
ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
- Նաեւ ճանաչել ԼՂՀ անկախությունը

Ինչպես պարզվում է, Ղարաբաղյան հիմնահարցին առնչվող խնդիրները քաղաքական շահարկումների առարկա կարող են դառնալ ոչ միայն Ադրբեջանում, Թուրքիայում կամ որեւէ այլ երկրում, այլեւ հայոց խորհրդարանում։ Նման իրողության ականատես եղանք երեկ, երբ մեկնարկած հերթական քառօրյա նիստերի օրակարգն էր հաստատվում։
ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ, ըստ կանոնակարգի քառօրյայի օրակարգի նախագծի բաժինները ներկայացնելու ընթացքում տեղեկացրեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ որպես գլխադասային, քննարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը եւ դրական եզրակացություն չի ներկայացրել։ Ըստ այդմ, առաջարկվեց օրենքի նախագիծը չընդգրկել քառօրյայի օրակարգում։
Առաջինը առաջարկին արձագանքեց Վիկտոր Դալլաքյանը ու խնդրեց, որ Ազգային ժողովի նախագահը ներկայացնի նախագծի վերաբերյալ իր անձնական, նաեւ կոալիցիոն կուսակցությունների կարծիքը. «Հիմնական զեկուցողի եւ գլխադասային հանձնաժողովի մոտիվացիաներին չեմ ուզում անդրադառնալ։ Մտահոգ եմ, որ եթե Ազգային ժողովը մերժի այս օրենսդրական նախաձեռնությունը օրակարգում ընդգրկել, ապա դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ, նաեւ օգտագործվել մեր հակառակորդների կողմից։ Որպեսզի անցանկալի տպավորություն չստեղծվի, թե Ազգային ժողովը չի ցանկանում ԼՂՀ-ն ճանաչելու հարցը քննարկել, առաջարկում եմ հարցն ընդգրկել օրակարգ, բայց քննարկել անհրաժեշտության դեպքում, պահպանելով այն մեր արսենալում։ Հակառակ դեպքում կստացվի, թե Հայաստանի Ազգային ժողովը դեմ է ԼՂՀ-ն ճանաչելուն»։
Տ.Թորոսյանը նկատեց, որ որեւէ օրինագծի մերժումը երբեք չի նշանակում դրանում արծարծված հարցի քննարկման մերժում. «Նախորդ քառօրյայում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարության քննարկումը ակնհայտորեն ցույց տվեց, որ գոնե խորհրդարանում չկա մեկը, որ կողմ չի քվեարկի ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար։ Սակայն կարեւորը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է։ Ոչ թե մենք ինքներս դա անենք ու դրանով ուրախանանք։ Իսկ մեր հակառակորդ կողմը շահարկում է ամեն բան եւ կշահարկի հարցն օրակարգում ընդգրկելն էլ, չընդգրկելն էլ, լռությունն էլ, տարբեր տեսակետներ արտահայտելն էլ։
Նրանց շահարկումը չպետք է լինի մեր գործողությունների չափանիշը։ Երբ անհրաժեշտ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ դա արվի օրենք ընդունելու միջոցով, ապա յոթ րոպե հետո ե՛ւ նախագիծը կլինի սեղանին, ե՛ւ արտահերթ նիստ գումարելու համար պահանջվող պատգամավորական ստորագրությունները»։
Նախագծի հեղինակ, «Ժառանգություն» կուսակցության ու խմբակցության ղեկավար ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «խիստ էական» համարեց իր օրինագիծը օրակարգ ընդգրկելու հանգամանքը. «Հարցը հարուցված է։ Հայաստանի Հանրապետությունը, հայցելով միջազգային հանրության ճանաչումը, ինքը պետք է, որպես համապետական խնդիր, այս հարցին լուծում տա օրենքի ուժով, որը կստորագրի նախագահը։ Հենց Ազգային ժողովն է այն ամբիոնը, որտեղ այս հարցի համապարփակ ու հանրային քննարկում պետք է լինի՝ բաց տեքստով ու բոլոր տեսակետների ընդգրկմամբ»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ կարծիք հայտնեց, որ հարցը օրակարգային քննարկման չի կարելի դնել, քանի որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ծավալված հանգամանալի քննարկումները դա են հաստատել. «Ստեղծված իրավիճակից դուրս գալու դասական ու արդյունավետ լուծումներ կան։ Ամեն բան պետք է անել տեղին, իր ժամանակին ու առաջացած պայմաններին համապատասխան։
Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը՝ նախագծին դրական եզրակացություն չտալով, չի ասում, թե դեմ է ԼՂՀ անկախությունը ճանաչելուն։ Պարզապես ընդգծվում է, որ դեռ ժամանակը չէ։ Երբ նման անհրաժեշտություն առաջանա, խորհրդարանը հարցը լիարժեքորեն ու համակողմանի քննարկելու եւ հայ ժողովրդի դիրքորոշումն արտահայտող որոշում կայացնելու բոլոր հնարավորություններն ունի»։
Հանրապետական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ համոզմունք հայտնեց, որ բոլոր 131 պատգամավորներն էլ անկեղծորեն կողմ են ԼՂՀ անկախությունը ճանաչելուն եւ նախագծի հեղինակի մտահղացումներն ազնիվ են. «Հայաստանի Հանրապետության անկախությունը որեւէ երկիր չի ճանաչել օրենք ընդունելու միջոցով։ Եթե ակնարկվում է Կոսովոն, ապա այդ երկրի անկախությունը ճանաչել են երեք տասնյակից ավելի պետություններ, սակայն նրանցից ոչ մեկը այդ մասին օրենք չի ընդունել։ Արտաքին քաղաքական պրակտիկայում ընդունված կարգի համաձայն, դա արվում է երկրի նախագահի, վարչապետի կամ արտգործնախարարի հայտարարությամբ»։
