍԻՍՏԸ ՌԵՎԵՐԱՆՍՆԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
ՀԱՆԻՐԱՎԻ ՉԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԿԵՑՎԱԾՔԸ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՉԵՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