«Արցախ» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պնդեց, որ երբ որեւէ կազմակերպություն կամ անհատ սեփականաշնորհում է համազգային խնդիրները, դա անխուսափելիորեն հանգեցնում է համազգային ողբերգության. «Համազգային խնդիրների լուծումը պետք է որոշվի միայն համազգային քննարկումների արդյունքում։ Եթե «Ղարաբաղ» կոմիտեն չլիներ, 88-ին սկսած համազգային ազատագրական շարժումը անհամեմատ շատ ավելի լայնամասշտաբ կլիներ ու առավել դեմոկրատական բնույթ կունենար։ Այսօր, առանց Հայաստանի ու Արցախի ժողովրդի կարծիքն իմանալու, առանց համազգային քննարկման, ուզում ենք 131 հոգով որոշում ընդունել։ Այսպիսի գործելաձեւը սխալ է ի սկզբանե։ Համազգային որեւէ խնդրի լուծումը չի կարելի սկսել օրենսդիր մարմնից։
Հետեւապես ԼՂՀ-ի ճանաչման հարցը չի կարելի դարձնել քաղաքական շահարկումների առարկա»։
Քվեարկության արդյունքում 11 կողմ, 62 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով նախագիծը օրակարգ չընդգրկվեց։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
karen գրել է:
Գտնում եմ,որ խորհրդարանը չպետք է շտապի այդ կարևոր հարցում:
Էն էլ էն ժամանակ երբ այդ հարցում կողմ են ժառանգությունը և լտպ-ըն:
ԻՆՉՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր հայրենակիցներից շատերը 90-ականներին աշխատանք փնտրելու համար ստիպված եղան լքել հայրենիքը։ Հայտնվելով օտարության մեջ, անտեղյակ լինելով տվյալ երկրի օրենսդրությանը` նրանց մի մասը մինչեւ հիմա չի կարողացել ...ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ունե՞ք հարցեր քահանային: Գրեք www.qahana.am ինտերնետային կայքին, եւ հոգեւորականները սիրով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին: Ահա այս նշանաբանով արդեն հինգ տարի շարունակ գործում է Արարատյան Հայրապետական ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 31 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն 5
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված եւ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վարդան Ջհանգիրյանի, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է
ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Եւ ամենեւին էլ ո՛չ ֆինանսական պատճառներով
Ապրիլի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը վերստին ի հայտ բերեց հիմնահարցերի այն շրջանակը, որ թույլ չի տալիս հայրենի գիտությանը հաղթահարել ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Եռամսյակի մուտքերը 31 տոկոսով աճել են
Չնայած կար մտավախություն, որ երկրի քաղաքական գործընթացները կվտանգեն պետական բյուջեի հարկային մուտքերի կատարմանը, այնուհանդերձ այդպես չեղավ։ Ավելին՝ նախատեսված ...ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ՎՆԱՍԸ
Պետությանն ավելացված արժեքի հարկի գծով 120 մլն դրամ նյութական վնաս պատճառելու համար մեղադրյալ, «Սիլվիա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Մարտին Սուքիասյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ամբողջությամբ վերականգնել ...ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Լեւոնապաշտ մի քանի «արվեստագետների» եւ «ինտելեկտուալ» թերուսների մասին մենք ժամանակին գրել ենք։ Բայց, ցավոք, «անփութորեն» աչքաթող էինք արել «ինտելեկտուալ» թերուսներից մեկին։ Խոսքը գրողների միության անդամներից ...Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԿԱՍԿԱԾԻ ՀԻՄՔԵՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հանրությանն արդեն հայտնի է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը՝ կապված մարտի 1-ի դեպքերի հետ։ Հայտարարության ծայրահեղական բնույթին այժմ չենք անդրադառնա, մանավանդ որ օրերս ...«ԵՐԵՎԱՆԻ ՕՐ»
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մեծ շուքով կնշվի «Երեւանի օր» տոնակատարությունը: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը, ...ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄ
Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը 2008թ. առաջին եռամսյակում 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ 5,1 տոկոսով ավելացել է՝ կազմելով 758 մլն 468 հազար խմ: Այս տարվա նույն ժամանակահատվածում իրացվել է ...ՔԱՄԻ
Ուժգին քամու հետեւանքով ապրիլի 25-ին, ժամը 17:10-ի սահմաններում, հիմնովին վնասվել է Կոտայքի մարզի Ներքին Քաղսի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը՝ 250 քմ մակերեսով:ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության թափ առնելուն զուգահեռ, արդյունքները բարելավում են մեր առաջատար շախմատիստները։ Վերջին երեք տուրերում մերոնք խաղացին ընդհանուր առմամբ 48 պարտիա. ...ՖԻՄԱ-Ն՝ ՉԵՄՊԻՈՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը՝ ՖԻՄԱ-ն, երեկ Երեւանում 28:24 հաշվով հաղթելով Երեւանի պետական համալսարանի թիմին, նվաճեց Հայաստանի հանդբոլի չեմպիոնի կոչումը: Առաջնությանը մասնակցեց ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹՐԻԼԼԵՐ` ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը նշանավորվեց առաջատարներից մեկի՝ գործող չեմպիոն «Փյունիկի» սայթաքումով։ Երեւանյան ակումբը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին», ...ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՓՆԻՆ
Անցնող մրցաշրջանի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն։ Նա առավելագույն միավորներ է վաստակել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ հստակեցնելու մամուլում իր հասցեին շրջանառվող որոշ կեղծ շեշտադրումներ
Բանախոսը, նախ, հերքեց «լուրերն» առ այն, թե ինքն է հեղինակել «Ժողովների, հանրահավաքների, ...ԼՏՊ-Ն ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ընտրություններից առաջ «Ժառանգություն» խմբակցության անդամները հայտարարեցին, թե Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կուսակցությունը «սկզբունքային տարաձայնություններ չունի» Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ դիմումի հրապարակումից ...ԿՔՆՆԱՐԿԵՆ
Ստամբուլի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների եւ հեղափոխության պատմության ինստիտուտն ու Եվրասիայի ինստիտուտը այսօր Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված «Թուրք-հայկական հարաբերություններն ու հայկական հարցը» ...ՉԻՆԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 1
Ուղիղ 500 տարի առաջ լույս տեսավ համաշխարհային առաջին բեսթսելլերը։ Դրա անվանումն արտացոլեց մարդկության հետագա զարգացման ողջ հեռանկարը։ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» գիրքը համաշխարհային համբավ բերեց ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հարկային ոլորտի աշխատանքները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը զուգակցվելու է ոլորտին պետական աջակցությամբ: Ինչպես երեկ հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ...ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Թուրքական մամուլը առանձնակի ուշադրությամբ է անդրադարձել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխություններին: Մասնավորապես, ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի ...ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նաեւ ճանաչել ԼՂՀ անկախությունը
Ինչպես պարզվում է, Ղարաբաղյան հիմնահարցին առնչվող խնդիրները քաղաքական շահարկումների առարկա կարող են դառնալ ոչ միայն Ադրբեջանում, Թուրքիայում կամ որեւէ այլ երկրում, այլեւ ...ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
Եւ ստախոս պատգամավորները
Մարտի 1-ի իրադարձություններից հետո հհշական մամուլի եւ լեւոնականների համառ ջանքերով Հայաստան անունը եւս տարբեր ատյաններում սկսեց արտաբերվել քաղբանտարկյալներ ունեցող երկրների ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅԴ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
5
Ինչպե՞ս երկխոսել Տեր-Պետրոսյանի ու նրա հետեւորդների հետ, եթե սրանք նույնիսկ ապրիլի 24-ը օգտագործեցին իշխանություններին հերթական անգամ անժամկետ պատերազմ հայտարարելու համար։
Այս հարցին ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարության երեկվա արտահերթ նիստում հաստատվեց գործադիրի նոր ծրագիրը, որը այսօր կուղարկվի ԱԺ:
Ծրագրում առաջ են քաշվել հինգ հիմնական գերակայություններ: Ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության ...Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԹԱՆԿ
«Ի՞նչն է ամենամեծ արժեքը մեզ համար։ Տարբեր պատասխաններ կարող են լինել։ Ինձ համար ամենամեծ արժեքը երկրիս ու ժողովրդիս կայունությունն ու պաշտպանվածությունն է։ Ժողովրդավարությունը ստորադաս հասկացություն ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ Ա.ԱԲՐԱՀԱՄԻՆ
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Ըստ պաշտպանության նախարարության մամլո ծառայության, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, ինչը չի համապատասխանում ...ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
ԼՂՀ իշխանությունները, հերթական անգամ ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիային, մայիսի 3-ին կվերադարձնեն ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթովին, որը ապրիլի 11-ին ...
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ
Սեփ.լրտվ.Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՌԱՋԻՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՀԻՄՔՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՕՅԻՆ ՉԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԻՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԱԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՄՏԱՆ ԱՅԳԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԼՈՒՍՆԱՀԱՉԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Հարցազրույցը վարեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԽՓԻՐ, ՈՐ ՉԽՓԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՐԱՆՑ ԿՌԻՎԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ»
ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

